7 страница29 апреля 2026, 17:30

"I let you in and you completely destroyed me."

երգ՝. Ursine Vulpine ft. Annaca- i am the only one ( մի անտեսեք էս կատարելությանը)

«Ամենամութ վայրը, որ երբեւէ տեսել եմ, իմ ներսում էր, եւ ոչինչ ինձ ավելի չէր վախեցնում»

-Թեհյո՜ն,- Յունգին հազիվ է հասցնում բռնել ընկնող տղային,- խոսի՛ր վերջապես,- նստեցնում է բազմոցին ջուր տալով։
-Հյոն,- կոտրված հայացքով նայում է, եւ Յունգի համար դադարում են գոյություն ունենալ բոլոր գույները։
-Դու կարող ես պատմել ինձ տղա,- ափերը այտերին դնելով բարձրացնում է հայացքը,- ես պատրաս եմ կողքիդ լինել, դու մենակ չես այդ ամենի հետ Թեհյոն, պարզապես ասա ինձ ի՞նչ է կատարվում... խնդրում եմ։
-Սա չափազանց ցավոտ է հյոն,- արցունքները հոսում են,- անդիմադրելի։ Ես կարծում էի, որ ավելի ցավոտ երբեք լինել չի կարող,- փորձում է շունչ քաշել,- բայց ի՞նչ գիտեի ես ցավի մասին, ի՞նչ գիտեի գունազրկված աշխարհի, կոտրվածքների ու դատարկության մասին,- կարմիր աչքերով նայում է Յունգին հույսով, որ կգտնի պատասխաններ, փոխարենը Թեհյոնին սեղմում է իրեն ու մազերը շոյելով լսում,- Ես կարծում էի, որ կարող եմ տանել սա։ Ես հավատում էի դրան,- փրթկում է ու ամբողջ մարմնով սկսում ցնցվել,- Ես պարզապես շնչում եմ եւ դա ֆիզիկապես ինձ ցավ է պատճառում հյոն։ Նայում եմ շուրջս ու այն ամեն ինչ տեսնում եմ ցավն է հյոն։ Ես երազում էի դատարկության մասին, բայց անգամ դատարկությունն իմ ցավով է լցված։

Թեհյոնը եզրին է։ Արդեն մեկ ամիս է անցել, եւ այն ամեն ինչ անում է Թեհյոնը խաղալն է, ինչպես անում էր միշտ։ Պարզապես հիմա Թեհյոնն ու Չոնգուկը չեն շփվում։ Եւ, եթե անգամ շփվում են միայն տեսախցիկների առջեւ այն էլ կեղծ։
Չոնգուկը դադարեց Թեհյոնին նկատել քաղաք վերադառնալու հենց առաջին օրը։
Թեհյոնը դադարեց շնչել Չոնգուկի թողած մնացորդներով։

