14 страница29 апреля 2026, 00:26

Անձրևն էր մեղավոր

Ինչու՞ օգնել մեկին, ով օգնության կարիք չունի:

Յունգին միշտ էդպես է մտածել: Ինքն անձամբ օգնության կարիք չունի: Ինքը խնդիր չունի: Ինքն ինքնուրույն ամեն հարց կարող է լուծել: Ինքը. սեփական ուժերով. անձամբ, գրողը տանի:

Ինքն օգնության կարիք չունի:

Հայելու մեջ սեփական դեմքի արտացոլանքը, սակայն, զայրացնում է երբեմն: Ինքն ինչ-որ բանի կարիք ունի, դա օգնություն չի: Երբեմն մտածում է՝ մարդիկ ավելի ծանր խնդիրներ ունեն: Հեն է, Նամջունը ծնողներ չունի: Իսկ ի՞նքը: Իր ընդամենը ապագան է անհասկանալի ու պեպեններ ունի անչափ ատելի: Գենետիկան երբեմն էնքան զայրացնող բան է: Կարելի էր, չէ՞, ծնվել սովորական, մաքուր մաշկով:

Կարելի՞ է սեփական մարմնում ինչ-որ բան էդպես ատել: Յունգին էդ ինչ-որ բանի մասին շատ է մտածել:

Ջիմինը, նա հիշում է, մի քանի անգամ արդեն հասցրել է խոսել դրանց գեղեցկության մասին: Յունգին գեղեցիկ ոչինչ չի տեսնում հետքերի մեջ: Բայց էս վերջերս սկսում է դրանց մասին քիչ մտածել: Միայն սենց, հազվադեպ ժամանակ մտքերով հետ է գնում, հիշում ատելության պատճառը, վերադառնում Ջիմինի խոսքերին ու չի հասկանում:

Ջիմինին:

Հասկանում է, որ ինքն իր մեջ ինչ-որ բան ատել կարող է, մանավանդ, որ դրա համար պատճառ կա: Բայց չի հասկանում Ջիմինի մտածելակերպն ու բոլորին օգնելու ցանկությունը:

Կրկնվում է մտքերում՝ ինչու՞ օգնել մեկին, ով օգնության կարիք չունի:

Բայց պեպեններին սկսում է մի քիչ նվազ նայել, մի քիչ թույլ հակակրանքով, մի քիչ անտարբերությամբ:

Ջիմինից բան չի հասկանում: Ուզում է կռահել՝ ինչու՞ է ամեն անգամ նույն բանը կրկնում.

Հյոն, դու գեղեցիկ ես:

Ջիմինն անմիջական է, բայց դա չի փոխում էն փաստը, որ տղաները տղաներին նման խոսքեր չեն ասում: Յունգին նրա գործողությունների մեջ երբեմն գաղտնի մոտիվներ է փնտրում ու ոչինչ չի գտնում: Ջիմինն էդպիսին չի: Ջիմինը պարզ բառերով գրված բաց գիրք է: Ջիմինին կարդալը շատ հեշտ է:

Համենայն դեպս, Յունգին էդպես է կարծում:

Հայելու մեջ Յունգին բացի սեփական դժգոհ դեմքից ոչինչ չի գտնում: Ոչ մի պատասխան: Միայն պեպեններ:

Իսկ եթե դրանք էդքան է՞լ վատը չեն:

Ու միևնույնն է, Յունգիի աչքերում դրանք նույնն են:

***

Ջիմինն ամեն ամիս հաշվում է. կրթական տարվա ավարտին մնացել է հինգ ամիս։ Դա նրան էդքան էլ շատ չի թվում։ Բայց... երբ մտածում ես, որ որևէ բան դրանից հետո չի էլ փոխվի, դա էլ է հերիք թվում որոշ չափով բավարարված զգալու համար: Չնայած... էդպես թվում էր:

Յունգին խելքի է գալիս ու սկսում պատրաստվել քննությունների: Նա սկսում է հազվադեպ երևալ: Ջիմինը համոզվում է, որ հինգ ամիսը շատ-շատ քիչ է:

