4 страница24 марта 2019, 14:52

3 부 - Part 3


_______________________________________________________________________________

Հաջորդ օրը, Վիկան առաջին ժամին դասի չէր եկել։ Երբ ավարտվեց առաջին դասաժամը, կուրսի բոլոր ուսանողները դուրս եկան լսարանից ու մնացին այնտեղ մեր հերոսները։
- Բա ես Վիգան ո՞ւրա, - հարցրեց Թեհյոնը։
- Ճիշտա ասում։ Ո՞ւրա Վիկան։ Զանգե՞լ ես Ռոքսի, - Լիլիան պտտվեց Ռոքսիի կողմ, բայց վերջինս պայուսակը գրկած քնած է սեղանին կիսապառկած։
- Մեռելա՞, - քթի բամբակներն է ուղղում ՉոնԳուկը, - գերանդին ընգելա վզի՞ն, - ձեռքը դրեց քթին (որ բամբակները չթռնեն) ու սկսեց ծիծաղել։
- Ռոքսի՛, - գոռաց Լիլիան։
- Վախ սիրտս Լիլիա, - վեր թռավ, - ի՞նչա էղել։
- Հա էլի արա, լուրջ, ո՞ւրա Վիկան, - կողքերն է նայում Յունգին։
- Ոնց․․․ Չկա՞ Վիկան, - վերջապես ամբողջովին արթնացավ Ռոքսին ու հեռախոսը ձեռքին՝ իրար խառնված սկսեց հեռախոսը փնտրել։
- Ձեռդա ստանոկդ, - ասաց ՉոնԳուկը, հետո ուղղեց ինքն իրեն, - էէէէ հեռախոսդ։
- Ձեռդա, - կրկնեց Թեհյոնը։
- Ստանկոը էլի․․․ - կրկնեց ՉոնԳուկն ու 2ով սկսեցին ծիծաղել։
- Ստանոկս կգա գլխիդ -․- , բայց մերսի հուշելու համար։
Ռոքսին հեռախոսը միացնելուն պես գրեց Վիկային․ «Ո՞ւր ես»։ Իսկ Վիկան ոչ նայում է, ոչ էլ պատասխանում։ Իրականում նա տնօրենի մոտ է ու փորձում է փրկել երեք ավազակներին, իսկ մնացածն այստեղ անհանգստանում են։
- Թեհյոն ի՞նչ ես խառնվել արա, - բզեց Թեհյոնի ոտքին Յունգին։
- Հլը սրան, որ չի պատասխանում, - Ռոքսին արդեն զանգում է Վիկային։
- Ովա խառնվել արա։ Չի գրո՞ւմ Ռոքսի։
- Չի էլ տեսել գրածս։
- Դու ես իրար խառնվել Թեհյոն, - ծիծաղում է քույրը։
- Թիթեռներդ կսատկեն հեսա Տաե, հանգիստ, - ծիծաղում է ՉոնԳուկը։
- Ինչ թիթեռ արաաա, վա՞տ եք։
- Են որ երեք օր են աբրում, այ էդ թիթեռները, - շարունակում է ծիծաղել ընկերոջ վրա։
- Պալիդ ես էղե Տաե, - արմունկով հենվեց սեղանին Յունգին։
- Հա լավ ինչ մի։ Մարդը պռոստը տեսավ մեկը չկա, հարցրեց, - քիչ առաջ ծիծաղողը, սկսեց պաշտպանել։
- Ինչը է արաա, վա՞տ եք։
- Ինչ տափակ եք արաաաաաաաաա, - ներվայնացավ Ռոքսին, - դու էլ վեկալ էլի աղջի, որ զանգում եմ, - երեկվա քսան տարվա ամուսնու ձայնով գոռաց հեռախոսի վրա։
- Նենց ձենով ես գոռում ոնց-որ մարդ ըլնես տնաշեն, - նորից ծիծաղում է ՉոնԳուկը։
- Չի վեկալո՞ւմ։ Տու ստե հեռոդ, - Թեհյոնը խլեց Ռոքսիի հեռախոսն ու լիքը հարցական նշաններ ուղարկեց Վիկային։
- Սատանես ասումա հել Չոնի քիթը վերջնական ջարդի, հրեշտակս էլ ասումա ուզբագոյսյա Ռոքսի -․-
- Թեհյոն հանգիստ վայ, - հենվեց աթոռին Լիլիան։
- Կմտածի արաբ եմ տուր ստեղ հեռախոսս, - ծիծաղեց Ռոքսին։
- Հա լավ իյէ սուս եմ, - ՉոնԳուկը լռեց։
