2 부 - Part 2
________________________________________________
23։45․․․
Մուտքի դռան մոտի պատուհանին տպկված նայում են դուրս 3 աղջիկներ՝ Լիլիան, Ռոքսին ու Վիկան։ Նրանք հույսով սպասում են, թե շուտով տղաները կգան տուն Լիլիայի հոր հետ։
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ էր կատարվում կալանավայրում, մինչ աղջիկներն անհանգստանում էին։ Եկեք տեսնենք։
//FLASHBACK TO BOYS//
- Արա Թեհյոն հլը տրամդ մի քցի։ Ի՞նչ վատա, որ երեքով քաղմասում ենք, - Յունգի Մխիթարըվիչ։
- Այ սենց են ըլնում բա ընգերները Տաե, - ՉոնԳուկը փռվեց իր կոյկային, քթին դիպելով նա հասկացավ, որ միջնապատը խախտված է։
- Արա աշկս նորմալ չեմ կարում բացեմ, - Թեհյոնն ամեն գնով փորձում է թուլացնել աչքի ցավը։
- Հա լավ նենց չի մենք տակ տվեցինք, - Յունգին հետևեց ՉոնԳուկի օրինակին՝ պառկելով կոյկային։
- Բեր աշկդ պոռթեմ Տաե, - ծիծաղում է ՉոնԳուկն ու ավելացնում, - մենակ ես կարամ ընգնեմ քաղմաս ու տափակ-տափակ դուս տամ․․․
- Խի մենակ դու, - ծիծաղում է Յունգին։
- Կարևորը քրոջիցդ հեռու կմնա, աչքդ էլ կդզվի էլի արա․․․
- Հա ճիշտա, կարևորը մատնաչափիկիցս յան կտա էդ գյադեն։
- Արա սաղ հեչ․․․ Մաման չիմանա վատանա։ Կրակնա ընգե էդ կնիկը իմ ու ՉոնՀյոնի ձեռը․․․
- Չի տենա ախպերս արխային։ Հեսա սաղ կխառնվեն իրար, պապան կգա ստուց մեզ կհանի։
- Հա ըտե՞նց վաժնի դեմքա պապադ, - անտեսելով միջնապատի ցավը ասում է ՉոնԳուկը։
- Ահագին։ Խի՞, չգիդեի՞ր։
- Ուրդուց իմանայի․․․
- Նույն դպրոցից եք էղել չգիդես արա՞։
- Տո չէ հա։ Ես ըտենց չէի հետաքրքրվում տղեքով, - ծիծաղում է ՉոնԳուկը։
- Արա Յունգի ասում եմ դասի չէի էթում․․․ Սկի չգիդեին, որ ես ու Լիլիան քուր ու ախպեր ենք․․․ Ա չէ լավ էդ մեկը գիդեին։
- Արա էկեք շուշուտ կռիվ անենք ընգնենք ստե։ Ստեի օդից բացումա, - դեռ ծիծաղում է ՉոնԳուկը, - ստե պլան-մլան են աչքիս ծխե, մեզնից առաջ։
- Արա ես պահերին ես ջոգում իսկական ընգերությունը որնա, - հանգիստ ասաց Յունգին, հիշելով իր մատնիչ ընկերներին Դեգույի բանդայում։
ՉոնԳուկի խիղճը սկսեց տանջել։ Նա դեմքով շրջվեց դեպի պատը պառկած դիրքով։ Թեհյոնը նայեց իր լավագույն ընկերներին ու ծիծաղեց։
- Արա սառնա ստե բայց, - սկսեց բողոքել Յունգին։
- Սաղս մռսցնելու ենք դառնանք չբեր, - ծիծաղում է Թեհյոնը։
***
//FLASHBACK'S END//
23:45...
