3 страница16 июля 2022, 09:01

{3/?}

Եկեք հիմա անդրադարձ կատարենք դեպի մեր մյուս "հերոս"-ը,ով իր կյանքի ընթացքում սխալվում էր շատ անգամներ,սակայն մինչեւ հիմա էլ այդ սխալներից դասեր քաղել չի կարողանում։
~Չոն Հոսոկի առանձնատուն~
Ոտքերի տակ զգալով հին փայտը ու տեսնելով դրա վրա նստած փոշին,Չեն Հոսոկը բարձրացավ դեպի առանձնատան երկրորդ հարկ։
Նա վաղուց արդեն մենակ էր ապրում,սակայն մինչեւ հիմա նրա մեջ կար մի առանձին ձայն,որը տղային մենակ չէր թողնում։Մարդիկ այդ երևույթը անվանում են անձի երկատում,որը վաղուց արդեն ուղեկցում էր Հոսոկին իր կարճ կյանքի ընթացքում։
Դա հոգեկան խանգարում էր,որի մասին գիտեին միայն Հոսոկը,իր ընտանիքի անդամները և նրան բուժող բժիշկը։Հոգեկան հիվանդությունները որպես կանոն ունենում են իրենց առաջացման պատճառները,ինչի հետքերը Հոսոկը մինչեւ հիմա կրում է իր մարմնի վրա։
Բարձրանալով դեպի առանձնատուն նա մի պահ կանգ առեց,որպեսզի պտտվի ու նայի պատուհաններից իրեն նայող վախեցած ու ատելությամբ լի մարդկանց աչքերին,որոնք հայացք նկատելուց հետո պինդ փակեցին պատուհանները,քաշեցին վարագույրները և իրենց երեխաներին դրսից բերեցին ներս։Դե դա նորմալ ռեկացիա էր կարելի է ասել սերիական մարդասպանի համար,քանի որ Հոսոկի խղճին միայն Չիմինի ու Էմիլիի մահը չէր,այլ նա նաեւ անցյալից ուրվականներ ուներ իր հետ։
Նա խորը շունչ քաշեց ու պտտվեց դեպի դուռը ներս մտնելով....խոնավության հոտ ու փոշի,ահա այն առաջին երկու բաները,որոնք նա զգաց տան շեմքից անցնելուց։Այդ տունը լքվել էր իր գնալուց հետո,իսկ նրա ծնողները չափից դուրս ճոխ կյանք էին վարում,որպեսզի նայեն այդ փոքր առանձնատան կողմը,որը նրանց համար խայտառակություն դարձած որդին էր թողել։Այո,Հոսոկը նրանց համար խայտառակություն էր,քանի որ նրանք Հոսոկին անգամ կարևոր հանդիպումների ներկայացնել չէին կարող նրա խանգարված հոգեկանի պատճառով և այն բամբասանքների,որոնք պտտվում էին նրա շուրջ։Հենց այդ խայտառակությունն էր պատճառը,որ Հոսոկին մի օր ուղղակի ուղարկեցին առանձին ապրելու,վախենալով անգամ սեփական որդուց,քանի որ նրանք մի անգամ արդեն տեսել էին,թե տղան ինչի էր ընդունակ,ու հենց խայտառակ լինելու վախն էր,որ նրանց չթողեց Հոսոկին ուղարկել հոգեբուժական հաստատությունում բուժվելու,քանի որ դա պատվաբեր չէր լինի Յակուձայի անդամի համար։
Ահա այս բոլոր վախերը նրա հոգու միջի կավից ստեղծեցին այն մարդուն,որին մենք արդեն տեսնում ու չենք տեսնում միաժամանակ,քանի որ նա ինչպես ասեցինք իր մեջ երկու իրար հակադարձ,բայց և իրար լրացնող "ես"-եր ունի։
Հոսոկը նստեց փոշոտ աթոռին ձեռքերը դնելով սեղանին,իսկ գլուխը գցելով ձեռքերի վրա։Շատ բան էր տեղի ունեցել նրա 22 տարվա կյանքի ընթացքում...իսկ թե կոնկրետ ինչ կպատմեմ հիմա։
