{9/?}
Այսօր,տուն դարձի ճանապարհին սակայն Յունգիին անակնկալ էր սպասվում...
Յունգին նստեց իր ավտոմեքենան և արդեն ցանկանում էր դուրս գալ փողոցից,երբ նկատեց չափից դուրս ծանոթ երկու սիլուետներ,որոնք կամաց քայլում էին փողոցով միմյանց հետ ինչ-որ բան քննարկելով։Յունգին կամաց դուրս եկավ ավտոմեքենայից,որպեսզի չվախեցնի իր նոր հյուրերին,և դանդաղ քայլեց նրանց հետեւից խոսակցությանը ականջ դնելով.
-Դու լրիվ ես գժվել?ասում եմ քեզ նա փախչելու դեպքում մեզ տեղյակ կպահեր։,-Ասեց տղամարդկանցից մեկը,այդ ընթացքում նաեւ ակտիվ ժեստեր օգտագործելով։
-Իսկ եթե չի վստահում?դու էլ գիտես,որ նա վստահության հետ խնդիրներ ունի,-Սկսեց մյուսը և ձեռքով շփեց աչքերը,ասես նրանք այդ խոսակցությանը մի քանի անգամ արդեն անդրադարձել են։
-Այստեղ արդեն անկյուն չի մնացել,որը մենք չստուգենք,որտեղ է նա գրողը տանի!?,-մյուս տղամարդը մի փոքր կռացավ ու գլուխը "գցեց" ձեռքերի մեջ հանկարծ հիմարի պես ծիծաղելով,ինչից նրա հետ քայլող պատանին ուղղակի քմծիծաղ տվեց։
Յունգին արդեն ձայնից հասկացավ,որ նա իրոք չի շփոթվել իր կասկածների մեջ,այդ իսկ պատճառով նա մի փոքր էլ արագացրեց քայլերը,որպեսզի հասցնի նրանց վերցնել,քանի դեռ նրանք տեսախցիկներով հսկվող տարածք դուրս չեն եկել։Նա ձեռքը տարեց դեպի ծոցագրպանը այնտեղից հանելով էլեկտրաշոկերը և մեջքի հետեւից հարվածելով տապալեց Չոնգուկին,ինչից նրա հետ քայլող Հոսոկը մի քանի ակնթարթ ուղղակի կանգնեց առանց հասկանալու, թե ի՞նչ պետք է անի,բայց հետո իրեն արագ հավաքեց և բռունցքով հարձակվեց Յունգիի վրա։Յունգին արագ ռեակցիա տվեց բռնելով նրա հարվածի համար պատրաստված ձախ ձեռքը և կոնքերի հատվածից էլեկտրաշոկով հարվածեց Հոսոկին նույնպես գետնին գցելով։
Նա մոտեցրեց ավտոմեքենան և երկու անշարժ մարմինները քարշ տալով գցեց հետևի նստարաններին,սակայն մինչ դա նա նաեւ կապեց նրանց ձեռքերն ու աչքերը։
Տղաները դեռ չէին արթնացել,երբ նա երկու ծանր մարմինները բերեց տուն և իջեցրեց նկուղ։Նամջունը,ով մինչ այդ թուլությունից քուն էր մտել(սնունդի և ջրի քիչ քանակի հետեւանքով) սկսեց կամաց-կամաց արթնանալ,երբ իր շուրջը ավելի բարձր քայլեր լսեց։Նամջունը փորձեց շրջվել հակառակ կողմ և,երբ դա նրան հաջողվեց,նա տեսավ իր առևանգիչի մեջքը(ում մինչ այսօր չէր տեսել),և հատակով քարշ եկող անշարժ մարմին,որոնց նա փորձում էր ներս բերել։Առևանգիչը մի պահ հետ հայացք նետեց և նկատելով իր գործունեությանը հետևող Ջունին թեթև ժպտաց։Նամջունի առաջ կանգնած տղամարդը նրան չափից դուրս ծանոթ էր,սակայն վատ ինքնազգացողության հետևանքով նա չէր հասկանում անգամ,թե ով է իր առաջ կանգնած,այնպես որ նա որոշեց նորից փակել աչքերը և փորձեց քնել։
