{23/?}
Հյութալի սթեյքի և ռամյոնի բույրը պատել էր խոհանոցը։ Կտրտելով խաշված ձուն Յունգին զարդարում էր իր սիրելի ռամյոնը, ամեն անգամ խաղալով գույների երանգների հետ, որոնք շոյում էին զգայարանները։
Արդեն երկրորդ օրն է, ինչ Յունգին "մոռանում" էր կերակրել իր նկուղի հյուրերին, չնայած եթե նրանց հարցնենք, ապա նրանք կասեն, որ սննդից առավել ջուր կցանկանան խմել, թեկուզ վաղուց հնացած ու անհամ, թեկուզ կոկորդը քերող ցավով, չնայած երեքի մոտ էլ հիմա տպավորություն է, որ իրենց կոկորդը այնքան է սեղմվել, ասես այլևս չի ցանկանում սննդի կամ հեղուկի որևէ կաթիլ կամ պատառ ընդունել։
Յունգին կտրեց կանաչ սոխը այն ավելացնելով բուլյոնի մեջ և փակեց կաթսան թողնելով այն մարմանդ կրակի վրա։ Հարևանությամբ դրված անձեռոցիկների տուփից հանելով մի քանիսը մաքրեց մատները, որպեսզի իջնի նկուղ ստուգելու տղաներին։
Թեհյոնի խոսքերը նրան որոշակի կասկածի տեղիք էին տվել, բայց նա նախընտրում էր հիմա այդ մասին չմտածել, քանի որ վստահ էր, որ կվերածվի պարանոյիկ մարդու, ով ամեն քայլի մեջ մի խաբկանք է ակնկալում։ Դրա փոխարեն նա հիմա գնում է նկուղ, որպեսզի այսօրվա մեջ վերջին անգամ ստուգի տղաներին' մասնավորապես Հոսոկին, ում մարմինը այսօր նկարչական արվեստի մի մաս դարձավ, և այնտեղ է իջեցնում բենզինի երկու տարա, որի միջոցով պլանավորում է զվարճանալ վաղվա ընթացքում, կամ միգուցե նաև այսօր երեկոյան։
Նկուղի անհյուրընկալ պատերը պատված էին տեղ-տեղ արյան հետքերով, իսկ սենյակը լուսավորող միակ լամպը նյարդայնացնում էր անընդհատ թարթելով։
Չոնգուկը և Նամջունը ուժասպառ պառկած էին հատակին և կիսաբաց աչքերով նայում էին առաստաղին։ Անկեղծ ասած Չոնգուկը արդեն հասցրել էր աղոթել բոլոր գոյություն ունեցող Աստվածներին, որպեսզի նրա բաժին կյանքը մի քիչ շուտ վերցնեն, իսկ հետո գիտակցելով, որ նույն շանսը նա չէր տվել Չիմինին,ուղղակի լռեց, քանի որ գիտի, որ արժանի չէր անգամ Սատանայի կողմից լսված լինելուն, կամ միգուցե հենց նրան էլ արժանի է։
Գարշահոտը ներծծվել էր պատերի մեջ, մաշկի, մազերի ու հասել անգամ ոսկորներին ու հոգուն։ Երկաթյա շղթաները իրենց ծանրությամբ անընդհատ սեղմում էին ցած, բայց հիմա Չոնգուկը պատրաստ էր ինքն իրեն խեղդել, եթե միայն չլիներ պրինցիպիալ կարծիքը, որ նա արժանի է սրան ու այսպես էլ պիտի տառապելով մեռնի, որովհետև վախենում էր մահվանից հետո էլ դժոխքի շրջանները անցնելուց։
