"Hello Darkness, my old friend"
Billie Eilish - six feet under
«Можно тебя на пару дней?
можно тебя сейчас? именно в тот момент когда я нуждаюсь в тебе, в твоей улыбке, в твоём взгляде, в твоих прикосновениях.»
Եւ ո՞վ է ասել այն անհեթությունը, որ աստղերը գտմվում են տիեզերքում, այնտեղ ամպերից վերեւ։ Եվ, եթե դու հավատում ես դրան վստահաբար երբեք չես նայել Թեհյոնի աչքերին։ Այս աչքերում է տիեզերքը ծնվել, իր մոլորակներով, աստղերով ու սեւ խոռոչներով։ Էստեղ քաոսն է ծնկի իջել։ Բավական է նայել Թեհյոնի աչքերին ու կկորցնես ժամանակի, տարածության զգացումը։ Շուրջն ամեն ինչ սկսում է լողալ։ Կատարեալ շականակագույն աչքեր... Որոնց մեջ խեղդվեց ինքը՝ դժոխքը։ Սեւ խիտ, երկար մազերն անփութորեն թափված դեմքին։ Թեհյոնը լուռ նայում է Չոնգուկին։ Քաշում մագնիսի պես, իսկ Չոնը բացարձակ հնարավորություն չունի դիմակայելու։ Ու ամեն անգամվա պես ծնկի է գալիս պատրաստ աղոթել միայն այս գեղեցկությանն ու ուժին, Թեհյոնի կողքին Չոնգուկը կորում է անհատակ տարածության մեջ՝ զրկված մտքից ու մարմնից։ Երբ Թեհյոնը մոտ է Չոնգուկն ուրիշ ոչինչ չի նկատում...
-Մրցե՞նք,- ուշքի է գալիս Չոնն ու հայացը դժվարությամբ ուղում Թեհյոնի ամենագնացին,- հրեշն ընդեմ հրեշի։
Բայց այս մտերմությունն այնքան կարճ էր, Թեհյոնը պատրաստ է մի ամբողջ կյանք ապրել էսպես Չոնգուկի գրկում։ Աշխարհում, որտեղ Թեհյոնն ամեն ինչ ունի, Չոնգուկն անտանելի քչություն է անում։ Թեհյոնն ուզում է ինքը մոտենալ։ Ինքը զգալ հպումների սենսացիան Չոնգուկի մաշկի վրա, ուզում է բղավել, որ բոլոր գոյություն ունեցող եւ չունեցող օրենքներով նրանց մտերմությունն այնքան ճիշտ է, բայց անկարող է։
Թեհյոնը Չոնգուկի ընկերն է։
Հեռախոսի զանգը ստիպում է երկուսին էլ նայել Թեհյոնի ձեքին՝ «Յունգի»
Չոնգուկը սպասում է, ասես հնարավորություն տալիս որոշելու համար։ Եվ որքան էլ դժվար լինի Թեհյոնը պատասխանում է։
«որտե՞ղ ես։»
«կայանատեղիում հյոն»
«հիմա կիջնեմ»
Չոնգուկն առաջին անգամ կրծքավանդակում ցավ ունի անհայտությունից։
Ոչինչ չի պատահել, բայց ներսում վայրկյանապես տարածվում է ցավը։ Ասես ոսկորները սեղվում են, անիծյալ թթվածինը հրաժարվում է օրգանիզմ մտնել։
Թեհյոնն ընտրություն կատարեց, եւ դա Չոնգուկը չէր։
-Օ՜ Չոն չգիտեի, որ դեռ էստեղ ես,- Չոնին առաջինը նկատելով խոսում է Յունգին։
- Ես Թեհյոնի հետ էի։
Եւ Յունգի հայցքը հանդիպում է Թեհյոնին։ Կատվի հայացքում հիասթափությունն ակնհայտ է, Յունգիին դուր չի գալիս Չոնգուկի մոտիկությունը։ Բայց այս երկուսի կապն ինչ-որ կերպ անբացատրելի է։
-Նոր պլաննե՞ր կան։
-Ոչ... այսինքն...Չոնգուկն առաջարկեց...
