4 страница2 мая 2026, 00:00

Գլուխ 4

Թեհյոնը փորձում էր դիմադրել, բայց ի վերջո նրան հրեցին երկաթե պահարանի մեջ, այնուհետև դուռը կողպեցին։ Ներսում տարածքը շատ փոքր էր, մութ էր, միակ լուսավորող կետը դա դռան վրայի երեք գծեր էին, որից լույսը ներս էր ընկնում։

Թեհյոնը դողում էր, ցնցվում։ Սարսափելի վախենում, որ կարող են իրեն ողջ դասի ժամանակ փակի տակ պահել։

- Բացեեե՜ք։ Ես գե՛յ չեմ։ Ազնիվ խոսք։

- Սու՛ս մնա։

- Նկարեցիր, չէ՞։

- Հա՜։

- Բացեեք, - բղավում է Թեն։ - Խնդրում եմ։ Ես կգնամ, բայց ինձ մի՛ փակեք այստեղ։

- Եթե դասի ժամանակ մի ձայն հանես, կփոշմանես։

- Լսեցի՞ր։ Ուսուցչուհին չպե՛տք է իմանա, որ դու այդտեղ ես։

- Եթե խելոք մնաս, այդտեղից շուտ դուրս կգաս։

- Վայ քո, նստեք, նստեք ուսուցչին եկավ։

Բոլորը ահաբեկված վազեցին դեպի իրենց սեղաններն ու նստեցին։ Թեհյոնը բերանը ձեռքով փակած լուռ հեկեկում էր ու փորձում էր հնազանդ լինել՝ ոչ մի ձայն չհանելով։

Զգում է, որ մարում է։ Գլուխը թեքում աջ ու ձախ՝ փնտրելով որևէ մխիթարության աղբյուր, և բայց չկա։ Նա փակված է այդ գրողի տարած պահարանում, որտեղ ծնկները սեղմվել են կրծկավանդակին ու աղերսում է աշխարահին, որ վերջ դրվի այդ ամենին։

Թեհյոնի մարմինի սկսեց թմրել, զգում է, որ լողում է։ Հանկարծ գլխապտույտ է սկսվում։ Կրծքավանդակը չափազանց սեղմված է, չի կարողանում շնչել, պետք է շարժվի, պետք է ինչ-որ բան անի, բայց միմիլիմետր կողքի գնալ չի կարողանում։ Նրա ստամոքսը ցավում է։ Դողում է։ Երբ մտածում է դրա մասին, իրեն ավելի վատ է զգում։

Ձեռքերը աստիճանաբար քրտնում են, սիրտը թմբուկների նման բաբախում է։ Քրտինքը կաթում է ճակատից։

Թեհյոնը պինդ փակեց բերանը։ Զգում է, որ փսխելու է. կերած շիլան կանգնել է կոկորդը։ Նա չի կարողանում պարզ մտածել, լցված է այնպիսի սարսափով ու վախով, և երբ այն մեղմանում է, թեկուզ մի փոքր, վախով է լցվում, որ դա կրկին կկրկնվի։

Սենյակից եկող խոսակցությունները գնալով մարում են։ Նա դադարում է դրանք ընկալել։ Բայց մի բան շատ պարզ լսեց։

- Որտե՞ղ է, Թեհյոնը, - հարցրեց ուսուցչուհին և Թեհյոնը շունչը փահեց։

- Նա չի եկել, հիվանդ է։

- Ինչո՞ւ ես ստում, - առարկում է աղջիկը։ - Թեհյոնը չի եկել, որովհետև ձեր դասին նստել չի ուզում, ընկեր Լիմ։ Նա ատում է Ձեզ։

Թեհյոնն այլևս չի դիմանում այդ նվաստացմանը։

Թեհյոնին միշտ ծաղրում են, միջանցքներում գցում, պահարանների մեջ խցկում, գողանում կամ վանդալիզմի ենթարկում նրա իրերը, ծեծում և դանակով սպառնում։

Այնուամենայնիվ, նա ոչինչ չէր կարող ասել, որովհետև դա միայն կվատթարացներ իր վիճակը։

Եվ նրան այդ վիճակից միայն եղբայրը՝ կարող էր հանել, որովհետև ողջ դպրոցը հարգում և սիրում է նրան։ Ցավոք սրտի ոչ ոք չգիտի, որ նրանք արյունակից եղբյաներ են, այդ դեպքում Թեն հիմա այս ցավը չէր ապրի։