Գարշելի դեղնավուն պատերի վրա քերված նկարներ կամ տառեր կային, որոնք տղաներն էին թողել սկզբում միայն զբաղմունքի պակաս ունենալուց, իսկ հետո սնունդի պակասից, երբ պատրաստ էին ուտել անգամ պատի փշրանքները։ Սենյակի ներսում միախառնվել էր արյան, քրտինքի և բնական կարիքների բույրը, ինչից անգամ աչքերն էին ցավում ու կարմրում։Ներս մտնելով Յունգին ամեն անգամ հազիվ էր զսպում սրտխառնոցը, քանի որ չէր ցանկանում մաքրել տարածքը համարելով, որ սա էլ պատժի մի մաս էր։ Մի փոքր աջ ընկած էր Հոսոկը, որ պատվել էր արյան չորացած ու հաստ շերտով և կարծես կապտավուն երանգ ուներ, Չոնգուկը և Նամջունը անգամ վախենում էին մոտենալ իրենց տառապանքը կիսող ընկերոջը, զգուշանալով նրա միգուցե մահացած լինելու փաստից։
Դնելով ծանր տարաները հատակին Յունգին ուղղեց մեջքը նայելով հատակի արյան լճակին, որի մեջ պառկած էր կապտած մարմինը, իսկ հետո հարևանությամբ պառկած հազիվ գոյատևող տղաներին, ովքեր տարաների ցած դնելու ձայնից միայն կկոցեցին աչքերը գլուխը թեքելով ձայնի ուղղությամբ։
-Աղոթեք, որ ձեր ընկերը սատկած չլինի,- նա սրբեց ձեռքի հակառակ երեսով ճակատին հավաքված քրտինքի կաթիլները,- թե չէ ձեր նախաճաշը, ճաշը և ընթրիքը նրանից է կազմված լինելու,- նա ևս մի անգամ նայեց անշարժ պառկած տղաներին և մոտեցավ Հոսոկին, որպեսզի ոտքով հրի վերջինիս։
Հոսոկը ոչ մի արձագանք չտվեց, նրա ուսերը չէին շարժվում, այնպես որ ոստիկանը վստահ էր, որ Հոսոկը մահացած էր, բայց դա նրան չէր հուզում արդեն։ Յունգին այն մարդը չէր, ով կարող է բառերը դատարկ տեղը արտաբերել, այնպես որ շուտով այստեղ նաև մի կացին կբերի, որպեսզի տղաներին թողնի միայն ծամելու խնդիրը։
-Դ...,- Յունգին դուրս եկավ մտքերից լսելով Չոնգուկի շշուկը,- Դու....,- Չոնգուկը ծանր էր շնչում, չորացած կոկորդին ձայնը չէր ենթարկվում, իսկ սովից մթագնած գիտակցությունը հազիվ էր ընկալում շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների մեծ մասը, բայց նա միևնույն է համառորեն փորձում էր արտաբերել մտքում ծանրացած խոսքերը,- մեզանից.... չես տարբերվում,- նա անգամ կարողացավ ժպտալ բացելով աչքերը, որպեսզի ցույց տա դրանց մեջ այրվող դժոխքը և հեգնանքը։
Յունգին ուշադիր նայում էր Չոնգուկի աչքերի մեջ, բայց դրանք ոչ միայն անգույն էին թվում նրան, այլ նաև անիմաստ։ Լավ փորձ էր, իրոք, սակայն նա հաշվի չէր առել, որ Յունգին վաղուց էր խիղճը, հոգին և առողջ բանականությունը վաճառել սատանային նման հաճելի վրեժխնդրության շանսի դիմաց և հիմա այդ բառերը նրա մեջ ոչ միայն դրամատիկ հույզ չեն արթնացնում, այլ ընդհանրապես ոչինչ ցույց չեն տալիս նրա հոգու աչքին, որը արդեն այնքան էր կուրացել, որ այլևս զգացմունքներ տեսնել չէր կարողանում։