- Կանաչ մազերով արաբ ուրդե՞ ես տեսել։ Արա ի՞նչ եք ուզում Չոնիգիցս։
- Կապույտ, կամ էլ փիրուզագույն, - ուղղեց Ռոքսին Թեհյոնին, - կմեծանաս կհասկանաս, թե ինչ ենք ուզում Չոնիգիցդ, - Սատանայի հայացք նետեց դեպի ՉոնԳուկն իբրև "դե ասա ով ես, վախկոտ"։
- Մեծացել եմ արդեն, բայց չեմ հասկանում։
- Հը, - գլորեց աչքերը ՉոնԳուկը։
- Դե կիմանաս -․- , - Վիկայից պատասխան չկա, - տու ստե հեռախոսս GPS-ով գտնեմ։
- ՉոնԳուկ, ի՞նշ պտի իմանա, - հարցական դեմքով նայեց ՉոնԳուկին Յունգին։
- Վայ դե ոչ մի բան էլ չի իմանալու, - ջղայնացավ Լիլիան, իսկ Թեհյոնը նստելով սեղանին ոտքը գցեց ոտքին, - հիմա ավելի կարևոր բանի մասին մտածեք։ Վիկան չկա։
Վիկան արդեն բարձրանում է լսարան։ ՉոնԳուկը Լիլիային շնորհակալական հայացք նետեց, սակայն քիչ հետո հեռախոսին զնագ եկավ ու այլայլված նայեց էկրանին ու անջատեց։ Նույն պահին էլ Վիկան ներս մտավ ու բոլորը տեղներից թռնելով վազեցին ու շրջափակեցին Վիկային՝ առանց իրար հերթ տալու հարցեր տալով։
- Որ զանգում եմ, օղորմածիկ պապս պիտի պատասխանի՞, - ջղայնացավ Ռոքսին։
- Մոտս չի հեռոս, - գլուխը հենել է պատին ու աչքերը փակել։
- Չոն ի՞նչ էղավ արա։ Վիկ բա քեզ ի՞նչա էղել, - չգիտի որ մեկին օգնի Թեհյոնը։
- Ա, հեչ նորմալա, պապան էր, - դեմքը ծռմռեց ՉոնԳուկը։
- Վիկ լուրջ բանա՞ էղել, - հետաքրքրվեց Յունգին։
- Վիկ ի՞նչա էղել, - մոտեցավ բոլորին ՉոնԳուկը։
- Ի՞նչա էղել ՉոնԳուկ, - ջղայնացավ Յունգին։
- Ոնց մոտդ չի, խոսա արաաաաաաաաաաա, - Ռոքսին շատ էր անհանգստացել։
- Բան չէ, - գլուխն ուղղեց Վիկան ու մի քիչ տարօրինակ ձևով ծիծաղեց։
- Կէթամ տուն սաղ կդզվի տղեք, նորմալա, ջղայնացածա քաղմասի պահերով։
- Արա Չոն հերիքա գաղտնիքներ պահես նորմալ ասա տենամ ինչա էղել։ Ու վափշե սաղդ ասեք ինչա էղել, - նյարդայնանում է Թեհյոնը։
- Արա համբերեք տենանք Վիկային ինչա էղել հետո կասեմ։
- Սրտովս գնացեք հա՞, - արդեն լացում է։
- Վիկա խոսա, - կանգնեց Վիկայի կողքին Ռոքսին, իսկ Լիլիան գրկեց, - ո՞ւմ եմ տփում։
- Կկարոտեմ ձեզ, - նորից տարօրինակ ծիծաղեց։
- Խի՞ ես կարոտում։ ՎիԳա ջան կարողա՞ նորմալ բացատրես բան ջոգենք, - Թեհյոնի ներվերը չի հերիքում։
- Եթե հիվանդ ես պոշկես կծախեմ կբուժենք քեզ, - ասեց ՉոնԳուկն ու նույնպես միացավ գրկախառնությանը, նրան հետևեցին մյուս 3ը՝ Յունգին, Ռոքսին ու Թեհյոնը։
- Ասեմ․․․ Ծնողներս իմ փոխարեն ամեն ինչ որոշել են ու տեղափոխում են ուրիշ քոլեջ։ Գալիս են Սեուլ։ Բայց էդ հլը հեչ, - ծիծաղեց, - պսակում էլ են արդեն։
- Հը՞, - քթի բամբակները բռնեց ՉոնԳուկը։
- ՉՅՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ՞։ Դու ոչ մի տեղ չես գնում։
