17 страница29 апреля 2026, 00:26

Երբ չգիտես՝ ինչ է սպասվում, վախենալու է

Մասնագիտական կողմնորոշման մասին դպրոցական մտքերը աշակերտների հիմնական մասին խճճում են: Շատ դեպքերում ընտրում են էնպիսի մի բան, որ կարծում են վերջին տարբերակ է, մյուսներն ընտրում են սիրելի առարկան, մի մասը էն, ինչ կարողանում է, ինչ ավելի լավ է ստացվում, մի մասին օգնում են կողմնորոշվել ծնողները: Եթե, իհարկե, դա օգնել է, և ոչ սեփական ցանկությունների փաթաթում երեխաների վզին: Մյուս կողմից՝ ի՞նչ կարող են անել նրանք, եթե երեխան չունի հետաքրքրություններ: Շատերն անգամ ավարտական դասարանում չեն կողմնորոշվում: Շատերի բախտը բերում է, եթե հանկարծ ընտրում են մի բան, որ իրենց հետագայում պետք կգա, մի բան, որում հետաքրքրված են ու համոզված ընտրության մեջ: Մի մասի բախտն էլ չի բերում, երբ հասկանում են՝ ուր են ընկել ու ցանկանում են կիսատ թողնել կրթությունը... բայց ամոթ է, իվերջո ի՞նչ կմտածեն մարդիկ: Կարևորը համալսարան ավարտելն է, իսկ էն, որ էդ մասնագիտությունը չես սիրում, էական չի, ոչ մեկին չի հետաքրքրում: 

Ջիմինը դեռ չի կողմնորոշվել:

Իսկ տեսնել Յունգի հյոնին վերջապես կողմնորոշված հետաքրքիր է: Յունգի հյոնը միշտ էնպիսի տպավորություն է թողել, ասես որևէ տեղ չի ընդունվելու, ոչինչ չի սովորելու: Միայն հեռանալու է մեծ քաղաք ու, ըստ երևույթին, աշխատի: Բայց նա, կարծես թե, մինիմալ բալերով, բայց կարողացել էր ընտրել իր համալսարանը: Մասնագիտությունը, որը, կարծես թե, ընտրվել է ոչ այնքան սպոնտան:

Դա էական չի...

Այսինքն... էդպես չէ: Նրա կողմնորոշվելը բոլորի համար էլ ուրախալի լուր է, մտածելու բան չկա: Էականը մեկն է.

Յունգի հյոնը երեք ամսից հեռանալու է: Ինչու չէ, գրեթե երկու: 

Ու հեռանալու է Պուսան: Կարծես թե, իրենց փոքրիկ քաղաքին ամենամոտ մեծը: Տարբերակ է: Երևի տարբերակն էդքան էլ մի մարդու սրտով չէ, ով ավելի հեռու էր ուզում գնալ, ասենք՝ Սեուլ, բայց էլի բան է: Իվերջո՝ կարևորը ինքնուրույն ու միայնակ.

- Դե, - Թեհյոնը սպորտզալում բասկետբոլի գնդակը նետում է օղակը: Այն ընկնում է ներս, թակելով գլորվում մի անկյուն, - Պուսանը Սեուլ չի: 

Ջիմինը վերցնում է գնդակն ու երկար թակում է.

- Իսկ ես Սեուլ եմ գնալու, - երկար թակոցը էդքան էլ դուր չի գալիս դասընկերներից մեկին, ու նա խլում է այն. Սոնջեն միշտ ակտիվության գագաթնակետին է, - էստեղ ի՞նչ կա անելու: Ինչ կա Սեուլում է:

- Ըհը, ով գնում է Սեուլ ու մնում, էդ է ասում:

- Դե բա էստեղ մնաս ի՞նչ անես, - Սոնջեն նետում է գնդակը: Այն նույնպես հասնում է նշանակետին, - էնտեղ գնաս ու ազատությունը վայելես:

Ջիմինը ժպտում է.

- Քո համար կարևորը ազատություն լինի: 

- Դրանից կարևոր...

Ու վերջ... շարունակությունը չլսվեց: Որովհետև դաշտի մյուս կեսում խաղացող աղջիկներից մեկի ուղարկած գնդակը հակառակ թիմի աղջիկներից մեկին դիպչելու փոխարեն դիպավ Ջիմինի գլխին: Ու դիպավ բավականին ուժեղ: Ականջներում խշշոց է, տղան ծնկի է եկել գետնին: 

Բուժկետի սենյակում արև չկա: Միացված է արհեստական լույսը, որովհետև դրսում արև չկա: Մի շող անգամ պատահական արևից պոկված չի ընկնում սենյակ, չի խաղում սպիտակ վարագույրի հետ: Բուժքրոջ սենյակում անկողիններ են դատարկ, բուժքույրը իր տեղում, Ջիմինը՝ նստած անկողիններից մեկին ու բռնած գլուխը, ու Թեհյոնը՝ կանգնած նրա առջև.

