6 부 - Part 6
——————————————————————————————————————————
// ԴԵՊՔԵՐԻՑ 2 ՏԱՐԻ ԱՆՑ //
Շուտով լինելու է մեր հերոսների քոլլեջի վերջին դասն ու միջոցառումը, երբ տարեվերջին նորից վեճ բռնկվեց։ Թե ինչ կռիվ, կիմանանք շուտով։ Իսկ այ օրինակ Յունգին ու Ռոքսին արդեն 3րդ տարին է ինչ լեզու չեն գտնում իրար հետ։ Թեհյոնն ու Վիկան դեռ ընդհանուր հայտարարի չեն գալիս, սակայն հարսանիքի օրն արդեն որոշված է։ Լիլիան ու ՉոնԳուկն ընկերներ են, իհարկե դիստանցիայի մեջ։ Թեհյոնը դեռ ոչինչ չգիտի, իսկ ՉոնԳուկի մայրը, ցավոք սրտի, մի տարի առաջ հեռացավ կյանքից, այդպես էլ չտեսնելով արժանի զավակի։ ՉոնԳուկի համար շատ դժվար օրեր էին, սակայն ընկերներն իր կողքին էին, նույնիսկ Լիլիան, իսկ Թեհյոնի ներկայությունն էլ ավելի էր խոցում նրան։
Դասերին մի շաբաթ բան է մնացել։ Եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում։
Դասի են նստած բոլորը, ոմանք քնած են, ոմանք լեկցիա են գրում, ոմանք մտահոգ են վաղվա օրվա մասին։ Ու բոլորին այդ ամենից շեղում է զանգի ձայնը, որն էլ իր հերթին հայտարարում է դասերի ավարտը։ Ամբողջ դասապռոցեսսին Յունգին ճըպացնելով ծամոն էր ծամում, հեռախոսով խաղում, մեքենաների ձայներ հանելով։ Ռոքսին դեռ զսպում է իրեն, սակայն միևնույնն է նյարդայնանում է։ ՉոնԳուկը դասի վերջում նոր ներս եկավ, դուրս էր գնացել։
- Հա, բանը, կներեք։
- Ախ արա, - Թեհյոնը ձեռքը դնչի տակ նստած էր, աչքն էր կպել, իսկ գլուխը ձեռքից սայթաքեց ու հարվածեց սեղանին։
- Ես ինչ դատարկության ձեն էր, - ծիծաղում է ՉոնԳուկը, իսկ Լիլիան նայելով եղբորը քթի տակ ծիծաղեց։
- Հոգնա արաաա, - դեռ ճպացնում է ծամոնն ու հորանջում։
- Գոնե բերանդ փագի արա, - ասաց Թեհյոնը, ալարելով թե գլուխը բարձրացնի։
- Քիչ որոճայիր չէիր հոգնի, - չդիմացավ Ռոքսին։
- Վայ հորս արև էլի սկսվավ, - ձեռքը ճըտացրեց ճակատին ՉոնԳուկն ու Յունգիի հորանջյունից վարակվելով ասաց, ուստի խոսքերն աղավաղվեցին դրանից, իսկ Վիկան պատին հենված ծիծաղում է։
- Ես ինչ ժամկետն անց գերանդիի ճռռոցա, - գլորեց աչքերը Յունգին։
- Գերանդիների ժամկետը չի անցնում ու իրանք չեն ճռում, - գլորեց աչքերը Ռոքսին։
- Հա տենց ջոգա՞ր, որ քո մասինա խոսքը։
- Մի սկսեք էլիիի, - Լլիլիան Վիկայի կողքին կանգնած է։
- Վիկ ինշ մի պատի տակի սրիկայի կարգավիճակով լռված ես, - այնպես հարցրեց ՉոնԳուկը, որ միայն Վիկան լսի։
- Իմ վրա չվերցրեցի, սխալդ ուղղեցի։ Հումոր անելուց առաջ էլ լավ մտածի նոր արա, թե չէ չի ստացվում մոտդ։
- Թո սկսեն արա, գնացեք պոպկոռն բերեք, հեսա բաևիկա սկսում, - վեր կացավ ու նստեց սեղանին Թեհյոնը։
- Ինձ հարազատ վիճակա Չոն, - ցածր պատասխանեց Վիկան ու ծիծաղեց։
- Դոդ, - ժպտաց Վիկային ու գնաց նստեց Թեհյոնի գիրկը, - ես էլ քեզ պոպկոռն։ Տեղով պոպկոռն եմ։
- Ոչինչ չէ՞, որ քնեմ, - Վիկան հենվեց Լիլիային։
- Հա, բայց ո՞վ ասեց, որ ես կատակ էի անում։
- Քեզ ուտե՞մ Չոն, - բացեց բերանը Թեհյոնն ու ատամներով կպավ ՉոնԳուկի գլխին։
- Դե եթե բառացի գերանդու ճռռոց չէր լսվում, ուրեմն դու քո արևին հումոր էիր անում, - գլորեց աչքերը Ռոքսին։
- Կե՛ր, կե՛ր ամբողջովին, - ծիծաղում է ՉոնԳուկը։
- Քնի կյանքս, բայց ոնց ես քեզ զգո՞ւմ, - հարցրեց Լիլիան Վիկային։
