Իվերջո՝ ձյուն է սպասվում
Խըշ-խըշ։ Ոտքերի տակ ճչում են աշնանային տերևները։ Ջիմինը քաղաքի փոքր այգին սիրում է հատկապես աշնանը։ Տերևները շատ-շատ են ու տարբեր տեսակի։ Ընտրում է, որ չորացնի գրքերից մեկի մեջ։ Կարծես թե անցած տարվանից էլ են դրանք մնացել գրքերում։ Կարելի է հանել:
Բայց ծառերը բավականին մերկ են, հաշված տերևներ են կառչում դրանց ճյուղերից՝ քամուն զոհ չգնալու համար:
Դժվար թե կարողանան երկար դիմանալ.
- Օպպա՜, նայիր, - Սումինը փոքրիկ փունջ է ստեղծում տերևներից ու ցույց տալիս տերևի ետևից կքանստած եղբորը. Նա խոստացել էր քրոջ հետ զբոսնել այգում, - եթե մայրիկին ու տատիկին նման փունջ նվիրենք, կհավանե՞ն: Ես տեսել եմ՝ ինչպես կարելի է գեղեցիկ պատրաստել դրանք:
Ջիմինը մի պահ ծանր ու թեթև է անում. եթե դա նվիրի Սումինը, կհավանեն.
- Կարծում եմ՝ կհավանեն:
Փոքրիկ ձեռքի մեջ փունջը գրեթե չի տեղավորվում: Սումինը կիտում է նոթերը.
- Կարելի էր զամբյուղ բերել:
- Կկարողանանք, ոչինչ, խնդիր չի: Ես էլ կհավաքեմ, դու էլ: Հեծանվի զամբյուղում կլցնենք:
Քամին սառն է: Ջիմինը կծկվում է՝ պարանոցն ուսերի մեջ թաքցնելով: Շարֆը օգնում է չսառչել: Սումինն անհոգ է: Աննկատ ու անզգույշ անցնում է ծառերից մեկի տակ կիտված տերևների մոտ: Մինչ Ջիմինը հեռախոսով ֆիքսում է աշնանային տեսարանը, Սումինի ճիչը հասնում է ականջներին.
- Ի՞նչ: Ի՞նչ եղավ:
- Խու... խուրձը շարժվեց:
Ջիմինը թեթև հոգոց է հանում, երբ տերևների միջից փոքրիկ պոչ է տեսնում: Շան քոթոթը թափ է տալիս գլուխը, պտտվում ու, տեսնելով հյուրերին, սկսում ցատկոտել.
- Ընդամենը շնիկ է, - ժպիտով:
Սումինն սկսում է խաղալ նրա հետ: Շնիկը երբեմն պտտվում է նաև Ջիմինի ոտքերի շուրջ.
- Հեյ, երիտասարդ, - Ջիմինը ետ է շրջվում: Նրան ինչ-որ պապիկ է դիմում, - այդ ի՞նչ եղավ: Ճչոցն ամբողջ պուրակում լսվեց:
- Քույրս տերևների շարժից վախեցավ, ներողություն աղմուկի համար, - խոնարհում:
- Այգու՜, - հոնքերը կիտելով, - տերևների շարժը ո՞նց կարող էր վախեցնել: Բոլոր աղունիկներին վախեցրիք, չկարողացա կերակրեմ:
Ջիմինի անհարմարություն արտացոլող ժպիտն էլ է կորչում: Նա ուզում է այս պապիկը շուտ հեռանա.
- Այգու՜, այ մարդ, ի՞նչ ես ուզում երեխաներից, - Կարծես թե՝ կինն է վրա հասնում, - էլի հավաքվել են աղունիկներդ, արի կերակրիր:
Ի՞նչն է մարդկանց ստիպում էսպես կոպիտ լինել: Իսկ եթե Սումինին իրոք բան պատահեր, գալու էր ու ասեր. դու՞ք եք մեղավոր, աղունիկներիս վախեցրի՞ք:
Ի՞նչ է մարդկանց հետ լինում, որ նրանք էսպես կոպիտ են դառնում:
Թե՞ ուղղակի բնավորություն է:
Ինչպե՞ս է ձևավորվում էդ բնավորությունը.