-Լավ փորձ էր, փոքրիկս ,- նա դանդաղ մոտեցավ Չոնգուկին, հանդարտ տեղափոխելով ոտքերը,- բայց ոչ բավարար,- ոտքով հարված, և Չոնգուկը կարող է երդվել, որ հիմա իր բերանում մնացած մի քանի ատամները ասես տեղաշարժվեցին, իսկ մյուս ատամները թևնոցի տեսքով կապված էին նրա ձեռքից, դա Յունգիի "փոքրիկ" և ցավոտ նվերն էր, մեծամասամբ Նամջունի ու Հոսոկի համար, որպեսզի Չոնը ատամներով նրանց օրգանը բերանն առնելիս հանկարծ չկծի ,- Երբ բավարար համարձակություն ունենաս կարող ես նորից փորձել, իսկ հիմա կներես, բայց քո ժամանակը չունեմ։
Յունգին որպես խոսակցության վերջաբան թքեց Չունի ուղղությամբ և դուրս եկավ։
Աստիճանները դեպի վերև ամեն հաջորդ քայլի հետ ավելի գորշ ու մռայլ են թվում, հոգնածությունը, որը վերջին օրերին ավելի էր իրեն զգացնել տալիս, կամաց-կամաց բռնում էր Յունգիի կոկորդից, ստիպելով շնչահեղձ լինել և ուշագնաց ընկնել մի մութ անկյունում, հույս ունենալով, որ գոնե այդպես թե մարմինը, թե հոգին կհանգստանան։ Բացահայտված լինելու վախը չինական պատի նման ամուր կանգնած էր նրա մեջքի հետևում' մեծ ստվեր գցելով հետագա քայլերի վրա, բայց Յունգին գիտեր, որ անգամ այդ դեպքում չի թողնի, որ ողջ մնացած մյուս երկուսին տանեն այստեղից, նա պատրաստ էր ինքն իրեն այս տան մեջ թաղել, միայն թե թույլ չտար դա։
-Յունգի՞,- Յունգին ոտքը դեռ չէր հասցրել դնել հաջորդ աստիճանի վրա, երբ քաղցր ձայնը, որը լի էր անհանգստությամբ ու թախիծով կանչեց նրան հետևից։
Արագ պտտվելով Յունգին տեսավ Չիմինին, ով սպիտակ հանդերձանքով հրեշտակի էր հիշեցնում, սակայն թևերը պակասում էին։
-Չիմին...,- Յունգին զսպում էր կոկորդը կրծող կարոտը և բառերի մեծ քանակը, որոնք այդպես էլ աղաչում էին արտաբերելու հնարավորություն ստանալու համար։
-Չէի՞ր սպասում ինձ տեսնել,- մեղմ ժպիտով ասեց Չիմինը, բայց աչքերը դեռ անհանգստություն էին արտահայտում,- բայց ես հիմա ասյտեղ եմ։
-Իմ հրեշտակ....,-Յունգին երկու աստիճան ներքև իջավ, փորձելով ավելի մոտ գտնվել իր մեռյալ սիրելիին, բայց ոտքերի մեջ արթնացած դողը ստիպեց նրան կանգ առնել,- Կներես, երևի հիմա ոչ այնքան հաճելի տեսք ունեմ։
Որոշ առումով Յունգին ճիշտ էր, նա հոգնած էր, քրտինքը պատել էր ճակատը, ինչից մազերը նույնպես թրջվել էին, իսկ հագուստը նկուղի արկածների շնորհիվ կեխտոտվել էր, բայց դա որոշակի տղամարդկային խարիզմա էր պարգևում նրան, այլ ոչ հակառակը։
-Դա առաջին բանն է, ինչի մասին մտածում ես հիմա՞,- Չիմինը խորաթափանց աչքեր ուներ, որոնք անգամ մահվանից հետո չէին կորցնում իրենց փայլը։
