1 страница16 июля 2022, 09:00

{1/?}

~5 տարի անց~
-Եվ այսպես դատարանի որոշմամբ Չոն Չոնգուկը,Քիմ Նամջունը և Չոն Հոսոկը մեծ գրավի դիմաց դուրս են արձակվում լավ վարք ցուցաբերելու շնորհիվ,նրանք կենթարկվեն ազատազրկման քրեական օրենսգրքի խախտում թույլ տալու դեպքում ավելի ծանր պայմաններով,-Քիմ Սոկջինը մուրճը հարվածեց և դահլիճում սկսվեց տարաբնույթ ձայներից մի մեծ աղմուկ,ասես մարդիկ չէին այնտեղ լցված,այլ սոված բորենիներ,որոնք պատրաստ էին միմյանց կոկորդը կրծել։
"Անարդարություն","կաշառք","նրանք մարդասպաններ են" և էլի ու էլի լիքը վատ արտահայտություններ կարկուտի պես թափվում էին տղաների գլխին,իսկ դատավորը այդպես էլ չէր կարողանում կարգի հրավիրել դահլիճը,ինչի պատճառով ստիպված եղավ լքել այն, մինչ դատական կարգադրիչները կարգ ու կանոն կհաստատեն այնտեղ։
Այո,անցել է արդեն հինգ տարի այդ փոքրիկ պետությունը ցնցած դաժան ոճրագործությունից,անցել է հինգ տարի Յունգիի վերջին անգամ իսկապես սիրելուց ու այնպես էլ սիրո ձայնը չլսելուց,անցել է հինգ տարի այն պահից,երբ նա երդվեց վրեժ լուծել հանուն Չիմինի։Վրեժի ծարավը պարաններով խեղդող դահիճի պես բռնել էր Յունգիի կոկորդը և արդեն հինգ տարի է,ինչ թույլ չէր տալիս տղային խորը շունչ քաշել։Յունգին արթնանում էր իրականությունից դուրս,առանց զգալու ամեն փոխվող օրը,նա կարծես ապրեր առանց զգալու,թե ինչպես են տարիները գլորվում նրա աչքի առաջ,ու ահա այդ մարդասպաններին դուրս թողեցին,ինչի համար Յունգին իրականում ուրախ էր,նա հիմա կարող է իրագործել իր պլանները,որոնց մասին ոչ ոք չգիտի։Նա ամեն օր կարծես ծաղրածուի դիմակ քաշեր դեմքին,որը իր կեղծ ժպիտով մարդկանց մեջ վստահություն էր արթնացնում,իբր թե ամեն ինչ կարգին է,իբր թե իր հոգին չի ցավում ամբողջ օրը,անգամ այնպես,որ նա երբեմն ուզում էր եռման ջուրը լցնել գլխին,միայն թե սթափվի,և ի վերջո,իբրև թե ինքը չէր ամեն գիշեր Չիմինի գրած տետրը կարդում ու լուռ լալիս,լալիս այն հոգևոր ցավից,որը նրան որդի պես անընդհատ կրծում էր,մաշելով երիտասարդ հոգին ու նյարդերը։
Այս կյանքում այնքան մարդ կար,որոնց կարող էր սիրել Յունգին,բայց նա ասես աշխարհից դուրս մի ուրիշ հարթություն էր փնտրում,որը գտավ Չիմինի մեջ միայն,նա հիմա էլ պատրաստ է ձեռքով փորել գերեզմանը և համբուրել սպիտակ ոսկորները,միայն թե ցույց տա իր սերը պատանու հանդեպ,որին տեսել է միայն մահացած վիճակում։
Ամեն շաբաթ նա գնում էր գերեզմանոց,սակայն ներս մտնել կարողացավ միայն մեկ անգամ,իսկ դրանից հետո չհամարձակվեց։Նա ամաչում էր,շատ էր ամաչում...Նա ուղղակի արժանի չէր կանգնել մի հողի վրա,որի մեջ թաղված է Չիմինը,ում համար նա արդարադատություն չհաստատեց։Եվ ի վերջո ինչո՞վ էր նա տարբերվում այդ անաստվածներից,քանի որ Թեհյոնի հետ նա նույն ձևով էր վարվել,սակայն Թեն դրանից հետո համառությամբ ձևացնում էր,իբր ամեն ինչ կարգին է,բայց Յունգին հիմա տեսնում էր,որ իր ամեն ժեստի մեջ Թեհյոնը մի երկրորդ իմաստ էր գտնում միանգամից դիստանցիան նրանց միջև ավելացնելով։
