{17/?}
-Սա այնքան ցավոտ է,այնքան ցավոտ...,-Յունգին գլուխը հենեց ղեկին և սկսեց ձեռքերով աջ ու ձախ հարվածել,-Էլ ի՞նչ է մեզ մնում բացի սիրուց մահանալուց,գրողը տանի',-Նա սրբեց արցունքները ու արագ դուրս եկավ մեքենայից մտնելով տուն։
Յունգին մոտեցավ մինի-բարին,որտեղից վերցնելով Թեհյոնի նվիրած ալկոհոլային խմիչքը բացեց այն և հենց բերանից էլ սկսեց խմել։Նկուղից ձայն չէր գալիս,ինչը և զարմանալի չէր,այստեղ ձայնամեկուսացումը իրոք լավն էր,բայց նա շշի պարունակությունը կես անելով պահարանից երեք փակ տարա վերցրեց ու իջավ ցած։
Նամջունը,Հոսոկը և Չոնգուկը իրոք քնած էին,բայց նրանց հանգիստ քունը խաթարվեց Յունգիի գալուստով։
-Օհօ,այս դիրքով կարողանու՞մ եք քնել,ողջունելի է, իրոք,-Յունգին մոտեցավ Հոսոկին և կռանալով բռնեց վերջինիս ծնոտը' հայացքը բարձրացնելով,-Ինչպես սիրում էր ասել Էննի Ուիլքսը' կեխտոտ կեռնեխ,այս դեպքում մեկի փախերն ես տանս մեջ երեք կեղտոտ կեռնեխներ ունեմ,-Նա քմծիծաղ տվեց արբած աչքերով նայելով Նամջունին,-Ափսոս դու այդքան տականք ես,թե չէ հնարավոր է մեր մեջ մի բան ստացվեր,մռութդ լավն է,բայց...,-Նա վեր կացավ,մոտեցավ Նամջունին,ով զարմանքից մի պահ աչքերը չռել էր,սակայն զգալով ալկոհոլի հոտը հասկացավ,որ տղամարդը ուղղակի մտքին եկած առաջին բառերը ասում է,-Նման հասարակության աղբի հետ անգամ մուրացկանը չի լինի,-Նա վերևից թքեց Նամջունի վրա ու հարվածեց վերջինիս կողոսկրից։
-Այդ ի՞նչ...ես բերել,-Չոնգուկը հազիվ էր խոսում,բոլոր երեքից ամենաշատը նրան էր բաժին հասել թե հարվածներից,թե խոշտանգումներից։
Յունգին կարծես նոր հիշեց,որ դատարկ ձեռքերով չի եկել այստեղ,և երջանիկ դեմքով արագ մոտեցավ տարաներին։
-Այստեղ մի փոքր սպիտակուց է,վաղուց ոչինչ չեք կերել,բայց մինչ դա մի բան պետք է անեք,-տղաները իրոք չափից դուրս սոված էին ու ծարավ,ինչից օգտվում էր Յունգին,-ի դեպ,ես ձեզանից յուրաքանչյուրին նաև 1 լիտր ջուր կտամ,այնպես որ լավ մտածեք այս առաջարկը մերժելուց առաջ,երկրորդ անգամ նույն շանսը չի լինի։
-Ի՞նչ ես ուզում,-Հոսոկը,ով հոգեկան հիվանդ մարդկանցից գիտի,թե ի՞նչ կարող է սպասել,ամենից շատը ձգվեց, որովհետև մոտավոր գիտակցում էր ինչ կսպասվի նրանց։
-Գիտեք,Չիմինը այդքան միամիտ չէր,ինչքան դուք էիք կարծում,-Նա ծոցագրպանից հանեց սև կազմով տետրը,որը այստեղ իջնելուց առաջ վերցրել էր,-Նա այստեղ գրել է,թե դուք ի՞նչ եք արել նրա հետ,այնպես որ ես կցանկանայի,որ դուք էլ զգաք այն,ինչը զգում էր նա,ի վերջո ինքներդ ասեցիք,որ ըստ ձեզ նա ցավ չէր զգում,-չնայած նրան,որ Յունգին մեծ քանակով ալկոհոլ էր օգտագործել մեկ է կարողանում էր հեշտ արտահայտել մտքերը առանց խառնելու դրանք։