Վերադառնանք այն ժամանակներ,երբ Հոսոկը դեռ 7 տարեկան երեխա էր,ով բոլոր իր հասակակիցների նման մեծանում էր որպես մի հետաքրքրասեր արարած,ով արկածներ էր փնտրում իր մի տեղի համար։Այդ ժամանակ ամեն ինչ գրեթե հարթ էր ընթանում,երբ մի անգամ Հոսոկի հետաքրքրասիրությունը նրան տարեց այն հին փողոցներից մեկը,որտեղ նա չէր եղել առաջ,սակայն շատ էր ուզում լինել,մանավանդ,երբ տանը հոր հետ ունեցավ հերթական վեճը։Վեճի պատճառը հոր հերթական արգելքներն էին,որոնց տղան իր չափից դուրս ակտիվ լինելու հետևանքով չէր ենթարկվում,և ահա դրա հետեւանքով հիմա նա քայլում էր աղբով լի տարաների կողքից ու անընդհատ նայում էր դեպի հետ,մտածելով,որ ինչ-որ մեկը գալիս է իր հետևից։ Վեցերորդ զգայարանը չէր մատնում....թաղամասի անտուն մնացած հարբեցողներից մեկը իրոք հետևում էր երեխային,առանց նայելու իր առաջ կանգնած փոքրիկը տղա էր,թե աղջիկ։
Դե ինչ,արդյունքում տղայի և արբեցող պեդոֆիլի հանդիպումը ավարտվեց Հոսոկի բռնաբարությամբ և անձի երկատմամբ,որը նրա անօգնական վիճակի ու նվաստացման արդյունք էր։
Այդ օրը նա թեկուզ երեխայի մարմնում,բայց մեկ է հասկացավ,թե ինչքան թույլ էր,նա հասկացավ սեփական անզորությունը դասական հարբեցողի հանդեպ։Այդ օրը նա իր մեջ թաղեց միշտ ժպտացող ու հետաքրքրասեր տղային,ով կարծես Յակուձա հոր հակապատկերը լիներ,իսկ նրա մեջ արթնացած երկրորդ Ես-ը,ով ծնվել էր ի պաշտպանություն Հոսոկին, սկսեց պղտորել մանկան հոգին,այն կամաց-կամաց վերածելով մութ անդունդի,որը կլանում էր օր-օրի Հոսոկի բանականությունը և առողջ միտքը։
Դրանից հետո Հոսոկը սկսեց ատելությամբ վերաբերվել իր շրջապատին,ինչը բոլորի համար անակնկալ էր,քանի որ տղան իրոք կենսուրախ էր մեծանում,իսկ տան բոլոր անդամները(բացի հորից) սկսեցին նրա նոր պահվածքից վախենալ,սակայն Յակուձայի անդամին տղայի նոր պահվածքը կարծես թե ավելի էր դուր գալիս։
Հոսոկը ամեն օր լոգարանում փորձում էր մաքրել այդ զզվելի հետքերը մարմնից,և գոտու թողած սպին,որոնք կարծես մաքրվել չէին էլ պատրաստվում....Նա ամեն օր պայքարում էր ինքն իր դեմ,հասկանալով,որ մի բան իր հետ այն չի,որ նա երբեմն կարծես դուրս է մնում սեփական մարմնից և որ ի վերջո նա երբեմն իրոք պատրաստ է սպանել մարդու,միայն թե ձեռքի տակ զենք ունենա։
Այդ ամբողջ վախի ու կասկածի որդերը կրծում էին նրա հոգին ներսից ու դրսից,ուտում նրա ուղեղն ու մտքերը,մինչև մի օր նա հասկացավ,որ այդքան հեշտ հետքերը չեն մաքրվի...չէ...հետքը մաքրելու համար նա պետք է վերացներ հետքերը թողած անձին։
Այդ գիտակցումը նրա մոտ եկավ երկու տարի անց,երբ նա ընդհամենը 9 տարեկան էր,սակայն արդեն իսկ կարծես մի ամբողջ կյանք ապրած լիներ ու դեռ մի բան էլ ավելի։
Նրա համար քայլերի հերթականությունը շատ պարզ էր...նախ նա պետք է գտներ այդ տականքին,ով նրան այդ հրեշն էր դարձրել,իսկ հետո տանից վերցված դանակով կտրեր կոկորդը։
Նա անգամ այդ մտքերի մասին ունեցած ոգևորությունից չէր նկատել,որ հայրը հետևում է որդու քայլերին,որ հայրը գիտի,թե երկու տարի առաջ որդու հետ ինչ է եղել,ու որ հայրը հենց սրան էր սպասում...
