{10/?}
POV Թեհյոն~
Այդ օրը երեկոյան Թեհյոնը առաջին անգամ լաց եղավ այս հինգ տարիների մեջ...նա հաճախ էր հիշում այն չարաբաստիկ օրը,որի ժամանակ նրա պատիվը Յունգին ոտատակ տվեց,սակայն միշտ ինքն իրեն ստիպում էր լռել ու լաց չլինել,բայց այսօր,այսքան տարիներ անց,նա առաջին անգամ չդիմացավ և սկսեց լաց լինել լոգանք ընդունելիս։Ավելի ճիշտ նա ուղղակի փորձում էր հոսող ջրին փոխանցել իր ցավը այն հույսով,որ դրանք իր հոգու բեռից մի հատված կպոկեն ու կթեթևացնեն այն տառապանքները,որոնց միջով նա ամեն գիշեր անցնում էր։Նա դետեկտիվ էր,նա հոգեպես պետք է որ ուժեղ մարդ լիներ, այնուամենայնիվ ինչպես բացատրես հոգուդ,որ նման տղամարդը չպետք է վախենա ամեն չափից դուրս մոտ եկող տղամարդուց?ինչպես հասկացնես ուղեղիդ,որ դու այն մարդը չես,որը պետք է վախեր ունենա,քանի որ դրանք հետո քո դեմ են դուրս գալու? Իհարկե նա կարող էր գնալ հոգեբանի հետ խորհրդակցելու,բայց ըստ Թեհյոնի դա նախ խայտառակություն էր,քանի որ նա տղամարդ էր,եվ չկարողացավ դեմ կանգնել բռնության,իսկ հետո էլ նման պատմությունները եթե տարածվեն....
Դրա համար էլ Թեն մտածեց,որ ժամանակի հետ ամեն ինչ կանցնի,պետք է ուղղակի ավելի քիչ մտածել այդ մասին,չնայած ինչքան նա մտածում էր այդ ձևի մասին այնքան ավելի շատ էր վերհիշում այդ դեպքերը և ավելի շատ էր վերադառնում անցյալին։Հիմա էլ կանգնած սառը ցնցուղի տակ նա քիփ փակել էր աչքերը և գլուխը վեր բարձրացրած քթի տակ կրկնում էր "Հայրիկ,ինչու դու լքեցիր ինձ ?" ,Նա խոսում էր Աստծու հետ,ում ամեն օր աղոթում էր, միայն թե Աստված մաքրի նրա սիրտը,նրա մտքերը,նրա հոգին այն վախերից,որոնք պարուրում էին նրան,սակայն աղոթքները մինչեւ հիմա անպատասխան էին մնացել չգիտես ինչու։Նա մնալով լրիվ մենակ փրկություն գտավ Աստծու մեջ,բայց Աստված չէր շտապում փրկել նրան։
-Գրողը տանի...,-Թեն մերկ մեջքով հենվեց թաց լոգախցիկի պատին ձեռքը անցկացնելով մազերի մեջ,-Ես միայն մեկ շանս ունեմ այս ամենից դուրս գալու...բայց այդպես չեմ կարողանա պարզել,թե որտեղ է Նամջունը....իսկ եթե շարունակեմ,ապա Յունգիի հետ հետո խնդիրներից չեմ խուսափի,ես գրեթե վստահ եմ,որ Նամջունը նրա հետ է....,-Թեն նորից սեղմեց աչքերը փորձելով մտածել,բայց մտքերը կարծես միտումնավոր կամ չափից դուրս դանդաղ էին հոսում այնպես էլ տեղ չհասնելով,կամ չափից դուրս արագ,որպեսզի նա կարողանա դրանց ուշադրություն դարձնել ,-Նա ախր հիմար չի,եթե այս խաղը սկսել է,ապա հաստատ վստահ է,որ ես գլխի կընկնեմ,բայց այդ դեպքում....ուզում է,որ ես էլ նրա կողմից խաղամ? Կարծես թե վաղը պետք է նրան հյուր գնամ,տան մեջ հնարավոր է ավելի հեշտ հասկանամ թե այնտեղ ի՞նչ է կատարվում։
Թեհյոնը անջատեց ջուրը և վերցնելով սպիտակ բամբակե խալաթը դուրս եկավ գնալով ուղիղ ննջասենյակ։Նա արդեն չորացել էր մազերը և հասցրել էր հագնվել,երբ հեռախոսին զանգ եկավ և զանգում էին նրան ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները։
-Ալլո?,-պատասխանեց Թեհյոնը։
-Ալլո, դետեկտիվ Քիմ Թեհյոն?Ոստիկանական բաժանմունքի նոր քարտուղարուհի Սոլլին է,-Թեն հաստատող ձայնարկություն արեց ի պատասխան,որից հետո քարտուղարուհին շարունակեց,-Մեզ զանգել էին Չոն Չոնգուկի և Չեն Հոսոկի տանից և ասացել,որ տղաները տուն չեն վերադարձել,նրանք դուրս էին եկել միասին երեկ առավոտյան ժամը 11-ի մոտակայքում և այնպես էլ հետ չեն եկել։
