{2/?}
Մոտենալով ալկոհոլով լի պահարանին,նա սև տուփով վիսկի վերցրեց և մոտեցավ փակվող հրակայուն պահարանին։Այնտեղ էր դրված Չիմինի տետրը,որը ամեն անգամ Յունգիին հիշեցնում էր իր մեծ ցավի մասին։
Նստելով կարմիր կաշվից բազկաթոռին,նա բացեց տետրը մի պատահական էջի վրա և սկսեց կարդալ արդեն վաղուց անգիր արած տողերը։
"Ես դեռ չեմ մահացել...օրը կարծես թե երեքշաբթի է,ես վաղուց չեմ հետևում օրերի ընթացքին,բայց այդ կինը ինձ իմ բոլոր հարցերին միայն ասեց,որ այսօր երեքշաբթի է։Այսօր ինձ մոտ էր եկել միայն Նամջունը,Նա նոր խաղ էր հորինել,իսկ անունը դրել էր "ավելի երկար",ինչ խաղ էր?ամեն ինչ շատ պարզ էր,նա ուղղակի տարբեր երկարություններ ունեցող ասեղներ էր մտցնում "այնտեղ",ես դեռ ծակծկոցների ցավերը զգում եմ,նա դրանք կրակայրիչով տաքացնում էր....կարոտել եմ,շատ եմ կարոտել...Էմիլիին,մորս,հորս,շատ եմ կարոտել...հոգնել եմ արդեն դատարկ աղոթքներից,Աստված կարծես թե ինձ մոռացել է,կամ էլ չի սիրում,հահ, հետաքրքիր է ում մեղքերի համար եմ պատժվում?"
Այստեղ նա դեռ մի փոքր ավելի գիտակից վիճակում էր,ինչը շարահյուսության մտածված լինելը ցույց էր տալիս,սակայն տետրակի վերջին էջերում արյան մեջ կորած մենավոր բառեր կան, ինչպիսին էն օրինակ "մենակ եմ" կամ "ցավում է",որոնք զրկված են նախադասություններից,այլ ուղղակի ծուռ ձեռագրով ու հազիվ ընթերնելի ցրված են ամբողջ էջով մեկ։Յունգին փակեց աչքերը,հետո տետրակը և այն մոտեցրեց իր ճակատին։Վիսկին բավականին թանկարժեք ու որակյալ էր,սակայն ասես անգամ այն չէր կարողանում արբեցնել նրան,չէր կարողանում նրան տանել դեպի այդքան սպասված անճանաչելիություն,երբ սկսում ես հիմարի պես անպատճառ ժպտալ,ասես այս աշխարհից էլ չես,այլ մի այլ վայրից,որտեղ այսքան ցավ չկա,որտեղ մարդկանց մեջ այդքան անմարդկային հոգի չկա։
Նրա գլխում դեռ չէր տեղավորվում այդ երեք դահիճների միակ արդարացումը։"-Մենք կարծում էինք,որ նա ձևացնում է",փաթեթիք էր,չափից դուրս։Այդ արտահայտությունը կարծես երկրորդ անգամ սպաներ Չիմինին,սակայն Յունգին մի մտքով էր շարունակում ապրել,որ շուտով նա կկանգնի այդ երեքի տեղում և կասի նույն արդարացումը,ու նա թքած ունի այն փաստի վրա,որ նրանց հետ նույն կերպ վարվելով ինքն էլ է ավտոմատ ցածրանում,նա անգամ կարող էր բոբիկ ոտքերով Դժոխք իջնել,միայն թե Չիմինի պատիվը կարողանար պահել։
Այդ մտատանջությունների մեջ նա անցկացրեց ամբողջ երեկոն,իսկ վիսկին օգնեց,որպեսզի նա որոշ ժամանակ կարողանա քնել խորը քնով,որը սակայն առավոտյան 11-ին խաթարվեց։
~զը'նգ~զը'նգ~զը'նգ~
Հեռախոսն առանց հոգնելու արդեն տաս րոպե է,ինչ Յունգիին է հաղորդում Թեհյոնի զանգերի ու հաղորդագրությունների մասին,իսկ նա վերջապես գլխացավի հետ միասին(հահ,արդեն հինգ տարի է,ինչ նրա արթնանալու պրոցեսը ուղղորդվում թ գլխացավով) սկսում է բացել աչքերը,սակայն նախ զգում է կոկորդի անտանելի չորությունը,ասես այնտեղ Սահարա անապատն է,իսկ հետո միայն գլխացավի ուժեղ նոպայի հետ հասկանում,որ հեռախոսը զանգում է։
-Ալլո?,-Յունգին անգամ չնայեց թե ով է զանգում,այլ միայն անտակտ տոնով պատասխանեց
-Ալլո?Ոստիկանապետ Յունգի?-Թեհյոնը անգամ չշփոթվեց այդ տոնից,նա շատ ավելի վատ բաներ էր տեսել այս հինգ տարվա ընթացքում,-Թեհյոնն է
