6 страница1 мая 2026, 20:00

5

-Տղաս նա երեկ տուն չի եկել, իսկ ի՞նչ է նա քեզ մոտ չի գիշերե՞լ,-կինը հարցական հայացքով նայում է։

-Ըմմմ......գիտեք նա ինձ ասաց, որ տանը չի գիշերելու, բայց երևի մեր համակուրսեցիներից մեկի տանն է մնացել, դուք մի՛ անհանգստացեք, ու՞ր կարող էր գնալ, ես համալսարան գնամ, հավանաբար արդեն այնտեղ է։

Հոբին ներքին ողջ էությամբ վստահ է, որ Թեն ոչ ոքի տուն էլ չի գնացել, բայց ի՞նչպես ասել նրա մորը, կինը սրտի կաթված կստանա։ Այդ պատճառով էլ նա խաբում է տիկին Կիմին ու նրա տանից անմիջապես դուրս գալով սկսում փնտրել Թեին՝ բոլոր հնարավոր տեղերում։

Նա տեղյակ է բոլոր այն տեղերից, որտեղ տղան սիրում է մենակ անցկացնել, այդ պատճատով էլ չի գնում համալսարան։ Փոխարենը սկսում է փնտրել Թեին, հույս ունենալով մինչև դասերի ավարտը գտնել։ Հեռախոսն անջատված է, ինչն ավելի շատ է ստիպում անհանգստանալ Հոբիին։

Ողջ ընթացքում նա մտածում է Թեի մասին ու անընդհատ զանգ տալիս, և այդ պահին նրա մտքին է գալիս անտառը՝ ուր նրանք գնացել էին։ Բայց հոգում կասկած կա արդյո՞ք տղան կգնար այնտեղ, չէ՞ որ անձամբ էր վախենում հայտնվել անտառում։

Այնուամենայնիվ հարկավոր է փորձել բոլոր հնարավոր տարբերակները ու գտնել նրան, քանի շատ ուշ չէ։ Այսպես է մտածում Հոբին ու քայլերն արդեն իրենք են ուղղորդում դեպի անտառ։

Կես ժամ անց նա արդեն անտառի մուտքի առաջ է։ Մի անգամ ևս մտաբերում է այն տարօրինակ տղայի նախազգուշացումը, հետո աղոթում է աչքերը փակ ու մտնում անտառ։

***

Վաղ առավոտյան խրճիթում կատարյալ լռություն է սովորականի պես։ Յունգին պառկած է իր ու Չիմինի ննջարանում, բայց տղան ողջ գիշեր չի վերադարձել ու նա անհանգիստ է։ Ամեն դեպքում անհնար է հասկանալ, որտեղ կարող է անցկացնել Չիմինը գիշերը, մանավանդ, երբ բարկացած է։

~
-Մենք համալսարան ենք գնում, հագի՛ր սա,֊Թեի առաջ է դնում իր հագուստներից մեկը Գուկն ու նայում նրան։

-Ի՞նչ,֊տղան զարմանում է։

-Այդքան մի՛ ուրախացիր, անգամ չփորձե՛ս փախչելու մասին մտածել ու այդ ընկերոջդ էլ հանդիպելիս չհամարձակվե՛ս խոսել նրա հետ, թե չէ կզրկվե՛ս անգամ դուրս գալու հնարավորությունից։

-Բայց.....

-Առանց հարցե՛րի, այլապես կփոշմանե՛մ,֊ընդհատում է նրան Գուկն ու կանգնած սպասում, թե երբ է Թեն հագնվելու։

-Իսկ......