- Ոնց պսակում են․․․ ՎԱ՞Տ ԵՆ ԱՐԱ, - իրար խառնվեց Թեհյոնն ու գոռաց։
- Իյահ, - քմծիծաղով նայեց Թեհյոնին Ռոքսին։
- Կատա՞կ ես անում Վիկա։
- Մի հուզվի Տաե, չենք մեռել, որ Վիկային տանեն, - մխիթարեց ՉոնԳուկը։
- Հա, տղերք, դուք էլ կարաք քոլեջի պահով չանհանգստանաք։ Չեն հանի ձեզ, տնօրենի մոտ էի։ Սև գործս արեցի։ Շանտաժս էլի։
- Շատ կատակ անողի դեմք ունի է, - հեգնանքով ասաց Յունգին, - Թեհյոն դու էլ մի գոռա արա։ Բա խի՞ պտի հանեին։
- Ի վիճակի եմ կատակ անելու Լիլիա՞։
- Մի բան կմտածենք Վիկ թեթև տար, - լնդաց* Յունգն:
- Դու ոշմի տե չես էթում ու ոշմեկի հետ չես փսագվում, լսա՞ր, - Թեհյոնը խուճապի մեջ է։
- Դուք ի՞նչ եք խառնվում իրար։ Թեթև տարեք․․․
- Թեհյոնչ ստեղ խուլ մարդ չկա!!!
- Վա՞տ ես։ Ո՞նց չխառնվենք։ Հա էլի Տաե, քուրդ ճիշտա ասում, հերիքա գոռաս, - բողոքեց ՉոնԳուկը։
- Յունգին ճիշտա ասում մի բան կմտածենք, - ժպտաց Լիլիան։
- Թեհյոն իմ վրա խի՞ ես գոռում։ Ես եմ մեղաո՞ր։ Պետք չի Լիլ, անօգուտա։
- Կասեիր սիրած տղա ունես։ Բա՞րդ էր, - ջղայնանում է Թեհյոնը։
- Վաաաաաայ անապատի արև, բա ի՞նչ անենք, - իրար խառնվեց Ռոքսին։
- Հա հետո էլ հրացնեին ովա, նստեի սպասեի օդից տղա ընկնե՞ր, - ծիծաղում է Վիկան։
- Բա որ ասեին ովա ինչ էր անելու արա, - Յունգին ու Վիկան հավասար ասեցին։
- Մի բան կռուտիտ կըլներ էլի, - ՉոնԳուկը փորձում է փրկել իրավիճակը։
- Կասեր մի կուրս վերև տղա կա, Սեհունա անունը։ Հենա կռիվա արել ընգել հիվանդանոց։ Դրան էլ փող կտայինք ֆեյսթայմով կապիկություն կաներ, - արագ-արագ ասաց Ռոքսին ու ձեռքով բերանը փակեց։
- Կասեինք Թեհյոննա, - ծիծաղեց Լիլիան ու ինքն էլ բերանը փակեց։
- Ձե՞ռ եք առնում, - աչքերը գլորեց Վիկան։
- Ես ինչ նման եք իրար, - ՉոնԳուկը քմծիծաղով նայեց Ռոքսիին ու Լիլիային։
- Լուրջ եմ ասում -․-
- Ոնց, էդի հիվանդանոցնա՞։
- Կարճ ասած բան էլ պետք չի մտածել։ Մեկա գիտեի, որ սենց ա լինելու։
- Ափսոս ես էլ գիդեի մոռգումա արդեն, - աչքերը գլորեց Թեհյոնը, - իսկ այ դու ոշմի տե չես էթում, ոշմեկի հետ չես փսագվում, մնում ես ստե ու շարունակում սովորել։
- Հա, հիվանդանոցումա, Հոսոկը Ռոքսիին գրել էր, - պատասխանեց Յունգիին Լիլիան։
- Տեսնենք․․․
- Հեսա կգամ, - ասաց ՉոնԳուկը հեռախոսի էկրանին նայելուց ու ձեռքը ճակատին խփելուց հետո դուրս գալով լսարանից, - հաաաա մաաաամ ջաաաաաաան։ Լաաաաաավ եմ, լաաաաաավ։ Բան չկա սաղ նորմալա։
- Ի՞նչ եք ըտենց նայում, - բոլորը մի հոնքը բարձրացրած նայում են Թեհյոնին։
- Հանգստացի ոշմ , - ասեց Յունգին ու դուրս գնաց ՉոնԳուկի հետևից, - ինչա իլէ արա։
- Դուք սխալ յան եք էթում -․- զուտ։ Ու վափշե ինչ ուզում եք արեք, - ջղայնցած դուրս եկավ տղաների մոտ Թեհյոնն ու լսարանի դուռը փակեց։

