4 부 - Part 4
________________________________________________
Թեհյոնը ՉոնԳուկի հետևից գնաց բաղնիքի դռան մոտ։
- Մի հատ ցայվի, իմ շորերից կտամ։
- Շորը հեչ։ Կոշիկ տուր, - հագից կեդը հանեց ու մեջը լրիվ փշեր են, - արա բոբիկ գնացե հասել եմ խանութ, սաղ էշացած վրես էին նայում։
- Արա շոր էլ կտամ, բոթաս էլ, դու մաքրվի․․․
- Կատաղա ասի տկլոր ոտնաթաթ չեք տեսե՞, - Թեհյոնը սկսեց ծիծաղել, - չխնաս -․-, ես ագռավն էլ ստե ծռտեց արաաա։
- Ծեռտազատվի, - լսվեց Յունգիի ձայնը, որը հյուրասենյակից ծիծաղում է։
- Հեսա դու կպատվազրկվես, - գոռաց ՉոնԳուկն ի պատասխան։
- Ապե հարստանալու ես, ագռավը վրեդ ծռտելա, - դեռ ծիծաղում է Յունգին։
- Թեհյոն մամադ տուննա՞։
- Հա տուննա բարձր չքրֆես։ Արա Յունգի ձենդ։
- Դե մտքում կքֆռտեմ․․․
- Դե հելի գնա սենյակս ինչ շոր ուզում ես վեկալ արի լողացի։
- Արա ինչ ես կայնեեե գնա թո լողանամ, - հիստերիկացածա, - գնա բեեեեեեեեեեերրր, ես ինչ սպասարկումա տո։
- Ամաչո՞ւմ ես արա։
- Արա գնա ստից, - բաղնիքից բերանքսիվայր արեց Թեհյոնին ու դուռը փակեց։
- Բաց դուռը գոնե սրբիչ տամ․․․
- Կկայնեմ արևի տակ, - բաղնիքից լսվեց ՉոնԳուկի ձայնը։
- Մաման տունն ա արա, հո տկլոր չես ֆռֆռալու․․․
ՉոնԳուկը բացեց բաղնիքի դուռը, նա արդեն հանել էր բլուզը։ Յունգին վերջապես մոտեցավ տղաներին։
- Արա դե թո լողանա ոնց-որ չտես ըլնես։
- Չմեռանք կրքոտ ՉոնԳուկին էլ տեսանք, - սրբիչ շպրտեց ՉոնԳուկի դեմքին։
- Արաաաաա ու հերիք չի բոբիկ եմ, կասիռը ասումա․ «Դնեեեեե՞մ տոպրակի մեջ», - նյարդայնացած գոռաց ու դուռը շրխկացրեց։
Թեհյոնը շորեր բերեց, տվեց ՉոնԳուկին, հետո նա նորից դուռը ջղայնությունից շրխկացրեց։ Տղաները ծիծաղելով գնացին հյուրասենյակ։ Փռվեցին բազմոցին ու սկսեցին ֆիլմ դիտել։ Այդ ընթացքում ՉոնԳուկը լողացավ, հագնվեց ու մազերը չորացնելով դուրս եկավ բաղնիքից։
- Բա խի՞ էինք էթում խմելու, - գնաց հյուրասենյակ, տեսավ, որ տղաներն իրար կողք նստած ֆիլմ են դիտում, գնաց ու նստեց Թեհյոնի աջ ոտքին ու Յունգիի ձախ ոտքին իբրև՝ հլը տեղ տվեք խցկվեմ։
- Ոտս այ հոքիր -․- ։ Դե Տաենա էլի, դիլխորա։
- Արաաաաաաա՞, - սրբիչը նետեց Թեհյոնի դեմքին, - խի՞ ես դիլխոր, - 2ին լխճելով հենվեց, - որ ՎիԳան փսագվումա՞։
- Հա, չէ, չգիդեմ արա դե էկեք էթանք պռոստը, - սրբչը քցեց գետնին։
