8 страница10 мая 2019, 14:12

7 부 - Part 7


——————————————————————————————————————————

  Լարված իրավիճակ է տիրում։ Բոլորն ասես շունչները պահած լինեն։
- Ի՞նչ բալկոն, ի՞նչ ասած ու ինչի՞ ես Չոնի գիրկը, չնայած արդեն դիվանին ես, - մեկ նայում է քրոջը, մեկ՝ ընկերոջը։
- Լիլիան ոտը վնասել էր պռոստը, - մի շնչով։
- Ոչ մի բան Թեհյոն։ Իսկ գիրկն էի, որովհետև պարելուց ընկել էի ոտս վնասել, բերեց տուն, էդքան բան։ Էդ էլ քո շնորհակալությունը։
- Ես հեսա ամեն ինչ կբացատրեմ։ Լիլիա սուս մնա, ես 2 տարի առաջ էլ ասել էի, որ ասելու եմ ախպորդ։
- Չասես Չոն․․․
- Թեհյոն մինչև վերջ ես լսելու․․․ - անտեսեց Լիլիային ՉոնԳուկը։
- Գնա մոտիկ կանգնի, որ չտա սպանի, - Վիկան մոտեցավ Յունգիին ու ականջին շշնջաց։
- Փորձանք ես դու աղջի՞։ Ասա ախպերս, համ էլ ապրես, որ բերել տուն ես հասցրել։
- Դուք էլ գնացեք Լիլիկի կողքը, 3րդ համաշխարհայիննա սկսվում, - վեր կացավ ու գնաց կանգնեց մյուս տղաներին մոտիկ, - չէ Լիլ, թող ասի։ Ճիշտը ասելնա։
Լիլիան ոչինչ չասեց ու ոտքերը գրկեց։ Աղջիկներն էլ գնացին ընկերուհու մոտ ու գրկեցին նրան։
- Ինչա՞ էղե։ Կարողա՞ նորմալ խոսաք բան հասկանամ։
- Թեհյոն ոշմ դու գիտես, - «ախպերս» բառից խիղճը սկսեց «մղկտալ», - թե խի եմ գռազով փող աշխատել։ Գռազի աղջկեքից մեկը Լիլիանա էղել։ Ինքը իմ դուրը էկել էր։ Ես կարայի չթողեի, որ են լակոտները պալիտ անեին գռազի պահը, բայց չարեցի, որտև փողս քիչ էր նրա համար, ինչի համար «աշխատում» էի։ Ես ու Լիլիան կարելիա ասել բարիշել ենք։ Ես չէի մտածի, որ կարողա Լիլիայի տուն մտնեմ ու իրա ախպորը ախպորս պես սիրեմ, մամային էլ՝ մորս, հորն էլ հարգեմ, - մի շնչով։
- Ձե՞ռ ես առնում արա դու ինձ։ Ապե հեչ խնդալու չի թարգի։
- Մորս գերեզման․․․ բայց գիտես, որ փոշմանել եմ ու քեզնից էլ եմ ներողություն ուզում խնդրեմ։ Միանգամից չէի կարա ասեի, ես մոտիկությունն աստիճանաբար էղավ, մենք էլ չջոգինք ոնց։

  ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է․

- Թեհյոն հանգիստ, չհարձակվես, - Յունգին վերահսկում է իրավիճակը։
- Վա՞տ ես արա դու, - մոտեցավ, - դու սրբություն ունե՞ս արա վափշե։ Ում քվոր անվան հաշվին ես փող աշխատել արա։ Էդքանից հետո ինձ «ախպեր» ես ասե արա՞։ Էկել ես մեր տուն։ Ստե սաղդ իմացել եք ու ինձ էշի տեղ եք դրե արա՞, - ՉոնԳուկին ոչ շատ ուժեղ հարվածեց ու նրա ներքևի շրթունքը վնասվեց։
- Ես չգիդեի, որ սաղ սենցա ըլնելու -․- , - ձեռքով շրթունքն է մաքրում։
- Թեհյո՛ն, - արագ բռնեց ընկերոջը Յունգին։
- Ապուշ ես դու Թեհյո՞ն, - գոռաց քույրը։
- Լիլիա՛, հանգիստ նստի տեղդ, հասնումա ինչ-որ տեղ, - հրամայեց ՉոնԳուկը։
- Թո հլը Յունգի։ Դու վափշե ձենդ կդրի աղջի, մոռթելու եմ 2իդ էլ համբերեք հլը։
- Թեհյոն անցած-գնացած բանա դե լաաաաաաաավ էլի վայ, - Ռոքսին երեսը փակած գոռաց։
- Երդվի, որ չես հարձակվի, նորմալ կխոսաս ու չես խփի, կթողեմ։
- Խի՞ ես մոռթելու։ Որ սիրել եմ դրա համար ես մոռթելո՞ւ, - գոռաց Լիլիան ու սկսեց լացել։
- Գոնե դուսը խոսանք, կամ կռվենք ոչ թե աղջկեքի դեմը, - առաջարկեց ՉոնԳուկը։
- Հանգիստ, մի լացի։ Ռոքսի արի Լիլիային տանենք սենյակ, - առաջարկեց Վիկան։
- Յունգի են յան, - հրեց Յունգիին ու ՉոնԳուկին նորից հարվածեց, այս անգամ ամենայն լրջությամբ, - ոչ մի տե չեք տանում, - քրոջ դեմքը ճմռթելով բռնեց, - սիրե՞լ ես։ Վրեդ ղժժացել են, դու ասում ես «սիրել եմ», պատվիս հետ եք խաղացե, դու ջոգո՞ւմ ես, - քրոջ դեմքը վայրենու նման թողեց։
- Ասինք հասնումա մի  հատ խփելը, չասինք ցլացի։ Մարդավարի չե՞ս կարում խոսաս դու, - նյարդայնացավ ՉոնԳուկն ու հարվածեց ի պատասխան։
- Հա, ես չեմ ամաչում ասեմ, որ սիրել եմ ու, եթե էդ քո համար անընդունելիա ես բան չեմ կարա անեմ, - կյանքում այսպես չէր լացել Լիլիան։
- Հելանք Վիկ, - Ռոքսին ու Վիկան Լիլիային տարան սենյակ։

// ՏՂԱՆԵՐ //

- Արաաաաաաա դո՞ւ ես հլը մարդավարիությունից խոսո՞ւմ։ Եթե էնի անուղեղ էշի նման ներելա քեզ, իմ մոտ էդ չի ըլնելու, - ձեռքը բարձրացրեց, որ նորից հարվածի, սակայն իջեցրեց։
- Հանգստացեք հլը, - կանգնեց 2ի մեջտեղը, - ծեծելով հարց չի լուծվում։
- ԵՍ ՉԵՄ ՂԺԺԱՑԵ ՔՐՈՋԴ ՎՐԱ։ ԵՍ ԷԼ ԵՄ ՍԻՐԵԼ, ԻՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՄԵԿՆԱ ԷՂԵԼ ՈՒ ԵՍ ԴՈՒՍ ԵՄ ԷԿԵ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋԻՑ (ստեղ եթերային եմ գրում էլի ։Դ), ԵՆ ԷԼ ԽԻՂՃՍ ՏԱՆՋՈՒՄ ԷՐ ԱՐԱ, ՄԱՐԴԱՎԱՐԻ ԱՍԻ ԿՆԵՐԵՍ, ՈՐ ԻՐԱՆ ՉՍԻՐԵԻ ԷԼ, ՎԱՓՇԵ ԴԱՍԻ ԷԼ ՉԷԻ ԳԱ, ՈՐ ՈՇՄԵԿԻԴ ՀԵԴ ՉՇՓՎԵԻ։
- Ինչ տռագեՁիկ կըլնի, որ ասես հմի էլ ես սիրում, - քմծիծաղ տվեց, - ոշմի ճիճու չի կարա իմ քվոր զգացմունքների հետ խաղա ու հեշտ պռծնի, ջոգո՞ւմ ես արաաաաաաա։ Դու իմ սրբությանն ես կպել։ Յունգի դու էլ դուս արի չինական պատ կերպարիցդ։
- Թեհյոն Աստված կսիրես, հերիքա, - լսվեց Լիլիայի լացն ու գոռոցը վերևից։
- Դուս չեմ գալու, կանգնելու եմ սենց մինչև չհանգստանաք։ Արա հո մենակ գոռալ ու խփելով չի, մեղկ չի՞ են էրեխեն արա, - նշեց նաև Լիլիայի մասին։
- Կես ժամ առաջ ընգերդ էի, տղություն ունեցա սաղ ասեցի դառա ճիճո՞ւ։ Բա ի՞նչ անեի։ Պահեինք գաղտնիք ու չասեի՞նք։ Սաղ կյանք բեխաբա՞ր մնայիր, թե խի էր քուրդ փակ ես քանի տարին։ Հա՞։ ՀԱ՞։
- Արա գոնե հմի մի ասա, որ քուրս քո պատճառով էդքան ստռեսսա ապրել, արա քո պատճառով փակ մարդա դառե, գոնե մի ասա արա։ Յունգի դու գիտեիր ու դու է՞լ էիր ինձ էշի տեղ դրել։ Դու վափշե ձենդ աղջի, ինչքա՞ն ես լացելու, մինչև արցունքներդ պռծնե՞ն, - կատաղությունից աչքերը կարմրել ու լցվել են։
- Ինչ էղե էղելա արա, հմի նենց ես անում սաղ վերապրի՞, - ներվայնացավ ՉոնԳուկը, - կամ վափշե թքած է, ես ներվեր չունեմ քեզ բան բացատրեմ։ Կարաք սաղդ էլ յան տաք, ես մեկա Լիլիային չեմ թողելու։ Պետք ըլնի ինքը էլ ստե չի աբրի, - նայելով Թեհյոնի աչքերին գոռգոռաց ու դուրս եկավ տնից։
- Քեզ էշի տեղ դնող չի էղել արա։ Հարմար պահ էր պետք, որ իմանայիր։ Դժվարա՞ արա հասկանալը, որ էրեխեք են էղե արա դպրոցական։
  Յունգին ընկել է լաբիրինթը։ Չգիտի մնա, թե՞ գնա ՉոնԳուկի հետևից։ Բայց վերջիվերջո դուրս գնաց ՉոնԳուկի հետևից, որ մի հիմարություն թույլ չտա։