- Ըխք այ փնթի, - թքեց գետնին Թեհյոնը, - վերջի անգամ երբ ես լողացե․․․
- Լավ եմ զգում, զուտ քունսա տանում։
- Իմ հըմար ճռռումա էդ հարցն էլ քո հետ չպտի քննարկեմ Ռոքսաննա։
- Քիմ Քարդաշյանը գլուխը Քենդալլ Ջենների մեջքինա տվել։ Չերեզ չուռ մեծ կարծիք ունես քո մասին մինուս անվերջություն հալովդ Մին ՅունԳի։ Ահավոր ծիծաղալու ես։ Հա քստածի, հատկապես, երբ վերևից գլխիդ ջուրա լցվում, հիշո՞ւմ ես 2 տարի առաջ, - ծիծաղում է։
- Գիդես քանի՞ հոգի են քո նման էկել ձեռիս տակով անցել։ Քեզ մի ճղի, մեկա ուշադրության կենտրոնում չես ըլնելու։
- Յունգի լավ հերիքա, - լրջացավ Թեհյոնը։
- Ասենք այ բեմի փոշի, դու ո՞վ ես, որ մի հատ էլ ուզենամ քո ուշադրությանը արժանանամ, - ծիծաղում է, - նենց մեծ-մեծ փռթում ես էլի, ասածներդ ո՛չ տեսքիդ հետ են բռնում, ո՛չ էլ պահելաձևիդ։ Ու են, որ ամեն ինչը մի ուղղությամբ ես հասկանում, սահմանափակ ուղեղիդ ձուն գա հա, - կուրսղեկն էլ դռան մոտ կանգնած լսում է ամեն բան։
- Ռոքսի դու էլ քեզ նորմալ պահի։ Չե՞ս ջոգում, որ բեսամփ լեզվիդ ես տալիս ու կարողա Յունգին կատաղի լեզուդ կդրի։ Ձենդ կդրի սթրվի տեղդ։ Չե՞ս ջոգում, որ քեզ ես վատություն անում։
- Տո քեզ ով խոսացրեց է, - մուննաթ էկավ Ռոքսին։
- Պռծար Ռոքսի՞։ Կարա՞մ արդեն ծափ տամ, թե՞ հլը թատրոնդ շարունակում ես, - հանգիստ կանգնած է Յունգին։
- Ինձ ոշմեկ չի կարա խոսացնի։ Ես հո պատի տակի աղջիկ չեմ։ Երբ ուզում եմ խոսում եմ, երբ չեմ ուզում չեմ խոսում։
Ռոքսին իր տեղում նստած աչքերը գլորելով հավաքում է պայուսակն, իսկ կուրսղեկը սկսում է խոսել․
- Դե քանի որ տավա վերջ սենց վատ են իրանց պահում Մին Յունգին ու Ռոքսի Կուպեռը, ուրեմն թող գնան ու հավաքարարին օգնեն։
- Ի՞նչ հավաքարաաաաաարրրրրր, - թարս նայեց կուրսղեկի կողմ Յունգին։
- Հա օգնեցին, բա ոնց, - Ռոքսին պայուսակը վերցրեց ու դուրս գնաց լսարանից, անտեսելով կուրսղեկի ներկայությունը, իսկ Թեհյոնը ծիծաղում է կուրսղեկի տված առաջադրանքի վրա։
- Ռոքսի, կանգնի հլը, - ասաց Լիլիան ու Վիկայի հետ դուրս եկան։
// ԱՂՋԻԿՆԵՐ //
- ՀԸԸԸԸԸԸԸ ՀՄԻԻԻԻԻԻԻԻ Ի՞ՆՉԱ ԷՂԵ, ՈՐ ՄԵԿԻՆ ԵՄ ՉՈՐՍ ՀԱՏ ԳԱԹԱ ՊԱՐՏՔ, - նյարդայնացավ Ռոքսին։
- Ինչ ես մուննաթ գալիս -․- , - ասաց Լիլիան, իսկ Վիկան ծիծաղում է։
- Որտև նեռվայնանում եմ ամեն ինչից։ Ինչա իլէ։
- Մնալո՞ւ ես։
- Չէ, գնում եմ «տուն», - դե նա հանրակացարանում է ապրում Սեուլի ծայրամասերից մեկում։
- Արագ գնա հետ քանի չի գտել քեզ Ռոքսի, - առաջարկեց Վիկան։
- Լսի չէ, որ գնացիր բռնելուա ապուշ գործեր տա, ավելի լավա հիմա հետ գնաս Ռոքսիկ։
- Մեկա էդ էլ չի անելու Լիլ։
- Ավելով կլարեմ 2ին էլ ։Դ
- Ավելով չէ գերանդիով Ռոքսի, գերանդիով, - ծիծաղում են աղջիկները։
// ՏՂԱՆԵՐՆ ՈՒ ԿՈՒՐՍՂԵԿԸ //
- Ես ոշիբան էլ չեմ մաքրելու։ Մի հատ էլ չգա՞մ ձեր տան ճաշը սարքեմ։
- Վատ չէր լինի։
- Դե որ գամ, մի հատ էլ ձեզ խալաթ կնվիրեմ։
- Չէ, ես իմը քեզ կնվիրեմ։
Թեհյոնն ու ՉոնԳուկը ծիծաղում են Յունգիի ու տիկին Չա ԴոնՄիի խոսակցությունից։
- Չէ, չէ, ես ըտենց ճոխ նվերներ չեմ ընդունում։
- Լավ շատ ես խոսում անցիր առաջ։ Քիմ ՆամՋունն էլ ձեզ կհետևի, որ նորմալ գործ անեք, իսկ ես գնամ գտնեմ Կուպեռին։
- Ասի հավաքարարություն չե՛մ անելու։