_

Երկար դասամիջոցի վերջում Չոն Չոնգուկն իջավ առաջին հարկ ու մտավ տղաների զուգարան, որից օգտվում են առաջինից երրորդ դասարանցիները։

Ներսում երեխաները մոտ յոթ հոգի էին, սակայն զանգի հնչելու պես բոլորը սկսեցին հեռանալ՝ անտեսելով Չոնգուկի ներկայությունը, բայց մեծը նրանց բոլորի ճանպարհը փակեց։

- Երեխաներ, եկե՛ք ձեզ բան ունեմ ասելու, - բացականչեց Չոնգուկն ու զուգարանի դուռը փակեց։ - Ես այստեղ ձեզ համար համեղ կոնֆետներ ունեմ, ո՞վ է ուզում։

- Ե՛ս։

- Ի՛նձ տուր։

- Ե՛ս։

Բոլոր երեխաները բացականչում են ու, հարձակվելով Չոնգուկի ձեռքի տուփին, միջից կոնֆետները խլում են։

- ԱԱ՜, Ոտքիս մի՛ կանգնիր։

- Մի՛ հրիր։

- Ի՛նձ էլ տվեք։

- Ինձ չհասավ։

- Հերթով-հերթով բոլորին կհասնի, - ժպտալով ասում է Չոնգուկն ու բոլորին բաժնում։ - Դե՛, կերեք, որ դասից չուշանաք, թե չէ ուսուցչուհին կբարկանա։ Եվ եթե էլի ուզեք, վաղը նորից կբերեմ, բայց պիտի փող տաք։

- Բայց ես փող չունեմ։

- Ե՛ս էլ չունեմ։

- Ե՛ս էլ։

- Ուրեմն ... - Չոնգուկը առաջ է գալիս ու անցնում շշուկի։ - Գողացե՛ք տանից։ Բայց եթե սրա մասին ինչ-որ մեկն իմանա, սրա մեջ կհայտնվեք, - մատնացույց է անում զուգարանակոնքը։

- ֆուուու՜, զզվելի է։

- Յախք։

- Չէ՛, նման բան չանես։ Ես չե՛մ ուզում։

- Ես կբերեմ փող, իմ հայրիկը հարուստ է։

- Հարու՞ստ է, - հարցնում է Չոնգուկը քմծիծաղով։

- Հաա՜, - պատասխանում է ծամելով։ - Շաա՜տ հարուստ։ Չե՛ս պատկերացնի ինչքա՜ն փող ունենք։

- Իմ հայրիկ էլ։

- Իմ հայրիկը մեքենա ունի շատ թանկանոց։ Բայց մեր հարևանը այն խբել էր, դրա համար էլ հիմա շան պես աշխատում է, որ տա հայրիկին։

- Ուրեմն այսօրվանից դուք իմ ընկերներ եք, - ինքնագոհ գոչում է Չոնգուկը։ - Ինձ դպրոցում բոլորն են ճանաչում, այնուհետև ձեզ այստեղ նեղացնող չի լինի։

- Ինձ ո՛չ ոք չի կարող նեղացնել, հայրիկիս կասեմ, բոլորին կսպանի։

- Հիմա էլ առավել ևս ոչ ոք չի կարող, - հավաստիացնում է Չոնգուկը։ - Դե՛, դե՛, արդեն դասի գնացեք։ Բայց դրա մասին մեծերին ոչ մի խոսք։

Չոնգուկ շրջվեց ու լուռ հետևեց ինչպես են բոլորը ծամելով հեռանում։ 

Հետևանք։ Չոնգուկը չգիտեր, թե դա ինչ է, նա բոլորովին դրա մասին չէր մտածում, որովհետև նրա նպատակը միայն գանգստեր դառնալն էր, որի համար պատրաստ է անել ամեն բան։

Նա նայեց հայելու ու սկսեց չարագուշակ ծիծաղել։

- Պարո՛ն Կիմը գոհ կլինի ինձանից, - ասում է Չոնգուկն ու գրպանից հանում է ծխախոտը։ - Եթե այսպես շարունակեմ թմրանյութերը տարածեմ հաստատ ինձ կընդունի։ Միայն թե չբռնվեմ։

Չոնգուկը բաց թողեց ծխի քուլաներն ու երկու մաստակ գցելով բերանը դուրս եկավ։ Զանգն արդեն հնչել էր, այնպես որ միջացքում թափառող ոչ ոք չկար։ Ոչինչ չկորցրածի հանգստությամբ Չոնգուկը բարձրացավ երրորդ հարկ։