// ՉՈՆԳՈՒԿՆ ՈՒ ՅՈՒՆԳԻՆ //

- ՉՈ՛Ն, ՉՈ՛Ն, ԿԱՅՆԻ ՀԼԸ, - հասավ ընկերոջը։
- ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ՀՈՐՍ ԱՐԵՎ ԳՆԱ ԹԵՀՅՈՆԻՆ ՀԱՆԳՍՏԱՑՐԱ ՀԵՏՈ ԿԽՈՍԱՆՔ, - նյարդայնացած է ու չի կանգնում, - ՀՄԻ ԿԷԹԱ ԼԻԼԻԱՅԻ ՎՐԱ ԿՀԱՐՁԱԿՎԻ, ԱՐԱ ԳՆԱ ԱՍԻ։
- Դու էլ հետս պտի գաս։ Պտի խոսանք մարդավարի, հասկանանք։ Հետո էլ ես քեզ ասել էի, չէ՞, որ ինչ էլ ըլնի կողդ եմ արա։
- Հլը եսե պտի հանգստանամ, - պտտվեց դեպի ընկերոջ կողմ։
- Պասի մեր տան բանալիները տամ գնա էսօր ընդե կմնաս։ Հանգստացի բայց, - թևը գցեց ուսին, - սաղ լավ կըլնի, ժամանակի հարցա, կհասկանա։
- Հա էլի ախպերս, սենց տուն չէթամ պապան գժվի մի հատե ինքը տփի, մերսի ցավդ տանեմ, - ախպերավարի գրկեցին իրար ։Դ
- Գնա դե, - բանալիները տվեց, - հասնես կգրես։ Ես էլ հետ էթամ չսպանի են էրեխուն։

