24 страница8 августа 2023, 19:13

{24/24}


Թեհյոնը ներս անցավ կոշիկները հողաթափերի հետ փոխելու առաջարկը մերժելով։ Նա չէր էլ սիրում, երբ ոտքերը ավելորդ ինչ-որ բան սեղմում էր, այնպես որ բոբիկ մնալը ավելի նախընտրելի էր նրա համար։

-Օհո, սթեյք ես պատրաստու՞մ,- թարմ մսի հոտը միանգամից հասավ քթին, ինչից ուղեղը վայրկենապես հանգստացավ, վերջապես խղճալով նյարդերին։

-Միայն հանուն քեզ ու քո հետաքրքրաշարժ պատմությունների,- Ասեց Յունգին Թեհյոնի հետևից գալով և առիթը բաց չթողնելով, որպեսզի ձեռք տա նրա հինգերորդ կետին,- Քիմ Քարդաշյանը կնախանձեր,- Յունգին գիտեր, որ երբեք տակտի զգացում չի ունեցել, այնպես որ նա անգամ չէր մտածում խոսքերի մասին, իսկ Թեհյոնը ուղղակի "թեթև" հարվածեց նրա կողոսկրերին։

Առաջին կես ժամը բավական հանգիստ էին անցնում' խմիչք, հետո ընթրիք, նրանք կատակում էին, հիշողությունների գիրկը ընկնում, բայց Յունգին որոշեց ավելի արագ անցնել բուն թեմային, քանի որ այսօր դեռ "կրակի հետ աշխատանք ունի ", որը կօգնի կամ ևս երկու դիակ ունենալ նկուղում, կամ նրանց ցավի շեմը փորձել։

-Ինչի՞ մասին էիր ցանկանում պատմել, Թեհյոն,- Թեի անունը այնքան օտար ու այնքան հարազատ էր հնչում Յունգիի շուրթերից, որ Թեն մի պահ անգամ մտածեց, որ խոսքն իրեն չի ուղղված։

-Ես քեզ ասեցի, որ կա մի մարդ,- նա մի կողմ դրեց դանակը և պատառաքաղը ,- ում կասկածում եմ այդ երեքի առևանգման մեջ։

-Ե՞վ,- Յունգիին արդեն նյարդայնացնում էր այդ երկարացնող տոնը, ասես մրցանակաբաշխություն լինի, այլ ոչ խոսակցություն։

-Եվ ես ավելի քան վստահ եմ, որ դա դու ես,- Թեհյոնի դեմքը պահպանեց իր սառցե արտահայտությունը, բայց սիրտը բաբախելով  սպառնում էր դուրս թռչել։
Յունգիի դեմքը ձգվեց զարմանքից, բայց նա արագ իրեն վերադարձրեց նեյտրալ էմոցիաները։

-Կատակում ե՞ս,- Յունգին անգամ ժպտում էր, այնքան բարի, այնքան անմիտ, այնքան....Թեհյոնը կհավատար այդ ժպիտին, եթե միայն չհիշեր, թե Յունգին ինչպես էր ցնորվել Չիմինի կորստից,- Թեհյո՞ն,- նա սառը նայեց Թեհյոնի աչքերի մեջ, ով իր հերթին ուշադիր հետևում էր նրան,- դու հասկանո՞ւմ ես, թե ինչի՞ մեջ ես ինձ մեղադրում։

