5 страница1 мая 2026, 20:00

4

Այս համբույրը խորանում ու երկարում է, երբ Չիմինը նորից զգում է քաղցր արյան համը, բայց շուտով նրանք կտրուկ հեռանում են իրարից, լսելով բարձր ճիչ կողքի սենյակից։ Յունգին վեր է կենում ամուսնու վրայից ու նայում նրան.

-Սա ի՞նչ էր։

-Չգիտեմ, բայց ձայնը Գուկի սենյակից էր,-նրանք արագ դուրս են գալիս սենյակից ու շտապում Գուկի սենյակ։

Այնքան են շտապում, որ Չիմինը նույնիսկ մոռանում է կարգի բերել իրեն ու կոճակները ամրացնել։

Սենյակի դուռը բացվում է ու նրանք հանդիպում են այսպիսի տեսարանի Գուկը ձեռքի ափով բռնել է ինչ֊որ անծանոթ տղայի պարանոցից ու ողջ ուժով սեղմել է նրան պատին։

-Ի՞նչ է այստեղ կատարվում,- բարկացած հարցնում է Չիմինն ու ուշադիր նայելով տղայի դեմքին ճանաչում է նրան,-սպասի՛ր սա ախր.....օ՜ ոչ, ի՞նչ է նա այստեղ անում։

Մի փոքր ուշադիր նայելով նրանք նկատում են, թե ինչպես է Թեհյոնի պարանոցից ծորում կարմիր արյունը։ Տղան լաց է լինում ու արցունքները խառնվելով արյան հետ, կեղտոտում են  նրա հագուստը։

Յունգին տեսնելով թարմ արյունը սկսում է կարմրեցնել աչքերի ծիածանաթաղանթը։ Նա քմծիծաղը դեմքին մի քայլ առաջ է գնում, երբ հանկարծ Չիմինը բռնում է ձեռքից ու հետ քաշում.

-Մի կողմ քաշվի՛ր, անգամ չհամարձակվե՛ս, իսկ դու բաց թո՛ղ նրան, տխմա՛ր,-առաջ է գալիս ու փորձում Թեին ազատել նրա ձեռքից։

-Սա քեզ չի՛ վերաբերում եղբայր, դուրս եկե՛ք իմ սենյակից,- Գուկի աչքերը փայլում են կատաղությունից, Չիմինը նրա հայացքի մեջ առաջին անգամ է տեսնում այս աստիճան հանդգնություն։

Սովորաբար փոքր եղբայրը մշտապես ենթարկվում ու հարգում է իրեն։ Բայց ինչ նա սկսել է Յունգիի հետ շատ ժամանակ անցկացնել, նրա բնավորությունը դարձել է նման նրան։ Եվ հենց սրանից էր տղան վախենում, որպեսզի իր եղբայրը չդառնա նույնքան դաժան, որքան իր ամուսինը։

-Ջոնգկո՛ւկ ի՞նչ է կատարվում քեզ հետ, բա՛ց թող նրան, ես թույլ չե՛մ տա քեզ դառնալ այնպիսին, ինչպիսին այս հրեշն է,-հայացքով դառնում է դեպի ամուսինը։

-Ի՞նչ,-նայում է նրան Յունգին, մոտենում է նրան ու ձեռքից քաշելով տանում դեպի դուռը,-մենք պետ՛ք է խոսենք։

Այն պահին, երբ տղաները լքում են սենյակը Գուկը թուլացնում է սեղմումն ու մոտենում նրա երեսին.

-Հ՞մ էլի ես ինձ սպառնալու, դո՛ւ փոքրիկ ու խղճուկ մահկանացու, ո՞րտեղ են քո այդ ոստիկանները, ի՞նչու չեն գալիս փրկելու քեզ,-նա կռանում է տղայի պարանոցին շատ մոտ ու սկսում լիզել թարմ արյունը,-ահխ, որքա՜ն համեղ է քո արյունը։

-Աղաչում եմ բաց թո՜ղ ինձ, կանեմ ինչ կուզես, միայն թե թո՛ղ ինձ,- Թեհյոնը խեղդվում է սեփական արյունից, նա զգում է տղայի լեզուն իր պարնոցը մերսելիս։

Որքան էլ, որ հիմա նա փորձում է հանգստացնել ինքն իրեն, բայց կա ցավ պարանոցի շրջանում ու զգացողություն՝ ասես նա պատրասվում է մահվան։

Գուկը մի լավ լիզելուց հետո հետ է քաշվում նրանից ու սկսում բարձր ծիծաղել նայելով նրա վախեցած դեմքին.

-Իսկ դու ինձ հետաքրքրեցի՛ր, կարծում եմ դու կդառնաս իմ անձնական օգտագործման արյան պաշարը։

Թեի դեմքը գունատվում է էլ ավելի, նա սկսում է հևալ ու ծանր շնչել։ Վերքը դեռ արնահոսում է, որի պատճառով էլ նրա աչքերի առաջ սկսում է սևանալ ու ընկնում է։ Այդ պահին Գուկը հասցնում է բռնել նրան ու  պառկեցնել անկողնու վրա։ Փակվում են աչքերը, մթագնում է գիտակցությունն ու վերջ։

***

Յունգին քարշ է տալիս Չիմինին իրենց սենյակ։

-Բա՛ց թող ինձ վայրենի՛, թո՛ղ ձեռքս,- Չիմինը կատաղած փորձում է դուրս պրծնել նրա ձեռքից։

Յունգին առանց բառ ասելու նրան հրում է ու գցում մահճակալի վրա.