Մանավանդ, երբ դրանք սկսում են սահել աննշմար ու անշշուկ: Միայն թե... անձևներն սկսել են աղմկել:

Թեհյոնը գնում է տուն՝ ընկերոջը թողնելով հերթապահության: Միայն թե, դրսում անդադար կաթող անձրևը թույլ չի տալիս տեղից վեր կենալ: Հավես չկա: Ամեն ինչ ուժերից վեր է թվում:

Իսկ եթե ոչինչ չանել ու հեռանա՞լ: Կարելի է հասնել Թեհյոնին, նա շատ հեռացած չի լինի:

Հիմար միտք է, նա երբեք էդպես չի արել, հիմա էլ դժվար անի:

Ստիպված է վեր կենում ու գնում դեպի գրատախտակը: Այն կեղտոտ էլ չի: Մի քանի սպիտակով սևին գրված բառ կա ու ինչ որ նկար-խզբզանք: Այն Ջիմինին Մարիո է հիշեցնում: Վայրկյաններ հետո դասարանի դուռը բացվում է: Ջիմինը չի հասցնում զարմանալ. Յունգին էր.

- Յունգի-հյոն...

- Օ, ինձ թվաց ազատ կլինի արդեն դասարանը, - ձեռքը ծոծրակին տանելով, - ազատ դասարան էր պետք, պարապեմ մի քիչ:

Ջիմինը նայում է նրա ձեռքի գրքերին ու հետևում ներս եկող քայլերին.

- Ինչի՞ չես տանը պարապում:

- Որ գնամ տուն, ամեն ինչով կզբաղվեմ, բացի պարապելը, - Ջիմինը ժպտում է:

Յունգին նստում է հեռավոր նստարաններից մեկին ու թմփոցով սեղանին դնում գրքերը.

- Դժվա՞ր է, - Ջիմինը չի համարձակվում մոտենալ: Հերիք է միայն էն, որ սիրտը դադար չի մնում: Առաջին անգամ նրանք առանձին են հանգիստ միջավայրում:

Յունգին ուսերն է թոթվում.

- Որ հասկանում ես, էդքան էլ չէ:

Յունգին կախում է գլուխն ու նայում տետրին՝ սկսելով ինչ-որ բան խզբզել: Թեկուզ դա խզբզանք չէր: Ջիմինը նայում է նրան: Անձրևը շարունակում է թակել տանիքներին: Մտքերում ոչինչ չկա: Ասես դրա փոխարեն գետ է հոսում.

- Եթե... օգնության կարիք լինի, - Յունգին բարձրացնում է գլուխն, իսկ Ջիմինն իրեն շտկում: Թե չէ հյոնը նրան կծաղրեր, - մ... մեր դասարանի թեմաներից: Կարող եմ օգնել:

- Ըհը, - ու շարունակում է գրել:

Չծաղրեց:

Յունգիի հետ լռելը երբեմն շատ հարմար է: Երբեմն... մեծամասամբ, անհարմար: Բայց երբ ամենքը մի գործով է զբաղված, էդ լռությունը տանել հեշտ է ստացվում: Նա ուզում է էսպես... մի քիչ երկար... մի քիչ ավելի երկար առանձին մնալ հյոնի հետ: Երբեմն հայացքներ գցել ու արագ փախցնել: Հասկանալ, որ նա մի քանի մետր է ընդամենը հեռու: Ու որ դա պահ է, որ ոչ ոք չի կարող խանգարել:

Խանգարել լռությանը Յունգի հյոնի հետ:

Լռությանը՝ միախառնված երկնքի տգեղ հուզմունքին:

Երկինքը, երևի, հուզվել է, որովհետև զղջում է Ջիմինին:

Հիմարություն:

Յունգին նրան չէր հասկանա:

Մտքերը կուլ է տալիս ու մոտենում նստարաններին, վերցնելու համար պայուսակը, ու հարվածում է ոտքը: Ձայն չի հանում: Սեղմում է աչքերն ու ցավից շունչը պահում.