-Լիովին, ոստիկանապետ։

-Ուրեմն կհասկանաս նաև, որ նման մեղադրանքի համար ապացույցներ են պետք,-Յունգին ձեռքի մեջ ավելի ուժեղ սեղմեց դանակը, իսկ Թեհյոնը սեղանի տակ'ոտքերի վրա, դրված հեռախոսի միջոցով հաղորդագրություն ուղարկեց իր ընկեր ոստիկաններից մեկին' խնդրելով, որ մոտենան Յունգիի տանը։ Դա նրան որոշակի ինքնավստահություն էր տալիս, քանի որ մինչ այստեղ գալը նա իր ընկեր ոստիկանին' Ջինյոնին, ում հետ նրանք վաղուց լավ ընկերներ են դարձել, խնդրել էր, որ հաղորդագրություն ստանալուց հետո մոտենա Յունգիի տանը։ Ջինյոնը հարցեր չտվեց, նա գիտեր, որ դետեկտիվը առանց պատճառի դա չէր խնդրի և բացի դա նա ինքը շուտով կհասկանա դրա պատճառը, և հիմա միայնակ փողոցում հսկողություն կատարելու ժամանակ ստանալով նամակը, նա առանց մտածելու նստեց ղեկին ուղղություն վերցնելով դեպի ոստիկանապետի առանձնատուն։

-Քո մատանին, ոստիկանապետ,- Թեհյոնը նայեց ուղիղ Յունգիի ձախ ձեռքին, որի ցուցամատի վրա փայլում էր կապույտ քարը,- դրա թողած հետքերը մատնեցին ձեզ առաջին հերթին,- նա կամաց սկսեց վեր կենալ, իսկ Յունգին ավելի ուժեղ սեղմեց դանակը ձեռքերում,- և բացի դա այդ սպիտակ դուռը միջանցքի վերջում,- Թեն ձեռքով ցույց տվեց այն ուղղությամբ, որտեղ պիտի գտնվեր դուռը(քանի որ պատը ծածկում էր այն),- Ես Ձեր սենյակում դրված նկարներով նկատեցի, որ մոտ հինգ տարի առաջ,- ակցենտը դնելով վերջին բառերին ,- այդ դուռը այնտեղ չի եղել...

-Ե՞վ,- Յունգին քմծիծաղ տալով նայում էր Թեհյոնին, ասես նրա դիմաց մանկապարտեզի երեխա էր,-կարծում ես  այդ երկու հիմարությունները, որ դու թվեցիր, ինչ-որ բան արժե՞ն, ես ապացույց եմ պահանջում, դետեկտիվ, և չստանալու դեպքում ինքս քեզ մեղադրելու առիթ կունենամ....,- Յունգին վեր կացավ, բայց ձեռքերով դեռ հենված էր սեղանին։

-Եթե այդպես է...ապա եկեք միասին գնանք դեպի այդ սենյակ,- նա ուշադիր նայում էր Յունգիի վզին հայտնվող երակներին, բայց նրա դեմքը դեռ հանգիստ էր օձի պես,- Թաքցնելու բան չունե՞ք, ես շատ ավելի ուրախ կլինեմ այդ դեպքում...