- Ուսուցիչ Յոնին ասել եմ, - տեղեկացնում է բուժքույրը, - կմնաս էստեղ, երբ տեսնես կարող ես, կգնաս դասի: Իսկ դու, - անցնում է Թեհյոնին, - կարող ես դասի գնալ:

- Բայց ես աջակցում եմ իմ ընկերոջը, - աչքերը պարզ խնդրում էին մնալ:

- Աջակցությամբ ոչինչ չի փոխվի: Գնա, քանի բացակա չես ստացել:

Թեհյոնը երկու վայրկյան լուռ մնալուց հետո կտրուկ ծալվում է ու բռնում փորից.

- Ախ, ա՜խ...

Բայց այլ բան ասել չի հասցնում. Բուժքույրը բռնում է ականջից ու տանում դռան ուղղությամբ.

- Ախ-ա՜խ, այ հիմա ցավում է, - իսկ Ջիմինին, - ես կվերադառնամ, Ջիմին-ա՛, ես անպայման կվերադառնամ ռազմի դաշտից:

Ու կապ չունի, որ Ջիմինի գլուխը ցավում է, նա փորձում է զսպել ծիծաղը.

- Շատ հակադիր բնավորություններ ունեք, - հասցնում է մեկնաբանել բուժքույրը, կարգավորել սեղանն ու էլի մոտենալ դռանը, - դու պառկիր, ես դուրս եմ գալիս մի քանի րոպեով: 

Բնականաբար... ինչ-որ բան երբեք չի փոխվում:

Եվ միևնույնն է, արևից և ոչ մի կտոր շող չի պոկվել ու չի մտել սենյակ:

Մտքերում պտտվում է ամառն ու Յունգի հյոնը՝ ոտքի վնասվածքով էս նույն անկողնուն պառկած: Յունգի հյոնը դեղին պլաստերով: Յունգի հյոնը... ու ինքը, որ մտածում էր՝ երկար ժամանակ կա:

Գլուխը ցավում է: Կողքի է պառկում.

- Փաք Ջիմին:

Դասընկերուհու ձայնը ստիպում է աչքերը բացել ու հայացքը դանդաղ բարձրացնել: Հայացքը բարձրացնել, նկատել մեղքով լի փոխադարձ հայացքն ու նստել տեղում.

- Չէ-չէ, - առաջ է գալիս, - մի նստիր, հանգիստ պառկիր, - ու Ջիմինն էդպես էլ անում է՝ պառկելով դեմքով դեպի նա, - ես... կներես, ուզում էի ներողություն խնդրել, հատուկ չեմ արել:

Ջիմինը, սակայն, որոշում է նստել: Չգիտես՝ ինչու, բառեր չեն գալիս մտքին հենց դասընկերուհուն պատասխանելու համար: Մտքերը ողողվում են լիքը ուրիշ բառերով. նա էլ է էդպես կծկված ներողություն խնդրել Յունգիից: Նա էլ է էսպես եկել ու կանգնել նրա կողքին: Նա էլ է անհանգստացել՝ ոտքի վերքը տեսնելով... նա էլ...

Բայց հիմա նա չի Յունգիի առջև կանգնած ու ոչ էլ դիմացի աղջիկը սիրահարված է իրեն: Ոչինչ նման չի, ոչինչ նույնը չի:

Երևի իսկապես պետք է թեթև տանել.

- Ոչինչ, - ժպտում է, - մեղավոր չես: Ամեն ինչ էլ կարող է պատահել:

Նայոնը մի պահ լռում է, ասես չգիտի՝ ինչ անել: Ջիմինը նրա ձեռքին նկատում է յոգուրտի փոքրիկ շշերը: Իսկ հետո դասընկերուհին դրանք ուղղում է դեպի Ջիմինը.

- Սա վերցրու: Դժվար թե օգնի, բայց դե...

Վերցնում է.

- Շնորհակալ եմ, կարիքը չկար:

Իսկ հետո, կարծես, Նայոնը որոշում է հեռանալ, բայց.

- Բավականին ուժեղ հարված ունես, - ժպիտով: 

Նայոնը դեմքն է ձեռքերով փակում: Ամաչում է, պարզ է երևում.