- Հո դմբո չե՞ս:

Պայծառ ժպտում է, անհարմար դրությունից ավելի շատ, նայելով հոնքերը կիտած հյոնի դեմքին.

- Կներես, խանգարեցի: Պայուսակս վերցնեմ ու գնամ:

Յունգին հետևում է նրա գործողություններին ու հոգոց հանում.

- Ես ասացի՝ խանգարու՞մ ես:

Ջիմինը չի նայում նրան, միայն պայուսակն է վերցնում.

- Դե... պարապում ես:

- Էս անձրևին ու՞ր ես գնում: Ուր որ է կդադարի, հետո կգնաս:

Յունգի հյոնը անհանգստանալ չգիտի, բոլորն են կարծում: Յունգի հյոնը զգացմունքները արտահայտել չգիտի, բոլորն են կարծում: Յունգի հյոնը կոպիտ է, բոլորն են կարծում: Յունգի հյոնը համառ է, բոլորն են կարծում:

Յունգի հյոնը հակակրանքով է լցված Ջիմինի նկատմամբ, ընկերներն են կարծում: Էդպես է կարծում նաև ինքն անձամբ...

Դժվար է ասել:

Ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ Ջիմինը զուսպ է ու խանգարել չի սիրում: Յունգին նկատեց, որովհետև դասարանում լինելու ամբողջ ընթացքում Ջիմինը շարժվում էր գաղտնի ասես ու սահուն, անձայն:

Ու մտքերում սահեց ևս մի համոզմունք... անձայն լինելը պայմանավորված է Յունգիի նկատմամբ նրա... վախո՞վ:

Յունգին եզրակացնում է ուղղակի... եզրակացությունը նրան էդքան էլ դուր չի գալիս: Տղերքն ասում են՝ չի վախենում: Ապա ի՞նչ: Յունգիի լռելուն պես ինքն էլ է լռում, խոսելուն պես խոսում է կծկտուր... Չի՞ ուզում խանգարել... նա միշտ է էդպիսին: Ուրեմն խուսափում է ավելորդություններից՝ վախենալով: Ատելո՞վ...

Եզրակացությունը, միևնույնն է, նրան դուր չի գալիս:

Ջիմինը նստում է մի նստարան նրանից աջ ու ոչինչ չի անում: Բայց հո ենթարկվում է: Յունգին կիտում է հոնքերը... ինչպես միշտ ենթարկվում է.

- Վախենու՞մ ես, - թեքվելով դեպի կրտսերը:

Ջիմինը նայում է զարմացած՝ չհասկանալով հարցի կոնտեքստը.

- Ինչի՞ց:

- Ինձնից, - գլուխն իջեցնելով:

Հարմար թեմա չէր: Բայց ուզում է վերջակետ դնել: Հասկացնել, որ վախենալ պետք չի: Հասկանալ, թե ինչումն է խնդիրը:

Ինչի՞ց է վախենում: Կոպտությունի՞ց: Անցած անգամվա վիրավորանքների՞ց.

- Ինչի՞ պիտի վախենամ, - աչքերը խոշոր են այնքան, ինչքան հնարավոր է: Յունգին նկատում է դրանք: Ջիմինը նման է երեխայի: Չէ... Ջիմինը երեխա է:

Ուսերն է թոթվում՝ շարունակ նայելով.

- Հյոն, - վեր կենալով տեղից ու մոտենալով իրենց իրարից բաժանող նստարանին, - հյոն, ես քեզնից չեմ վախենում: Դու վախենալու չես: Դու, դու շատ լավ մարդ ես, - ասես մի շնչում:

Յունգին նայում է վարից վեր ու, ասես, ոչինչ չի հասկանում: Ոչ աչքերը զարմանքից խոշորացրած տղային, ոչ նրա խոսքերը, ոչ էլ վերաբերմունքը: Չնայած... սեփական վերաբերմունքն էլ անհասկանալի է ավելի.

- Ե՞ս եմ շատ լավ մարդ, - քմծիծաղով: Կատակ է թվում:

- Հա՛, - հաստատակամ, - դու՛: Դու շատ լավ մարդ ես:

Յունգին լրջանում է.