//ՏՂԱՆԵՐ//

ՉոնԳուկը խոսում է հեռախոսով մոր հետ ու միջանցքում այս ու այն կողմ քայլում։
- Մամա, ասում եմ ես չեմ էղելլլ։ Չէ ինձ նման էր․․․ Հա գիտեմ, որ ինձ տասը մատիդ պես գիտես։ Օֆֆֆ․․․ Լավ ես էի։ Մամ բայց հանգիստ էղի։ Պետք էր։ Չէ մամ․․․ Աաաաա դե մամ լավ էլի այ ցավդ տանեմ։ Մամ ընգեոջս տունն եմ մնացել։ Չէ չէ։ Կգամ տուն կխոսանք մեռնեմ քեզ, - հեռախոսը դրեց գրպանն ու մոտեցավ ընկերներին, - արա ինչ մեղկա ես կնիկը իմ ձեռը։
- Իմացելա արա՞։
- Հա բա Թեհյոն։ Ասումա տելեվիզրով քեզ էին ցույց տվել էրեգ իրիգունը։ Հետդ էլ 2 տղա էին։
- Զվյոզդ ենք ապե, - ասաց Յունգին։
- Ապե չէ, մի օր իմ ու ՉոնՀյոնի ձեռը ես կնգա սիրտը վատանալուա վարի գնա։ Եսե քցվեմ պռծնեմ արա ինչքան կարելիաաա։
- Ես եմ կախվելու հեսա արաաա, - ջղայնացավ Թեհյոնը։
- Քեզ ինչա էղե արա․․․
- Արա Չոն, կասես, որ թեթև կռիվա էղել ու լուրջ բան չկա։ Դու ի՞նչ ես իրար խառնվել է Թեհյոն։
- Արա հա էլի ինչ եմ խառնվել, թե ասա քեզ ինչ էլի այ Թեհյոն ջաան։
- Թեհյոնը սիրահարվելա՜, - ցուցամատերը թափ տալով ծիծաղում է ՉոնԳուկը (https://www.youtube.com/watch?v=L0-kri5GnRA 1:09:53ի նման), - Թեհյոնը սիրահարվելա՜, օօօօօօօօօօօօ՜։
- Ո՞ւմա սիրահարվել։
- Վիկային, - Յունգին ու ՉոնԳուկը հավասար ասեցին։
- Էլ քեզ մի քցի մեր կուրսի Քիմ ՍոքՋինի բախչեքը, - ծիծաղեց ՉոնԳուկը։
- Վա՞տ եք արա։ Եթե ուզում եմ օգնեմ, չի նշանակում, որ սիրահարվել եմ։
- Հա, լաաաաաավ ոնց ասես, - ծիծաղում են են երկուսը։

//ԱՂՋԻԿՆԵՐ//

- Վիկ մի բան կանենք չմտածես։ Դուխդ մի քցի, - չի թողել գրկախառնությունը Լիլիան։
- Ես դուխս չեմ քցել։ Ես գիտեի, որ սենցա լինելու։ Բա որ ասում էի, որ իրանց համար ամենակարևորն աշխատանքն ու փողն են․․․
- Դու էլ ասա․ «Ոնց դուք թքած ունեք, ընտենց էլ ես՝ ձեր գորձերի ու փողի վրա թքած ունեմ», - ու սթրվի տեղդ։
- Ռոքսի դու իրանց չես ճանաչում։ Տասնվեց տարեկանից մենակով աշխարհով ման եմ գալիս, մենակ մի քանի անգամ են զանգել։ Են էլ նորից իրանց շահի համար։
- Է էլի թռած ման կգաս։
- Հեշտ ես ասում Ռոքսաննա։ Ու եթե չլսեմ իրանց Թորոնթոյի սենյակիս չորս պատերից բացի բան չեմ տեսնի։
- Է բա ինչ անենք է, - նյարդայնանում է Ռոքսին։
- Իմ նման թքած ունեցեք։
- Վիկ, իսկ եթե ասես, որ կյանքումդ ինչ-որ մեկը կա՞։
- Լիլ, չեն հավատա։ Կասեն բա մինչև հիմա ո՞ւր էր։ Համ էլ ո՞ւմ պիտի ճարեմ։ Լավ է թեման փակեք։
- Լուրջ եմ ասում կասեինք Թեհյոննա։ Ինքը դեմ չէր լինի, - ծիծաղեց Լիլիան։
- Քո համար ենք ասում, - ուսերը թափ տվեց Ռոքսին։
- Հեռոս էլ հայտնվեց, - խաղում էր պայուսակի հետ ու հանկարծ զգաց, որ դռդռում է։
- Հազիվ մի պլյուս, - հոգոց հանեց Ռոքսին։
- Հա շատ։ Ցավոք զանգողը մինուսա։