Հոսոկը նախկին փողոցից մեկ խաչմերուկ վերև գտավ նույն արբեցողին,ով հիմա ալկոհոլի շշերի կույտի մեջ քնած էր իր պատռված ցնցոտիների մեջ,ու հասկացավ,որ այդքան ժամանակվա ատելությունը կմարի միայն այդ խոզի կոկորդը կտրելուց հետո։
Քայլ առ քայլ նա մոտենում էր արբեցողին երկու ձեռքով բռնած խոհանոցի դանակը։
Քայլ առաջին-դանդաղ շունչ և արտաշունչ,նա պարտավոր էր դա անել
Քայլ երկրորդ-Նա ավելի ու ավելի սկսեց մոտենալ թիարխին,որը հիմա այդքան անօգնական էր,ինչպես Հոսոկը տարիներ առաջ
Քայլ երրորդ -Նա քիփ մոտեցավ տղամարդուն
Քայլ չորրորդ -Նա կռացավ տղամարդու կողքին ձեռքերով քաշելով նրա մազերից
Քայլ հինգերորդ -Նա դանակը դրեց տղամարդու կոկորդին,տեսնելով,որ վերջինս ալկոհոլի քանակից չի էլ զգում այդ ամենը
Քայլ վեցերորդ-Հոսոկը ձեռքի սահուն շարժումով փորձեց կտրել տղամարդու գլուխը,սակայն վերջին վայրկյանին վարանեց...
Քայլ յոթերորդ -Հոսոկի հայրը,ով մինչ այդ ուղղակի հետևում էր,բռնեց Հոսոկի ձեռքից և նրա հետ միասին կտրեց այդ խոզի գլուխը,որը վերջին վայրկյանին աչքերը բացեց անգամ չհասկանալով,թե ինչ տեղի ունեցավ
Այո,այդ օրը Հոսոկը կյանքում առաջին անգամ սպանեց ինչ-որ մեկին,այն էլ հոր օգնությամբ,և ամենահետաքրքիրն այն էր,որ հայրը այդ օրը շատ հետաքրքիր մի միտք ասե."-Հոսոկ,եթե որոշել ես մարդ սպանել,ապա տղամարդկությունդ հավաքիր ու արա դա,ժամանակ ձգձգել սպանության դեպքում հավասար է ինքնասպանության,միշտ հիշիր'նա,ով փորձում է սպանել ժամանակին ի վերջո սպանվում է ժամանակի կողմից,եթե ես չօգնեի քեզ այդ հիմարը ուշքի կգար ու կաներ նույն բանը,ինչ տարիներ առաջ..."։
Հոսոկը այդ ժամանակ հասկացավ,որ պետք չէ սպանել ժամանակին,այլ պետք է դաշինք կնքել նրա հետ,որպեսզի կարողանա հետագայում չմեռնել ուրիշի ձեռքից,ու դրանից հետո սկսվեց դժոխային երկրորդ շրջանը...

3 страница16 июля 2022, 09:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!