-Ես կմնամ այստե՛ղ, ստիպված ես իմ ներկայությամբ փոխվել քաղցրիկս,֊ քմծիծաղ է տալիս Գուկն ու խիստ հայացքով զննում նրան։

Թեն հուսահատ իջեցնում է գլուխն ու վերցնելով հագուստը սկսում հագնվել։
Ամոթից նրա այտերը կարմրում են, երբ զգում է, որ մերկ վիճակում իրեն են նայում օտար աչքերը։ Իսկ Գուկը զննում է նրան մանրակրկտորեն, աշխատելով ոչ մի մասնիկ բաց թողնել։

Երբ տղան վերջացնում է, ամբողջ դեմքը նման է դառնում իրական լոլիկի։

-Դե լավ դու էլ՛, այդտեղ առանձնապես նայելու ոչինչ չկար,֊ծաղրում է Գուկը։

Թեն հիմա չգիտի արդեն իրեն որտեղ թաքցնի ամոթից։ Գուկին զվարճացնում է ծաղրել նրան, բայց ամենից շատ նրան դուր է գալիս տղայի ենթարկվող բնավորությունը։ Նա ամեն կերպ աշխատում է հանել հունից տղային, բայց չի ստացվում որովհետև գործ ունի չափազանց հանդուրժող բնավորության հետ։

~
Գուկն ու Թեն մեքենայով հեռանում են հենց այն պահին, երբ թիկունքի կողմից խրճիթին է մոտենում Հոբին։ Նրա սիրտն արագ է բաբախում վախից։ Այնպիսի տարօրինակ լռություն է, որ մարդու սիրտ կարող է կանգնել սարսափից։

Նա մի քանի րոպե այսպես կանգնում է վարանելով մտնել ներս, որից հետո վերջապես դանդաղ բացում է խրճիթի դուռը։ Այդ ճռռոցից անկողնու վրա պառկած Յունգիի աչքերը հանկարծակի բացվում են։

Ներս մտնելուն պես Հոբին սկսում է իրեն վատ զգալ, ասես տունը ազդում է նրա ինքնազգացողության վրա։ Զննում է շուրջն ու կոկիկ կահավորված հյուրասենյակը։ Իհարկե զարմանում է, որ այսքան խղճուկ արտաքնի տակ այսպիսի գեղեցիկ ներքին է թաքնված։

-Եվ այսպես, ո՞վ է մեզ նորից հյուր եկել, ես կարծում եմ, որ դու բավականին անվախ ես,-լսվում է լկտի խոսքերը վերևից։

Աստիճանների վերևում կանգնած է Յունգիի սարսափելի կերպարանքը ու աչքերով խժռում է Հոբիի վախեցած մարմինը։

-Ներեցե՛ք, որ ներխուժել եմ ձեր տուն պարոն, ուղղակի իմ ընկերն է անհետացել ու ես անտառում նրան եմ փնտրում, քանի որ նախորդ օրը մենք այստեղ ենք եղել ու նա հիմա չկա։

Հոբին խոսում է անհանգստացած ու մի փոքր դողալով։ Սա չի վրիպում Յունի աչքից, նա աստիճանների վերևից մի վայրկյանում հայտնվում է ներքևում՝ Հոբիի առաջ։

Տղայի աչքերը զարմանքից լայն բացվում են ու մի փոքր էլ վախից։ Նա քարանում է ուղղակի, անտրամաբանական երևույթի պատճառով։ Հասարակ մարդիկ ունակ չեն այսպես տեղաշարժվելու։ Ուրեմն ո՞վ է նա։

Մինչ Հոբին մտքում փորձում է հասկանալ սա, նրա աչքերը որսում են Յունի կարմրած ծիածանաթաղանթը ու նա սարսափում է ուղղակի, այն մտքից որ իր առաջ իրական վամպիր է։

-Հետաքրքիր է ի՞նչ համ ունի քո արյունը, սիրունիկ, հ՞մմ,֊ սպառնում է Յունն ու ավելի մոտենում նրան։

-Ոչ՜, խմդրում ե՜մ, ես, ես....չի հասցնում խոսել, երբ Յունգին նրա պարանոցից բռնելով սեղմում է ու փորձում կծել։