- Էկեք գնանք պռոստը նստեմ լակեմ ու մտածեմ, թե ոնց եմ ՎիԳային փրգելուուու, - ասաց ՉոնԳուկը Թեհյոնի ձայնով, - արա լավ ինչ գիդես կարողա լավ էլ տղայա․․․
- Վա՞տ եք արաաա։
- Խի՞ հուզվար արա։ Կարողա լավնա։ Քո համար մեկ չի՞։
- Բա լավ տղեն որնա, չի կարա լավ տղա ըլնի։ Հա մեկա։
- Հաստա՞տ Թեհյոն։ Ճիշտա ասում Չոնը կարողա կարգին տղայա։
- Ոշմ մնում ենք տունը, տունը կխմենք, որ հետո խմած չնստեմ ռուլին գլուխներս ուտեմ։
- Հա լավ դե սպասեք բառնիյ ստոյկի վրի վիսկիներն աշկով են անում, - բազմոցից/տղաների վրայից վեր կացավ ՉոնԳուկն ու գնաց շիշը վերցրեց, 3 բաժակ էլ հետը ու նստեց սեղանի մոտի պուֆիկին (հա լավ ես բառի գրականն էլ չգիդեմ է հեդո ինչ ։Դ), սկսեց լցնել բաժակները, մեկ էլ տիկին Մինան եկավ։
- Այ «խուլիգա՞ններ»։ Հլը հավաքեք ես սաղ, հյուրեր ունենք, կես ժամից ստեղ կլինեն, այսինքն 8ին։ Ու էկեք ինձ օգնեք սեղանը գցենք, քրոջդ էլ զանգի ասա թող արագացնեն գան տուն։
- Գալիս ենք Մինա ծյա, - Յունգին միանգամից տեղից վեր կացավ գետնի սրբիչը հավաքեց սեղանն էլ հետը, - ոնց եմ սիրում արա մամայիդ, կարգին կնիկա, - տիկին Մինան ժպտաց Յունգիին։
- Դե ես սիրեմ-չսիրեմ հաստատ ինձ իրա մաման չի հավանի, - ծիծաղեց ՉոնԳուկը։
- Ես հյուրեր ընդունելու տրամադրություն չունեմ մամ։ Կօգնեմ, բայց որ գան տնից կէթանք մենք։
- Քո համար են գալիս տղա ջան։ Շատ կուրախանաս ինձ թվումա, բայց չեմ ասի ովքեր են, թող անակնկալ լինի։
- Իմ, թե՞ աղջկադ։ Կարողա՞ վերջապես գալիս են աղջկադ ուզելու։
- Ինչի՞ Չոն, - ՉոնԳուկին պոնչո արեց Թեհյոնի մայրը, - դու էլ ես լավը։
- Մերսի մաաաաամ ջաաաաաաաաաան։ Դե ախպորս մաման իմ մաման էլա էլի։
- Հերիքա գուշակություններ անես։ Հայրդ ասելա ու կասի, որ դու գուշակություններ անելուց ենքան վատ ես, ինչքան քիմիայից։
- Գնամ սիրունանա՞մ։
- Դու վեշնի էլ սիրուն ես արա, - Յունգին ճըտըցրեց Թեհյոնի գլխին։
- Հա արա, թե չէ ոնց-որ շարքային ալկագոլիկ ըլնես, ուղղակի սթափ։ Հույս մի տուր Յունգըլո։
Տիկին Մինան սկսեց ծիծաղել։ Գնաց խոհանոց ու տարրաերի մեջ աղցանները սկսեց լցնել։ Հետո դրանք տվեց Յունգիին ու ՉոնԳուկին, որպեսզի տանեն ու դնեն սեղանին, մինչ Թեհյոնը գնացել էր պատրաստվելու։
- Թեհյոն մատնաչափիկդ ի՞նչ էղավ, - գոռաց տիկին Մինան։
- Դե աղջկեքով ման գալու են գնացել, հեսա կգան էլի, - Թեհյոնն էլ վերևից գոռաց։
- Արա ոնցա բացում մատնաչափիկից, - ծիծաղում է Յունգին։
- Ասեցի զանգես չէ՞, - նորից գոռաց տիկին Մինան։
