Գլուխ 9
Հետադարձ հայացք
- Ձեր մայրը հիվանդ է, - ասում է բժիշկը լաց լինող Թեհյոնին։ - Նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ։
- Խնդրու՛մ եմ, բուժեք մայրիկիս։ Աղաչում եմ։
- Ուրեմն վիրահատություն։ Դուք չափահա՞ս եք, պետք է մի քանի թղթեր ստորագրվեն ծախսերի հետ կապված և գումարը շտապ փոխանցվի։
- Չէ՜ ... - քթի տակ փնթփնթում է Վին ու բաց թողնում նրա ձեռքերը։ - Ես գումար չունեմ։ Բայց առանց դրա արեք խնդրու՛մ եմ։ Մորս կյանքն է։ Ես անպայման դրանք ձեզ կվերադարձնեմ։ Կաշխատեմ միայն հիմա՛ վիրահատեք։
- Առանց գումարի վիրահատել չենք կարող։ Դուք հայր ունե՞ք։
- Մ~մահացել է, - ասում է Թեն տխուր։
- Հիմա փողը բերելու՞ եք, վիրահատելու՞ ենք, թե՞ ինչ։
- Դուք ուզում եք ընտրեմ, մորս ապրելը, թե՞ չէ։ Հասկանու՞մ եք՝ ինչ եք ասում։ Վիրահատե՛ք նրան, իսկ գումարը կբերեմ։
- Առանց գումարի չենք սկսի։
- ... Եվ որքա՞ն։
- 5 մլն վոն։
- Ի՞նչ։
- Շտապում եմ, - ասում բժիշկն ու հեռանում։
- Հա՛, իհարկե, գնացե՛ք, - Թեհ շրջվեց ու հետևից բղավեց։ - Փրկե՛ք նրանց ովքեր արդեն վճարել են և մյուսների վրա ուղղակի թքած ունեցեք։ Բժիշկ եք դառնում որպեսզի մարդկային կյանքեր փրկեք, որովհետև բարի եք, չէ՞։ Չէ՛, դու փողի մեռած հղփացածներ եք։
Թեհյոնը դողալով արտաշնչեց ու ներս մտավ մոր հիվանդասենյակ, որտեղ բացի նրանից կային նաև մի քանի այլ հիվանդներ։
Թեն նկատեց, որ մայրը չէր ժպտում։ Նա ակնհայտ ցավ ուներ, ավելի դժվար էր շնչում քան նախկինում, իսկ աչքերը կորցրել էին իրենց փայլը։ Մայրն, ով որդուն պատասխանում էր իր ժպիտով, այժմ պառկած է հիվանդանոցում՝ հազիվ օդ շնչելով։
Թեհյոնը ուզեց զսպել արցուքները։ Բայց մոր կյանքից մարած աչքերը տեսնելով՝ ուղղակի վազեց ու գրկելով սկսեց լաց լինել։
- Ես կաշխատեն մայրիկ։ Կաշխատեմ ու քեզ կբուժեմ։ Քեզ այսպես չեմ թողնի երդվում եմ։
- Թե՛հ..
