21 страница29 апреля 2026, 00:26

Հնարավոր է՝ առանց Յունգիի ավելի հեշտ կլինի:

Դասամիջոցի զանգի ձայնի հետ Նամջունը հավաքում է իրերն ու դարակից հանում հաջորդ դասի պարագաները: Նամջունը որոշ փոքրիկ ցանկություններ ու պլաններ ունի ապագայի համար, երևի շատերը դա չգիտեն, իսկ նա փորձում է քիչ բարձրաձայնել՝ հաջողությանը չվախեցնելու համար: Հա, Նամջունը իրատես մարդ է, որ վախենում է էդպիսի փոքրիկ բաներից. ավելի լավ է գործել, հետո նոր բարձրաձայնել արդյունքի մասին: Եթե նա ինչ-որ մեկի հետ կիսվի՝ ուզում եմ այսինչ բանն անել, հետո սա, որոշները կասեն ինչի՞դ է պետք, մյուսները ոգին կբարձրացնեն, ուժ կտան, հաջողություն կմաղթեն: Բայց կարող է և չի ստացվում էդ ինչ-որ բանը, ի՞նչ պիտի ասես էդ մարդկանց: Իսկ իրե՞նք. ասում էի չէ՞՝ ինչի՞դ է պետք, կամ՝ դե ոչինչ, դու խելացի ես, ինչ էլ փորձես, կստացվի: Իսկ Նամջունը դրանում էլ համոզված չի. հաստա՞տ կստացվի: 

Նա դուրս է գալիս դասարանից ու ուղղվում միջանցքի երկայնքով դեպի ուսուցչանոց. վռազ չի, բայց ուսուցիչն ինչ-որ բան էր ուզում ասել: Վռազ չի, դրա համար էլ, երբ հայացքն ընկնում է նստարաններից մեկին մտամոլոր նտած Ջեհյոնին, անտարբեր անցնել չի կարողանում. ընկնում է կողքին՝ վախեցնելով տղային.

- Նամջուն-հյո՜ն:

- Էդ ի՞նչ ես էդպես մտածում: Տնայինների՞: Օգնելու բան կա՞:

Ջեհյոնի աչքերը տխրում են մի տեսակ, գլուխն աջ ու ձախ է թեքում. ոչ, օգնելու բան չկա: Կամ էլ... Ջեհյոնը չի հասկանում.

- Չէ, ամեն ինչ նորմալ է:

Նամջունը նայում է նրան ու մի պահ մտածում՝ եթե չի ասում, ուրեմն տանջել պետք չի: Բայց հետաքրքրությունն ավելի մեծ է. Հոսոկից է վարակվել.

- Ո՞ր պահը: Կողքից երնեկ քեզ տեսնես, - հետո շուրջն է նայում, - համ էլ, Թեհյոնն ու Ջիմի՞նն ուր են:

- Չգիտեմ, - բավականին կտրուկ: Նամջունը որոշ բաներ կռահեց. նրանց միջև սև կատու է անցել: Լավ չէ:

- Հը՜մ... լավ չէ, լավ չէ, - վեր է կենում, կանգնում տղայի առջև, - մարդկանց միջև կոնֆլիկտը հարթելու լավագույն միջոցը խոսելն է, եղբայրս, - ձեռքն է ուսին դնում, - դպրոցական տարիքում շատ բանի մասին է հնարավոր փոշմանել, էնպես մի արեք ընկերությունն էլ դրվի դրանց շարքում, - ու նայում է դուրս նայող պատուհանին, - նոր տարի է մոտենում, էսօր էլ ձյուն են խոստացել:

Եվ այսպես, Միյոնը և Նամջունը երկու խելացի մարդիկ են, որ տալիս են գրեթե նույն խորհուրդը: Հրաշալի է, պարզապես հրաշալի: Այսինքն՝ կարելի է այլևս երկար չմտածել:

Բայց դա չի ստացվում:

Ինչպես չի ստացվում քայլ անելը:

***

Երկար դասամիջոցն է: Կամ էլ, ինչպես ընդունված է, ուտելու ժամը: Շատերը դասարաններում են, մի մասն էլ միջանցքներում: Ջիմինն ուտում է իր մի ոչ այնքան մեծ բլիթն ու վեր կենում նստարանից.

