{16/?}
Թեհյոնը արագ գնաց առաջին հարկ,մինչ Յունգին վերևում իրեն կարգի կբերեր։
Դուք կարծում էի՞ք,որ Թեն այսքան միամիտ է,որպեսզի այսքան հանգիստ հավատա Յունգիի տղաներից անտեղյակ լինելուն,իհարկե ոչ,դեռ տուն մտնելիս Թեն մի փոքրիկ դետալ նկատեց,որը իրեն հանգիստ չի տալիս։Յունգիի ժամացույցի գոտու վրա արյան հետք կա,նա այդ հետքը նկատեց,երբ Յունգին ձեռքը պարզել էր վիսկիի շիշը վերցնելու համար,բայց կար նաև մեկ այլ փաստ,Յունգին ինքն էր սնունդ պատրաստել,այն էլ սթեյք,ինչը ցույց էր տալիս,որ արյան հետքը կարող էր մնացած լինել մսի հետ աշխատանքից,սակայն....չափից դուրս հանգիստ էր ոստիկանապետը տղաների անհետացումից հետո,ինչքան էլ Յունգին փորձում էր անհանգիստ ձևանալ դա մեկ է շատ վատ էր ստացվում նրա մոտ,քանի որ եթե միմիկան հնարավոր է կեղծել,ապա աչքերի էմոցիան կեղծել երբեք չի ստացվի,Թեն պարզ էր հիշում,թե ինչ աչքերի արտահայտություն ուներ Յունգին,երբ Չիմինին էին փնտրում,իսկ հիմա նրա աչքերը ասես դատարկ հայելիներ լինեն,որոնց մեջ տեսնում ես միայն քեզ և ուրիշ ոչինչ։
Վերևից ոտնաձայներ լսվեցին,Թեն պտտվեց դեպի դուռը,որը միացնում էր երկու հարկերը և ամենահանգիստ ժպիտով դիմավորեց մի փոքր շփոթված դեմքի արտահայտությամբ տղամարդուն։
-Նախընտրում ես փախչե՞լ խնդիրներից,-մոտենալով հարցրեց Յունգին դեմքի արտահայտությունը փոխելով թեթև ժպիտի։
-Ոչ, նախընտրում եմ գիտակցելու ժամանակ տալ,-Ասեց Թեն թափ տալով գոյություն չունեցող փոշին Յունգիի ուսից,-Իսկ հիմա կարծում եմ իմ գնալու ժամանակն է,-Նա նայեց ժամացույցին։
-Ես քեզ ավտոմեքենայով կտանեմ տուն,այս ժամին դրսում վտանգավոր է, մանավանդ,երբ մեր պոտենցիալ հանցագործները դեռ ազատության մեջ են,-Ասեց Յունգին Թեհյոնի մազերը խառնելով։
-Ի դեպ,իսկ դու սթեյքի համար նախատեսված միսը լվացե՞լ էիր,-Թեհյոնը միայն հարցը տալուց հետո հասկացավ,որ ջրի հետ գործ անելիս մարդիկ հանում են թե ժամացույցները,թե զարդերը...
-Այո,ինչո՞ւ, ինչ-որ բան այն չէ՞,-Յունգին հոնքերը կիտեց սպասելով պատասխանի։
-Օհ,ոչ-ոչ,ամեն ինչ կարգին է,ուղղակի շատ համեղ էր,մտածեցի նման հիմար հարց տամ,միգուցե ստում ես,որ ինքդ ես պատրաստել միսը,-քմծիծաղ տալով ասեց Թեն և կոշիկները հագնելով Յունգիի հետ դուրս եկավ։
Դեպի Թեհյոնի տուն ճանապարհը նրանք քննարկում էին միայն սպասվող հետաքննությունը,քանի որ դա նրանց եզակի ընդհանուր թեմաներից էր,իսկ արդեն տան դիմաց Թեն ու Յունգին ավելի խորը սպեկտրով սկսեցին քննարկել այդ հարցը։
-Ի՞նչ ես կարծում,ինչպե՞ս տարբերենք հասարակ տղաների մեջ սերիական մարդասպանին,-Հարցրեց Թեհյոնը,չնայած հոգեբանական դասընթացները նրան արդեն վաղուց են հնարավորություն տվել շփման մեջ շեղումներ ունեցող մարդուն գտնել։
-Միգուցե՞ լսենք մեր գիտակցությանը,այն մեզ միշտ հուշում է,երբ մի բան այն չի լինում,-ուսերը թափ տալով ասեց Յունգին,հոգու խորքում հասկանալով Թեի հարցի խորությունը։
-Իսկ դու կկարողանայի՞ր սերիական մարդասպան լինել,-"ժպիտ"-ով հարցրեց Թեն։
Յունգին գիտի,թե այս հարցը ուր է տանում,ու թե պատասխանը ինչքան մեծ վնաս կարող է տալ,դրա համար նա ուղղակի ասեց.