-Նեղացրե՞լ է,- ականջին շշնջում է Յունգին զգալով, որ շոյանքները հանգստացնում են Թեհյոնին։
Նեղացրե՞լ։ Թեհյոնը երբեք չի նեղանում Չոնգուկից։ Եւ ատում է իրեն դրա համար։ Չոնը մեղավոր չէ այն ամենի համար, ինչ կատարվում է իր կյանքում։
-Ես կարո՞ղ եմ գրկել քեզ հյոն,- փորձում է ժպտալ Թեհյոնը։
Յունգին կփորձեր հավատալ այս ժպիտին, բայց ցավն այնքան թանձրացած է օդում, որ շոշափել կարելի է։ Եւ սա՞ է այն պարգեւը,որն աշխարհը տալիս է հրեշտակներին։
Յունգին պատրաս է վերցնել ամբողջն իրեն, միայն Թեհյոնն այնքան երկար է ապրել խավարում, որ բաժամվել դրանից անկարող է։ Եւ թող գրողի ծոցը գնան բոլոր նրանք ովքեր ասում են, որ ժամանակը բուժում է. դա կատարեալ անհեթեթություն է։ Ժամանակը չբուժեց աշխարհում գոյություն ունեցող ամենամաքուրին, եւ դա աններելի է։ Գրողի տարածը միայն ավելի վատթարացրեց վիճակը։ Բութ դանակով կտրվածքներ թողեց ամբողջ մարմնին, որպես ծաղրանք, հիշեցում, որ այս ամենը չի բուժվում, չի սպիանում։ Դու միայան կարող ես լռել, խլացնել ձաձնը ներսումդ ու ապրել որպես ամբողջություն։
-Թույլ տուր կողքիդ լինել երեխա,- շշնջում է Յունգին չկարողանալով թաքցնել ձայնում լարվածությունը,- դու կարող ես ցույց տալ ամոբղջ աշխարհին, որ ուժեղ ես, դիմանում ես, բայց թուրլ տուր քեզ համար տուն լինել, որտեղ միշտ կարող ես վերադառնալ ինքդ,- ծնկի իջնելով հավասարվում է Թեհյոնին ու բռնելով ձեռքերը շարունակում,- առանց դիմակի, կեղծ ժպիտների։ Թույլ տուր կիսվել ջերմությամբ քեզ հետ Թեհյոն, գոնե որպես լավագույն ընկեր, եղբայր, անվանիր ինձ ինչպես ուզում ես, բայց թույլ տուր ապրել քեզ հետ ցավը։ Թույլ տուր գրկել քեզ, երբ եզրին ես։
Թեհյոնը ապշած է կրծքավանդակում ջերմություն կա միայն այն զգացումից, որ մենակ չէ, որ կա մարդ ով պատրաստ է կիսել իր ապրումնրը, պարզապես կողքին լինել, բայց Թեհյոնը հիմար չէ եւ հստակ հասկանում է, որ Յունգիի համար ավելի ցավալի կլինի էդպես.
-Յունգի
-Դու առավել, քան ինչ-որ մեկը գիտի, թե ինչ է նշանակում կառչել, ինչ-որ մեկի հայացքից, ժպիտից, հպումից։ Դու գիտես, որ առանց դրա մահն ավելի ցանկալի է, դրա համար Թեհյոն ես չեմ պահանջում ավելին, ես չեմ ուզում, որ դու քեզ ինչ-որ բան ստիպես, ես պարզապես ուզում եմ կողքիդ լինել երեխա։
Իհարկե Թեհյոնին հայտնի է այն ինչ զգում է Յունգին։ Եւ ի վերջո Յունգին ինքն է գիտակցում, որ ավելին սպասել չի էլ կարող։
Յունգին պարզապես ուզում է իր կյանքում Թեհյոնի ներկայությունը։ Թեհյոնի հետ աշխարհը գույներ է ստանոպմ։ Թեհյոնի հետ Յունգին մոտիվացված է, կենդանի ու իրական։

-Չոնգուկ ի՞նչ է կատարվում,- սավնով ծածկում է մեկ մարմինն ու քննող հայացքով հետեւում Չոնգուկին։
-Դժվա՞ր է հասկանալ, որ ցանկություն չունեմ Սորա,- հեռախսի մեջ մտած ստուգում է խբակային չատը հույսով, որ Թեհյոնն ինչ-որ բան գրած կլինի։
-Արդեն մեկ ամիս է Չոնգուկ, անիծյալ մեկ ամիս ինձ անգամ չես համբուրել,- արցունքոտ աչքերով բղավում է աղջիկը։
-Վերջապես նկատեցի՞ր, միգուցե դրա հետ մեկ տեղ հասկանաս, որ արդեն գնալուդ ժամանկն է,- բարկացած է Չոնգուկը ոչ Սորայի համար, այլ հերթական անգամ չգտնելով Թեհյոնի հետ կապված ոչինչ։
-Ամեն ինչ Նրա պատճառով,- չի հարցնում, հաստատում է արդեն երկու մաիս հոգին կրծող միտքը,- Սիրահարվե՞լ ես,- Սորան ուզում է հայհոյանք լսել, բարկություն, մերժում, ծաղր այն ամեն ինչ կմերժի այս միտքը, փոխարենը պատասխան լռությունն ու իրերը հավաքելով տնից դուրս գալն է։
Չոնգուկը դադարեց զգալ, ցանկանալ շուրջն ամեն ինչ մեկ ամիս առաջ։ Ամեն անգամ աչքերը փակելուն պես կողքին խաղաղ քմած Թեհյոնի հիշողությունն է հայտնվում։ Չոնգուկը փորձեց համբուրել Սորային, բայց դա միայն սրտխառնոց առաջացրեց ներսում։ Թեհյոնի համը չէր կարող անցնել։ Թեհյոնի հպումնրը դեռ այրում են մաշկը։ Ինչպե՞ս կարող էր խնդրել մոռանալ կատարվածի մասին դիմացինին, երբ ինքը հուսահատ կառչած է այս հիշողությունից, երբ ակնջներում դեռ՝ ես քեզ սիրում եմ-ն է հստակ։ Եւ ինչպե՞ս Թեհյոնը կարողացավ մոռանալ դա ասես երբեք չէր եղել։ Այո սկզբում Չոնգուկը բարկացած էր, որոշեց, որ անգամ չի բարեւի, բայց, որ պատասխան նույնը կստանար նա երբեք չէր պատկերացնի։ Հեռախոսը հերթական անգամ ազդարարում է նոր հաղորդագրույթյան մասին։