Ահա հիմա դատարանի դահլիճում նստած նա մի արտասովոր ծակոց զգաց կրծքավանդակում,ասես ազդանշան այն սպասվելիք վրեժի հագեցման,որին նա այսքան տարիներ սպասում էր։
Չիմինի արյունոտ տետրակը դեռ նրա մոտ էր,որը ծուռ ու տանջված ձեռագրով ներկայացրել էր իր կյանքի վերջին օրերից այնքան տեղեկություն,որքան կարողացել էր թույլ տալ նրա հոգնած մարմինն ու հոգին։
Յունգին ծանրությամբ վեր կացավ...նա նայում էր այդ երեք տղաների դեմքերին,որոնք ասես չզգան իրենց մեղքի բաժինը,այլ միայն ժամանակավոր ազատության մտքից արբեցած նայում են իրենց շուրջը,չնկատելով ատելության այն ալիքը,որը թափվում է նրանց գլխին,ու չզգալով այն հայացքը,որին արժանանում են։ԵՎս մեկ րոպե լուռ կանգնելուց հետո նա դուրս եկավ դատարանի դահլիճից,ուղղություն վերցնելով դեպի իր աշխատասենյակ,որտեղից պետք է վերցներ այդ երեքի անձնական գործերը,իսկ հետո որոշեց գնա տուն,որտեղ հանգիստ նստած վիսկիի ընկերակցությամբ կմտածի հետագա քայլերը։
~ Ժամեր անց; Ոստիկանական բաժանմունք~
Լուրերը տարածվում են արագ և անգամ ոստիկանության բաժանմունքի աշխատողները չեն կարող զերծ մնալ բամբասելու սովորությունից։Երկու տարեց հավաքարարները հենց շենքի բակում (որտեղ և մաքրություն էին անում) սկսեցին քննարկել դատավարությունը։
-Ասում են,որ նրանց դիմաց միլիոնավոր դոլարներ են վճարել,իբրև թե նրանց հայրերը հարուստ են,-Հավաքարարուհին մի փոքր մոտեցավ կոլեգային,որպեսզի ուրիշները չլսեն նրանց խոսքերը
-Իսկ դու լսել ես այն մասին,որ ասում են,իբրև ոստիկանապետը Մինը անտարբեր չէր այդ տղայի հանդեպ,-հավաքարարը նայեց կոլեգայի դեմքին,որը զարմացած հայացքով և ձեռքը բերանին դրած նայում էր նրան
-Այդ ինչպես?Այսինքն նա այդ լուսահոգի տղայի հանդեպ զգացմունքներ ուներ?
-Ասում են,որ այո,իբրև թե մինչև հիմա ամեն օր գնում է գերեզմանոց,սակայն ներս չի մտնում։
Թեհյոնը,ով մինչ այդ մի քիչ հեռու կանգնած լսում էր,որոշեց խանգարել խոսակցությանը։
-Բարի օր տիկնայք,իհարկե կներեք,որ ասում եմ,սակայն այստեղ ձեզ չեն վճարում բամբասանք տարածելու համար,այնպես որ բարի եղեք ձեր գործն անել,այլ ոչ աշխատանքային ժամի հաշվին խոսել,-Նա կանանց պատասխանը չլսեց ու մտավ բաժանմունք,չափից ծանր օր էր այսօր,չափից շատ բան կար անելու,սակայն առաջին հերթին նա պետք է տեսներ Յունգիին։
Ուղղություն վերցնելով դեպի Յունգիի աշխատասենյակ,նա ճանապարհին որոշեց նաեւ երկու բաժակ սուրճ գնել։Փառք Աստծո Յունգին տեղում էր,և արդեն երկրորդ թակոցից հետո լսվեց կարճ ու հոգնած "Մտեք!" բառը,որից հետո Թեհյոնը խորը շունչ քաշելով բացեց դուռը և կամաց մտավ ներս։Նկատելով Յունգիի ձեռքի վիսկին նա սուրճը մի կողմ դրեց,մեկ է Յունգին շուտ չի արբում,այնպես որ նա կարող է հանգիստ լինել։Յունգին գլխի համր շարժումով ցույց տվեց դիմացի բազկաթոռը,և Թեհյոնը այդ անձայն հրավերքը ընդունելով տեղավորվեց նրա դիմաց։
-Վատ տեսք ունես,Յունգի,-ասեց այն,ինչը մտքին առաջինը եկավ,իսկ հետո հայացք գցեց Յունգիի աշխատանքային համազգեստին,ու նկատելով թեթև ճմրթված հետքերը ավելացրեց,-էլի այստեղ ես գիշերել?