//ԱՂՋԻԿՆԵՐ//
Աղջիկներն արդեն վերադարնում են Լիլիաենց տուն։ Լիլիան գնաց Սեհունի մոտ ու խոսեց նրա հետ, հարցրեց, թե ինչպես է։ Ամեն բան կարգին էր ու Լլիլիայի սրտից մի մեծ քար ընկավ։ Հետդարձի ճանապարհին նրանք քննարկում էին Սեհունի մոտիկ ընկերներին՝ ՉոնԻնին(Քային), ԲեքՀյոնին ու ՉանՅոլին։ Այդ ընթացքում Վիկան հաղորդագրություն ստացավ իր մորից, թե նրանք արդեն Սեուլում են ու ինչ-որ տան հասցե ուղարկեց, որպեսզի Վիկան անհապաղ գնա այնտեղ։ Սակայն Վիկան անտեսեց հաղորդագրությունն ու հեռախոսը դրեց գրպանը։ Դեռ Թեհյոնը չէր հասցրել զանգել քրոջն ու նրանք մտան տուն։
//ԲՈԼՈՐԸ//
- Ինչ համով լեզու ունի Յունգին, - ծիծաղում է Թեհյոնի ու Լիլիայի մայրը տղաների հետ։
- Մա՞մ, ես ի՞նչ պատրաստություն ես տեսնում, - աղջիկները մտան հյուրասենյակ։
- Լիլ կարա՞մ ստեղ մնամ, թե չէ արդեն հասցե են ուղարկում, - կիսաձայն հարցրեց Վիկան Լիլիային։
- Հյուրեր ունենք, գնա քեզ կարգի բեր։ Ես ի՞նչ կոսա գլխիդ աղջիկ ջան, - թեթև ջղայնացավ տիկին Մինան ու սկսեց ծիծաղել։
- Հյուրե՞ր, - հարցրեց Վիկան, - լավ, կմնամ կօգնեմ, նոր կգնամ։
- Գալիս են քեզ ուզելու, - սենյակից գոռաց Թեհյոնն ու ծիծաղեց։
- Կարաս ստեղ մնաս, քո համար էլ ուրախալի կլինի, մեկա դուք մտերիմ եք չէ՞ բոլորդ։ Թեհյո՛ն, ձայնդ։
- Հեսա լվացվեմ գամ Մինա քուրիկ, - Ռոքսին վազեց բաղնիք, Վիկան էլ հետևեց Ռոքսիի օրինակին ու շուտ վերադարձան։
- Պրիտոմ էսօր իրանց տուն են քեզ տանելու Լիլիկ, - դեռ գոռում ու ծիծաղում է Թեհյոնը։
- Ինչո՞վ օգնեմ, - հավասար հարցրին Ռոքսին ու Վիկան։
- Թեհյոնչչչչ ներվերս մի կեր ապուշ․․․ Վիկ մնալու ես ստեղ, Ռոքսի դու էլ։
- Հա բայց ես ներվերդ չեմ ուտում, Յունգին ու Չոնիգը վկա։
- Չէ լսի, կգնամ իմ տուն, դժվար հասցես իմանան։
- Արա վայ դե սաղս էլ մնում ենք ՎիԳա, - ջղայնացավ Յունգին։
- Բանա՞ էղել Վիկ։ Խառն ես մի տեսակ, - հետաքրքրվեց ՉոնԳուկը։
- Հիմա գնամ պատրաստվե՞մ։
- Արագացրու հեսա կգան, - ասաց տիկին Մինան։
- Ես դու ո՞նց ես ստեղ, - զարմացավ Վիկան նայելով ՉոնԳուկին։
- Վիկա ջան արի դու էլ ես ամանները վերցրու տար շարի, - խոսեց տիկին Մինան, բաժակները Ռոքսիին տալով։
- Երկար պատմությունա, ավելի լավա չհիշեմ ոնց եմ ստեղ հասել, - նորից սկսեց ջղայնանալ։
- Իյա բա պատմի խնդանք, - բաժակները սրբելով ու շարելով ասաց Ռոքսին։
- Չեմ ուզում Մինա ծյայի աչքից ընգնեմ․․․