Տղաները տան դարպասից ներս մտան։
- Արա սատկած շան հոտա գալի շորերիցս, - բողոքում է Յունգին։
- Յունգիի ձայնը չի՞, - տան դուռը բացեց Լիլիան։
- Հա Յունգիի ձեննա, - մուննաթով պատասխանեց Թեհյոնն ու ներս մտնելով հենվեց միջանցքի պատին։
- Տաե հանգիստ, - ՉոնԳուկը կանգնեց Թեհյոնի առջև, իսկ Ռոքսին՝ Լիլիայի։
- Թեհյոն խելոք էթում ես սենյակդ, փոխվում, որ էթանք մեր տուն, - հրամայեց Յունգին։
Վիկան կանգնել է Ռոքսիի կողքին ու նայում է տղաներին ոտքից գլուխ։ Նրանք ահավոր ծեծված են։ Լիլիային պատել է վախի զգացումն ու նա վախեցած նայում է եղբորը։
- Ապե հանգիստ եմ։ Հլը են յան Չոն, էթում եմ փոխվեմ, - Լիլիային չի նայում, - լա՞վ եք Ռոքսի ու Վիկա։
- Դու ո՞նց ես Թեհյոն, - ասաց վերջինիս քույրը, - Թեհյոն ես իրոք չէի ուզում։
- Պիտի առաջինը քրոջիցդ հարցնես, թե ոնցա, - ձեռքերը խաչեց Վիկան։
- Ո՞ւմից։
- Քրոջիցդ, - գլորեց աչքերը ՉոնԳուկը։
Ռոքսին նյարդայնացավ։ Նա գլորեց աչքերն ու ընկերուհիների թևերից քաշելով տարավ 2րդ հարկ՝ Լիլիայի սենյակ։
- Թեհյոն մի էշացի ու ավելի մի բարդացրա իրավիճակը, - ինչպես միշտ մեծավարի խոսաց Յունգին ։Դ
- Տաքա ախպեր, կդզվի Թեհյոնը։
- Էդ քուրը մտածո՞ւմ էր ինձ խաբելուց առաջ, - հիշեց կատարվածն ու ջղայնացած բարձրացավ քրոջ սենյակ, սակայն աղջիկները դուռը կողպել էին, - բացե՛ք դուռը հլը։
- Մի ջարդի դուռը, - ջղայնացավ ՉոնԳուկն ու հենց այդ պահին քթից արյուն սկսեց հոսել, - արա յավնի միջնապատս վարիա։
- Բացեք տեսնենք ինչա ուզում, - լսվեց Լիլիայի ձայնը դռան մյուս կողմից։
- Թեհյոն գնա ջուր խմի ու գնա քնելու։ Հավեսդ չկա, - լսվեց Ռոքսիի ձայնը, - չենք բացում, Լիլիա՛։
- Արա լավ չես Չո՞ն, հել բաղնիք։ Ֆսյո Թեհյոն պռծավ սաղ էթում ենք մեր յան։
- Վափշե եք նենց անում սատկացնեմ դրան ըտե՞, - նյարդայնանում է Թեհյոնը։
Նույն պահին Ռոքսիի հեռախոսին նամակ եկավ իրենց կուրսի Հոսոկից․
«Բա գիտե՞ս, որ ընկերներդ Սեհունին նենց են լխկել հիվանդանոցումա»։
Նույն պահին Ռոքսին բղավեց․
- ՉՅՈՈՈՈՈ ԲԼՅԱՁ, - ծիծաղելով։
- Բաղնիք գնամ- գամ, գնանք, - ՉոնԳուկը գնաց բաղնիք անտեսելով Ռոքսիի ձայնը, քանզի վերջինս ռուսերեն չի հասկանում։
- Ի՞նչ էղավ Ռոքսի, - վախեցավ Լիլիան, - բայց բացում եմ դուռը։
- Սեհունը հիվանդանոցումա, Հոսոկն էր գրել․․․ Չբացես -․-
- Հաստա՞տ։ Մի հատ նայեք իմ պատճառով ինչքան բան էղավ էլի, - սկսեց լացել ու դուռը բացեց, Թեհյոնը ձեռքը բարձրացրեց, որ հարվածի քրոջը, սակայն իջեցրեց։
