{14/?}
-Դեհ ինչ,զվարճալի կլինի,-Ասեց նա դանակը մարմնի մեջ խրելով,տաք դանակի շեղբը միանգամից հատեց մաշկը միանգամից այն այլանդակելով,-Այսօր ես շատ ժամանակ չունեմ ձեզ հետ ուրախանալու համար,բայց մի բան ամեն դեպքում կհասցնեմ ,-Նա կեխտոտ շորի կտորը սեղմեց Չոնգուկի բերանին,որպեսզի վերջինս ձայն չհանի և ամուր պահելով ոտքերի արանքում թփրտացող մարմինը սկսեց դանակը շարժել և ինչ-որ տառեր գրել։Արյունը անխնա հոսում էր այրված վերքերից ներկելով Յունգիի հագուստը,հատակը և Չոնի մեջքը։Նամջունը և Հոսոկը չէին խառնվում,մինչեւ մի պահ Հոսոկը կարծես աչքերի առաջ փոխվեց և սկսեց լրիվ այլ ձայնով բղավել,աղաչելով,որ Յունգին նրանց ների,սակայն Յունգին քաջ տեղյակ լինելով վերջինիս անձի երկատման մասին նախ ուղղակի անտեսում էր այդ աղմուկը,իսկ հետո միայն ուժեղ հարվածեց նրա որովայնից և Հոսոկը ցավից լռեց դառը և տաք արցունքներ կուլ տալով,մինչ Նամջունը թաքցնելով աչքերի մեջ անհանգստությունը նայում էր երկու ընկերներին։
Յունգին ուշադիր աշխատելուց անգամ լեզվի ծայրն էր դուրս գցել և առահամարելով արյան երկաթյա հոտը շարունակում էր քանդակել իր արվեստի գործը Չոնգուկի մեջքին,ում մոտ ցավային շոկի պատճառով արդեն ոչ մի ցավ տեղ չէր հասնում։Ավարտելով գործը Յունգին մի քայլ հետ գնաց և հիացած ծափ տվեց,նա Չոնգուկի մեջքին գրել էր <<Ներիր մեզ Փաք Չիմին>> իր գեղեցիկ ձեռագրով,որը անգամ կտրտված մաշկի վրա էր համահունչ նայվում։
Վերջին անգամ հայացք գցելով իր արարչագործությունը նա կրկին վերցրեց կրակայրիչը և երկու րոպե դանակը տաքացնելուց հետո հանեց Հոսոկի շապիկը այն պատռելով։Հոսոկը,ով հարվածից հետո հասցրել էր ուշքի գալ(և չէր էլ հիշում,թե ինչ էր տեղի ունեցել վերջին րոպեների ընթացքում) լայն բացեց աչքերը և սկսեց գոռալ կեխտոտ կտորի մեջ,երբ զգաց այրվող ցավը մեջքի վրա։Ի վերջո Յունգին այդ գործողությունը կրկնեց նաև Նամջունի հետ,իսկ հետո հանեց իր հագի արյունոտ շապիկը և գցեց փոշոտ հատակին հայացք գցելով արյունահոսող տղաների վրա.
-Գիտեք,ես կարծում եմ,որ սա շատ մեղմ է
ձեզ համար,բայց չնեղվեք, ես դեռ այսօր հյուր կգամ ձեզ,իսկ մինչ այդ...,-Նա ձեռքը մտցրեց գետնին գցած շապիկի գրպանը այնտեղից ինչ-որ բան փնտրելով,-Ինձ միշտ ասել են,որ այրված վերքին ջրածնի պերօքսիդ լցնելն արգելվում է,իսկ ուղղակի վերքին աղ լցնել չի կարելի....ես իհարկե կափսոսամ այդքան գեղեցիկ գրված բառերը փչացնելու համար,բայց էքսպերիմենտը ավելի հետաքրքիր է(երեքի մեջքին էլ գրված էր <<Ներիր մեզ Փաք Չիմին>>),-Յունգին վերցրեց աղը և պերօքսիդը ու մոտեցավ կրկին Չոնգուկին,ով արդեն ուղիղ նայել չէր կարողանում արյան կորստից։
Նա բացեց պերօքսիդը և լցրեց թարմ վերքերի վրա այս անգամ չփակելով Չոնգուկի բերանը,քանի որ ցանկանում էր լսել նրա ձայնը։Չոնգուկը գոռում էր,թափ տալիս մարմինը,անգամ խնդրեց,որ Յունգին վերջ տա,սակայն ի պատասխան այդ խնդրանքների Յունգին ուղղակի բացեց աղով լի փաթեթը և այն լցրեց մեջքին ավելի մեծ ցավ պատճառելով Չոնգուկին,իսկ հետո կաշվե գոտու միջոցով ձիգ կապեց Չոնգուկի բերանը(նրա ատամները ու բերանի վերջավորությունները սկսեցին ցավալ),մինչ այդ Ջունն ու Հոսոկը մտովի պատրաստվում էին,քանի որ նույն բախտն էլ իրենց էր վիճակվելու։
Յունգին Նամջունին թողել էր վերջում,բայց, երբ մոտեցավ նրան Նամջունը քաշված ձայնով հազիվ լսելի հարց տվեց.
-Ինչի համար?
Յունգին անգամ ապշեց....Այս երեք հիմարները անգամ չեն գիտակցում իրենց արարքը?
-Դուք ձեռք եք առնում ինձ?Չիմինին սպանելուց, նրան այդքան տանջելուց հետո դուք դեռ համարձակվում եք հարցնել,թե ինչու եմ ձեզ հետ այսպես վարվում?,-Յունգիին զայրույթը կրծում էր ներսից,նա հազիվ էր իրեն զսպում Նամջունին սպանելուց...ոչ,նա այդքան հեշտ չէր սպանի այս երեքին։
-Մենք...մենք չգիտեինք,որ նա ցավ է զգում....,-անմեղ աչքերով ասեց Նամջունը,սակայն հաջորդ րոպեին փոշմանեց խոսքերի համար,քանի որ Յունգին ուժեղ հարվածներ հասցրեց վերջինիս որովայնին,կոնքերին,կրծքավանդակին և նա ընդհանրապես իր ուժերը չէր խնայում հարվածելուց։
-Գրողը քեզ տանի...,-հարվածների ընթացքում ասում էր Յունգին,-Ինչպես ես համարձակվում....նման բան ասել,-Նա ևս մեկ անգամ խփեց Նամջունին և Ջունը սկսեց արյունոտ հազալ,ինչից Յունգին դադարեց հարվածներ հասցնելը և կռացավ բռնելով Ջունի մազերը ու գլուխը հետ քաշելով,-Նա ընդհամենը երեխա էր,-Յունգին կարծես հազիվ էր զսպում արցունքները դա արտաբերելուց։
Նա արագ վեր կացավ,որպեսզի հանկարծ լաց չլինի այս երեք հիմարների առաջ,և արդեն դռան մոտ լսեց Նամջունի շշնջոցը '"-Մենք նույնպես ուղղակի երեխա էինք"։Հահ,Յունգին անգամ մի պահ կարծես թե կարեկցանք զգաց այս երեքի հանդեպ,սակայն ընդհամենը մի պահ....