-Ի՞նչ ես անում։

-Հիշում ե՞ս, թե քեզ ինչ էի զգուշացրել վերջին անգամ,- նա դանդաղ բարձրանում է ընկած տղայի վրա ու բռնում պարանոցից, աչքերի մեջ փայլում է բարկությունը,-կարծում էի իրար լավ հասկացանք, բայց երևում է դու ուզում ես նորից ու ավելի կոպիտ քեզ բացատրեմ։

-Ի՞նչպես ես համարձակվում, կեղտոտ ձեռքերդ քաշի՛ր ինձանից, եթե հայրս իմանա, թե ինձ հետ ինչպես ես վարվել նա քեզ կփոշիացնի՛։

-Դու ինձ ե՛ս պատկանում այն պահից սկսած, ինչ ամուսնացել ես ինձ հետ, իսկ եթե հորդ ուզում ես խառնել այս հարցին դա չի փոխի ինձ մոտ որևէ բան,-նա սկսում է ավելի մոտենալ տղային,-ես քեզ կսովորեցնեմ հարգել ամուսնուդ, կարծում ես վախենո՞ւմ եմ ինչ֊որ մեկից, այո՞։

Չիմինը այլայլվում է ամուսնու այս խոսքերից, նա երբեք այսպես հեռուն չի գնացել.

-Ո՛չ, թո՛ղ ինձ, դու չե՛ս համարձակվի, դու դու.....չի հասցնում խոսել, երբ տղամարդը դարձյալ հպվում է նրա փափուկ շուրթերին խանգարելով արտահայտվել։

Չիմինը այնքան էլ թույլ չէ, ինչպես թվում է, վերջիվերջո նրանք երկուսն էլ վամպիր են՝ հսկայական ուժի տեր արարածներ։ Բայց երևում է ամուսնու դեմ նրան պակասում է ուժն ու դաժանությունը։

Փորձում է կտրուկ շարժումներով ազատվել ամուսնու ճանկերից.

-Եթե հիմա ինձ բաց չթողնես, խոստանում ե՛մ կզղջաս սրա համար, հայրս կիմանա։

-Ու ի՞նչ պետք է ասես նրան,֊ծիծաղում է Յունգին,-մենք մեր ամուսնական պարտքը դեռ չենք կատարել, ճիշտ ժամանակն է քեզ սովորեցնել, թե ինչպես են տրվում ամուսնուն։

-Դու դու՛, ո՛չ, չհամարձակվե՛ս, ես դա չե՛մ ուզում Յունգի՛, բաց թո՛ղ ինձ։

Յունգին էլ չի լսում նրան միայն գազանաբար պատռում է գեղեցիկ վերնաշապիկն ու շուրթերը հպում վախից արագ հևացող կրծքավանդակին։ Նրա ականջը շոյում է Չիմինի աղաչող ձայնը, դաժան մարդկանց համար այս խնդրանքները քաղցր կերակուր են, իսկ վամպիրների համար՝ քաղցր արյուն։

-Ահխ՜, չգիտեմ էլ ի՞նչու առաջ չեմ համտեսել քեզ քաղցրի՜կս, դու հրաշալի ե՛ս բուրում, այստեղ արի՛,- նա ձգվում ու սեղմվում է տղայի շուրթերին՝ ագահորեն լիզելով ու համբուրելով դրանք։

Տղան չի դադարում դիմադրել, ոտքերով հարվածելով ու հրելով նրան, բայց նրա վերջույթները պինդ բռնված են, այդ պատճառով էլ անօգուտ ճչում է համբույրների միջից։

Յունգին սկսում է արձակել նրա գոտին ու այդ պահին Չիմինը լրջորեն վախենում է, նրան պատում է վայրկենական դողը, կարծես սկսում է գիտակցել պահի լրջությունը։

-Յունգի՛, խնդրու՜մ եմ, բա՜ց թող,-ու այս շշնջյունի մեջ Յունգին առաջին անգամ նկատում է, թե ինչպես է իր ամուսնու աչքից սահում արցունքի կաթիլը։

Վերջ։

Տղան կոտրված է։ Յունգին հասավ դրան։Նա հասավ նրան, որ կոտրեց ամենակարող Չիմինին։

Նա հետ է քաշվում ամուսնուց ու բաց թողնում նրան, նստում է կողքին։ Չիմինը նայում է առաստաղին սառը հայացքով։

-Գոհ ե՞ս

-Չիմին՜.......

-Գնա՛

Յունգին ուզում է էլի ինչ֊որ բան ասել, բայց տղան վեր է կենում ու ինքն է ուզում դուրս գալ։ Այդ պահին նա որսում է Չիմի ձեռքն ու իր կողմը քաշելով նստեցնում ծնկներին։

-Սրանից հետո կիմանաս, որ ինձ հետ խաղեր խաղալ պետք չէ՛, որովհետև քո հայրն անգամ չի փրկի քեզ ինձանից,֊ նա կրքոտ հպվում է տղայի շուրթերին, տաք շնչելով նրա երեսին ու ձեռքերով շոյելով ամուսնու ազդրերը։ Չիմինը չի դիմադրում, իսկ, երբ բաց են թողնում իրեն, վեր է կենում ու հանդարտ լքում սենյակը։

***

֊Բարի լույս տիկին Կիմ, Թեհյոնը պատրա՞ստ է արդեն,-ժպտում է Հոբին։

-Տղաս նա երեկ տուն չի եկել, իսկ ի՞նչ է նա քեզ մոտ չի գիշերե՞լ..........





Բա՜րև բոլորին, կներեք, որ այսպես ստացվեց, որ ամեն օր չի լինելու վերբեռնումներ, բայց գիտակցեք նաև, որ սա ժամանակավոր է, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք մնում, սիրում եմ ձեզ❤❤❤❤❤❤❤❤❤❤

5 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!