// ՏԱՆԸ //

  Թեհյոնը գժված հարվածեց հյուրասենյակի կոմոդի հայելուն ու և՛ հայելին կոտրվեց, և՛ իր ձեռքն արյունոտվեց։ Իսկ աղջիկները Լիլիայի սենյակում թաքնված են։
- Ես ասում էի չէ՞, որ պետք չի իմանա։ Մի րոպեում սաղ քանդվեց։
- Կտեսնես, որ կբարիշեն, Լի՛լ։ Զուտ ժամանակա պետք, - գրկեց Լիլիային Վիկան։
- Ոչ մի բան էլ հավերժ չի։ Ես ընկերությունն էլ, - նստեց գետնին Ռոքսին։
- Ես ի՞նչ էր, - վեր թռավ Վիկան կոտրվող ձայն լսելուց։
- Թեհյոննա։ Պիտի որ կատաղությունից տունը ավիրի, - Ռոքսին հանգիստ բացատրեց։
  Մի քանի վայրկյան հետո ներս մտավ Թեհյոնն ու խոսքերով հարձակվեց քրոջ վրա։
- Լսո՞ւմ ես դու ինձ։ Վափշե լսո՞ւմ ես։ ՏՆԻՑ ՎԱՓՇԵ ՉԵՍ ՀԵԼՆԵԼՈՒ, ԽԵԼՈՔ ՌԱԴ ԿԸԼՆԵՍ ԴԱՍԻԴ, ԿԳԱՍ ՏՈՒՆ ՈՇՄԵԿԻ ԷՐԵՍԸ ՉԵՍ ՏԵՆԱԼՈՒ, - արյունը ձեռքից հոսում է։
- Տաք գլխով որոշումներ մի կայացրու, - Վիկան նայեց Թեհյոնի ձեռքին, - արի գնանք ձեռքդ մշակեմ։
- Կարողա՞ գիդես վեշա, - վեր կացավ Ռոքսին, - տենում ես վատա զգում իրան։ Գնա քեզ փռթի ներվայնությունից։ Ես էրեխուն կպել ես չեմ նայի աղջիկ եմ, մորս գերեզման կտփեմ քեզ հենց ստե։
- Դու հասկանո՞ւմ ես, որ նենց ես անում, որ էլի ստրեսս տանեմ։ Հազիվ եմ կիսով չափ մոռացել, ինչի՞ ես հիշացնում։
- Հիմա էդ թեմայից հերիքա խոսաք։ Ավելի՞ եք ուզում կատաղացննեք Թեհյոնին, - խառնվեց Վիկան։
- Դուք 2դ մի խառնվեք էդ ձեր գորձը չի։ Չզռռաս ու չնվվաս, չի անցնում էդ։ Ես քեզ բան ասի, դրա հետ վափշե կապ չես ունենալու, նենց չանես վափշե ո՛չ դասի գնաս, ո՛չ էլ միջոցառմանը մասնակցես ու ո՛չ էլ ռեստորան գաս։ Սիրել ես չէ՞ դրան։ Ես գռազ կգամ, դու դաժը հմի ես սիրում դրան։ Նվվիկդ նրա համար ես միացրել, որ չես կարա տենաս։ Էլ չես էլ տենալու, կմոռթեմ։ Ջոգա՞ր աղջի, - հոնքերը կիտած նայում է։
- ՀԱԱԱ ՍԻՐԵԼ ԵԵԵՄ, ՈՒ ՍԻՐՈՒՄ ԵՄ։ ԷԴ ԷԻՐ ՈՒԶՈ՞ՒՄ ԼՍԵԻՐ։ ԼՍԵՑԻ՞Ր, ԴԵ ԳՆԱ, - Լիլիայի հիստերիկ նոպա է, և՛ գոռում է, և՛ լաց լինում։
Մյուս գաղտնիքն էլ բացահայտվեց ))
- ԱՐԱԱԱԱԱԱ ՀԵԼԻ ԳՆԱ ՍՏՈՒՑ, - Ռոքսին նյարդայնացավ ու Թեհյոնին հրելով դուրս հանեց սենյակից, դուռն էլ շըրըխկացրեց դեմքին ու կողպեց։
  Թեհյոնը գնաց առաջին հարկի բաղնիք ու սկսեց լվացվել։ Այդժամ Թեհյոնենց մայրն ու Յունգին իրար հետ մտան տուն։ Տիկին Մինան գաղափար չունի կատարվածից, իսկ երբ ներս մտան, սկսեց Յունգիին հարցախեղդ անել։
- Յունգի՞։ Հայացքումդ քաոսա, բանա՞ էղել տղես։
- Չէ, ամեն ինչ նորմալա, ուղղակի հոգնած ենք, դե փորձերա բանա, գիտեք էլի։
  Տիկին Մինան գլխով արեց ու առաջացավ դեպի հյուրասենյակ։ Յունգին էլ նրա հետևից, մտածելով, թե բոլորն այնտեղ են։ Տիկին Մինան տեսնելով կոտրված ու արյունոտ հայելին, արյունոտ հատակը, բղավեց․
- ԹԵՀՅՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ՛Ն։
- ԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻՆՉ, - բաղնիքից դուրս էկավ Թեհյոնը։
- Ես ինչա՞ ստեղ կատարվել տղա ջան։
// ԱՂՋԻԿՆԵՐ //