- Դու սկսի, մինչև կուրսեցուդ բերեմ, - ասաց կուրսղեկը, Յունգիին դահլիճ հրելուց ու դուռը նրա վրա կողպելուց հետո, - ՆամՋուն կհետևես նորմալ գործ անեն։
- Հա բա ոնց, - իսկ մտքում․ «Բան ու գորձ չունե՞մ, վատա սա»։
Թեհյոնն այնքան ծիծաղեց, որ ընկավ գետնին։ ՉոնԳուկն օգնեց, որ նա վեր կենա, հետո ինքը ծիծաղից ընկավ։
// ԱՂՋԻԿՆԵՐ //
Աղջիկները ծիծաղում էին, երբ կուրսղեկը գնաց ու Ռոքսիի թևից քաշելով տարավ դահլիճ։
- Ես գնամ հա արդեն, պարից ուշանում եմ, - ծիծաղը զսպում է Լիլիան, - արի Վիկ։
Վիկան ու Լիլիան գնում են պարի սրահ։
- Դե պարի տենամ ոնց ես պարում Լիլ։
- Այշ, հավես չունեմ, - նստեց գետնին։
- Ինչ անհետաքրքիր մարդ դուրս էկար։
- Գնա վեշերը բեր էլի։
- Գնացի։
// ՉՈՆԳՈՒԿԸ, ԹԵՀՅՈՆՆ ՈՒ ՎԻԿԱՆ //
Երկուսով նստած սեղանին ծիծաղում են, երբ Վիկան գալիս է լսարան ու հավաքում իր ու Լիլիայի պայուսակները։
- Ես ո՞ւր Վգեյշըն։ Մենք տեղ պտի էթայինք, - հիշեցրեց Թեհյոնը։
- Մենակով գնա, լսարանն էլ չավիրեք։
- Ես մի հատ գնամ ջրազրկվեմ, - խաբեց, թե գնում է զուգարան, որպեսզի մենակ թողնի եկուսին ու դուրս եկավ։
// ՅՈՒՆԳԻՆ ՈՒ ՌՈՔՍԻՆ //
- ՀԱ ԲԱՅՑ -․- , - դուռը փակվեց Ռոքսիի դեմքին, նա պտտվեց ու տեսավ, որ Յունգին հենվել է պատուհանագոգին, ինքն էլ նստարաններից մեկի փոշին մարքեց ու նստեց վրան։
- Ուրդո՞ւց ենք սկսում գորձ անել, - նայեց Ռոքսիին։
- Ուրդուց ուզում ես սկսի, - մտավ հեռախոսի մեջ։
- Ուրդուց ուզե՞մ։ Ուրեմն դե նայի, - ցույց տվեց դահլիճի սկիզբը, - սկսում ես մաքրել։
- Էղավ, - ոտքը գցեց ոտքին քմծիծաղ տալով ու մնալով հեռախոսին կենտրոնացած։
- Օքեեեյյյ, - նստեց պատուհանագոգին, - դե հետո պատասխան կտաս չարածիդ համար։
Նույն րոպեին կուրսղեկը մի քանի անգամ թակեց դահլիճի դռան ապակուն ու գոռաց․ «Արագացրեք»։
// ԹԵՀՅՈՆՆ ՈՒ ՎԻԿԱՆ //
- Մենակ չեմ էթում, էթում ենք իրար հետ։ Լիլիկի սումկեն էլ թող ինքը կգա կվերցնի։
- Կտանեմ իրան կտամ նոր կգնանք, - գլորեց աչքերը։
- Ո՞ւր ա որ։ Արա դե թո ինքը տանի, - խլեց Վիկայի ձեռքից ու դրեց տեղը։
- Վռա՞զ ես։
- Ահագին վռազ եմ։
- Դե կսպասես։
- Ինչ մի դժվար բան էր, - Վիկայի ձեռքից քաշելով հանեց դուրս։
- Էշ ես դո՞ւ, - ձեռքը քաշեց, - ցավացնում ես։
- Բա կարողա՞ գիդես ձեռ առնելիք եմ։ Անցի առաջ։
- Չոբան, - քթի տակ ասաց ու սկսեցին քայլել։
- Ոչինչ, դու ինձ ըտենց էլ ես չէ՞ սիրում։
- Վայ լսի, աստվածացնում եմ։
- Գիդեմ, գիդեմ։ Դու գիդե՞ս, որ մենք ժամանակ չունենք։
- Էդ ինձ չի հետաքրքրում։
- Հարսիդ շորն ընտրե՞լ ես արդեն, - ծիծաղում է։
- Շատ ծիծաղալուա։ ՉԷ՛։
- Բա հենա գնում ենք ընտրես։ Չնայած ասում են, պտի փեսեն մինչև հարսանիքը հարսին հարսի շորով չտենա, բայց էդի ինձ չի հետաքրքրում։
- Ես մտածում եմ ինչ անեմ հարսանիքը չլինի, դու հարսի շորի դա՞ռդն ես։
- Չես ջոգո՞ւմ, որ ընգել ենք պտի քաշենք, էլ ուրիշ ելք չկա։
- Խի՞ չկա, լավ էլ կա՛։
- Հա լավ, խի՞ չես ուզում, - կանգնեց Վիկայի առջև։
- Դու լո՞ւրջ ես խոսում։ Ես քեզ սկի նորմալ չեմ էլ ճանաչում։
- Էսքան տարիա իրար հետ շփվում, սովորում ենք։ Չե՞ս ճանաչում։ Ձե՞ռ ես առնում։ Ղժժո՞ւմ ես վրես։
- Էդ ի՞նչ կապ ունի։ Ո՛չ ես եմ քո հետ ժամերով խոսացել անկեղծացել, կիսվել, ո՛չ էլ դու։
- Վախ մորս արև, արի քեզ տանեմ տուն, անիմաստա մեր խոսալը։
- Մենակով էլ կարամ գնամ, - ուսերը թափ տվեց։
