Գլուխ 3
Չոնգուկ 13 տարեկան
Թեհյոն 10 տարեկան
Չոնգուկը փռշտաց և կախարդանքի, մարտերի ու անվերջանալի արահետների աշխարհը կրկին աչքերի առաջ վերածվեց սովորական մշուշոտ էկրանի, բայց ոչ երկար, նա անջատեց խաղն ու հեռախոսը կտրուկ գետնին շպրտեց։ Ծռված մեջքը չկարողանալով դիմանալ ուղիղ մնալու ցավին՝ Չոնգուկը գետնին ընկավ։
Նա այդպես մի քանի րոպե լուռ ու մունջ հանգիստ պառկած էր։ Վեր կենալու ջանքերին մեկ եկան նաև լավագույն ընկերները՝ մեջքի ցավը, անտարբերությունը, հուսահատությունը և քնկոտությունը։
Ոտքի կանգնելով՝ Չոնգուկը մոտեցավ սև, փակ վարագույրներին, որոնք հավատարմորեն կատարում են իրենց ծառայությունը՝ փրկելով նրան արտաքին աշխարհից։ Թեթևակի քաշելով դրանցից մեկը՝ Չոնգուկը հառաչեց։
- Վա՜խ։ - պայծառ արևի ճառագայթները անողոք հարվածեցին նրա արդեն հոգնած աչքերին։ ... «ինչքա՞ն ժամանակ է անցել։ Հիմա՞ առավոտ է, թե՞ շուտով երեկո։ Այսօր ի՞նչ օր է»։ - տրամաբանական հարցեր փայլատակեցին նրա գլխում, և դրանցից հետո նայեց իր սենյակին, որտեղ այլևս Թեհյոնի հետ չի մնում, քանի որ նա գերադասում է քնել հյուսենյակում։
Մահճակալը լի է կեղտոտ հագուստով, որը երբեմն նա պարզապես ժամանակ առ ժամանակ նետում է աթոռի վրա։ Դատարկ ըմպելիքների տուփերի բարիկադներ, որոնք պարզապես այլևս չեն տեղավորվում սեղանին։ Դատարկ լապշայի տուփերի կույտ մի անկյունում։
Աշխատանքի պատճառով մայրը չի հասցնում զբաղվել տնային գործերով, հատկապես Չոնգուկի ննջարանի, նա էլ դրանից առիթավորվում է ու այն սարքում աղբաման։
Բջջայինը լուսավորվեց և Չոնգուկը շտապեց հաղորդագրությունը կարդալ։
- Վերջապես, պարոն Կիմը նկատեց ինձ։ Ուրեմն դպրոցի մոտ, հա՞։ Ա՜խ Ստիպված եմ այսօր դպրոց գնալ։ Ոչինչ, մի օր կդիմանամ' հանուն գանգստեր դառնալու։
Ննջարանից դուրս գալով՝ Չոնգուկը նկատեց, որ Թեհյոնը տանից դուրս եկավ։ Արդեն մեկ տարուց ավել է, ինչ իրար հետ չեն շփվում։ Թեհյոնն ատում է նրան, զզվում է, գարշում, նողքում ապրում են նույն տան մեջ, բայց օտարների նման են։
Ծնողները դա չեն նկատել, մայրն անգամ գիտի, որ նրանք միասին են դպրոց հաճախում, բայց ինչի մասին է խոսքը, Չոնգուկն անգամ եղբոր գոյության մասին է մոռացել։
Բայց Չոնգուկը դեմ չէ Թեհյոնից բաժան լինել, քանի որ իր դասարանի աղջիկներն իրեն ավելի լավ են գոհացնում։ Նրանց դուր է գալիս պաղպաղակ ուտել, իսկ Չոնգուկին դուր է գալիս նրանց օգտագործել։
Տանից դուրս գալով՝ նա անմիջապես ուղվեց դպրոց։ Հասնելուն պես նա նկատեց իրեն հաղորդագրություն գրած գանգստերի առաջնորդին, ով հենված էր իր մեքենային ու սպասում է Չոնգուկի գալուն։ Նա զրուցում էր վարորդի հետ։