Թեհյոնի ձայնը սթափեցրեց Յունգիին,ու նա ուղղեց քնի ժամանակ կռացած մեջքը։
-Այո Թեհյոն,ինչու ես այսքան վաղ զանգում?,-իրականում Յունգին անգամ ժամին չէր նայել,միայն տեսել էր 21 նոր հաղորդագրություն և 7 բաց թողած զանգ Թեհյոնի կողմից։
-Վաղ?ժամը 11-ն է,դու դեռ երեք ժամ առաջ պետք է բաժանմունքում լինեիր,բայց կարող ես այսօր չգալ,քո աշխատանքը քո փոխարեն արդեն կատարել են։Ի դեպ,ես այլ հարցի համար եմ զանգել,այդ երեքն արդեն ազատության մեջ են,դրա համար որոշեցի ևս մեկ անգամ ասել,որ հույս ունեմ հիմարություն չես անի,ես վստահում եմ քո սառը դատելու ունակությանը,-Թեհյոնի ձայնը զգուշացող տեմբր ուներ
-Իհարկե,ես դա հասկանում եմ,ինչևէ Չիմինին հետ բերել չի լինի,իսկ նրանց թող հասարակությունը պատժի,ես հիմա կգամ բաժանմունք։,-Վաու,Յունգին Օսկարի էր արժանի,սա այնքան վստահ տոնով ասեց,որ անգամ ինքը հավատաց,սակայն նա իհարկե այդքան հեշտ չէր թողնի այդ դեպքը։
Այսօր այնքան գործեր կան անելու,նա դեռ պետք է այդ երեք արնախում հիմարներին մի տեղում հավաքի,պետք է բաժանմունքում թղթերը դասավորի և ալիբի ունենալու համար մի քանի տեսախցիկի առաջ երևա։
Իհարկե գործը շատ բարդ էր,նա պետք է չմոռանար,որ գտնվում է դետեկտիվի շրջապատում,իսկ այդ տղաները'ուշադրության կենտրոնում։Տան նկուղային հարկը սակայն պատրաստ հյուրերին էր սպասում։
Նա վերցրեց հեռախոսը և զանգեց արդեն վարձակալված մարդկանց,ովքեր և կօգնեն վերցնել այդ երեքին։
-Ալլո?ամեն ինչ պատրաստ է?Շատ լավ է...ինչ?հա!այսօր սկսում ենք,տան բանալիները կգտնեք դռան մոտ,կիջեցնեք նրանց նկուղային հարկ...այո,գործը անելուց հետո չորսդ էլ գումարի երկրորդ կեսը կստանաք...հուսամ հասկանում եք,որ ինֆորմացիայի արտահոսքը ձեր գլխից զրկվելու պատճառը դառնա,-Յունգին սա ասելուց հետո անջատեց հեռախոսը և դուրս եկավ միջանցք,սովորականի պես գնաց խոսելու ավելի ցածրապաշտոն աշխատողների հետ,սակայն այսօր միայն ինքնավստահություն ունենալու համար,որպեսզի հետո մեղադրանքներից կարողանա զերծ մնալ։
Իսկ քաղաքի մյուս ծայրում արդեն եռում էր կյանքը....
~Չոների առանձնատուն~
Հինգ տարի անց Չոնգուկը վերջապես կրկին ոտք դրեց այդ անիծյալ առանձնատունը,որը տեսնելուց նա միայն այն այրել էր ուզում,կամ այդտեղի բնակիչներին գրողի ծոցը ուղարկել։Սակայն չի կարելի իմպուլսիվ լինել,ի վերջո Նա կբարկանա։Իսկ ով էր Նա-ն?Նա-ն Չոնգուկի հայրն էր,նախկին Յակուձայի անդամ և պարագլուխ,որը չի առանձնացել աչքի ընկնող բարեսրտությամբ,այլ միայն վատ վարքագծով։
Իրականում Չոնը ատում էր հորը,ատում,սակայն միևնույն ժամանակ շան պես վախենում,բայց Աստված վկա,եթե միայն հարմար առիթ լիներ, նա պատրաստ էր անգամ գրիչով սպանել այդ սատանային։
Տարիներ առաջ հերթական ստրիպ-ակումբներից մեկում ունեցած բավականին շոգ երեկոյի արդյունք էր Չոնը,այո,հենց այդպես։Նա իհարկե մանկուց տեղյակ էր այդ մասին,սակայն միայն 12-ից հետո հասկացավ իր մեջքին շպրտված կեխտոտ խոսքերի իրական իմաստը,ինչը ևս մի մեծ պլյուս դարձավ նրա ատելության համար։
