6 страница1 мая 2026, 15:57

~6/?~

Չիմինը այդպես էլ պարկած մնաց մինչև առավոտ,իսկ Չոնգուկը այդ գիշեր տանից դուրս եկավ ընկերների հետ,ու վերադարձան միայն կեսօրին։
Բայց մինչ այդ մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ։
Չիմինի ծնողները հենց նույն օրը դիմեցին ոստիկանություն,քանի որ տղայի հետ կապ չունենալը արդեն հաստատում էր նրանց կասկածները։
Գործի հետաքննությունը որոշեցին չհետաձգել,քանի որ շատ տարօրինակ էր Չիմինի ու նրա ծնողների խոսակցությունը,բացի դա հետո ինչ-որ բան անելը ավելի դժվար կլիներ,իսկ քանի դեռ հանցանքը դեռ թարմ էր,ապա հեշտ կլիներ ինչ-որ քայլ ձեռնարկելը։
Գործի քննությունը իրենց վրա վերցրեցին դետեկտիվ Թեհյոնը և ոստիկանապետ Յունգին,նրանք անձամբ խոսեցին Չիմինի ծնողների հետ,և խոստացան տղային շուտափույթ վերադարձնել։
Հետաքննությունը սկսված է,բայց սկզբում պետք է երաշխիք ապահովող թուղթ վերցնել հետաքննություն սկսելու համար։
Թեհյոնը ուղևորվեց դեպի Չիմինի դպրոց և առավոտից մինչև կեսօր գաղտնի հարցաքննեց Չիմինի դասընկերներին։Անգամ Չիմինի դասընկերները չպետք է որոշ ժամանակ իմանան նրա կորելու մասին,այնպես որ Թեն աշխատում էր մաքսիմալ զգույշ հարցեր տալ,որպեսզի նրան չկասկածեն։Դեռևս հավաքված կարծիքները միայն ապացուցում էին,որ Չիմինը չէր կարող հենց այնպես անհետանալ,բայց ավելի պետքակար եղավ հետևյալ տեղեկությունը'
-Քիմ Սոիլ ճիշտ է?
-Այո պարոն։,-պատասխանեց ցածրահասակ աղջնակը:
-Ես Չիմինին էի փնտրում,կարող ես ասել,թե որ ճանապարհով է նա սովորաբար տուն վերադառնում?
-Չիմինին էք փնտրում?Ես նրան երեկվանից չեմ տեսել,բայց Ձեզ կօգնեմ։Նա սովորաբար նախընտրում է կրճատել իր ճանապարհը,դրա համար քայլում է "Սոհյոն" փողոցի 2-րդ խաչմերուկով,իսկ հետո անցնում 4-րդ փողոց,իսկ այնտեղից դեպի իր տուն ընդհամենը 10 րոպեից էլ կարճ ճանապարհ է։
*Թեհյոնի մտքերում*
~Գործը բարդ է,ընդհամենը 10 րոպե էր փաստորեն մնում Չիմինին տուն հասնելու համար,բայց նրան առևանգողները կարողացել էն անգամ նման վայրից նրան գողանալ։Սոհյոն փողոց...որքանով գիտեմ դա մարդաշատ փողոց չէ,բայց միևնույն է ինչ-որ բան ինձ հուշում է,որ դա նախապես պլանավորված հանցանք է եղել,պետք է դեպքի վայրը ստուգել։~
Այդպիսի մտորումներով Թեհյոնը և Յունգին հանդիպման վայր պայմանավորվեցին,որպեսզի կիսվեն ստացված տեղեկություններով,արդեն կասկած չկար,տղային առևանգել են։
Ինչպես կարող էր Չիմինը սովորականի պես խմբակից դուրս գալ ու անգամ չվերադառնալ իրերի հետևից?