- Պարո՛ն Կիմ, - բացականչում է Չոնգուկն ու մոտենալով խոնարհվում։ - Բարև ձեզ։
- Չոնգու՛կ, մենք էլ նոր քո մասին էին խոսում, - ասում է Կիմը։ - Վարորդս կարծում է, որ դու բանի պետք չես։ Խոսքն այս գործի մասին է, որ ուզում ենք հանձնարարել քեզ, ըստ նրա դու այն տանուլ ես տալու, բռնվելու ես ու հայտնվելու՝ ոստիկանների ձեռքը։
- Դու՞ք էլ եք այդ կարծում, - նեղված ընդհատեց Չոնգուկը։ - Չէ՛, դուք սխալ կարծիք ունեք իմ մասին, ես կապացուցեմ, որ սխալվում եք, դուք նրան մի՛ լսեք։ Հանձնարարեք այդ գործը, ցանկացա՛ծ գործ։ Ի՞նչ եք ուզում, որ անեմ, կանեմ ամեն բան։ Դու՛ք միայն ասեք ես պատրաստ եմ ամեն ինչի։ Եթե ուզում եք դպրոց է՛լ չեմ գնա, դրա փոխարեն շան պես կաշխատեմ։ Բայց խնդրու՛մ եմ, ինձ մի՛ հեռացրեք, ևս մեկ հնավորություն տվեք։ Խոսք եմ տալիս ես պատվով կանեմ ամենը։ .... - ոգևորված ասում էր ու վերջում տխուր ավելացրել։ - Պարո՛ն Կիմ, ես գանգստեր դառնալ եմ ուզում։
- Ես գիտե՛մ, Չոնգու՛կ, բայց ես այդ կարծիքը չունեմ ինչ նա, ինչպես նաև ես վստահում եմ քեզ, դրա համար էլ այս գործը առաջարկում եմ քեզ։
- Ասե՛ք, ես ամեն ինչ կանեմ։
- Ցածր դասարանցիների մեջ պետք է մի բան տարածես ...
Դպրոցի դռան դիմաց կանգնած Թեհյոնը տարակուսանքով նայում է Չոնգուկին՝ չհասկանալով, թե այդ ինչ մարդկանց հետ է զրուցում և այդ ինչ փաթեթ է վերցնում եղբայրն ու թաքցնում պայուսակում։
- Թե՛հ։
- Հա՛, - Թեհյոնը շրջվեց ձայնի ուղությամբ ու նայեց Պակին, ով իրենից մի տարի փոքր է։
- Ու՞ր ես այդպես նայում ... Չոնգու՞կն է։
Թեհյոնը նորից հետ նայեց Չոնգուկին, ով նույն պահին շրջվեց։ Եղբյաների հայացքները խաչվեցին։ Չոնգուկը քմծիծաղ տվեց ու ձեռքը գցելով դասարանի աղջկա՝ դպրոցի ամենահայտնի փչացածներից մեկի ուսին, դարպասներից ներս մտավ։
- Գնա՛նք, - զզված ասաց Թեհյոնն ու
դռներից ներս մտավ։
- Սպասի՛ր, Թեհյո՛ն, - նրան կանգնեցնում է Ջիմինն ու բռնում ձեռքից։
- Ի՞նչ։
- Եղբո՛րդ պատմիր ... ասա՛, որ դասարանում քեզ ծաղրում են։
Թեհյոնը լարված նայեց նրան։ Չկային խոսքեր, կար միայն դժգոհ ու խոժոռ հայացք, որն արտահայտում էր, ողջ ցասումը։
- Եթե ամաչում ես, ես կասեմ, - շարունակեց Ջիմինը։
- Ո՞վ ես դու, որ գնաս նրան ինչ-որ բան ասես։ Մի՛ խառնվիր իմ կյանքին։ Դա քո գո՛րծը չէ։
- Չոնգուկը քեզ կպաշտպանի, թու՛յլ չի տա քեզ ծաղրեն։ Ինչո՞ւ ուղղակի չե՛ս գնում ու ասում։ Ուսուցիչները ոչի՛նչ չեն անում, որովհետև անգամ նրանց ես վախենում մի բան ասես։ Արի՛ գնանք ու ամեն բան պատմենք։