- Չար պապիկ:
Ջիմինին քրոջ եզրակացությունը զվարճացնում է, բայց ճշմարիտ է, բոլորի առաջին տպավորությունն էլ դա կլիներ.
- Նա միշտ էսպիսին է, - երկուսն էլ կտրուկ շրջվում են դեպի ձայնը:
Քամին պտտվում է նրանց հետ, իսկ աղջկա մազերը, որ հագած էր նույն համազգեստը, ինչ Ջիմինը, պտտվեցին քամու հետ: Սև՝ գիշերվա պես մազերը, թվում էր, ինչ-որ կախարդի են պատկանում, որովհետև քամին խաղում էր նրանց հետ ու նրա բոլոր փորձերը՝ հանգստացնելու չենթարկվող վարսերը, սին էին: Ջիմինը լրջանում է: Սումինի բերանը մնում է բաց.
- Ես գրեթե ամեն օր զբասնում եմ էստեղ: Քիչ օրեր են եղել, երբ նրան չեմ տեսել, միշտ էսպիսին է:
- Գեղեցկուհի՜:
Ջիսուն քամու դադարի հետ ուղղվում է ու ժպտում անկեղծ Սումինի խոսքերին.
- Շնորհակալ եմ, դու ավելի գեղեցիկ ես քո գեղեցիկ կարմիր բերետով*:
- Օ, - Սումինը մոտենում է, - այն ինձ համար տատիկս է գործել:
Ջիսուն ժպտում է ու, Ջիմինին նայելուց հետո ժպիտը կորչում է: Տղան չգիտի՝ ինչ է կատարվում աղջկա ներսում: Նեղվում է: Մտածում է՝ ինչ-որ բան էն չի արել: Մեղավոր է: Չի հասկանում՝ ինչում:
Մեղավոր է: Իրականում հասկանում է՝ ինչում: Բայց չի մտածում, որ Ջիսուն կարող է կռահել իր մեղքի պատճառը: Բայց Ջիսուն էլ նրան ինչ-որ բանում մեղադրում է: Դրանք երևում են նրա թախծոտ աչքերում.
- Ի... ինչպե՞ս ես, սոնբե, - Ջիմինը անհարմար լռություններ չի սիրում, թեկուզ խոսքերն էլ ստիպողաբար են դուրս թռչում լեզվից: Անհարմար է, դրա համար աչքերի մեջ չի նայում: Հասկանում է, որ Ջիսուի առջև ավելի անհամարձակ է, քանի Յունգիի: Ավելի անհնար է նայել Ջիսուի աչքերին: Դրա գիտակցումը ստիպում է սեղմվել:
- Լավ, դու՞ ոնց ես:
Ջիմինն ուսերն է թոթվում.
- Քրոջս հետ տերևներ ենք հավաքում:
Ջիսուն նայում է գետնին՝ իր ոտքերի մոտ: Գեղեցիկ դեղին տերևը, որ ոչ մի արատ չուներ, նրան աչքով է անում: Վերցնում է, բայց, պարզվեց, շատ թույլ է բռնում. քամին տանում է տերևը... Ջիսուի դեմքը անտարբերությամբ է լցվում, իսկ հետո քմծիծաղն է դիպչում շուրթերին.
- Հետաքրքիր է, չէ՞, - հայացքը բարձրացնելով դեպի կրտսերը: Ջիմինը նայում է զարմանքով: Ջիմինը փորձում է բռնել նրա էմոցիաները, բայց չի հասցնում, - ամեն ինչ ձեռքերից թռչում է էսպես արագ:
Տերևների փնջով լի Ջիմինի ձեռքը դողում է, ընկնում մարմնի երկայնքով: Մի տերև ընկնում է փնջի միջից:
Ջիմինը մի պահ շրջվում է՝ ստուգելու քրոջը, ով շարունակում է խաղալ քոթոթի հետ, իսկ հետո էլի նայում է Ջիսուին, ով նայում է դեպի առաջ ու թույլ ժպտում.
