4 страница29 апреля 2026, 17:30

"I wasn't myself for months and nobody noticed.."

երգ. NF - Paralyzed
Jacob Lee - Ghost

"Դեպրեսիան կատակ չէ։ Դու կարող ես տեսնել ինչ-որ մեկին ժպտալուց, բայց նա մեռնում է ներսում"

Թեհյոնը կարող է լաց լինել, բղավել անգամ հարվածել Չոնգուկին, չոնգուկական ամեն ինչը բարկացնում է Թեին, կատաղեցնում...նյարդայնացնում... Չոնգուկը չպետք է ունենա սա։ Իրենց իրականությունում  վերջին բանը, որ կարող էր անել Չոնն այսպես Թեհյոնի ձեռքը բռնելն ու հեռանալ չթողնելն է։ Եւ Չոնն ատում է իրեն այս թուլության համար։
-Ես կարո՞ղ եմ գրկել քեզ հյոն,- շշնջում է Չոնը չկարողանալով կտրվել աչքերից, որոնց մեջ այնքան շատ է ցավը, որ շրջապատում ամեն ինչ լցվում է դրանով, եւ Գուկի հոգին նույնպես։ Ատելության եւս մեկ պատճառ։
Թեհյոնը զարմացած է միգուե վախեցած։ Ծայրաստիճան շփոթվաց, եթե սա երազ է ապա կցանկանար քնել մինչ հավերժություն, եւ գուե դրանից մի փոքր ավել։
-Ինչի՞ համար,- ձայնն այնքան անբնական է, սողացող։ Այնքան հոգնած։
-Հակառակ դեպքում դու մասերի կբաժանվես...
Միգուե Թեհյոնը պատմի նրան, թե, որքան վաղուց է նա մասերի բաժանվել, պատմի բոլոր այն հոգեթերապեւտների, ծխախոտների ու անքուն գիշերների մասին, որոնցում մասնատվում էր։ Պատմի բոլոր երազների, մղձավանջների մասին։ Միգուե դրանից հետո Չոնը կհասկանա, որ գրկելով հիմա Թեհյոնին, նոր ուժով կկոտրի այդքան սպառված սիրտը։ Կամ պատմել նրան, որ Թեհյոնն այնքան կոտրված է, որ ավելին հնարավոր չէ, որ սատանան տանի նրան պարզապես պետք է մեկը, ով վերջապես կկարողնա խնամքով ու սիրիվ հավաքել մասունքները։
           Նրան պետք է Չոն Չոնգուկը...
-Ես լավ եմ Գուկի, իրոք, ամեն ինչ կարգին է,- «ժպտում» է Թեն ու ատում ստելու համար։ Ատում, երբ առաջին արցունքն աննկատ սահում է այտով։ Իսկ դրա պատճառը կանգնած է լուռ, ասես քարացած ու չի կարողանում մտածել անգամ։ Ցավը որ պաշարել է ներսն ուտիճների պես ծծում է մարմինն ու հոգին։ Ինչպես է Թեհյոնն այս ցավը կարողացել թաքցնել այսքան ժամանակ։ Ինչպես չի նկատել, որ իր ճանաչած Թեհյոնից ոչինչ չի մնացել, որ իրենց մեջ սարսափելի մեծ անցք է առաջացել լի ցավով ու տառապանքով։
-Ներիր,- ցավով խոստովանում է Չոնգուկն ու դանդաղ բաց թողնում Թեհյոնի դաստակը։
Դատարկություն.
Ահա, թե ինչ է զգում անմիջապես Թեհյոնը։ Չոնգուկը տաք է, հպումները այրող, բայց Գուկն իրենից հետո միայան սառնություն ու դատարկություն է թողնում...