- Բաց կլինի, չէ՞, սպորտդահլիճը:

- Պիտի որ, - Թեհյոնը՝ բերանը լիքը, - դու գնա, ուտեմ ու ես էլ կգամ:

- Ուր ես գնու՞մ որ, - Հոսոկը նայում է՝ նույնպես բերանը լիքը:

Ջիմինն ուսերն է թոթվում, բայց պատասխանում է.

- Մի քիչ գնդակ նետեմ ու գամ:

Ոչ ոք ոչինչ չի ասում, բայց բոլորի հայացքում որոշակի զարմանք կար: Թեհյոնը էդ հայացքին ալարում է պատասխանել.

- Ուսուցիչ Սոնը կլինի էլի մի բան ասած, - որոշ չափով կռահում է Նամջունը:

Ու բոլորը մի պահ լռում են: Ինչ-որ բան կա տարածված օդում, նրանք էլ չեն հականում՝ ինչ: Ինչ-որ բան, որ ստիպում է լռել: Որոշ հարցերի շուրջ նրանք ունեն մտքեր ու չեն էլ կռահում, որ էդ մտքերը միևնույն անձի շուրջ են պտտվում: 

Յունգին, նրանց նկատելով, անտարբեր անցնել չի կարողանում: Մի պահ կանգ է առնում, ուշադիր նայում, ապա մոտենում ու նստում Ջիմինի տեղը.

- Էս ի՞նչ դիլխոր եք:

- Մի տեսակ չեմ ուզում տարին ավարտվի, - Նամջունը:

- Մի տեսակ չեմ հասկանում՝ ինչ եմ ուզում, - Թեհյոնը:

- Մի տեսակ շատ եմ սոված, - Հոսոկը:

Յունգին քթի տակ ծիծաղում է.

- Այսինքն՝ ամեն ինչ նորմալ է:

Նորմալը նորմալ է, բայց մտքերն են մի քիչ խառը, ինչպես երևաց.

- Ջիմի՞նն ուր է:

Թեհյոնը կուլ տվեց ուտելիքն ու ձգվեց: Աչքերը կյանքով լցվեցին.

- Գնաց սպորտզալ:

- Սպորտզալու՞մ ինչ կա: 

- Գնաց բասկետբոլ պարապի:

Յունգին նայեց մի տեսակ ոչ վստահելի հայացքով.

- Ջիմինը ո՞ր օրվա բասկետբոլ խաղացողն է:

- Ուսուցիչ Սոնն է կպել, թե գնդակը օղակ նետել չի ստացվում, կպարապես, նորմատիվներին էլ է պետք գալու: Դե ինքն էլ եթե նկատողություն է լսում, փորձում է արագ սխալները շտկել:

- Հյոն, - Նամջունը, - գնա սովորեցրու: Դու լավ ես բացատրում:

Յունգիի կեղծ դժգոհությունը նկատեցին բոլորը, բայց և պարզ հասկանում էին, որ նստատեղից հենց էնպես չի բարձրացել: Ուրեմն ուղղություն է վերցրել դեպի սպորտդահլիճ.

- Գնա՞նք մենք էլ օգնենք, - Հոսոկը ավարտում է ուտելիքն ու ձեռքերը ծափահարելով թափ տալիս:

- Մենք ավելի շատ կխանգարենք...

***

Յունգին տեսնում է նրան: Ջիմինը թակում է գնդակն ու նետում օղակը. այն իր նշանակետին չի հասնում: Յունգին դեռ լուռ հեռևում է: Իսկապես, Ջիմինը ո՞ր օրվա բասկետբոլ խաղացողն է: Յունգին նրան երբեք խաղալիս չի տեսել: Էնպես է, որ նա հիմա էլ չի խաղում: Ընդամենը թույլ վազք ու նշանակետին չհասնող գնդակ: Հա: Նա լրիվ զրո է: Բայց Յունգին կլռի: 

Ջիմինը նրան նկատում է միայն այն ժամանակ, երբ գնդակը հայտնվում է նրա ոտքերի մոտ.

- Հյոն, - գրեթե չլսելի: 

- Ասում ես՝ որ օրվա բասկետբոլ խաղացողն ե՞ս:

Ջիմինը չի նեղանում, երբեք չի խաղացել, Յունգիի ասածները ճշմարիտ են: Ձեռքը տանում է ծոծրակին.