- Իրոք կներես:

Նայոնը հեռանում է վարդագույն: Ջիմինին, իվերջո, մի քիչ պառկել է պետք: Ընդամենը մի քիչ... ոչ թե քնել:

Իսկ հետո ձայներ լսել: Հնարավոր է՝ երազի միջից:

Հնարավոր է՝ նա չի էլ քնել, պարզապես ննջել է մի քիչ: Աչքերը բացվում են դժվարությամբ: Հա, երևի եղանակն էլ է իրենն անում: Էսպիսի եղանակը ստիպում է ալարել, քնել, անկողնուց վեր չկենալ: Նա ուզում է էլի աչքերը փակել, բայց.

- Փաք Ջիմի՞ն:

Նորից կանացի ձայն է... Ծանոթ ձայն է: Մշուշոտ հայացքը բռնում է Ջիսուի սիլուետն, ով մի ձեռքին կարծես թե դեղեր էր պահել, մյուս ձեռքն էլ սեղմում էր որովայնին: Ջիմինը, ասես հոսանքի հարվածով, վեր է կենում ու նստում տեղում: Պատի ժամացույցը հուշում է, որ մի դաս արդեն ավարտվել է, հաջորդն ընթացքի մեջ է:

Իսկ Ջիսուն առջևում է դեռ.

- Լա՞վ չես զգում:

Ջիսուի դիմագծերից կամ աչքերից ոչինչ պարզ չէ իրականում: Ոչ անհանգիստ է, ոչ էլ չէ: Ջիմինը կարծում է, որ դա շատ լավ հատկություն է՝ կարողանալ թաքցնել էմոցիաները.

- Ըմ, արդեն լավ եմ, - անհարմար է, վեր է կենում, ոտքերը գցում կոշիկների մեջ, - իսկ դու՞:

Ձեռքից լսվում է դեղերի տուփի ճռռոցը.

- Լավ եմ...

Ու լռությունը: Պարզ է՝ ոչինչ ասել չի ուզում: Ու դա նորմալ է. Ջիմինը կարծում է, որ նրանք էդքան լավ հարաբերությունների մեջ չեն, որ կիսվեն միմյանց հետ:

Ու Ջիսուն մի կոճակ է վերցնում դեղից ու խմում: Ջիմինը հասցնում է լրիվ հագնել կոշիկները, իսկ Ջիսուն գնում է դեպի դուռը, բայց էդպես էլ չի հեռանում: Ինչ-որ բան նրան կանգնեցնում է:

Թե ինչ, Ջիմինը հասկանում է հետո.

- Կարո՞ղ ենք խոսել դասերից հետո:

Ջիմինը հասկանում է, որ ընդհանրապես պատրաստ չի էդ խոսակցությանը, թեկուզ և չգիտի՝ ինչի մասին կարող է գնալ խոսքը:

Ինչ-որ վախեր հոգու խորքում հուշում են ինչ-որ բան, բայց նա փորձում է չլսել ու... թեթև տանել... Թեթև տանել մի բան, որի մասին պատկերացում չունի: Ուղղակի... Իր ու Ջիսուի զրույցները մեկի համար միշտ բացասական ավարտ են ունենում:

***

- Ու ինչ, գնալու՞ ես:

- Եթե անկեղծ, վախենում եմ մի քիչ: 

- Ո՞նց կարելի է վախենալ մի բանից, որի մասին ոչինչ չգիտես: Այսինքն՝ չգիտես ինչ է սպասվում: Կարող է ընդհանրապես բարդացնելու կարիք չկա:

Ջիմինը նայում է ընկերոջն ու նրա աչքերում մի մեծ հարցական նշան նկատում: Թեհյոնն ինչ-որ տեղ ճիշտ է: Պետք չի փոքր հարցն էդքան մեծացնել, բայց մյուս կողմից... ամեն ինչ էդքան պարզ չի.

- Իսկ էդպես չի՞... Երբ չգիտես՝ ինչ է սպասվում, վախենալու՞ չի:

Թեկուզ և դա ընդամենը զրույց է լինելու:

***

Անհարմար է... նորից, կրկին... ամեն անգամ: Ջիսուի հետ զրույցները կամ նրա հետ պարզապես առանձին մնալն էդպես էլ անհարմար է մնում: Ջիսուի հետ Ջիմինն ունի ընդամենը մեկ խոսելու թեմա, էդ թեմա պտտվում է մի անձի շուրջ: Ու եթե հանկարծ Ջիսուն որոշել է շոշափել էդ թեման... երևի պետք է փախչել:

Ինչու՞ պիտի Ջիսուն խոսի նրա հետ էդ թեմայով: Նրանք ընկերներ չեն, նրանք անգամ մի դասարանում չեն, ինչ մնաց ընկերներ լինեն: Նրանք հակառակ սեռեր են, նրանք տարիքային տարբերություն ունեն, նրանք ընդհանուր ոչ մի թեմա չունեն...

