7 страница1 мая 2026, 20:00

6

Գուկը շեղ հայացք է ձգում Թեի վրա ու բաց թողնում ձեռքը, որից հետո նրանք սկսում են հանգիստ գրել։

Դասն անցնում է բավական հանգիստ մթնոլորտում ու առանց ավելորդ վեճերի, հետո Գուկն առանց վարանելու քարշ է տալիս տղային դեպի մեքենան։

-Խնդրում եմ թող գոնե մորս տեսնե՜մ,֊ շշնջում է Թեն ու նայում նրան։

-Բացառված է, ու հերիք է ոտքի տակ ընկնես, արագ մեքենան անցի՛ր,֊ նա այնքան կոպիտ է հրում տղային, որ վերջինս ձեռքը հարվածում է մեքենայի դռանն ու մի փոքր տնքոց արձակում։

Այս իրավիճակում համլսարանի առաջ նրանց տեսնում է Հոբին, ով միանգամից վազում է դեպի Թեն։

-Թեհյոն՜ ո՞րտեղ էիր, մայրդ քեզ է փնտրում, ես ողջ օրը քեզ եմ փնտրել, ո՞րտեղ ես գիշերել,֊ նա մոտ է գալիս տղային, բայց հանկարծ նկատում է, թե ինչպես է նա հետ գնում։

-Առաջ մի՛ արի, գնա՛ այստեղից Հոբի, փախի՛ր, ինձ մի՛ մոտեցիր,֊ Թեն հրում է ընկերոջն ու հրամայում հեռանալ, մինչ Գուկը բարկացած առաջ է գալիս։

-Բայց, մայրդ.....

-Ասա նրան, որ քո տանն եմ մնալու դեռևս, ես չգիտեմ ինչ է ինձ սպասվում, բայց ոչ մի դեպքում չասես, թե որտեղ եմ կամ ինչ վիճակում։

Հոբին այլայլված շրջվում ու արագ քայլերով գնում է հակառակ կողմը, իսկ մինչ այդ Գուկը հասնում է Թեին ու կոպիտ բռնելով թևից սեղմում մեքենային.

-Ի՞նչ էիր այդքան նրա հետ խոսում,֊ ցավեցնում է նրա ձեռքն ու կոպիտ հրում։

-Ո.....ոչինչ....

-Լա՛վ, դա կպարզենք ուրիշ տեղում, իսկ հիմա արա՛գ մեքենան նստիր,֊ Գուկը բռնում է տղայի ձեռքից ու քաշելով իրեն սեղմում կրծքին, հետո բաց է անում դուռն ու հրում նրան առջևի նստարանին։

Մի քանի րոպե անց նրանք գնում են արդեն ամայի ճանապարհով։ Հոբին հետևում է այս ողջ կատարվածին ու տեսնում, որ Թեին ստիպողաբար մեքենան են նստեցնում, նա որոշում է տաքսի վարձել ու հետևել տղաներին։

Բայց երբ Գուկի մեքենան մտնում է անտառի ճանապարհով ներս, նա կանգնեցնում է մեքենան, որպեսզի գլխի չնկնեն, որ հետևում է իրենց։ Մնացած ճանապարհը նա շարունակում է ոտքով։ Որովհետև արդեն գիտի խրճիթ տանող ճանապարհը։

***

Այս ընթացքում Յունգին բարձրանում է սենյակ ու փակելով ներսից դուռը կանգնում ուղիղ ամուսնու առաջ.

-Որտեղ էի՞ր երեկ ողջ գիշեր,֊ լսվում է տրամաբանական հարցը։

-Քո գործը չի՛, դու ավելի լավ է ասա ի՞նչպես էր առանց ինձ, տեսնում եմ չե՛ս ձանձրացել,֊ Չիմինը դեռ չի փոխել հագուստն ու արյունոտ նստած է բազկաթոռին։

-Այո առանց քեզ ես երբեք չեմ ձանձրանում, իսկ այ հենց տուն ես գալիս հիշում եմ, որ ամուսնացած եմ քեզ հետ, եթե մի փոքր ուշ գայիր գուցե ստացվեր այդ տղայի հետ ինչ֊որ բան,֊ ամենայն լկտիությամբ ծաղրում է Յունգին։

Չիմինը աչքերը բարձրացնում է դեպի ամուսինն ու ոտքից գլուխ զննում նրան.

-Հմմմ, տեսնում եմ հորս բացակայությունը ստիպել է ձվից դուրս գալ ճուտիկին ու հիշել տղամարդկությունը,֊նույն ծիծաղը խաղում է Չիմինի շուրթերին։

-Ի՞նչ ասացիր,֊Յունգին վայրկյանական հայտնվում է նրան շատ մոտ, բռնում է նրա պարանոցից ու պինդ սեղմում բազկաթոռին,֊ ո՞ւզում ես ցույց տամ տղամարդկությունս այո՞, բայց զգուշացնում եմ, դա կարող է ցավոտ հետևանքներ ունենալ,֊ նա ուժգին սեղմում է տղայի կոկորդն ու ստիպում ծանր շնչել։

Չիմինը չի պաշտպանվում, չի դիմադրում, չի հրում, միայն անտարբեր նայում է նրան ու կիսաձայն հևում.