- Անկե՞ղծ... ոչ մի, - ժպիտով:

Ջիմինի տրամադրությունը վատ չէ, հեշտ է կռահելը, ու դա թեթևացնում է միջավայրը: Յունգին իրեն մի տեսակ ավելի հանգիստ է զգում, քան առաջ էր: Առաջ գրեթե չէր էլ ուզում շփվել հավերժ ոտքերին նայող, հայացքը փախցնող Ջիմինի հետ: Երևի անհարմար խոսակցություններն իսկապես անհրաժեշտ են... էսպիսի թեթևություն ունենալու համար.

- Ու չի էլ ստացվում:

- Շարունակիր էդպես նետել, չի էլ ստացվի:

- Դե հա, վարպետից դա լսելն էդքան էլ վիրավորական չի, - քմծիծաղում է: Ու Յունգին նույնպես թեք ժպտում է: Լավ է, էսպես ավելի լավ է:

Յունգին սահուն մտնում է խաղի մեջ ու ինչ-որ մի պահ ամեն ինչ դառնում է այնքան սովորական, ասես ամեն օր խաղում են իրար հետ: Ասես առօրեական երևույթ է: Դա հաճելի է: 

Յունգին փախցնում է գնդակը, Ջիմինը փորձում է խլել: Չի ստացվում: Յունգին թուլացնում է պաշտպանությունը, հատուկ, Ջիմինը խլում է: Գնդակն օղակում է: Երեխան երջանիկ է.

- Բայց դժվար չի, գիտե՞ս, - ազարտը Ջիմինի աչքերում ու ժպիտի մեջ Յունգին նկատում է, բայց չծաղրել չի կարող:

- Հա՞: Շատ լավ: Դե ես գնամ, դու շարունակիր:

Ու հետ քայլ է անում: Բայց հեռանալ չի հասցնում. ամբողջ դաշտով լսվում է Ջիմինի հակաճառությունը.

- Չէ՛, լա՜վ, - ու հասնելով ձեռքն է բռնում, - կատակ էր, կատակ, ես նույն անհույսն եմ, ուսուցիչ Մին, շարունակեք դասավանդել:

Յունգին ժպտում է, խառնում կրտսերի մազերը.

- Այսուհետ էդպես էլ կդիմես:

Խաղից որոշ ժամանակ անց Յունգին հարցնում է.

- Ժամը քանի՞սն է, - չնայած ինքն էլ պատասխանում է հարցին՝ հեռախոսը գրպանից հանելով, - զանգը հիմա կհնչի, ավարտեցինք.

Ջիմինը նայում է մեկ նրան, մեկ գետնին ընկած գնդակին ու մտածում, որ սա Յունգիի հետ ունեցած լավագույն պահերից էր: Էն, ինչը պակասում է: Էն, ինչը ցանկալի է շարունակել: Չտեսնել իրար զայրացած կամ հուզված, այլ էսպես, անմիջական ու ուրախ: 

Երևի չարժի խորանալ, հիմա ժամանակը չէ: Էս մի քանի րոպեն հերիք է լիարժեք երջանկություն զգալու համար.

- Շնորհակալ եմ, սոնբե, - ու խոնարհվում է, - ես երբեք չեմ մոռանա Ձեր աջակցությունը:

- Ուսուցիչ, - Ջիմինը զարմանում է, - չասացի՞՝ ուսուցիչ դիմիր:

- Այգու՜, - ձեռքը ճակատին, - մոռացել էի, - ժպիտով, - շնորհակալ եմ, ուսուցիչ Մի՜ն:

Ու նրանք ուղղվում են սպորտզալից դուրս.

- Ո՞նց ես էդպես լավ խաղալ սովորել, սոնբե:

Յունգին մի պահ լռում է, կանգ առնում, նայում զարմացած տղային: Հոգոց է հանում ու շարունակում ճանապարհը: Ջիմինը մի պահ չի հասկանում՝ ինչ կատարվեց, Յունգին չի էլ ասում, պատասխանում է հարցին.