- Լիլիաաաաաա, - հավասար գոչեցին աղջիկներն ու Լիլիային տարան բաղնիք, իսկ ճանապարհին Ռոքսին ասաց Թեհյոնին․
- Քեզ զսպել սովորի։
- Հոոոոոոպ հլը սպասեք քթիս արյունահոսությունը դադարացնեմ, - ՉոնԳուկը խառնվեց իրար, երբ աղջիկները մտան բաղնիք։
- Դու վափշե մի շնչի -․- , - նյարդայնանում է Ռոքսին։
- Քեզ ինչա՞ էղել։ Շատա՞ ցավում, - Լիլիան մոտեցավ ՉոնԳուկին, բայց էլի հետ գնաց, իսկ Վիկան մի հոնքը բարձրացրած նայեց Լիլիային։
- Միջնապատս ավիրել են, - բամբակը քիթը մտցնելուց հետո, նայեց Լիլիային, հետո նրա 2 ընկերուհիներին, հասկանալով, որ նրանք տեղյակ են, - Լիլ, ինձ էլ կներես․․․ Դե դու հասկացար ինչի, - արագ դուրս եկավ բաղնիքից ու գնաց տղաների մոտ, իսկ Վիկան միանգամից դուռը կողպեց։
//ՏՂԱՆԵՐ//
- Թեհյոն կառավարի ինքդ քեզ, - ասաց Յունգին գրպանից սիգարետի տուփ հանելով։
- Ինձ էլ տու հլը, - Թեհյոնն իրոք շատ բարկացած է։
- Ես էլ կուզեի, բայց քիթս վարիա տղեք, - թեթև ծիծաղելով մոտեցավ տղաներին ՉոնԳուկը։
- Ձեզ չի կարելի, - վառեց ծխախոտը Յունգին ու սկսեց ծխել։
- Բայց ես մի հատ հելնեմ բալկոն, օդը տա դեմքիս մի տեսակ եմ, - կիսածիծաղելով ասաց ՉոնԳուկն ու գնաց դեպի պատշգամբը, նրա խիղճն արդեն սպանում է իրեն։
- Արա կարողա՞ բժշկի գնանք, - նրա հետևից գոռաց Յունգին։
- Չէ փող չկա․․․ Աբրես։
//ԱՂՋԻԿՆԵՐ//
- Վիկա մի նայի ըտենց, - ինքնապաշտպանվում է Լիլիան ու լվացվում։
- Խի՞ չնայեմ որ, - շարունակում է նույն հայացքով նայել։
- Քիթը ավիրել են Վիկ, չիմանա՞մ ինչա էղել։
- Չէ, մի՛ իմացի․․․
- Իմ պատճառովա էղել Վիկա ինչ էղելա։ Ես պիտի Սեհունին տեսնեմ։ Ռոքսաննա մի հատ կնայե՞ս ինչ են անում միջանցքում։
- Սեհունին խի՞։ Յանի քիչ բանա էղել ավելի ես վիճակը բարդացնո՞ւմ, - շարունակում է վիճել Վիկան։
- Սաղ ես եմ բարդացրել բա։
Լիլիայի խոսքերի ընթացքում Ռոքսին բացում է բաղնիքի դուռը։ Թեհյոնն աստճանների մոտ գետնին նստած է, Յունգին էլ կողքը ծխում է։
- Չէ լրիվ դու չես բարդացրել։ Հերիքա քեզ մեղադրես։
// ՌՈՔՍԻՆ ՈՒ ՏՂԱՆԵՐԸ//
- Հեսա կգամ, - Ռոքսին դուրս եկավ բաղնքից ու սկսեց խեղդվել, - ես ինչ քելեխի ծուխ ես կապել Յունգի։ Էսի տունա, թե՞ սգո սրահ։
- Պոլերից հելեք․․․ - ներս մտնելուն պես քթի մեջ ասաց ՉոնԳուկը (դե քթի մեջ բամբակա էլի)։
- Կարողա՞ ծխելուց պիտի քեզ հարցնեմ։
- Հա, կարողա ես եմ սրտի կամ շնչառական օրգանների հետ կապված պռոբլեմներ ունեմ։ Հել բալկոնում բքի -․-
- Ինձ ստեա դուր գալիս։ Չի դզում գնա ուրիշ տե։