- Շարունակելու՞ եք լռել,- հարցնում է Չիմինը գարեջուր լցնելով Չոնգուկին։
- Մենք խոսեցինք, խոստացավ, որ ամեն ինչ առաջվա պես կլինի, որ կմոռանանք սա։
- Այսինքն նա շարունակելու է վնասվել Չոնգուկ, դու գիտակցու՞մ ես դա։
- ֆա՛ք, Չիմին հիմարի տե՞սք ունեմ, ես պարզապես... մի՞թե ես մեղավոր եմ, որ նա այդքան շատ է հիմար վիդեոներ ու պատմություններ կարդացել մեր մասին։ Որ հավատում է ճակատագրին ու այնպիսի անհեթեթությունների, որոնց փոքրերն անգամ կասկածանքով են մոտենում։
- Դու կսպանես նրան Չոնգուկ։
- Ի դեպ, տա՞նն է։
- Յունգի հյոնի մոտ է։ Հյոնը վերջերս միշտ նրա մասին է խոսում,- անկախ իրենից ժպտում է։ Չիմինը դեռ դեբյուտից երազում էր այն օրվա մասին, որ Յունգին ճանաչի Թեհյոնին։ Ի վերջո դա պատահեց։ հիմա Յունգին ամեն առիթ օգտագործում է Թեհյոնի հետ ժամանակ անցկացնելու համար։
- Յունգին փոխվել է, նկատեցիր ինչպե՞ս գրկեց Թեհյոնի, ասես նա դրա իրավունքն ուներ։
- դու էլ ես դա հաճախ անում Չոնգուկ ի դեպ առանց թույլտվության,-  իմիջիայլոց հիշեցնում է Չիմինը գարեջրի երրորդ շիշը դատարկելով։
- Թեհյոնն իմ ընկերն է։
- Չեմ կարծում, որ Յունգին Թեհյոնի մեջ միայն ընկեր է տեսնում,- հիշելով վերջին մի քանի նկարահանումները եվ կադրից դուրս նրանց շփումներր պատասխանում է Չիմինը, որսալով Չոնգուկի աչքերի տարօրինակ կայծը։
- Ի՞նչ նկատի ունես։
- Այն, որ Յունգին տարված է Թեհյոնով, և դա փաստ է։ Վերջերս ես մի տեսանյութ տեսա, այն գրեթե 50 րոպե էր, և ողջ ընթացքում Յունգին աչք չկտրեց Թեհյոնից, դա տարօրինակ է չե՞ս կարծում, նա միշտ է ակնհայտ ցույց տվել իր բացասկան վերաբերմունքը Թեհյոնի հանդեպ, և հիմա ճանաչելով իրական Թեհյոնին... ես քննարկեցի սա նաև Հոսոկ հյոնի հետ, նա ասաց, որ ուրախ կլինի, եթե նրանց մոտ ինչ-որ բան ստացվի։ Կարծում եմ Թեհյոնը պետք է հնարավորություն տա Յունգին։
- Վստա՞հ եք, որ Ձեզ բոլորիդ բժիշկ անհրաժեշտ չէ։ Մենք տղաներ ենք, միթե՞ դա ձեզ ոչինչ չի ասում։
- Իսկ ինչ խնդիր կա՞։ Յունգին դեմ չէ, Թեհյոնն էլ տարված չէ կանանցով։ Ինչը կարող է խանգարել։
- Բայց հյոնը սիրում է ինձ։
- եվ դու նրան մերժել ես Չոնգուկ, ես առավել քան ոչ ոք գիտեմ ձեր ներքին կապի մասին, բայց առաջինը կլինեմ ով կկանգնեցնի քեզ, եթե փորձես խանգարել։
- չեմ պատրաստվում...

/Չոնգուկի երեկույթից երեք ժամ առաջ/

Hyundai GV80-ը կանգ է առնում քաղաքից դուրս լքված ճանապարիհն։
Չոնգուկը չեզոք քմծիծաղ է տալիս ու կայանում մեքենան փոքր ինչ հեռու։ Թեհյոնը դուրս է գալիս մեքենայից վառում ծխախոտն ու անընթերնելի հայացքով նայում դիմացը։ Չոնգուկին մեռնելու աստիճան հետաքրքիր է, թե ինչ է կատարվում Թեհյոնի ներսում հիմա, երբ տխուր քմծիծաղ է տալիս ու ավելի խորը ներշնչում ծուխը։ Չոնն ուզում է կոտրել Թեհյոնի մատներն ամեն անգամ երբ տեսնում է գրողի տարած թույնը մատների արանքում։ Բայց Թեհյոնն այնքան հուսահատ է կառչել, ասես կյանքն այդ գլանակից է կախված։ Չոնգուկը հավաքում է համարն ու առանչ շնչելու սպասում պատասխանին, Թեհյոնն այնքան է խորտակվել մտքերի մեջ, որ հավանաբար չի զգում տաբատում թռթռացող հեռախոսը։ Բայց Չոնգուկին սարսափելի պետք է հիմա Թեհյոնի ձայնը։
«Լսու՞մ ես»
«Լսում եմ»
Եվ Չոնգուկի ներսում գտնվող դեւերը հանկարծ հանգստանում են։//