***

Սեուլում ժամը 16ն է։ Իսկ ինչո՞վ են զբաղված մեր հերոսները։ Ռոքսին իր վարձած հանրակացարանում բազմոցին քնած է։ Լիլիան, Վիկան ու Թեհյոնը Թեհյոնենց տանն են։ Աղջիկները Լիլիայի սենյակում դասերն են պատրաստում, իսկ Թեհյոնն իր սենյակում իր, Յունգիի ու ՉոնԳուկի չատում գրում է տղաներին, Յունգին էլ է չատում գրում իր սենյակից։ ՉոնԳուկը մտավ տուն թե չէ, հայրը հարվածեց ծոծրակին ու բարկացավ վրան, թե վերջինս այդպես էլ մարդ չի դառնա։ ՉոնԳուկին հրեց իր սենյակ ու դուռը կողպեց որդու վրա։ Բարեաբախտաբար ՉոնԳուկի հեռախոսն իր մոտ էր մնացել։ Վերջինս նկատեց չատի ակտիվությունն ու մտավ չատ։
*Քիմ ԹեՀյոն*
"Տրամադրություն չունեմ, կարողա՞ գնանք խմենք․"
16։04
*Մին ՅունԳի*
"Եթե ուզում ես, գնանք։ Բայց ի՞նչա էղել․"
16։04
*Քիմ ԹեՀյոն*
"Բան չի էղե։ Հա դե Չոնն էլ թո գա կարդա հելնենք․"
16։05
*Չոն ՉոնԳուկ*
"Տղեք ես կալանքի տակ եմ․"
16։08
*Քիմ ԹեՀյոն*
"Ձե՞ռ ես առնում արա․"
16։08
*Մին ՅունԳի *
"Ինչ կալանք արա․"
16։08
*Չոն ՉոնԳուկ*
"Լուրջ եմ ասում․ Խառն եմ, եթե կարանամ տնից կթռնեմ․"
16։09
*Մին ՅունԳի*
"Գա՞նք պատուհանիդ տակ սերենադ երգենք"
16։10
*Չոն ՉոնԳուկ*
"Արա կատակի վախտը չի, սրտովս գնա․"
16։10
*Քիմ ԹեՀյոն*
"Յունգի աշկիս մենակ դու տրամ ունես․ Խի՞ ես կալանքի տակ․"
16։11
*Չոն ՉոնԳուկ*
"Մաման վատացել էր, թե բաաա իմ տղեե՞ն պիտի մարդ ծեծեր տուդա սյուդա, թե բա իիիի՞մ տղեն պիտի սենց ըլներ և այլն, պապան էլ ասեց 3 օր լռվի տեղդ թազա քյալագ* չբերես գլխներիս տեղից էլ էդ կնիկը էսօր-էքուցա․"
16։13
*Քիմ ԹեՀյոն*
"Բարդա ամեն ինչ Չոն․ Ոշշմմ իննի յաները կարանաս թռնես տնից, Յունգի դու էլ քեզ քից մեր տուն տենանք ինչ ենք անում․"
16։14
*Չոն ՉոնԳուկ*
"Լավ․"
16։14
*Մին ՅունԳի*
"Ո՞վ կա ձեր տունը․"
16։14
*Քիմ ԹեՀյոն*
"Մաման, Վիկան, Լիլիան։ Ռոքսին ստե չի արխային կարաս գաս․"
16։14

//ԱՂՋԻԿՆԵՐ//

Միաժամանակ՝ Լիլիան ու Վիկան որոշեցին, որ պիտի Ռոքսիին կանչեն Լիլիաենց տուն, որ երեքով տեղ պիտի գնան, իհարկե չասացին, թե որտեղ, որովհետև Ռոքսին չէր համաձայնվի։ Զանգում են Ռոքսիին, վերջինս քնաթաթախ պատասխանում է ու ջղայնանում․ «Արա թողեք քնեմ․․․ Ո՞ւր։ Մենակ չասեք գնում ենք Յունգիենց մուլծիկ նայելու, ճամփին վեննեքս կփռթեմ, որ տեղ չհասնեմ։ Հա լավ կգամ, բայց ավելի կարևոր հարցեր կան, խոսքի Վիկայի գնալը․․․ Հա լավ հասկացա աղջի մի գոռա, էկա»։ Բայց վերջում համաձայնվում է, վեր կենում ու ճամփա ընկնում դեպի Լիլիաենց տուն։ Երբ տաքսիից իջնում է տեսնում է, որ ինչ-որ մեկը կանգնած է դարպասների մոտ ու ջղայնացած մոտենում է նրան։