- Մի օյին բերելա էլի գլխին, - ծիծաղում է Ռոքսին։
- Բայց ի՞նչ կար զարմանալու, որ էստեղա։
- Չէի կարում տնից հելնեի Մինա ծյա։ Ուուու էկեք թեման փակենք։
- Թե՞ կալանքի տակ էիր ձեր «խուլիգանության» համար։
- Տաե ինչ բիթի կնիա մամադ ❤️:
ՉոնԳուկի խոսքերից հետո բացվեց տան մուտքի դուռը, ներս մտան Թեհյոնի ու Լիլիայի հայրը, իր տարիքին մոտ մի կին ու տղամարդ, ինչպես հասկացվեց, նրանք կորեացի չեն։
- Ապրեք էրեխեք ջան։ Տենո՞ւմ եք ինչ լավ ընկերներ ունեն էրեխեքս, Մինային օգնում են, - ծիծաղելով ասեց Թեհյոնենց հայրը, - դե նստեք էրեխեք ջան նստեք։
Թեհյոնն իջավ ճաշասենյակ կոստյումի տաբատով ու մուգ կանաչ վերնաշապիկով, վրան սպիտակ գծեր հորիզոնական ու ուղղահայաց։ Վիկան ամանները ձեռքին առաջացավ դեպի ճաշասենյակ, որպեսզի դասավորի ամանները, սակայն դրանք վերջինի ձեռքերից ընկան ու կոտրվեցին։
- Ի-ի՞նչ․․․
- Ես մաթեմի թուղթը խի ես հագել Թեհյոն․․․ - կամաց ասաց ՉոնԳուկը, երբ Թեհյոնն անցնում էր իրենց կողքով ու Յունգիի հետ անձայն ռեժիմով սկսեցին ծիծաղել ու նստեցին սեղանի շուրջը։
- Վիկ ի՞նչ էղավ, - միանգամից լրջացավ ու իրար խառնվեց Յունգին։
- Ինչ-որ բա՞ն պատահեց, - արագ եկավ ճաշասենյակ տիկին Մինան, - լավ չես զգում քեզ բալե՞ս, - տեսնելով, որ Վիկան գունատվել է։
- Վի՞կ, - գնաց Վիկայի մոտ Ռոքսին։
- Վիկա՞, - զարմացավ Թեհյոնը։
- Իյա, բոլորն այստե՞ղ են, - ժպտաց անծանոթ կինը։
- Չէ-չէ լավ եմ, - Վիկան չոքեց ու սկսեց ամանների փշուրները հավաքել, բայց տան աշխատողը եկավ ու սկսեց հավաքել, իսկ Վիկան ու Ռոքսին գնացին իրար կողք նստեցին սեղանի շուրջը, - Ռոքսի հիմա մի բան ես մտածում ու ստեղից գնում ենք արագ , - այնպես ասեց, որ միայն Ռոքսին լսի։
- Ինչա՞ էղել բայց․․․
- Աղջիկդ աշկիս լրջինա տվել ուզելը, խորացած պատրաստվումա, - Թեհյոնը շշնջաց մոր ականջի մոտ։
- Լիլիաաաաաա՜՜, - ծիծաղելուց, Թեհյոնի մազերը խառնել-ուղղելուց հետո կանչեց իր դստերը տիկին Մինան։
- Մտածի, հետո կբացատրեմ, - հիստերիկացած կողքերն է նայում Վիկան։
ՉոնԳուկն ու Յունգին առանց ինչ-որ բան հասկանալու նստած իրար հացական դեմքերով նայում են։ Փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում։
- Դե հեսա Թեհյոնի պրինցեսսան էլ գա ու ասենք ինչի համար ենք հավաքվել, - ասաց Թեհյոնի հայրը։
- Մատն․․․ - ուզում էր ուղղել մայրը։
- Ասեցի պրինցեսսան սիրելիս․․․
