8 страница29 апреля 2026, 17:30

'' I can't drown my demons, they know how to swin''

Երգ. Cloves- don't forget about me ։

«Դատավճի՞ռը...   Կարծում եմ՝ ամենասովորականը, ինչպես հնուց ի վեր է եղել. Միայնություն։»
                Ի. Բերգման

-Թեհյոն սպասի՛ր,- Չոնը հասցնում է բռնել տղայի դաստակը, շրջել դեմքով իրեն,- արի խոսենք։
-Ինչի՞ մասին,- հոնքը բարձացնում է Թեհյոնը։
-Մեր,- «մեր» Թեհյոնը դեժավյու ունի, որքա՞ն ժամանակ առաջ էր ինքն ասում նույն խոսքերը։
-Մե՞ր Գուկի, ներիր տղա, բայց ՄԵՐ գոյություն չունի։ Երբեք չի եղել։ Դու խնդրեցիր մոռանալ, եւ ես մոռանում եմ։
- Ինձ լսիր Թեհյոն, - անշուշտ նա պատրաս է լսել Չոնին հավերժ, բայց դա ավելի լավ է գաղտնիք մնա։
-Ոչ այս անգամ,- ստիպելով իրեն ժպտում է, Թեհյոնն այս անգամ պատրաստվում է իր ներսի հրեշներին լսել, որոնք բղավում են ինքնասիրության եւ հպարտության մասին։
-Թեհյո՞ն,- անհանգստացած մոտենում է Յունգին ստուգում նախ ոտքից գլուխ համոզվելով, որ գոնե արտքնից վնասվածքներ չունի ապա նայում Չոնին։
-Մենակ թող մեզ,- Ատամները սեղմած արտասանում է Գուկը փորձելով կառավարել բարկությունը։
-Թեհյո՞ն,- ակնրկում է Յունգին, որ միյան Թեհյոնի ցանկությունն  է իրեն հետաքրքրում։
-Գնանք հյոն,- Յունգի ձեռքը բռում է Թեհյոնը, որպես պաշտպանություն, հենարան ասվալտին չընկնելու համար։
- Մենք չենք վերջացրել,- ավելի ամուր է սեղում Թեհյոնի դաստակը։
-Չոնգուկ,- Թեհյոնի հայացքում հոգնածությունն ակնհայտ է, մեկ քայլ մոտենում է եւ չի կարողնում հայացքը բարձրացնել շուրթերից, որոնց այդքան կարոտել էր։
Չոնը դող ունի ներում Թեհյոնի ձայնի խռպոտությունից, սառը մատներից, որոնք դանդաղ բռնում են մատները։ Թեհյոնը հոգնած է։ Եւ Չոնը սարսափելի հիվանդ է այս տեսարանից: Աչքերը որոնցում խորտակվել էր անկարելի դատարկ են, կարծես...մեռած։ Չոնն ավտոմատ ձեռքը տանում է պարանոցը՝ սեղմում հասկալանլով, որ կոկորդում, ինչ-որ բան ուռչում է խաթարելով շնչառությունը։
  Գիտակցու՞մն է։ Չոնն առաջին անգամ մարդ է սպանում, եւ նա Թեհյոնն էր, իր կյանքի ամենապայծառ կետը։
-Ես անկեղծ հոգնած եմ Չոնգուկ,- վերջացնում է Թեն «ազատում» իրեն Չոնի ներկայությունից ու շրջվելով մոտենում Յունգին։ Ով ձեռքը մեկնած սպասում է իրեն։ Թեհյոնն առաջին անգամ գիտակցում է, որ ինքը հենարան ունի։ Ուս, որին կարող ես սեղմվել ու թույլ լինել։ Եւ չեն ծիծաղի, չեն քննադատի մանկմտության ու թուլամորթության մեջ։ Թեհյոնը մի պահ մտածում է, թե որքա՞ն հրաշալի կլիներ, եթե իր անպետք սիրտը Յունգին ընտրեր։
-Դուք միասի՞ն եք։ Ինձ էլ չե՞ս սիրում,- հանկարծակի հարցնում Չոնը, ստիպելով Թեհյոնին զարմնքից մեծացնել աչքերը։ Այս տղան ինչ է իրո՞ք իր նեսրսում է։
Շրջվում է երկար զննող հայացքով նայում աչքերին, որոնց պետք է ատեր, բայց չի կարողանում։ Եւ լռում այն մասին, որ ինքը կշարունակի սիրել այս կյանքում, եւ բոլոր հաջորդ կյանքերում նույնպես, որովհետեւ իրենց հավերժությունն է կապում։
-Ի՞նչ, եթե միասին ենք, դա ինչ-որ կետպ կապ ունի՞ քեզ հետ Չոնգուկ,- վերջին ուժերը հավաքելով մոտենում է։ Չափազանց մոտ շնչելու օծանելիքի բույրն ու լսելու շնչառությունը։ Թեյոնը հիվադ է Չոնգուկով։ Գիտի, որ այս տղան իր կործանումն է։ Այն ամեն ինչ ստանալու է ցավն ու կոտրված աշխարհն է լինելու, բայց Թեհյոնը շարունակում է կառուցել իր հավատը ավազից, եւ համբերատար, լուռ սպասել, երբ այս տղան նորից ներս կմտնի։ Կսեղծի քաոսն ու իր հետեւից թողնելով ավերակները նորից կանհետանա, ասես երբեք էլ չի եղել։