Լսելով տիկին Մինայի գոռոցներն աղջիկները խառնվեցին իրար։
- Ըհը, մամաենք էլ էկան։ Հեսա սաղ պատմելուա մերոոոոոոնք կսպանեեեն իիիինձ։
- Վախ իմ արև, ես մտածում էի ավելի վատ բան չի կարա լինի, են էլ էղավ, - խառնվեց իրար Վիկան։
- Ես էր մնում պակաս, - Ռոքսին նույնպես անհանգստացավ։

// ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿՈՒՄ //

- Ոչ մի բան ծյոծ Մինա, - առաջացավ Յունգին, սակայն տեսնելով ամեն բան աչքերը կլորացրեց։
- ԵՍ ԼԱՎ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ։ ԸՆԿԵՐՈՋԴ ՉՊԱՇՏՊԱՆԵՍ ՍՏԵՂ։ ԼԻԼԻԱԱԱԱԱԱԱԱԱ։
- Թեթև կռիվա էղել, աղջիկդ նեռվայնացրեց ջարդեցի։ Մի գոռա ոտը վնասելա չի կարա գա։
- ՀԱՅԵԼԻՆ ԵՍ ՋԱՐԴԵԼ, ԹԵ՞ ՈՏՔԸ։
- Մամ սենյակում ենք, - լսվեց Լիլիայի ձայնը։
- Դու կենդանի ես տղա ջա՞ն։ Ե՞րբ ես դադարելու վայրենություններդ։ ՀԻՄԱ ԿԳԱՄ ԿԽՈՍԵՆՔ ԼԻԼԻԱ։
- Հայելին մամ։ Մամ գնա քնի էլի ախպերական։
- Թողեք վաղը կխոսաք Մինա ծյա, ի վիճակի չեն ոչ մեկը։
- Դու սպասի հերդ գա տուն, հալդ կտեսնես։
- Հա մամ ջան, էղավ։

// ԱՂՋԻԿՆԵՐ //

- Մամ սենյակում ենք, - գոռաց Լիլիան, - նայեք հաստատ պատմելա։
- Վայ որ միանգամից վատը չմտածես չի լինի՞։ Ու հերիքա լացես, քեզ մի տանջի։
- Բա ուր գնաց Չոնըըըըը։ Ինքն էլ ընդե մի էշություն չանի Վիկաաաա։