- Սոնբե...
- Ես գնամ, Ջիմին-ա: Յունգիի հետ... ժամադրության ենք:
Ջիմինը քարանում է: Գլուխն անգամ հետ չի պտտում՝ տեսնելու համար հյոնին, բայց գիտի, որ մոտեցողը նա է: Ու ավելի լավ, եթե Ջիսուն գնա, ոչ թե Յունգին մոտենա:
Նա Ջիսուին չի հասկանում. ինչու՞ է տխուր, եթե ժամադրության են:
Ջիսուն անցնում է նրա կողքով: Ջիմինը նրան հետևում է հայացքով՝ ցանկանալով, որ Յունգին նրան չտեսնի: Բայց տեսնում է, ձեռքով անում: Ջիմինը կասկածանքով ձեռքն է բարձրացնում իպատասխան: Իսկ հետո նրանք մեջքով են շրջվում Ջիմինին: Ձեռք ձեռքի տված չեն... ուղղակի քայլում են իրար կողքի: Նրանք է՞լ են ամաչում... հանրային վայրերում զգացմունքներ ցուցաբերելուց:
Ինչ-որ մեկն առհասարակ վախենում է ցույց տալ դրանք, անգամ սեփական տարածքում.
- Նրանք գեղեցիկ են, - Ջիմինը նայում է կողքին արդեն կանգնած քրոջը, - բայց էդքան էլ չեն սազում իրար:
- Էդպիսի բաներ մի ասա, - շարֆն ուղղելով, - նրանց կարող է դուր չգալ, չի կարելի:
Սումինը թոթվում է ուսերը.
- Դա ուղղակի իմ կարծիքն է: Օրինակ՝ մեր դասարանի Կվոն Դամին ու Չե Յուիլն էլ են հանդիպում, բայց չեն սազում:
Ջիմինը ծիծաղում է՝ տեղից պոկելով հեծանիվը.
- Իսկ շուտ չի՞ ձեր տարիքի համար հանդիպելը:
Էլի ուսերն է թոթվում.
- Չգիտեմ, ասում են՝ սերը տարիք չի հարցնում, բայց ես դեռ էդպիսի նպատակներ չունեմ, - ձգվում է, գլուխը հպարտ բարձրացնում, - ես դեռ լիքը այլ նպատակներ ունեմ:
- Դե... կարծում եմ՝ ճիշտ որոշում է:
Եվ միևնույն է՝ սերը գալիս է առանց հարցնելու ու թույլատվություն վերցնելու: Ուղղակի Ջիմինը քրոջը դա չի բացատրի... քույրը ճիշտ ճանապարհի վրա է, իսկ հետո... հետոն հետո:
***
- Ասում են՝ ձյուն է սպասվում:
- Ըհը: Չգիտես՝ ինչի, ձյուն մեզ մոտ լինում է կամ աշնանը, կամ գարնանը, ձմռանը գրեթե ձյուն չենք տեսնում:
Հոսոկը թակում է գնդակն ու գցում օղակի մեջ։ Ուրախանում է։ Նամջունին նայում, որոշ էմոցիաներ նկատում, որոնք ուղղված էին ոչ թե դեպի նրա հաջողությունը, այլ դեպի Յունգին, ով մի տեսակ էներգիա չունի։ Մի տեսակ դանդաղաշարժ է, բայց Հոսոկից հետո մի գոլ էլ ինքն է անում.
- Առաջիկայում ծնունդ ունենք, - հիշում է Նամջունը, բայց Յունգին գնդակը նետում է դեպի Հոսոկը։
Իսկ Հոսոկը տեղում կանգ առավ' գնդակը ձեռքին։ Յունգին բարձրացրեց մի հոնքը.