-Ամեն ինչ կարգին է Թեհյոն,- իր բարի ժպիտով լուսավորում է Յունգիին,- մենք վաղը կարող ենք գնալ։
-Բայց հյոն, Քեզ համար դժվար կլինի։
-Ոչինչ չի պատահի, եթե վաղն ինձ օգնես։
-Իսկ, եթե նորից ցավի՞, եթե չկարողանաս քնել։ Ես ինձ մեղավոր կզգամ հյոն,- Թեհյոնում մաքրությունն այնքան շատ է, բավական է նայել, լսել Թեհյոնին, եւ գրողի տարած սեւ աշխարհը գունավորվում է, երեւան է գալիս լույսը։
- Չափազանցնում ես Քիմ Թեհյոն։
-Ամենեւի՛ն։
Չոնգուկն իրեն սարսափելի ավելորդ է զգում։
- Ինչ-ո՞ր բան է պատահել հյոն,- որոշում է հիշեցնել իր մասին Չոնգուկը։
-Ոչ Գուկի ամեն ինչ կարգին է, եւ Թեհյոն գնա արդեն:
-Հյոն, գոնե վերցրու իմը,- հայացքով իր մեքենան ցույց տալով խնդրում է Թեհյոնը,- եւ սա նույնպես,- տալիս է տան բանալիները նույնպես,- Յոնաթանին կբերեն 12-ին, չսպանեք իրար լա՞վ, եթե ուշանամ կարող եք իմ սենյակում պառկել։
-վերջացրու քեզ մայրիկի պես պահել,- դժգոհելով վերցնում է Յունգին ու Չոնին հաջողություն մաղթելով շարժվում։
Չոնգուկն ապշած է կատարվածից։ Իհարկե Գուկը սիրում է երկուսին էլ, բայց Յունգին սիրում է լռություն, մենություն, անձնական տարածք, ինչն անհնար է Վիի հետ։ի՞նչը կարող էր այսքան մտերմացնել այս երկուսին։ Չիմինի խոսքերը կարծես իմաստ են ստանում։
երգ՝ Bishop Briggs -dark side (այն պաշտելի է )
-Բա՞ն է պատահել,- կրկնում է հարցը Թեհյոնը։ Չոնը բացասաբար շարժում է գլուխն ու փորձում զսպել ժպիտը։
-Փորձե՞նք վայրի ազատության զգացումը Թեհյոն։
Թեհյոնը փոխադարձ ժպտում է ամաչկոտ, իսկ Չոնը հազարերորդ անգամ տարվում Թեհյոնի անմեղությամբ։ Սաղավարտն անձամբ է հագցնում, զգուշորեն՝ մատների ծայրով ուղղում խառնված մազերը։ Ամրացնելով ամրակը նայում կատարեալ տեսարանին։ Թեհյոնը գեղեցիկ է։
-Գեղեցիկ,- չկարողանալով լռել հայտնում է Չոնն ու վայելում կարմիր այտերի կարմրություն ու ժպիտը։ Չոնգուկը չափազանց համեստ է, բայց ուզում է հավատալ, որ այն պահերին, երբ միասին են Թեհյոնն իսկապես ապրում է։
Թեհյոնը պարալիզացված է։ Չոնին անկարելի սազում է մոտոցիկլետը, հագուստը, դաջվածքներն ու մազերը, սեքսուալ է, բավական է նայել ու կարող ես ստանալ մարմնական եւ հոգեկան հաճույք։ Չոնգուկը տեղավորվելով ձեռքը պարզում է Թեհյոնին։
Թեհյոնը թուլություն ունի այս մատներից։ Խորը չունչ է քաշում բռնում ձեռքն ու ձգվելով նստում Չոնի հետեւում։ Թեհյոնն ուզում է հավատալ, որ այս ուղեւորությունը չի ավարտվի, որ կարող է գրկել գոտկատեղից, գլուխը սեղմել լայն մկանոտ մեջքին ու շնչել լոգանքի գելի հազիվ նկատելի բույրը։ Չոնգուկն ինքնին հանգստություն է։