-Օ,պարոն դետեկտիվը իր հոտառությունը միացրեց?շատ լավ է,շարունակիր նույն ոգով,հետագայում երևի պաշտոնի բարձրացման էլ կհասնես,-Յունգին անտրամադիր էր,սակայն սա այն առավելագույնն էր,որին նա ընդունակ էր,ի վերջո Թեհյոնի հանդեպ նա դեռ մեղքի իր բաժինը գիտակցում էր,-Ես այս մի շաբաթ է,ինչ նորմալ չեմ էլ քնում,ամբողջ օրը մտքերս այն տականքների մասին են,որոնց Սոկջինը այդքան հեշտ բաց թողեց։Նրանք պոտենցիալ մարդասպաններ ե'ն,խելագարնե'ր,իսկ հիմա հանգիստ շրջում են փողոցներով,ասես նրանց տեղը մեր մեջ է,այլ ոչ թե հոգեբուժարանում,-Յունգին գլուխը դրեց ափերի մեջ խոր շունչ քաշելով։
-Ճիշտ է,նրանք այս երկրորդ շանսին արժանի չէին,սակայն նրանց դա շնորհվեց,բայց իմանալով քեզ ես կարող եմ հստակ ասել,որ դու հանգիստ տեղումդ չես նստի,այդ իսկ պատճառով ուզում եմ նախազգուշացնել,հիմարություն չանես!,-Թեհյոնը,ով մինչ այդ հայացքը կախել էր սկսեց աչքի տակով նայել Յունգիին,-Ես գիտեմ,որ դու Չիմինին սիրում էիր,բայց հուսամ քո գլխի պարունակությունը կհերիքի քեզ,որպեսզի դու քո միջի փոքրիկ հերոսին չմիացնես։
Յունգին ծանր հայացք ուղղեց նրան,իսկ հետո գլխով համաձայնության նշան ցույց տվեց։Այս խոսքերից հետո նրանք այլևս ոչինչ չխոսեցին,Յունգին պարզապես լուռ ևս մեկ բաժակ հանեց պահարանից,և վիսկի լցնելով մեկնեց Թեին։Այդ երկուսին էլ բառեր պետք չէին,նրանք հասկանում էին իրար առանց ավելորդ խոսքերի,ի վերջո այդ դեպքի վրա աշխատել էին երկուսն էլ,ու հիմա նրանց մոտ այդ անարդարությունից շատ ծանր ու սթրեսային վիճակ էր ստեղծվել։
Երբ Թեհյոնն արդեն ուզում էր դուրս գալ,Յունգին ձայն տվեց.
-Թեհյոն!-Թեն ձեռքը դրեց բռնակին,սակայն գլուխը թեթև թեքեց,ցույց տալով,որ լսում է,-Կներես ինձ...ես այնքան անգամներ էի ուզում այդ մասին ասել,սակայն դու ինձ շանս չես տալիս...իմ հոգին դեռ որդեր են կրծում, որովհետև ես քեզ հետ այդ անաստվածների նման վարվեցի,իսկ դու շարունակում ես ինձ հանդուրժել...քո փոխարեն ես չէի կարողանա...
Թեհյոնը թույլ չտվեց խոսքը ավարտել.
-Ամեն ինչ կարգին է,Յունգի,ես քեզ վաղուց եմ ներել,դու ուղղակի վշտացած էիր,-իհարկե ոչինչ կարգին չէր,սակայն Թեհյոնը այդ թեմային նախընտրում էր չդիպչել,այլ որքան հնարավոր է ավելի մեծ անկյան տակ շրջանցում էր ու զայրույթը բռնաբարության դեպքերը բացահայտելու վրա օգտագործում,դա նրան իրոք օգնում էր,հիմա նա հասկանում էր իր նման զոհ դարձած մարդկանց։
~Նույն օրը երեկոյան~
Յունգին բացեց տան դուռը,սակայն այս վայրը արդեն քանի տարի է նույն մութ ու գորշ երանգով է դիմավորում տան տիրոջը,ինչպիսին որ տիրոջ տրամադրությունն է։Յունգին ոտք է դնում շեմքից ներս,ու ևս մեկ անգամ հոգու բոլոր կողմերով զգում է թե տան,թե իր ներսի դատարկությունն ու խոնավությունը,որը մի օր նրան հոգեբուժարան կհասցնի։
Տանը օդը ծանր էր,ասես աշխարհի ամբողջ կարոտի ու ցածրակարգ զգացմունքների բաժինը խտացել էր այստեղ միաձուլվելով Յունգիի հոգու խավարի հետ,և օրեցօր ավելի ու ավելի խելագար էր դարձնում նրա մտքերը ու ավելի ուժեղ էր դարձնում դրանք իրականացնելու ցանկությունը։

1 страница16 июля 2022, 09:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!