Թեհյոնը մի հետ քայլ արեց և դուրս եկավ սեղանի մոտից, իսկ Յունգին մի պահ գլուխը ժպիտով կախելուց հետո նորից բռնեց սթեյքի սուր դանակը և հարձակվեց Թեհյոնի վրա։
Ինչ վերաբերում է մարտարվեստին, ապա ոստիկանապետը ավելի հմուտ է այդ հարցում, համենայն դեպս ավելի հմուտ կլիներ, եթե Թեհյոնը մի քանի տարի կարատեի պարապմունքների հաճախած չլիներ, բայց անգամ դա չի  պաշտպանում դեմքին ուղղված հարվածից։
Սուր ցավ, իսկ հետո զգայարանները ադրենալինի շնորհիվ բթանում են և Թեհյոնը մի ձեռքը սեղմելով աչքին սկսում է պաշտպանվել։
Դրսից լսվում է ոստիկանական ավտոմեքենայի ձայնը և Յունգին հասկանալով, որ իր ամբողջ չարչարանքը կարող էր ջուրն ընկնել հրում է Թեհյոնին, ով ընկնելու ընթացքում սեղանից բռնում է ապակյա բաժակը' այն գետնին կոտրելով, և փորձում է արագ հեռանալ դեպի նկուղ, որպեսզի գոնե սպանի մյուս երկուսին մինչև ոստիկանների ժամանելը։ Անշուշտ Յունգին այլ կերպ կվարվեր, եթե իմանար, որ ոստիկանների փոխարեն միայն մի ոստիկան է, իսկ Թեհյոնը վիրավոր ժամանակ այնքան էլ պիտանի չէ, բայց իռացիոնալ վախը նրա հետ չար կատակ է խաղում ստիպելով շտապել։
Յունգին պտտվեց փորձելով արագ հեռանալ խոհանոցից, և անգամ սուր ցավն ու ծակոցը ոտքի հատվածում նրա համար խոչընդոտ չհանդիսացան։
Թեհյոնը անգամ գնահատեց դա, քանի որ ամբողջ ուժով խրեց ապակյա բաժակի բռնիչը ( բաժակը գինու համար էր նախատեսված), իսկ ոստիկանապետը անգամ հոնքը չշարժեց։
Լսվեց դռան թակոցի ձայնը և Թեհյոնը ավելի ամուր սեղմելով աչքը վազեց այն բացելու, մյուս կողմից լսվում էին բանալիների ձայնը, բայց Թեհյոնը արդեն թքած ուներ, քանի որ նա հաստատել էր իր կասկածները և այսպես թե այնպես այնտեղից կհաներ թե տղաներին, թե Յունգիին։
Հոգու խորքում նա ցանկանում էր սխալվել, քանի որ սկսել էր հավանել Յունգիին, չնայած որ ամենասկզբից նրանք երկու կողմով խաղում էին, բայց հանուն այդ խաղի Թեհյոնը քայլեց ինքն իր վրայով տրվելով այլ մարդու,  իսկ հիմա պարզվում է, որ նա կրկին սխալվեց։
Դուռը ներսից փակ էր, բայց խնդիրը անգամ դրա մեջ չէր, այլ դռան փականի բարդ լինելու, այնպես որ ապշած Ջինյոնի հետ միասին նրանք սկսեցին կոտրել այն, փորձելով ժամանակ չծախսել փական քանդելու վրա։
Ջինյոնը անգամ շփոթվեց, երբ ոստիկանապետ Յունգիի փոխարեն դուռը բացեց Թեհյոնը, ում երեսի ձախ կողմը արյան մեջ պատված էր, իսկ ճակատի մի հատվածում( որը ձեռքով ծածկել չէր հաջողվել) մեծ կտրվածք կար, որից հենց թափվում էր այդ արյունը։ Աշխատանքային փորձով ձեռք բերված սառնասրտությունը անգամ մի պահ անզոր էր այդ տեսարանի առաջ, քանի որ նա չէր ակնկալում տեսնել այս պատկերը։
Յունգին չի հաշվում այլևս աստիճանները, նա կարելի է ասել թռչում է չնկատելով դրանք։Փառք տալով Աստծուն, որ հաջորդ դռան բանալիները նա թողել էր ներքևում, այլ ոչ թե իր սենյակում, նա արագ բացեց այն քամու նման ներս մտնելով։
Դռան շխկոցից Չոնգուկը անգամ գլուխը բարձրացրեց միանգամից նկատելով արյամբ պատված ոտքը։ Նա հասկանում էր, որ նման պանիկայի պատճառ կարող էր լինել տանը օտար մարդու առկայությունը, նա դա ոստիկանական շան նման էր հասկանում, քանի որ ինքն էլ էր եղել նման վիճակում , և հիմա հիմնովին մտածում էր գոռալու և այդպիսով մարդկանց իր տեղը ցույց տալու մասին, չնայած որ դուռը չէր թողնի ձայնին դուրս գալ, բայց հետո նա հասկացավ, որ ամեն դեպքում արժանի է այս ամենին, այնպես որ պետք է թողնել, որպեսզի ամեն ինչ իր հունով ընթանա։
Յունգին ծանր էր շնչում, վերջապես նկատելով ոտքի խորը վերքը, որին ձեռք տալը հիմա հանցագործություն կլիներ։ Նա թեքեց գլուխը նկատելով նույն դիրքում պառկած երեք տղաներին, որոնցից մեկը դիրքը չի փոխել մեռած լինելու, իսկ մյուս երկուսը ուժ չունենալու պատճառով։ Այս նեխած պատերի ներսում տղաները անգամ միջատների համը իմացան, այնպես որ Յունգին մյուս կողմից ուրախ էր, որ հիմա կկարողանա վերջ տալ այս ամենին, մանավանդ, երբ Չիմինը նույնպես այստեղ էր։

