Գլուխ 10
wattpad-ն ունի թազա ֆունկցիա, վերջում է կլրացնեք...
Առավոտյան վաղ Թեհյոնը գնաց տուն, որտեղ այլևս նախկին ջերմությունը չկար։ Դատարկ էր ամեն բան, լուռ և տխուր։ Մայրը կանգնած չէր խոհանոցում ու լուռ սպասքը չէր չորացնում։ Իսկ հայրն էլ աշխատանքի չէր, որ Թեն ժամերը հաշվեր, թե երբ էր հոգնած տուն վերադառնալու, որ իր ձանձրալի պատմություններով էլ ավելի հոգանացներ։
Թեհյոնը բրնձով ապուրը տաքացրեց ու շտապեց մոր մոտ, քանի դեռ էլի չէր ուշացել նրա ուտելու գրաֆիկից։
Նա անգամ կարիքները չհոգած ու շտապեց տանից դուրս գալ։ Հիվանդանոց հասնելուն պես նա բաց դռնից այն կողմ լսեց հեռուստացույցի ձայնը։
Նա միայն հասցրեց լսել «Երեկ երկոյան սպանել են Չան Չանռոնին» ու առաջ անցավ։
- Թեհյո՛ն, - բացականաչեց բուժքույրը։
- Ես բերել եմ ճաշը։
- Տու՛ր։
- Ահա՛, ի...իսկ կարո՞ղ եմ ներս մտնել։
- Մտիր։
Բուժքույրը ներս մտավ, նրա հետևից ներս շտապեց Թեհյոնն ու վազեց մորը գրկել։ Բուժքույրը բացում է տոպրակն, իսկ մնացած հիվանդներն զրուցում են իրենց հարազատների հետ։
- Ա՛խ, Թեհյո՛ն։ Երեկ չեկար, ինչու՞... սպասում էի, - հարցնում է մայրը։
- Ըըըը՜, Ես ...
- Ի՞նչ է եղել։
- Ոչի՛նչ, մայրի՛կ, ուղղակի ... ը՜, դու քնած էիր, երբ եկա։
- Ամբողջ օրը արթուն սպասում էի....
- Ըհն... կ~կեր, որ դեղերդ...
- Ի՞նչ է եղել, Թեհյո՛ն։ Մի տեսնեմ։
- Հը՞։ Բան չէ։ Ի՞նչ է եղել, որ։ Ոչինչ էլ չի եղել։ Հանգիստ նստիր ու կեր։
- Հա՛, ... մի քիչ ինձ անհարմար եմ զգում։
- Անհարմա՞ր։
- Հա՛, ասես կրծկավանդակիս վրա մեծ քար լինի։ Ահա այս չափ։ Անհարմար է շնչել։ Երեկ էլ սպասում էի, որ գաս, այն էլ չեկար։
- Կանցնի, դու մի՛ մտածիր։ ... Ես ... գնամ, արդեն, աշխատանքից թե չէ կուշանամ։
- Բա՞րդ է։ Ամբողջ օրը հո կանգնա՞ծ չես։
- Չէ՛, թեթև գործ է։ Դե՛... գնամ։
- Հա՛, հա, - տխուր ասաց մայրն ու նայեց ինչպես է որդին հեռանում։
Լեզուն կծած Թեն դուրս եկավ հիվանդասենյակից ու երբ վերջապես դուռը հետևից փակեց խորմ ու կտրտված շունչ քաշեց։
Նա ուղղակի ուզում է ընկնել վայր ու լաց լինել։ Բայց դեռ զսպում է իրեն։ Մի քանի վայրկյան շունչը կարգավորելով նա սկսեց քայլել։ Ուղղակի ցավոտ է...