- Չէ, էթում ենք մեր տուն ու ասում ենք, որ չենք փսակվում, - Վիկայի ձեռքից քաշքշելով տանում է։
- ԹՈՈՈՈՈՈՈՈՂ, - գոռաց, հետո ձայնն իջեցրեց, - թող խնդրում եմ։
- Չեմ թողում, կհասնենք տեղ կթողեմ, - ինչքան ուժ ունի սեղմում է թևը։
- Թևս թող հանգիստ խոսանք։
- Կհասնենք տուն կխոսանք։
- Չէ, քո հետ անհնարա հանգիստ խոսալը, - ձեռքը քաշքշում է, որպեսզի ազատվի Թեհյոնի ձեռքից։
Հոնքերը կիտած հայացքով նայեց Վիկային ու թևը բաց թողեց։ Վիկան մյուս ձեռքը դրեց թևի այն մասին, որտեղից քաշում էր Թեհյոնը։
- Իսկ հիմա արի հանգիստ խոսանք։ Սկսենք պահվածքիցդ։ Բացատրի պահվածքդ։
- ԴՈՒ ՄԵԿԱ ՔՈ ԷՇՆ ԵՍ ՔՇՈՒՄ։ ԻՄԱՍՏ ՉԿԱ՛։ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆ, ԱՍՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆՔ։ ԷԴ ՉԻ՞ ՈՒԶԱԾԴ, - ինչքան ուժ ունի գոռում է փողոցով մեկ։
- Կներես, - նայեց Թեհյոնին, աչքերը մի քիչ լցվեցին, բայց գլուխը կախեց, որ չերևա։
- Խի՞ ես լացում, - ձեռքերով գլուխը բարձրացրեց։
- Առանց պատճառ, - մաքրեց արցունքներն ու թույլ ժպտաց։
- Հա ուրախությունից ես լացում, որ ուզածդ եմ անո՞ւմ։
- Խի՞ ես տենց վստահ, որ ուզածս էդա։
- Ես իմ տեսածն եմ ասում։
- Ափսոս սխալ ես տեսնում։
- Բա ի՞նչ ես ուզում, - քայլելով հասան տան դիմաց։
Վիկան ուսերը թափ տվեց, իբրև՝ «չգիտեմ»-ի դաունի ժպիտով։
- Բա գիդե՞ս ես ինչ եմ ուզում։
- Ասա, որ իմանամ։
Թեհյոնը մոտենալով Վիկային, մազերը վզից այն կողմ տարավ, մյուս ձեռքն էլ դրեց Վիկայի դեմքին ու համբուրեց Վիկայի շուրթերը։
// ՉՈՆԳՈՒԿՆ ՈՒ ԼԻԼԻԱՆ //
ՉոնԳուկը դուրս էր եկել լսարանից ու շրջում էր քոլլեջով մեկ։ Լիլիան զգաց, որ Վիկան ուշանում է ու ալարելով վեր կացավ, սկսեց պարել։ ՉոնԳուկն անցնում էր պարի սրահի մոտով, երբ նկատեց Լիլիային խորացած պարելուց։ Արագ հետ գնաց, պպզեց ապակիների անկյունում ու սկսեց թաքուն հիանալ, երբ Լիլիան պտույտ կատարելուց ոտքը ոլորեց ու ընկավ։ ՉոնԳուկը տեղից վեր թռավ ու վազեց Լիլիայի մոտ։
- Լա՞վ ես, - օգնում է, որ վեր կենա։
- Դո՞ւ որտեղից հայտնվեցիր։ Լավ եմ։
- Ըըըը նայում էի, թե ոնց էիր պարում, բայց էդ հեչ, - օգնեց, որ կանգնի։
- Լավ եմ ապրես, բայց կարաս գնաս, - իրենից անկախ պինդ բռնել է ՉոնԳուկի ամուր թևերից։
- Դե թևերս թող գնամ․․․
- Վայ, չէի զգացել, - ձեռքերը քաշեց ու մի կերպ կանգնեց։
- Զգուշ, - մեջքից պահեց, - չես կարո՞ւմ կանգնես։
- Կարում եմ, ուղղակի էդ պահին ըտենց ստացվեց։
- Լաաավ, - հենց ձեռքերը քաշեց, Լիլիան ընկավ, - իյէ -․- հեռախոս կա՞ մոտդ։
- Ախխխ, - նվվաց ու ոտքից բռնեց, - չէ, Վիկան պիտի վեշերս բերեր ըտենց էլ չբերեց։
- Իմ հեռոյի մեջ էլ փող չկա, - ձեռքը ճըտացրեց ճակատին, - լավ, բեզ պանիկի ու առանց գոռալու, - միանգամից վերցրեց Լիլիային ձեռքերի վրա ու վազեց քոլլեջից դուրս ու շարունակում է վազել, դեպի մոտակա հիվանդանոց։
- Հեսա գցելու ես ավելի ջարդվեմ, - վզից պինդ գրկել է։
- Իյա լո՞ւրջ։ Բա տենաս խի՞ եմ օրը 240 հատ ժիմ անում, - կատակելով ու ծիծաղելով հասան հիվանդանոց։
ՉոնԳուկը տարավ Լիլիային կոտրվածքների բաժին, որպեսզի ռենգեն անեն։ ՉոնԳուկը նստած է բժշկի սենյակում, իրենից մի քանի մետր հեռավորության վրա էլ Լիլիայի ոտքն են ստուգում։ Իսկ Լիլիան նվվիկ դեմքով նստել է ու հենց ոտքին է կպնում բժիշկը, միանգամից գոռում է։