Մտքերով խառը նա քայլում էր միջանցքով, երբ բաց դռան հետևից ծանոթ բղավոցներ լսեց։

Չոնգուկը շրջվեց այդ կողմ։ Նա հոնքերը կիտած դանդաղ քայլերով մտավ եղբոր դասասենյակը, որտեղ ոչ ոք չկար, հավանաբար նրանք ֆիզկուլտուրայի դահլիճում են։

Քմծիծաղով նա առաջ քայլեց ու ասես բնազդով հասկացավ, թե բազմության մեջ, որ պահարանն է։ Նա փականը մի կողմ քաշեց ու ուժեղ հրելով բացեց։

Հանկարծակի լուսավորությունից Թեհյոնի շունչը կանգնեց։ Նա փակեց աչքերն ու մատները սեղմելով պահեց շունչը։

- Ե~ես ... Ե~ես ո՛չ մի ձայն չե՛մ անել, ճ~ճիշտ եմ ասում։ Ես լուռ եմ եղել, - կմկմում է Թեհյոնն ու վախից դողում։

- Այդ դեպքում ինչպե՞ս ես լսեցի ու եկա այստեղ ... Վի՜, - չարագուշակ Չէնը արտաշնչեց եղբոր անունը։

Թեհյոնը շշմեց եղբոր ձայնը լսելով։ Նա դժվարությամբ բացեց կոպերն ու մինչ կհասցներ նայել հյոնին, նա բռնեց օձիգից ու այնքան մոտ եկավ, որ արդեն իրար դեմքի են շնչում։

Վին փորձեց հեռավորություն դնել նրանց մեջ, գլուխը սեղմեց երկաթին, բայց նույն այդքան էլ Չոնգուկը մոտեցավ։

- Քեզ իրոք դու՞ր է գալիս այսպես նվաստ ապրել, - վրդովված հարցնում է Չոնգուկը ավելի մոտ շնչելով նրան։ - Գիտե՞ս դա քո ընտրությունն է։ Եթե հոգնել ես, ուղղակի գնա՛ մեռիր։ Քո այս ամբողջ կյանքը լրիվ անհեթեթություն է։ Ինչո՞ւ ամեն օր գաս մի տեղ, որտեղ քեզ ծաղրում են, շփվել նրանց հետ, ովքեր քեզ օգտագործում են։ Դու նախընտրու՞մ ես այսպես ոչնչություն լինել, քան մեռա՞ծ։

- ...

- Եթե քեզ իրոք դուր է գալիս այս կյանքը ուրեմն շարունակիր ապրել, - վերջակետը դնելով Չոնգուկը բաց է թողնում եղբոր օձիգից ու ոտքի կանգնելով պահարանի դուռն այնպես է շրխկացնում, որ Թեհյոնը վեր է թռչում։

Թեհյոնի շուրթերը հուզմունքից ծամածռվում են։ Նա երկյուղած դուրս եկավ ու ցնցվելով կանգնեց ու նայեց եղբոր։

Մի պահ, երկու պահ և Չոնգուկը հեռանում է, բայց կեսից կանգ է առնում, երբ Վին խոսում է։

- Մ՜մայրիկը սիրում է ինձ ...

- Ի՞նչ ես խոսում, - Չոնը խոժոռ հետ դարձավ։

- ... Նա սիրում է ինձ։

- Ե՞վ ... Նա սիրում է քեզ, որովհետև քո մայրն է, բայց չէր սիրի, եթե նրա երեխան չլինեիր։ Այնպես որ հպարատացիր այն սիրով, որով առանց կապի կսիրեն քեզ։

- «Քո մա՞յրը», իսկ քոնը չէ՞։

- ... Ի՞նչ ես ուզում ինձնից։ Առհասարակ չե՛մ հասկանում ինչո՞ւ ենք երկուսս արյունակից։ Մենք լրիվ տարբեր ենք, դու սիրում ես մեր ծնողներին, իսկ ես ատում նրանց իրենց բոմժ վիճակի համար։ Բայց ավելի մեծ պատճառ նրանց ատելու համար դու պետք է ունենաս։ Նրանց պատճառով է, որ դու դարձել ես սրանց ձեռքի խաղալիքը։ Չտա՛ փող, չկա՛ հարգանք։ Ուշքի՛ արի, ծնողասե՛ր ապուշ։ Կյանքդ կործանվում է, իսկ դու ընկած աղբ հավաքող ծնողներովդ ես հպարտանում։