- Բարև ձեզ, - զուգված-զարդարված եկավ Լիլիան, չհասկանալով, թե ով են այս մարդիկ։
Վիկան ակամայից ճզմում է Ռոքսիի ձեռքը, իսկ Ռոքսին ինքն իրեն տիրապետում է, որպեսզի չգոռա։ Լիլիային էլ ժեստերով հասկացրեց, որ գա կողքը նստի։ Լիլիան էլ հասկացավ ու գնաց նստեց Ռոքսիի ու Թեհյոնի մեջտեղում։
- Մեռնեմ սիրուն ջանին աղջի, - բարձր ասաց Թեհյոնը, հետո հասկացավ, որ ժառգոնը տեղին չէր։
Քանզի բոլորը հավաքվել էին, Թեհյոնի հայրը սկսեց խոսել բուն թեմայից։ Ներկայացրեց հյուրերին, ասելով, որ նրանք Թեհյոնի համակուրսեցի Վիկայի ծնողներն են ու նրանք որոշել են իրենց երեխաներին ամուսնացնել ու ընդհնուր բիզնես սկսել նաև կապահովեն նրանց նյութական առումով։ Այդ ամենն ասելու ժամանակ, ՉոնԳուկը ջուր էր խմում, որը ծիծաղից կանգնեց կոկորդին, Յունգին զարմանքից սառել-մնացել է իր տեղում, Թեհյոնի ստամոքսը խառնվեց իրար ու չհասկացավ, թե ինչ կատարվեց, Ռոքսին ծիծաղն է զսպում, հասկացավ, որ չի ստացվում, գլուխը կախեց ու սկսեց ցածր ձայնով ծիծաղել, Վիկան արմունկով հենվել է սեղանին, մի ձեռքով էլ դեմքը փակել ու "պետք էր ո՞ր" դեմքով նստել է։
- Ուզում եք ասել, որ Թեհյոնն ու Վիկան․․․ - ծիծաղեց Լիլիան հետո ձեռքով բերանը փակեց, իսկ ով ծիծաղը զսպում էր սկսեց ծիծաղել։
- Չջոգա պապ, ձե՞ռ եք առնում, - Թեհյոնն իրար խառնվեց։
- Թեհյոնն ես ազաբն եմ, - բարձր ծիծաղում է Յունգին։
- Արրաաաա ձե՞ռ եք առնում, չեմ ջոգում ես․․․
- Շուտ եմ ասել շաբաշները ես եմ հավաքելու, - ծիծաղում է ՉոնԳուկը։
- Կատակ եք չէ՞ անում, - թարս բոլոր ծիծաղողներն նայելուց հետո հարցրեց ծնողներին Վիկան նույն հայացքով։
- Վի՜կ, բա որ ասում էինք լավ տղայա լինելու, - ժպտաց Լիլիան։
- Անակնկալը ստացվեց ինձ թվումա, - ժպտաց տիկին Մինան։
- Անակնկալ չէ, շոկակնկալ էր մամ․․․
- Ու չստացվեց, - բողոքեց Վիկան։
- Շոկակնկաաաաաաաաաաաաաաալ, - ՉոնԳուկն արդեն ուշագնաց է լինում ծիծաղից։
- Իսկ կարողա՞ հարսանիքի օրն էլ ասեիք։ Դե տեղյակ լինեինք էլի, թե չէ էլի անակնկալ կանեք օրը չեք ասի․․․ - Թեհյոնը ձևեր է թափում, թե դժգոհ է։
- Իմանանք էլի, որ չգանք հանկարծ։
Ծնողները բացատրեցին, որ պիտի ավելի շատ շփվեն ու կարծում են, որ նրանք իդեալական են ու կհամապատասխանեն։ Լիլիան հիացած նայում է երկուսին։ ՉոնԳուկը ձեռքը դրել Յունգիի ուսին, գլուխն էլ իր ձեռին՝ դեռ ծիծաղում է։
- Արա մի խնդա չեմ կարում ինձ զսպեմ․․․ - Յունգին թեթև հարվածեց ՉոնԳուկի ոտքին։
