Ամենի Վերջը
Երևի դուք մտածում էիք, որ ֆանֆիկն արդեն ավարտված է, սակայն ուզում եմ տեղացնել, որ ոչ, ֆանֆիկը չի հասել իր ավարտին, սակայն իմ գործունեությունն այո։
Ցավով ուզում եմ տեղացել, որ ես դադարում եմ գրել ֆանֆիկ։ Չգրելը ոչ մի կապ չունի չկարողանալու, հեյթի կամ չցանկանալու հետ, ինչի՞ մասին է խոսքը.... ֆանֆիկ գրելն իմ տենչանք է, և ես նույնիսկ հիմա արցունքներս հազիվ եմ զսպում։
Այս ամենը գրելու ու ստեղծելու համար ես շատ բան եմ զոհել, ընդհուպ մինչև իմ առողջությունը, և թե ֆիզիկական, և թե հոգեբանական, որովհետև ես պարզապես չեմ ստեղծել կերպարներ այլ ապրել եմ նրանց կյանքով, տառապել ու տանջվել եմ նրանց հետ միասին, ինչը շատ վատ է անդրադարձել իմ կյանքի ընթացքի վրա։
Իմ այս գրքերը երբեք ոչ մի բանի քարոզը չի եղել։ Երբեք կողմ չեմ եղել բռնությանը, պոռնկությանը, սադանիստությանն ու շեղված հասարակությանը, բայց արի ու տես ես գրել եմ հենց այդ։ Ես վատ գրականությունն ընտրեցի ինձ համար ուղի, ինչը շատ դեմ է եղել իմ կրոնին ու հավատքին և դրա պատճառով իմ կյանքում շատ բան ճիշտ չի ընդհանում, և ես սա գիտակցելով շարունակել եմ գրել, սակայն հիմա ժամանակն է վերջ դնելու նրան ինչ սկիզբ է առել տարիներ առաջ։
Պատկերացնել այն, որ ես այլևս այս չեմ գրելու, ցավեցնում է ինձ, գուցե մի օր գա, որ շարունակեմ գրել այս, բայց այդ ժամանակ սահմանների մեջ և միայն պարկեշտություն։ Այս թեմաններն իմ կյանքն ու ապրուստ չէ, և ես չեմ հասկանում ինչպես մտավ իմ կյանք... Իսկ երբ մտածում, որ սրա մասին մի օր իմ կողակիցը կարող է իմանամ, ինձ սարսափեցնում է, և ի՞նչ է սա, եթե ոչ պոռնկություն, և ինձ միայն բաժանումը կհասնի։
Գրքերում գրված իմ տեքստերը, երբեք չեն համապատասխանել ինձ, սա այլ է, կապ չի ունեցել ինձ հետ, բայց դրա մասին ի՞նչ կարող իմանալ ընթերցողը... իհարկե ոչինչ։
Շուտով գուցե ես սիրահարվեմ, և ես չեմ ուզի, որ այլևս սա լինի իմ կյանքում, օրերից մի օր ես պատասխան եմ տալու այստեղ գրված յուրաքանչյուր բառի համար և ես չեմ ուզի, որ դա անփոխադարձ սեր լինի։ Այս կյանքում ինձ համար գերագույն արժեք է սերը, և ոչ գումարն ու կարիերան։
Այո՛, ես սեղծում եմ իմ կարիերան, սովորում եմ երևի իմ ուզած մասնագիտությունն ու դուք հավանաբար շուտով կտեսնեք իմ գործերը, երբևէ չիմանալով, որ դա ես եմ, բայց դե ո՞վ գիտե գուցե մի օր որոշեմ ինձ մատնել, բայց դրա մասին միայն դուք կիամանք, որովհետև սրա մասին բացահայտել չեմ ուզում։
Ես անչափ շնորհակալ եմ, որ դուք եղաք իմ կողքին։ Ամբողջ կյանքս ատել եմ բաժանումներն ու հրաժեշտ տալը, բայց ահա ես հրաժեշտ եմ տալիս իմ կյանքում եղած թանկ բանը, որպեսզի կարողանամ
հասնել ամենաթանկին։ Հույս ունեմ Տերը ողորմած կլինի ու սրա համար ինձ կների, և ես ներողություն եմ խնդրում, որ բոլորիդ քաշել եմ այս մեղքի մեջ և պղտորել եմ ձեր միտքը։
Ես սիրահարված չեմ, բայց կա մեկը ում կուզեմ սիրել, որովհետև նա ասես պարգև լինի ինձ համար, բայց նախ նրան սիրելը ես ուզում եմ մաքուր լինի, ուստի թողնում ես այս ամենը։ Այս որոշմանը գալը շատ դժվար էր, գուցե հիմա թեթև նայեմ, բայց հետո արցունքներս պիտի ամեն օր սրբեմ, երբ հիշեմ այստեղ թողած իմ կյանքը։
Եվ ես չեմ կարող շարունակել այս ֆանֆիկը, այլևս ոչ։ Եվ եթե ինձ հիշեք ես շնորհակալ կլինեմ։
Հուլիսի 15-ին ես կդառնամ 4 տարեկան, այդ ժամանակ հիշեք ձեր ֆիկռայթին ու եթե ուզեք շնորհավորեք ինձ։
Հաջողություն։ Սիրով Ֆիկռայթ
հ.գ. - Ես իմ ողջ տեսողությունը թափեցի սրա վրա, բայց ես չեմ զղջում։ Հույս ունեմ չեմ կուրանա։