- Վստահ ե՞ս,Յունգի,- Նա ձեռքը դրեց Յունգիի այտին այն դանդաղ շոյելով,- դու դեռ շանս ունես այս ամենը թողնելու, ուղղակի բացի դուռը,- Նա չէր խնդրում, նա թողնում էր, որ Յունգին ինքը ընտրի, բայց մեկ է աչքերը նրան մատնում էին։

-Հանուն քեզ ես պատրաստ եմ անցնել դժոխքի կրակների միջով, Չիմին,- նա հենեց գլուխը, որպեսզի ավելի հստակ զգա ձյունաճերմակ ուրվականի հպումը,- հանուն քեզ ես պատրաստ եմ այրվել ու վերածնվել, եթե իմանամ, որ դա թե քեզ, թե ինձ հանգստություն կպարգևի...և եթե վերջում մենք կվերածնվենք...լինելով միասին,- Նա թեքվեց դեպի բենզինով լի տարաները, որոնց կանաչ երանգը դեղին լույսի ներքո ավելի գարշելի էր թվում։

Վարկյաններ անց Նամջունը և Չոնգուկը հետևում էին նրան, թե ոնց է Յունգին արագ-արագ բացում երկու տարաները և դրանցից մեկը դատարկում սենյակի պատերի և հատակի վրա, իսկ հետո վերցնում չափսերով ավելի մեծ տարան և մոտենում տղաներին։ Նրա աչքերի մեջ պարում էին Սատանաները և փայլում էր կրակը դժոխքի, ծուռ ժպիտը ստիպում էր մտածել, որ դիմացդ կանգնած մարդը տառապում է շիզոֆրենիայով, այն էլ չորրորդ աստիճանի, իսկ արյունոտ ու կաղացող ոտքը միայն զարդարում էին տեսարանը։
Չոնգուկը զգում էր, թե ինչպես է Յունգին թրջում նրան վառելիքով, նախ ոտքերը, հետո կրծքավանդակը և միայն գլուխը թողեց մաքուր, իսկ հետո նույն զգացողությունները պատեց նաև Նամջունին։
Հետևի ֆոնում լսվում էր աստիճանների դմփդմփոցը, որը այս պահին չէր հուզում Յունգիին, թող որ երկնքից հրեշտակներն իջնեն, նա մեկ է կանի իր մտածածը։
Դեն նետելով դատարկ տարան նա հանեց գրպանից կրակայրիչը...ծխելու վատ սովորությունը այսօր նրան մեծ լավություն արեց'փրկելով ամբողջ հինգ տարվա չարչարանքը։
Նա մոտեցավ Չոնգուկի ոտքերին և հրկիզեց այն, իսկ հետո նույնը կրկնեց Նամջունի հետ, ապա հեռացավ մի քանի քայլ' ուշադիր նայելով ցավի մեջ գալարվող և անմարդկային ձայնով գոռացողը տղաներին։
Այրված մսի հոտը շատ արագ խառնվեց սենյակի մյուս հոտերին, ինչի պատճառով Յունգին չկարողացավ զսպել սրտխառնոցը և անգամ դռնից այն կողմ գտնվող ոստիկանը և դետեկտիվը մի պահ զգաստացան այդ հոտից։

-Գրողը քեզ տանի’, Մին Յունգի,- Հարվածելով ուսով դռանը գոռում էր Թեհյոնը, իսկ ոստիկանը մինչ այդ հասկանալով, որ դուռը բացելու փորձերը անօգուտ են հավաքեց ոստիկանության համարը ասելով, որ նաև հրշեջների ուղարկեն։

