16 страница29 апреля 2026, 00:26

Փորձում ես բռնել, պահել, բայց այդ ինչ-որ բանն անհետանում է

Ձմեռվա մասին շարադրություններում առաջին հերթին գրվում է.

Ճերմակ վերմակը ծածկել է դաշտերն ու անտառները: 

Այն, իրականում, մի գիշերվա մեջ չկարողացավ լավ ծածկել դրանք, բայց Չվե պապիկը առավոտյան ութին արթնացել ու մաքրում էր դարբասի առջևը: Ջիմինն, իրականում, ուրախ է նրան էդ ժամին տեսնել, կարևորը՝ առույգ տեսնել, բայց մի քիչ էլ անհնագիստ է. ձյունն այնքան չի ծածկել փողոցը, նա կարող է մրսել.

- Չվե պապիկ, բարի լույս:

Չվե պապիկը շրջվում է դեպի նա ու կիսով չափ ժպիտ ցույց տալիս՝ բահը ձեռքին.

- Բարի լույս: Իսկ դու... ո՞վ ես:

Ջիմինը մոռացել էր... երբեմն, երբ Չվե պապիկի հիշողությունը տեղն է լինում, Ջիմինն ինքն է մոռանում, որ նա ամնեզիա ունի: Վերհիշեց.

- Փաք Ջիմինն եմ, Ձեր հարևանը:

Պապիկը կկոցում է աչքերն ու հետո փայլում.

- Այգու՜, Ջիմին-ա, ինչքան ես մեծացել:

Կապ չունի, որ երկու օր առաջ են իրար տեսել:

Ճանապարհի կողմից լսվում են ոտնաձայներ: Ոտնաձայներ, որոնք մխրճվում են ձյան մեջ: Ջիմինը չի հասցնում այդ կողմը նայել, իսկ Չոնինը նոր է դուրս գալիս դարբասից: Ու Չվե պապիկը, ով արդեն անցել էր դարբասներից ներս.

- Թեհյոն-ա՜, - Ջիմինի ձայնը անհանգստությամբ լի էր, մինչ Չոնինինը՝ ծիծաղից էր ձևափոխվել: Թեհյոնը սահել էր ու ընկել, դե արդեն պարզ է, - էս ի՞նչ ես անում:

- Եկել եմ՝ իրար հետ գնանք դպրոց, - թափ տալով հագուստը, - ուֆ, ձյուն չէին խոստանում ախր: Բայց լավ եղանակ է, - հակասում է ինքն իրեն: 

- Ես էլ եմ ձեզ հետ, - Չոնինը ցատկով մոտենում է նրանց:

Թեհյոնը լուրջ է տրամադրված, դրա համար բռնում է ընկերոջ թևն ու քաշում առաջ.

- Դա քեզ միայն թվում է: Մենք կարևոր բան ունենք խոսելու:

Ջիմինն էդպես էլ գիտեր. Թեհյոնը հենց էնպես իրենց թաղ չէր հասնի: Չոնինը չի հակաճառում: Չի հակաճառում, որովհետև ինչ-որ տեղ հասկանում է, որ ինչքան էլ ցանկանա մոտ լինել, անցյալի, թեկուզ մանկական, ստվերները ազդել են նրա վրա: Չոնինը նրան չի մեղադրում, որոշ չափով մեղադրում է ինքն իրեն: Ներողությունը, կարծում է, շատ բան չի փոխել: Սեփական անցյալի ստվերները ստիպում են դա լավ գիտակցել: 

Ջիմինը մեծ ցանկություն չունի իր հետ շփվելու: Եվ միևնույնն է, որոշ չափով իր մասին տպավորությունը Ջիմինի մոտ փոխելու համար նա կանի որոշ քայլեր:

Թե սեփական խղճի մաքրության, թե Ջիմինի մեջ իր նկատմամբ վստահություն առաջացնելու համար: Սեփական խղճի մաքրությունն էլ հո մենակ մանկական դեպքերի հետ կապված լինել չե՞ն կարող:

Մարդկանց կյանքում լինում են հետքեր, որոնք չեն մաքրվի ոչ մի օճառով ու հեղուկով: Էդ հետքերը մնում են ինչ-ինչ բաներ հիշեցնելու, անհանգստացնելու, դաստիարակելու համար: Չոնինը, համենայն դեպս, էդպես է հասկանում:

***

Նորությունը լսելուց հետո Ջիմինը շվարում է, տեղում կանգ առնում: Թեհյոնը նայում է ավելի խոշոր աչքերով, որովհետև նույնքան խոշոր աչքերով էլ պատմել է նորությունը. Դասարանի Սեհին ասել է, որ ավագ դասարանի Լինան ասել է, որ Յունգիենց դասարանի Սոկհվան ասել է, որ... բաժանվել են:

Հավաքվում է, մի քիչ դիմագծերը ավելի խիստ են դառնում.