- Ուղղակի: Երբ ինչ-որ բան սիրում ես, ամեն ինչ անում ես, որ լավ տիրապետես դրան: Իսկ ես բասկետբոլը սիրում եմ: 

Նա այնքան հետաքրքիր է պատասխանում, չնայած սովորական հարցին սովորական բառերով, բայց հետաքրքիր է պատասխանում: Այնպես, որ Ջիմինն ուզում է բարձրաձայնել:

Հյոն, իսկ ես քեզ եմ սիրում:

Ուզում է: Ու լռում է:

Դեռ կա համոզմունք, որ դրանից լավ բան դուրս չի գա.

- Սոնբեն լավ փիլի...

- Ի՞նչ ես կպել՝ սոնբե հա սոնբե, - նորից կանգ է առնում: Իրականում բարձրաձայնել չէր ցանկանում: Հա, որովհետև էդ էն չի, ինչ կցանկանար ցույց տալ: Բառ է էլի, ի՞նչ է հետևից ընկնում: Ու բարձրաձայնելուց հետո էլ ներքուստ ինքն իր վրա զայրանում է՝ բառ է էլի, ինչի՞ հետևից եմ ընկել: Բայց մի տեսակ պորթկում է, միևնույնն է՝ բարձրաձայնում է, որովհետև հիմա կարևոր է համարում: Փոքրիկ, նշանակություն չունեցող բառի մասին խոսելը համարում է կարևոր, - ե՞րբ հյոնից դարձա սոնբե:

Ջիմինը վարդագունում է: Գեղեցիկ է վարդագունում: Յունգին, երևի, մտածում է, որ դեռ խաղի ազդեցությունը չի անցել, ու նա շոգից է կարմրել: Բայց չէ: Ջիմինը կարմրել է... որովհետև ինչ-որ հաճելի զգացում է տարածվել ներսում: Մի զգացում, որ ասես վերականգնում է երկուսի միջև եղած չնչին, վթարային կամուրջները: Ջիմինն իսկապես երջանիկ է: 

Բայց անձնական բան չէ: Յունգին էդպես կաներ, եթե նրանցից յուրաքանչյուրը դիմեր նրան սոնբե: Նա իրենց համար եղել է հյոն ու մնում է հյոն: 

Բայց ջերմությունը չի կորցնում: Ջիմինը մեկ բառը և դրա հետ կապված կարճատև պահը դարձնում է անձնական: Մտապահում: Որովհետև հյոն, ոչ թե՝ սոնբե.

- Յունգի-հյոն:

Յունգին քարանում է մի պահ: Երևի ինքն էլ չի հասկանում՝ ինչու, ապա արագ թարթում աչքերը, հեռացնում հայացքը:

Յունգին հյոնն էսօր անհասկանալի է: Դե, բան չի փոխվել: Բայց էսօրվա Յունգի հյոնը շատ հարազատ է: Այնքան, որ ցանկություն կա անընհատ կրկնելու. Յունգի հյոն, Յունգի հյոն, Յունգի հյոն:

Բայց մեկն էլ է հերիք երջանիկ լինելու համար: Մեկից ավելի Յունգի հյոնը հաստատ չի գնահատի: 

***

Ձմեռային արձակուրդներն սկսվել են: Երկու օրից Ամանոր է: Ամառվա մեղվի բզզոցի պես ամենուրեք լսվում են ձմեռային պլանների, ամանորյա տոնակատարության մասին պլանների ձայները. տաքուկ տուն, կակաո, "Տանը մենակը", "Հրաշք բանտախցիկում", ու ամենակարևորը՝ Հարի Փոթեր: Ջիմինը նայել է դրանցից բոլորն էլ: Բայց կցանկանա կրկնել միայն "Հրաշքը": Իսկ հետո լսվում են Ամանորի գիշերի պլանները. ու՞ր գնալ, ի՞նչ անել: Երևի ամեն տարվա պես նայել հրավառությունը: Դրանից լավ տարբերակ չկա.

- Եթե մենք լինեինք Սեուլում, դա կլիներ Հոնդեի ափին:

Ձմեռային, տեղ-տեղ ձյունածածկ ճանապարհը տանում է դեպի գետը: Չգիտեն էլ՝ ինչու են գնում: Երևի տեղը գնահատելու, մի բան մտածելու ու Ամանորի գիշերն էստեղ գալու համար: Հոսոկը երբ մտածում է, որ էդտեղ կարող են երեքով լինել՝ ինքը, Յունգին ու Նամջունը, միանգամից ձանձրանում է: Ուղղակի մի բան էլ անհրաժեշտ է նրան բացատրել. ինչ-որ մեկը մյուսներից հնարավոր է հրաժարվի գալ: Դեռ պարզ չի՝ ով է էդ ինչ-որ մեկը.