Հերթական ծանր աշխատանքային օրը, փորձեր, նկարահանումներ, մոտակա գրաֆիկի ծանոթություն եւ կարելի է շունչ քաշել։
Թեհյոնը պառկած է փակ աչքերով սառը հատակին եւ բարի ժպտում է զգալով Յունգի օծանելիքի հոտը։
-Հյոն քո օծանելիքի բույրն այնքան ուժեղ է, որ լողանալուց հետո էլ ինձնից քո բույրն էր գալիս, անգամ հիմա էստեղ այն մնացել է կարող ես ինքդ համոզ...,- պարանոցը ցույց տալով նստում է Թեն ու քարանում։
Չոնգուկը բարկացած է. Եվ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ Թեհյոնից կարող է Յյունգի հոտը գալ։ Համենայն դեպս Չոնգուկը հույս ունի, որ ոչ դրա համար։
-Ներիր,- մեղավոր հայացքը իջեցնում է Թեհյոնը,- մտածեցի Յունգին է։
-Բան չկա,- ժպտում է Չոնն ու փորձում չտրվել ձայանինն որը շշնջում է ավիրել շուրջն ամեն ինչ։ Եվ հատկապես այդ օծանելիքը, որն այսօրվանից, իր ատելինների շարքում առաջինն է,- Հյոն դու դեռ չես ծանոթացել հրեշի հետ չէ՞։
Թեհյոնը զարմացած հարցից բացասական շարժում է գլուխը։
-Գնանք, նա քեզ հաստատ դուր կգա,- բռնելով Թեհյոնի ձեռքը Չոնը արագ շտապում է դուրս...վերելակ... եւս մի քանի աստիճան եւ ամբողջ ընթացքում Թեհյոնի ներսն այրվում է, որովհետեւ Չոնգուկն այդպես էլ բաց չի թողնում Թեհյոնի ձեռքը։
- Դե՛, վստահու՞մ ես ինձ քո կյանքը հյոն,- մոտոցիկլետին մոտենալով ու պահեստային սաղավարտի ամրակը արձակելով հարցնում է Չոնգուկը։
Անհեթեթություն կլինի ասել, որ Թեհյոնն ունի իր կյանքը, այնտեղ վաղուց թեհյոնական ոչինչ չկա։
Թեհյոնը մտքերից կտրվում է միայն սյն ժամանակ, երբ ամբողջ մարմինը զգում է Չոնի ջերմությոնը... անկարելի մոտ է։ Խոշր սեւ աչքերը մոտիկից ավելի մթին են։ Թեհյոնը սարսափած սպասում է շարունակությանը, ու եթե ամիսներով ստիպված լինի նոր կուրսեր անցնել, ամենեւին էլ դեմ չէ, սա եւս մեկ հնարավորությոն է զգալ կյանքը։
Բայց հաջորդ վայրկյանին պատահում է այն ինչ Թեհյոնն իր ամենավառ երազում էլ չէր կարող պատկերացնել։
Չոնգուկը մոտեցնում է իրեն Թեհյոնին ու քիթը հպում կաթնային շոկոլադ հիշեցնող պարանոցին նույն տեղում, որտեղ Թեհյոնը որոշ ժամանակ առաջ մատնանշել էր։
- Իրոք, որ Յունգի հյոնի հոտն է գալիս,- խռպոտ, գրեթե անլսելի շշնջում է Չոնգուկը «պատահաբար» շուրթերով դիպչելով պարանոցին,- ինձ դուր չի գալիս դա հյոն...

Թեհյոնը սիրում էր...
Եվ Չոնգուկը թույլ էր տալիս իրեն սիրել...

5ff9a040fedfd835ed140b8d9c95d08f.jpg

4 страница29 апреля 2026, 17:30

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!