-Հարցրու ինքդ քեզ,թե ո՞վ եմ ես,-ասեց Յունգին,-Իսկ դո՞ւ դետեկտիվ,կկարողանա՞ս սպանել հաճույքի համար,կամ միգուցե վրեժխնդրությա՞ն։
-Կարծում եմ ես այլ մոտեցում կգտնեի,սպանության համար մարդիկ Դժոխք են ընկնում,-կատակեց Թեն։
-Եվ որն է քո այլ մոտեցումը,-Յունգիին իրոք զվարճանք էր պատճառում դետեկտիվ այս պարզ խաղը,որով վերջինս բացահայտ հարցաքննում էր նրան։
-Ես այդ մարդուն կզոհեի Աստծուն,Աստված կուշտ կլինի,ես գոհացած,իսկ Դժոխքի դռները փակ,-ծիծաղեց Թեն
-Տարօրինակ ես դու' Դետեկտիվ Քիմ,-ծիծաղից վարակվելով ասեց Յունգին։
-Դե ինչ,կհանդիպենք վաղը առավոտյան,ի դեպ մեր հերթափոխը վաղը համընկնում է,այնպես որ վաղը ես կգամ քեզ վերցնելու,-Ասեց Յունգին,-Ու մի բան էլ,կարծում եմ հիմա փախչելու իմ հերթն է...
-Ի՞նչ նկատի ուն....,-Թեն չհասցրեց ավարտել միտքը,քանի որ Յունգին համբուրեց նրա շուրթերը,ու այդ միլիվարկյանների մեջ,երբ երկուսի շնչառությունը միախառնվեց նրանք միաժամանակ մի տարօրինակ զգացում ունեցան հոգու խորքում,այնքան սխալ,բայց և այնքան ճիշտ,որ ոչ ոք չէր էլ ուզի խորանալ այդ զգացմունքի մեջ,քրքրել ու հասկանալ այն,երկուսի հոգիներն էլ կարծես կատուներ էին ճանկռում,ովքեր խաղում էին նրանց զգացմունքի թելերի հետ միայն ճանկերը ավելի սուր դարձնելու համար,և հենց այն պահին,երբ սառը օդը ուներ թաց ասֆալտի և եղևնու բույր նրանք մտապահեցին այդ զգացումը,որը հետո երկուսին էլ պիտի երկար տանջի,ավաղ ապագայում միայն նրանցից մեկը կհիշի այդ ցավի մասին,երբ օդը նորից թաց ասֆալտի և եղևնու բույր ստանա։
Յունգին մեղմ ավարտեց համբույրը ձեռքը դնելով Թեի այտին,իսկ վերջինս փակել էր աչքերը,և միայն համբույրի ավարտից հետո բացեց դրանք,խոշոր աչքերով նայելով Յունգիի աչքերի մեջ,որտեղ մի քանի վարկյան ասես կրակ էր բոցկլտում,սակայն այդ կրակը նորից մարեց թողնելով իր հետևից սարսափելի դատարկություն,ինչից վախենալով Թեն ուղղակի թեքեց հայացքը,իսկ Յունգին ևս մեկ համբույր թողնելով,բայց այս անգամ նրա ճակատից,ուղղակի որոշեց հեռանալ,և միայն ավտոմեքենային հասնելիս լսեց Թեի ձայնը.