- Լավ, - աչքերը տրորելով, - վերջացրու:

Ջիմինը կծում է շրթունքը: Յունգին գլուխն էլի կախում է դասերին: Ջիմինը նայում է նրան ու սիրտն զգում կոկորդում:

Խառնում է: Արագ է աշխատում: Դա նրան դուր չի գալիս: Շնչառությունն էլ, ասես, արագանում է...

- Հյոն, դու...

Ինձ դուր ես գալիս:

Գրո՛ղը տանի:

Չի ստացվում:

Լռիր: Լռիր ու լուռ տար ամեն բան: Նրան էդ ամենը պետք չի:

Սխալ էր... մնալը սխալ էր:

Դասարանի դուռը բացվում է: Ջիսուն սկզբում ժպիտով է, իսկ հետո.

- Ես էլ... - տարակուսելով, - քեզ էի փնտրում, - կորչում է ժպիտը:

Յունգին նայում է նրան, նա՝ Ջիմինին: Ջիմինը վարդագույն այտերով է, կրծքավանդակից դուրս թռչել ցանկացող շատ մեծ սրտով ու վախով: Այ հիմա վախենում է: Չէ, Յունգիից չէ.

- Ի՞նչ կա, - Յունգին, - դեռ չե՞ս գնացել:

- Քեզ էի փնտրում:

Ջիմինը կախում է գլուխն, ապա հետ դառնում դեպի նախկին տեղն ու վերցնում պայուսակը. Ջիսուի հայացքը ճնշում է: Տպավորություն է՝ նա ամեն ինչ գիտի: Ու իմացել է ընդամենը նայելով:

Արդեն ամեն ինչն է ճնշում.

- Ես գնամ, - դուրս գալով:

- Անձրև՞ը բա, - Ջիսուն անցնում է ներս՝ ազատելով ելքը... իր մուտքը, Ջիմինի ելքը: Յունգին նայում է այլևս իրեն չնայող կրտսերին:

- Ոչինչ, - դա ժպիտ էլ չէր, - կդադարի:

Չդադարեց:

Մաքուր օդը օգնում է զգալ իրականությունն ու սթափվել: Անձրևը ծիծաղում է, մատնիչը...

Սխալ էր մնալը:

Անձրևն էր մեղավոր:

Մայրիկը դիմավորում է շեմքում.

- Ջիմին-ա՜, ինչու՞ ես թրջվել: Ու՞ր է անձրևանոցդ:

Իսկ տատիկը թեյ է դնում:

Անձրևանոցը չի օգնել պաշտպանվել անձրևից: Չարախինդ անձրև է:

***

Ջիմինը պառկում է տաքությամբ: Մայրիկն ու տատիկը հոլի պես պտտվում են նրա շուրջը, միայն հայրն առավոտյան ասել էր՝ տղա է, կհիվանդանա էլ, կլավանա էլ: Ջիմինը նրա հետ համամիտ է: Նրան էդքան էլ դուր չի գալիս անհանգստության պատճառ դառնալ ու ստիպել կանանց պտտվել իր շուրջը:

Նա չի սիրում անհանգստության պատճառ դառնալ ամենահարազատ մարդկանց համար:

Սումինը, իտարբերություն կանանց, քիչ է պտտվում: Թակում է դուռն ու մտնում բժշկական դիմակով.

- Օպպա, միրգ եմ բերել, - դնելով անկողնու կողքի փոքրիկ դարակին, - լավացիր, որ էս անձրևին ոտքով գնալը, հետն էլ միայնակ, հավես չի:

Ջիմինը ժպտում է վերմակի տակից.

- Շահամոլ, - քույրը նստում է գետնին, - իսկ գիտե՞ս, որ անձրևին հեծանիվ քշելն էլ վտանգավոր է:

Սումինը լռում է ու մաքրում մանդարինը՝ մի կտոր տալով եղբորը.