- Կներեք, - քիչ-քիչ ՉոնԳուկի ծիծաղի ձայնը բարձրացել էր, դզվեց, - ես մի հատ դուրս գամ էլի․․․ - ծիծաղելով գնաց դուրս։
- Հա բայց ինչ վատ կլինի ասենք․․․ - Լիլիան ջղայնանում է։
- Ես լիովին համամիտ եմ, - Ռոքսին համաձայնվեց։
- Ես մի հատ լվացվեմ ու գամ, - Յունգին գնում էր բաղնիքի կողմ, սակայն տեսնելով ՉոնԳուկին տարօրինակ վիճակով, որոշեց դուրս գալ։
//ՉՈՆԳՈՒԿՆ ՈՒ ՅՈՒՆԳԻՆ//
ՉոնԳուկը ծիծաղելով դուրս եկավ ու նստեց դռան առջևի աստճաններին։ Մի քիչ հետո ծիծաղը վերածվեց լացի։ Նրա խիղճը հաղթեց նրա համառությանը։ Յունգին էլ դուրս գալով՝ նկատեց, որ ընկերն այն չէ, զարմացավ ու դուրս եկավ։ ՉոնԳուկը զգաց, որ ինչ-որ մեկն այստեղ է․
- Ինչա՞ էղել, - վեր թռավ ՉոնԳուկը, արդեն աչքերը չորացել էին ուղղակի կարմիր էին։
- Քեզ ինչա՞ էղել, խի՞ են աչքերդ կարմրած։ Ես դու խոտ-մոտ ես ծխում-մխո՞ւմ։
- Չէ ախպերս սաղ լավա։
- Խոսա արա մեջդ մի պահի։ Տենում եմ ինչքան լավա, - նստեց ՉոնԳուկի կողքին։
- Տո ինշնա է լավ, - ձեռքը դրեց երեսին ու նորից անձայն սկսեց լացել։
- Արա ինչա՞ էղել, - ձեռքը դրեց ուսին։
- Երդվա, որ մինչև ես Թեհյոնին չասեմ, դու չես ասելու։
Լիլիան գնում էր ապուրի աման բերելու, դռան մոտով անցնելուց տեսավ, որ Յունգին ու ՉոնԳուկը նստած են աստճաններին ու մոտեցավ դռանը, տեսավ, որ ՉոնԳուկը լաց է լինում, զարմացավ ու լսեց մի քանի բան։ Սակայն հետո նկատեցին, որ Լիլիան ուշանում է, կանչեցին, իսկ նա այնպես գնաց, որ տղաները չնկատեն։
- Մորս արև արա։
- Ոշմ անցած տարվա գռազի աղջկեքի շարքում Լիլիան էլա էղել, բայց նենցա խիղճս տանջում։ Են որ գնացել էի են օրը քիթս լվալու, Լիլիան ու ընկերուհիները մտան բաղնիք, նենց էին են երկուսը վրես նայում, ոնց-որ ասեին խի ես դու ապրում, գնա մեռի, ես ոնց ես կոդրե մեր ընգերուհուն։ Ասենք էդքանից հետո Լիլիան անհանգստանացավ, որ քթիցս արուն էր գալի, ասեց ինչա էղել, ասի բան չէ, հետո ըտենց հելա ոշմ, արա նենցա վրես ծանրացե, ես չէի մտածի, որ ես մի օր կարողա մտնեմ իրա տուն, իրա ախպոր հետ սենց մոտիկ ըլնեմ, որ ընգնեմ քաղմաս, որ իրա մամային մամայիս չափ սիրեմ/հարգեմ, ես չէի մտածել։ Ու բացի էդ միշտ էլ խիղճս տանջելա, որտև ինքը դուրս էկելա, բայց եթե գռազը կրվելուց հետո իրա հետ շփվեի չէի կարանա էլի գռազներ գայի ու փող հավաքեի մամայի վիրահատության ու դեղերի համար, մտածեցի, որ սերը կանցնի, ես մամային պիտի ապացուցեմ, որ ես արժանի տղա եմ իրա համար, չնայած, որ էդ ամեն ինչը իրա կյանքը մեկ ու կես տարովա երկարացրել, մամաս ոնց-որ փոշմանած ըլնի, որ ինձ ունի։ Ես ոնց-որ պատուհաս ըլնեմ էդ կնգա գլխին։ Ես էսօր մամաենց խոսակցությունը լսեցի, պապան ասում էր, թե էդա հիմա, մենք մեղք չունենք, բայց մաման իրան էր մեղադրում ու չի ուզում որ ես ու ՉոնՀյոնը սենց ըլնենք։ Բայց ես արդեն նենց չեմ, ուղղակի կռվից հետո աչքից ընգա նորից, նենց եմ ազդվել չես պատկերացնի, նենց վատ եմ զզգում ինձ։ Պտի Թեհյոնին սաղ պատմեմ, բայց ես չեմ ուզում կորցնեմ սաղիդ, որ պատմեցի պատերազմա ըլնելու․․․ Պատերազմը հեչ, էլ 6ով չենք լցվի իրանց տուն բոմժի նման դաս անելու, գիշերն էլ մնանք, ոնց որ ես դեմի 3 ամսում, ասենք 6ով բուֆֆետը չենք տրաքցնի, չենք գա ձեր յան մուլտ նայելու, կամ էլի նմանատիպ բաներ չեն ըլնի։ Ամենավատը էնա, որ մամայի կյանքը երկարացրել եմ, որ ապացուցեմ, որ ես լավ մարդ եմ, են տղեն եմ ում մասին կարար երազեր, բայց ես չեմ հասցնելու, իրան քիչա մնացել, - ճակատը դրել է ծնկներին։
ՉոնԳուկի պատմածից Յունգին շոկի ենթարկվեց։ Հետո իր աչքերն էլ թացացան ու ընկերոջը ախպերատղավարի ամուր գրկեց ասելով․
- Ոչ մեկիս էլ չես կորցնի։ Ես քո կողքն եմ, դե Թեհյոնն էլ կգժվի, բայց ժամանակի ընթացքում սաղ կդզվի, ամենակարևորը էնա, որ Լիլիան չարացած չի քո հանդեպ։ Իսկ մամայիդ պահով, էդ բժիշկներին մի լսի, ափսուրդ են դրանք․․․
- Մի քիչ հանգստացա, բայց էլի են չի։ Հեսա դզվեմ, գնանք ներս ախպերս, - մի քանի ախպերատղայավարի հարվածեց Յունգիի մեջքին։
- Պտի մի հատ Լիլիայի հետ խոսաս, հետո Թեհյոնի։ Իսկ հորդ ասածներն էլ սրտիդ մոտիկ մի ընդունի, որ կատաղում են, սաղիս էլ ասում են։
- Կատաղած չի ասե է, չերեզ չուռ ցավակցական տոնով։ Օֆ արա, աբրես ախպերս, - թեթև ժպտաց, թևը գցեց Յունգիի ուսով ու գնացին ճաշասենյակ, - հա ոնց-որ ճամփին մեր ուղիները հատվեցին, ես աշկերս էլ հեչ, ենքան էի խնդացե արդեն լացում էի, - պահի տակ նայեց Լիլիային, նույն պահին էլ Լիլիան էր նայում նրան, բայց հենց ՉոնԳուկը թեքվեց իր կողմ, նա արագ հայացքն ուրիշ կողմ տարավ։
// ԲՈԼՈՐԸ//
Ռոքսին նկատում է, որ Վիկան ու Լիլիան մտքերով են ու նեղված ու մտածում, թե որ մեկին բզի։ Երկու ձեռներով, մեկով մեկին, մյուսով՝ մյուսին բզեց․
- Ի՞նչ եք էշացե աղջկեք, - կամաց ասաց ու հենվեց աթոռի հենակին։
