8 страница29 июля 2022, 04:34

{8/?}

Թեհյոնը ինչպես խոստացել էր մտածեց այդ առաջրկի մասին,բայց ոչ թե մինչեւ վաղը կեսօր,այլ հենց նույն օրը ուշ երեկոյան եկավ պատասխանը։Նա փոքրիկ նամակ էր ուղղարկել Յունգիի հեռախոսին,որը Յունգին նկատեց երեք րոպե անց,երբ վերջապես դուրս եկավ խոհանոցից վիսկիի բաժակը ձեռքին և մի կողմ դրեց Չիմինի տետրը։
"-Պարոն Յունգի,ես մտածեցի ձեր առաջարկի շուրջ,եկեք վաղը աշխատանքի ավարտից հետո միասին գնանք իմ տան հարեւանությամբ գտնվող "A" սրճարան։Ք.Թ."
Յունգին թեթեւ քմծիծաղ տվեց,հետո մատների մեջ պտտեց հեռախոսը ու նորից նետեց բազմոցին։Նա կամաց մոտեցավ պատին փակցված հայելուն ու նայեց հայելու մեջ,այնտեղից իրեն էր նայում բավական հոգնած,բայց մեկ է համակրելի տղամարդ,ով կյանքի ընթացքում հասցրել է շատ բան կորցնել,սակայն լինելով կատարյալ համառ մեկ է շարունակում է ապրել ու լինել բարձունքի վրա։Նա մոտեցրեց հայացքը հայելուն և մեջքի հետևում տեսավ Չիմինին,ով մեղմ ժպտում էր ու ձեռքը դնում նրա ուսին։
-Շուտով ,սիրելիս, շատ շուտով,-Ասեց Յունգին գլուխը թեքելով Չիմինի ձեռքի կողմը,ասես ուզում էր գլուխը հենել ձեռքին,-Ես չհասցրեցի քեզ պաշտպանել ժամանակին,բայց կհասցնեմ դա անել հիմա ու մենք նորից կհանդիպենք,միայն թե ինձ մի փոքր էլ ժամանակ տուր,-հայելու միջի Չիմինը ժպտաց լայն ժպիտով ու գլխով արեց ի նշան համաձայնության,բայց և մի փոքր առաջ գալով փորձեց բերանի շարժումով մի բան ասել,ինչը սակայն Յունգին չէր հասկանում։
Հաջորդ վայրկյանին հայելու միջից արտացոլանքը վերացավ և նա գնաց դեպի սառնարան այնտեղից գտնելով ինչ-որ հում մթերք և վերցրեց մեկ 50 գրամանոց բաժակ,որը լցրեց միայն կես չափով(25 գրամ) ու ուղղություն վերցրեց դեպի նկուղ։
Յունգին վաղուց էր իր տան նկուղը հարմարացրել իր ապագա բանտարկյալների համար,այնպես որ հիմա նա հանգիստ բացում էր գաղտնաբառ պարունակող կողպեքը և վերջապես ներս մտավ իր առաջ տեսնելով թուլությունից գետնին պառկած Նամջունին,ով հիմա արյան մեջ լինելուց բացի նաեւ ամբողջությամբ փոշու մեջ էր կորել։Նա երկաթյա սկուտեղը թողեց անշարժ տղամարդու մոտ և նորից բարձրացավ վեր, ինչ-որ բան նրան հուշում էր,որ այսօր նա հանգիստ կքնի։
Հաջորդ օրը նա  Թեհյոնի հետ գնաց դեպի սրճարան,որտեղ նրանք ընտրեցին ամենաքիչ տեսանելի սեղանը,որպեսզի կարողանան հանգիստ զրուցել։Յունգին իսկական ջենտլմենի նման քաշեց Թեհյոնի նստարանը,որպեսզի վերջինս տեղավորվի,իսկ հետո պատվիրեց մեկ բաժակ սուրճ և մեկ բաժակ թեյ։
-Օհո,դուք ինձ զարմացնում եք պարոն Յունգի,որտեղից գիտեք,որ ես սուրճ չեմ սիրում?,-Թեհյոնը իրոք տպավորված տեսք ուներ։
-Իսկ ես ուղղակի գուշակեցի,-աչքով անելով ու թեթեւ ժպտալով ասեց Յունգին,բայց հետո ավելացրեց,-Իրականում դա այդքան էլ դժվար չէր,ի վերջո ես սիրում եմ ձեզ։
Դե ինչ,Յունգին իրոք լավ ստախոս էր,նա իրականում միշտ նկատում էր,որ դետեկտիվը երբեք կոլեկտիվի հետ սուրճ չի ըմպում,այնպես որ սա նրա կողմից փոքրիկ էքսպերիմենտ էր։
-Ինչպես ես անցկացրել  արձակուրդդ?,-Յունգին սկսեց կամաց-կամաց դիալոգ վարել,ի վերջո դիալոգ սկսելու լավագույն միջոցը ինչ-որ հիմար հարց տալն է։
