23 страница29 апреля 2026, 00:26

Ավելի լավ է քայլ անել, նոր փոշմանել

Հունվարի մեջ ինչ-որ բան կա, որ ուզում ես երկար պահել: Դա երևի հենց Ամանորն է ու դրան նվիրված արձակուրդային օրերը: Հունվարի մեջ համեղ ուտելիք կա ու ժամանակը հետաքրքիր անցկացնելու, ընկերներին հանդիպելու հնարավորություն: Բայց դրա հնարավորությունը միշտ էլ կա: Դա կախված չի հունվարից: Երևի դա կախված է ցանկությունից:

Բայց հունվարի մեջ մի ահռելի հույս կա լքված չլինելու.

- Յունգի հյոնը վաղը գնում է:

Ծովամթերային սննդով հյուրեր գոհացնող փոքրիկ ռեստորանում, սեղաններից մեկին են ընկնում հյուրերից մեկի փայտիկները՝ կաղամարով: Մետաղյա փայտիկներից մեկը գլորվում է ու ընկնում գետնին: Ջիմինն այն, չնայած, արագ է վերցնում:

Ջեհյոնը կուլ է տալիս ուտելիքը, հայացքը սննդից բարձրացնում ընկերոջ վրա. մոռացել էր, ավելի լավ էր չբարձրաձայնել, բայց չստացվեց, լեզուն իրենից արագ էր: Չնայած չասել էլ հաստատ չէր լինի, իվերջո, ավելի լավ է շուտ իմանալ, քան նրա գնալուց հետո.

- Նամջուն հյոնն ասաց:

Թեհյոնը կուլ տվեց ուտելիքն ու շարունակեց. նա էլ խոսել էր Հոսոկի հետ.

- Հոբի-հյոնն էլ մյուս օրը: Նամջունի հետ: Նամջունը մինչև դասերի սկսվելը կգա-կգնա, տատին մենակ թողնել չի ուզում:

- Ասաց՝ հնարավոր է՝ միասին մնան վարձով կամ էլ՝ հանրակացարանում: Չնայած հանրակացարանում երևի միայն Նամջունն ու Յունգին մնան, Հոսոկի պրոֆիլն ուրիշ է:

Ջիմինը լսում է ու խառնում ուտելիքը գդալով: Ինչ-որ ոչ էնքան հաճելի զգացողություն է, որ կորցնել է ուզում, բայց դեռ չի ստացվում:

Նրանք վերջապես գնում են: Սպասելի էր: Բայց, միևնույն է, թվում էր՝ ժամանակ կա: Ջիմինին հիմա, երևի, պահում են միայն մոր խոսքերը վերադարձի մասին։

Ու միտքը, որ առանց Յունգի, հնարավոր է, ավելի հեշտ լինի.

- Ինչ-որ բա՞ն ենք անելու, - վերջապես որոշեց խոսել: Իվերջո՝ ինչ-որ բան անելը սիրելի հյոների համար ճիշտ է:

Ընկերները ուշադիր նայում են նրան: Ու Ջեհյոնը նայում է՝ անհարմարությունից թարթելով աչքերը: Ջիմինը նրա աչքերում փոքրացավ մի տեսակ, ուսերը նստեցին կրծքի վրա: Ու թվում է՝ դրանք նստել են նաև իր ուսերին: Ջիմինը երևի նրա աչքերում ուժեղ է, մի քիչ թույլ, մի քիչ խառը: Նա էդքան էլ չի հասկանում՝ Ջիմինն ինչ է, բայց Ջիմինն իրեն հիմա փորձում է պինդ պահել: Ու մտքով հանկարծ անցնում է. իսկ եթե Միյոնը հեռանալիս լիներ, իսկ ինքը՝ Ջեհյոնը մնար, իրեն ինչպե՞ս կզգար:

Մի բան հաստատ է. մարդկային զգացմունքները սեռային տարբերություն չեն դնում, չեն հարցնում՝ տղա ես, թե՝ աղջիկ: Դրանք ուղղակի կան:

Մարդկային զգացմունքներն, իվերջո, մարդու համար են՝ առանց ավելորդ խտրականության.

