19 страница29 апреля 2026, 00:26

Մարդն ունի երեք դեմք

(Երբ պահը գա, իսկ դուք կհասկանաք՝ երբ է գալու պահը, ուշադիր կլինեք երգին)

Սումինն էլի արթնացնում է եղբորը: Սակայն վարագույրը քաշելուն պես Ջիմինն ինքն է վեր կենում: Քույրը նրան է նայում ձեռքերը կրծքավանդակին ծալած.

- Էդպես մի նայիր, - ժպիտով, - թե չէ հոնքերդ իրար կկպչեն:

- Ուրեմն լավ ես, - ու դուրս է գալիս: 

Ջիմինին նրա խոսքերը սթափեցնում են: Սումինն անհանգստանում է: Սումինը տարիքին անհամապատասխան խելացի է: 

Դեռ չգիտի՝ լա՞վ է, թե՞ էնքան էլ չէ, բայց կարծում է Թեհյոնը նրան կարողացել է օգնել որոշ չափով:

Սակայն խնդիրը դեռ չի հարթվել:

Ոչինչ: Թեհյոնը նրա կողքին կլինի: Ամեն ինչ լավ է: Առավոտը բացասական սկսելը կազդի ամբողջ օրվա ընթացքի վրա: Ամեն ինչ նորմալ է:

Մայրը լուռ համբուրում է ճակատը, նուրբ ժպտում է ու բաց թողնում, ոչինչ չի ասում։ Ջիմինն իրեն մեղավոր է զգում չասված բառերի համար։ Ջիմինի մեջ ինչ-որ բան է դանդաղ արթնանում, ինչ-որ նոր մտքեր... ինչ-որ դրական բան։ Երևի հավատ։

Իդեպ, եղանակն էլ վատը չէ։ Հազիվ արև է բացվել, չնայած երեկոյան խոստանում են, որ էլի երկինքը կփորձի թաքցնել իր պեպենները մարդկանցից։ Կոմպլեքսավորվածի նման։ Յունգի հյոնի նման:

Ամեն ինչ խոստանում էր լավ լինել, բացի նրա խիստ հայացքը նետված ընդմիջման ժամանակ: Ու Ջիսու-նունայինը: Սակայն անտարբեր հայացքը: Նա էլի իր դիրքում էր: Դպրոցում նա միշտ էդպիսին է. ցույց չի տալիս ոչինչ: Բայց Ջիմինը կարծում է, որ նրա հայացքները հենց այնպես չեն: Ու եթե զայրացած էլ չեն, ապա գոնե ասելու բան ունեն:

Եվ միևնույնն է Ջիմինը պատրաստ չի խոսել նրա հետ: Ջիմինը պատրաստ չի նրան պատմել: Պատմել մի բան, այն էլ մեկին, ում զգացմունքները նույնպես կարող են վիրավորվել: Իվերջո Յունգի հյոնը... օտար չէ երկուսի համար էլ:

Եվ իվերջո, նրան փրկում է միայն Թեհյոնը: Թեհյոնն, ումից պոկվել չի ուզում ոչ մի վայրկյան: Թեհյոնը նրան մեկուսացնում է խնդիրներից: Ուղղակի... Թեհյոնն անընդհատ էդպես չի կարող:

Ջիմինը դրա մասին չի մտածում, Ջիմինը պարզապես շարժվում է բնազդաբար, շարժվում է ասես փրկարարական օղակով, սակայն անգամ չգիտակցելով, որ ծովում չէ: Գոնե էս պահին նա ծովափին է ու ոտքերը ջրին չեն հասնում: Մեկ այլ բան է, որ ափը մոտ է ծովին: 

Ջեհյոնն ինչ-որ բսնի մասին է մի ալար պատմում։ Կարծես Միյոնի։ Կամ նրանց ժամադրության, Ջիմինի ուղեղին միայն բառեր են հասնում։ Ջիմինը խմում է յոգուրտն ու նայում տնային աշխատանքի տետրին, չնայած նորմալ չի էլ գրում։ Հայացքը կառչում է թվերից, բայց թվերն իրար հետ գործարքի մեջ չեն մտնում։ Ջեհյոնը նկատում է, որ նրա հետ ինչ-որ բան էն չէ.

