մաս 3: can you feel my heart?
երգ. Ólafur Arnalds - So Far
«Բոլոր նրանք, ովքեր ինքնասպան են եղել, ուզում էին սպանել իրենց ներսում ինչ-որ բան, բայց նրանք վերջացնում էին իրենց սպանելով։»
-Չիմին ես պարզապես ուզում եմ իմանալ, թե որտեղ է Թեհյոնը։
«Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչպես է հյոնը»
-Ուրեմն զանգիր նրան տխմար եւ ոչ, թե ինձ։
-Ինքդ գիտես, որ չեմ կարող
-Ինչի՞ ես անում դա Չոնգուկ, ինչի՞ ես շարունակում կապել նրան քեզ հետ,- հանկարծակի հարցը սառեցնում է Գուկին։ Ինչի՞ համար։ Չոնգուկը պարզապես ուզում է իմանալ, թե ինչպես է հյոնը, միթե՞ դա այդքան սարսափելի է։ Եւ ինչի է նրան թվում, որ ավելի սարսափելի կլինի, եթե հիմա չգտնի ու իր աչքերով չտեսնի սեփական հարցի պատասխանը։ Պարզապես մեկ անգամ նայել կաթնային շոկոլադ հիշեցնող աչքերին ու համոզված լինել, որ ամեն ինչ կարգին է... Որովհետեւ վերջին անգամ, երբ տեսավ նրան, նա գրեթե մահացած էր...
Hyundai GV80-ը կանգ է առնում քաղաքից դուրս մի ճանապարիհն, որի մասին շատերը վաղուց մոռացել են, բայց ոչ Թեհյոնը ուղիղ երկու ամիս առաջ Չոնն իր նոր «հրեշին» էր փորձարկում այստեղ։ Չոնգուկը սիրում է արագությունը, սիրում է իր նոր սեւ մոտոցիկլետն ու վայրի ազատությունը եւ, որ ամեանցավոտն է սիրում է այն կիսել, իր ընկերների հետ։ Թեհյոնը դրա մասին իմացավ պատահական, երբ Չիմինն ասեց, որ չի կարող հանդիպել իր հետ քանզի արդեն խոսք էր տվել Գուկին միասին փորձել ամենագնացը։ Քմծիծաղ է տալիս իր իսկ հիշողությանը, եւ ավելի խորը ներշնչում անիծյալ ծուխը։ Ե՞րբ ամեն ինչ սկսվեց։ Երբ չհասկացավ, որ իր ձգտումը դեպի մակնեն ամենեւին էլ նորմալ չէ։ Ինչպես պատահեց, որ իր կյանքն այդքան աննկատ գունազրկվեց ծածկվելով միայան խավարով։ Ինչքան հիմար պետք է լինել, որ ներսդ լցնես մեկով, ով խոստանում է կործանել քեզ։ Թեհյոնը տխուր ժպտում է դեն նետելով այրվող ծխախոտն ու փակում աչքերը։ Եթե հիմա նրան հարցնեին, թե ինչ անուն ունի Չոնը Թեհյոնը վստահաբար կպատասխաներ «ցավ»։ Եւ որովհետեւ նրա անունը սովորեց այդքան հուսահատ շշնջալ ամեն գիշեր սենյակում մթության ու լռության մեջ։ Քանզի Թեհյոնը Չոնգուկին կորցնում էր նույնիսկ երազում, հիշողությունների մեջ։ Իսկ դա այնքան վախեցնող էր։ Հեռախոսի զանգը վերադարձնում է Թեին իրականություն։ Թե սա նույնպես երեւակայություն է։ Իրենց իրականությունում Չոնգուկը աշխատանքից դուրս երբեք Թեհյոնի հետ չի կապվում։
-Հյո՞ն,- Չոնգուկը լարված է, Թեհյոնն անգիր սովորեց նրա հետ կապված ամեն ինչ։ Եվ դա ցավեցնում է մեռնելու աստիճան, որովհետեւ Չոնգուկը զգուշավոր է իր հետ խոսելուց,- լսու՞մ ես։
Իհարկե լսում է, պարզապես ժամանակ է պետք ձայնը հստակեցնելու համար։
-Լսում եմ
-Դու այսօր կգաս չէ հյոն։
Թեհյոնը կգա։ Որովհետեւ Չոնգուկը Թեհյոնի միակ ընտրությունն է...
ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Թեհյոնը շնչում է միայան այն ժամանակ, երբ մոտ է Չոնին, կարող է տեսնել, լսել, զգալ...
