{15/?}
Յունգին վերադառնալով հյուրասենյակ առաջին հերթին նայեց ժամացույցին'ուր որ է Թեհյոնը կգա,իսկ ինքը դեռ սնունդ չի պատրաստել։
Նա մոտեցավ գազօջախին և այնտեղ դրեց հաստ հատակով թավա,որպեսզի տավարի մսից սթեյք պատրաստի,որը կմատուցի "YARDEN" կարմիր գինու հետ։Յունգին ռոմանտիկ չէր,չէ,սակայն պետք եղած ժամանակ կարող էր երկու ոտքով անջնջելի հետք թողնել մարդու գիտակցության մեջ որպես "ռոմանտիկ և ջենտլմեն" մի երիտասարդ տղամարդ,ով այսքան տարի իրեն երկրորդ կես չի գտել։Հիմա էլ տապակելով սթեյքը նա մտածում էր այդ մասին ու ժպտում։Թեհյոնը կին չէր,որպեսզի մոմերի ու վարդի թերթիկների կարիք ունենար,բայց Յունգիի տունը ունի գեղեցիկ ու ընդարձակ պատշգամբ,որտեղ նրանք կանցկացնեն իրենց երեկոն։
Սննդի պատրաստումը ավարտելուց հետո նա տեղավորեց սթեյքը սպիտակ մարմարե ափսեների մեջ և վերցնելով անհրաժեշտ բոլոր պարագաները բարձրացավ պատշգամբ այնտեղ սեղան պատրաստելու։Նա արդեն ծածկեց միսը և բոլոր ազատ դրված սննդամթերքները երկաթե կաղապարով,երբ ներքևում դռան զանգը հնչեց։Երևում է Թեն որոշել է ոտքով գալ,դրա համար էլ Յունգին չէր նկատել ավտոմեքենան,իսկ հիմա արագ սկսեց իջնել առաջին հարկ,որպեսզի դիմավորի իր հյուրին։
Յունգին կանգ առեց դռան մոտ և ինքն իր հագուստը ևս մեկ անգամ հարդարելուց հետո միայն(ի դեպ,հագուստը փոխարինել էր հասարակ կապույտ ջինսերով և սև շապիկով,որը Թեհյոնի սիրելի համադրությունն էր) բաց արեց դուռը մյուս կողմում տեսնելով մի փոքր շփոթված(քանի որ Թեն մեկ է կասկածներ ուներ այսօրվա մասով) և Յունգիի նման հասարակ,բայց ճաշակով հագնված տղամարդուն,ով մյուս ձեռքում "Jack Daniels"-ի յոթերորդ համարի վիսկին էր բռնել և սպասում էր ներս մտնելուն.
-Օհօ,լավ ընտրություն է,որտեղի՞ց գիտես,որ ես հենց այդ համարն եմ սիրում,-հանգիստ ժպիտով Յունգին վերցրեց վիսկին Թեի ձեռքից և նրան ներս հրավիրեց։
-Ինչպե՞ս կարող եմ չիմանալ,երբ դու միշտ սա էս խմում,-նույն թեթև և հանգիստ ժպիտը կրկնօրինակելով և ներս գալով ասեց Թեն ու սկսեց գնահատել միջավայրը,որտեղ հայտնվել է,-Վաու,իսկ այստեղ ավելի ընդարձակ է,քան ես էի պատկերացնում,օհօ՜ այս անգլիական ոճի մինիմալիզմը իրոք գերում է։
Թեն հանեց բաճկոնը (որը հագել էր,քանի որ երեկոյան այստեղ սառը քամի էր միշտ) և այն կախեց մուտքի մոտ ամրացված կախիչից։
-Ուրախ եմ,որ տունը հավանեցիր,-Ասեց Յունգին մոտենալով Թեհյոնին,որպեսզի կարողանա ավելի հեշտ շեղել վերջինիս ուշադրությունը,քանի որ նա լինելով դետեկտիվ կարող է նաեւ տարօրինակ բաներ նկատել,-Տունը մի փոքր ավելի ուշ կուսումնասիրենք,արի բարձրանանք երկրորդ հարկ,սնունդը սառը վիճակում այնքան էլ համեղ չէ։
-Պարոն Յունգի՞,այդ Դու՞ք եք,առաջին անգամ եմ լսում,որ դուք ինչ-որ բան պատրաստեք,-քմծիծաղ տալով Թեն սկսեց հետևել Յունգիին,ով նույնպես ծիծաղեց Թեհյոնի կատակի վրա բարձրանալով երկրորդ հարկ։
Երկրորդ հարկը նույնպես ընդարձակ էր,երկու հարկերն էլ ունեին լոգասենյակ,իսկ երկրորդ հարկում կար երկու մեծ ննջասենյակ և պատշգամբ ի տարբերություն առաջինի(իսկ առաջին հարկի դիմաց կար փոքրիկ այգի հանգստի գոտով)։Տունը ինչպես ասեցինք Յունգիին էր փոխանցվել որպես ժառանգություն և քանի որ վերջինս այստեղ ծնվել և մեծացել է,ապա գիտի տան բոլոր գաղտնիքները և պահուստները,որոնք հայտնի են եղել միայն ընտանիքի մեջ ժառանգ հանդիսացող մարդկանց(օրինակ նրան,նրա տատիկին և այլն)։Այն կահավորված էր հին ու զուսպ անգլիական ոճով,որը Յունգին պահպանել է կահույքը միայն վերանորոգելով կամ փոխարինելով(ուղղակի պատվիրելով հինին նման կահույք,բայց ավելի երկարակյաց),իսկ նկուղային հարկը ի պատիվ հյուրերի ստիպված է եղել դատարկել այնտեղ միայն դատարկ պատեր և երեք պահարան ու շղթաներ թողնելով,ինչը ըստ իրեն այս տանը եղած ամենամեծ փոփոխությունն է եղել։