Թեհյոնը ապշած էր,այսօր էլ անհետացան մյուս երկուսը...ուղեղի փազլը կամաց-կամաց հավաքվում էր,սակայն կար մի բան,որը նրան հանգիստ չէր տալիս,ի վերջո Յունգին այսօր ամբողջ օրը անցկացրել է իր հետ,եթե դա իրոք նա էր,ապա ե՞րբ է հասցրել ։
-Երբ են նրանց տեսել վերջին անգամ?,-Հարցրեց Թեհյոնը մի փոքր քաշված ձայնով։
-Մենք դեռ հստակ տեղեկություններ չունենք պարոն Թեհյոն,սակայն Հոսոկի հայրը ասեց,որ իր որդին տանից դուրս էր եկել Նամջունին փնտրելու նպատակով ու խոստացել,որ կվերադառնա երեկոյան 10-ին։
Եվս մեկ անհամապատասխանություն....Յունգին Թեհյոնին ճանապարհել էր երեկոյան 11:30-ի մոտակայքում,իսկ հիմա արդեն առավոտյան յոթն է,բայց տղաները դեռ չկան։Թեն լավ տեղյակ էր,որ այդ երեք տղաներն էլ գլխի հետ լուրջ խնդիրներ ունեն,սակայն Հոսոկը ի շնորհիվ խիստ հոր բավականին պունկտուալ էր,ուրեմն....Չէ,Յունգին ախր դա անել չէր կարող....թե կարող էր....? Թեհյոնը ավելի էր խճճվում մտքերի մեջ,դրա համար էլ ասեց,որ "ես հիմա կգամ բաժանմունք" և անջատեց,որպեսզի կարողանա հանգիստ դատողություններ կատարել։
Եվ այսպես,նա Յունգիի հետ գնում է աշխատանքի առավոտյան 8-ին,և նրանք միշտ էլ այդ ժամանակ հանդիպում են միմյանց վերելակի մոտ,այնպես որ առավոտյան նա ոչինչ անել չէր կարող,մանավանդ,որ տղաները ավելի ուշ են անհետացել։Թեհյոնը աշխատում էր Յունգիի աշխատասենյակի հարևանությամբ,այնպես որ նա կարողանում էր հետևել վերջինիս անցուդարձին,քանի որ բաժանմունքից դուրս գալու համար Յունգին պետք է անցնի Թեհյոնի դռան դիմացից,իսկ Թեն միտումնավոր դուռը միշտ կիսաբաց է թողնում։Այդ օրը Յունգին միայն կեսօրին է դուրս եկել,այն էլ 15 րոպե ընդմիջելու համար,այնպես որ դժվար կարողանար այդ ընթացքում երկու հասուն տղամարդկանց առևանգել։Նրանք միասին ճիշտ ժամին հանդիպել են,որպեսզի դուրս գան բաժանմունքից ու գնան սրճարան,իսկ նա էլ երբեք երկար ժամանակով տեսադաշտից չի բացակայել....ուրեմն մնում է միայն մի ժամանակահատված,որի ընթացքում վերջինս կարող է հանգիստ ինչ-որ բան ձեռնարկել,այն էլ գիշերը տուն վերադառնալիս,մնում է պարզել միայն,թե որ ժամին են վերջին անգամ տեսել տղաներին։
Թեհյոնը արագ պատրաստվեց և մեկնեց բաժանմունք,որտեղ նրան արդեն թղթային տարբերակով սպասվում էր անհետացածների անձնական տվյալները և նրանց հարազատների ցուցմունքները։Մոտ 20 րոպե անց հայտվեց նաև Յունգին, ով այսօր չէր ուշացել,ուղղակի Թեն էր սովորականից շուտ եկել,նա նկատելով Թեհյոնին խորացած փաստաթղթերի մեջ ծածուկ մոտեցավ և մեղմ գրկելով նրան գոտկատեղից թեթև համբույր թողնելով նրա վզից։Թեհյոնը գտնվում էր իր աշխատասենյակում,այնպես որ օտարականների մասին մտածելու կարիք չկար, այնուամենայնիվ Թեն վախից վեր թռավ,քանի որ հյուրերի չէր սպասում,իսկ Յունգին կարծես մեղավոր զգալով ձեռքերը վեր բարձրացրեց և մի քայլ հետ կանգնեց մեղմ ժպտալով։
-Կներես,չէի ուզում վախեցնել,-Նա նայեց ուղիղ Թեհյոնի աչքերի մեջ,-անհանգիստ ես երևում, ինչ-որ բան այն չէ?