- Ի՞նչ ես անում։
- Ինչ-որ բա՞ն է եղել, - Հոսոկը։
- Ինչի՞ց եզրակացրիր։ Խաղա։
- Էներգիա չունես, - Նամջունը։
- Մեր ասածները չես լսում, - Հոսոկը։
- Հոսոկի գոլը չշնորհավորեցիր, - Նամջունը։
Յունգին հոգոց է հանում.
- Երեխա ենք, ինչ ենք, որ շնորհավորեմ։
- Հաստատ ինչ-որ բան է եղել, - Հոսոկը, - ասա, գնանք, ցրտում է, դու էլ էսօր նորմալ խաղացողը չես։
- Հազարից մեկ դու՛, - Նամջունը, - ոչ թե մենք։
Յունգին նայում է մեկ մեկին, մեկ մյուսին։ Ձեռքը տանում է մազերին, ապա թաքցնում գրպաններում։ Փախցնում է հայացքը.
- Բաժանվել ենք, - քթի տակ։
Տղերքը նայեցին միմյանց ու միահամուռ ի՞նչ արտաբերեցին։ Յունգին ստիպված էր խոսել բարձրաձայն.
- Ասում եմ' Ջիսուն ու ես բաժանվել ենք։
Րոպեին մոտ խաղադաշտում միայն քամու ձայնն էր։ Մեկ րոպե Յունգին հազար անգամ ետհաշվարկ կատարեց' սպասելով ընկերների արձագանքին։ Մեկ րոպե տղերքը չգիտեին' ինչ արձագանք տալ.
- Ինչի՞, - Հոսոկը, չգիտես' ինչի, հանգիստ է ավելի քան։ Յունգին թոթվում է ուսերը։
- Եսիմ։
- Ո՞նց' եսիմ, - Նամջունը, - դու՞ ես ցանկություն հայտնել, թե՞ Ջիսուն։
Յունգին հենվում է ցանկապատին ու, չնայած մեծ ցանկություն չկար, պատասխանում ընկերների հարցերին.
- Ջիսուն, - տղերքը լռում են: Իրականում հասկանում են՝ եթե բերանները բացեն, էլ չեն փակելու, հարցերի տեղատարափ է լինելու, իրար հերթ չեն տալու: Նրանք ուղղակի սպասում են Յունգիին, - ուղղակի... կարծում է՝ անտարբեր եմ: Ինչից է եզրակացրել՝ չգիտեմ...
- Դե բոլորս էլ գիտենք, որ էդպիսի տեսք ունես, - Հոսոկը:
- Ու որ ուշքս ուրիշ տեղ է:
- Դե հա, հիմա պարապում ես քննությունների համար, - Նամջունը:
- Համենայն դեպս, - պոկվելով ցանկապատից ու վերցնելով գնդակը, - երևի շատ չի գոհ, կամ ուշադրության պակաս ունի, չգիտեմ, - թակում է, - երևի ճիշտն էլ է՞ս է:
Գնդակն ընկնում է օղակի մեջ:
Յունգին գիտի, որ իդեալական չի, դժվար է յոլա գնալ նրա բնավորության հետ, քիչ է էմոցիաներ ցուցաբերում ու, հնարավոր է, սեր գրեթե ցույց չի տալիս: Երևի էդ փունջը լիովին հերիք է նկարագրելու համար պատճառները, որոնք Ջիսուի համար հիմք են հանդիսացել բաժանման: Երևի ճիշտն էլ սա է, որովհետև Ջիսուն կազատվի հարաբերություններից, որոնցում իրեն լիարժեք չի զգում: Յունգին, համենայն դեպս, էդպես է կարծում: Էդքան էլ նեղված չի:
Կամ էլ... ո՞վ իմանա: Ոնց անես, մի օր, աշխարհում մեկը կգնտնվի, որ կսիրի նրան նենց, ոնց ինքը կա:
Գտնվել է... ուղղակի նա էդ մասին չի կռահում: Չի էլ կռահի: Ամեն ինչ էդքան պարզ չի.