- Բայց մենք Սեուլում չենք, մեր գետակն էլ Հոնդեն չի: Ուզես թե չուզես, - Նամջունը Հոսոկին պատասխանում է ոչ թե նեղացած, որ նա էս վերջերս անընդհատ Սեուլի մասին է խոսում, այլ մի տեսակ նեղացած, որ, հնարավոր է, այսուհետ մի քանի տարի չկարողանա գալ գետի մոտ: Առիթով թե անառիթ:

- Ո՞վ է հրավառությունը կազմակերպելու:

- Ե՛ս, - Թեհյոնը բարձրացնում է ձեռքը, - մի քանի լավ սալյուտ ու տրաքուցիկ ունեմ: 

- Տաք ըմպելիքն էլ՝ ես, - Ջիմինը:

- Ջեհյոնին էլ մի բան թողնենք, ի՞նչ կասեք, - Հոսոկը, - ամենածանր բանը, որպես պատիժ, որ չեկավ մեզ հետ:

Ջիմինի ժպիտն իջնում է, Թեհյոնը ձգվում է: Նամջունը նայում է նրանց ու հասկանում. սև կատու չէ, սև ամպեր են անցել նրանց միջով: Եթե սև կատուն կգար-կգնար, ապա սև ամպերը ամպրոպաբեր ու կարկտաբեր են: Նա իր մտորումները չի բարձրաձայնում: Փոխարենը Թեհյոնն է բորբոքվում.

- Իհա՛րկե, համաձա՛յն եմ: Շատ-շատ ծանր բան: 

Տեղ-տեղ ձյունածածկ ճանապարհը չի վերջանում, ուղղակի մի կետում տղաները կանգ են առնում: Տեսնես կա՞ էդպիսի ճանապարհ, որ ավարտվում է: Պարզապես կտրվում: Երևի կա: 

Գետի մոտ՝ ճանապարհի վրա կանգնած է Յունգի-հյոնը: Նա մտամոլոր նայում է գետին, իսկ Հոսոկի բղավոցը լսելուց հետո հայացքն ուղղում դեպի էդ կողմը: 

Ջիմինը նայում է նրան ու հասկանում. նրանք երբեք միասին չեն անցկացրել Ամանորի գիշերը: Ու խոսքը միայն Յունգիին չի վերաբերում, այլ նրանց բոլորին: Սա առաջին տարին է ու հետաքրքիր է, թե ո՞նց էսպես սահուն, էսպես... կարծես պիտի էսպես էլ լիներ: Պիտի մտերմանային ու բյուրավոր Ամանորներ անցկացնեին միասին: 

Պիտի մտերմանային: Բայց բյուրավոր Ամանորների մասին խոսելը կամ շուտ է, կամ՝ անիրական: Սա նրանց առաջին Ամանորն է: 

Եթե Ջիմինը լիներ Դագլասի ու Թոմի* նման, կվերցներ մի օրագիր ու էնտեղ կզետեղեր իր բոլոր "առաջին անգամները". Առաջին հանդիպումը Յունգի հյոնի հետ, առաջին խոսակցությունը, առաջին ընթրիքը, վեճը, գրկախառնությունը, առաջին Ամանորը: Ու աբսուրդի հասնող... առաջին պեպենը, որ տեսա նրա դեմքին: Եթե հենց էսպես էլ շարադրի, կստացվի փոխադաձ սիրո փոքրիկ պատմություն: Հոգին մի պահ կփառավորվի ու մյուսին կնեղանա: Պատճառը պարզ է: Օրագիր վերցնելու կարիք երևի չկա.