Ռոքսին գետնին նստած լսում է ընկերուհիների խոսակցությունը, երբ սենյակի դուռը թակում են։ Ռոքսին նյարդայնացած վեր կացավ, մոտենալով դռանն ու գոռաց։
- ԹԵՀՅՈՆ ՌԱԴ ԷՂԻ։
- Թեհյոնը չի Ռոքսի․․․
- Վայ, Մինա քուրի՞կ, - դուռը բացեց։
- Բարև ձեզ, - արագ արցունքները մաքրեց Վիկան։
- Աղջիկնե՞ր, դե պատմեք տեսնեմ ինչա էղել ու առանց գաղտնիքների, - նստեց Լիլիայի կողքին ու սկսեց շոյել դստեր մազերը։
- Ես․․․ Ես, դուրս գամ, երևի, - այդ ամենը տեսնելով Ռոքսին իրեն ու իր մորը հիշեց ու արագ դուրս եկավ սենյակից, գնաց բաղնիք, լվացվեց ու հանգսացավ։
- Բան չէ մամ, ինչպես միշտ մեր կռիվներից, - գլուխը դրեց մոր ոտքերին։
- Ես աստիճանի՞։ Եթե ես տեղեկացված լինեմ դեպքերից նենց կանեմ, որ հորդ ականջին չհասնի։
- Դե, մենք, որ եկանք, արդեն կռվում էին, - սկսեց Վիկան, - հետո էլ Թեհյոնը հայելին ջարդեց։ Լիլիան ոտքը պարի տեղնա վնասել։ Դե լացելն էլ, հիշեցինք, որ հեսա ավարտելու ենք ու իրար էդքան շատ չենք տեսնելու, - ձեռքը մազերի մեջ դրած ու գետնին նայելով խոսում է։
- Ես հոգեբան եմ, սուտլիկ հարսիկ․․․
- Բայց սուտ չեմ ասում։ Իրոքից ոտքը պարի տեղնա վնասել, իսկ ավարտելու պահով նեղվում ենք, որ հիշում ենք։
- Հոգեբան ես, գնա հոգեկան տղուդ բան բացատրի, որ սիրելը սխալ չի, ավելի ճիշտ թող մնա վաղը կխոսանք էլի մամ։
  Վիկան կյանքից հոգնած հայացքով նայեց ընկերուհուն, իբրև․ «Իզուր էսքանը տուֆտեցի՞»։
- Լավ, վաղը կզրուցենք։ Իսկ հիմա նենց արեք, հերդ ոչինչ չկասկածի, բայց այսուհետ ինձ ամեն բան պիտի պատմես Լիլիա, - համբուրեց աղջկան, ժպտաց ապագա հարսին ու դուրս եկավ սենյակից։

// ՅՈՒՆԳԻՆ ՈՒ ԹԵՀՅՈՆԸ //

- Հա մամ ջան, - նստեց բազմոցին, - հորս արև․․․
- Թեհյոն ջոգո՞ւմ ես, պտի ներես Չոնին։ 3 տարիա ընգերներ ենք արա։ Դու մտածի իրա տեղը ըլնեիր ինչ կանեիր, որ մամայիդ վիրահատության համար փող պետք ըլներ։ Հլը են խեղճ կնիկը վերջը մեռավ։  Ամեն ինչ կանեիր, չէ՞։ Ինքն էլա արե արա։ Մեղկ են, 2ն էլ տանջվում են հիմա։ Չոնը են բալկոնի օրը լացում էր արա էդ ամեն ինչի պատճառով։ Քեզ իրա տեղը պատկերացրա նոր մեղադրի։ Հա սխալ բանա արել, բայց պետք չի սենց անել, պետք չի՛։
- Ես կարամ Չոնին ներեմ, բայց ոշիբան առաջվա նման չի ըլնի։ Եթե իրանք հմի էլ իրար սիրեն, ես չեմ թողի, որ իրար հետ ըլնեն։ Ըտենց բան չի կարա ըլնի։
- Կարևորը կներես։ Առաջվանն էլ կլինի արա։ Էդքան օրեր ենք ունեցել իրար հետ, հիշի։ Էդ ամեն ինչը էղելա են վախտ, երբ դուք իրար չեք էլ ճանաչել։
- Յունգի մի սկսի, լավ եմ արդեն, կարաս գնաս էդ գյադու մոտ։ Ես ուզում եմ մենակ մնամ։
- Ես ինչ տուպիկի մեջ եք քցե արա ինձ։
- Գնա արա, թե չէ քո պռոշն էլ եմ պոռթելու։ Էթում եմ քնեմ հանգստանամ։
- Խելոք քնում ես, Լիլիկի սենյակ էլ չես գնում, թողում ես հանգիստ էթամ են գյադուն գտնեմ։

// ՅՈՒՆԳԻՆ ՈՒ ՉՈՆԳՈՒԿԸ //

  Չոնգուկը փոխանակ գնա Յունգիենց, քայլում է մայթեզրերի վրայով ականջակալով DAY6 – How Can I Say (어떻게 말해) լսելով։ Վերջապես հասավ Յունգիենց տուն։ Տանն ինչպես միշտ մարդ չկար։ Գնաց առաջ, ընկավ բազմոցին ու տեղում քնեց։ Յունգին էլ դուրս գալով Թեհյոնենց տանից, զանգում է ընկերոջը։ Իսկ ՉոնԳուկը չի լսում, որովհետև խորն է քնել, տան դուռն էլ՝ բաց թողել։ Յունգին մտածելով, թե ՉոնԳուկը քնած է, եկավ տուն։ Նա չէր սխալվում։ Ծածկեց ՉոնԳուկին, ինքն էլ նստելով բազկաթոռին հագի վերնաշաիկի կոճակներն արձակեց ու մազերն իրար խառնեց։

