Գլուխ 15
Չոնգուկը ձախ ձեռքը, որի ափին դանակով փորագրել է սատանայի նշանը սեղմեց եղբոր ճակատին և նայեց երկինք։
- Ընծա ահա այս մարդը... Խավարը կանչում է։ Այս մարմինը՝ երկրին, արյունը՝ անդունդին, և այս հոգին՝ ձեզ։ Վերցրեք այն, ինչ ձերն է իրավունքով, և տուր մեզ այն, ինչ խոստացել եք։ Կնիքը դրված է, ճանապարհը՝ բացված։ Ընդունիր այս զոհը, նեռ, մութ աշխարհի։ Թող այս շունչը դառնա քո ծառան, իսկ այս սիրտը՝ քո կամք կատարողը։ Մենք հրաժարվում ենք լույսից, որպեսզի ծառայենք քո խավարին։ Այս զոհաբերությամբ կապը հաստատված է։ Ուրեմն ընդունեք այն ի պատիվ ձեզ։
Չոնգուկն ասում է և դաշույնը վեր բարձրանում ուղիղ Թեհյոնի սրտի վերևում։
Եղանակը գնալով մթագնում է և ալիքները սկսում գոռում գոչյունով հարվածել ժայառաքարերին, վեր են բարձրանում ու հատվածում գետնին։
Եվ Չոնգուկը խենթահարված նայում է միայն Թեհյոնին և լսում է բարակ մռնչյուններ։
Շուտով սև ամպերը կլանեցին ամբողջ երկինքը։ Հենց այդպիսի սև ամպեր էլ տիրել են Չոնգուկի ներաշխարհը։ Նա դիվահար է։
Հիմար խենթահար, ով արյուն է թափել ամեն ուր և դեռ զոհաբերության սիրտ է փնտրում։
Ականջները սուլում են, նա լսում է դևերի ծիծաղները։
Չոնգուկը ծիծաղեց և դանակը ողջ երկարությամբ խրեց Թեհյոնի սիրտը։ Տղան անմիջապես ծանր շունչը քաշեց ու դատարեց շնչել, կապտած շուրթերից արյունը դուրս ծորաց և նա ուրախ է, որովհետև դադարեց այլևս ցավել...
Թեհյոնը մահացավ։
Նա մահացավ։
Այո՞։
Գուցե։
Բայց շարունակում է լաց լինել
Ցավում է։
Թեհյոնն ուզում է լաց լինել, ինչու՞ ոչ մեկդ չեք լսում։ Հապա փակեք աչքերդ ու լսեք դեռահասի հեկեկանքը։ Նա արտասվում է ինչպես նորածինը, ով քաղցած է և ուզում է ծեծել մոր կուրծքը, քանի դեռ սովամահ չի եղել։
Ստամոքսն ուղղակի քերծվում է, ասես դանակը շարունակաբար խրում է ներսն ու դաժանաբար դուրս քաշում, սակայն նա ընդամենը քաղցած է, ով ուզում է հագենալ և Թեհյոնը... նա ընդամենը ուզում է ապրել։
Ապրել
Ապրել
Ապրել
Թեհյոնն ապրել է ուզում, ուզում է լինել մոր կողքին և ոչ եղբոր։ Սատանաներն ասում են' միայն չարիք քո սրտում...
- Այո՛, զղջում եմ, - անշունչ ասում է Չոնգուկն ու արյունոտ դաշույնը վայր գցում։ - Բայց նույնիսկ վստահ չեմ, թե արդյոք իմ զղջումն այնքան տեղին է, որքան պետք է լինի։ Ես միշտ մտածել եմ, թե ինչու չեմ զգում ավելի խորը զգացմունքներ։ Ես նույնիսկ չգիտեմ՝ կարո՞ղ եմ զգալ նորմալ զգացմունքներ, թե՞ ոչ։Հիանալի կլիներ, եթե ինչ-որ մեկը պատասխաներ ինձ, թե ինչու եմ ես այս ամենը արել։ Ո՞րն էր դրա պատճառը.... որովհետև ես համապատասխան պատասխան չունեմ։
Նրանք արյունակից են։
Արյունը երբեք ջուր չի դառնա։ Նրանք եղբայր են' ծնունդ առած նույն արգանդից։
Թեհյոնի արյունը ծակված կրծքավանդակից սահում է ներքև և խառնում ծովի ալիքների հետ, որոնք ագահաբար կուլ են տալիս չոր գետինը քաշելով իր փեշերի տակ։
Հոգեվարքի մեջ է տղան։ Թեհյոնը թուլացած ընկած է և նայում է հորիզոնին, սպասելով իր մահվան ժամին։