Նրանց թեման մեկն է, ու ընդհանրապես պետք չէ այն շոշափել:

Ջիսուն, կարծես, մրսում է: Նրանք շարժվում են դեպի այգին, ու էդ գաղափարը նույնպես Ջիմինին դուր չի գալիս: Այգում հիմա շատ-շատ ցուրտ է... ու մերկ:

Ինքը վախենում է դրանից.

- Ես, կարծում եմ, իրավունք չունեմ անգամ քեզ հետ էս թեման շոշափելու, - Ջիսուի ձայնը հաստատակամ է: Այն չի դողում, ցածր չի: Հստակ, մաքուր: Հա, հաստատակամ: Ջիմինը վախենում է նրա հստակ ձայնի կողքին կորցնել սեփական ձայնը... իսկ եթե այն կտրվի՞: Իսկ եթե տատանվի՞: Իսկ եթե... դա էակա՞ն է, - իվերջո՝ դու ես ինձ օգնել, նամակը փոխանցել: 

- Անկեղծ ասած, - հա, ձայնը մի քիչ փխրուն է: Մաքրում է կոկորդն ու շարունակում, - չեմ հասկանում՝ ինչ պիտի խոսենք:

Ջիսուն կանգ է առնում այգու մերկ արահետում, մերկ ծառերի տակ.

- Ես էլ չգիտեմ՝ ինչու եմ որոշել քեզ հետ խոսել: Տարօրինակ է, բայց հետաքրքրասիրությունս գլուխ բարձրացավ, - իսկ հետո էլի առաջ անցավ: Ջիմինը շարունակում է մտածել, որ նրան չի հասկանում, - Յունգիի հետ շփումն ինձ շատ բան չի տվել, եթե անկեղծ: Հիմա, երևի, անշնորհակալի տպավորություն կթողնեմ, - քմծիծաղով, - բայց նրա հետ շփումը ինձ լիարժեք ոչ մի էմոցիա չի տվել բացի կասկածանքից. ես նրան հետաքրքիր չեմ, ուրեմն ինչի՞ է համաձայնվել շփվել հետս: Իվերջո, երբ մարդիկ սկսում են լինել ավելի, քան ընկերներ, նպատակ ունեն փոխանցել նուրբ էմոցիաներ ու ցանկանում են դրանք փոխադարձաբար ստանալ: Յունգին բավականին փակ էր դրանք տալու ու վերցնելու համար: 

Ջիմինը մի պահ կանգ է առնում: Հա, մի տեսակ տպավորություն կար, ասես Ջիսուն բողոքում է: Չէ, դա էդպես էլ կար: Ուղղակի մի փոքր զայրույթ կար առ այն, որ նա իրավունք չունի էսպես անկեղծանալու բաժանումից ընդամենը օրեր անց: Ու անկեղծանալու Ջիմինին: Ջիմինին, ով ոչ մի առնչություն չունի նրանց հարաբերություններին, բացի փոխանցված նամակից.

- Սոնբե, - ու Ջիսուն էլ է կանգ առնում՝ նայելով կիտած հոնքերին, - ինչի՞ ես էդքանն ինձ ասում: 

- Ինձ թվում էր՝ կհասկանաս, դրա համա՞ր երևի: 

- Դժվար թե: Ես հարաբերություններ երբեք չեմ ունեցել, ու Յունգի հյոնին էս պահին նույնքան չեմ հասկանում, որքան դու: 

Ջիսուն մինչև խոսելը երկար է նայում նրան: Ու տպավորությունն էնպիսին է, ասես ուսումնասիրում է: Իսկ հետո գլուխն է կախում: Նայում է կոշիկների ծայրերին ու.

- Կներես, չպիտի կանչեի քեզ, սխալ որոշում էր, - ու նայում է այնքան նեղված հայացքով, ասես Ջիմինը նրանից խլել է... ինչ-որ բան: Ինչպես երեխան մյուսից կխլեր կոնֆետը: Էդ հայացքը նրան դուր չի գալիս: Նա զայրանում է: Մի բան, որ հատուկ է նրան շատ հազվադեպ:

- Սոնբե... ասա: Հատկապես, որ հասել ենք էստեղ, կարծում եմ արժի ասել: Էնպիսի հայացքով ես նայում, ասես ինչ-որ սխալ բան հենց ես եմ արել: Ասես ինչ-որ բանում մեղադրում ես: 

Ու ներսն այնքան է լցվում: Հա: Երևի սխալ էր համաձայնվելը:

Ջիսուն շարունակ նայում է, իսկ հայացքն, ասես, մեղմանում է: Մեղմանում է՝ հասնելով մեղավորության: Ջիսուն, կարծես, իրեն մեղավոր է զգում... անմտածել քայլերի համար... հետագա քայլերի համար նույնպես.