ՉոնԳուկը մի ունքը բարձրացրած հետևում է դեպքերի հաջորդականությանը, իհարկե, ինչպես միշտ կռվից բեխաբար։ Թեհյոնը գետնին նստած գլուխը բռնել է ու չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը։
- Արա դու տեղը չե՞ս բերում, - Ռոքսիի ձայնը լսվեց ամբողջ տնով մեկ, - էդ սիգարետը ենքան ես ծխելու աշկներիս դեմը մեռնես -․- , - Ռոքսիի բղավոցներից Յունգին կանգնեց։
- Թե չէ ի՞նչ է՜, - ծուխը փչեց Ռոքսիի դեմքին։
- Արա հանգստացեք հլը, - կանգնեց Թեհյնը, իսկ աղջիկները բաղնիքից դուրս վազեցին։
// ԲՈԼՈՐԸ//
- Ինչա՞ կատարվում ստեղ։ Հիմա էդ էր պակաս մնացել, որ բոլորս կռվեինք, - ջղայնացավ Վիկան, իսկ Լիլիան պահը բաց չթողեց ու գնաց եղբոր կողքը։
- Սենց չնայես է նիհար-միհար աղջիկա։ Քո պատճառով 2րդ անգամ եմ քաղմաս ընգնելու, - ասաց Ռոքսին հազալուց հետո ու այնպես ապտակեց Յունգիին, որ վերջինս գնաց Թեհյոնի կողմ։
- ԼԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՎ ՀԼԸ, - գոռաց ՉոնԳուկն այնպես, ինչպես բուֆետում։
- ԴՈՒ ՁԵԵԵԵԵԵԵԵԵԵՆԴ ՀՈԳՍ, - Ռոքսին պատասխանեց ՉոնԳուկի գոռոցին։
- Վա՞տ ես աղջի դու։ Կարողա՞ դու տեղը չես բերում, - սկսեց Ռոքսիի թևից քաշքշել։
- Ձեռներդ քեզ քաշի հոգս նաբըր 2 -․- , - ոտքը դնելով Յունգիի փորին հրեց Թեհյոնի կողմ։
- Յունգի՛։ Դիմացդ աղջիկա, մի՛ քաշքշի, - ջղայնացավ Վիկան։
- Ռոքսի հանգստացի հլը, Յունգի դու էլ, - Լիլիան էլ միացավ։
- Տո վափշեեեեեե ուր եմ ընգեեեեեեեեեեեել։ ՄԻ ՕՐ ՉԵՂԱՎ ՉՆԵՐՎԱՅՆԱՆԱՄ, - Ռոքսին ջղայնացած իջավ առաջին հարկ։
- Հիվանդ ես դու աղջի՞, - քմծիծաղ տվեց Յունգին, - չփոշմանես դու հանկարծ, - գոռաց Ռոքսիի հետևից, իսկ Ռոքսին ուշադրություն չդարձրեց։
- Հանգստացեք հլը էրկուսդ էլ արա։ Էսի տունա ոչ թե բոյ բեզ պռավիլի զալ, - ջղայնացավ կռվողների վրա Թեհյոնը։
- Կարա՞մ էթամ քիթս ուսումնասիրեմ, թե՞ իրար կմոռթեք, - սիրալիր հարցրեց ՉոնԳուկը։
- Ապե հելեք էթում ենք մեր տուն։ Իսկ էդի թող չփոշմանի։
- Լիլ գալի՞ս ես Ռոքսիի մոտ, - հարցրեց Վիկան։
- Գալիս եմ Վիկ։
- Սպասի հլը, դու չես գնում։
- Էթումա Թեհյոն, - ջղայնացավ ՉոնԳուկը։
- Էլ չտենամ դու էդ տուֆտա գյադեքի պատճառով ինձ խաբես, - գրկեց քրոջն ու համբուրեց ճակատը, - դու ձենդ արա, - պատասխանեց նաև ՉոնԳուկին։
- Ինձ թվաց տեռռոռ ես անելու ախպ․․․Թեհյոն, - լեզուն չի պտտվում ասի «ախպերս»։
- Էլ կյանքում չեմ խաբի, - գրկեց եղբորն ու այտը համբուրեց, - ՉոնԳուկ, քիթդ հլը ցավումա՞։