Այս կարծիքները նաև սարսափեցնում էին,նման համարձակ հանցագործները կամ շատ հիմար էն եղել,կամ էլ ուղղակի գիտեն,որ օրենքը նրանց դեմ չի գործի։
Այդ միտքը միևնույնն է վախեցնում էր,եթե նման համարձակ քայլ էն կատարել,ապա տղան հաստատ հիմա լավ վիճակում չի։
Ի վերջո Թեհյոնը և Յունգին հանդիպեցին,հանդիպման վայր դարձավ "Blue Hour" սրճարանը։
-Դե դետեկտիվ Քիմ,ինչ պարզեցիր?-Խախտելով լռությունը ասեց Յունգին։
Յունգիի խիստ հայացքը և հանգիստ ձայնը կարծես ավելի ծանրացնեին Թեհյոնի մտքերը։Իրականում Յունգին բիսեքսուալ էր,ու դրա մասին շատերը գիտեին,բայց ոչ ոք ոչինչ ասել չէր համարձակվում։Ինչու եմ ասում ձեզ այս փաստը?իրականում Թեհյոնը Յունգիին գրավում էր,բայց խնդիրը այն էր,որ Թեն իրական նատուրալ էր,նա երբեք չէր գերվում տղամարդկանցով,ինչքան էլ նրանք գեղեցիկ լինեին։Բայց Յունգին սպասում էր,և բացահայտ ցույց տալիս իր հետաքրքրությունը դեպի Թեհյոնը,ինչը նաև դժվարացնում էր նրանց համատեղ աշխատանքը։
-Ոստիկանապետ,ես մոտավորապես հասկացել եմ թե ինչ է տեղի ունեցել երեկ...,-Սուրճի փոքր կում բերանը վերցնելուց հետո Թեն շարունակեց,-Չիմինը մնացել էր լրացուցիչ խմբակների մասնակցելու համար,հետո երեկոյան տուն վերադառնալուց ճանապարհը կրճատելու համար անցել է փոքրիկ խաչմերուկով,ու հենց այնտեղից էլ նրան առևանգել են։
Յունգին ձեռքը մոտեցրեց ծնոտին,ու մի պահ մտածելուց հետո ասեց։
-Չիմինին լուսանկարը ունե՞ս։Ես այնպես էլ չհասցրեցի նրա լուսանկարը նայել։
Թեհյոնը ձեռքը տարեց դեպի երկար վերարկուի ներքին գրպանը,և այնտեղից մի փոքր ծակլված նկար հանեց։
-Ահա,սա նրա վերջին լուսանկարներից է։
Յունգին վերցրեց նկարըև սկսեց զննել,նա նայում էր տղայի դիմագծերին,ու հասկանում,որ իրոք տարբերվող երիտասարդ է,որի հետ անգամ ինքը դեմ չէր լինի զվարճանալ։
Յունգին նկարը մտապահելուց հետո այն դրեց իր հետ բերած թղթապանակում։
-Ես նկարի պատճենը կհանեմ,հետո քո օրինակը քեզ կվերադարձնեմ։
-Եղավ,-ուսերը թափ տալով ասեց Թեն,-Իսկ դու ինչ ես պարզել?
Յունգին հայացքը ավելի լուրջ դարձրեց,և սկսեց կիսվել իր ստացած տեղեկություններով։
-Ես մարդկանց էի ուղղարկել,որպեսզի Չիմինի անցնելու ճանապարհը ստուգեն,ու դու ճիշտ էս,նա իր ճանապարհը խաչմերուկներով էր կրճատում,իսկ այդ օրը խաչմերուկով անցել էր բացի Չիմինից ևս երեք կամ չորս հոգի,դրա մասին մեզ մի ծեր պապիկ է պատմել,նա տեղի արբեցողներից էր,լավ է գոնե այդքանն է տեսել։
-Իսկ արտաքինը?կամ գոնե տարիքը...?
-Այդ մասով ծերուկը գրեթե ոչինչ չասեց,միայն ավելացրեց,որ բոլորը տղաներ էին։
-Հմմ...տղաները առևանգել էն ուրիշ տղամարդու,դա անգամ տարօրինակ է...