Նա մի պահ բարձրացավ վերև այնտեղից արկղ բերելով,որի մեջ սրվակ կար ներարկիչի հետ,ինչպես նաև երեք վզկապ։Պատին հատուկ այդ վզկապների համար երեք օղակ կար։Յունգին հերթով հանում էր այդ իրերը դնելով հատակին,ու այդտեղ Չոնգուկը նկատեց,որ վզկապներից մեկի շղթան անհամեմատ ավելի կարճ էր,քան մյուս երկուսինը,բայց ոչինչ չասեց,նրան իրոք հետաքրքիր էր,թե ինչ է տեղի ունենում իր դիմաց կանգնած մարդու ուղեղում։
Յունգին նախ վզկապի շղթաները ամրացրեց պատին փակցված օղակներին(օղակները միմյանցից 30սմ հեռավորություն ունեին) և հետո միայն վերցրեց ներարկիչները այնտեղ անհայտ դեղ լցնելով։
Տղաները հարցեր չէին տալիս,այլ միայն սպասում էին,քանի որ նրանցից յուրաքանչյուրը հոգու խորքում գիտեր,որ այստեղ տեղի ունեցող ամեն ինչին նրանք արժանի են։
-Օհօ,անգամ ձայն չեք հանի,-ժպտաց Յունգին,-չնայած ճիշտ եք անում,փորձեք ծպտուն հանել,շան քածի պես մի փամփուշտով կսատկացնեմ։
Նա մոտեցավ Նամջունին,ում ոտքի մեջ արագ մտցնելով ներարկիչը լցրեց անհայտ հեղուկը,հետո նույնն արեց Հոսոկի հետ,իսկ Չոնգուկի գլխում արդեն փազլ էր հավաքվում,թե ինչ տեղի կունենա հիմա։Եվ միայն վախեցած աչքերը մատնեցին,որ նա գլխի է ընկել Յունգիի հետագա քայլերի մասին։
-Այո-այո քաղցրիկս,-Ասեց Յունգին մոտենալով Չոնգուկին ու արձակելով նրա վրա արդեն ամրացված կապանքները դրանք վզկապով փոխարինելով և հետո շղթան ուժգին քաշեց Չոնին գետնին տապալելով։
-Ախ,-ատամների արանքից ոռնաց Չոնը,երբ մեջքի թարմ վերքերը հպվեցին սառը հատակին,իսկ ձեռքերը սկսեցին թմրել երկար կապված լինելու պատճառով,նա հիմա ուժ չուներ իր մեջ,դրա համար միայն ատամները սեղմած դիմանում էր,երբ Յունգին նրան ամբողջ սենյակով քարշ էր տալիս դեպի մեջտեղի օղակը։Իր շղթան մոտ 50սմ երկարություն ուներ,ինչը հերիք էր հատակին հանգիստ պառկելու ու նստած դիրք ընդունելու համար,բայց ոչ կանգնելու կամ քայլելու։
Հոսոկը և Նամջունը մարմնում ուժեղ ջերմություն էին զգում,իսկ աչքերի առաջ ամեն ինչ շարժվում էր խանգարելով մտածել,դրա համար էլ անգամ չնկատեցին,թե ինչպե՞ս հասան պատին Յունգիի օգնությամբ։Նրանց դեպքում շղթան ուներ 2 մետր երկարություն,ինչի շնորհիվ նրանք կարողանում էին անգամ կանգնել,բայց ոչ ավելին,Հոսոկը և Նամջունը Չոնգուկի աջ ու ձախ կողմերում էին տեղավորված ու զգում էին,թե ինչպես է այդ տարօրինակ ջերմությունը կենտրոնանում մի վայրում։
Յունգին սատանայական ժպիտով տեսախցիկ վերցրեց ու այն դրեց ուղիղ Չոնգուկի դիմաց միացնելով հավելյալ լուսավորություն,որպեսզի կադրերը հաստատ լավը լինեն։....