Դռան հետևից լսվում էին ոռնոցները տղաների և Թեհյոնը պատրաստ էր ինքն էլ այրվել այստեղ, միայն թե մոռանար այդ ձայնը։ Երկաթյա դուռը շատ արագ տաքացավ, ինչի պատճառով նրանք հիմա չէին կարողանում դիպչել դրան, այնպես որ Ջինյոնը ստիպողաբար վեր տարեց հակառակվող դետեկտիվին, ով գունատ դեմքով և արյունոտ գլխով փորձում էր փրկել գոնե Յունգիին, ում ձայնը շուտով միացավ մնացածին։

~Օրեր անց~

-Դեպքի վայր ժամանած փրկարարները նկուղային հարկի փլատակներից հանել էին միայն երկաթյա տարաների մնացորդները, շղթաներ և դանակներ,- աշխույժ ձայնով կարդում էր լրաբերի աղջնակը, ում լուրերը լսում էին բոլոր այն երջանիկ մարդիկ, ովքեր հեռուստացույց դիտելու հնարավորություն ունեին,- մարդկանց մասունքներ գտնել չի հաջողվել, սենյակում գտնվող հավանական չորս անձիք այրվել են ամբողջությամբ նկուղի հետ մեկտեղ, իսկ դեպքի վայր ժամանած դետեկտիվը և ոստիկանը ունեն այրվածքներ և մարմնական վնասված....

Թեհյոնը անջատեց հեռուստացույց զայրացած վահանակը պատին նետելով։ Անօգուտ էր... նա արդեն մի քանի օր է , ինչ արթնանում էր ծանր մղձավանջի պատճառով, որտեղ նա կամ սպանվում էր Յունգիի ձեռքով, կամ այրվում նրա հետ այդ տան մեջ, բայց մեկ է երկու դեպքում էլ էֆֆեկտը նույնն էր' նա միշտ շնչահեղձ էր լինում բռնվելով արդեն բացակայող աչքից։
Այո, վնասվածքը խորն էր, բժիշկները ստիպված էին հեռացնել աչքը, խոստանալով, որ շուտով այնտեղ կտեղադրեն արհեստական (կամ ինչպես կասեր Թեհյոնը'խաղալիք) աչք, որը անգամ նույն գույնը կունենա։
Թեհյոնը զայրանում էր, տխրում, հարվածում ինքն իրեն պատեպատ, անվերջ կրկնում բոլոր հարցնողներին, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որ այդ նա չի աչք, ինքնասիրություն և հավանական սիրելիի կորցրել կրակների մեջ, որ ընդհամենը մի քանի օր է պետք ուշքի գալու համար, և միայն ինքն իր հետ մնալուց հետո էր հասկանում, որ նա այստեղ արդեն մնալ չի կարող։ Քաղաքը սեղմում էր նրան, ասես երկաթյա շղթաները, որոնք գամվել են նրա վզից և չեն թողնում ազատ շնչել, աշխատավայրը դատարկ էր թվում ու անշուք, մինչդեռ Յունգիի աշխատասենյակը նրան անխնա կոտրում էր ամեն անգամ, երբ նա թեկուզ մտովի էր վերադառնում այնտեղ։
Եվ միայն երկու ամիս անց, երբ Թեհյոնը վերջնական հանձնվեց, տեղի ունեցան նրա կյանքի գլխավոր փոփոխությունները....նա լքեց երկիրը հույս ունենալով, որ անցյալը այլևս չի քայլի նրա հետևից, նա լքեց հուշերը, որոնք կապում էին նրան իր համար հարազատ դարձած քաղաքի հետ, երբ նա գյուղական համայնքից դուրս գալով ու առաջին անգամ քաղաք ոտք դնելով խոստացավ, որ այլևս չի լքի այն։ Նա լքեց Յունգիի գերեզմանը, որտեղ մարմնի փոխարեն մոխիր ու լուսանկարներ էին թաղված....
Նա լքեց ամեն ինչ, բայց անցյալը դեռ երկար ժամանակ երկու ձեռքով կառչած մնաց նրա կոկորդից, դեռ երկար ժամանակ պետք եկավ նրան, որպեսզի նա ուշքի գա վերջապես... բայց եկավ ի վերջո....