- Կոտրվածք հո չկա՞։
- Չէ, ուղղակի ցավացրելա։ Հիմա դեղ կքսեմ ու վիրակապ կդնեմ, լավ կլինի 1 օր չքայլի։
- Հաաա հարց չկա ես կտանեմ տուն, - մտքում․ «Հա բայց ես ավտո չունեմ»։
- Հա, կզանգեմ ախպորս կգա կտանի ինձ, - հիշեց, որ հեռախոս չունի մոտը, - այշ։ ՉԷ։
- Զատո սենց ուժեղ կուրսեցի ունես։ Արի, արի ցավդ տանեմ։ Մերսի բժիշկ, - Լիլիայից թաքուն վճարեց բժշկին իր աշխատանքի համար, իր հավաքած գումարներով, հետո նորից վերցրեց Լիլիային ձեռքերի վրա ու արդեն հանգիստ քայլում են դեպի տուն, - ինչ լոքշ ավտո եմ տո։ Ոչ կանդիցիանեռ ունեմ, ոչ մագ։ Չնայած մագ ունեմ, կուզե՞ս երգեմ լոքշ չգնանք, - ծիծաղում է։
- Չէ գոհ եմ ես քո երգելուց։ Մերսի ամեն ինչի համար, - նայեց ՉոնԳուկին ու ժպտաց։
- Ուզում ես ասես անտաղա՞նդ եմ․․․ Աաաա ինչի համար, բա որ օրվա կուրսեցին ենք, - մի տեսակ տխուրոտ։
- Չէ անտաղանդ չես։ Չէ իրոք մերսի, որ էդ անտեր մտքերով չտարվեի չէի ընկնի, հիմա էլ սենց չէր լինի։
- Ի՞նչ միտք։ Կներես իհարկե։
- Ոչ մի կարևոր բան։ Անիմաստ մտքեր ու անիմաստ զգացմունքներ։ Մի խոսքով․․․
- Լավ։ Նենցա սիրտս պեռաշկի ուզում տո։
- Մեր տանը կուտես։
- Չէ, են խանութը լավնա, սպասի ստեղ, - նստեցրեց Լիլիային մոտակա բոռձյուռին (հա լավ դե հայերեն չգիդեմ), գնաց երկու բլիթ բերեց, մեկը տվեց Լիլիային, մյուսն էլ պահեց իրեն ու Լիլիայից 30սմ հեռու նստեց, - առավոտից բան չենք կերել, համ էլ պիտի ուտենք, որ քեզ տանեմ տուն, - մոտի փողերը վերջնական մսխեց։
- Ապրես, - ժպտաց, սկսեց ուտել, - դպրոցը հիշեցի, մեկ էլ ընդեղ էինք պեռաշկի ուտում։
- Սուս, ոչ մի դպրոց, անցյալի էջերը չեմ սիրում։ Համ էլ էսի կառտոլովա, ընդեղ մսով էինք ուտում, - դաունի պես անկեղծ ծիծաղում է։
- Ես լավ բաներն եմ հիշում, - ձգվեց դեպի ՉոնԳուկն ու մատով բերանի կողքին կպավ, - կեղտոտվել էր։
- Հա, զգում էի, որ ինչ-որ բան համը հանումա, - լուրջ-լուրջ ասաց ու նայեց Լիլիայի աչքերին։
- Դե էլ չի խանգարի, - թեթև ժպտաց։
Գլխով արեց, թեթև ժպտաց։ Արագ աչքերը փաղցրեց Լիլիայի վրայից ու խելոք ուտում է բլիթը։
- Մի բան խնդրեմ կանե՞ս։
- Ըհը, - ծամելով ու վերևի հոսանքի լարերին նստած ճնճղուկներին նայելով։
- Յունգիենք քոլլեջն են չէ՞։ Գրի թող րյուկզակս ու պահարանիս շորերը բերեն էլի։
- Հեսա, - տեղից վեր կացավ, մեկից հեռախոս խնդրեց ու զանգում է Յունգիին։
// ՅՈՒՆԳԻՆ ՈՒ ՌՈՔՍԻՆ //
- Վախ հորս արև։ Ինձ էլ քեզ էլ պետք չի, չէ՞, որ նույն տեղը երկար մնանք։
- Լավ, հել ես բեմը սրբեմ, դու էլ աթոռները, - հոգնած դեմքով նայեց Յունգիին ու վեր կացավ։
- Այ ես ուրիշ բան, - կտոր վերցրեց ու սկսեց աթոռները սրբել։
Ռոքսին գնաց գետնի փայտերից մեկը քաշեց, մնացածն ընկան։ Ինքն իր վրա ջղայնացավ, վերցրեց դրանցից մեկը, մնացածը դրեց տեղն ու շորերը թափ տալուց հետո սկսեց բեմը սրբել, հետո մասծիկա (էս մեկն էլ չգիդեմ ։Դ) քսեց։ Երբեմն-երբեմն փոշուց հազում է։
- Սաղ ես, թե՞ մեռար, - գոռաց Յունգին։
- Սաղ եմ, - գոռաց ի պատասխան։
- Նայի դու ես, - աթոռներից մեկի վրայից վանող, ինչ-որ տեղ նույնիսկ վախենալու դեմքով տիկնիկ ցույց տվեց։
- Ես էլ հայելուդ մեջի տղենա, - գետնից շորը բարձրացրեց վերև։
- Հորս արև հետդ խոսալ չի ըլնում։ Հաշվենք չլսա ասածդ։