-Գրկիր ինձ,խնդրում եմ...,-Յունգին այդ խնդրանքից ապշել էր,սակայն մոտ գալով իր ձեռքերի ամուր օղակի մեջ առեց Թեհյոնին նրա այս խնդրանքը գինու վրա բարդելով։
-Կարծում եմ այս աշխարհում ավելի խելագար մարդ չկա,քան մենք երկուսով,հահ,անգամ մեր սպիտակող մազերը չեն թաքցնում,որ հոգու խորքում երկուսս էլ ընդհամենը երեխա ենք...,-Ասեց Յունգին,հիշելով Չիմինին,չնայած այս պահին իր գրկում Թեհյոնն էր,նա մեկ է մի պահ իրեն թույլ տվեց թուլանալ,թույլ տվեց զգալ այն,ինչը չի կարող զգալ անգամ մեծագույն ցանկության դեպքում,քանի որ Չիմինը մահացած է,ոչ,նա դեռ ողջ է,նա հիմա նրա գրկում է,նա հաստատ այդ պահին ողջ էր։
-Մինչ քեզ հանդիպելը ես լրիվ նորմալ մարդ էի,միայն հիմա եմ խելագար դարձել,-ի պատասխան ասեց Թեն քիթը մտցնելով Յունգիի շապիկի ծալքի մեջ և շնչելով նրա մարմնի բույրը,-Խնդրուն եմ,չստես ինձ,-անկախ իր կամքից ասեց Թեն։
Կուլ տալով կոկորդում կանգնած խիղճը Յունգին ասեց "երբեք" և գնաց դեպի ավտոմեքենան,ու այդ անգամ Թեհյոնը նրան չկանգնեցրեց։
Արդեն հասնելով իր տան բակին Յունգին կանգնեցրեց ավտոմեքենան չշտապելով դուրս գալ։
-Մի օր,գոնե մի անգամ ինձ մոտ նորից կստացվի քեզ տեսնել,Չիմին,-Ասեց Յունգին արդեն ավտոմեքենայի մեջ,-Ես հիմա կուզեի լրիվ անհայտանալ,-գլուխը հենելով ղեկին ասեց Յունգին,-ի՞նչ ես անում դու ինձ հետ,ինչու՞ ես ինձ այսքան ցավ պատճառում անգամ չճանաչելով ինձ,ինչպե՞ս։
-Բաժանումից հետո միշտ էլ հանդիպումն է գալիս,ես քեզ համար կաղոթեմ,որպեսզի չմոռանաս ճիշտ ճանապարհը,-Յունգին վախեցած շրջեց գլուխը,կողքին տեսնելով Չիմինին,ով նստած էր այնպես,ասես ողջ է։
-Հերիք է....ես ուղղակի հավատալ եմ ուզում,իսկ դու ինձ իմ հավատքից էլ ես զրկում...,-Յունգիի ձայնը դողում էր,Չիմինը դանդաղ շրջեց գլուխը,և Յունգին քիչ էր մնում վախից ճչար,քանի որ վերջինիս դեմքը ամբողջությամբ արյան մեջ էր։
-Շատ մարդիկ ունեն լուրջ խնդիրներ,իմ բախտը ուղղակի չբերեց,բայց ես չեմ բարկանում,ամենևին,ես նեղացած եմ քեզանից,քանի որ դու նրանց մեղքը վերցնում ես քեզ վրա,միշտ հիշիր,որ ամենից առաջ դու ուղղակի սիրող մարդ ես,սերը մի վերածիր այդքան ճղճիմ զգացմունքի ոստիկանապետ,դա լավ չէ,-ժպիտով ասեց Չիմինը և սկսեց քթի տակ ինչ-որ մեղեդի երգել։
-Այդ ի՞նչ ես երգում ,-ի վերջո հարցրեց Յունգին
-Դիմացիր,-Ասեց Չիմինը
-Ի՞նչ,-Յունգին իրոք չէր հասկանում, թե մեղեդին այդ բառի հետ ի՞նչ կապ ունի
-Սա հենց մեղեդու անունն է,դիմացիր' endure ,-Ասես փոքր երեխայի հիմարության վրա ծիծաղելով պատասխանեց Չիմինը և անհետացավ,իր հետևից թողնելով միայն սառը օդ,որը կարծես ապացույց լիներ իր սառը բախտի մասին։
Հ.գ.Երկար դադարից հետո նոր մաս❤️🔥