- Հը՞, ի՞նչ եք նայում, - չնայած գլուխը չի բարձրացնում, Թեհյոնն, այնուամենայնիվ, նրան կարդում է, - ես առաջարկում եմ բոլորին մի տեղ հավաքել ու տորթով հաջողություն մաղթել:

- Ըհը, ըհը, լավ տարբերակ է, - ոգևորվում է Թեհյոնը՝ ուսով հրելով Ջեհյոնին:

- Ես էլ եմ համաձայն, - կուլ տալով ուտելիքը ու ձգվելով, - առաջարկում եմ դպրոցից ոչ հեռու գտնվող կառաոկեն գնանք: Բայց հիմա, - նայելով ձեռքի ժամացույցին, - հիմա ժամը երկուսն է, առաջարկում եմ չորսից հետո, կամ հինգից: Էնպես, որ հասցնենք պատրաստվել ու իրենց էլ կանչենք:

- Բա որ չհարմարեցնե՞ն, չգա՞ն:

- Հո դու էլ չասիր: Հոբի-հյոնը քարշ տալով կբերի:

Կտրուկ փոփոխություններին ընտելանալուց դժվար բան չկա, թվում էր: Կտրուկ փոփոխություններին անհրաժեշտ է ընտելանալ աստիճանաբար: Բայց հո ընտելանում ես իվերջո:

***

- Փուչիկները կախել ենք, տորթը բերել ենք, երաժշտությունը՝ ինչքան ուզես, խմիչքը կա:

- Մոմերը:

- Բերել ենք:

- Ընտիր, - մեկնաբանում է Ջիմինն ու նստում կարաոկեի առանձին սենյակի բազմոցին:

- Իհարկե ընտիր, դոնսեն չենք որ հրաշք ենք: Կերազեն սենց դոնսեններ ունենան:

Ժամը մոտենում է երեկոյան հինգին: Մութ չէ, ոչ էլ լույս է: Դրսում ցուրտ է ու օրն է կարճ, բայց, ասում են, այն սկսում է երկարել: Իսկ երկու ամսից գարուն է գալու: Իսկ մնացածը, երևի, էական չի: Կարևորը մնացածը գնում է իր հունով:

Իսկ հետո դուռը բացվում է: Հոսոկն սկզբում լուռ է, երևում է միայն գլուխը, իսկ ապա սկսում է ծիծաղել ու խառնված պատմել.

- Սխալ սենյակ էինք մտել:

- Ըհը, - շարունակում է Նամջունը, - մինչև կասեի՝ սխալ է, մտավ ու բղավեց: Էլ ե՞րբ էիր էդպես խայտառակ եղած:

- Դրա համար ենք ասում՝ ամբաղ-զամբաղ մի բղավիր, գլխիդ մի օր մի բան կգա, - ճակատն է տրորում Յունիգն ու վերջապես նկատում են փոքրիկ սեղանը:

- ՅԱ՜...

Բղավոցներ, երաժշտություն, լույսեր, տորթ, մոմեր: Ամբողջ երեկոն նկարագրելու համար սրանք հերիք են՝ թվում է: Բայց... Ջերմություն, մի քիչ անհանգստություն, մի քիչ էլ հանգստություն: Ուրախություն, կողք-կողքի քայլող տխրություն, հիշողություններ, պլաններ, հույս: Զրույցներ ապագայի մասին, կենացներ հյութով: Ավագները որոշեցին չծաղրել փոքրերին ու նրանց հավասար հյութ խմել:

Լույսերի ներքո փայլփլող աստեղային ճանապարհ, ասես Յունգին էր հարդը գողացել, հետաքրքիր, հանգիստ ժպիտ, արցունք:

Զգում է շատ արագ, սրբում, քանի դեռ ոչ ոք չի տեսել: Ժպիտ քաշում դեմքին ու տեղից վեր կենում: Ջիմինը.