- Նրանց մասին այդպես չասես, որովհետև նրանք լավագույն են։

- Իհարկե ... լավագույնն աղբ հավաքելու մեջ։

- Չոնգու՛կ, - բղավեց Թեհյոնը։

Չոնգուկը հոնքերը բարկությունից սահեցին ճակատով։ Նա մի երկու հստակ քայլ արեց դեպի Թեհյոնն ու ապտակելով գցեց գետնին։

- Ա՛խ ։

- Ինձ վրա չբղավե՛ս։ Այդքան համարձակ ես դասընկերներիդ վրա ուժս ցույց տուր։ ... «Մայրիկը սիրում է ինձ». - ծաղրեց Չոնը Վիի ձայնով։ - Դու միշտ ա՞յդ ես ասում, երբ քեզ ծեծում են։ Քեզ հույս ես տալիս, որ ապրելու համար պատճա՞ռ կա։ Հե՜~հ՜ե, - ծիծաղում է։ - Վի՛, ապրելու համար պատճառ չկա։

Չոնգուկը հեռացավ և դեռ մի քանի րոպե Թեհյոնը մնաց հատակին, որպեսզի գրողի ծոցը ուղարկեր հուզմունքն ու ցավը։

Չոնգուկը բարձրացավ տանիք։ Թքած դասերի վրա, թքած ամեն ինչի վրա։ Նայում է ամպամած քաղաքին, ըստ երևույթին գուցե անձրև գա։ Եվ մինչ Չոնգուկը սպասում է զանգի հնչելուն, Թեհյոնը դպրոցի հետևի մասով փախչում է։ Վազում է մարզադաշտով բարձրանում է աստիճաններն ու հեռանում այդտեղից։

Թեհյոն գնաց տուն։ Ծնողներն էլի տանը չեն, որովհետև շան պես աշխատում են, որպեսզի կարողանան մի կտոր հացի գումար վաստակեն։ Նա չուներ սեփական սենյակ այնտեղ փակվելու համար, ուստի գնաց փակ պատգամբ ու այնտեղ մի կծիկ դառնալով սկսեց լաց լինել։

Այդօրվանից սկսած շատերի կյանքը կտրուկ փոխվեց։ Թեհյոնը դադարեց դպրոց գնալ, ծնողները առավոտյան շատ շուտ էին գնում և չէին տեսնում նրա տանը մնալը, իսկ Չոնգուկը Առհասարակ տանը չէր մնում։ Նա ջանք չէր խնայում գանգստեր դառնալու համար։

Չոնգուկը շարունակում էր գաղնածածուկ թմրանյութ տարածել։ Բոլորը շան պես ընկած էին նրա հետևից։ Գումարները շաղ տալով' Չոնգուկի ձեռքից խլում էին այդ կոնֆետներն ու ընկնում վայելքի մեջ։

Երեխաները ամեն տեղից հայթայթում էին գումար, տանից գողանում էին թանկարժեք իրեր, զարդեր, ոսկեղեն ու մի կոնֆետի համար հազարները հանձնում էին Չոնգուկին, նա էլ իր հերթին գումարները տալիս էր պարոն Կիմին ու նոր առաջադրանքներ էր ստանում։

_

Երեկոյան երեք դեռահաս տղաներ ու մի աղջիկ թռան ցանկապատի վրայից ու գերեզմանոցների կողքով գաղնածածուկ քայլելով գնացին վերջը։

Դեռահաս աղջիկը քիչ սարսափած էր այդ տեսարանից, բայց տղաները ոչ, քանի որ նրանք սովոր են հավաքվել այդտեղ, որովհետև չկա ոչ ոք, հանգիստ է, լուռ, խանգարող ոչ մի հարգմանք, կարող են հանգիստ խմել ու ծխել։

Չոնգուկն առաջ ընկավ ու հարմար տեղավորվելով շիրմաքարի հետևում նայեց ընկերներին, ովքեր նստեցին խոտածածկույթին ու բացեցին պայուսակները։

Եվ մինչ տղաները դուրս են հանում խմիչքները, աղջիկը հանում է հագուստները։ Նա մի կողմ շպրտեց վերնազգեստն ու շրջազգեստը, նրբանկատորեն ձեռքերը սահեցրեց կրծկալով, բայց կանգ առավ։

- Դա ես կանեմ, - գոչում է Չոնգուկը։ - Արի՛ այստեղ։
















4 страница2 мая 2026, 00:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!