- Ինձ թվում է՝ հարցն ուրիշ տեղ է, - Հոսոկը, - համենայն դեպս, իրոք որ, ուրեմն ճիշտն էլ էս է:
Հոսոկը խորն է մտածում: Հոսոկն անհանգստանում է երկուսի համար էլ. մեկի, ով իր ընկերն է, մյուսի, ում հետ նորմալ շփում չունի: Ընկերոջ, որովհետև ընկերն է, Ջիսուի, որովհետև աղջիկ է: Երևի Ջիսուն նո՞ր ընկեր է գտել: Իսկ եթե ուղղակի հետաքրքրությունն է անցել: Ախր Հոսոկն զգուշացնում էր, որ նրա հետ չարժի հարաբերություններ կազմել: Հոսոկը կարծում է, որ եթե Յունգին իրեն լսեր, ամեն ինչ լավ կլիներ:
Բայց դա էդպես չի: ՅՈւնգին եթե մի բան որոշում է, ուրեմն անում է:
Հոսոկը, սակայն, կարծում է, որ Յունգին իսկապես հետաքրքրված չի եղել: Կոմֆորտ՝ հա, սեր՝ դժվար թե: Իվերջո՝ նորմալ է միանալ-բաժանվելը դպրոցական տարիներին, իվերջո՝ նորմալ է սխալներ գործելը:
Նրանց մեջ ինչ-որ կատու է անցել, որը նկատել է միայն Ջիսուն: Յունգին բավականին հիմար է ու կույր էդ կատվին տեսնելու համար: Ու թե ինչ կատու՝ դժվար է ասել: Եզրակացություններն էլ կարող են սխալ լինել:
Հոսոկը տեսնում է Ջիսուին: Նա հրաժեշտ է դալիս դասընկերուհիներին ու շարժվում դեպի ճանապարհը: Հոսոկի մեջ սկսում են պայքարել գնալ նրա հետևիցն ու չգնալը: Տատանվում է: Շուրջն է նայում ու.
- Թու հա, - մազերը խառնելով, - ոնց եմ զզվում:
Ու, իվերջո, հետևում է դասընկերուհուն: Հավասարվում է նրան ու դանդաղ քայլում: Ջիսուն շրջվում է դեպի նա ու քմծիծաղում.
- Տնայինը չես ուզի, ընկերանալ էլ դժվար ուզես, իրար հետ տուն գնալ՝ հատկապես, - Հոսոկը ոլորում է աչքերը, - փորացավդ ասա:
- Ինչն ես բայց: Պարտադիր պետք է փորացավ ունենա՞մ, - գլուխը վեր բարձրացնելով ու նայելով առաջ: Նրան թվում է՝ ձյուն է գալիս, բայց դժվար: Էսօր չեն խոստացել, - Մենակ դու ես, որ որոշել ես ինձ ոչ ոքի տեղ դնել ու չնկատելու տաս:
- Հահ, ով է խոսու՜մ: Կլինի՞ ճամփովդ գնաս:
- Մենք նույն թաղում ենք, ստիպված ես դիմանալ:
Ջիսուն փորձում է արագացնել քայլերը.
- Հե՛յ, - հասնելով, - լավ ես, հա՞, ոնցոր:
Ջիսուն քարանում է տեղում.
- Ես ընդամենը մի հարցով եմ եկել: Հա, անքաղաքավարի, բայց կարևոր հարցով:
- Ու դու գիտես, որ դա քո գործը չի:
Ջիսուն միանգամից է հասկանում՝ ինչումն է հարցը.