- Մի տեսակ շոգ է, դրսում մի քիչ կանգնեմ, գամ:

- Լավ չե՞ս:

- Ամեն ինչ նորմալ է, հիմա կգամ, - հույսով, որ ձայնի դողը չի զգացվի:

Ջիմինին մի կերպ է պահում էն միտքը, որ առանց Յունգի ավելի հեշտ կլինի: Հիմա դա չափազանց դժվար է թվում: Այնքան դժվար, որ, թվում է, նա գնում է շատ հեռու մի տեղ: Տիեզերք է թռչում, մեկ այլ մոլորակ, որտեղ կապ հաստատելու որևէ միջոց չկա: Յունգին ընդամենը մի երեք ժամվա ճանապարհի վրա է լինելու, բայց տպավորությունն այնպիսին է, ասես այլ երկիր է թռչում: Ու, ախր, ամեն ինչ էդքան բարդ չի: Բայց բարդացնելը շատ հեշտ է: Ուղղակի իմանալով մեկուսի Յունգիին, նրա բնավորությունը, չվերադառնալու ցանկությունն ու ազատություն գոչող, բայց լուռ շուրթերը, ամեն ինչ բարդացնելը հեշտ է: Նա էդպիսին է: Ու կփոխվի, թե՝ չէ, դեռ կերևա:

Վաղ թե ուշ բոլորն էլ վերադառնում են: Ժամանակավոր, թե անժամանակ: Ուղղակի տպավորություն էր, որ էս անգամ մայրը սխալ է: Յունգին չի վերադառնա:

Ջիմինին էլ չեն պահում վերադարձի մասին մոր խոսքերը: Ու անգամ միտքը, որ առանց Յունգի ավելի հեշտ կլինի:

Խորը շունչ, արտաշունչ, մտքերը բերանից դուրս են թռչում չբարձրաձայնված, բայց գոլորշացված: Ցնդում են ու անհետանում: Էդպես ավելի լավ: Էդպես ճիշտ է: Պիտի գիտակցել ընդամենը, որ աշխարհի վերջը չէ: Անհրաժեշտ է հասկանալ, որ աշխարհը փուլ չի գալիս: Աշխարհը բաղկացած չի միայն իրենից, Յունգիից, Հարդագողի ճանապարհից ու իր զգացմունքներից: Աշխարհը լեն է ու բոլ: Աշխարհում կան հազար-հազար Ջիմիններ ու նույնքան էլ Յունգիներ: Էդ աշխարհներից մեկում նրանք իրար գտել են, մյուսում՝ կորցրել, մեկ այլ աշխարհում միասին են, երջանիկ: Ու ի՞նչ պահանջել կամ ինչու՞ լացել, նեղանալ, տխրել, եթե սեփական աշխարհում մեկ քայլ անգամ արված չի մյուս՝ երջանիկներին, իրար գտածներին նմանվելու համար:

Թեհյոնն ասում էր: Առաջին անգամ խոսում էր նաև Ջեհյոնը: Ու Չվե պապիկն էլ մի օր: Այլ թեմայով, բայց պնդում էր. ավելի լավ է քայլ անել նոր փոշմանել, քան թե չանել ու փոշմանել: Քայլ անելու դեպքում կիմանաս, որ գոնե փորձել ես, չանելու դեպքում ավելի ծանր է լինելու:

Թեհյոնն էլ էր ասում: Ջեհյոնն էլ էր պնդում: Մի օր: Վերջին օրերին: Առաջին լուրջ խոսակցության ժամանակ: Ու դա չի նշանակում, որ Ջիմինը ինչ-որ դաս է քաղել նրանց խորհուրդներից: Կարող է և քաղել է: Բայց ասելն ու անելը տարբեր բաներ են:

Ինքը Ջեհյոնը չի ու իր առջև Միյոնը չի:

Ինքը ռիսկային Թեհյոնը չի:

Ինքը Ջիսու չի:

Ինքը Մինջին չի:

Բայց նա Ջիմինն է: Փոքրիկ ծրարով վերարկուի գրպանով: Փոքրիկ նամակով ծրարի մեջ: Մեծ-մեծ զգացմունքներով սրտում: Ու մտքերով, որ առաջին սիրահարվածությունից հետո պետք է հիշողությունը մաքրել: Թե չէ մի տեսակ շատ է ցավոտ.