- Ես ներվայն եմ -․- ավելի լավա սուս գորձներս անենք։
- Հոգնեցի արդեն, - նստեց աթոռին, արդեն դահլիճի աթոռների կեսը սրբել է։
Ռոքսին գնաց ջրի պզիկը վերցրեց, մոտեցավ Յունգիին ու սկսեց թույլ ջրել երեսը։
- Հոգնել չկա, աշխատանքային, աշխատանքային, - կարելի է ասել կյանքում առաջին անգամ ժպտաց։
Ծիծաղեց, մյուսը վերցրեց, ինքն էլ Ռոքսիին ջրեց, վերջում լնդեց (երևի հիշում եք լնդելը որնա ։Դ)։
- Ես չեմ հոգնել, քո վրա արա։
Վերդարձավ բեմ, ինքն էլ չհասկացավ, թե ինչու, բայց վարագույրները թափ տվեց։ Ամբողջ փոշին լցվեց վրան ու սկսեց հազալ-խեղդվել։ Պզիկով սկսեց օդ ջուր անել, որ մի քիչ հանդարտանա օդը, սակայն փոշի չէր, արդեն հող էր։ Մանր ցեխերի տեսքով փաթիլներ իջան Ռոքսիի հագուստի վրա ու լաքաներ թողելով փչացրին դա։ Ռոքսին դրան ուշադրություն չդարձնելով սկսեց բեմի աստճանները մաքրել գետնի շորով։
- Ինչին կպնում ես մի բան ըլնումա -․- , - վեր կացավ ու շարունակում է մաքրել մնացած աթոռները։
- Մամաս ասում էր, որ թավաքյալի էրեխա եմ մեծանում, - ծիծաղելով բեմի դիմացն է մաքրում։
- Ինձ էլ էին նույնը ասում, չնայած ճիշտ էին ասում։
- Նենց մի քիչ էլ դախոտ, - ավելացրեց Յունգիին ու ծիծաղեց։
- Դու էլ նենց ոչինչ։ Փաստորեն ստացվումա էլի չկռվել, - կեպին հանեց։
- Ես արդեն չեմ էլ հիշում, թե ինչից էինք կռվել, որ սկսեցիր ներվերիս ազդել, - ծիծաղում է, անջատված, մաքրած տեղով անցնում էր, ոտքը սայթաքեց, ընկավ ու միանգամից վեր կացավ զոմբիի դեմքով, - հաաաաաաա՜՜, նայի՜ ինչ լավ եմ մաքրե, ոտս սոտա տալի արդեն։
- Ծխելուս պատճառով ենք կռվել ես լավ հիշում եմ։ Հա նենց ես պռտել, պոլը հայելու տեղ կարանք օգտագործենք, - ծիծաղում է։
Կուրսղեկը մտավ ներս։
- Իյա, դե սենց լավ մաքրել եք, զարդարեք էլ։ Վերջ ի վերջո ձեր միջոցառումնա ստեղ լինելու։ ՆամՋո՞ւն, - կուրսի ավագ, Քիմ ՆամՋունը զարդարելիքների արկղ բերեց 2ի առաջ ու «ես մեղք չունեմ» դեմքով նայեց նրանց ու գնաց, - դե արագացրեք էրեխեք ջան, - ասաց ու գնաց։
- Հա բաաաաաաաաաաաայց -․-
- Ոնց արա, ավարտո՞ւմ ենք արդեն, - Յունգին մի տեսակ նեղվեց։
- Հազիվ մի լավ բան լսեցի քեզնից, - ծիծաղեց, հետո սկսեց երջո-երջո խոսել, - կաշխատե՜մ, փող կհավաքե՜մ ու մի քանի քաղաք կգնա՜մ, ապառատս կվերցնե՜մ, ֆոտոներ կանեմ, մի հատ ալբոմ կառնեմ, նկարները կհանեմ կկպցնեմ մեջը։ Ծերության օրոք էլ կբացեմ կնայեմ, մի քիչ կնեղվեմ, որ պառավ եմ ու կմեռնեմ։ Ուուու գերանդիովիս կտենա՜մ, բոժե՜, - արդեն թռվռում է, - հա վայ, կներեք, - ուղղվեց։
- Ըտենց ուրա՞խ ես, որ մեզնից բաժանվելու ես։
- Է մեկա մի օր պիտի բաժանվեի, համ էլ նենց չի Վիկային ու Լիլիային չեմ տենա։ Այյ ափսոս մեկը կար, ըտենց էլ չշփվեցի հետը։ Հետաքրքրիր էր երևում, կուզեի հետը մի անգամ ֆուտբոլ նայեի։
- Էդ ո՞վ, - մի տեսակ նայեց Ռոքսիին։
- Են Սեհունի ընգեր Քայը։ Են որ մեր թայ են, ուղղակի իրանց ֆակուլտետը մի տարի ավելա է, մյուս տարի ա ավարտվում կենսաքիմիայի դասընթացը, այ էդ Քայը, Քիմ ՉոնԻնը էլի։
- Դուրդ գալիսա՞։ Բա խի՞ ես ժամանակ կորցնում։ Գնա հետը ծանոթացի, - կեպիի հետ է խաղում։
- Չէ դուրս չի գալիս, ուղղակի։ Իմ ճաշակով մարդ ինձ թվումա գոյություն չունի։
- Խի՞, իդեալիստ ես։