Մինչ ես ձեզ եմ ներկայացնում տան պատմությունը մեր երկու հերոսները արդեն հասցրել են մուտք գործել պատշգամբ և Թեն հասցրել է հիանալ պատշգամբից բացվող տեսարանով։Ինքը պատշգամբը մուտքի մոտ ուներ լույս,որը միացնելով լուսավորվում էր նաեւ սեղանը և ամեն ինչ նորմալ երևում էր,դրա համար արդեն մեկ րոպե անց նրանք նստած էին սպիտակ կտորով ծածկված սեղանի շուրջ,որի վրա կային դասական ընթրիք անցկացնելու համար բոլոր պարագաները(երկու սթեյքով լի ափսեներ,աղ և համեմունքներ,գինին և բաժակները ինչպես նաեւ պատառաքաղ ու դանակ, որպեսզի սթեյքը կտրտել ստացվի)։
-Գեղեցիկ է,-Ասեց Թեն սեղանի շուրջ նստելով,-շնորհակալ եմ այսքան չարչարվելու համար։
-Չարժե,քո սիրուն արժանանալու համար ես ամեն ինչ էլ կանեմ,-աչքով արեց նրան Յունգին,ով արդեն կտրտում էր իր առջև դրված մսի հյութեղ կտորը և այն գեղեցիկ ու հավասար մասերի բաժանելուց հետո փոխարինեց Թեհյոնի ափսեի հետ նրա առաջ դնելով կտրտված միսը,իսկ ինքը վերցրեց Թեի ափսեն,որին նա դեռ չէր կպել։
-Պարոն Յունգի,այս ի՞նչ է,չգիտեի,որ այդքան ռոմանտիկ եք,-ծիծաղեց Թեն հաճույքով դնելով մսի առաջին կտորը բերանը և արդեն զգաց,որ այն լավ եփված է ու չափի մեջ,բայց ճաշակով համեմված։
-Քո կողքին ես անգամ ռոմանտիկ եմ դառնում,ինչ արած,սիրահարվելը իրոք դաժան երևույթ է,-ի պատասխան "կատակեց" Յունգին հոգու խորքում ինքն իրեն վատ զգալով,որ այսքան ցածր ձևով արդեն երկրորդ անգամ խաղում է ինչ-որ մեկի զգացմունքների հետ։
Ընթրիքը ամեն դեպքում հաճելի ու հանգիստ մթնոլորտում անցավ, երեկոյան սառը օդը և գեղեցիկ ու վառ աստղերը միայն միջնորդում էին օրվա հաճելի լինելուն,իսկ համեղ գինին ամեն վարկյան ավելի ուրախ էր դարձնում երկու տղամարդկանց։Յունգին խմել կարողանում էր,նա արդեն հինգ տարի է,ինչ պրոֆեսիոնալ է այդ հարցում,իսկ Թեհյոնը խմում էր միայն առիթներին,դրա համար հիմա անգամ կարմիր կիսաքաղցր գինին էր նրա գլուխը պտտեցնում իսկ շուրթերին ստիպում անդադար ժպտալ զարդարելով այտերը գեղեցիկ վարդագույն երանգով։Ընթրիքի ավարտին նա արդեն բավական հանգիստ ու տաքացած էր,այնպես որ Յունգիի այսօր նրան տուն ուղեկցելու առաջարկին դրական արձագանք տվեց։Յունգին գիտեր,որ այսօր, եթե անգամ Թեն ոտքի կանգնել չկարողանա,նա պետք է Թեհյոնին տուն տանի,քանի որ միայն այս դեպքում Թեն ենթագիտակցորեն կսկսի վստահել Յունգիին,ով չի օգտվել նրա անօգնական վիճակից,այլ միայն փորձում է օգնել,այնպես որ Յունգին և Թեհյոնը արդեն կես ժամ անց կանգնած էին Թեի տան դռան դիմաց։
-Շնորհակալ եմ հագեցած երեկոյի համար,- ավելի սթափ վիճակում ասեց Թեհյոնը։
-Այդ ես եմ շնորհակալ...,-Ասեց Յունգին,և մի փոքր դադարից հետո ամեն դեպքում շարունակեց,-շնորհակալ եմ,որ ինձ շանս տվեցիր։
Թեն այդ խոսքի վրա միայն քմծիծաղ տվեց և արագ ու թեթև համբուրելով Յունգիի շուրթերը անցավ ներս դրսում թողնելով ապշած Յունգիին։Յունգին մատները կպցրեց շուրթերին,զգալով օտար շնչառության տաքությունը մատների ծայրին,ասես մի օտար,լրիվ օտար զգացմունք այսքան տարի հետո հիշեցրեց իր մասին։Յունգին այնքան էր կարոտել այդ տաք զգացմունքին...նա այնքան էր կարոտել հինգ տարի առաջ թաղված այդ ջերմությանը,որը Թեն մի պահ նրա մեջ արթնացրեց,սակայն Յունգին ժամանակին ինքն իրեն իրականություն վերադարձնելով նորից խորը թաղեց այդ միայն խանգարող էմոցիաները,քանի որ նա չպետք է սիրի,նա պետք է միայն օգտագործի սերը,բայց ոչ թե սիրի....նա չի կարող,նա ուղղակի արժանի չէ....