// ԱՂՋԻԿՆԵՐ //

  Աղջիկները 3ով նստած էին Լիլիայի սենյակում, երբ որոշեցին, որ Վիկան պիտի գնա ու հանգստացնի Թեհյոնին, ինչու չէ նաև վերքերը մշակի։
- Ռոքսի դու ստեղ մնա, ոչ մի տեղ չգնաս, ես էլ գնամ տեսնեմ ինչ եմ անում, - դուրս եկավ սենյակից ու իջավ առաջին հարկ։
- Սաղ լավա ըլնելու չմտծես, - Ռոքսին վեր կացավ գետնից ու գնաց ընկերուհուն գրկեց, - սաղ անցնելուա գնա ու հլը մի բան էլ ավելի լավա լինելու։
- Արի պառկի քնի, թե չէ տանջվեցիք իմ ձեռքը։
- Իյը, ինչ տանջվել։
2ն էլ պառկեցին։

- Ես էլ եմ հավատում, որ լավա լինելու։ Գիտե՞ս ինչ լավ էր ամեն ինչ մինչև մեր տուն գալը․․․
- Ուրեմն պատմի, եթե ի վիճակի ես, - 2ն էլ նայում են առաստաղին։
- Որ պարում էի, մտքերով էի ընգել, ֆռացի ու ընգա։ Պարզվեց ինձ էր հետևում, թե ոնց եմ պարում, - թեթև ժպտաց, ինչը ձայնի մեջ լսելի էր, - հետո գրկած տարավ հիվանդանոց, հետո գալու ճանապարհին պեռաշկի կերանք, - Լիլիան պտտվեց ու տեսավ Ռոքսիի դեմքին դաունի ժպիտ, առաջին անգամ։
- Ես էլ գիտեմ, թե ըտենց հռամանձիգ բաներ մենակ կինոներում են լինում, որոնք չեմ էլ նայել։
- Դու սենց․․․դու վափշե ժպտում էլ ես Ռոքսիիիի՞, - ինքն էլ նույնպես ժպտաց, - հա ռոմանծիկ կինո, որի վերջը ողբերգական էր։
- Ամեն ինչի վերջն էլ ողբերգականա էլի, - վախեցած դեմքով պտտվեց դեպի Լիլիան, - ո՞նց եմ ժպտում, ուրա՞։
- Հեչ, հեչ, - ծիծաղեց, - Ռոքսիիի, այ Ռոքսի՜, Յունգիից կիմանա՞ս Չոնը ուրա։
- Դու ես անհանգստանում, դու էլ իմացի, - լեզու հանեց ու պտտվեց մեջքով։
- Ռոքսի ես չեմ ուզում գրեմ իրան։
- Կծումա՞։ Շատ-շատ ծխի․․․ Յախք, - ձեռքով հարվածեց ճակատին ու ճըտոցը լսվեց։
- Ամաչում եմ գրեմ․․․ Ջարդեցիր ճակատդ։
- Լաաաաավ, լաաաաաաաաավ, - ուզում էր հեռախոսը վերցներ անկողնուց ընկավ, - խի եմ սենց էշացած արաաաա ուղեղս ֆռումա, - վերցրեց հեռախոսն ու Յունգիին գրեց․ «Լիլիկն ասումա․ «Չոնը ուրա՞»», 5 րոպե հետո նյարդայնացավ - սրան նայի, որ ես գրում եմ հերիք չի չի մտնում, մի հատ էլ սին չի տալի, չի էլ գրուուում, - այնքան «բութ» նշանն ուղարկեց 99+ նամակ ուղարկվեց, ինքն էլ չհասկացավ, որ իր ասածը պիտի հակառակ հերթականությամբ ասեր։