-Ներիր ինձ, ես գիտեմ, որ սա այն չէր, ինչը դու էիր ուզում,- Յունգին ցուցամատով արագ սրբեց աչքերում հավաքված արցունքները, սակայն ձայնի դողալու փաստը թաքցնել նա չէր կարողանում,- Գիտեմ, որ զայրացած ես, բայց խնդրում եմ ինձ էլ հասկացիր,- նա ամեն դեպքում ևս երկու աստիճան հաղթահարեց, նրանց միջև թողնելով միայն երեքը,- Նրանք խլել են քեզ ինձանից, նրանք սպանել են մեկի փոխարեն մի քանի հոգու, բայց ես համբերեցի, ես հիմարի պես ենթադրում էի, որ նրանց մինչև կյանքի վերջ կուղարկեն բանտ փտելու, բայց հինգ տարի՞ Չիմին, հինգ գրողի տարած տարի՞,- ձայնը արդեն չէր ենթարկվում կոտրվելով արդեն երկրորդ բառի վրա,- Ես կարող էի հաշտվել ամեն ինչի հետ, բայց սա իմ ուժերից վեր էր։
-Դու պարտավոր չես...,-Չիմինը չհասցրեց շարունակել միտքը, քանի որ Յունգին նրան ընդհատեց։
-Գիտեմ հրեշտակ, գիտեմ...,- Նա պարզեց ձեռքը դիպչելով սառցե դիմագծերին, կամ փորձելով դիպչել,- դու ինձ սրա մասին չես խնդրել, բայց սա այն ամենն է, ինչը ես կարող եմ անել, խնդրում եմ, մի զրկիր ինձ գոնե այս շանսից։
Չիմինը կախեց գլուխը, փայլող աչքերի շուրջ հիմա արցունքներ էին հավաքվել, քանի որ Յունգին բառի բուն իմաստով խոցեց նրա հոգին այդ խոսքերով, և նա հասկանում էր իր անկարողությունը այս մարդու դիմաց։ Նա փորձեց նախազգուշացնել ու հետ պահել Յունգիին նման ճանապարհից, բայց Յունգին արդեն արել էր իր ընտրությունը...
Ճերմակ պատկերը սկսեց անհետանալ իր հետ տանելով այս սառը պատերը ջերմացնող միակ աղբյուրը, և միայն Յունգին գիտեր, որ սառն էին ոչ միայն այս նկուղի պատերը, այլ նաև իր սրտի ու խղճի, որոնց ջերմացնող էակը հենց այսպես անհետացավ հինգ տարի առաջ։ Չկար մի օր, որ Յունգին չմեղադրել ինքն իրեն Չիմինի մահվան մեջ, և ամենայն հավանականությամբ հենց այդ դատաստանը սեփական անձի նկատմամբ ստիպեց գնալ այս քայլին։
Հայացք դեպի դաստակի ժամացույցին.... ուղիղ ժամը 16:43 էր, մոտ երկու ժամից պետք է Թեհյոնը գար, այնպես որ նա շտապեց վեր բարձրանալ լողանալու, սնունդը ստուգելու և ընդունելությանը պատրաստվելու համար։
Նա պատրաստ էր իր ընտրության համար այրվել, լինի դա Դժոխքի կրակներում, թե հոգեբուժարանի պատերի ներսում, նա գիտեր, որ վերջին քայլն արդեն արված էր ու հետդարձի ճանապարհ այլևս չկա, չնայած լինելու դեպքում էլ նա դրանից չէր օգտվի։
***
Ավտոմեքենան կայանելով դարպասների դիմաց Թեհյոնը ծանր շունչ քաշեց։ Նա ներքուստ դողում էր, քանի որ ցանկանում էր սխալ դուրս գալ իր մտքերի մեջ, բայց ներքին ձայնը ոռնում էր այն մասին, որ Յունգին այս ամենի մեջ գլխավոր գործող դեմքն էր և նա պետք է հենց հիմա հետ վերադառնա բաժանմունք ու մի ոստիկանական խմբի հետ գա ստուգելու, բայց առանց ապացույցների նա դա անել չէր կարող։
Թեհյոնը ապացույցներ ուներ, իհարկե ուներ, բայց ոչ այնքան բավարար, որպեսզի դրանք ինչ-որ արժեք արտահայտեն։