-Շատ լավ,ես գնացել էի իմ հարազատ քաղաք,այնտեղ ծնողներս առաջ ֆերմա ունեին,հիմա խորթ եղբայրս է այն աշխատացնում,-պատասխանեց Թեհյոնը,ով ,ինչքան էլ Յունգին փորձում էր "Ճիշտ" ձևանալ ,մեկ է նկատում էր նրա մարմնի մի փոքր լարված դիրքը,սեղանի ներքևում խաչված ձեռքերը և դրա համար ինքն էլ դեռ լիովին չէր հանգստանում։
Դետեկտիվին ստելը բարդ գործ է,բայց այստեղ երկու իրենց մասնագիտության լիդերներ էին նստած,որոնք միմյանց դեմ կարծես դժոխային շախմատ խաղային։Ասես շախմատի տախտակը անգամ նրանց հակառակորդը լինի։Թեհյոնը հիմար չի,Թեհյոնի համար տարօրինակ էր այն փաստը,որ Յունգին հենց հիմա որոշեց իր զգացմունքների մասին խոսել,հենց այն պահին,երբ Նամջունը անհետացավ։Եվ նրա այդ հանգստությունը....նա իրեն այնպես է պահում,ասես ոչ ոք էլ չի կորել,դե իհարկե սովորական մարդու աչքերով Յունգին անհանգստացած մարդու տպավորություն կթողնեք,բայց ոչ դետեկտիվի։
Համենայն դեպս Յունգին նույնպես միամիտ չի,այնպես որ քաջ գիտակցում է,որ դեռ այս փուլում Թեհյոնը նրան չի վստահում ընդհանրապես,հետո ինչ,որ նա այդ մասին չի բարձրաձայնում։Այդ զննող հայացքը ինքնին խոսուն է։
Նրանք սրճարանում մոտ մեկ ժամ անցկացրեցին,իսկ հետո Յունգին վճարեց հաշիվը(Թեհյոնի զայրացած հայացքի ներքո),և հայտարարեց,որ Թեհյոնին կճանապարհի դեպի տուն։
Նրանք մեքենան մի փողոց ներքև էին թողել,որպեսզի կարողանան քայլելով ու մաքուր օդ շնչելով գնալ տուն,քանի որ գիշերային քաղաքը իրոք գրավիչ էր։
Տան դռան մոտ միայն Յունգին կանգ առեց։
-Միգուցե այսօր այստեղ մնաս?,-Հարցրեց Թեհյոնը միտումնավոր,որպեսզի տեսնի,թե Յունգին ինչ հետագա ծրագրեր ունի և որքան հեռու է ընդունակ գնալ։
-Ոչ, շնորհակալ եմ,բայց դեմ չեմ լինի մի փոքրիկ պարգևատրում վերցնել քեզանից,-Ասեց Յունգին։
-Պարգևատր....?,-Չհասցրեց Թեն ավարտել խոսքը,երբ Յունգին նուրբ համբույր թողեց նրա շուրթերին առանց խորացնելու և բացահայտ ցույց տալով,որ նա ցանկացած պահի կարող է թողնել համբույրը։Թեհյոնը մի պահ միայն չէր պատասխանում համբույրին,բայց հետո կարծես ուշքի գալով նույնպես թեթեւ համբույր տվեց Յունգիին,ով այդ առիթից օգտվելով սկսեց համբուրել Թեհյոնի շուրթերը ավելի մեծ եռանդով,երբեմն նաեւ անցնելով կոկորդին։Նրանք երկու րոպե չանցած պոկ եկան միմյանցից և Յունգին առաջին անգամ այս հինգ տարվա մեջ իրոք ժպտաց,այն կորցված ու թաղված զգացմունքներով,որ ըստ նրա մնացել էին Չիմինի գերեզմանի մեջ,բայց ոչ,նա հենց նոր ժպտաց և ինքն էլ իր ժպիտից զարմացած ինքն իրեն նախատեց մտովի,սակայն  արտաքուստ ոչինչ ցույց չտվեց։
Թեհյոնը նույնպես ժպտաց և պտտվեց դեպի դուռը,արդեն,երբ նա բացեց դուռը և ուզում էր մտնել տուն Յունգին  ձայն տվեց.
-Լուսինը այսօր գեղեցիկ է,չէ?,-Ասեց Յունգին,ինչից Թեն քմծիծաղ տվեց։
-Չափից դուրս գեղեցիկ,-հնչեց նրա պատասխանը արդեն դռան հետևից։
Այսօր,տուն դարձի ճանապարհին սակայն Յունգիին անակնկալ էր սպասվում....

8 страница29 июля 2022, 04:34

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!