- Ջիմին-ա, - ու մատն ուղիղ ճակատին։ Ջիմինը սառը հայացքով նայում է նրան։ Իսկ հետո կտրուկ ուշքի գալիս։

- Հը՞։

- Կրկնիր վերջին նախադասությունս։

Ջիմինի հասկանում է, որ մոլորվել է մտքերում ու դրանց խառված Ջեհյոնի արտասանած բառերում։ Ամենքը խառնվել են մտքերում, ինչ-որ շիլաշփոթի վերածվելով.

- Կներես, ես...

- Բա՞ն է պատահել, - անհանգիստ, - ինչքան էլ ականջիդ թառ եմ եղել, միշտ ուշադիր ես լսել։ Էսօր ինչ-որ բան էն չի։

Ջիմինի խոշոր աչքերը մատնում են մի բան, որ Ջեհյոնին հասանելի չեն: Ջիմինը... նրա ընկերն է նույնպես, բայց նրան նույնպես բացվել չի կարող.

- Ոչինչ, - կիսաժպիտով, - ուղղակի մի պահ մտքերով էի ընկել:

- Մենակ չասես՝ Չվե պապիկի մասին, - հոնքերը կիտելով: Որովհետև բոլորին թվում է, որ Ջիմինի միակ մեծ մտածմունքը Չվե պապիկն է: Պապիկը, սակայն, հիմա Ջիմինին փրկում է: - Հիմա հո հարազատները նրա հետ են, հերիք է ուղեղդ տանջես: 

Ճիշտ է ասում... հերիք է ուղեղդ տանջես:

Մտածմունքները մի պահ չքանում են, Ջիմինը պարզ լսում է Ջեհյոնի խոսքերը: Նա խոսում է թերությունների, Միյոնի, նրանց ժամադրության, սեփական սխալ քայլի ու զղջման մասին: Նա խոսում է իրար ընդունելու, իրար նկատմամբ հանդուրժող լինելու մասին ու կրկնում է Ջիմինի ժամանակին ասված խոսքերը. կոնֆլիկտը հարթելու լավագույն միջոցը խոսելն է:

Ջիմինը ժպտում է.

- Ճիշտ է, - ասում է, - կոնֆլիկտը հարթելու լավագույն միջոցը խոսելն է, հասկանալը, թե մարդու ներսում ինչ կա: Բայց դա ես չեմ ասել, - ծիծաղով, - դրանք Նամջուն-հյոնի խոսքերն են: Ուղղակի ճիշտ է ասում, իսկ ես սիրում եմ դրանք անընդհատ կրկնել:

- Կրկնել, և ոչ իրագործել:

Յունգին, ինչպես միշտ, հայտնվում է սխալ պահի:

Իսկ առհասարակ նա ներս մտնելու ցանկություն էլ չուներ: Պարզապես դասարանի կողքով անցնելիս աչքն ընկավ զրուցող ընկերներին, իսկ ականջը լսեց մի բան, որի նկատմամբ անտարբեր անցնել դժվար թե ստացվեր: Ու առհասարակ, Յունգին չի կարողանում զսպել իրեն, երբ զայրացած է: Իսկ երբ խոսքը վերաբերվում է ձևականությանն ու կեղծավորությանը, որոնց ներկայացուցիչը էս պահին, ըստ նրա, Ջիմինն է, ապա... ապա լռել չի կարող: Հատկապես անցած օրվանից: Նա շատ բան է ուզում լսել, չնայած նրան, որ դրա իրավունքը չունի, ու շատ բան էս պահին կուզի ասել, ուղղակի էսքանով հիմա կսահմանափակվի:

Ջիմինը նրան է նայում ապշած, անգամ ձգվում է տեղում, բայց չի կանգնում: Փոխարենն ինքն է մոտենում ու նայում վերից վար.

- Յունգի հյոն, - Ջեհյոնը զարմացած է նույնպես: Յունգի հյոնին հաճախ չես տեսնի իրենց դասարանում: Առհասարակ, ընդհանրապես չես տեսնի: 

Իսկ Ջիմինը մտքերում կանչում է Թեհյոնին.