Այո Թեհյոն ինքն է սիրահարվել Չոնգուկին, բայց նա տեսել է, թե ինչպես է տղան իր խոշոր,փայլող աչքերով իրեն նայում։ Ասես գոյություն ունեցող ամենաթանկին։ Տեսել է կարոտ աչքերում, անհանգստությունն ու տագնապը։ Տեսել է այն ամենն ինչը Չոնը կտրականապես հրաժարվում էր ընդունել։
Թեհյոնը տեսավ սեր Չոնգուկի աչքերում։

-Եթե դա իրոք այդպես է հյոն, ես պատրաստվում եմ ստիպել քեզ նորից սիրել ինձ,- ձայնը վստահ է։ Զգուշացնող, փոխանցելով միայն իրականություպը Թեհյոն դու  կարող ես փախչել որքան ուզում ես, որտեղ ուզում ես, միեւնույն է՝ ես քո ներսում եմ Թեհյոն, գլխում, սրտում, Ես քո մարմնի վրա եմ, որովհետեւ ես քո մեջ ավելի շատ եմ քան ինքդ։
- Եւ դու շարունակելու ես սիրել ուրիշի՞ն,- դառը ժպտում է Թեհյոնն՝ ափը դնելով Չոնի այտին ավելի մոտենում։ Միլիմետրեր բաժանող շուրթերին,- Ինչու՞ չձեւացնենք, թե ոչինչ չի եղել Գուկի։
-Կարո՞ղ ես,- հոնքը բարձրացնելով հարցնում է։
-Դու կարողացար, ես էլ կարող եմ։

Նա պարզապես գնաց։
Եւ ողջ հարստությունը, փառքն ու հանրաճանաչությունը։ Բոլոր այս գեղեցիկ մարմիներն ու հոգիները չեն կարողանա լցնել այս դատարկությունը։ Չոնն ընկնում է ասվալտին ու դեռ երկար ժամանակ նայում այն կետին, որտեղ անհետացավ Թեհյոնը։
Ժամանակն է Չոնգուկին վճարել, Թեհյոնի կյանքում, իր բացակայության համար։

-Չոնգուկ,- Չիմինը կրկնում է արդեն անհանգստացած։
- Ես լավ եմ, պարզապես,- ձայնն ու ձեռքերը դողում են,- պարզապես տպավորություն է, որ ես էլ երբեք չեմ ժպտա Չիմին։ Ներսում,- ցույց է տալիս սիրտը,- կարծես արնահոսում է, մահանում է ինչ-որ բան, եւ ցավը ֆիզիկական չէ։ Ես միեւնույն ժամանակ զգում եւ չեմ զգում դա։ Եւ դա ինձ վախեցնում է։
-Դա հենց վախն է Չոնգուկ։
-Ես չեմ կորցնի նրան չէ՞
-Իսկ Յունգի՞ն, դե նրանք իրո՞ք,- Չիմինի ձայնը դողում է, Գուկի համար դա տարօրինակ կլիներ, եթե զբաղված չլիներ իր իսկ խնդրով։
-Թեհյոնը չժխտեց, եւ ոչ էլ ընդունեց,- ցավով խոստովանում է Գուկն ու վիսկի բաժակը կոտրվում է դիմացի պատին։