- Յա:

Հետ է շրջվում: Յունգին նայում է ինչ-որ անհասկանալի զգացմունքներով, մի տեսակ զարմացած, մի տեսակ զայրացած.

- Հաստա՞տ ճիշտ մարդկանց հետ ենք ընկերություն անում:

Զարմանք նկատվում է նաև Ջիմինի աչքերում.

- Ինչի՞:

- Հոբին ասում է՝ գնացեք Ջիմինին ստուգեք, Թեհյոնը մեռած է ձևանում, Ջեհյոնն էլ սիրահարված: Նամջունը ինչ-որ բարձր մակարդակի զրույց էր վարում, որ չհասկացա: Ջեհյոնն էր ձևացնում, իբր լսում է: Հոսոկն էլ հյութից էր հարբել:

Մի պահ լռություն է տիրում, չնայած մեքենաների ազդանշանների ու շարժիչների ձայնին: Լռություն էր տիրում նրանց միջև: Իրար էին նայում ոչինչ չհասկանալով: Իսկ հետո...

Իսկ հետո տիեզերքում երկու երկնաքար դիպան իրար ու, պայթելով, իրենց մասնիկները ցրեցին տիեզերքով մեկ:

Երկուսն էլ ծիծաղեցին աբսուրդ իրավիճակից:

Ջիմինը հասկանում էր Ջեհյոնի ու Թեհյոնի քայլերի իմաստը, բայց էն, ինչ իրենք էին ուզում, հաստատ հիմա իրական չի դառնա: Իսկ Նամջունին ու Հոսոկին էլ... նույնպես հասկանալ կարելի է: Հոսոկն էս ցրտին դուրս եկողը չէր, Նամջունն էլ, եթե իրեն հետաքրքրող թեմա է գտել, ուրեմն նրան խանգարելը ոչ մի արդյունք չէր տա.

- Հետո էլ որոշեցին քեզ ուղարկել, որովհետև միակն էիր, ով ոչնչով չէր զբաղվում:

- Դե... նստել դեռ չի նշանակում ոչնչով չզբաղվել:

Իսկ եթե կարևորն է՛ս հարաբերություններն են: Կարևորը, որ իրար չեն ատում: Կարևորը, որ Յունգին առաջվա պես բացասական չի տրամադրված: Կարևորը, որ լեզու են գտել վերջապես: Կարևորն էն է, որ Յունգին նրան բասկետբոլ խաղալ է սովորեցրել, դժվարընթեռնելի հոգատարություն է ցույց տվել, մի քիչ էլ երևի սովորեցրել է վստահ լինել: Իվերջո՝ նայել աչքերի մեջ:

Ու Ջիմինը նայում է: Հա, կարևորը հիմա էս է:

- Գալի՞ս ես ներս, - այսինքն՝ լա՞վ ես:

Հա, նա գալիս է ներս:

Նամակն էդպես էլ գրպանից չհանեց։ Իսկ վաղը Յունգին գնում է։

Իսկ հետո, տուն գնալիս, Թեհյոնն ու Ջեհյոնը մի երկար, հետաքրքրությամբ լի հայացք կգցեն Ջիմինի վրա, ու նա կպատասխանի ժպիտով.

- Չէ, նամակը չեմ տվել։

Ու Ջեհյոնը կզայրանա.