-Նորություն չէ, որ դու հրեշ ես ու կարող ես սպանել ում կամենաս, բայց շտապեմ քեզ դժբախտացնել սիրելիս դրանով տղամարդ չեն դառնում,֊ու հենց այս պահին Չիմինը նորից սկսում է լայն ժպտալ, անտեսելով ամուսնու ձեռքը, որ խանգարում է նորմալ շնչել։

Յունգին բաց է թողնում նրան ու ձեռքից բռնելով կտրուկ քաշում դեպի իրեն։ Տղան ստիպված կանգնում է ոտքի վրա ու դեմքը հայտնվում է ամուսնու դեմքին շատ մոտ։

Չիմինի ողջ պարանոցն ու երեսը ինչպես արդեն նշել եմ պատված է մարդկային արյամբ։ Նա այնքան բարկացած է երեկ հեռացել, որ սպանել է յուրաքանչյուրին, ով կանգնել է իր առաջ։

Յունգիի աչքերը կարմրում են թարմ արյան հոտից ու նա սկսում է դանդաղ լիզել տղայի երեսից այն.

-Դու ճիշտ ես, տղամարդկությունը ապացուցելու ուրիշ միջոցներ ևս կան, ու ես հիմա այրվում եմ դրանք քեզ վրա փորձարկելու ցանկությունից,֊ այս բառերը հնչում են ավելի շատ որպես սպառնալիք, քան առաջարկ։

Չիմինը անտարբեր դեմքով կանգնած զննում է նրա քայլերն ու սևեռվում կարմիր աչքերին.

-Երկար ես պատրաստվում լիզել ի՞նձ,֊ հնչում է նրա սառը տոնով բառերը Յունգիի ականջին։

-Այնքան մինչև նախաճաշեմ քեզնով, չէ՞ որ քո պատճառով բաց թողեցի նախաճաշս հյուրասենյակում։

Յունգին այսպես շարունակում է այնքան մինչև կանգ է առնում շուրթերի վրա ու սկսում ծծել դրա վրա մնացած արյունը, շուտով սա վերածվում է համբույրի ու նա ձեռքերը իջեցնելով տղայի մեջքին բռնում է այն ու սեղմում իրեն։

Չիմինից լսվում է թեթևակի տնքոց նրա շուրթերի վրա, որից Յունգին սկսում է ծանր շնչել։ Գոտկատեղից ներքև ինչ֊որ բան այն չէ նրա հետ ու դա պարզ է անգամ Չիմինի համար։

Դուռը անսպասելի բացվում է ու մուտքի մոտ կանգնած է Ջոնգկուկը, իսկ հետևում Թեն։ Տղան աչքերին չի հավատում, առաջին անգամ տեսնելով այս տեսարանը։ Նա պարզ գիտի, որ ամուսինները ատում են իրար ու անգամ չեն գիշերում միասին։

-Օհօ, այ սա նորություն է եղբայրիկ,֊ միանգամից ծաղրում է Գուկը։

Յունգին հետ է քաշվում ու բաց թողնում տղային, նրանք այնքան էին տարված միմյանցով, որ չէին նկատել դռան ձայնը։

Զգացվում է, թե Չիմինն ինչպես է արագ կարմրում։

-Քեզ չե՞ն սովորեցրել դուռը թակել նախքան ներս մտնելը,֊դառնում է դեպի նա Յունգին։

-Մինչ այս պահը ես մտածում էի, որ դրա կարիքը չկա, բայց հաջորդ անգամ անպայման կթակեմ, քանի որ կարող եմ ավելի մեծ անակնկալի գալ,֊ պարզ երևում է, թե ինչ նկատի Գուկը։

-Ջոնգկո՛ւկ,֊ ընդհատում է բարձր ձայնով եղբայրը։

-Լա՛վ լա՛վ, գնում եմ,֊ նա հետ է քաշվում ու փակելով դուռը քարշ տալիս Թեին իր ետևից։

Մինչ նա քայլում է միջանցքով աչքերի առաջ տպավորված դեռ մնում է զույգի համբույրը։
Մինչ այս պահը նա չէր էլ մտածում տղաների ուղղությամբ, իսկ հիմա տարօրինակ զգացողություն է նրա մոտ, այնպիսին ասես ուզում է ինքն էլ փորձել հասկանալու համար, թե ինչ է դա։

Թեն նայում է նրա դեմքին ու բավականին շփոթված դեմքի արտահայտությամբ։

Երբ մտնում են սենյակ, Գուկն իր ետևից փակում է դուռն ու սկսում մոտենալ նրան։

Տղան սկսում է հետ գնալ այնքան մինչև մեջքով հպվում է պատին.

-Ու՞ ինչ կարծիքի ես այն ամենի մասին, ինչ նոր տեսար,֊չարախինդ շշնջում է տղան շարունակելով մոտենալ։

-Ես....ես....չգիտեյի, որ նրանք....մմմմ..... այսինքն, նրանք.......

Թեն կակազում է ու չի կարողանում վախից գտնել իր տեղը, իսկ աչքերը թափառում են սենյակի պատերով աշխատելով չնայել Գուկին։

Գուկն արդեն այնքան մոտ է նրան, որ քիթը հպվում է տղայի երեսին։ Զգացվում է, որ Թեն շնչում է հնարավորինս ծանր։

Գուկը ավելի է մոտենում ուղիղ նրա պարանոցին, տղան զգում է, որ իրեն վտանգ է սպառնում ու հիմա ցավ է զգալու, կարծում է, որ Գուկն ուզում է արյուն խմել նորից։ Պինդ սեղմում է աչքերն ու պատրաստվում ցավի։

Այդ պահին նրա շուրթերը սկսում են զգալ նուրբ հպում, կանգ է առնում շուրջն ամեն ինչ...........



Բարևներ, փիսիկներս, այսօր լավ գլուխ է ստացվել, ձեր դատին եմ հանձնում, վայելեք, ես էլ գնամ քնելու բարի գիշեր՜❤❤❤❤❤❤❤❤

7 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!