Այդ պահին խրճիթի դուռը բացվում է ու նա կանգ է առնում այդ դիրքով, բաց չթողնելով տղային։

Ներս է մտնում Չիմինը հանդարտ քայլերով ու նայելով ոտքի տակ։ Երբ շրջվում է դեպի Յունգին տեսանելի է դառնում նրա հագուստի վրայի հսկայական արյունը։ Ամբողջ երեսը շուրթերով ու աչքերով պատված է մարդկային արյամբ։ Տղան հիմա ավելի քան երբևէ վախեցնող կերպարանք ունի։

Դա վախեցնող է իհարկե Հոբիի համար, ով այս պահին մտքում վերջին խոսքերն է շշնջում պատրաստվելով մահվան։ Իսկ Յունի համար սա սարսափելի չէ, պարզապես զարմանալի է։

Չիմինը ողջ գիշեր տուն չի եկել, փաստորեն նա որսի է գնացել առաջին անգամ։ Յունգին սրան չի կարողանում հավատալ մտքում։

Չիմինը նայում է նրանց ու ոչ պակաս զարմանում, բախված տեսարանից։ Յունգիի ու նրա աչքերը կոնտակտի մեջ են մտնում ու նա նայում է վախեցած Հոբիին։

Մտքում հիմա երկու հարց կա, ի՞նչ է պատրաստվում անել իր ամուսինը օտար տղայի հետ, եթե դեռ չի սպանել, ու ի՞նչ գործ ունի այս նույն տղան այստեղ, նախազգուշացումից հետո։

Բայց նա չափազանց զուսպ է նրանց հարցերով ձանձրացնելու համար։

-Հավանաբար խանգարեցի, ներեցե՛ք,֊ շշնջում է Չիմը, շատ քաղաքավարի ու հանդարտ շրջվում է ու իր հոգնած մարմինը քարշ է տալիս վերնահարկ։

Յունգին շոկի մեջ է, նա ոչ միայն չխանգարեց վնասել տղային, մի բան էլ հարցեր չտվեց, ի՞նչպես կարելի է այս աստիճան նեղանալ։ Նա իհարկե քաջ տեղյակ է, որ իր ամուսնուն դժվար է հունից հանել, բայց երբ բարկանում է շուռ է տալիս ողջ աշխարհը։

Նա բաց է թողնում Հոբիին ու արյուն խմելու ցանկությունը կորցրած գնում Չիմինի հետևից։

Սա հրաշալի հնարավորություն է փախչելու ու Հոբին օգտագործում է դա։ Մի վայրկյանում նա դուրս է գալիս ու որոշում հեռանալ այստեղից որքան հնարավոր է արագ։ Ի ուրախություն նրա, դա հաջողվում է։

***

Գուկն ու Թեն ձեռք ձեռքի բռնած ներս են մտնում լսարան ու շոկի ենթարկում բոլորին։ Թեն փորձում է աչքերով գտնել ընկերոջը, բայց ոչ մի արդյունք։

Սկսվում է դասը։

Գուկը ստիպում է նրան նստել իր կողքին ու ենթարկվել յուրաքանչյուր հրամանին։

Պարոն Կիմը սկսում է դասը, աչքի տակով ուշադիր զննելով զույգին ու նկատելով Գուկի գործունեությունները։

-Պարոն Ջոնգկո՛ւկ, միգուցե բաց թողնեք տղայի ձեռքն ու սկսեք գրել,֊կոպտում է առաջին իսկ հնարավորության դեպքում դասախոսը։

Գուկը շեղ հայացք է ձգում Թեի վրա ու բաց թողնում ձեռքը..........





Բարի ուշ երեկո բոլորին, գիտեմ գիտեմ, շատ ուշ է, բայց ինչ արած պետք է դիմանաք, հաճելի ընթերցանություն փիսիկներս՜🤗

6 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!