// ՅՈՒՆԳԻՆ //

Յունգիի աչքը կպնում էր, բայց հեռախոսի դռդռոցներից վեր թռավ ու աչքերը տրորելով վերցրեց հեռախոսը։
- Ես ովա արաաա, - կարդած գրածն ու ՉոնԳուկին քնած նկարեց ուղարկեց գրելով․ «Մեր տուննա, քնածա։ Լավ կըլնի դու էլ քնես»։ (Չոնի են դեղին ու սև վեռխով քնած նկարնա ուղարկել ։Դ)։

// ՌՈՔՍԻՆ ՈՒ ԼԻԼԻԱՆ //

  Ռոքսին նայեց Յունգիի գրածն ու հեռախոսը ձեռքերից շպռտեց մի կողմ հիստերիկի նման։ Իրականում տարօրինակություն զգաց ու վախեցավ։
- Հա բանը, Յունգիենցա Չոնը ու քնածա։ Նկարն էլ ուղարկել էր, բայց հավես չկա վերցնեմ, -  պառկեց։
- Ինչ լավա գոնե Յունգիի հետա։ Բա հեռոդ խի՞ շպռտեցիր Ռոքսի։
- Կծում էր, - ծիծաղեց, - ուշադրություն մի դարձրա, - բարձը դրեց գլխին, - են հարսիգը ինչ էղավ։

// ԹԵՀՅՈՆՆ ՈՒ ՎԻԿԱՆ //

  Վիկան իջավ առաջին հարկ ու տեսավ Թեհյոնին նստած բազմոցին։ Վիկան մոտեցավ բազմոցին։
- Կարա՞մ նստեմ։
- Արի, - մեռելի նման նստած է։
- Հիմա էդ թեմայից չեմ խոսա, - նստեց կողքին, - որովհետև անիմաստա։ Կուզե՞ս դու խոսաս մի քիչ հանգստանաս։ Մեկ էլ ասա որտեղից դեղատուփ վերցնեմ։
- Չեմ ուզում խոսամ։ Բաղնիքից վերցրա։
- Որ ցավացնեմ կասես։
  Գնաց բաղնիքից բերեց դեղատուփն ու նստեց Թեհյոնի կողքին։ Բամբակի վրա սպիրտ լցրեց ու սկսեց դանդաղ ու զգույշ մարքել ձեռքի վերքը։
- Ես հմի աբսալյուտնը բան չեմ ջոգում։
- Հիմա չեմ ուզում խոսանք էդ թեմայով, ավելի կկատաղես, բայց խոստացի, որ վաղը հանգիստ կխոսանք ու կլսես, - յոդ քսեց վերքին ու սկսեց բինտով կապել։
- Ես հմի էլ կարամ լսեմ։ Ապրես, - նայեց ձեռքին, հետո Վիկային ու ժպտաց։
- Հիմա ավելի լավա գնա քնի ու հանգստացի, - բինտը կապեց, նայեց Թեհյոնին ժպտաց ու ինչ հանել էր հետ է տեղավորում տուփի մեջ։
- Քունս չի տանում։
- Շատ իզուր, ուշա արդեն։ Համ էլ ծանր օր էր։ Գնա պառկի հանգստացի, բայց խնդրում եմ, ո՛չ քեզ ջարդի, ո՛չ էլ տունը։
- Կպառկեմ, բայց դու էլ կողքս։
- Հա մենակ թե էլի կատաղած ցուլի հայացքդ չտեսնեմ, - ժպտաց։
Թեհյոնը պառկեց բազմոցին ու ձեռքով խփեց կողքին, որ Վիկան էլ պառկի։
- Էսի տանեմ գամ, - տուփը տարավ, դրեց տեղն ու եկավ պառկեց։

***

  Անցավ մեկ շաբաթ ու 2 օր։ Միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ բացի ՉոնԳուկից։ ՉոնԳուկը վերջին շաբաթվա դասերին էլ չէր հաճախում։ Ուրբաթ օրը նրանց միջոցառումն էր, իսկ այսօր՝ կիրակի օրը, խնջույքն է ռեստորանում։ Ի զարմանս բոլորի ՉոնԳուկը ներկա է․․․

To be continued...// 계속 될

——————————————————————————————————————————————
Քոմմը չմոռանաք ❤️

8 страница10 мая 2019, 14:12

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!