-Պատրա՞ստ ես,- շրջվում է Գուկն ու երկուսի սաղավարտներն իրար են դիպչում։ Թեն որպես համաձայնություն շարժում է գլուխն ու ավելի ամուր գրկում, սեղմվում կարոտ մարմնին։ Իսկ երեք հաշվից հետո վայի ոռնոցն ու ծուխն են մնում այնտեղից, որտեղ վայրկյաններ առաջ հրեշն էր։
Արագությունը կյանք է։ Եւ Թեհյոնը սիրում է կյանքը։
Այսպես սիրելի մարդու հետ կոտրելով տարածությունն ու ժամանակը, սա Թեհյոնի կյանքում ամենաերջանիկ գիշերն է։ Այս գիշեր դժոխքն ինքը ձեռքը պարզեց օգնության համար։ Այս գիշերն էր, որ խավարը լցվեց ոչ միայն ներսն այլ նաեւ մաշկի վրա։ Այս գիշեր սատանան շարունակում էր տանջել Թեհյոնին, բայց դա այն կտտանքն էր որի համար Թեհյոնը պատրաս է հոգին վաճառել։ Թեհյոնը երջանիկ է։ Նրան պարզապես պետք է մեկ մարդու ներկայություն, եւ Թեհյոնը պատրաստ է ամեն առավոտ բացել աչքերը հույսով, որ կարող է տեսնել Չոնգուկին, որովհետեւ անգամ մահվան հանգստության հետ չի կարող համեմատվել Չոնգուկի հանդեմ Թեհյոնի զգացմունքները։ Դրանք ավելիմ են քան կյանքը, եւ էլ ավելի քան պաշտելի մահը։
Չոնգուկը դանդաղեցնում է շարժիչի աշխատանքն ու լայն ճանպարհից թեքվում ավելի նեղ ծառերով շրջապատված ճանապարհ, եւ եւս մի քանի կմ-ից հետո անջատում շարժիչը։
Չոնգուկը գաղափար չունի, թե ինչու որոշեց Թեհյոնին էստեղ բերել, չէ, որ էստեղ միայն ինքը կարող էր գալ։ Սա իր միակ փրկությունն է, եւ կիսվել դրանով Թեհյոնի հետ փոքր ինչ վախեցնող է։ Իսկ եթե նա չհավանի, եթե նա սա անհեթեթություն համարի։ Չոնգուկը հաստատ կկոտրվի։ Բայց ներսում մի ձայն անընդհատ շշնջում էր, որ պետք չէ քաղաք գնալ։ Եւ առավել եւս Թեհյոնին տանել տուն, որտեղ այս պահին Յունգին էր։
-Որտե՞ղ ենք,- ապշած հարցնում է Թեհյոնն ու չի կարողանում հավատալ աչքերին։
-Գնանք,- մազերը խառնելով խնդրում է Չոնն ու ձեռքը պարզում Թեհյոնին,- ես վաղու էստեղ չեմ եղել։ Հնարավոր է Թափթփված լինի։
Թեհյոնը մեկ անգամ էլ զննում է ծառերով շրջապատված փոքրիկ երկհարկանի փայտե տունն ու բռնում ձեռքը ՝ աստիճանները բարձրանալու համար։ Ծառերի պատճառով լուսնի լույսն անգամ չի թափանցում տարածք, եւ միայն հրեշի լուսարձակից եկող խամրած լույսն է, որ թույլ է տալիս Թեհյոնին տեսնել տարածքը։
Չոնգուկը թաքստոցից հանում է բանալին ու բացում դուռը։
