13 страница25 августа 2022, 15:01

{13/?}

-Չիմին~ա,-Յունգին բամբակե ոտքերի վրա մոտեցավ Չիմինին զսպելով դուրս հոսել կամեցող արցունքներին,-Չիմին....,-Նա ձեռքը տարեց Չիմինի երեսի մոտ,բայց վերջինս գլուխը շրջեց,իսկ ձեռքը ուղղակի անցավ նրա միջով առանց դիպչելու մարմնին։
-Պարոն Յունգի,-Չիմինի աչքերի մեջ էին անդրադառնում դրսից ներս թափանցող բոլոր լույսերը և նա կարծես դրա մասին իմանալով միտումնավոր ուշադիր նայում էր մեծ պատուհանին,-Դուք իրոք այդքան սիրում եք ինձ?
-Ինչ?,-Յունգին իրոք չէր հասկանում այս ամենը նրան  թվու՞մ է,թե՞ սա իրականություն է,և դրա համար էլ չի գիտակցում բառերը,որոնք լսում է և որոնք արտաբերում է ինքը։
Չիմինը լայն ժպտաց,բայց աչքերը մատնում էին նրա տխրությունը:-Պետք չէ....Պարոն Յունգի,ես նրանց վաղուց եմ ներել,-Նա նույնպես ձեռքը պարզեց մեղմ դիպչելով Յունգիի քթին,իսկ Յունգին հպման վայրում մեղմ տաքություն զգաց,-Ես այստեղ իմ ընտանիքի հետ եմ,ես այստեղ Էմիլիի հետ եմ....Ես այստեղ երջանիկ եմ,-Նա գլուխը կախեց,-Դուք այդպես կործանում եք թե ձեր կյանքը,թե նրանցը, ուղղակի...պետք չէ...
Յունգին ապշած էր,այսքան տարի նա ծախսել էր իր պլանի վրա,իսկ հիմա այդ պլանի իրական տերը ասում է,որ չի ցանկանում վրեժ լուծել։Յունգիի էմոցիաները փոփոխում էին միմյանց կայծակնային արագությամբ,զարմանք,հետո գիտակցում,իսկ ամենավերջում ուժեղ զայրույթ....Նա բարկացած հայացքով նայեց Չիմինին և մի քայլ հետ կանգնեց։
-Դու այնտեղ Էմիլիի հետ ես,իսկ ես այստեղ իմ ցավի հետ մեն-մենակ,այնպես որ մի խլիր ինձանից իմ ապրելու վերջին պատճառը ուղիղ այնպես,ինչպես ինձնից վերցրեցիր իմ ամբողջ գիտակցությունը։Դու էգոիստ ես Չիմին....Դու չես մտածում իմ ցանկությունների մասին,-Նա գլուխը թեքեց չցանկանալով նայել Չիմինին,իսկ վերջինս դեռ շարունակում էր տխուր ժպտալ։
-Ափսոսում եմ,որ այսպես ստացվեց,-Սկսեց Չիմինը,-Եթե ես ողջ լինեի,հնարավոր է ինչ-որ բան մեր մեջ նաև ստացվեր,-Նա ձեռքը դրեց Յունգիի ուսին,-Մտածե’ք Պարոն Յունգի....մտածեք,-Չիմինը նորից անհետացավ իր հետեւից միայն տաքություն թողնելով։
Յունգին զայրացած էր...ոչ նա պատրաստ էր իր մեջ կուտակված ագրեսիայից պայթել,բայց դրա փոխարեն նա ուղղակի երեք կտոր սև ալյուրով թխված հաց վերցրեց և մեկ շիշ ջուր ու իջավ նկուղ։Նկուղում հետաքրքիր տեսարան էր սպասում իրեն,երևում է,որ տղաները էներգիա չծախսելու հույսով ուղղակի քնել են այդպես էլ կախ մնալով շղթաներից։