// ՅՈՒՆԳԻՆ ՈՒ ՌՈՔՍԻՆ//

- Ի՞նշ կա ընգերուհուս տան դեմը։ Դուուուու ոոով ես․․․
- Իյէ, իրո՞ք, - Յունգիին թվաց, թե խոսողը տղա է ու պտտվեց, որպեսզի հարվածի, բայց ձեռքն իջնեցրեց ու քմծիծաղ տվեց, - բա դու ի՞նշ ես անում ընգերոջս տան դեմը։
- Յունգի՞, - զարմացավ։
- Ինքնա, ես եմ։
- Հա լավ դե են յան, - մոտեցավ դարպասին, թեթև հրեց ու սեղմեց զանգի կոճակը, - բացեք ես եմ Լիլ։ Ավելի շուտ Ռոքսինա։
- Վատա ես աղջիկը իմ արև։ Առանց բրթելու չէիր կարա՞։
- Արա դե միամիտ էղավ վա, - մուննաթ էկավ, - որ բրթեի սենց կբրթեի, - պտտվեց ու ուժեղ հրեց, - տարբերությունը տես, որ անտեղի վրա չտաս հավեսդ չունեմ։
- Վաաաաախ արաաաաա։ Ես ջոգում եմ, որ գժվում ես ինձ կպնելու ցանկությունից, բայց պետք չի էլի զսպի քեզ, - քմծիծաաղ տվեց նույն րոպեին տան աշխատողը բացեց դուռն ու Յունգին մտավ ներս, - Թեհյոոոոո՞ն

//ԲՈԼՈՐԸ ԲԱՑԻ ՉՈՆԳՈՒԿԸ//

Աղջիկներն ու Թեհյոնը հյուրասենյակում նստած խոսում էին աղջիկների «զբոսանքի» մասին, բայց հետո Թեհյոնը քրոջից ջուր ուզեց ու Լիլիան գնաց խոհանոց։
- Զալում եմ Յունգի, - գոռաց Թեհյոնը։
- Արա ովա ես թլոշ պարկապզուկը հորս արև, - միտումնավոր Յունգիի կողքով անցնելու պահին գոռաց ու գնալով հյուրասենյակ նստեց Վիկայի կողքը։
- Խի սենց ուշացա՞ր։
- Տաքսիստը բիձա էր, վախում էր հիսունից արագ քշեր, - աչքերը գլորելով պատասխանեց Ռոքսին Վիկայի հարցին։
- Բա ես խի՞ ես սաղիս հավաքել Սեխյոն, - Թեհյոնի կողքին նստելով ասաց Յունգին։
- Հա, բա Գուկը ուրա՞, - հարցրեց Վիկան։
- Ապե ես մենակ քեզ եմ կանչել։ Մնացածը մատնաչափիկիցս հարցրա, - նայեց Ռոքսիին, հետո հիշեց, որ Լիլիան գնացել է ջուր բերելու ու ուշանում է, - աղջիիի ջուրս ինչ էղավ։
- Հա էլի, բա են մարդաիրեքը ուրա՞, - «մատնաչափիկ»-ի վրա թեթև ծիծաղելուց հետո հարցրեց Ռոքսին։
- Էրեխեք մաման կանչումա հաց ուտելու, - Լիլիան վազելով էկավ ու ջուրը տվեց եղբորը, - իսկ ես ու աղջիկները գնում ենք մաքուր օդի։
- Մաքուր օդի համար էկա հասա ստե՞ղ, - հոգնած դեմք ընդունեց Ռոքսին, չի հասկանում, թե ինչ է կատարվում։
- Կալանքի տակա Գուկը։ Ա դե ես անդուր ժամին ինչ կա դուսը։
- Կարայիք ասեիք որտեղ էինք գնում մաքուր օդի միանգամից ընդեղ գայի, էլ ներվերս չէր քայքայվի մի հինգ րոպե առաջ, - ձեռքով խփեց ճակատին, - հա, բանը Թեհյոն, բա խի՞ ա բա կալանքի տակ, - զարմացած հարցրեց Ռոքսին տեղից վեր կենալով։
- Դե ես դեպքերից հետո, հենա մաման է իմ հետ չի խոսում։
- Ախ լավ, պարզա։
- Հա դե, - ատամների առանքով ասաց Վիկան ու Ռոքսիին փորձում է հասկացնել, որ դուրս գնալու թեմայի շուրջ ոչինչ չասի։
- Հը․․․ - Ռոքսին նայեց Վիկային։
- Հա լավ թո էթան, թե չէ Ռոքսին ոնց-որ իմ փայ օդն էլ շնչելուց լինի, - գլորեց աչքերը Յունգին։
- Ուշա։ Յունգի չսկսեք էլի սրտովս գնացեք։
- Հեռու չենք գնա, - արդարանում է Վիկան։
- Ափսոս տանը մեծ կա թե չէ -________- , - Ռոքսին արդեն ուզում էր սպանել Յունգիին։
- Ռոքսի, Յունգի դուք էլ հերիքա կռվեք, - գլորեց աչքերը Վիկան։
- Ինշ լավա մաման տուննա։ ՄԱՄ ԵՍ ՔԵԶ ՍԻՐԸՄ ԵՄ, - գոռաց Թեհյոնը։
- Ես էլ քեզ տղես, - լսվեց տիկին Մինայի ծիծաղը։
- Յունգի քել էթանք հաց ուտենք մինչև տենանք երբա Գուգոն գալի։
- Էկեք, հելեք, արագացրեք քանի մութը չի ընգել, - Ռոքսին ոտքի է հանում աղջիկներին։
- Բա հաց չեք ուտո՞ւմ, - լսվեց տիկին Մինայի ձայնը։
- Ձեզ բարի ախորժակ, - Վիկան դուրս եկավ տնից։
- Հելանք որդյակ, - Յունգին ու Թեհյոնը գնացին ճաշասենյակ։
- Չէ Մինա քուրիկ մերսի։ Ընգի առաջս Լիլյանուշ։