- Կմեծանամ կմոռանամ, - թեթև ծիծաղեց, - նենց ոչինչ, նորմալա։ Ամառը աշխատել փող էի հավաքել հենց սենց դեպքերի համար։ Միջնապատի վիրահատությանը կհերիքի երևի։ Զգում էի, որ քիթս ջարդվելուա, բայց աչքիս 2րդ անգամվա համար էլ հավաքեմ, - պատկերացրեց, թե ինչ կլինի, երբ Թեհյոնն իմանա ամեն բան, - ըըը դե կարողա էլի տփոցիների մեջ ընգնենք էլի․․․
- Աստված չանի, - ասաց Լիլիան։
Աղջիկները ժպտացին տղաներին ու իջան ընկերուհու մոտ։ Յունգիի վզի երակները կատաղությունից ընդգծվել էին, իսկ Ռոքսին տան բակում շան հետ էր խաղում, որպեսզի ներվայնությունն անցներ։
//ԱՂՋԻԿՆԵՐ//
- Ոնց էղա՞ր, - հարցրեց Վիկան, երբ նրանք գնացին Ռոքսիի մոտ։
- Նորմալ Վիկ, - թեթև ժպտաց, - ներվերս չհերիքեց ուղղակի։ Որ դեմքիս չփչեր, ոչ ես կչռփեի, ոչ էլ ինքը թոքերը կքցեր -․- ։ Մեկա հլը ջղայնացած եմ։ Ընդե ի՞նչ կար։ Հլը բլթբլթո՞ւմ էր չայնիկը։ Յունգին էլի․․․
- Թեհյոնի չայնիկը հանգստացելա։ Բարիշեց հետս, իսկ այ Յունգին ոնց որ ծննդատան հայաթում սպասող պապա լիներ։
- Էհեեեեեե հիմա էլ պիտի մտածենք ոնց Ռոքսիին ու Յունին բարիշացնենք։
- Թո ռադ ըլնի։ Շան տեղ չեմ դնելու, ոչ մի բարիշել։ Էսքան վախտ ում հետ չեմ ունեցել բարիշել չի էղե։ Նույնն էլ պապայիս պարագան։ Նենց որ, եթե սկի պապայիս հետ չեմ դզվե Յունը ոոոոոովա՞, որ մի հատ էլ դզվեմ հետը։ Տեղից էլ դուրս չէր գալիս։
//ՏՂԱՆԵՐ//
Թեհյոնը նկատեց Յունգիի ներվայն վիճակն ու ասաց․
- Յունգի հանգստացի հլը։ Աղջիկա էլի․․․ Մի անգամ էլ կչռփի։
- 2 հիստերիկ են արա։ Սրանք աշկիս վեշնի կռվելու են։Ոչ են ա իրան տիրապետում, ոչ էլ էսի, - Յունգիի թշերը քաշեց ՉոնԳուկը, - թուլցի ապե։
- Գնացինք մեր տուն։ Նեռվերս չի հերիքըմ արա․․․
- Ձեր տունը բամբակ կա չէ՞։ Եթե հա հելանք, - ծիծաղում է ՉոնԳուկը։
- Բամբակ էլ կա, շոր էլ կա, թե չէ ոնց որ սատկած շներ ըլնենք, - իջան ներքև ու Յունգին նայեց աղջիկների կողմ։
//ԲՈԼՈՐԸ//
- Լի՛լ, ես էթում եմ Յունգիենց։ Բան պետք ըլնի կզանգես, խելոք կքնես, առավոտը քոլեջում կտենանք։
- Հա, էղավ։ Վիկ, Ռոքսի դուք իմ հետ կմնաք չէ՞։
- Ըհը, - Վիկան իր բարի ժպիտով։
- Հա, - Ռոքսին իր կոշտ ձայնով։
- Ֆսյո հելանք ընգեք առաջս, - հավանաբար ՉոնԳուկի քունը տանում է։
// ՏՂԱՆԵՐ//
Յունգիի տանը ։Դ
- Արա տղեք չգիդեմ էլ ոնց մերսի ասեմ ձեզ, - նստեց բազկաթոռին Թեհյոնը։
- Թարգիիի։
- Թեհյոն, բա ախպեր ենք արա հո մի օրվա համար չենք, - փռվեց բազմոցին Յունգին։