Յունգին դա տեսնելով մեղմ ժպտաց և ձեռքի բեռը թողեց պահարանի վրա մոտենալով տղաներին մաքսիմալ անձայն։Քնած ժամանակ երեքն էլ ասես Աստծո գառ լինեին,որոնք ոչ ոքի չեն կարող վնասել,բայց Յունգին գիտի,թե այս գառնուկների մեջ ինչպիսի հրեշ է նստած,այնպես որ նա ուղղակի գրպանից հանեց փոքրիկ դանակը,որը վերջերս էր գնել և կրակայրիչը,որի կրակի բոցը լիովին հերիք էր դանակը տաքացնելու համար։Յունգին հենվեց պատին և սկսեց տաքացնել դանակի ծայրը,ինչի արդյունքում արձակված ձայներից Նամջունը կամաց-կամաց սկսեց արթնանալ։Յունգին նկատեց իրեն զննող ուշադիր հայացքը,դրա համար մատը մեղմ հպեց շուրթերին ու գլխով ցույց տվեց դեռ քնած ընկերներին,իբր թե "լռիր,թե չէ կարթնանան" և ի սրտե ժպտաց,բայց նամջունը  հիմար չի,նա տարբերում է նորմալ մարդու ժպիտը խելքը գցած մարդու ժպիտից,այնպես որ որոշեց իրոք լռել։Մինչ այդ նա արդեն ավարտեց դանակի ծայրը տաքացնելու ընթացքը և մոտեցավ տղաներին այնպես,որ նրանք կարողանան լավ տեսնել նրան և  լսել.
-Արթնացեք գեղեցկուհիներ!,-ձայն տվեց Յունգին և սկսեց հետևել,թե ինչպես են արթնանում Չոնը և Հոսոկը,-Դե-դե!հերիք է քնեք!Երկու տղաներն էլ արդեն ուշքի էին եկել և ոչ պակաս հետաքրքրությամբ,ինչպես Նամջունը,նայում էին  Յունգիին,ով հանդարտ ժպտում էր ի պատասխան։
-Դեհ ինչ,կարծում եմ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ,թե ո՞վ եմ ես,-նա մոտեցավ տղաներին և իր հետ բերած մկրատով սկսեց կտրել նրանց հագի շապիկները տեսարան բացելով ձգված տղամարդկանց մեջքի վրա,-Գիտեք,իմ գլխում մի լավ միտք է առաջացել,բայց նախքան դա մի հարց պետք է տամ,-ի զարմանս Յունգիի տղաներից ոչ ոք չէր խոսում,-Հիշում եք Փաք Չիմինին?
Երեքն էլ ծանոթ անունը լսելուն պես միանգամից լարվեցին,իսկ հետո վայրկյաններ անց Չոնգուկը չդիմացավ և սկսեց կամաց ծիծաղել.
-Խնդրում եմ,միայն չասեք,որ դուք այդ հիմարի համար եք մեզ այստեղ բերել,-Նա գլուխը կախեց ժպտալով և շուրթը կծելով,ասես թքած ունի,թե այստեղ ինչ է կատարվում։
Յունգին ի պատասխան ուղղակի ոտքով զգալի հարված թողեց նրա կողոսկրերի հատվածում և ձեռքը մտցնելով Չոնի մազերի մեջ ուժեղ քաշեց,որպեսզի վերջինս գլուխը վեր պահի.
-Չփորձես քո կեխտոտ բերանով նրա անունը այդքան առհամարական արտաբերել,լեզուդ կկտրեմ,-Նա ուշադիր նայեց Չոնի աչքերի մեջ,որը մեկ է ժպտում էր,-կամ էլ այնպես կայլանդակեմ,որ հարազատ մայրիկդ փողոցի շնիկից չի տարբերի,-այս անգամ արդեն Չոնը չէր ժպտում,իր դիմաց կանգնած մարդը գիտեր,թե որտեղից պետք է սեղմի...
Յունգին վեր կացավ և կանգնեց Չոնգուկի մեջքի հետևում ուշադիր մեջքը ուսումնասիրելով,իսկ հետո ձեռքով սկսեց հպվել մի քանի եզակի խալերով պատված մկանուտ մարմնին զգալով նրա ամրությունը.
-Դեհ ինչ,զվարճալի կլինի,-Ասեց նա դանակը մարմնի մեջ խրելով....

13 страница25 августа 2022, 15:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!