Գլուխ 14
Չոնգուկը խոժոռված նայեց մի կետի, երբ զգաց այդ նողկալի զանգվածը, որը ծորում է ուսից ներքև։
Նա քմծիծաղ տվեց և մոլեգնած Թեհյոնին վրայից շպրտեց ու գցեց թռչնի վրա, որը կտցահարում էր մի երեխայի աղավաղված գլուխը։
- Սատանաներն ասում են' պարզապես ժպտալ, բայց Ո՛Չ, - գոռում է դիվահարն ու պատռում-հանում վերնաշապիկն ու սրբում կեղտոտված մեջքը։ - Ասես դժոխքի կեղտն ինձ վրա լինի... Մեղապարտ Վի՛, մեղանչելուդ համար դեռ հատուցում կստանաս, միայն թե ... Ձայներ ու՞ր եք, ես արդեն այստեղ եմ, զոհաբերության ճիշտ ժամը' ուղիղ կեսօր։ Եկրային կյանքի ամենախավար կեսօրը։ Հա~Հա։ Չկա նրանց հմայքը' արևը, և .... ՈՐՏԵ՞Ղ ԵՔ ...
Չոնգուկը բղավում է և այդ ձայնից Թեն վեր է թռչում, բայց անմիջապես ձև է մտնում կարծես կրկին գիտակից չէ։
- Ես գիտեմ, որ դու արթուն ես, Վի՛, - շշնջաց նրա անունը շատ մեղմ, - Դևը հիմա կողքիդ է' վարսերիդ հետ խաղալուց։ Ուրեմն ոտքի ել, ձևական լինելու կարիք չկա... բոլորս այստեղ անկեղծ ենք։ ... Եվ ուրեմն խարույկի համար տեղ ազատել է պետք։
Թեհյոնը տեղից չշարժվեց։
- Մի անգամ ինձ հարցրեց մեկը, - սկսում է Չոնն ու դիակները աղբի կույտի պես շպրտում իրար վրա։ - Չեմ հիշում՝ ով, թե արդյոք կա՞ արդյոք որևէ միջոց սեռական հանցագործներին կանգնեցնելու համար։ Ես ասացի՝ ոչ։
Չոնգուկը մի կապտած կնոջ մարմին նետեց Թեհյոնի վրա, ով իսկույն ևթ վեր թռավ ու կնոջը հետ հրեց։ Միայն թե երբ ոտքի ելավ մեկ քայլ հետ անելուն պես կանգնեց մի ձեռքի վրա ու սայթաքեց ընկավ մի տղամարդու վրա։
- Աստված իմ, - տնքած Թեհյոնն ու սարսափի դողով հետ-հետ սողած։ - Աստված իմ, Աստված իմ։ Չէ, չէ, չէ, չէ, չէ, չէ.... ՄԱՅՐԻ՛Կ։
Գոռաց Թեհյոնն ու հանկարծ սկսեց նորածին երեխայի նման աղավաղված լաց լինել։ Ճչալ։ Ողբալ։ Ամեն վայրկյան նրանից ասես մի երջանկության կաթիլ էր քամվում։ Ո՛չ, այլևս երջանիկ չի լինելու, այլևս երբեք ժպտալ չի կարողանալու, որովհետև վախեցել է հիմա և հետագա ամբողջ կյանքի։
- Մանկան ճիչ, - ֆշշաց Չոնգուկը' մոտենալով։ - Ա՜հ, որքա՜ն հաճելի, դա նման է հը՜մ, .... սպասի՛ր-սպասի՛ր, ա՛, այո՛, ասես դժոխքի վարդ լինի, որը հրդեհում է սիրտդ և սոսափում' ՄԱՀ՜։
Չոնգուկը հվաց վերջին այդ տառը' հ-ն, ու շոյեց եղբոր թած այտը։
- Ըհմմմ՜, ես զգում եմ։
- Թ՜~թ~թող ... գնամ։
- Հա~Հա, գնա՞լ, - ցնդահար քմծիծաղում է և հառվում Թեհյոնի աչքերին։ - Վախն աչքերիդ մեջ է։ - Ժպտում է։ - ... Ես զգում եմ քո վախը, որը թաքցնում ես, լսում եմ լացդ, երբ լուռ ես, տեսնում եմ քեզ, երբ չկաս։ Եվ գիտե՞ս' ինչու։
- ....
- Ե՛ս հա՛րցնու՛մ ե՛մ գիտե՞ս։
-... - Թեհյոնը ծանր կուլ տվեց։ - Չ~ չ՜չէ...