- Հ~հա՛, ասա՛։
- Ես սիրում եմ քեզ։
- Ես էլ քեզ եմ սիրում, մամ։
- Ես ... ըըը՜, դրա կարիքը չկա։ Հանկարծ չաշխատես։
- Մայրի՛կ։
- Սու՛ս։ Արա ինչ ասում եմ։ Օգնի՛ր ոտքի կանգնեմ, որ գնանք տուն։
- Չէ՛, չէ, ի՞նչ ես անում։ Քեզ չի կարելի վեր կենալ։ Պառկիր։ Ես կգտնեմ գումար։ Կգտնեմ ու դու կբուժվես։
Հետադարձ հայացքի վերջ
Թեհյոնը ձեռքով ամուր փակել էր բերանն ու լուռ հեկեկանքը խեղդում էր կոկորդում։ Նայում է բարին մոտեցող շողքին ու այնպես է դողում, որ այլևս չդիմացավ։
Վին կորցրեց գիտակցությունն ու վայր ընկավ՝ գլուխն ուժեղ խբելով։
Ամեն ինչ սև է։ Թեհյոնը դանդաղ փորձում էր բացել աչքերը։ Բայց դա այնքան դժվար էր։ Նա միայն մի քանի րոպե փորձում էր հաղթահարել վախը։ Լսում էր տարբեր ձայներ ու շների հաչոցներ։
- Տարածքի ամբողջ շառավղով փակեք բոլոր ճանապարհները։
Թեհյոնը լսեց մի տղամարդու ձայն, որին հաջորդեց մեկ ուրիշինը։
- Մենք միայնակ անցորդի ենք փնտրում։ Մեքենայի տեսախցիկները մեկ հոգու են ֆիքսել։ Կապ տուր առաջին գծին։
- Նրանք արդեն հասնում են։
- Բոլոր թույլատվությունների համար դիմել դատարան, մեզ օրդեր են պետք առանց դրա շրջակայքի տեսաձայնագրությունները ստանալ չեն կարող։
- Այս ժամին օրդեն ստանալ չենք կարող։
- Եվ ի՞նչ ես առաջարկում, ձեռնունայն նստենք սպասենք մինչև լույսը գլխներին իջնի, - բղավում է տղամարդը։ - Արդեն ո՞րերրորդ անգամն է նրան հաջողվում խույս տալ։ Բայց սա այն պատճառով չէ, որ նա չափից դուրս հնարամիտ է, այն որովհետև մենք էշի ականջում քնած հավեր ենք։
Թեհյոնը դանդաղ բացեց աչքերը։ Իր դիմաց տեսնելով երկու ոստիկանական համազգեստով տղամարդկանց՝ հանգիստ շունչ քաշեց։ Իսկ հետո նկատեց ինչպես են փորձագետները նմուշներ վերցնում ելքի մոտ տպված արյան հետքերից։
Նա ուղիղ նստեց։ Հասկանալով, որ պառկած էր սրճարանի բազմոցներից մեկին։ Ձայնը գլուխը գցած ոստիկանը դուրս եկավ սրճարանից, իսկ մյուսը հետ շրջվեց։
Նյարդայնացած ոստիկանը, ով իրեն հազիվ էր զսպում վերադասի գոռոցներին պատասխան չտալու համար՝ նկատեց Թեհյոնին արթուն։
- Վերջապես արթնացար։ Մեզ վկայություն է պետք, այն ինչ կատարվել է այստեղ։
- Ես պետք է գնամ։ Իմ Մա~
- Դու ոչ մի տեղ գնալ չես կարող, - ընդհատեց ոստիկանը Թեհյոնին։ - Դու միակ վկան ես այս գործի համար։ Նախ պետք է ցուցմունք ներկայացնես։
- Ի՞նչ ցուցումունք, - կմկմած Թեն։
- Դու շատ ավելի լավ գիտես ... Սրճարանի հետնամասում սպանություն է եղել։ Եվ դու այնպես ես վախեցած, որ գիտակցությու՞ն ես կորցնում։ Դու տեսե՞լ ես մարդասպանին, կամ որևէ մեկին։
- Ե~ես ոչինչ չգիտեմ։
- Չգիտես նաև, թե սա ի՞նչ արյուն է։
Թեհյոնը նայեց ուղղված ձեռքին հետո դռան կողմը, որից հետո մի վախի դող անցավ միջով։
- Խոսելու՞ ես վերջապես։ Անձդ հաստատող փաստաթուղթ տուր։ Սոդեյո՛ն, գրանցիր սրա տվյալները։
- Ես չունեմ, - հայացքը կախ ասում են Թեն։
- Ի՞նչ։
- ... Ես անչափահաս եմ, անձը հաստատող ...