- Հեչ, բան չէ, մտածում էի, - վեր թռավ Լիլիան։
- Չասես Սեհունի մասին, ես պատառաքաղով աշկդ կհանեմ, տեղը այ եենն զեյթունը կդենմ, - տղաների գալուն ու ՉոնԳուկի ելույթին ուշադրություն չդարձրեց։
- Լավա էկաաաաք արա։ Դե քանի խմելու պահնա էլի էկել․․․ - կանգնեց Թեհյոնը, - ես իմ, Յունի ու Չոնի ընգերության կենացը։
- Արա դե չէ էլի ինչ Սեհուն -․-
- Հա բա ոնց, - կեղծ ժպտաց ՉոնԳուկն ու բաժակները բոլորը խփեցին։
- Կներեք, հեսա կգամ, - կեղծ ժպտաց Վիկան, տեղից վեր կացավ (այդ ընթացքում Ռոքսին հասկացրեց Վիկային, որ իրեն գրի, երբ տեղ հասնի) ու հենց բոլորի տեսադաշտից կորավ արագ փախավ։
- Բա ո՞ւմ մասին -․-
- Մեր կենացը ախպերս, - ՉոնԳուկին աչքով արեց Յունգին, իբր ամեն բան կարգին է։
- Վայ դե Ռոքսի՛։
- Հը աղջի։
- Պռոստը մտածում էի։
//ՀՅՈՒՐԵՐԻ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ//
Հյուրերի գնալուց հետո Թեհյոնն անհանգստացավ Վիկայի համար, երբ նկատեց, որ տանը չի ու գնաց Վիկային փնտրելու։ Այդ ժամանակ Յունգին ՉոնԳուկին հասկացրեց, որ ճիշտ ժամանակն է Լիլիայի հետ խոսելու։ Չորսով անկապ նստած էին հյուրասենյակում, հետո ՉոնԳուկը պատմեց, Ռոքսիին, թե ինչպես է հասել Թեհյոնենց տուն, հետո նշեց, որ Աստված պատժում է իրեն Լիլիայի հետ այդպես վարվելու համար։ Լիլիան լաց էղավ ու ասաց, որ կմեռներ, չհիշեցներ իրեն դրա մասին, իսկ ՉոնԳուկն ուսերը թափ տվեց գիլասի ամանը վերցրեց ու գնաց։ Սակայն նա նստել էր աստճաններին ու լսում Ռոքսիի ու Յունգիի լեզվակռիվը իր ու Լիլիայի պատմության վերաբերյալ։ Յունգին պաշտպանում էր ՉոնԳուկին, իսկ Ռոքսին՝ մեղադրում։ Աղջիկները գալիս էին աստճանների կողմ։ Այդ ժամանակ էլ ՉոնԳուկն ուզեցավ արագ փախչել վերև, որպեսզի չիմանան, որ այդտեղ է եղել, սակայն ձեռքից գիլասի ամանն ընկավ ու ջարդվեց, նա էլ որոշեց խոսել Լիլիայի հետ։ Աստճաններին կանգնեց ու նրանց ճամփան կտրեց։
- Լիլ կարա՞նք խոսանք։
- Լավ էսքա՞ն նագլի, - ջղայնացավ Ռոքսին։
- Ոշմ Լիլ, եթե ժամանակ ունես արի խոսանք։
- Հա , կգամ, արի բալկոն։
Ռոքսին նախազգուշացնող հայացք նետեց ՉոնԳուկի վրա ու բարձրացավ սենյակ։ Իսկ նրանք գնացին պատշգամբ խոսելու։
Յունգին էլ բազմոցին քնեց։
To be continued // 계속 될...
____________________________________________________________________________________________________
Կարծիքները չմոռանաք ❤️