Սա Թեհյոնի դրախտն է։ Նա ուզում է հավատալ, որ չի արթնան Թանիի համբույրներից, ու այս հեքիաթն այդքան շուտ չի ավարտվի։
Չոնը թեյ է հյուրասիրում, պատմում հրեշի ու տան մասին, վերեւում գտնվող արվեստանոցի մասին։ Թեհյոնն անհամբերությամբ խմում է թեյը, որովհետեւ անհնարին է Չոնին համոզել, որ դողն ու մատների սառնությունն ամենեւին էլ ցրտից չեն։
Եկրորդ հարկում երկու սենյակ կա ընդհամենը Թեհյոնը չկարողանալով հաղթել հետաքրքությանը մտնում է առաջին սենյակ եւ սառում։
Չոնգուկի ննջասենյակը պաշտելի է։
-Ինչպե՞ս է, - Թեհյոնի հետեւից ներս մտնելով եւ ձեռքերը կրծկին ծալելով հարցնում է Չոնը։
-Սա խելահեղություն է,- բարձր ասում է Թեն շրջվելով Չոնը։ Եւ բավական է նայել զարմանքով, հիացմունքով լցված աչքերին ու խոսքերն էլ պետք չեն։ Թեհյոնն իջացնում է հայացքը խորը շունչ քաշում եւ մոտենում Չոնգուկին։ Փոխարենը որպես պատասխան ձախ ձեռքով գրկում է Թեհյոնի իրանն, իսկ աջով բռնում ծնոտն ու վերեւ բարձրացնում դեմքը։ Չոնգուկին պետք է աչքերը, որի մեջ կարծես նոր գալակտիկա ծնվեց։
Դանդաղ շոյում բութ մատով այտոսկրն ու կանգ առնում շուրթերին։ Նրան անտանելի հետաքրքիր է դրանց համը։ Ինչպիսի՞ զգացողություն է համբուրել Թեհյոնին։ Չոնգուկն ուզում է պարզել դա։
-Չոնգուկ,- հուսահատ աղաչում է Թեհյոնը։
-Շշշ,- մատով շոյում է ներքեւի շուրթը ճակատը սեղմելով Թեհյոնի ճակատին։,- հյոն, ես չեմ ցավեցնի։
Թեհյոնի շուրթերը փափուկ են, դժոխային կախվածուլյուն առաջացնող։ Չոնգուկը դանդաղ ծծում է ներքեւի շուրթն ու ժպտում զգալով, թույլատվություն ավելի համար։ Թեհյոնի շուրթերը երկրպագել կարելի է։ Չոնը համբուրում է դանդաղ ծաղրելով կարճ համբույրներ թողնելով վերին շուրթին, Իսկ Թեն հուսահատ ավելին է ուզում, բարկանում։ Չոնին դուր է գալիս սեփական մարմնի արձագանքը։ Եւ էլ ավելի Թեհյոնինը։ Զգալով Թեհյոնի շուրթեի բացվածությունը սեփական լեզուն հրում է օտար բերանն ու զգում հաճելի խոնավությունն ու ջերմությունը։ Ուսումնասիրում թեհյոնական քաղցր լեզուն։
Չոնգուկն ավելի մոտ է սեղմում Թեհյոնին մի ձեռքը իրանին իսկ մյուսը խառնաշփոթ մազերի մեջ... համբուրում ավելի կոպիտ, ավելի կրքոտ ժամանակ առ ժամանակ կծելով շուրթը միմչեւ արյունահոսություն ու լիզում, որպես ներեղություն։ Չոնգուկը չընդհատելով համբույրը Թեհյոնին հրում է մահճակալը։
Թող անեանա աշբողջ աշխարհը։ Այս գիշեր նրանք չեն կարող ընկերներ լինել։