- Անչափահա՞ս։ Եվ ինչո՞ւ ես դու այստեղ և ոչ տանը։ Ծնողներդ ստիպու՞մ են աշխատել։ Դա ավելի կարևոր է քան ուսու՞մը։ Քանի՞ տարեկան ես։
- Տասնյոթ։
- Ինչևէ, հիմա ասա այն ինչ տեսել ես։
- ... Ես ... ոչինչ չեմ տեսել, - ստում է Թեհ ու սկսում է ավելի արագ շնչել։
- Ստում ես
Թեհյոնը սարսռաց այդ ձայնի սառնությունից ու մեկ քայլ հետ սողաց։
- Հանցանք ցաքցնելը ևս հանցագործությունն է գիտե՞ս, - կոպիտ ասում է ոստիկանն ու նրա մակարդակին իջնում։
Թեհյոնը կուլ տվեց ու նա դանդաղ բացեց բերանը, որպեսզի խոսեր, բայց լռեց, երբ ոստիկանը պատասխանեց ընդունիչին։
- Շտապ մեկին, շտապ մեկին, - լսվում է լսախողից։
- Լսում եմ։
- Նա մեր տեսադաշտում է։ Շտապեք գետնանցում։
Ոստիկանը մի հայացք է գցում Թեհյոնին ու մի քանիսի հետ վազելով հեռանում։ Վին մի պահ խորը շունչ քաշեց։ Վախեցած ուզում էր նստել ու ոտքերի դողը հանգստացնել, բայց երբ նկատեց, որ արդեն մեկն է լինում, խուճապահար նայեց շուրջն ու հատակից վերցնելով ընկած պայուսակը փախավ սրճարանից։
Ոստիկանության մեքենաների ազդանշանները մանկան ճիչի պես բարձր լսվում են ամեն ուր։ Թեհյոնը հեռացավ այդտեղից։
Մոտ երեսուն րոպե հոգնած քայլելով Թեհյոնը ներս մտավ հիվանդանոց։ Նա միջացքում վազում էր, երբ բուժքույրը դիմացը դուրս եկավ։
- Ուտելիքը բերել եմ, - գոչեց Թեհյոնը շնչակտուր։
- Արդեն քնել է, - հիասթափված հառաչեց բուժքույրը։
- Հա՞ ... Բայց բան չէր կերել։
- Կողքի հիվանդի կինն է տվել ուտելու բան։ ... Լսի՛ր, քո անպատասխանատվության պատճառով մայրդ գրաֆիկից շեղվում է։ Նա դեղերը մի րոպե ուշացնել չի կարող, իսկ դրա համար ուտել է պետք։ Իսկ դու երկու ժամ ուշացած նոր հազիվ գալիս ես։
- Կներեք, - ասում է ու արցուքները սրբում։
- Ես սա չե՛մ ասում, որ ներողություն խնդրես։ Այլ ավելի լրջորեն մոտենաս։ Մայրդ հիվանդ է ու շատ լուրջ։
- Գիտեմ, - շշնջաց շատ կամաց։
- Գիտես ու այսպե՞ս ես անում ... Ներս չմտնես։ Բոլորը քնած են կարթնացնես։ Տուն գնա։
- Ես այստեղ կմնամ։
- Եվ ի՞նչ օգուտ դրանից ... ուշքի արի։ Մայրդ մահանում է։ ... Փող գտիր, Թեհյո՛ն։
Թեհյոնը հիասթափված նայում է հեռացող բուժքրոջը։ Նա չկարողացավ զսպել հեկեկանքն ու սկսեց լաց լինել։ Շրջվեց պատուհանի կողմն է ձայնը խլացրեց անձրևի ձայնով։ Նայում է պատուհանից դուրս թափվող անձրևի կաթիլներին, որոնք ասես ավելի են ճնշում հույզերը։
Նա դեռ չէր համակերպվել հոր մահվան հետ ու հիմա ... Հայրն անսպասելիորեն մահացավ: Նա դեռ ժամանակ առ ժամանակ զարմանում է դրանից։ Անցել է մեկ տարի: Նա դեռ սպասում է, որ հեռախոսը կզանգահարի։
Թեհյոնը դեռ ուզում է նրանից խորհուրդ հարցնել, պատմել կարևոր բաներ, հիմար բաներ, տխուր բաներ, բողոքել մարդկանցից, բոլորից, իրենից, նրանից։
Նրա կյանքում կա լիակատար դատարկություն, որի հետ նա սովորել է ապրել։
Հայր կորցնելը նման է վերջույթ կորցնելուն։ Դա բացարձակապես ճիշտ էր: Դա սարսափելի ցավոտ էր, և նա ամբողջ կյանքի համար սպիներ է ստացել ու շարունակում է։
Ախ եսիմ է...
հաշվեհամարս, որ ուղարկեմ փող կգցե՞ք...😂