- Որովհետեւ սատանաներն քե՛զ ընտրեցին ի՛նձ համար։ Ամբողջ աշխարհը գարշահոտ է, ամենուրեք միայն աղբ։ Չարի միակ պատասխանը չարն է։ Մարդիկ ուրիշ ոչինչ չե՛ն հասկանում։ Միայն չարի՛ք։ Այրե՛ք մարդու գոմը՝ նա դա կհասկանա։ Թունավորեք նրա։ Սպանեք նրան։
Թեհյոնը չհասկացավ ինչ ուժ մտավ իր մեջ, բայց հանկարծ ոտքով հրեց Չոնգուկից, հետ քաշվեց ու սայթաքելով հազիվ ոտքի կանգնեց ու վազեց ջուրը։
Չոնգուկի հայացքը փոխվեց։ Նրան տիրեցին չարքերը։ Ոտքի կանգնեց ու դատավճիռը կնքած նայեց Վիին։
Թեն զգում էր իրեն ազատության մեջ, թեև չէր կարողանում հստակ ընկալել, թե դա ինչ բան էր, որովհետև այնքան անիրական էր թվում, բայց ենթադրում էր, որ լավ է, բայց չէ, մինչ ջրին հասնելը սայթաքեց ու բերանքսի վայր ընկավ։
Չոնգուկը հեռվից նայում էր այդ տեսարանին։ Մի վայրկյանում նրա աչքերը խավարով լցվեցին։
«Զոհաբերիր նրան մեզ»
Չոնգուկը վերջապես սկսեց լսել սատանաների ձայներն ու քմծիծաղեց, առաջ քայլեց, մոտեցավ նրան ու հայացքով խժռեց։
«Այրի՛ր նրան»
«Ինչո՞ւ նրան բայց թողեցիր, թուլամո՛րթ»
«Դժոխքի դարպասներին դեռ չհասած դու արդեն հեռանու՞մ ես։ Նա պետք է մերը լիներ։ Ինչու՞ բաց թողեցիր նրան։ Դե՛, առա՛ջ։ Բռնի՛ր նրան։ Սու՛տ է, թե նա քոնն է, նա մե՛րն է։ Սպանի՛ր նրան»
«Տու՛ր նրան մեզ։ Տու՛ր։ Տու՛ր»
«Այո՛, տղայի մարմինը քո հավիտենական կյանքի դիմաց»
«Երկնային արքայությունը քոնն այլևս չի՛ լինելու, դու անգամ պոտենցիալ չունես»
«Դե՛, քաղցրի՛քս։ Մի՛ բարկացրու մայրիկին։ Բռնի՛ր տղային և նվիրաբերի՛ր ինձ»
«Դու ուզում ես չէ՞ զբաղեցնել նեռի տեղը, ուրմն ու՞մ ես սպասում։ Սատկացրու՛ տղային։ Ցու՛յց տուր, թե ով է իրականում սատանա՛ն»
Չոնգուկի աչքերում երակները պայթել են, միայն թե արյան ալ կարմիրի փոխարեն սևն է....
- ՎԻ՛ ։
Թեհյոնը ձեռքը ձգել է դեպի ջուրը։ Նա ուղղակի աղոթում է, որ մեծ ալիք բարձրանա ու իրեն ջրի խորքերը քաշի։ Եվ հա... ալիքը բարձրացավ, բայց նաև բարձրացավ Չոնգուկի ոտքն ու հարվածեց Թեհյոնի ձեռքին, որն ըստ երևույթին կոտրվեց, որովհետև այնպես ճխրտվեց, որ տղան շունչը փչեց։
Չոնգունկը բռնեց Թեհյոնը մազերից ու, ոտքի հանելով, գցեց դիմացը։ Ապա ոտքով ուժեղ հարվածեց նրա մեջքին ու առաջ հրեց, հետո մի այդպիսի հարված ստամոքսին, գլխին ու ադպես, ողջ մարմնին խբելով, նրան մի քանի մետր կողք գցեց։
Տարօրինակ է զգացումը Թեհյոնի մոտ։ Ինչու ուղղակի այդ ցավերի մեջ չի մեռնում։ Ծիծաղելի է, նա ասես ծննդաբերելուց լինի,
ապրում է այդ մահի ցավն ու դեռ գիտակից է և ոչ մեռած։
- Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ մեղավորներին փրկելու, ուրեմն ՓՐԿԻ՛Ր նաև այս, մեղապա՛րտ ոչնչությանը, Դեեեե՜, փրկի՛ր նրան այն հրդեհից, որը կբացվի նրա գլխին։
Գոռում է Չոնգուկն ու տաբատի գրպանից հանելով մի քանի հոգու արյան խառնուրտների տարան, բաց անում ու լցնում տղայի ճակատին։
Թեհյոնը նույնիսկ այդ չզգաց։
Ապա Չոնգուկը ձախ ձեռքը, որի ափին դանակով փորագրել է սատանայի նշանը սեղմեց եղբոր ճակատին և նայեց երկինք։
- Ընծա ահա այս մարդը....
Երկար բացակայությունից հետո վերջապես վերադարձա։
Ախխխ ոնց էի սպասում։
Խնդրում եմ բոլորդ թողեք ձեր կարծիքը, որպեսզի հասկանամ'արդյոք այն ձեզ էլ է դուր գալիս ինչպես ինձ