- Մենք բոլորս մեր ձեռքում ունենք սպանելու իշխանություն.... բայց մեծ մասը վախենում է այն օգտագործելուց։
Թեհյոնը լաց է լինում, որովհետև չի ուզում այդքան անպետք մահ, երբ ստիպված է լինելու տանել եղբոր ձայնը։ Չի ուզում, Չի ուզում։ Նա չի ուզում լսել եղբորը, բայց ի՞նչ կարող է անել։
Չոնգուկը շրջվում է եղբորը մեջքով։
- Մահն ամենուր է։ Դու չե՛ս հասկանում։ Դու ի վիճակի չես դրան։ Ես քո ըմբռնումից վեր եմ։ Ես բարուց և չարից վեր եմ։ ... Հոգնել եմ մարդկային հիմարությունից։ .... Չգիտեմ, թե ինչն է մարդկանց ստիպում ընկերներ փնտրել։ Ես չգիտեմ, թե ինչն է մարդկանց գրավում միմյանց հանդեպ։ Բայց մի բան կարող եմ ասել, Վի՛... Որ ես ուզում եմ խաղալ քեզ հետ։
Չոնգուկը շրջվում է դեպի եղբայրը, բայց միայն թե այնտեղ չկա ոչ մեկ։
- Դևերը նրան տարան։ Այո՛։
Չոնգուկը ծիծաղում է և ընկնում ծնկների վրա։
- Հիանալի է։ Վերջապես եկավ ժամը։
Չոնգուկը պարզեց ձեռքերն ու հայացքը վերև գամելով նայեց երկնքին, այդպես մի րոպե։
- Ինձ սպասեցնել մի՛ տվեք։ ՈՐՏԵ՞Ղ է Նեռը, որտե՞ղ։ Դուք խոստացել էիք։ Խոստացել։ Տղային խլեցիք և ուրեմն հիմա...
Չոնգուկը հայացքը ներքև հառեց ու տեսավ Թեհյոնի մարմինը հեռվում ընկած։ Ծովի ալիքները նրան քշել տարել են, գցել ծովաժայռին շատ քիփ։ Միայն թե չգիտի մեռած է, թե ոչ։ Ծովը հեռանում է, հետ է լողում ասես ուզում է ցամաքել։
Չոնգուկը ոտքի կանգնեց մի քայլ արեց դեպի տղան ու հանկարծ ականջները մի ձայն արթնացավ։
- Ո՛Չ։ Մոտ չգաս։
Դա այն օրն էր, և հանդիպեցին իրար...
Հետադարձ Հայացք
Դուռը նորից թակում են
- Ջեյմս, գնա՛ տես ով է։
- Ես մերկ եմ, ինքդ գնա, - ասում է Ջեյմսը ու շարունակում լիզել։
- Եվ ի՞նչ, ամաչու՞մ ես, հըն, անբարո՛ հիմար, դե՛, ռադվիր դուռը։ - Կատաղած ասում է Էլան ու հարվածում։ - Հե՛նց հիմա գնա՛, տե՛ս։
Ջեյմսը գնում է դռան մոտ։
Հադսոնը հայացքը կախում է Թեհյոնին, ով վախից սառած ու կապտած նայում է առաստաղին։
- Համբերի՛ր, տեսնենք, ով է ու հարցերդ կլուծենք, - ասում է Հադսոնը Թեհյոնին ու տեղում արձան կտրում։
Թեհյոնը սարսափից սեղմվում է սավանին։
Լսվում է կրակոց։
- Աաաա՜, - ճչում է Էլան։ - Ի՞նչ արեցիք։
Փանփուշտը հարվածել է Ջեյմսի անդամին, և մինչ տղամարդը կհասցներ ծնկի ընկնել, մի փանփուշտ էլ ճակատն է կուլ տալիս։
Էլան ցնորված ճչում է։ Մարդասպանը մի քայլ առաջ է գալիս, անցնում է շեմն ու շրջվում երեքը։
- Նա ի՛մ... - մարդասպանը կրակում է Էլային, - սեփականությունն է, - կրակում է Հադսոնին։
Հադսոնին արյունը ցայտում է Թեհյոնի դեմքին, ինչից անշնչացած տղան կորցնում է գիտակցությունը և մնում է տղամարդու թափվող արյունի տակ պառկած։
Թեհյոնը մի պահիր այդպես սառած է մնում հետո խուճապահար փորձում է տղամարդուն վրայից հեռացնել և հենց այդ ժամ մարդասպանը քաշում կողքի է գցում Հադսոնին, անմիջապես հետո բռնում է տղայի պարանոցին ու գցում գետնին։
- Ահ՜հ։ Դու...
Թեն չի հասցնում մի ավել բառ ասել, երբ մարդասպանը բռնում է նրա ձեռքից ու սենյակից դուրս հանելով նորից գցում է հատակին...
- Ո՛Չ։ Մոտ չգաս։
Մի փոքր մաս ...
Ախ իրոք չգիտեմ։
Կհանդիպենք