-Ես կփորձեմ Գուկի
-Ես ուրախ կլինեմ իմ տանը տեսնել քեզ,- Թեհյոնն ատում է Չոնգուկի տունը։ նրա տանն այնքան շատ է շնչհաեղձ անող կանացի օծանելիքը։
Բարձր երաժշտությունն, ալկոհոլն ու խելահեղ երկույթն իհարկե Չոնգուկի ոճով է։ Թեհյոնն ամենեւին զարմացած չէ։ վերջին անգամ շունչ քաշելուց հետո վերջապես հնչեցնում է դռան զանգն աղոթելով իր ճանաչած բոլոր աստվածներին, որ Սորան էստեղ չլինի։ Բայց երբեք հաջողությունը նրան չի սիրել։ Չոնգուկը բացում է դուռն անհանգստացած ուսումնասիրում Թեհյոնին ու համոզվելով, որ ամեն ինչ կարգին է մեղմ ժպտում։
Երկույթից անցել է արդեն մեկ ժամ իսկ սթափ ոչ մեկի չես հանդիպի, տան տերն այդպես էլ չի մոտեցել Թեհյոնին։ Բայց հայացը, որը զգում է ամբողջ ընթացքում ստիպում է լարվել, ցանկանալ անտեսանելի լինել։ Թեհյոնն ուզում է մոտենալ, ուզում է գոնե մի պահ խորտակվել սեւ աչքերի մեջ, որովհետեւ դժոխային կարոտել է, որովհետեւ այնքան շատ ունի թթվածնի կարիք։ Իր թթվածնի, որին ուրիշն է գրկում, համբուրում շուրթերն ու ականջին ինչ-որ բան շշնջալով ուղեկցում ննջարան։
Թեհյոնը սրտխառնոց ունի այդ տեսարանից։ Դրա համար անգամ չի պատրաստվում տեղեկացնել գնալու մասին։
-Թեհյոնշիիիի՜,- լսվում է արդեն հարբած Մինգյուի ձայնը։
-Ինչպիսի անհարգալից վերաբերմունք մեծի նկատմաբ,- հոնքերը հավաքում է Թեհյոնը փորձելով հավաքել իրեն։
-Մի գուցե սովորեցնես վարվելակերպ,- պատասխանում է սատանայական ժպիտով Մինգյուն Թեհյոնի ականջին։
-Ապուշ,- այսօր առաջին անգամ անկեղծ ժպտում է Թեհյոնը ձեռքերը պարզելով գրկախառնության համար։
-Սարսափելի տեսք ունես,- ուսումնասիրելով հայտարարում է տղան,- բայց անգամ այսպես անկրկնելի ես։
-Ես պե՞տք է շնորհակալություն հայտնեմ,- մեղմ ժպտում է Թեն
-Եթե շնորհակալություն, ապա միայն քո ներկայությամբ։ Գնանք սեղանի մոտ Թեհյոնի հյոն էնտեղ խաղում են «ես երբեքը»,- աղերսական խնդրում է Մինգյուն։
-Ես պատրաստվում եմ տուն գնալ Մինգյու,- փորձում է ազատվել գրկախառնությունից Թեն, ինչն այնքան էլ չի ստացվում։
-Թեհյոն-, նրանց է մոտենում Չոնգուկն ու երկար զննող հայացքով նայում Մինգյուի ձեռքերին, որոնք բռնել են Թեհյոնի դաստակները,- գնանք հյուրասենյակ,- վերջացնում է նախադասությունն այդպես էլ չկարողանալով հայացքը կտրել ձեռքերից, որոնց ՈՒՐԻՇՆՆ է դիպչում։
-Դե Թեհյոնշիի՜-, Մինգյուն ավելացնում է բռնելով արդեն Թեհյոնի ձեռքը։
-Գնանք,- վերջացնում է Չոնգուկն ու անցնում երկուսի մեջտեղով ստիպելով Մինգյուին հետ կանգնել։
Չոնգուկին կատաղեցնում է Մինգյուի ներկայությունը, հաջորդ անգամ ավելի հետեւողական կլինի հյուրերի հարցում մտածում է Չոնն ու մոտենում Սորային։ Այսօր ոչինչ չպետք է խանգարեր Չոնգուկին լիցքաթափվել։ Բայց բոլորն այնքան հետաքրքրված են Թեհյոնով, այնքան շատ հայացքներ որոնցում հստակ գրված է «ցանկություն»։ Թեհյոնն իր ճանաչաց ամենագոյ կատարելությունն է, որին էստեղ հավաքված տհասներից ոչ մեկ չի կարող դիպչել։ Գրողի տարած Մինգյու։ Ժամանակն է քեզ ինչ-որ մեկով զբաղեցնել...