Յունգին մի փոքր տարօրինակ նայեց Թեհյոնին,ու ասեց'
-Կարծում ես տղամարդը տղամարդու հետ ուրախանալ չի կարող?հավատա հետույք լինի դա թե ուրիշ բան,միևնույնն է,հաճույքը մեկն է։Քեզ միայն շարժվել է պետք չէ?Դրա համար նրանց հետաքրքիր էլ չի,թե ու՞մ ներսում կշարժվեն ու որտեղի՞ց ընդհանրապես կմտնեն,եթե իհարկե նրան սեռական կապի համար են առևանգել,այլ ոչ թե ինչ-որ վրեժի։
Թեհյոնը մի պահ մտահոգվեց,իրոք,վրեժ...Չիմինին կարող էին վրեժի համար առևանգել։
-Դու ինձ մի միտք տվեցիր,ես կփորձեմ ավելի լայն մտածել այս գործի շուրջ,չնայած անգամ վրեժխնդրության տեսակետը բացառելու շատ պատճառներ կան,բայց մենք չենք կենտրոնանա մի ուղղությամբ։
-Եղավ,ես առաջինը կգնամ,հաշիվը արդեն վճարված է,այսօր ես եմ հյուրասիրում,-փորձելով թեթև ժպիտ արտահայտել ասեց Յունգին,-կտեսնվենք Թեհյոնա,բայց նախքան գնալս քեզ մի խորհուրդ,գոնե մեկ անգամ գեյ կլուբ այցելիր։
Սա ասելուն պես Յունգին լքեց ապշած Թեհյոնին,և տուն վերադառնալու ամբողջ ճանապարհին Չիմինի լուսանկարին էր նայում,իսկ Թեհյոնը որոշ ժամանակ մտքերում անցկացնելուց հետ նույնպես հետ վերադարձավ։
Մինչ Յունգին ու Թեհյոնը Չիմինին էին փնտրում,իսկ Չիմինի ծնողները անհանգստությունից անգամ հաց կուլ տալ չէին կարողանում,Չիմինը փորձում էր սողեսող հասնել նկուղի դռանը։
Դա անելը շատ բարդ էր,նախ նա վնասվածքներ ուներ,իսկ երկրորդ'դռանը հասնելու համար պետք էր աստիճաններով բարձրանալ։
Բայց Չոնգուկը այդ մասին հոգացել էր,նախ նա մի քանի անակնկալներ էր թողել Չիմինի համար,եթե նա փորձի փախչել,երկրորդ նա իր տան աշխատողներին նույնպես ասել էր,որ հանկարծ չխառնվեն,թե չէ անգամ նրանց չի խնայի։
Չիմինը դողում էր,ամբողջ նկուղը սառնության մեջ էր կորել։Նա հազիվ բաց էր պահում աչքերը,նոր հայտնվող գրիպը ու հազը արդեն առաջին նշաններն էին ցույց տալիս,ու այդ ամբողջ մթության միջից կարծես ի փոխհատուցում նրա բոլոր աղոթքների Էմիլին բաց արեց նկուղի դուռը և կամացուկ ներս մտավ։
-Չիմին?Օու,տեսքդ շատ վատ է,ես քեզ համար դեղեր եմ բերել,ու մի փոքր սնունդ ու ջուր,եթե մնաս Չոնգուկի հույսով դու ավելի շատ սովամահ կլինես։
-Խնդ...դրում եմ...օգն...իր ինձ...դուրս գ..ամ
Թվում է թե մի տող է,բայց այս մի տողը արտաբերելու համար Չիմինը գործի էր դնում իր ողջ ուժերը։
Էմիլին(ի դեպ Էմիլին արդեն մոտեցել էր Չիմինին) մի պահ մռայլեցրեց երեսը,իսկ հետո ձևացրեց թե չէր էլ լսել խոսքերը,բայց երկու րոպե անց մեկ է պատասխանեց։
-Չիմին...ես դա անել չեմ կարող...Չոնգուկը և Նամջունը Յակուձայի հետնորդներ են,իսկ Հոսոկը հայտնի ընտանիքից,հավատա եթե շատ ցանկանամ, մեկ է ,քեզ օգնել չեմ կարող,այնպես որ սա միայն այն է' ինչը կարող եմ անել,որպեսզի հետո ինձ գոնե խիղճը չտանջի։