//ԱՂՋԻԿՆԵՐ//

Աղջիկները դուրս էկան դարպասներից ու գնում են դեպի հիվանդանոցը։ Այն հիվանդանոցը, որտեղ պառկած է Սեհունը բավականին մոտիկ է Լիլիաենց տանը․ «Կլինիկա Սևերանս»։
- Ուրեմն քայլելու ենք հելել, հա՞։
- Լսի գնում ենք Սեհունի մոտ։
- Չէ գնում ենք Սեհունի մոտ, - Վիկան ու Լիլիան հավասար ասեցին։
- Հաաա ինձ էլ եք տանում, որ մի հատ էլ ես տփե՞մ։
- Ես ներս չեմ մտնելու։
- Չէէ, դուք դրսում կսպասեք, ես կմտնեմ մոտը, կխոսամ հետը ու դուրս կգամ։ Սաղ իմ պատճառով էր որովհետև․․․

//ՉՈՆ ՉՈՆԳՈՒԿ//

ՉոնԳուկն ականջ է դնում ծնողների խոսակցությանն ու ազդվում։
- Կարողա՞ ես լավ մայր չեմ էղել իմ տղաների համար։
- Չէ, մենք մեղք չունենք, որ իրանք ես տեսակ էղան։
Ու նմանատիպ խոսակցություններ։ ՉոնԳուկը շատ նեղվեց։ Նա հիմարություններով փող էր աշխատել, որ մոր կյանքը երկարացներ ու ապացուցեր, որ նա արժանի ու լավ որդի է, սակայն երևում է չի հասցնի։ Նա նեղված բացեց պահարանի դուռը, հանեց իր ձմեռային հաստ շորերն ու մտցրեց դրանք վերմակի տակ։ Մազիկներով ձմեռային բլուզն էլ դրեց վերևի մասում, որպեսզի թվա, թե գլուխն է ու քնած է։ Փոխեց հագուստը ու իր հագի շորերը դրեց աթոռին, որպեսզի չբռնվի, եթե հայրը մտնի իր սենյակ։ Գիշերանոցը նույնպես մտցրեց վերմակի տակ ու հասկացավ, որ կեդերն ու հողաթափերը պիտի թողնի սենյակում չմտանվելու համար։ Մտածեց մի ձայն հանի, որ չկասկածեն․
- Է ասենք կարողա ես եմ ու սոված եմ, պապ ջան, - գոռաց։
Քիչ հետո հասկացավ, որ արձագանք չկա ու նյարդայնացավ։ Իր աշխատած գումարներից մի փոքր դրեց գրպանն ու պարանով չորրորդ հարկի պատուհանից իջավ, լրիվ բոբիկ՝ ցուրտ հոկտեմբերին։ Պարանը քաշեց իր մոտ ու գցեց չորացած թփերի մեջ, որպեսզի հետ գալուց նույն կերպ բարձրանա։ Եվ այդպես ոտաբոբիկ քայլելով, ոտքերի տակը ծակելով քայլում է դեպի Թեհյոնենց տուն։ Ի դեպ ճանապարհին միայն մթերային խանութներ են, կամ շատ թանկ բռենդային կոշիկների խանութներ, ուստի իր վերցրած փողով չի կարող կոշիկ գնել։ Ճանապարհին բոլորը ապշած նայում էին ՉոնԳուկին, իսկ վերջինս նեղված, լացակումած ու նյարդայնացած է։ Երբ գրեթե հասավ Թեհյոնենց տուն, արդեն 2 խաչմերուկ ու մի նրբանցք էր մնացել անցնելու, հանդիպեց մի հասարակ կոշիկի խանութի ու ներս մտավ։ Ներս մտնելուն պես բոլորն ապշած նայեցին իր կողմ, իսկ նա չդիմացավ բղավելով․
- ՏՈ ՀԸԸԸԸԸ, ՏԿԼՈՐ ՈՏՆԱԹԱԹ ՉԵ՞Ք ՏԵՍԵԼ, - գոռաց այնպես, ինչպես մի անգամ բուֆետում, մի անգամ էլ Թեհյոնենց տանն ու աջ ոտքը բարձրացնելով ոտքի մատները շարժեց։
Բոլորին հրելով մոտեցավ էժանագին կեդերին ու ընտրեց դրանցից մեկը, հագավ ու հասկացավ, որ ոտքերի տակը փշեր են մտել։
- Շիբալ* -․-
Սակայն ուշադրություն չդարձրեց ոտքերի ցավին ու մոտեցավ դրամարկղին, որպեսզի վճարի։
- Դնե՞մ տոպրակի մեջ, - ժպիտով հարցրեց դրամարկղի վաճառողուհին։
- Բոբիկ էթամ բա՞, - մուննաթով, - տոպրակ պետք չի, - փողը դրեց վաճառողուհու առջև ու նյարդայնացած դուրս եկավ խանութից, - արա ես ինչ ձևիա Աստցած ինձ պատժում Լիլիայի հետ խաղալու համաաաարրր։ Պտի ասեմ սաղ Թեհյոնին, էլ սենց չեմ կարում, չի կարա սենց շարունակվի։