Վերջերս, երբ Թեհյոնը գնացել էր ստուգելու արխիվները նա պատի վրա քերված հետք նկատեց ։ Չիմինի գործերը հավաքված էին արկղի մեջ, որտեղ պետք է լիներ նաև անհետացած տետրը, այնպես որ այդ քերծվածքը հենց այդ արկղի մոտ կասկածի առիթ տվեց։ Թեհյոնը փորձեց տեղաշարժել արկղը այնպես, որպեսզի կարողանա "վերստեղծել" քերծվածքը, ինչպես նաև դուրս հանի քերծվածքի պատին "պատահմամբ արկղի կոպիտ տեղաշարժի" միջոցով հայտնվելու առեղծվածը, բայց ինչպես նա ակնկալում էր արկղը այդ հետքը չէր թողել։ Նախ դրա անկյունները շատ ավելի բարձր էին տեղակայված պատին նման հետք թողնելու համար և հետո էլ արկղի վրա մաշվածության հետքեր չկան, իսկ մատերիալը այնպիսին էր, որ վնասվածքները միանգամից կերևան։ Թեհյոնը այդ պահին հասկացավ, որ սա փոքրիկ, բայց մեկ է շանս էր հետաքննության մեջ առաջ գնալու համար և ամուր կառչեց այդ շանսից։
Թեհյոնը միանգամից նկատեց, որ հետքը չորս անկյուններ ունեցող փոքր իր է թողել, քանի որ պատին չորս գծեր կան, որոնք կարծես խորանարդի պրոեկցիա լինեին։
Թեհյոնը շատ նրբանկատ էր, նա գիտեր, որ իր ներքին ձայնը երբեք չի ստում ու հենց այդ ներքին ձայնը միանգամից ցույց տվեց իրեն, թե ո՞վ էր թողել այդ հետքերը։ Բանը նրանում էր, որ շատ վաղուց նա ոստիկանապետի աղբամանում ձեռնոցներ էր տեսել, բայց դրանցից մեկի ցուցամատի վրա ծակ հետքեր կային, ինչը Թեհյոնին տարօրինակ թվաց և նրա ուղեղը որոշեց մտապահել այդ դետալը։ Յունգին իր մատին կրում էր ընտանեկան մատանի, որը զարդարված էր գեղեցիկ քարով և այդ քարը բռնող ոսկյա ոտքերով, որոնք կարող էին այդ հետքը թողնել։ Իհարկե հիմարություն էր միայն այդ փաստով հետևություն անելը, բայց Թեհյոնը այլ շանս չուներ։
Հիմա էլ նա մատներով խրվել էր ամրագոտու սև կտորի մեջ և նայում էր նստարանին դրված ատրճանակին, որը վերցրել էր առանց մտածելու....ուղղակի։
Ժամանակն էր արդեն, նրանք արդեն հինգ տարի էր ձգձգում էին այս պահը, Թեհյոնը դեմ չէր լինի ավելի ձգձգել, բայց այլևս հնարավոր չէր դա անել։
~Տուկ՜-տուկ՜-տուկ՜~
Երկաթյա դուռը ցավոտ էր զգացվում մատների տակ, բայց Թեհյոնը ներքին դողից անգամ ուշադրություն չդարձրեց դրան։ Յունգին բացեց դուռը և միանգամից աչքի ընկան նրա խոնավ մազերը։
-Օհո, չլինի՞ այսօր որոշել ես պատրաստել քեզ պասիվի դերի համար, ոստիկանապետ,- նրանց շփման մեջ սովորական դարձած հումորը այս պահին նյարդերը հանգստացնելու դեր էր տանում Թեհյոնի համար,- Ես դեմ չեմ վերևում լինել։
-Իհարկե, կարող եմ հեծնել քեզ այսօր, դետեկտիվ,- ընդունելով "խաղի" կանոնները ասեց Յունգին մի կողմ քաշվելով, որպեսզի Թեհյոնը ներս անցնի։