Թեհյոնը հերթական անգամ իրեն սարսափելի է զգում։ Կրծքավանդակում մեծացող ցավն այրում է մարմինը։  Աչքերից թափվող արցունքները վաղուց չեն հանգստացնում։ Բղավոցները վաղուց լսելի չեն։
Նստած տանիքին միակ բանը, որի մասին կարող է մտածել մահն է։ Թեհյոնը գիտի, որ դա վերջինը կլինի։ Միայն մի ակնթարթ կզգա ին-որ բան, անելով այն ինչ մտածում է եւ հետ դարձի ճանապարհ չի լինի։ Դրանից հետո հավերժական խավարը կպարուրի շուրջը։
Փորձում է սրբել աչքերը գիշերային երկինքն ավելի պարզ տեսնելու համար։ Մի ցատկ եւ աշխարը կանգ կառնի։ Այո Թեհյոնն ուզում է հավատալ, որ իր մահից հետո երկիրը կդադարի պտտվել, որ արեւն էլ չի ջերմացնի շուրջը, որ երկինքը հավերժ կարմիր կներկվի, որ մարդիկ կդադարեն  ժպտալ, գիտակցելով, որ աշխարհում բացակայում է ամենակարեւորը։ Որ ժպիտներն ու երջանկությունը հավերժ կանհետանն, որովհետեւ դա այն ամենն էր ինչ ուներ ինքը, փոքրիկ տղա լի հույսով ու երազանքներով։ Եւ այս աշխարհն էր, որ կոտրեց իրեն, այս գրողի տարած մարդիկ ու կարծիքներն էին, որ խլեցին քառակուսի ժպիտը։ Այս հայտնիությունն ու փառքն էր, որ խլեց իր կյանքի գույները։ Շուրջն ամեն ինչ եւ բոլորը։ Ուրեմն թող իրենից հետո բոլորը հավերժ սգի մեջ լինեն՝ զրկված սիրուց ու ջերմությունից, հավերժ քաղցած հոգիներ, կարոտ լույսին։ Որովհետեւ Թեհյոնը կրում էր իր ներսում ամենապայծառը, իրականը՝  սերը։
Հեկեկոցն ավելի բարձր է դառնում։
-Բոլորն են նման մտքեր ունենում,- նստելով Թեհյոնի կողքին հանգիստ խոսում է Յունգին,- Ես, դու, բոլորն ում հանդիպել ես, եւ բոլոր նրանք ում չես էլ ճանաչում։ Մենք բոլորս հնդիպում ենք ցավի մի սահամնի, որը հաղթահարելն անհնարին է թվում, եւ մահը շատերի համար ամենախելացի լուծումն է թվում։
-Ես թուլամորթ չեմ հյոն... ես պարզապես հոգնել եմ, ես ուզում եմ թողնել այս ամենը։ Ես ուզում եմ տուն գնալ... ուզում եմ տատիկի գրկում լինել, քնել, եւ գուցե դրանից հետո ես կկարողանամ վերջապես հանգստանալ- ամբողջ մարմնով ցնցվում է։
-Ես չասեցի, որ ինքնասպանությունը թուլություն է։ Հակառակը, դա ինձ համար որոշակի ուժի նշան է։ Դու թույլ չես, երբեք չես եղել,- խորը արտաշնչում է Յունգին։ Իր համար պակաս դժվար չէ,- իմ ճանաչած ամենաուժեղ մարդն ես, դու համարձակություն ես ունեցել սիրել։ Եւ դա ամեն ինչ ասում է։
Թեհյոնը փոքրիկ երեխայի պես մեծ աչքերով նայում է Յունգին։ Փորձում գտնել թաքնված ծաղրանք, բայց հանդիպում է բացարձակ ճշմարտությանը։
 
Թեհյոնը լույսն է, եւ որքան էլ փորձեն թաքցնել, նա միեւնուրյն է փայլելու է։

8 страница29 апреля 2026, 17:30

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!