- Բամբասել կարող են բոլորը: Կարող է ուղղակի վիճել են: 

- Վստահելի աղբյուր է ասել: Ասում են՝ այգում զրուցել են, հետո իրար ձեռք սեղմել, Ջիսուն շատ տխուր է եղել, ու բաժանվել: 

Ջիմինը հիշում է այգին, հավաքած տերևները, քամու երաժշտության ներքո պարող Ջիսուի վարսերը, թախծոտ հայացքն ու Յունգին հյոնին հեռվում:

Ջիմինա, ես գնամ... ժամանդրության ենք:

Ջիմինն էլ, ախր, չէր հասկանում Ջիսուի տխրության պատճառը, եթե ժամադրության էին: Ուրեմն էդպիսի տխուր ավարտ է ունեցել այն: 

Ասում են՝ ամեն նորություն իր նորն սպառելու ժամկետ ունի:

Երևի մի շաբաթ էս թոհուբոհը կտևի: 

Ջիմինը նրանց տեսնում է: Առանձին: Ու հեռվից: Նրանք գրեթե իրար չեն էլ նայում: Ջիմինը, և առհասարակ ոչ ոք, պատճառը չի հասկանում: Տղերքը ոչինչ չեն ասում. բնավորություններով չհամակերպվեցին, մտածում են: Ստանդարտ թեմա է:

Ձյունը թափվում է փաթիլ առ փաթիլ: Տպավորություն է ստեղծվում, որ այն չի ծածկի: Թվում է՝ այն հասնում է գետնին ու հալվում, չքանում: Ջիմինը ձեռքը պարզում է օդում. իդեալական, սիմետրիկ, գեղեցիկ փաթիլը հասնում է ձեռքին ու երկու վայրկյան անց չքանում:

Ջիսուն ասում էր՝ ամեն բան էդպես չքանում է ձեռքերից: Երևի նկատի ուներ՝ փորձում ես բռնել, պահել, բայց այդ ինչ-որ բանն անհետանում է: Բռնում ես, բայց հաջորդ վայրկյանին հասկանում ես, որ ոչինչ էլ չես բռնել.

- Էս ի՞նչ ես անում, - Հոսոկի ձայնից վեր է թռչում: Հոսոկը փաթաթված է շարֆով ու, ասես, մրսում է: Ձեռքերը վերարկուի գրպաններում են, իսկ ինքն, ասես, ցատկոտում է տեղում տաքանալու համար, - չե՞ս մրսում, շարժվիր տուն:

Նուրբ ժպտում է.

- Էդքան էլ չէ: Սիրում եմ ձյունը: 

- Մի սիրելու բան էլ լինի:

Հոսոկը անսովոր լուրջ է: Հոսոկի տրամադրությունը տեղը չի:

Անցնում են առաջ.

- Ինչ-որ բա՞ն է պատահել: 

Հոսոկը նայում է առաջ՝ սկզբում որևէ բան չպատասխանելով: Ջիմինին էդ պահին թվում է, որ քիթը սխալ տեղ է խոթում: Պետք չի խառնվել բոլորի գործերին: Նրանք կարող են սխալ հասկանալ կամ չգնահատել.

- Իհարկե, կարող ես չա...

- Աղջիկներն էնքան կապրիզներ ունեն: Ես նրանց չեմ հասկանում: 

Ջիմինը ժպտում է, իսկ հետո ասես ինչ-որ բան միանա գլխում: Կտրուկ շրջվում է դեպի Հոսոկն ու.

- Հյոն, սիրահարվե՞լ ես: 

Հոսոկը կանգ է առնում, նայումհոնքերը բարձրացրած: Հետո դիմագծերը թուլանում են.

- Աստված չանի: Ինչի՞ց եզրակացրիր ընդհանրապես: 

- Դե... էս վերջերս ով աղջիկներից բողոքում է, պարզվում է՝ սիրահարված է:

- Է՞լ ով: 

Ջիմինը գրպանից հանում է ձեռքը ու բռնուցքի միջից ցցում բութ մատը.