- Ի՞նչ կա:

- Ոչինչ, - քաշում է կողքի ազատ աթոռն ու նստում, - ականջիս հետաքրքիր թեմա հասավ, մտածեցի՝ քիթս խոթեմ: 

Ջեհյոնը խառնվել է իրար իրականում, որովհետև թեման սկսողն ինքն էր, բայց Յունգի հյոնին ամենը պատմել չի ցանկանում: Հա, նրանք մոտ են, բայց ոչ այնքան: Ու ինչպես կարելի է նկատել, բոլորն ավելի մոտ են Նամջունի ու Հոսոկի հետ, Յունգի հյոնի հետ մտերմանալը բավականին դժվար գործընթաց է.

- Դե... - տակից մի կերպ դուրս գալ է պետք: Ջիմինը, սակայն, կախում է գլուխը տետրին ու սրտին ստիպում հանգստանալ... չի ստացվում, - Նամջուն-հյոնը ճիշտ է չէ՞ ասում, - Ջեհյոնն էլ է ձգվում, նայում է Ջիմինին՝ փրկություն գտնելու համար, բայց ապարդյուն: Ավելի է մոլորվում ընկերոջն էդպիսին տեսնելով: Ու մի քիչ էլ զայրանում. Ջիմինի հետ իսկապես ինչ-որ բան էն չի:

- Եսիմ, - ու հայացքը Ջիմինից չի կտրում: Ջեհյոնն արդեն կարծում է, որ նրանց միջև սև կատու է անցել, - դու՞ ինչ կասես, Ջիմին:

Իսկ Յունգիի մտքերում հոսում է միայն մի նախադասություն. ի՞նչ եմ անում, գրողը տանի: Արտաքնապես չի ցուցադրում մտքերը, միայն թե վեր է կենում տեղից.

- Նամջունը ճիշտ է: Նամջունի խոսքերին հետևել է պետք: 

- Տեսե՛ք՝ ինչ եմ բերել:

Դռների արանքին հայտնվում է Թեհյոնը: Ու նրա ժպիտն անհետանում է. Առջևում Յունգին է, Յունգիի մետքի ետևում գլուխը կախ Ջիմինն ու զարմացած դեմքով նստած Ջեհյոնը: Թեհյոնը փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվել:

Չի ստացվում.

- Հյո՞ն... - շշուկը լսելի էր:

- Արդեն գնում եմ: 

Չէ, Ջիմինը պիտի խոսի նրա հետ: Մնում է հասկանալ՝ ե՞րբ:

Ե՞րբ կարող է լիովին համարձակություն հավաքել:

Մտքերում երբեքն է:

***

Դեկտեմբերը սահում է շատ դանդաղ: Որսին հետևող օձի պես զգույշ, ասես չի ցանկանում ավարտել տարին: Աշակերտների համար դա ցավալի էր: Աշակերտների, որ սպասում էին արձակուրդներին: Աշակերտների, որ սպասում էին դպրոցն ավարտելուն:

Ջիմինը, չնայած մտածմունքներին, միևնույն է, ցանկանում էր, որ տարին շուտ չավարտվի: Յունգի հյոնը աչքին շատ չէր երևում, ինչպես և Ջիսու նունան: Դա չէին ցանկանում երևալ, կամ էլ շրջանավարտ լինելն իր դերը խաղում էր: 

Դա լավ է... դա հնարավորություն է տալիս հավաքել մտքերը: Ու կարծես թե դա ստացվում է եթե ոչ ամբողջովին, գոնե որոշ չափով:

Միայն թե... հիմա խնդիրն այն տեղում է:

Ջեհյոնը քանի օր է նրանց հետ նորմալ բառ չի փոխանակում ու մութ ամպի նման է.

- Գնա՞նք տոկպոկի ուտելու:

Ցուրտ է: Փրկության միակ տարբերակը, թվում է, պիտի տուն գնալը լինի, սակայն Թեհյոնն այլ կարծիքի է, ու իր կարծիքն արտահայտում է՝ կախվելով ընկերների ուսերին:

Ջեհյոնը հեռացնում է նրա ուսը՝ ուշադիր նայելով հեռախոսին: Տղաները նայում են նրան.