Նա նայեց ձեռքի ժամին ու հասկացավ, որ ուշանում է և արդեն հասցրեց ակնթարթում պատկերացնել ինչպես է տնօրենը զայրանում իր վրա։
_
Սրճարանի շուրջը փաթաթված ժապավենից այն կողմ ոստիկաններ են որսի շներով, ոմանք ջանում են մի հետք գտնել մարդասպանից, ոմանք գտած հետքերն են փորձում զգուշորեն վերցնել։
Նրանցից այն կողմ հեռվում թաքնված, կանգնած է Թեհյոնը, այն մտքով, որ իրեն չեն տեսնի։
«Հիմա ի՞նչ, փակելու՞ են սրճարանը։ Ուրեմն ես հիմա ի՞նչ անեմ, ինձ գումար է պետք։ Չե՛մ կարող սպասել»
- Անջատի՛ր լույսերը։
- Ըըը։ Ի՞նչ։ Ձեզ լա՞վ եք զգում, ձեր դեմքն արնահոսում է։ Դուք վիրավոր եք։ Օգնությու՞ն է պետք։
- Անջատի՛ր լույսերը։ Թե չէ նրանք այստեղ կգան։
- Ովքե՞ր կգան։
- Ա՛ն-ջա՛-տի՛ր ասում եմ քեզ։
«Ուրեմն նրա՞ն են սպանել։ Ի՜նչ ահավոր է»։
Թեհյոնն անզգացմունք նայում էր մի կետի հետո վճռական շրջվեց ու արագ-արագ սկսեց քայել։
Օրը ամպամած էր ու մռայլ։
Կանգնելով փողոցի եզրագծին՝ Թեհյոնը սպասում էր կանաչ լույսին։ Մեքենաներն արագ-արագ սլանում են, և այդ ընթացքի մեջ, նա նկատեց մի հայտարարություն։ «Պահանջվում է մաքրող-մաքրուհի»։
Տղայի աչքերը մի փոքր հույսով լցվեցին և նա անմիջապես հավաքեց համարն ու զանգահարեց։
Կարմիրը դարձավ կանաչ, բայց Թեն տեղում սառած մնաց։ Զանգը վերցրեցին, բայց այն միանգամից ընդհատվեց. հաշվին չկար բավարար լիցքավորում։
Ախ, ոնց է Թեհյոնը նյարդայնանում։ Նա սպասեց մի րոպե հուսալով, որ հետ կզանգեն, բայց չէ։ Նա նորից զանգեց, այն կրկին ընդհատվեց։ Սպասեց մի րոպե ու կրկին, երբ ուզում էր արդեն զանգել վերջապես հետ զանգեցին։
- Ա~ալո՛, - կմկմած Թեն։
- Այո՛, - լսվեց կնոջ անտարբեր մի ձայն։
- Ես, ըըը՜...
- Ի՞նչ։
- Հայտարարության համար եմ զանգահարել։
- Քանի՞ տարեկան եք։
- Տասնյոթ, բ~բայց դա խնդիր չէ ես քրտնաջան կաշխատեմ։
- Այսօր կարո՞ղ ես գալ։
- Կարող եմ հենց հիմա էլ։
- Հասցեն կուղարկեմ։
_
Երկհարկանի փոքրիկ շենք էր քաղաքի կենտրոնում։ Թեհյոնը առանց արտաքին տեսքին ուշադրություն դարձնելու շրջանցեց շենքն ու հետնամասով ներս մտավ, ինչպես ասել էին։ Նա բացեց դուռն ու նայեց ներսի դատարկ ու մոխրագույն միջանցքին։
Թեհյոնը հոգնել է մի աշխատավայրից մյուսը վազելուց։ Չի ուզում, առաջանալ դեպի սպասուհին, այնուամենայիվ նա քայլեց դեպի կինն ու կանգ առավ բարձր սեղանի դիմաց։
- Թեհյոննը դու՞ ես, - հարցրեց կինը։
- Այո՛, ես եմ... Բարև Ձեզ
- Ընտանի՞ք ունես։
- Մայրիկիս հետ եմ ապրում։
- Իսկ մտերիմնե՞ր, ընկերնե՞ր։
- Ոչ մեկին, իսկ դա կարևո՞ր է։
- Շա՛տ, - պատասխանում է Կինն ու հայացքը կախ քմծիծաղ տալիս։ - Այսինքն դու միայն մորդ ունես։ Նա քանի՞ տարեկան է։ Աշխատու՞մ է։
- ... Քառասունհինգ, - կմկմած Թեն՝ չհասկանալով, թե ինչու։ - Չէ՛, նա չի աշխատում։
- Դու հիվանդ չես չէ՞։
- Ըը՜, չէ՛, հիվանդ չեմ, ինչո՞ւ եք հարցնում։
- Այստեղ մի երկու թուղթ կա, լրացրու։ Հետո այնտեղ կլուսանկարվես...
