{11/?}
Թեհյոնը մի կում խմեց վիսկիից և ձգվեց իր բազկաթոռի վրա,հետո հայացքը մաքսիմալ մեղմ դարձրեց,որպեսզի հարցաքննողի տպավորություն չգործի և շարունակեց.
-Պարոն Յունգի,իսկ այսօր կստացվի հանդիպել?շատ կուզեի ձեր տուն գալ,ինձ լուրեր են հասել,որ տունը ձեզ տատիկից ժառանգաբար է անցել,իսկ ես հին տներ շատ եմ սիրում,-Նա հույսով նայեց Յունգիին,որպեսզի վերջինս չկարողանա մերժել։
Յունգին գիտի,որ դա ուղղակի փորձ է,նա գիտի,որ Թեհյոնը բացի հասարակ հետաքրքրասիրությունից նաեւ ցանկանում է հասկանալ,թե որտեղ են տղաները,և եթե նա հիմա մերժի այդ առաջարկը,ապա կդառնա համար առաջին կասկածյալը։
-Իհարկե դետեկտիվ,միայն թե ժամ ասեք,որպեսզի ես գամ ձեզ բերելու,-Յունգին հանգիստ դիրք ընդունեց մատների մեջ խաղացնելով թանկարժեք Պարկեր գրիչը։
Թեհյոնը հոնքը կիտեց և ժպիտով պատասխանեց.
-Օհ,ինձ բերելու կարիք ամենևին չկա,ես ինքս կգամ,ավտոմեքենա ունեմ,-Նա թեթև պաուզա արեց և շարունակեց,-ի դեպ,ես չէի ցանկանա,որ իմ այս քայլը դուք այլ կերպ հասկանաք...նկատի ունեմ ես իրոք գալու եմ միայն ընթրելու և ձեզ հետ տանը մի փոքր ժամանակ անցկացնելու համար,ի վերջո մենք կարծես թե փորձում ենք նորմալ շփում կառուցել...
Յունգին հասկացավ,որ Թեհյոնը մտովի նկատի ունի իր առաջարկի ինտիմ կոնտեքստը և փորձում է հասկացնել,որ նա ամենևին դրա համար չի գալիս և որպեսզի վերջինս շատ չտանջվի նա ասեց ուղղակի "ես հասկանում եմ,ամեն ինչ կարգին է,կտեսնվենք" և բռնելով դետեկտիվի մատները նա թեթեւ համբյուներ թողեց դրանցից յուրաքանչյուրին և դուրս եկավ ուղևորվելով դեպի իր աշխատասենյակ։Թեհյոնը կախեց գլուխը փորձելով թաքցնել կարմիր այտերը,որոնք ոչ միայն ամաչելու հետեւանք էին,այլ սեփական ստից վախենալու։Նա չէր ցանկանում Յունգիի զգացմունքները այսքան էժան ձևով փորձել,բայց տեսնում է Աստված նա այլ տարբերակ չունի։
Երկու ժամ անց Յունգին կրկին հյուր եկավ Թեհյոնին,որպեսզի տեղեկացնի,որ այսօր սովորականից շուտ կավարտի,քանի որ աշխատանք չունի,նա նաև առաջարկեց Թեհյոնին սպասելու տարբերակը,սակայն վերջինս հրաժարվեց։
Արդեն տունդարձի ճանապարհին Յունգին նստած իր ավտոմեքենայի մեջ միացրել էր հանդարտ ձայնով ռադիոն,իսկ հեռախոսի էկրանով հետևում էր նկուղում տեղադրած տեսախցիկներին,որոնք ցույց էին տալիս տղաների կյանքում հերթական տհաճ առավոտներից մեկը.....