- Ուրիշների համար միշտ պատրաստ ես։ Ջիսուի նամակը փոխանցում ես, ինձ օգնում ես ճիշտ քայլ անել, բայց ինքդ քեզ վրա ոնցոր թքած ունենաս։

Երբեմն մարդկանց զգացմունքները, առանց իրենց խոսելու, բացահայտ են: Ակնհայտ են: Ֆրեյդը ճիշտ էր, մարդիկ չեն կարողանում գաղտնիքներ պահել. Ջիմինը երբեմն ատում է ինքն իրեն մարդկանց զգացմունքները կարդալ կարողանալու համար: Դա նրան շատ-շատ խանգարում է։

Երբեմն էլ մարդկանց զգացմունքները կարդալը շատ հետաքրքիր է ու ջերմացնող:

Բայց... Երևի երբեմն հաճելի չի կարդալ մարդկանց զգացմունքները և մոռանալ սեփականի մասին:

Բայց դու չես մոռանում։ Ըդնամենը ռիսկ չունես քայլերի դիմելու։ Ընդամենը լռում ես' մտածելով, որ չլռելը ծանր հետևանքներ կունենա։

Բայց դա վախենալու է։ Անգամ եթե չգիտես' ինչ կլինի հետո։ Վախենալու է։ Երբ չգիտես' ինչ է սպասվում, վախենալու է։

***

Ուշ երեկոյան' սենյակ մտնելիս ու վերարկուն հանելիս, Ջիմինը նամակը չի գտնում։ Ոչ մի գրպանում։ Իսկ հետո հիշում է. Թեհյոնը որոշել էր ի՛ր ձեռքերը տաքացնել Ջիմինը գրպաններում։ Խուճապի է մատնվում։ Նա մի հիմար բան կանի հաստատ, դա թույլ տալ չի կարելի։

Ձեռքը անգամ հեռախոսին չի հասնում, իսկ մայրը թակում է ու դուռը բացում' ժպտալով։ Ու ժպիտը մի պահ կորչում է' տեղ տալով անհանգստությանը։ Տղան կարմիր է ու իրենից ավելի անհանգիստ.

- Տղա՞ս, բա՞ն է պատահել։

«Մամ, նամակս Թեհյոնը վերցրել է, որ տա Յունգիին։ Իսկ ես դեռ չեմ ուզում։ Ես դեռ պատրաստ չեմ։ Նա ինձ կատի։ Ես չեմ ուզում»։

Ժպտա.

- Ոչ մի բան։ Հեռախոսս էի դրել մի տեղ ու մոռացել տեղը։ Թեհյոնին ուզում էի բան ասել։

- Հա՞, - չգիտես էլ' հավատաց, թե չէ, բայց հայացքը մեղմացավ, - լա՜վ։ Դե արի հաց կեր։ Էսօր Սումինը ինձ շատ օգնել է բլիթների հարցում ու ուզում է, որ անպայման փորձես։ Բլիթների կողքից հեռու չի գնում։

«Դրա ժամանակը չի, Սումինը թող ինքն ուտի, հեչ դրա ժամանակը չի։ Չեմ կարող։ Սիրտս խառնում է»։

- Հա, հիմա կգամ։

Ջիմինն ուզում է, որ Թեհյոնն էլ կարդալով իր զգացմունքները, մի քիչ իր սրտով գնա։ Բայց Թեհյոնը էնպիսի մի բացատրություն կգտնի, որ Ջիմինն էլ հակաճառել չի կարողանա։

***

Յունգին գնալու է ցերեկը, ու Ջիմինը նրան հաջողություն մաղթել չի կարող։ Երկու պատճառով. աչքերի մեջ նայել չի կարող, երեկ արդեն հաջողություն մաղթել են երեք հյոներին էլ։ Ու չեն խոստացել, որ նրանց հետևից ջուր կցանեն։ Չէ։ Յունգին գնալու է ցերեկով ու նրան հաջողություն են մաղթելու միայն երկու դասընկերները։ Նրան կտանի ավագ եղբայրը սեփական մեքենայով։

Յունգին գնալու է ցերեկով, իսկ Թեհյոնը Ջիմինին նամակ է գրել առավոտյան.

«Ավելի լավ է քայլ անել, նոր փոշմանել։ Գոնե կիմանաս, որ փորձել ես։ Քան թե չանել ու ամբողջ կյանքի ընթացքում փոշմանել»։

23 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!