- Ջեհյոնը, ըմ... վերջ, Ջեհյոնը: 

Հոսոկը խառնում է կրտսերի մազերը.

- Դժվար թե սիրահարված լինեմ, ուղղակի չեմ հասկանում:

Մի պահ նրանք շարժվում են լուռ: Ջիմինի գլխում ոչ մի միտք չկա: Կամ էլ... միայն մեկը: Կամ երկուսը. ի՞նչ է մտածում Հոսոկն ու... ինչպե՞ս է Յունգին.

- Իսկ դու՞, - Ջիմինը հարցից հանկարծակիի է գալիս: Հոսոկը նկատում է նրա պարզ վարդագույն այտերը, ուղղակի պարզ չի՝ դրանք վարդագույն են ցրտից, թե հարցի արդյունքն են, - դու սիրահարված չե՞ս, - ձեռքը գցում է Ջիմինի ուսին, - մի ամաչիր, հյոնը կլսի, խորհուրդ կտա, բերանն էլ էստեղ-էնտեղ չի բացի, կարող ես կիսվել:

- Չէ, հյո՜ն, - ձեռքը գցելով ու առաջ անցնելով, - սիրահարված չեմ:

Իսկ էլ ո՞նց... էլ ի՞նչ պատասխան պիտի տար: Հա, սիրահարված եմ պատասխանի դեպքում կշարունակվեր ու՞մ հարցը: Իսկ Ջիմինը պատրաստ չէր դուրս գալ պահարանից անգամ Հոսոկի առջև: Հոսոկը շատ լավն է, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել ոչինչ... 

- Հյոն, - դանդաղեցնում է քայլքը, նայում է առաջ, բայց Հոսոկի ձայնարկությունը լսում է, - ո՞նց է... Յունգի հյոնը:

Ջիմինը մի պահ մտածում է արագ անհետանալու մասին, գետինը մտնելու, օդում ցնդելու... մի ձև... անհետանալ է պետք.

- Ինչի՞ չես ինքդ հարցնում:

- Կարծում եմ՝ նրան դուր չի գա հարցս:

Հոսոկն էլի շարժվում է.

- Կարծում եմ՝ լավ է: Եթե լավ էլ չլինի, երբեք էդ մասին չի ասի: Դու էլ ես էդպիսին: Ուղղակի մի տարբերությամբ. դու միշտ ժպտում ես, իսկ նա քայլում մութ ամպի պես: Հիմա, համենայն դեպս, էդքան էլ չի մութ ամպի նման:

Ջիմինը կառչում է իրեն Յունգիին կապող միակ արտահայտությունից. դու էլ ես էդպիսին: Չէ, էդպիսին չի: Երբեք նմանություններ չի գտել: Նրանք լրիվ հակադիր բևեռներ են.

- Ջիմինա, ապուշ հարց է, բայց չես չէ՞ վախենում նրանից: Նկատի ունեմ... նրա կողքին մի տեսակ ուրիշ ես: Էդքան ազատ չես, ոնց իմ կամ Նամջունի կամ Թեհյոնի հետ... 

Ջիմինը նրան է նայում զարմացած: Մի քիչ վախվորած: Որովհետև նա միշտ կարծել է, որ իր տարբերվող վերաբերմունքը Յունգիի նկատմամբ նկատում է միայն ինքը: Կամ միայն Թեհյոնը, որովհետև Թեհյոնն անբաժան ընկեր է, որ զննել ու ուսումնասիրել է Ջիմինին ոտքից գլուխ, սովորությունից սովորություն, բառից բառ, շարժումից շարժում: Ջիմինը կարծում էր, որ եթե որևէ բան չասի սեփական լեզվով, ոչ ոք այդ բանը չի հասկանա: 

Սխալվեց: 

Ու դա նրան դուր չի գալիս:

Թեկուզ և սխալ հետևություններ են անում, ասենք մտածելով, որ վախենում է, բայց դա նրան ավելի չի դուր գալիս:

Չէ, նա չի վախենում: Նա չի վախենում... Համենայն դեպս չի վախենում Յունգիից: Վախենալու համար կա ուրիշ հարց: Վախենալ կարելի է ուրիշ բանից: Վախենա պետք է սեփական մտքերից, դիմացինի եզրակացություններից կամ եթե նրանք բացատրություններ պահանջնեն. Բա եթե չես վախենում, ինչու՞ ես տարբերվող վերաբերմունք ցուցաբերում: Իսկ ի՞նչ է դա, եթե վախ չի: 