- Է հա բա, պատկերացրա իմ բոյի մի հատ տղու կապուտ մազերով ու իմ նման դավադիդ էղած դեմքով։ Այ իմ նման մտածող մարդ չկա։ Ովա գժվե գնա մազերը կապուտ ներկի, եթե ոչ ես, - ծիծաղում է, - չնայած ինքն էլ դժվար դուրս գա։ Ես ընդհանրապես դրա մասին չեմ մտածում։ Ուղղակի իմ պատկերացրած տղեն պիտի լինի իմ նման տարօրինակ, սիրի ռոք ու կապույտ մազերով լինի, - ուսերը թափ տվեց, - իսկ ՉոնԻնը, ուղղակի հավես դեմքա, բայց իմաստ չկա հետը ծանոթանամ, որովհետև նախ հավես չունեմ, հետո արդեն ավարտում եմ ու հետո ես մտածել էի սենց՝ եթե ինքը ուզենա ծանոթանա, չեմ չորելու ուղարկեմ գրողի ծոցը էլի։
- Ես դպրոցում փիրուզագույն մազերով եմ էղել։ Հետո վերադարձա սև մազերիս։
- Ծեխյո՞ն, - ռուսական ակցենտով զարմացավ, (ստեղա էլի Թեհյոնը սաղ փողոցով մեկ գոռում «դու մեկա քո էշն ես քշում»)։
- Թեհյոնի ձենը չէ՞ր, - արագ կանգնեց։
- Ոնց որ։ Քել արագ դասավորենք, հետո կզանգես կիմանաս ինչա էղել։
- Զանգա գալիս մի րոպե հլը, - պատասխանեց, - լսեց։
// ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ //
- Յունգըլո Չոննա, լսի Լիլիկը շորերն ու սումկեն թողելա դպրոցում, որ ես մարդու փողերը քամուն չտամ կգաք Լիլիկենց տուն, կասեմ ինչա էղե, ոշմ հավքեք տարեք Լիլիկենց, մինչև գանք, - անջատեց։
// ՅՈՒՆԳԻՆ ՈՒ ՌՈՔՍԻՆ //
- Լիլիկի շորերն ու սումկեն պտի տանենք իրանց տուն, Չոնն էր։ Տակ շտո Թեհյոնից պրյամոյ կիմանանք խի էր գոռում։ Արի արագ զարդարենք։ Քել ուսերիս նստի, որ սրանք վերևից կախես, - ցույց տվեց զանգերը։
- Իջի աթոռի մակարդակին։
- Դավայ նստի, - մի քիչ իջավ։
- Բոյս նենց չէր հասնի, կներես, - կոշիկները հանեց ու կանգնեց Յունգիի ուսերին։
Յունգին բռնեց Ռոքսիի ոտքերից, որպեսզի չընկնի ու նայելով վերև ժպտաց։
- Դե զգուշ ուգառ չկպնես, - ծիծաղում է ու զանգերը կախում առաստաղի մեխերից։
- Չեմ խեղդվի, դու գործդ արա, - ոտքերից պինդ բռնել է։
- Հեսա ոսկորներս ձեռնքերիդ մեջ կփշրվեն տնաշեն, - ավարտեց, - բա հիմա ո՞նց իջնեմ։
Յունգին մոտեցավ պատուհանագոգին ու մի քիչ իջավ, որ Ռոքսին կանգնի պատուհանագոգին, ինչից հետո էլ գրկեց ու իջեցրեց։
- Վայ գլուխս ֆռաց ես ինչ բոյով էի, - ծիծաղում է, - դե հելանք արդեն, - գետնի կտորները հավաքեց դրեց տեղը։
Ռոքսին 2 ձեռքերը դրեց Յունգիի ուսերին ու Յունգիին հրել/վազելով գնացին Լիլիայի իրերը վերցնելու։ Վերցրին դրանք ու ճամփա ընկան դեպի Թեհյոնենց տուն։
Երբ գնացին հյուրասենյակ, հանդիպեցին Թեհյոնին ու Վիկային։
// ԹԵՀՅՈՆԸ, ՅՈՒՆԳԻՆ, ՌՈՔՍԻՆ ՈՒ ՎԻԿԱՆ //
- Հմի էլի՞ նույն կարծիքի ես։ Գնա՞մ ասեմ, որ համաձայն չենք։
- Էդ ինչի՞ն համաձայն չեք, - հարցրեց Յունգին դնելով Լիլիայի իրերը բազմոցի կողքին ու նստելով բազկաոռին։
- Են ձախորդ փանոսն ու մատնաչափիկն ո՞ւր են, - նայում է շուրջը Ռոքսին ու նստում մյուս բազկաթոռին։
- Յանի երբ համաձ․․․ - Վիկան ինքն իրեն ընդհատեց, - բարև ձեզ։
- Իյա, բարև հարսիԳ, - ծիծաղեց Ռոքսին։
- Չգիտեմ, բայց ինձ փանոսը զանգեց, ասեց, որ Լիլիկի վեշերը բերենք տուն։
- Դև, - թարս նայեց Ռոքսիին Վիկան։
- Խի՞, Լիլիան չէր կարո՞ւմ բերեր։
// ՉՈՆԳՈՒԿՆ ՈՒ ԼԻԼԻԱՆ //
ՉոնԳուկն անջատեց հեռախոսազանգն ու տվեց անցորդին՝ շնորհակալություն հայտնելով։ Այնուհետև վերդարձավ Լիլիայի մոտ ու նորից 30սմ հեռավորության վրա նստեց կողքին։ Լիլիան արդեն վերջացրել էր ուտելը։