- Լավ, որ լավանաս Պոնյոն ենք նայելու: Դու վաղուց ես խոստացել:

- Ու՞մ ես քաշել էդքան շահամոլ:

- Յա՛, օպպա՛:

Ցուրտ է անգամ վերմակի տակ: Բայց Ջիմինին ջերմացնում է քույրն ու նրա տված մանդարինը, որը մի կերպ, բայց ուտում է:

Դուռը հերթական անգամ թակում են, ու Ջիմինը կրկին սպասում է նոր ո՞նց ես հարցի մոր կամ տատիկի կողմից: Մի հատվածը ճիշտ էր. դռների արանքից նայում է մայրը.

- Հյուրեր ունես, - նուրբ ժպիտով: Զարմանում է: Մի քիչ վեր է բարձրանում՝ հենվելով անկողնու գլխային հենակին՝ նկատելով պայծառ ժպիտով ներս մտնող Թեհյոնին:

Ու Ջեհյոնին:

- Վա՜յ, վա՜յ, վա՜յ, - Ջեհյոնը, - նենց է թինկը տվել, ասես շեյխ է: Չես ամաչու՞մ՝ տարեսկզբին հիվանդանում ես:

- Բարև, Սումին-ա՜, - Թեհյոնը կքանստում է նրա առջև ու գրկում:

- Նրան շատ ուժասպառ չանեք, որ շուտ լավանա ու ինձ հետ Պոնյո նայի, - Ջիմինը լուռ ծիծաղում է:

Սումինը գնում է, իսկ տղերքը նստում նրա անկողնու կողքին.

- Կվարակվեք, էս ու՞ր եք եկել:

- Կարող է հենց դա էլ ուզում ենք, - Ջեհյոնը՝ փոքր-ինչ մոտենալով տղային, - կարո՞ղ ես փռշտալ կամ հազալ վրաս:

Նրանք ուժ են տալիս Ջիմինին.

- Համոզված ե՞ս, որ ուզում ես հիվանդանալ, - Թեհյոնը՝ ձեռքով հարվածելով ընկերոջ մեջքին, - Միյոնը կխելագարվի:

Ջեհյոնը մի քիչ մտածում է ու խոսքերը հետ վերցնում: Թեհյոնն էլ է սկսում մանդարին մաքրել: Իրենց բերածից: Մի կտոր Ջիմինին, մի կտոր Ջեհյոնին, մնացածն իրեն: Էդպես շարունակ.

- Յունգի հյոնը հարցնում էր որպիսությունդ, - սկսում է Թեհյոնը: Ջիմինն էլի փշաքաղվում է, էս անգամ ցրտից չէ, - ինչպես նաև Հոբի հյոնը, Նամջուն հյոնը:

- Քիթը մի պահ խոթեց նաև Թեիլ սոնբեն ու շուտ ապաքինում ցանկացավ քեզ:

- Ամեն ինչ տեղն էր, Թեիլ սոնբեն էր պակաս:

Իրար հերթ չտալով պատմում են օրվա նորությունները, թեկուզ դրանք պարզապես դպրոցական անցուդարձ էին, ու պատմում են, որ ինչ-որ մեկն էլի սիրո խոստովանություն է արել ինչ-որ մեկին.

- Մեր զուգահեռներից մի աղջիկ Սեհունին է խոստովանություն արել:

Ջիմինի աչքերը խոշորանում են.

- Չէ, լուրջ:

- Ըհըն, - Թեհյոնը, - ճիշտ է ասում:

- Ու էդ աղջիկը մերժում է ստացել: Ու գիտե՞ս հետաքրքիրը որն է: Նրան մերժել է ոչ թե Սեհունը, այլ Թեիլը:

Նրանք տարօրինակ են: Ջիմինը նկատել է: Նրանց ընկերությունը բավականին տարօրինակ է: Ինչ-որ բան կա ասես... չբարձրաձայնված: Ինչ-որ բան, որ միայն իրենք գիտեն: Դա ստիպում է նրանց հարաբերությունները նկարագրել որպես տարօրինակ.

- Այսինքն Սեհունի փոխարեն որոշել է Թեի՞լը:

Եվս մեկ դռան թակոց: Մայրն էլի ժպտում է՝ ավելի պայծառ.