- Նա քեզ դուր է գալիս...

Շշուկը ցնդում է օդում՝ մինչ այդ հասնելով տղայի ականջին: 

Երբեմն մարդիկ վիրավորում են... վիրավորում են առանց հասկանալու: Վիրավորում են չկանխամտածված: Երբեմն էլ վիրավորում են ամեն ինչ պարզ հասկանալով... վիրավորում են վիրավորելու համար: Երբեմն նրանք խոթում են իրենց քիթը չկանխամտածված, երբեմն էլ կանխամտածված, սակայն... երևի ոչ ցավեցնելու համար: Բայց ցավեցնում են...

Երբեմն մի հարց են տալիս ընդամենը, էսպես, Ջիսուի նման, ու խոսակցությունը բերում փակուղի: Էդ փակուղում շատ մութ է ու ցուրտ: Անցնելու ոչ մի ճանապարհ չկա: Եթե հետ գնաս, ամեն ինչ կսկսես սկզբից՝ այլ ուղի փնտրելով: Եթե բախտդ բերի, կգտնես, եթե չբերի, էլի կհայտնվես էդ փակուղում... փակուղուց այն կողմ ճանապարհը միայն մագլցելով է: Պիտի ձեռքերդ ու ծնկներդ արյունոտես, պիտի կառչես ամեն քարից ու ճյուղից: Հնարավոր է նորից ընկնես ու չկարողանաս կրկին բարձրանալ:

Ջիմինը հիմա փակուղում է ու ցանկանում է հետ գնալ... առանց վերադառնալու ցանկության:

Ջիմինն ուզում է ցնդել օդում շշուկով արտասանված բառերի պես.

- Ի... ի՞նչ ես խոսում:

Ու անգամ եթե ճիշտ է, անհրաժեշտ է հերքել.

- Կներես, ես... 

Ու մյուս կողմից Ջիսուն նույնպես հասկանում է, որ փակուղի բերողը ինքն է: Ու հասկանում է, որ սա իր գործը չի: Հասկանում է, որ կարող է սխալվել, հասկանում է, որ... չի սխալվում... որովհետև Ջիմինն այնքան խոցելի է հիմա: Ու նա Ջիմինին ոչ մի կերպ խոցել չի ուզում, չէ: Մեղավոր է: Սխալ էր էս խոսակցությունն սկսելը: Մեղավոր է: Վիրավորել չէր ցանկանում.

- Սխալվում ես... էդպիսի բան չկա:

- Ջիմին-ա:

- Դրա համա՞ր էիր կանչել... - վախենալու է:

- Ես... ուղղակի... ես չէի ուզում վիրավորել, - Ջիմինի շուրթերը դողում են: Դողում են ձեռքերը, դողում է մարմինը: Ջիսուն կարծում է, որ ինքն է հասցրել նրան էդ աստիճանի: Մեղավոր է, - եթե դա էդպես է, - խառնված քայլ առաջ ինքը, քայլ հետ Ջիմինը, - ոչինչ չկա... ես, - հոգոց, ուշքի է գալիս: Անգամ եթե Ջիմինը դողում է, ինքը պիտի ավարտի նախադասությունը, - եթե մտածում ես, որ ինչ-որ բանում մեղադրում եմ քեզ, չէ: Քեզ ուղղակի... մի քիչ հեշտ է կարդալը: Ուզում եմ ասել, անգամ եթե դա էդպես է, եթե նա քեզ դուր է գալիս, դրանում ոչինչ չկա: Գիտեմ, որ նա չգիտի, կարծում եմ՝ ոչ ոք չգիտեն, ու ես էլ ոչինչ չեմ ասի, որովհետև դա իմ գործը չի: Մտածում էի՝ կցանկանաս խոսել: Եթե չէ...

- Սոնբե:

Ջիմինի ձայնը կոտրված է, շնչառությունը անկայուն, աչքերը խոնավ: Շուրթերը դողում են: Անկախ սառնությունից, նա սփրթնած է: Ու էս ամենը նրան դուր չի գալիս: Մի փոքրիկ անկյուն է պետք ու մի քիչ շատ թթվածին.

- Ես գնում եմ...

Վախենալու է... երբ չգիտես՝ ինչ է սպասվում, վախենալու է...

17 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!