- Ֆսյո Լիլ ջան։
- Ապրես, - գլուխը դրեց ոտքերին։
- Են մյուս ոտդ կցավացնես, - 2 մատով գլուխը հրեց ձախ ոտքին, ծիծաղը զսպելով ու ճուռ ժպտալով։
- Չի ցավում նորմալա, - ծիծաղեց։
- Կցավա ոչինչ, - կերավ վերջացրեց, - տուր տոպրակդ։
Լիլիան տոպրակը տվեց տղային, նա դրկուսն էլ գցեց աղբամանը։ Մոտակա ցայտաղբյուրի (պուլպուլակ ։Դ) ջրով լվաց ձեռքերը, հետո թաց ձեռքերը չորացրեց տաբատի վրա (չէ ինքը հայ չի ։Դ)։ Վերդարձավ Լիլիայի մոտ ու նորից նրան վերցնելով ձեռքերի վրա, գնում է դեպի նրանց տուն։
- Մի քանի կիլո նիհարեցիր մի քանի ժամվա ընթացքում, - ծիծաղում է Լիլիան։
- Կես կիլո բեռի՞ց, - ծիծաղում է։
Քամին Լիլիայի մազերը մտցնում է ՉոնԳուկի բերանը։
- Լսի, հենց մեր փողոցն անցնելու լույսը կանաչ լինի ձեն հանի, որ առաջ էթամ մազերդ խանգարում են։
- Սենց լավա՞, - մի ձեռքով գրկեց ՉոնԳուկի վզից, մյուսով բռնեց մազերը։
- Շատ, - ՉոնԳուկի աչքի բբերը քիչ են մնում կլորից ձևափոխվեն սրտաձևի, սակայն նա դա այն հովանու ներքո է անում, իբրև դիմացն է տեսնում ու երջանկացել է։
Կանաչ լույսը վառվեց։ Նրանք անցնում են փողոցն ու բոլորը նայում են իրենց կողմ։ ՉոնԳուկը երկու տարի առաջ նույն փողոցով բոբիկ էր անցնում, ինչը հիշելով նյարդայնացավ։
- Հըըըը ջարդած ոտնաթաթ էլ չեք տեսե՞։ Չնայած ջարդած չի։ Ոնց եմ ատում ձեր տան թաղերը, չնայած ստե հայտնի նեուդաչնիկ եմ։ Այ մարդ Ռոքսիի հետ շփվելն էլ էսա էլի, ռուսերենս բացվումա արդեն, փոխանակ անգլերեն սովորեմ։
- Բայց ի՞նչ են քեզ ստեղ ճանաչում, - գլուխը դրեց համարյա ուսին։
- Են որ էրկու տարի առաջ բոբիկ մտել էի այ եեեն, - հայացքով ցույց տվեց, - կոշիկի խանութը։
- Իրանք հիմա դաժե քեզ չեն էլ հիշում։ Նենց որ հանգիստ։
- Ավելի լավ, - ամբողջ սեփական տների փողոցի շարքով գնալուց ՉոնԳուկն աղոթում է, որպեսզի Թեհյոնը տանը չլինի։
- Ոնց որ աշխարհի ծայրին լինի մեր տունը։
- Լավա էլի սաղից կդրված աբրում եք, - մտան դարպասից ներս, նայեց վերև, պատշգամբը նկատեց ու հիշեց, - ներեցի՞ր դու ինձ էրկու տարի առաջ, - արմունկով դուռը բացելով մտավ ներս, հետո ոտքով փակեց, - դե եսքան տարվա մեջ էլ առիթ չէր էղել, որ առանձնանայինք։
// ԲՈԼՈՐԸ //
Ռոքսին լսելով ՉոնԳուկի ձայնը միանգամից զգաստացավ, վախից թուքը կուլ տվեց, հասկանալով, որ նրանք խոսում էին գռազի մասին։
- Դու իմ փոխարեն լինեիր կներեի՞ր։
- Չգիտեմ, երեևի հա, որովհետև ես էդ օրը բալկոնում ինչ ասել եմ անկեղծ եմ ասել․․․ - հյուրասենյակ մտնելուն պես, տեսնելով բոլորին, քիչ էր մնում Լիլիային ձեռքերից գցեր գետնին։
- Էդ ի՞նչը պիտի ների։ Դու ոտ չունե՞ս, որ Չոնի գիրգն ես, - վեր կացավ տեղից։
- Թքանք, - շշնջաց Վիկան Ռոքսիի ականջին։
- Դե ուրեմն ես էլ եմ․․․ - չհասցրեց ասի «ներում» բառն ու մտան հյուրասենյակ։
- Վայ քո արա, - Յունգին իրար խառնվեց։
Ռոքսիի աչքերը ակամայից լցվեցին։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվելու հիմա։ ՉոնԳուկն արագ նստեցրեց Լիլիային բազմոցին՝ Վիկայի կողքին։
- Ի՞նչ բալկոն, ի՞նչ ասած ու ինչի՞ ես Չոնի գիրկը, չնայած արդեն դիվանին ես, - մեկ նայում է քրոջը, մեկ՝ ընկերոջը։
- ․․․
To be continued...// 계속 될
——————————————————————————————————————————————
Քոմմը չմոռանաք ❤️