Մի քանի հարցեր, որոնք կարող են առաջանալ այս մասը կարդալուց հետո( քանի որ իմ ամենաբարդ ու երկար աշխատանքն է որոշեցի այսպիսի բացատրություն թողնել)
1)Չոնգուկը իր թևին կրում էր ատամներով հավաքված թևնոց, իսկ իր բերանում բացակայում էին հենց այդ ատամները։ Սա հարց չէ, այլ ավելի շուտ փոքրիկ հղում դեպի Անծանոթները Դժոխքից դորաման, որտեղից վերցրել էի ատամներով թևնոցի միտքը, քանի որ դա իմ սիրելի դորաման է<3
2) Չիմինը ուրվական էր, թե Յունգիի երևակայության արդյունքը?
Այս հարցին ես պատասխան չեմ տալիս, քանի որ ցանկանում եմ, որ ամենքը ունենան իրենց տարբերակը։
Ոմանց համար նա կարող է ուրվական լինել, ում հոգին հանգստանալ չի կարողանում, երբ նա տեսնում է Յունգիի չարչարանքը, իսկ ոմանց համար Յունգիի քնած ենթագիտակցության արդյունքը, որը փորձում է Յունգիին հասկացնել, որ նրա քայլերը հանցանք  են
3) Թեհյոնը և Յունգին միասին են թե ոչ?
Իրականում տարօրինակ է հնչում հիմա հարցը, բայց հիմնավորեմ
Ֆիզիկապես պարզ է, որ ոչ, բայց Թեհյոնը դեռ մի քանի տարի այդ դեպքից հետո չի կարողանում լիարժեք բաց թողնել Յունգիին, ով ֆանտոմի տեսքով անդադար պտտվում է նրա շուրջը։ Այնպես որ նրանց հոգիները միասին էին, թեկուզ և հակառակ Թեի կամքի, բայց ֆիզիկապես նրանք չափից դուրս հեռու են
4) Ինչ եղավ ի վերջո Թեհյոնի հետ?
Թեհյոնը կորցրեց աչքը, իսկ դեմքի ձախ հատվածը'ճակատից մինչև այտի ներքևը, զարդարում էր դանակի ուղիղ սպին, որը տարիների հետ փոխեց գույնը, բայց Թեհյոնը այն չի հեռացնում, քանի որ դա ստիպում էր ամեն անգամ հիշել, որ չպետք է վստահել ոչ ոքի։ Կորցված աչքի փոխարեն նա պրոթեզ է օգտագործում։
Նա փոխեց նաև բնակության վայրը մեկնելով ԱՄՆ, որտեղ սկսեց զրոյից ապրելու փորձերը, սակայն դետեկտիվի աշխատանքը նրա համար թրիգեր էր դարձել, ինչի պատճառով նա ուղղակի փոխեց մասնագիտությունը փոքրիկ մի գյուղում ֆերմա գնելով։
5)Ով էր Ջինյոնը?
Ջինյոնը ( Gat7-ից) Թեհյոնիի ծառայողական ընկերներից էր։ Նրանք ծանոթացել էին հերթական կանչի ժամանակ, երբ Ջինյոնը դեռ անփորձ էր և դիակի տեսքից իրեն վատ էր զգում, իսկ Թեհյոնը օգնեց նրան ցրվել և հանգստանալ։ Այդ դեպքից հետո նրանք բավական մտերմացել էին։
Հենց Ջինյոնի մեջ ես տեսա իդեալական ոստիկանի պատկերի ի զարմանս ինձ😍
6)Արդյոք կլինի շարունակություն?
Ամենայն հավանականությամբ ոչ, բայց դե ես շատ անկայուն մարդ եմ այս պահին պատասխանելու համար🥲💗
Այսքանը, շնորհակալ եմ բոլորին ուշադրության, քոմերի, լայքերի և մոտիվացիայի համար😍🛐

24 страница8 августа 2023, 19:13

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!