Մի քանի պարտությունից հետո Թեհյոնը նորից բարձրացնում է գլուխն ու հանդիպում Չոնգուկի հայացքին։
Բարկացած է։ Հավանաբար պատճառը Սորայի նախատեսվածից շուտ գնալն էր, կամ Մինգյուն, ով դժվարությամբ համաձայնվեց Սորայի հետ մեկնել, կամ Շուգան, որը առիթը բաց չի թողնում Թեհյոնին, դիպչելու։ Թեհյոնը քմծիծաղ է տալիս երրորդ մտքի վրա համարելով դա ահնեթեթություն։ Ու փորձում լսել Մինի պատմությունը։ Եթե Յունգին չմիանար իրեն, հավանաբար Թեհյոնը Մինգյուի հետ կգնար մեկ այլ տեղ խմելու։ Խաղը շարունակվում է, իսկ Թեհյոնն այնքան հուսահատ փորձում է սթափ մնալ, չտրվել գայթակղությանն ու նայել կործանարար աչքերին։
Հերթը Չոնգուկինն է։ Որոշ ժամանակ լռությունից հետո լսվում է ալկոհոլից խռպոտացած ցածր, բայց վստահ ձայնը.
-Ես երբեք չեմ սիրահարվել ընկերոջս։
Թեհյոնը սարսափած նայում է Չոնգուկի զննող հայացքին, ստիպում իրեն խորը շնչել ու արտաշնչել, բայց փոխարենը լսում է ինչպես է ճաք տալիս սիրտը։ Ինչպես է սեւ թույնը լցնում անոթներն ու գլխապտույտ առաջացնում։ Կտրում շնչառությունը Թեհյոնը պարալիզացված է։ Հայացքը որով նայում է Չոնգուկը գրված է հստակ. «դա զզվելի է», «եւ ի վերջո ինչպե՞ս կարող ես»։ Չոնգուկը կեխտոտ է խաղում։ Ինքն էլ գիտի այդ մասին, բայց ալկոհոլը, Սորան իր անիմաստ խանդով ստիպեցին Չոնգուկին բարկությոնը Թեհյոնի վրա թափել։ Ի վերջո Չոնգուկը չէ, որ մեկ շաբաթ առաջ սեր խոստովանեց, իսկ հիմա խոսում ու թույլ է տալիս իրեն դիպչեն Յունգին ու Մինգյուն։
Թեհյոնն առաջինն է կտրում աչքերի կապն ու խմում ալկոհոլը։ Եւս մեկ անգամ զգալով իր ոչնչությունը։
Չոնգուկն ատում է իրեն։
Նայում է շուրջը նկատում Յունգին ում հայացքում այնքան շատ ափսոսանք կա։ Ասես հասկանում է, բայց անկարող վերցնել ցավը Թեհյոնից։ Ու չկտրելով հայացքը ինքն էլ դատարկում բաժակը։ Թեհյոնը կորած է ինքն իրեն փորձում համոզել, որ ցավը կանցնի... շուտով, պարզապես պետք է մի փոքր էլ սպասել մի քանի վարկյան էլ ու կարող է գնալ։ Յունգին անհանգստացած նայում է.
-Լա՞վ ես,- լա՞վ Թեհյոնը ցանկություն ունի բարձր ծիծաղելու։ Եւ կծիծաղեր, եթե համոզված չլիներ որ ծիծաղը վարկյաններ անց բարձ լացի կվերածվի։
Բոլորը սկսում են ծիծաղել անվանելով Չոնգուկին ձանձրալի ու շարունակում խաղը։ Թեհյոնը վերցնում է ծխախոտը, մեքենայի բանալիները միայն Յունգին հաջողություն ասելով դուրս գալիս Գուկի ճնշող հայացքի տակ։ Ինչի՞ նրանցից ոչ ոք ի վիճակի չէ կոտրել այս դիմակն ու տեսնել դրա տակ թաքնված ցավը։
Չոնգուկը Թեհյոնի թույլ տեղն է։ Եվ վերջինս տեղյակ է այդ մասին։
[Здесь должна быть GIF-анимация или видео. Обновите приложение, чтобы увидеть их.]
[Здесь должна быть GIF-анимация или видео. Обновите приложение, чтобы увидеть их.]