- Ես էլ մտածեցի՝ արձան են դրել, - Նամջունը:

- Սրամտության գագաթնակետ: 

Նամջունը ձեռքը դնում է Յունգիի ուսին, իսկ Հոսոկն սկսում է պլանավորել: Նրա ձայնը լսելի է, ընկալելի, պլանները՝ հասկանալի: Նրա ձայնը գալիս է վաղվանից: Վաղվա հետաքրքիր, թեկուզ երկու, բայց ժամերից: Հոսոկը, ասես, դեռ չի պատկերացնում, որ աստիճանաբար հեռանում է: Երևի պատճառն էդ աստիճանաբարն է: Երբ մի բան աստիճանաբար է լինում, էական մեծ տարբերություն չես զգում եղածի ու դարձածի միջև: Բայց երբ փոփոխությունը լինում է կտրուկ, ուզած թե չուզած, զգում ես ահռելի տարբերություն, բայց ընդունում ես: Ընդունում ես ու մտածում՝ բայց ինչպե՞ս: Ախր երեկ ամեն ինչ այլ էր: 

Հոսոկը այսօրվա մեջ է: Երեկի ու վաղվա արանքին: Աստիճանաբար: Բայց Թեհյոնն ու Ջիմինը մտածում են, որ, միևնույնն է, ինչքան էլ որ աստիճանաբար է, ամեն դեպքում փոփոխությունը փոփոխություն է, ու շատ դեպքերում դրանց հարմարվելը բարդ է:

Ջիմինը կարծում է, որ դեռ կա վաղը, ապա մյուս օրը, դրանից հետո՝ հաջորդը: Բայց չի պատկերացնում, որ հունվարի ավարտից հետո կա վերջ: Վերջ երեկվա փոքրիկ առօրեականությանը: Սկիզբ նոր՝ վաղվա առօրեականությանը: 

Իվերջո, նա չի պատկերացնում, որ նրա առօրյայից դուրս կմնան մարդիկ, որ նրա ընկերներն են դարձել վերջին մեկ տարում: 

Իսկ ինչ-որ մեկն անգամ ընկեր չի: Պարզ չի, թե ինչ դիրք է գրավում իր կյանքում: Բայց ընկեր չի:

Ջիմինը միայն հասկանում է, որ բաներ կան թեթև տանելու: Յուրաքանչյուրի կյանքը շարունակվում է էն ուղղությամբ, որը նրանք ընտրում են: Ու եթե նրանք ընտրել են մի ուղի, որը նրանց հեռացնում է Ջիմինից, դա չի նշանակում, որ նրանք ցանկանում են հեռանալ նրանից: Դա ոչինչ չի նշանակում: Ստացվում է սպոնտան: Ուղղակի անհրաժեշտ է համակերպվել: 

Ջիմինը կարծում է, որ Յունգիի հեռու լինելը ինքը հանգիստ կտանի: Ոչինչ չի եղել, նրանք ոչ ընկերներ են, ոչ ավել, ոչ էլ դրանից պակաս: Չտեսնել մեկին, ում, միևնույնն է, հաճախակի չես էլ տեսնում, նորմալ է: Նա համոզված է, որ կդիմանա:

Ասում են՝ առաջին սերն էդպիսի բան է: Մի քիչ ցավոտ է, բայց անցողիկ:

Բայց մի բան նույնպես ասում են.

Առաջին սերն ամենաիրականն է.

- Տաք խմիչքը Ջիմինի վրա է, - ու Ջիմինն ուշքի է գալիս՝ նայելով մեկ խոսող Հոսոկին, մեկ՝ նրա կողքին կանգնած Յունգիին: Յունգին նայում է հանգիստ, անէմոցիա ու հայացքը չի կտրում այնքան ժամանակ, մինչ Հոսոկը վերջացնում է խոսել: Ջիմինի շունչն ասես կտրվում է: Այտերին էլ հարվածել է ցուրտը. կարմիր են: Հա: Ցուրտը:

Յունգին մի պահ կիտում է հոնքերը՝ ասես ինչ-որ բանի շուրջ ինտենսիվ մտածելով: Դրանից Ջիմինը լարվում է, առաջինը հեռացնում մոլորված հայացքը:

Հնարավոր է՝ առանց Յունգիի ավելի հեշտ կլինի: 

* Դագլասն ու Թոմը Ռեյ Բրեդբըրիի "Խատուտիկի գինի" ստեղծագործության հերոսներն են, երկու եղբայր, որոնք ակտիվ ու հետաքրքիր ամառային արձակուրդներ են անցկացնում։ Հրաշալի գիրք, հրաշալի հեղինակ🤍

21 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!