- Ո՞վ է ասել: Յունգին իմ ընկերն է, ուղղակի ուզում եմ հասկանալ, - հոգոց, - նա կարող է ցույց չտալ, բայց մարդիկ երբեմն ներսում են պայքարում նեղվածության դեմ:
- Ըստ քեզ՝ ես նեղվա՞ծ չեմ, - Ջիսուն որոշել էր հանգիստ լինել, էմոցիաներին չտրվել: Բայց Հոսոկն ստիպում է զայրանալ: Հոսոկը նրան, ինչպես միշտ, զայրացնում է, - ըստ քեզ՝ ինձ հաճելի՞ է էս ամենը: Շատերդ եք Յունգիի մասին մտածում. նա իրեն չի սիրում, ներսում է նեղվում, բլա, բլա, բլա, բայց բաժանման մեջ ե՞ս եմ մեղավոր:
Հոսոկը շվարում է: Ջիսուին էսպիսին տեսնելը հնարավորություն էր միլիոնից մեկ: Ու նա, միևնույնն է, լաց չի լինում: Ու ովքե՞ր են էդ շատերը.
- Ուրեմն ինչու՞մն է խնդիրը:
Ջիսուից մնում է միայն շշուկը.
- Դա քո գործը չի:
Ու ուզում է առաջ գնալ, բայց Հոսոկը էսօր բավականին համառ է.
- Ես չեմ ասում, որ դու ես մեղավոր: Բայց նա էլ, կարծում եմ, ոչինչ չի արել:
Ջիսուն չի շարժվում: Մեջքով է կանգնած Հոսոկին ու չի շարժվում: Միայն, կարծես թե, փաթիլ է ընկնում նրա վարսերին: Հոսոկը նկատում է: Ուրեմն իսկապես ձյուն է գալիս.
- Հենց էդ է հարցը, որ ոչինչ չի արել: Ուղղակի նա իմը չի: Իսկ ես պնդաճակատ չեմ. եթե տեսնում եմ՝ ինչ-որ մեկը հետաքրքրված չի, բաց եմ թողնում: Չի կարելի հավերժ բռնել մի բան, որ քեզնից անընհատ հեռանում է: Իսկ դու, - վերջապես շրջվում է դեպի Հոսոկը, - լավ հիշիր մեղքիդ բաժինը, թե ինչի եմ էսպես վերաբերվում քեզ: Աղջիկները, հնարավոր է, կապրիզներ ունեն, բայց անպատճառ ոչ մեկից չեն նեղանում:
Հոսոկը ոչինչ չի հասկանում: Արդյոք մարդիկ չե՞ն պայքարում ինչ-որ բան չկորցնելու համար: Շատե՞րն են էսպես հեշտ բաց թողնում:
Ու ամենակարևորը. ինչո՞ւ է խառնվում էս ամենին: Սա իրոք նրա գործը չի: Թող բաժանվեն էլ, միանան էլ: Իվերջո՝ դպրոցական սերն էդպիսի բան է:
Ու չի հասկանում, թե ինչումն է ի՛ր սխալը: Ի՞նչ է արել էսպիսի վերաբերմունքի արժանանալու համար: Վատ բան չի արել, լավից մի բան էլ ավել է արել՝ ժամանակին դասընկերուհուն պաշտպանելով հետևից խոսող երեխաներից: Ապա ինչու՞մն է խնդիրը, գրո՛ղը տանի: Հետո էլ ասում է՝ աղջիկները հենց էնպես չեն նեղանում: Ապա սա ի՞նչ է, եթե ոչ հենց այնպեսների շարքից մի բան:
Գրո՛ղը տանի:
Չգիտես՝ ինչու, մյուս կողմից էլ մտքերով անցնում է Ջիմինն ու ամեն անգամ Յունգիի հասցեին կրկնվող հյոնը գեղեցիկ է արտահայտությունը:
Ու, միևնույն է, Ջիմինն էստեղ կապ դժվար ունենա: Հոսոկը փոխում է մտքերի ուղղությունը:
Իվերջո՝ ձյուն է սպասվում, չնայած չեն խոստացել:
* Սումինի Բերետը