- Ես դժվար, դուք գնացեք:

- Ինչ-որ բա՞ն է պատահել, - Ջեհյոնը ոչինչ չի պատասխանում սկզբում, ուսերն է թոթվում: 

- Ոչինչ էլ չի պատահել:

Նրանք կանգ են առնում այգու կողքին: Մարդիկ քիչ էին: Ցուրտն իրենն անում է:

Թեհյոնը չի դիմանում, անցնելով կտրուկ խոսքերի.

- Ինչ-որ չի երևում, գիտե՞ս: 

Բայց Ջիմինը սեղմում է նրա թևն՝ զգուշացում տալով, ու ինքն է շարունակում.

- Եթե չես ուզում, կարող ես չասել, բայց եթե կարիքն ունես, պատրաստ ենք լսել:

Ջեհյոնի մատի շարժումը հեռախոսի էկրանին կանգ է առնում: Գլուխը բարձրացնում է, հեռախոսը դնում հագուստի գրպանում ու նայում սկզբում Ջիմինի աչքերին, հետո Թեհյոնի, ու կրկին Ջիմինի.

- Լու՞րջ: Ես էլ եմ պատրաստ լսելու, բայց դուք ոնցոր չեք էլ ցանկանում կիսվել, ուրեմն ե՞ս ինչի պիտի կիսվեմ, - զայրանում է:

Տղաները սկզբում ոչինչ չեն հասկանում: Ջեհյոնի ներսում կասկածներ կան միայն ու... նեղվածություն. ուրեմն նրանք միմյանց հետ կիսվում են, գաղտնիքները գիտեն միմյանց ասես: Գաղտնիքներ, որոնց մասին Ջեհյոնը միայն մակերեսորեն կարող է կռահել: Ինչ-որ բան է կատարվում, նա հասկանում է դա շատ պարզ: Հասկանում է, որ դա ինչ-որ չափով կապված է նաև Յունգիի հետ: Ու Թեհյոնը դրա մասին լավ տեղյակ է, դա էլ է հասկանում: Ուրեմն ինչու՞ ի՛նքը տեղյակ չի: Արդյո՞ք էդպիսին չի ընկերությունը: Հետո՞ ինչ, որ ընկերությունը չեն սկսել "արի ընկերանանք" արտահայտությամբ, բայց չգրված օրենքի պես գիտեն, որ ընկերներ են: Ուրեմն ինչո՞վ է ինքը պակաս Թեհյոնից, կամ Ջիմինից, որ չգիտի էն ամենը, ինչ գիտեն նրանք: Գիտեն ու թաքցնում են.

- Ի՞նչ նկատի ունես, - Ջիմինի ձայնը կոտրվում է:

- Ջիմին-ա, - հոգոցով, - իրո՞ք չեք հասկանում: Ինձ թվում էր ընկերները կիսվում են իրար հետ ամեն ինչով, - Ջիմինի սիրտը մի պահ վախով է զարկում. Ջեհյոնը գիտի՞ ինչ-որ բան, - բայց մեր երեքից, կարծես, ընկերներ եք միայն դուք՝ երկուսդ: 

- Եթե ինչ-որ բան մնում է չասված, ուրեմն չե՞ս կարծում, որ բարձրաձայնելու կարիքը չկա, - Թեհյոնը սխալ է սկսում: Դա Ջեհյոնին ավելի է նեղացնում:

- Էդ ի՞նչ գլոբալ բան պիտի լինի, որ չպետք է բարձրաձայնել: Վախենում եք՝ չհասկանա՞մ, կամ աշխա՞րհը փուլ գա, Ջիմին:

Նա ցիտում է Ջիմինին: Կրկնում է ժամանակին նրա ասած խոսքերն ու տված հույսը: Ջիմինն այն ժամանակ չէր սխալվում, ապա հիմա ինչու՞ է համոզմունքներին հակառակ գործում: Ջեհյոնը նրան չի հասկանում.

- Դու չէի՞ր ասում, որ նորը կկառուցես:

Երեքն էլ լռում են: Միայն թե Ջիմինը երկար է նայում Ջեհյոնին: Ու նայում է վախեցած աչքերով: Թվում է՝ մի մտածելու առիթը փոքրացել էր, հիմա ծնվեց մեկ այլ առիթ: Մեկ այլ հարց: Ինչու չէ՝ խնդիր: Ջիմինի համար դա, հա, գլոբալ խնդիր է: Ու էստեղ անգամ չի օգնի էն հանգամանքը, որ էդ գլոբալ խնդիրը, որի մասին խոսում է Ջեհյոնը, Թեհյոնն իմացել է զուտ և միայն սեփական զգացումների հիման վրա: Ջիմինն էդքան ուժ չի ունեցել ասելու անգամ Թեհյոնին, ինչ մնաց ասի Ջեհյոնին կամ մյուսներին: Պարզապես դա բացատրել հիմա Ջիմինը չի կարող.