- Այսինքն ես ընդունվա՞ծ եմ։
- Այո՛։
- Իսկ աշխատավարձը... որքա՞ն է։
- Որքա՞ն ես ուզում։
- ... Ինձ գումար է պետք մայրիկիս վիրահատության համար է պետք։
- Ա՜հ, դե՛, գիտե՞ս ինչ, մենք կարող ենք քեզ տալ այնքան որքան ուզում են այդ վիրահատության համար, մենք կհոգանք ծախսերը, բայց դրա համար պետք է մեզ համար աշխատես յոթ տարի անընդմեջ։
- Հ~համաձայն եմ։ Ես կանեմ, ամեն բան էլ կանեմ։
- Հիանալի։ Ուրեմն տվյալներդ լրացրու։
- Այո՛ հիմա։
- Եվ անձնագիրդ։
- Ես չունեմ։
- Ոչի՛նչ։
Թեհյոնը սկսեց լրացնել։ Անուն ազգանուն։ Ծնողներ, տան հասցե, ծննդայր, վայր, թիվ։ Բայց հետո մի քանի հարց կարդալուց հետո հոնքերը կիտվեցին։
- Սրանք ի՞նչ կապ ունեն մաքրման հետ, այդքան կարևո՞ր են, - խոժոռվեց Թեհյոնն ու չգիտես ինչու սկսեց լարվել։
- Կարևոր չլինեին գրավծ չէր լինի։ Լրացրու՛։
«Գիտե՞ս լռել»։
Թեհյոնը մի պահ վարանեց, հետո գրիչը սահեցրեց ու պատասխանեց՝
Այո։
«Կարո՞ղ ես արագ վազել»։
Ոչ
«Վտանգի ժամանակ կգա՞ ինչ-որ մեկը քեզ փնտրելու»։
Ոչ
«Կարո՞ղ ես ժպտալ այնպես, կարծես քեզ դա դուր է գալիս»
Այո։
«Կարող ես երկար դիմանալ, նախքան գոռալը»։
Այո։ Պատասխանում է Թեն ու տխուր հայացքը կախում։ Մի պահ անցյալի բոլոր վատ իրադարձությունները հեղեղեցին ուշքը։ Նա թաթեց ու, խորը շունչ քաշելով, նորից անցավ հարցերին։
«Ի՞նչ կփոխանակեիք ձեր ազատության հետ»։
Գումարը։ Ինչը երբեք չէր լինում որոշ ժամանակ առաջ։
«Դու լաց ես լինում, երբ վախեցած ես, թե՞ երբ զայրացած ես»։
Վախեցած։
«Եթե քեզ նոր կյանք տան, դու կմոռանա՞ս հինը»։
Ոչ։
«Կնախընտրեի՞ք, որ ձեզ հիշեն, թե՞ մոռանան»
Մոռանան։
«Կխաբե՞ք՝ գոյատևելու համար»
Թեհյոնը մտածում է և պահ հիշեց իր եղբորն ու պատասխանեց՝ այո։
«Ջրից վախենու՞մ եք»։
Այո
«Հե՞շտ եք ծովային հիվանդություն ունենում»։
Թեհյոնը երբեք չի տեսել ծով, ըստ այդմ էլ չգիտի։ Բայց նա ուղղակի պատասխանեց՝ Ոչ։
«Գիտեք ի՞նչ է ՄԻԱՎն ու ՁԻԱՎ»։
Այո
«Դուք այն ունե՞ք»
Ոչ
«Սեռավարակների այլ տեսակ ունե՞ք»։
Ոչ
«Երբևէ հետազոտություն անցել եք»
Ոչ
- Վերջացրի, - խորը շունչ քաշելով ասում է Թեն ու թղթերն առաջ է հրում։
- Աշխատանքայիդ առաջին օրդ արդեն սկսված է։ Միայն թե ոչ այստեղից։
- Այլ մասնաճյու՞ղ է։
- ... Հա, - ասում է Կինն ու ժպտում։ - Դե հիմա՛ կանգնիր այն պատի տակ քեզ լուսանկարենք։
Թեհյոնը գլխով արեց ու կանգնեց ապարատի դիմաց։ Մեկ կոճակ և ուժեղ լույսը փայլեց Թեհյոնի աչքերերի արցունքներում։
...