Պարզվում էր,որ այդ տաք գիշերվա արդյունքում նրա մայրը,ով տեղի լյուքս մարմնավաճառներից էր,հղիացավ ու անգամ չէր պատրաստվում ընդհատել հղիությունը,իսկ ո՞վ կուզի այդպես վարվել,ի վերջո այդքան հաջողված հղիություն էր դա,նա մեծահարուստին եթե ժառանգ պարգևեր,ապա կկարողանար վերջապես այդտեղից դուրս գալ։Բայց դե իհարկե բոլոր երազանքները չի,որ կատարվելու հատկություն ունեն։Հղիության լուրը իմանալուց հետո Չոնգուկի հայրը նրա իրական մորը թողեց այդպես էլ այդ ակումբում,որտեղ նրա հետ անգամ հղիության ժամանակ էին քնում,իսկ Չոնգուկին ծնվելուց հետո տվեց իր անպտուղ կնոջը,այդպիսով զրկելով իրական մորը երեխային տեսնելու հնարավորությունից։
Չոնգուկը անգամ մոր իրական անունը չգիտեր...նա շատ էր փորձել գտնել այդ կնոջը,իրոք չափից շատ,բայց ամեն փորձը ավարտվում էր անհաջողությամբ,իսկ անհաջող փորձից հետո նա հոր պատիժն էր ստանում հրահանգներին չենթարկվելու ու այդ "անառակ կնոջը"(ինչպես հայրն էր սիրում ասել) գտնելու փորձերը շարունակելու համար։
Եվ ահա թողնելով սառը բայց ավելի հարազատ դարձած բանտախուցը նա պետք է ոտք դնի այս գարշելի առանձնատուն,որտեղ բազմոցին թագավորի պես նստած հայրը իրեն է սպասում։
Բինգո!նա միանգամայն ճիշտ էր,այդ մարդը ինչպես միշտ մի ոտքը մյուսին գցած և մատների արանքով վիսկիի բաժակը բռնած սպասում էր Չոնին։
-Բարի վերադարձ,որդիս,-իհարկե սա ասվում էր ծաղրող տոնով,սակայն Չոնգուկը անգամ չէր համարձակվում հայացքը բարձրացնել,միևնույնն է նա հիմա գիտի,թե ինչպես պետք է մարդկանց սպանել,այնպես որ մի փոքր համբերել է պետք,և...
-Բարի օր,Հայրիկ,-գլուխը ավելի կախելով ասեց Չոնգուկը,-հուսամ ձեր ինքնազգացողությունը լավ է
-Իհարկե շատ լավ է,տարիներ առաջ արված սխալմունքի արդյունքում ծնված լակոտս հետ է վերադարձել,էլ ինչպես պետք է լինեմ?-էլի այդ գրողի տարած ծաղրը,-անցիր ներս,ինչի ես մնացել շեմքին?իսկ միգուցե նկուղում էլ անիմաստ կենդանի չունես,որի համար արժի տուն վերադառնալ?
Հարված ուղիղ կենտրոնին...այո,Չիմինը իրոք միակ պատճառն էր,հանուն որի նա վերադառնում էր այդ գրողի տարած տուն,բայց որտեղից էր այդ մասին իմացել նրա հայրը,ի վերջո նա երբեք իր զզվանքը ցույց չէր տալիս,թե ամեն դեպքում տալի էր?
-Էհ,այդ հիմարին սպանելը ինձ համար մեկ է,բայց Էմիլին...հմմմ,-Նա նայեց բաժակի պարունակությանը,հետո մի կում արեց ու շարունակեց,-Նա ինձ դուր էր գալիս,միայն լսեիր,թե ինչքան բարձր է կարողանում գոռալ,հահ,-Տղամարդը հիշողությունների հետևանքով սկսեց ժպտալ,Սատանայական կրակները աչքերում այրելով։
Չոնգուկը իրականում երբեք չէր հետաքրքրվում Էմիլիի կյանքով,նա և այդ աղջիկը իրար օտար էին,սակայն նա երբեք վատը չէր ցանկացել այդ աղջկան։Նա երբեմն գիշերները ականջները փակում էր,որպեսզի հոր բռնության հետևանքով Էմիլիի օգնություն աղերսող ճիչերը չլսի,սակայն եկավ մի պահ,երբ նրա ներսում շխկոցով մի բան կոտրվեց և նա հասկացավ,որ արդեն իր համար ամեն ինչ մեկ է։Նա սկսեց ի սրտե հավատալ,որ կյանքը հենց այսպես էլ պետք է լինի,ոմանք դառնան ուժեղ ու իշխող,իսկ ոմանք էլ այդ իշխանության զոհ,ու թքած,թե զոհերը այդ մասին ինչ կարծիք կունենան։
Ի վերջո Չոնգուկը այդ խոսքերը անպատասխան թողնելով,ու միայն հազիվ հասկանալի "ներողություն" ասելով գնաց դեպի իր սենյակ,որտեղից հետո խոր գիշերվա ընթացքում իջավ նկուղ,տեսնելով,որ այնտեղ հիմա հատակը անգամ մաքրությունից փայլում է,և միայն պատին մնացած այրան հետքերն են հուշում այստեղ տեղի ունեցած անմարդկային քայլերի մասին։...