- Արա ես մի բան չջոգա, - տեղից վեր կացավ ՉոնԳուկն ու գնաց, հետո հետ եկավ դեղատուփի հետ, - եթե Յունը ծխումա, խիա՞ Ռոքսին կատաղում, են դեպքում, երբ իրա ձենը հազար տարվա ստաժով ծխողի ձենա, - սկսեց մշակել իր քթի վերքը, այնուհետև հին բամբակը հանելով, նորը մտցրեց քիթը։
- Յունգիի առողջության մասինա մտածում, - ծիծաղում է Թեհյոնը, - Յունգին դուրը գալսա աշկիս։
- Էնի իրա թոքերի մասին էր մտածում, - ծիծաղեց ՉոնԳուկը, - համ էլ նենց էր նայում, ոնց որ հեսա գերանդիով վիզը կդրելուա, - նենց ծիծաղեց քթից բամբակը թռավ Թեհյոնի այտին, - ներող ախպերս, - բոլորով սկսեցին ծիծաղել։
- Ըխք արաաա, - գոռալով ծիծաղեց Թեհյոնը։
- Արա հերիքա էդ թեմայով խոսաք։ Չեք տենո՞ւմ դեպռեսսվում եմ։ Քիչա մնում էթամ տամ սպանեմ։
- Ինչ կրքոտա հնչում Յունգի, - ձեռք է առնում ՉոնԳուկն ու ծիծաղում։
- Կրքո՞տ, - միացավ ծաղրանքին Թեհյոնը։
- Արա ոնց որ մեր հարևանի կնիկը ըլնի ես բամբակը, - բողքոքում է ՉոնԳուկը, երբ մյուս քթանցքի բամբակն էլ ընկնում է հատակին, - քիթս էլ դրա մարդը։
- Խի՞, վրից թռնումա՞, - սկսեցին ծիծաղել։
- Հա բա։
- Ես գնում եմ քնեմ, թե չէ երկուսիդ էլ կսպանեմ, ներվայնացած եմ․․․
- Էսի սաձիստա․․․
ՉոնԳուկն ու Թեհյոնը գնացին քնելու Յունգիի սենյակում, որպեսզի վերջինս չսպանի նրանց։ Իսկ Յունգին քնեց բազմոցին։
// ԱՂՋԻԿՆԵՐ//
Աղջիկները նստած ֆիլմ են դիտում, իսկ Վիկան միաժամանակ նյութեր է փորփրում, որպեսզի տնօրենին, որը սիրեկան ունի, շանտաժի ենթարկի։ Ասելով, թե, եթե վերջինս հեռացնի տղաներին քոլեջից ծեծկրտուկի պատճառով, ապա նրանց նկարները կհայտնվեն քոլեջի պատերին։
- Կարողա՞ գնանք քնենք արդեն, - հորանջում է Լիլիան։
Լիլիայի խնդրանքով նրանք դռամատիկ ռոմանտիկա էին նայում, ինչի հետևանքով էլ Ռոքսին անհետաքրքրությունից բարձը գրկած քնել է, ոտքերն էլ Լիլիայի ծնկներին դրած։ Լիլիան նկատեց, որ ընկերուհին քնած է ու քթի տակ ծիծաղեց։
- Վիկ, բայց դու զգույշ կլինես, լա՞վ։
- Ըհը, - համբուրեց երկուսի այտերը, - դուռը չփակեք, որ գա դուրսը չմնամ, - գնաց։
- Ռոքսի՛, հել գնա սենյակում քնի։ Դիվանը չորա, - նկատեց, որ Ռոքսին դեմքը կնճռոտեց քնի մեջ Վիկայի համբույրից, բայց վերջինս չի պատասխանում։
Մի խոսքով Ռոքսին բազմոցին մեռելի նման քնեց, Լիլիան իր սենյակում, Վիկան էլ մի ժամից վերադարձավ ու քնեց ազատ սենյակում։
Վաղը բոլորի համար ծանր օր է լինելու․․․
To be continued...
____________________________________________
Կարծիքնե՞ր ))