- Ես... հիմա չեմ կարող: Ես էլ եմ վախենում, որ աշխարհը փուլ կգա: Ու ավելի հավանական է, որ չի վերականգնվի, - Ջիմինը, հակառակի պես, մի քիչ հանգիստ է: Նրա փոքր, բայց անհանգստությունը մատնում է դառը ժպիտը: Դառը ժպիտը մատնում է նրա թախիծը: Ջեհյոնը նրան չի հասկանում: Ջեհյոնն էլ, շատերի պես, չի կարծում, որ Ջիմինը կարող է աշխարհից թաքցնելու բան ունենալ: - Ինձ ժամանակ տուր: 

Մի պահ Ջեհյոնը նահանջում է: Միայն մի պահ: Հետո նայում է հոնքերը կիտած Թեհյոնին ու էլի զայրանում: Զայրանում, որովհետև իրեն չեն վստահում: Համենայն դեպս, ինքն էդպես է մտածում.

- Շատ լավ, - պայուսակն ուսին ամրացնելով, - շատ լավ:

Նահանջում է: 

Կարծես թե, նրանց բոլորի պատկերացումները ընկերության մասին իրարից բավականին տարբերվում են:

***

Ջիմինը չգրված օրենք ուներ. դիմանալ մինչև հունվար: Հունվարի մեկ գոնե: Կամ դեկտեմբեր: Դեկտեմբերն է: Նոյեմբերն ու դեկտեմբերը որքան սառն են եղանակային պայմաններով, այնքան սառն են Ջիմինի նկատմամբ: Նոյեմբերն ու դեկտեմբերի սկիզբը նրան մտածելու թեմաներ են տալիս, որոնց առումով Ջիմինը երբեք չի շտապել:

Որովհետև ուզում էր դիմանալ գոնե մինչև հունվար: Մաքսիմում մինչև գարուն: Իսկ չդիմանալը շատ բան է նշանակում: Բաներ, որոնց շուրջ նա մտածում է գրեթե ամեն օր:

Ջեհյոնը դա թույլ չի տալիս: Ջեհյոնը թույլ չի տալիս դիմանալ մինչև հունվար: Ջեհյոնը չգրված օրենքի մասին չգիտի: Ուղղակի... Ջիմինը փորձում է նրան նույնպես հասկանալ: Առհասարակ, Ջիմինը փորձում է հասկանալ շատերին, բայց...

Այդ շատերը իրեն դժվար թե հասկանան: Բոլոր վախերը պարուրվում, հավաքվում են այդ գիտակցման շուրջը: 

Ու, միևնույնն է, նա անում է քայլեր, որոնք ուժերից վեր են: Քայլեր, որոնց հետևանքները չեն երևում: Քայլեր, որոնցից վախենում է: Քայլեր, որոնք անելուց հետո երևի կարող է հպարտանալ ինքն իրենով: Հպարտանալը մեկ արդյունք է: Դա նշանակում է՝ մի մեծ քայլ անել սկզբունքների վրայով: Մյուս արդյունքների մասին դեռ վաղ է խոսել:

Նա վստահում է Ջեհյոնին, ո՞վ է ասել հակառակը: Պարզապես բացատրելն է դժվար: Բացատրել մի բան, որի մասին... դժվար է անգամ մտածել: Ի՞նչ բառերով է հնարավոր դա բարձրաձայնել.