Նա պատրաստ չի պատասխանել էդ հարցերին: Նա ուղղակի պատրաստ չի խոսել էդ թեմայով: Անգամ մտքերում է խառնվում էդ հարցերին պատասխանելիս, էդ ուղղությամբ մտածելիս, ինչ մնաց բարձրաձայնի: Նրան զզվելի կկնքեն: Հիմար կկնքեն: Ձեռք կքաշեն: Չեն շփվի:

Վախենում է:

Չհասկացված լինելուց:

Բայց ոչ Յունգիից.

- Ջիմին-ա...

Ուշքի է գալիս, Հոսոկի աչքերն անհանգիստ են.

- Չէ, - անհարմար ժպիտով, - նա էլ է հարցրել: Ու ես նույն պատասխանն եմ տվել, - հայացքը հեռացնում է, - չեմ վախենում նրանից, ինչու՞ պիտի: Զայրանալ հնարավոր է, դուք էլ եք չէ՞ երբեմն զայրանում, բայց ոչ վախենում: Երևի մենք տարբեր ենք, դրա համար: Դու ու Նամջունն ավելի ազատ եք, նա ավելի փակ մարդ է, երևի խնդիրը դրանում է: 

Հոսոկն էլ չի խորանում: Հերիք է: Էսօրվա համար ամեն բան բավական է: 

***

Եկեք գնանք թեթև հաց ուտենք: Փոքրիկ ռեստորան է բացվել:

Թեհյոնի առաջարկն է: Նա, իրականում, կդիմանար մինչև տուն, հարցն էն է, որ ծովամթերքների առջև երբեմն շատ թույլ է.

- Ամբողջ ավարտականները քննության են էսօր: Երկու դասարանից, ոնցոր, մի տաս-տասներկու հոգի են, որ չեն ընդունվելու, - Թեհյոնը՝ գդալը տանելով բերանը:

- Էլի քիչ չի, - Ջեհյոնը:

- Տեսնես բա ի՞նչ են անելու, - Ջիմինը:

- Էդ չգիտեմ, - Թեհյոնը, - բայց որ տատիկդ իմացավ դրսում ենք հաց կերել, լավ չի լինի:

Ջիմինը փայտիկները թխկոցով դնում է սեղանին: Նա ընդամենը ռամեն է պատվիրել.

- Ու՞մ գաղափարն էր:

Թեհյոնը հերթական բաժինն է տանում բերանը.

- Լսեք: Մտածում եմ՝ կարելի է մի ձև դիմավորել հյոներին: Իվերջո՝ ութ ժամը քիչ չի*:

Էդպես էլ լինում է: Տպավորությունն էնպիսին էր, ասես ոչ թե քննություններից են գալիս, այլ բանակից: Իրականում նման մի բան: Իրենք չեն պատկերացնում, հետո Նամջունը քայլ առ քայլ կբացատրի: Հիմա տղերքը կանգնել են դպրոցի բակում, ամեքը մի փունջ ծաղիկներով, ու սպասում են երեք հյոներին: Թեհյոնը հասցրել էր շշնջալ Ջիմինի ականջին՝ դու Յունգիին կտաս, ու հիմա, սրտի թրթիռով, Ջիմինը նայում է ծաղիկներին ու ժպտում.

- Մենք տարօրինակ տեսք ունենք, - Ջեհյոնը, - ուտելու բան պետք է բերեինք, ոչ թե ծաղիկ: Ցուրտ է՜:

- Շուտով դուրս կգան: Տեսեք՝ մյուսներն արդեն դուրս են գալիս: 

Ու իսկապես: Երեքը դուրս են գալիս միասին: Ասես հյուծված: Հոսոկը, տպավորություն է, կարող է համբուրել հողը, իսկ Նամջունը լուրջ է աելի, քան երբեք: Յունգին... Յունգին դուրս է գալիս հոնքերը կիտած: Կարծես թե՝ ութ ժամն իսկապես նրանց քամել է.

- Ասում էի չէ՞, պետք է ուտելիք բերեինք:

- Օ, իմ սիրելի դոնսեննե՜ր, - Հոսոկը գրկում է հերթով, - թքած համալսարանների վրա, ոչինչ ութ ժամ տանջանքի գին չունի: 

- Հյոն, ապրես, - Թեհյոնը, - լավ աշխատանք ես կատարել, սա քեզ:

Հոսոկը զարմացած նայում է փնջին ու.