Յունգիին ծիծաղեցնում էր Նամջունի այդ անգործությունը,քանի որ նա հիմա շանս ուներ փախչելու,բայց նախընտրում է քնել,չնայած որ նա ինքը գիտակցում էր,որ Նամջունը այս պահին ֆիզիկապես շատ հոգնած է ինչ որ բան անելու համար։ Յունգին ներս բերեց երկու տղաների մարմիններն էլ նկատելով,որ բոլոր երեք առաջվա պատանիները հիմա գրեթե ամբողջությամբ հասուն տղամարդ են դարձել։Նա հանեց գրպանից վաղուց պատրաստ պահած ներարկիչները և մեկը լիցքավորելով մոտեցավ Նամջունին արագ այն խրելով նրա ուսը։Հետո նույն կերպ վարվեց նաեւ մյուս երկու տղաների հետ,սակայն նրանք ի տարբերություն Նամջունի,ով ներարկվելու ժամանակ թեթև ցավով լցված տնքոց հանեց,ուղղակի լուռ ու անշարժ մնացին,մինչեւ ներարկիչը դատարկվեց։
Յունգին սպասեց մի քանի վարկյան,որի ընթացքում մի քիչ հանգստացավ և հետո մոտեցավ նկուղի պատին մոտ գտնվող հատուկ կոճակին,որը ծածկված էր պաշտպանիչ շերտով և այն բացելու համար գաղտնաբառ էր պետք(այդ կոճակը մեջքով էր դրված տղամարդկանց,այս դետալը հետո մեզ պետք կգա,դրա համար եմ հիմա նշում)։Նա արագ հավաքեց գաղտնաբառը և բացելով պաշտպանիչ շերտը սեղմեց կոճակին,որի շնորհիվ վերեւից ներքեւ ընկան(սակայն առաստաղից դեռևս կախ մնալով,եթե նա ևս մեկ անգամ էլ սեղմեր կոճակը,ապա շղթաները ընդհանրապես կպոկվեին պատից)։Հետո նա մոտեցավ նորից տղաներին և Նամջունից սկսած բոլորին սկսեց կապել շղթաներից,ինչի հետեւանքով նրանք չոքած դիրք էին ընդունում։Յունգին մոտեցավ նորից տղաներին և մի փոքր կռանալով բռնեց նրանցից մեկի(Չոնի) ծնոտից ու գլուխը վեր բարձրացնելով սկսեց շուռումուռ տալ ու դիտել դեմքը։Թեթեւ աղվամազեր,որոնք սափրելու կարիք կզգան մեկ շաբաթից,կապույտ հետքեր աչքերի տակ,որոնք կամ ծխելու արդյունք են,կամ չքնելու և բավական հոգնած դեմքի արտահայտություն,որը մատնում էր նրա եթե ոչ վերջին մեկ շաբաթվա,ապա վերջին մի քանի օրերի լարված վիճակը։Սակայն այդ ամենի հետ մեկտեղ Յունգին նաեւ նկատեց,որ երեք տղաներն էլ գեղեցիկ էին,և եթե չլիներ նրանց անցյալը,այլ նրանք հանդիպեին այլ պայմաններում միգուցե նաեւ Յունգին նրանցից յուրաքանչյուրին հրավիրեր սրճարան,իսկ հետո սեքս-ընկեր դառնար մեկ կամ մի քանի օրերով։Բայց ցավոք ունենք այս "գեղեցիկ" պատկերը և Յունգին պարտավոր է Չիմինի վրեժը լուծել։Նայելուց հետո նա միտումնավոր փոքրիկ թղթե բաժակների մեջ կես չափով ջուր լցրեց և դրեց նրանց ոտքերի մոտ քաջ գիտակցելով,որ նրանք չեն կարողանա վերցնել այդ բաժակները,սակայն մեկ է փորձելու են,քանի որ այդ դողից հետո օրգանիզմը ջրի պահանջ է զգում։Նա վեր կացավ և վերջին հայացք գցելով ու ժպտալով բարձրացավ վերև,որպեսզի ստանա այդ երեկո տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները(նրա պաշտոնը և մի փոքրիկ կաշառքը լիովին թույլ էին տալիս դա անել) իսկ հետո նա ուղղակի կսկսի փոխել տեսագրության տվյալները։Այսօր ինչ-որ մեկը շատ գործ ունի անելու դրա համար էլ նա պետք է կամաց-կամաց սկսի գործել,որպեսզի հետո վայելի իր ժամանակը տղաների հետ։