- Ես չեմ գալիս, - Թեհյոնը կանգ է առնում միջանցքում: Ջիմինը մի պահ շվարում է, վախվորած նայում: Թեհյոնը հասկանում է՝ ինչի: Ջիմինն էլ գիտի. միայնակ նա կկորցնի վստահությունը: Առանց Թեհյոնի, կարծում է, ոչինչ չի կարող: - Էդպես մի նայիր: Ես կսպասեմ: Կսպասեմ միջանցքի մյուս ծայրին, - մատնացույց անելով մեջքի ետևը: Ջիմինը նայում է էդ ուղղությամբ. դա հեռու է: Ընդամենը մի քանի մետր է: Հեռու է: Եթե ինչ-որ բան այն չլինի, ինչպե՞ս է այդ հեռավորությունը կտրելու ու հասնելու Թեհյոնին: - Ջիմին-ա, էդ մի բանը պիտի անես դու՛: Ես էստեղ եմ, քեզնից ոչ շատ հեռու: Գրեթե կողքիդ: Նա կհասկանա: Ջեհյոնն է էլի, - ժպիտով, - մեր Ջեհյոնը, ի՞նչ պիտի լինի:

Ճիշտ է: Թեկուզ և մեր Ջեհյոններին լիովին ճանաչել չենք կարող: Դա օրինաչափ է: Դրա մասին խոսում է ճապոնական ասացվածքն անգամ. մարդն ունի երեք դեմք. Մեկը ցույց է տալիս աշխարհին, մյուսը՝ հարազատներին, երրորդը ոչ ոքի ցույց չի տալիս: Երրորդ, ոչ ոքի ցույց չտված դեմքը կարող է հանկարծակիի բերել բոլորին: Ջիմինը վախենում է հենց դրանից:

Ինչքա՞ն վախեր պիտի ունենա մարդը, և որտե՞ղ են դրանք ավարտվում: 

Ջիմինը գլխով համաձայնվում է Թեհյոնի հեռ, տեսնում նրա սեղմած, հաջողություն մաղթող բռունցքներն ու գնում դեպի արվեստի դասասենյակ: Ջեհյոնը նստած է մեջքով: Նայում է իր նկարին ու ինչ-որ մանրուքներ ավելացնում: Բայց և ինքը, և Ջիմինը գիտեն, որ դրանք մանրուքներ չեն: Նկարչության մեջ մանրուքներ չկան:

Ոչ մի տեղ մանրուքներ չկան:

Ջիմինը քաշում է աթոռն ու նստում նրանից ոչ շատ հեռու: Լավ է, Ջեհյոնը մենակ է: Երբեմն նրան թույլ են տալիս մնալ էսպես: Ասում էր՝ արվեստի բաժին է տալու թղթերը: Ջիմինը հավատում է, որ նա կընդունվի:

Ջեհյոնը նայում է նրան մի պահ ու էլի հայացքը թեքում դեպի նկարը: Հետաքրքիր է: Ջիմինը լարված է, բայց ժպտում է. թղթի վրա Միյոնն է պատկերված.

- Գեղեցիկ է ստացվել, նա կհավանի:

- Ինձ թվում է՝ ինչ-որ բան էն չէ, - հանգիստ է: Գիտի, Ջիմինը եկել է բացատրություններ տալու, երևի դրա համար էլ հանգիստ է, - ուզում եմ նվիրել, բայց պետք է կատարյալ լինի:

- Կատարյալ է: 

Քմծիծաղում է.

- Աշխարհում կատարյալ բան չկա:

- Իսկ Միյո՞նը, - գիտի, թույլ տեղին դիպավ: Էդպես էլ պիտի լիներ, - մարդկանց կատարելությունը երբեմն դժվար է լինում փոխանցել թղթին... թեկուզ նկարչական ապարատին, դա չի նշանակում, որ մարդիկ կատարյալ չեն: Նա կհավանի: Մանավանդ, եթե քո ձեռքով է նվերը պատրաստված:

Ջեհյոնը կախում է գլուխն ու նայում մատիտին: Իսկ հետո էլի նկարին: Ջիմինին չի նայում: Մի քիչ մեղավոր է զգում. չէ՞ որ այսքան անգամ կիսվել է ընկերոջ հետ ու լիքը խորհուրդներ լսել: Խորհուրդներ, որոնք օգնել են իրեն: 

Իսկ ինչպե՞ս ընկերացան: Շաբաթօրյակի՞ն: Դա գարնանն էր կարծես: Թե՞ ամռանը: Բայց նրանք դրանից առաջ էլ էին ընկերություն անում: Ոչ այնքան ամուր, ինչքան շաբաթօրյակից հետո, բայց հո անում էին, չէ՞: Իսկ Ջեհյոնը պահանջելու որևէ բան ունի՞: 

Ու, միևնույնն է, մտածում է՝ եթե Թեհյոնը տեղյակ է, ինքն էլ պիտի տեղյակ լինի: Փաստ, որը փոփոխություն չի կրել.