Չիմինի կոկորդը լցվեց,նա հանգիստ կարող էր հենց այդ պահին լաց լինել,բայց հանկարծ զգաց,որ աղջիկը նրա վրա լցված հագուստն է սկսում տեղաշարժել,ու վախեցած նայեց դեպի նրան։
-Կարող ես հանգիստ լինել Չիմին,ես ոչինչ չեմ անի,միայն քեզ շոր կհագցնեմ,ես կխոսեմ Չոնգուկի հետ,որ գոնե շորերը մնան քո հագին,թե չէ այսպես կցրտահարվես։
Չիմինը շարունակեց անշարժ պարկած մնալ,մինչ Էմիլին նրա հագի զնզոտւներն էր փոխում համեմատաբար ավելի նորմալ հագուստով։Վերջացնելուն պես նա վերցրեց մոտակայքում դրված շշով ջուրը և Չիմինի գլուխը բարձրացնելով սկսեց նրան խմեցնել,իսկ հետո երեսը լվանալ։
Չիմինի գլխի հատվածում հարվածից հետո վերք էր առաջացել,որը Էմիլիին անհանգստացնում էր,եթե այս պայմաններում շարունակի Չիմինը մնալ,ապա այդ վերքը կսկսի նեխել,և դա կհասցնի մինչև անգամ նրան,որ որդերը սկսեն կրծել Չիմինի ուղեղը,ինչից էլ նա կմահանա։Դրանից խուսափելու համար Էմիլին վերցրեց իր հետ բերված դեղատուփը,և սկսեց մշակել Չիմինի վերքերը(ամենավախենալու վերքերը) ու վերջապես հասավ նրա ոտքերը կապելուն։
Էմիլին վերև քաշեց շալվարը,որը հասցրել էր Չիմինին հագցնել,և սկսեց նրբորեն դիպչել Չիմինի այրված մաշկին,ինչին ի պատասխան ցավագին տնքոցներ էր լսում։
Էմիլին արդեն ավարտեց վերքերը մշակելու փուլը(վիրակապ չէր դնում,քանի որ գիտեր,որ դրանից տղաները կսկսեն բարկանալ,դրա համար միայն այնպես էր անում,որ վերքերը չսկսեն նեխել),նա վերցրեց մյուս տոպրակը,որի մեջ թեթև սնունդ կար,որը հիմա կկարողանար ուտել Չիմինը։
-Բերանդ բացի,հավատա հետո էլ այսպիսի առիթներ չեն լինի,քեզ համար լավ կլինի եթե լեզուդ ատամներիդ հետևում պահես,այնպես որ չասես,որ ինձ այստեղ տեսել ես,լավ?
Չիմինի կողմից թեթև գլխի շարժում նկատվեց,ու նա սկսեց դժվարությամբ ծամել առանց այն էլ հեշտ ծամվող սնունդը,մտքում անցկացնելով իր սիրելի ծնողների պատկերները։
Նա այնպես էր կարոտում իր ընտանիքին,նրանց մասին մտածելիս սրտի հատվածում ինչ-որ զգացողություն էր հայտնվում,իսկ կոկորդը ինքնակամ պատում էր այդ լաց լինելու ցանկությունը,թվում էր էլի մի փոքր ու Չիմինը վերջնական կկոտրվի։Կկոտրվի արդեն մահվան շեմին հասած այդ հիասքանչ թիթեռնիկների թևերի պես,որոնց կյանքը Չիմինի կյանքի պես կարճ է։Միայն հիմա,գտնվելով կյանքի ու մահվան այդ ոսկե միջին կոչվող վայրում նա հասկանում է,թե ինչ թանկ էր այդ Աստծո պարգևը(խոսքը կյանքի մասին է),որը վերցնելը շատերի համար մեկից մեկ է։Չիմինը փակեց աչքերը,թվում է թե դա քայլ էր,ծնողներին գլխից հանելու համար,բայց հիմա իր մոր դիմագծերը ինքնակամ պատկերվում են մթության մեջ,ինչքան էլ փորձում ես դրանք խախտել։

6 страница1 мая 2026, 15:57

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!