- Եթե մեջն ուտելու բան կա թաքցրած, վերցնում եմ: Եթե չէ...

Ջեհյոնը գրեթե հառաչում է.

- Ասում էի չէ՞:

- Լավ դե, դու էլ, - Նամջունը, - ապրեք, տղերք, - Թեհյոնը հրում է Ջեհյոնին դեպի Նամջունը՝ ծաղիկները փոխանցելու համար:

Յունգին նրա մեջքի հետևում էր ու նայում էր կատարվողին: Ջիմինի հայացքը կանգ էր առել նրա վրա ու բավականին դժվար էր ուժերը հավաքել ու փոխանցել ծաղիկները: Ինչ-որ բան կրկին հուշում է, որ Յունգի հյոնն էլ Հոսոկի պես չի գնահատի անակնկալը: Բայց, ինչևէ.

- Հյոն, - երեք հյոներն էլ պտտվում են նրա կողմը, չնայած իր հայացքը առաջվա պես ուղղված էր միայն Յունգին... ոչինչ չի փոխվել, - ապրես, լավ աշխատանք էր:

Յունգին վերցնում է ծաղիկներն ու միայն ինչ-որ բան ձայնարկում՝ չբարձրացնելով հայացքը: Մինչ Ջիմինի այտերը վարդագույն-վարդագույն էին, աչքերը փայլուն, իսկ սրտում պայթյուններ: Դրսում ձմեռնաշունչ աշուն է, շուրջը ոչ ոք, ներսում կրակներ ու... անհանգստություն:

Յունգի հյոնը հեչ գոհ չի երևում.

- Մի բան ասա, դումդում, - Հոսոկը հրում է նրան արմունկով: Իվերջո՝ շուրջը լիքը մարդ կա, - գիտեմ, որ ուտելու բան չի, բայց տես՝ ինչքան են մեզ սիրում:

Քիթն է կնճռոտում, հետո բարձրացնում հայացքն ու խառնում Ջիմինի մազերը.

- Ապրես:

Ու մինչ Հոսոկը կփոխի թեման, դեպի կրկին ուտելիքը, Յունգիի հայացքը կգամվի վարդագույն այտերին ու ժպտուն աչքերին: Ձեռքն էլ էդպես կմնա:

Նա Ջիմինին չի հասկանում: Վարդագույն այտերը երևի եղանակի հետևանք են, իսկ փայլուն աչքերը... երևի միշտ էլ էդպիսին են եղել: Ինչու՞ է հիմա նկատում.

- Հյո՞ն, - ուշքի է գալիս, ձեռքը վերջապես հեռացնում: Բռնում է քիթը:

- Սառել ես:

Գործողություններն առաջ են ընկնում մտքերից: Սեփական գործողությունները նրան տուպիկն են տանում: Բայց հեռացնում է ձեռքն ու դնում վերարկուի գրպանը:

Ութժամյա քննությունը քամել է անգամ նրա առողջ մտածելակերպը:

Ջիմինը քթի ծայրին դեռ զգում է հյոնի տաք ձեռքի հպումը... դա... տարօրինակ էր:

Հոսոկը շարժում է բոլորին սնվելու, նրան հիմա քննական արդյունքներն էդքան էլ չեն հետաքրքրում: Բոլորն ուղղվում են նրա հետևից: Ջիմինը դեռ քթին զգում է հյոնի ձեռքը: Դա նրան դուրս է շպրտում իրականությունից:

Երևի մեծ բան չէ, բայց Ջիմինը համոզված է, որ կշարունակի մտքերում պտտել հիշողությունը:

Իվերջո՝ հիշողությունները լավագույն մեթոդն են փոքր-ինչ բավարարված զգալու համար:

Ջիմինը բավարարված է լիովին: 

Համենայն դեպս, էդպես է կարծում։

* Միասնական քննությունները տևում են նոյեմբերի կեսերին, իմ մոտ դրանք նոյեմբերի վերջերն են ընկել: Ձյունն էլ... երբեմն լինում ա շուտ, ո՞վ չգիտի: Միասնական քննությունները Կորեայում տևում են մոտ ութ ժամ, դրանք ընդհանուր թեստեր են բոլոր առարկաներից: 

16 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!