Վերջապես հասավ դարպասների մոտ ու սեղմեց զանգի-խոսելու կոճակը։
- Հենց հմի բացեք իիիիիինձ չիիիիիիիիի հետաքրքրում ոչ մի բան, - գոռաց սարքի մեջ։

// ՏՂԱՆԵՐ//

Նույն պահին վերևից մի սև ագռավ իր անդուր ձայնն արձակեց, ծռտեց, որն էլ ընկավ ՉոնԳուկի գլխին։
- ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՅՅՅՅՅՅՅՅՅՅՇՇՇՇՇՇՇՇՇ, - գոռաց սարքի մեջ ու անջատեց այն։
Նույն րոպեին Թեհյոնը բացեց տան դուռն ու սկսեց լիաթոք ծիծաղել։ Արդեն ժամը 19նն է։
- ՉԽՆԴԱԱԱԱԱԱԱԱԱՍ ԴՈՒ ՀԱՄԲԱԱԱԱԱԱԱԱԼ, - կատաղությունից կարմրել է, - հեսա հալելուա, ջրիկանա թափի դեմքիս, - ջղայնացած գոռգոռում է, - նենց եմ կատաղե էփում եմ արդեն։
- Յո՜ւն, հորս արև արի ստե հլը։
- Ինչ ես լռվե արա են յան, - ջղայնացած հրեց Թեհյոնին ու գնաց բաղնիք։
- Դուք էկեք արա, - լսվեց Յունգիի ձայնը։

To be continued... // 계속 될...

լնդաց* - լնդալը, հորինել ա մեր ֆանֆիկի հերոս ու իմ հետ գրող Լիլիան։ Էդ բառը Յունգիի ժպիտնա նշանակում։ Երբ Յունգին ժպտումա, կամ ծիծաղումա, իրա լնդերը երևում են, դրա համար էլ ինքը չի խնդում լնդումա, ըստ իրա, հետևաբար նաև ըստ մյուս հերոսների (Ռոքսիի«իմ», Վիկայի, ԹեՀյոնի, ՉոնԳուկի«իմ», Յունգիի)։
քյալագ* - փորձանք։
Շիբալ - կորեերեն այնպիսի բառ, որը չարժի օգտագործել Կորեայում, եթե դրան լուրջ պատճառ չկա :Դ նշանակում է - արագ հեռանալ🚫😂:
_______________________________________________________________________________________________
Մերսի կարդացողներին ❤️ կարծիքներ արտահայտեք, որ իմանամ դուրներդ գալիսա, թե չէ ։Դ

4 страница24 марта 2019, 14:52

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!