Ինչպես հիշում ենք տղաներին կիսանստած դիրքով էին թողել ու պատից կախ,այնպես որ արթնանալուն պես Նամջունը իր ամբողջ մարմնով զգում էր զզվելի ցավ,որը թմրած մկանների և արյան շարժին խոչընդոտելու արդյունք էր։Նա դանդաղ բացեց աչքերը և նկուղի խամրած լույսը անգամ նրան հերիք եղավ,որպեսզի սուր գլխացավ ունենա։Գլխացավի ալիքը այնքան ուժեղ էր,որ նա նորից փակեց աչքերը,այն հույսով,որ այլևս չի բացի,բայց երկու րոպե հետո արդեն ավելի առույգ բացեց և նայեց հատակին,որտեղ ջրի բաժակ կար,սակայն նա ավելի շուտ այդ դիրքով Հյուսիսային Կորեայի սահմանը կհատեր,քան այդ բաժակին կհասներ,այնպես որ որոշեց ավելորդ չնվաստանալ,չնայած ծարավի ուժեղ զգացմանը,և գլուխը թեքեց տեսնելով իր ընկերներին,որոնց հետ միասին նույն բանտախուցն է կիսել բացի դաժան բախտից։
-Հեյ!,-փորձեց ձայն տալ Նամջունը,սակայն չորացած կոկորդը նրան չէր ենթարկվում,նա մի փորձ էլ արեց և այս անգամ հաջողված,քանի որ մյուս երկուսը նույնպես կամաց-կամաց սկսեցին արթնանալ։
-Նամջուն?,-միայն շուրթերով արտաբերեց Չոնգուկը,իսկ Նամջունը թեթեւ ժպտաց,իբր "հա հենց ինքը"։
Չոնգուկը հայացքը ուղղեց Հոսոկին և նրանք մի պահ միմյանց ապշած հայացքով զննում էին,մինչ նրանցից մեկը չդիմացավ և սկսեց սթրեսից ծիծաղել,իսկ հետո մյուս երկուսը միացան նրան։Նրանք այդպես մեկ-երկու րոպե ծիծաղեցին և Չոնը նկատեց,որ Նամջունը լաց է լինում,չնայած դա ցույց էին տալիս միայն նրա աչքերի արցունքները։
-Նամջուն~ա,մենք քեզ այնքան երկար ենք....փնտրել,ինչ էր պատահել,գրողը տանի?,-Հարցրեց Հոսոկը,ով գլուխը ստիպված էր հենել ուսին,որպեսզի տեսնի Նամջունին։
Նամջունը կուլ տվեց արցունքները և դառնությունը,որը հավաքվել էր կոկորդում և սկսեց խոսել,նա պատմեց բանտից դուրս գալուց հետո տեղի ունեցած ամեն ինչ,այն մասին,թե ինչպես սպանեց հորը,ինչպես հրամայեց քրոջը փախչել,ինչպես էր ինքը փորձում անհետանալ,սակայն չստացվեց.
-Իսկ հետո ես արթնացա այս հավաբնի մեջ,գրողի տարածը անգամ իր դեմքն ինձ ցույց չի տվել,բայց մարմնի կառուցվածքը ինձ չափից դուրս ծանոթ է....վստահ եմ,սա այն փոքր սատանայի պատճառով է մեր հետ տեղի ունենում,երևի մեզանից առաջ ուրիշների համար էր հետևը տնկում...,-Նա նայեց ներքև նորից նկատելով բաժակները,-այդ տականքը արդեն քանի օր է ինձ ձեռք է առնում...ամեն օր հում սնունդ է բերում և 50 գրամից էլ քիչ ջուր,իսկ պետքարանի համար ընդհանրապես այստեղ տեղ չկա,-Նա գլխով ցույց տվեց նկուղը,-իսկ այսօր նայեք պարոն բարեհոգին ինչ է բերել մեզ համար,-Նա գլխով ցույց տվեց հատակին,ինչից Չոնը ծիծաղեց։
Նրանք շատ ավելի վատ օրեր էն տեսել բանտում և իրենց տներում,դրա համար էլ անհայտ առևանգիչը դեռ տպավորություն գործել չի կարողացել,բայց ամեն դեպքում դեռ անհայտ է,թե ինչ կլինի ապագայում և Նամջունը սեփական փորձով գիտի,որ նախապես մարդկանց մասին դատել պետք չէ։Իսկ մինչ այդ Յունգին ուղղակի նայում ու զվարճանում էր այդ տեսարանից,քանի որ նրանց դեմ առ դեմ հանիպելուն մնացել էին հաշված րոպեներ։