- Ո՛չ մի դեպքում, - հրաժարվում է Թեն ու հետ կանգնում։
- Քեզ դու՞ր է գալիս այս վիճակը
- Հա՛, դուր է գալիս, - պոռթկած Թեհյոնը։ - Ինձ հանգի՛ստ թող։
Թեհյոնը խոլորդած արհամարհեց ընկերոջն ու շտապեց դասարան։ Վին դեռ չէր հասցրել դասարան մտնել, երբ հետևից եկողները նրան հրեցին գցեցին գետնին։ Թեհյոնը ուժեղ խբեց կողն ու մինչ կհասցներ ցավից հառաչել մի քանի այլ ուժեղ հարվածներ էլ ստացավ. դասընկերները անցան վրայով։
- Գարշանքը եկավ, - գոչում է մեկը։
Դասարանում Թեհյոնին այդպես են դիմում։
- Փալա՜ս է։ Ոնց է ազդում նյարդերիս։ ....- փնթփնթաց աղջիկներից մեկն ու նստելով տղաների կողքին բացականչեց։ - Տղաներ, մի՛ անցեք գարշանքի վրայով ափսոս է ... կոշիկնե՛րդ։ Նա այնքան զզվելի է ու անլվա, որ կկեղտոտվեք։
- Փակե՛ք պայուսակներդ, գարշանքը կարող է գողություն անել։
- Ես նրա հետ սովորել չե՛մ ուզում։ Մայրիկիս ասելու եմ, նրան այստեղից դուրս շպրտի։
- Սամի, նրան մոտ մի՛ գնա գլխի մեջ ոջիլներ կան։ Հեռու-հեռու։ Մայրիկս ասում է, որ նրա հետ շփվել պետք չէ. նրանք աղբանոցում են մնում, հաստատ լիքը ոջիլ կլինի վրան։ Աղքատները չարիք եմ մեզ համար։ Նրանք նախանձ են ու գող։ Էդը ճիշտ է, փակեք պայուսկներդ։
- Աղբանոցու՞մ։
- Բոլորը գիտեն, որ նրա հայրը աղբատար է։ Չե՛մ հասկանում ինչո՞ւ պետք է նման աղբը մեր հետ սովորի։
- Տեսե՛ք, ամեն ինչ լսում է, բայց խուլ է ձևանում։
- Որովհետև գիտի, որ ճիշտ ենք։ Նա չունի ընկերներ։ Ո՞վ կուզի շփվել նրա նման զզվելի է հետ, վրայից շան հոտ է գալիս։
- Նա երևի երբեևէ լոգանք ընդունած չկա։
- Թեհյո՛ն, դու գիտե՞ս, թե ինչ է հիգիենան։ Դեմքիդ նայում եմ սիրտս խառնում է։
- Զարմանում եմ ինչքան պետք է ինքնավստահ լինի, որ այդ տեսքով դուրս գա տանից։ Չի էլ ամաչում։
- Դեռ հարց է՝ արդյո՞ք նրանք տուն ունեն։
- Նրանք աղբանոցում են քնում։ Ի՜նչ տուն ինչ բան։
Թեհյոնը լսում էր դասընկերների յուրաքանչյուր խոսք ու հեգնանգ։ Նա հազիվ է դիմանում, որպեսզի արտասուք չթափի։ Բայց ի՞նչ կարող է անել, դրանք թափվում են։
- Ա՜խ էլի լա՞ց ես լինում։
- Չէ՛, չէ՛, չէ՛, - բղավեց մի աղջիկ։ - Լա՛ց չլինես։ Հատակը մի՛ կեղտոտիր։
- Ոնց որ աղջիկ լինի։ Տղան այդքան նրբիկ կլինի՞։
- Աղջի՞կ է, - գոչեց մի տղա խոժոռ։ - Թեհյո՛ն, դու հո գեյ չե՞ս։
- Ես նման շեղվածի հետ չե՛մ սովորի։ Մայրիկիս հաստատ ասելու եմ։
Թեհյոնը հետ շրջվեց, ու ուզեց դռնից արագ դուրս գա, բայց մի բարձրահասակ տղա, փակեց ճանապարհը։ Նա կռացավ Վիի մակարդակին ու հարցրեց.