- Ես կարող էի ասել՝ ոչինչ մի ասա, - Ջիմինը նրան զարմացած է նայում, - բայց երբ տեսնում եմ, որ Թեհյոնի հետ ավելի շատ բան եք կիսում, երբեմն զայրանում եմ: Երրորդ ավելորդը չլինեմ հանկարծ, - քմծիծաղով, - դրա համար հետ չեմ կանգնի, - ու վերջապես նայում է ընկերոջը:

Ջիմինը... ինչպե՞ս սկսել: Ջեհյոնը սպասում է առանց շտապեցնելու: Ջիմինը, միևնույնն է, բառեր չի գտնում: Միայն թե մտքերում մի երգ է պտտվում: Վերցնում է հեռախոսը, միացնում: Սենյակը լցվում է դաշնամուրի ու տղամարդու ներդաշնակ ձայնով*: Ջեհյոնը ճանաչում է երգը, հոլովակը կարծես թե չի տեսել... Ջիմինը նստած մնալ չի կարողանում: Կանգնում է, նայում ընկերոջ դիմամկանների փոփոխությանը. պարզ է.

- Ինձ թվում էր՝ պիտի խոսեինք, ոչ թե երգ լսեինք: 

Ջիմինը ձեռքն է տանում ճակատին, տրորում, ձեռքը դողում է: Ջեհյոնը ոչինչ չի հասկանում.

- Էս երգը... սիրո մասին է, - ձայնը դողում է, հայացքը ցած է, Ջեհյոնին չի նայում: - Ու եթե դու ընտրում ես մեկին, ում չի ընդունում հասարակությունը, ապա քեզ հետ ինչ-որ բան էն չի: Էդպիսի սերն արգելվում է: 

Ջեհյոնը մի պահ լռում է: Ինչպիսի՞ սերը կարող է արգելվել: Նա երևի կռահում է: Կռահում է նաև հոլովակին ուշադիր լինելուց հետո: Լռում է երկար.

- Դու ուզում էիր, որ ասեմ, - ձայնը դողում է: Երգը չի անջատում, - ահա... ասում եմ: Ու Թեհյոնին էլ ես ոչինչ չեմ ասել... դժվար էր ասելը: Քեզ էլ: Ու առհասարակ, - Մի պահ լսվում է միայն երաժշտությանը ձայնը: Ջեհյոնը նայում է ուշադիր, նայում է խոշոր աչքերով: Նայում է չհավատալով: Կհասկանա՞ արդյոք: Ջեհյոնի ձեռքից մատիտն է ընկնում աղմուկով: Երգն ավարտվել էր: - Ջեհյոն... - քայլ առաջ: 

Քայլ հետ.

- Մի... - մոտեցիր, բայց չի բարձրաձայնում: Պարզ է: Ջիմինի համար ամեն ինչ պարզ է, - Եթե սա կատակ էր, ապա չստացված կատակ էր, - բայց Ջիմինի դեմքից պարզ երևում է. կատակ չէր: 

Սպասելի էր: Ամեն բան սպասելի էր: Նրանք երբեք չեն շոշափել էս թեման: Չեն նախապատրաստել, որովհետև կարիքը չկար, որովհետև Ջիմինը պատրաստ չէր, նպատակ չուներ բարձրաձայնելու: Ոչ ոքի: Ոչ հիմա: Ջեհյոնի համար դա հարված էր:

Ի՞նչ հարված, գրո՛ղը տանի: Էդպիսին հո ինքը չի: Դա իր հետ ընդհանրապես կապ չունի, ինչու՞մն է խնդիրը.

- Դա... - չավարտեց: Երևի շատ բան ուներ ասելու, կամ էլ ոչինչ չէր գտնում բարձրաձայնելու: 

Փաստ էր մի բան:

Միջանցքը երկար էր ոչ միայն Ջիմինի համար: 

19 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!