12 страница16 августа 2022, 13:51

{12/?}

Յունգին ավտոմեքենան թողեց ավտոտնակում և հեռախոսի էկրանին նայելով դանդաղ բարձրացավ տուն։Հիացմունքից նա կարող է երդվել,որ որովայնում թիթեռնիկների է զգում,իսկ սիրտը ուղղակի սարսափելի արագությամբ էր բաբախում,ասես պատրաստվում էր թռչել կրծքավանդակից։Նա պինդ սեղմեց բռնակը և խորը շունչ քաշելով մտավ ներս,տունը այսօր այդքան դատարկ չէր թվում,ինչպես միշտ էր լինում,երբ նա հետ էր վերադառնում։
Նա բարձրացավ երկրորդ հարկ,որպեսզի փոխի աշխատանքային հագուստը և միեւնույն ժամանակ վերցրեց Չիմինի տետրը,որը նա միշտ պահում էր փոքրիկ փալասի տակ,որը սենյակի մեջտեղում էր փռած(սև փափուկ թելերով փալաս,կես մետր շառավղով,շրջանաձև)։Նստեց մահճակալին և խնամքով բացեց արյունոտ տետրը,որի թերթիկները ամրացել ու քարացել էին արյան հետևանքով և հասավ իր ծալած էջերից մեկին.
"-Ես մոտ տաս օր է,ինչ այստեղ եմ...Ձեռքերս ցավում են,այսօր դրանցով ծխախոտ էին մարում,մարմինս ցավում է....այսօր նրանք մոտ հինգ անգամ հասցրել են ինձ հետ "դա անել"։Մեկ-մեկ զարմանում եմ,թե որտեղի՞ց նրանց մեջ այդքան ուժ,բայց հետո հիշում եմ,որ սատանաները զոհին տանջելուց երբեք չեն հոգնի։Ինձ Էմիլին է դեռ ոտքից գամված պահում այս չորս պատերի ներսում....Ես երկար էի մտածում գրել այս մասին,թե ոչ,բայց մտածում եմ,որ սա հետո կարող է պետք գալ...Դրա համար ես այստեղ գրում եմ իմ անձնական խայտառակությունից ամեն ինչ,ինչը որ կկարողանա որևէ կերպ օգնել ոստիկաններին։Հույսս փրկության գրեթե կորցրել եմ,բայց այսօր երազում մի անծանոթ տղամարդու տեսա...մուգ մազերով,նուրբ դիմագծերով և այնքան վարակիչ ժպիտով,ով ինձ ասում էր,որ կգտնի ինձ,ես ուզում եմ հավատալ,ես աղոթում եմ Աստծուն,բայց կարծես թե նա իր մտքերում ինձ արդեն մոռացել է։Կարծես թե ոտքի ձայներ են գալիս,ես սա գրեմ,քանի դեռ հերթական ծանր հարվածից մտքիցս չի գնացել(այո,անգամ այս վիճակում կատակում եմ,գոնե այսպես չխելագարվեմ),ես այսքան ժամանակ կարծում էի,որ ինձ անընդհատ հանդիպող Կինն ու տղամարդը Չոնգուկի ծնողներն էին,սակայն պարզվեց,որ դա այդպես չէր.."։
Յունգին փակեց տետրը և պինդ սեղմեց աչքերը։Նա միլիոնավոր անգամներով հասցրել էր այս նույն  տողերը կարդալ,սակայն այսօր դրանք ավելի տպավորիչ էին,քան երբևէ։Նա այդ տղամարդու նկարագրի մեջ չգիտես ինչու ինքն իրեն էր տեսնում,նա փորձում էր մտածել,որ Չիմինը նախքան մահանալը տեսել է իրեն,հավատացել....հահ,նա իրոք անհույս կորել է այդ պատանու աչքերի մեջ։