Թեհյոնը հավաքեց իրեն և թղթապանակը սեղանին գցելով Յունգիին հրավիրեց նստելու։Երբ երկուսն էլ տեղավորվեցին աթոռներին Թեն որոշեց մի փոքրիկ "խաղ" վարել։
-Այո,ես իրոք անհանգստացած եմ,-նա ռեալիզմի համար անգամ վիսկի հանեց,քանի որ կոլեգաները գիտեն,որ Թեն խմում է միայն ամենաբարդ պահերին,-Սկզբում Նամջունը անհետացավ,իսկ էրեկ էլ անհետացել են Չոն Հոսոկը և Չոն Չոնգուկը...նրանց անհետացումները այնքան տարօրինակ են Ոստիկանապետ,-Նա փոխանցեց լի բաժակը Յունգիին,որը լուրջ դեմքով լսում էր Թեհյոնին,-Ես չեմ հասկանում,թե ու՞մ է պետք նրանց առևանգելը,Չիմինը ախր բարեկամ չուներ,ով կմտածեր վրեժխնդիր լինելու մասին,իսկ այն աղջնակը....մմմմ...կարծեմ Էմիլին,նա էլ ընդհանրապես որբ էր...հապա ո՞ւմ էր պետք առևանգել նրանց....Պարոն Յունգի,ցավով եմ սա ասում,բայց ես փակուղու առաջ եմ կանգնել,-խոսքը ավարտելուց հետո Թեն նայեց Յունգիի աչքերի մեջ,որտեղից շատ դժվար էր որևէ էմոցիա հանելը,-Պարոն Յունգի,դուք ինչ կարծիք ունեք այս մասին? տարօրինակ չէ այս ամենը?
Յունգին մի կում արեց վիսկիից և բաժակը սեղանին դնելով մաքսիմալ ազատ դիրք ընդունեց,որպեսզի ժեստերով ցույց տա,իբր թե նա այստեղ լրիվ ազատ է իրեն զգում,այլ ոչ թե հարցաքննության սեղանի առաջ։
-Հմ...Փաստորեն այդ երկուսը նույնպես անհետացան....գիտեք դետեկտիվ,ինձ երբեմն թվում է,որ նրանք ոչ թե ինչ-որ մեկի ձեռքով են անհետանում,այլ ինքնակամ,դե պատկերացրեք...Նամջունը սպանել է հորը,նա պետք է ծպտվի,իսկ մյուս երկուսը մի քայլ են հետ իրենց հայրերին սպանելուց,ի վերջո ինքդ էլ գիտես,թե ի՞նչ մարդիկ են Յակուձաները,-Նա լրիվ լուրջ դեմքով նայեց Թեհյոնին,որպեսզի իր տարբերակի տոկոսային հարաբերությունը հասցնի գոնե 60/40-ի,բայց Թեն դեռ վստահ էր նայում,ասես այդ տարբերակը լրիվ միֆ էր,-Հոսոկի մասով լսել եմ,որ անձի երկատում ունի,իսկ եթե նա մի օր արթնացել է ու որոշել,որ ուզում է փախչել ու ծպտվել Նամջունի նման?Իսկ Չոնգուկը...հետաքննության թղթերի մեջ կար,որ անցյալում իր փչացած մայրիկին էր փնտրում,նա էլ միգուցե դեռ հին մտքի վրա է մնացել ?
Թեհյոնը մտովի զուգահեռներ էր տանում այս ամենի մեջ,ու գրողը տանի,նա իրոք շփոթվել էր,այնքան դժվար է կողմնորոշվելը,երբ քո դիմաց անիծյալ պրոֆեսիոնալ է նստած ու կարողանում է այդպես դիպուկ խոսել,բայց....չափից դուրս նախապատրաստված է թվում այս ամենը միանգամից ճիշտ թվալու համար։