- Կարո՞ղ եմ հարց տալ քեզ։
- Հ~հա՛, - երկչոտած բացականչեց Թեհյոնը, վախենալով, որ եթե նրան բարկացնի, կարող է ծեծվել։
- Ինչո՞ւ ես այսքան կարճահասակ։ Դու դասարանի ամենա գաճաճն ես։ Կարծես առաջին դասարանցի լինես։ Անգամ աղջիկներն են քեզնից բարձրահասակ, նաև ուժեղ։
Բոլորը սկսեցին ծիծաղել, երբ բարձրահասակը հրեց գցեց Թեհյոնին։ Ապա նա խլեց Թեհյոնի պայուսկն ու այն շպրտեց դեպի դասընկերները։
- Դա ճի՞շտ է, դու գե՞յ ես։
- ... - Թեհյոնը լեզուն կուլ է տվել։ Իհարկե նման բան չկա, բայց դա նրանց ապացուցել չի կարող։
- Գե՞յ ես։
- Չ~Չէ, - կմկաց Վին։
- Գարշանքը հաստատ գեյ է։ Տեսե՛ք ոնց է Բեկին նայում։
- Յախք։
- Նա էլ մեզ հե՞տ է սովորում։
- Եթե մայրիկս իմանա ինձ կհանի դպրոցից, բայց եթե հայրս իմանա, նրան կսպանի։
- Իմն էլ։
- Ես նրա հետ սովորել չե՛մ ուզում։ Դուրս շպրտեք նրան։
- Ճիշտ է ռադ արեք։
- Անասուն է։
- Դե՛, դուրս տարեք։
- Պատուհանը բացեք, օդը մաքրել է պետք։
- Չէ՜, - բացականչեց Բեկը մեղմ։ - Մենք նրան դուրս չեն շպրտի։ Մենք կպատժենք նրան այնպիսին լինելու համար։
- Ես գե՛յ չեմ, - գոչեց Թեհյոնը։
- Գե՛յ ես։
- Ո՛Չ, ես այդպիսինը չե՛մ։ Ես գեյ չեմ։ Ճիշտ եմ ասում։
Թեհյոնի բռնարարը բռնեց նրա ոտքից ու քաշեց դեպի դասարանի մյուս ծայրը։
- Բաց թո՛ղ ինձ, - գոչեց Վին
Թեհյոնը նման չէ մյուս երեխաներին։ Նրանք վարվում են Վիի հետ փոքրիկ մեծահասակների պես։ Սակայն նրանք ընդամենը հինգերորդ դասարան են։ Հագած դիմահարդարում և այնքան քիչ հագուստ, որքան դպրոցը թույլ էր տալիս։ Նրանք բոլորն էլ ունեին այդ ապստամբ պատանեկան «ես ատում եմ իմ ծնողներին» վերաբերմունքը։
Թեհյոնը լաց էր լինում, բայց մնացած բոլորը ծիծաղում են ու ծիծաղում։
- Բացի՛ր պահարանը, - հրամայեց բարձրահասակն ու նրանք ենթարկվեցին։
- Սա պե՛տք է նկարել։
- Սոջին դու էլ նկարիր։
- Ինչքա՜ն խղճուկ է։
- Դե՛, շուտ արեք, հիմա զանգը կտա։
- Ո՜չ, պե՛տք չէ, - բղավում է Թեհյոնը։ - Խնդրու՛մ եմ ինձ այնտեղ մի՛ փակիր։ Ես վախենում եմ։ Մի՛ արա։ Ա՜խ։ Աղաչում եմ թո՛ղ։ Ես ամեն ինչ կանեմ։ Բայց մի՛ փակիր ինձ։ Խնդրում եմ։
🥲 ըըըը՜, բարի գիշեր...
Ոմանց բարի լույս