Հոսոկ։ Որտե՞ղ եք (նշված է Յունգին)
Յունգի։ Ակումբում
Չոնգուկը պատրասվում էր մի կողմ գցել հեռախոսը, երբ զրուցարանում հայտնվում է Թեհյոնի նկարը մակագրությամբ՝ «ԻՄ ԵՐԵԽԱՆ ՇԱՏ Է ԽՄԵԼ»

e784b876b9096ca57476933a55bb2420.jpg

Հոսոկ։ Օ՜հ, ինչքան սիրուն, գալիս եմ։
Չոնգուկին կես րոպե էր պետք հասցեն ճշտելու համար։
Իմ երեխան։ Ինչպե՞ս կարող են իր մարդուն «իմ երեխա» անվանել։

-Զվարճանու՞մ ենք,- Թեհյոնը սթափվում է։ Անհնար է շփոթել Չոնգուկի ձայնը, դրանում առկա բարկությունն ու սպառնալիքը,- կարելի՞ է,- մոտենում է Հոսոկին ձեռքը մեկնում ողջույնի համար ապա Յունգին եւ վերջում կանգ առնում Թեհյոնին եւ մեկնում ձեռքը։
Թեհյոնի երկար ժամանակ նայում է Չոնին, ապա ձեռքին, որն իրեն է մեկնված։ Նա կարոտել է այս տղային եւ մեռնելու աստիճան ուզում է զգալ, շոշափել, բայց հավանականությունը ողջ մնալու չափազանց քիչ է։ Չոնգուկը թույնի է նման։ Եւ Թեհյոնը թունավորվել է վաղու, դրա համար մեկնում է ձեռքն ու զգում մատների այրոցը։ Չոնը տաք է, եւ Թեհյոնին անասելի պետք էր այս ջերմությունը։
-Արդեն հարբե՞լ ենք,- հոնքը բարձցնում է Գուկն ու ավելի հարմար (մոտ) նստում ։ Նայում ուղիղ աչքերին, եւ դրանցում ինչ-որ բան նոր է։ Թեհյոնը կցանկանար, որ դա սխալ լինի, բայց Չոնում հոգնածությունն ու ցավը ակնհայտ է։
-Կարո՞ղ եմ փորձել,- հարցնում է Գուկն ու պատասխանի չսպասելով բռնում Թեհյոնի մատները, ապա դանդաղորեն դուրս հանում դրանցից վիսկի բաժակը։
Թեհյոնն անկեղծ կասկածում է, թե ով է ավեքի շատ խմել։ Կամ գուցե այնքան է խմել, որ սա պարզապես ցնորք է։ Չոնգուկը պահում է իրեն այնպես կարծես մեկ ամսից ավել չեն դադարել շփվել։ Չեն քնել միասին իսկ արթնանալուց հետո ձեւացրել, թե ոչինչ չի եղել։ Ասես իրենք ավելին են քան ընկերները, եւ մեկը մյուսի հանդեպ իրավունքներ ունի։ Խմել հենց այն հատվածից, որտեղից ինքն է խմել եւ հստակ արտասանել «համեղ է»։
Թեհյոնը գլխացավ ունի։ Հասնելով պետքարան հենվում է լվացարանին ու երկար ժամանակ մտածում ի՞նչ անել հիմա։ Ծանոթ բույրը ստիպում է զարմանքից բաց անել աչքերը։
-Չոնգուկ,- փորձում է կանգնեցնել տղայի առաջխաղացումը։
-Ես կարոտել եմ հյոն,- շշնջում է շուրթերին եւ զարմանում իր իսկ կամքի վրա։ Ինչպե՞ս կարողացավ մեկ ամիս ապրել առանց այս քաղցրության,- եւ ես ցանկանում եմ քեզ,- վերջացնում է նախադասությունն ու համբուրում ագահ ամեն ինչ խլող համբույով։ Գրկում իրանից, բարձրացնելով տղային նստեցնում լվացարանին։ Դանդաղ մատներով թափառում ազդրերի վրայով, հետույքին ու կանգ առնելով նայում է շփոթված Թեհյոնին։
-Ես ասել էի չէ, որ դու միայն իմն ես։
-Եւ դու երբեք իմը չես լինում։
պատասխանում է Թեն  կարճ համբույր թողնելով այտի սպին.
հեռանում պետքարանից, ակումբից  ցանկալի կլիներ նաեւ աշխարհից։

7 страница29 апреля 2026, 17:30

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!