Յունգին քրիստոնյա էր,ուժեղ հավատքով,ուժեղ սրտով ու ոգով,սակայն այն,ինչը եղավ Չիմինի հետ նրա մեջ ինչ-որ պատկերացում փոխեց Աստծո հանդեպ,կարծես նա մեկ վարկյանում մի ամբողջ կյանք իմաստազուրկ արեց և փորձեց նոր իմաստներով այն լցնել։Յունգին դեռ քրիստոնյա է,այո,սակայն հիմա առանց պատժվելու վախի,քանի որ չպատժվեցին այդ երեքը չի պատժվի նաեւ նա։Հիմար լոգիկա է,սակայն այն օգնում է հանգիստ սրտով այդ տականքների մարմինը կտրել,հանգիստ մասնատել նրանց,առանց մտածելու հետագայի մասին,հանգիստ խմել նրանց արյունը,ասես մի հրեշ,որը փորձում էր իրեն խոստացված հոգու զորությամբ լիանալ։
Եվ հիմա այդ հրեշը դրեց տետրակը փոքրիկ տուփի մեջ,որտեղ կար նաեւ Չիմինի մազափնջից,մի քանի Չիմինի նկարներից,և մի քանի նրան ուղղված հեռագրեր,որոնք Չիմինը այնպես էլ կարդալու բախտ չի ունեցել, և այդ ամբողջ հարստությունը նորից թաքցրեց հատակի մեջ,որտեղի փոսը քողարկվում էր լամինատե հատակի շարունակական կտորով,իսկ վերևից նորից գցեց սև փալասը։Նա թափ տվեց ձեռքերը և գնաց խոհանոց։
Իր հյուրերը երևի քաղցած կլինեին,իսկ մինչ Թեի գալը մոտ չորս ժամ կար,այնպես որ նա կհասցներ մի լավ զվարճանալ և միայն հետո վերադառնալ առաջին հարկ։
Յունգին դեռ չմտած խոհանոց արդեն քարացավ շեմքին....Խոհանոցում Չիմինն էր կանգնած,նա հենվել էր մեջտեղում դրած սեղանին և տխուր հայացք էր գցում պատուհանից դուրս ու կարծես ինչ որ երգ էր կրկնում քթի տակ։Նա անգույն էր,ասես նոր գնված կտավը,սակայն դա նրան վախենալու չէր դարձնում,չէ,դա ուղղակի ինչ-որ հրեշտակի տպավորություն էր թողնում։
Չիմինը պատված չէր վախենալու վերքերով ու սպիներով,նրա մարմինը սարսափելի կանաչ ու փքված չէր,նա ասես հասարակ մարդ լիներ,ուղղակի չափից դուրս սփրթնած....մարմարե...?...Յունգին հայացքը  բարձրացրեց Չիմինի աչքերին և չէր կարողանում այլ կողմ նայել այլևս։Դա այն հայացքը չէր,որը նա տեսնում էր նկարների մեջ,այն անհոգ պատանու հայացքը չէր,որը լայն ժպիտից դեմքի վրա անգամ աչքերն էր կորցնում,դա կարծես երկու դաժան կյանք իրար վրա ապրած և աշխարհից ամբողջ հոգու բջիջներով հոգնած հայացք լիներ,որը այնպես էր խնդրում,որ իրեն բաց թողնեն արդեն։Եվ ահա Չիմինը նույնպես գլուխը թեքեց Յունգիի կողմ,դանդաղ,սահուն,և դեռ շարունակում էր երգ երգել քթի տակ,բայց եթե մինչ այդ Յունգին բառերը չէր հասկանում,ապա հիմա կարողանում էր տարբերել.
"-Աստված քո ձեռքերին եմ հանձնում ես իմ հոգին,
Բայց դու մոռացել ես ինձ,
Ինչու՞ Աստված,Ինչու՞ ես մոռացել իմ մասին քո մտքերում,քո սրտում..."(երգի տեքստը մի փոքր ձեւափոխված system of a down -ի  chop suey երգից մի հատված է)։

12 страница16 августа 2022, 13:51

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!