- Էսօր հյուրերի օր է: Միայն մի խնդրանք, - դռների արանքին երևում է հյուրը, - նրան շատ ուժասպառ չանեք, լա՞վ:

Յունգի հյոնը մոլորված է երևում: Մոլորված են նաև մյուսները.

- Յունգի-հյո՜ն, - Թեհյոնը:

- Ես... երկու րոպեով մտա, - ձեռքը տանելով ծոծրակին:

Ջիմինը վերմակը քաշում է քթին... անհարմար է: Անսպասելի է: Ցանկություն է առաջանում վերմակը քաշելու նաև գլխին: Բոլորին վռնդելու ու միայնակ մնալու... մի քիչ Յունգիի հետ, մեծամասամբ միայնակ, որովհետև էս պահին, կատարվածից հետո, Ջիմինը նրա աչքերի մեջ նայել դժվար թե կարողանա.

- Դե... մենք երևի գնանք, շատ մնացինք, - կրկին Թեհյոնը: Ու Ջեհյոնը նայում է նրան ոչինչ չհասկանալով, իսկ Յունգին՝ զարմացած: Ջիմինն էլ, ասես, որոշմանը կողմ չի:

- Մնացեք, կգնաք էլի:

- Դու վաղը դժվար գաս դասի, - տեղից վեր բարձրացնելով ու դեպի դուռը հրելով Ջեհյոնին, - բայց դե մենք ոնցոր դասեր ունենք, Ջեհյոնն ընդհանրապես պիտի Միյոնի հետ հանդիպի:

Դուռը փակվում է նրանց հետևից, Յունգին մնում է շվարած:

Ջեհյոնը միայն թե շշուկով դրսում ինչու՞ հարցն է տալիս, բայց Թեհյոնը հասկանում է, որ բացատրություն չունի: Ուսերն է թոթվում:

Ջեհյոնը չի հասկանում ոչինչ:

Իսկ ներսում միայնակ մնացած երիտասարդներից ոչ ոք իրեն կոմֆորտ չի զգում.

- Հյոն, արի առաջ, եթե ուզում ես, - ստիպելով արտաբերել բառերը, - աթոռին կարող ես նստել: Կներես տեսքիս համար:

Յունգին նայում է նրան: Ջիմինը հարսնյակի է նման: Թիթեռից առաջ հարսնյակն է: Փաթաթված հաստ վերմակով: Ջիմինի կիսով չափ երևացող այտերը վարդագույն են երևի հիվանդությունից: Կարծում է՝ դրանք միշտ էլ վարդագույն են.

- Կներեսի կարիք չկա, - աթոռին տեղավորվելով: Հենվելով հենակին, - ես էլ, նենց ոչինչ, մեղավորություն ունեմ, - նայելով մազերի տակից, - որ անձրևին դուրս չգայիր...

- Ոչինչ, - կտրելով խոսքը, - դա իմ ընտրությունն էր: Իվերջո՝ դուք էլ, երևի, ուզում էիք մենակ մնալ, - Յունգին չի պատասխանում:

Մի պահ լռում են: Յունգին մանդարին է վերցնում ու սկսում մաքրել: Բոլորն էսօր ֆիքսվել են միայն մանդարինի վրա: Մաքրում է դանդաղ ու ուշադիր: Մազմզուկներից որոշ խոշոր մասեր էլ մաքրում ու կտոր տալիս զարմացած դոնսենին: Ջիմինը նայում է նրա ձեռքին ու հասկանում՝ էս էն բանը չի, որ չօգտվի: Ծիծաղում է, վերցնում է ու դնում բերանը: Յունգին ծիծաղի իմաստը չի հասկանում.

- Ի՞նչ կար ծիծաղելու:

- Հեչ, - ժպիտով, - առաջին անգամ եմ քեզ սենց ուշադիր մանդարին մաքրելիս տեսնում: Առհասարակ՝ ինչ-որ մեկին էդպես մանդարին մաքրելիս:

Յունգին կնճռոտում է քիթը, մի կտորը բերանը տանում: Մնացածը թողնում ձեռքում:

Այս պահին, մանդարինը ձեռքին, համաստեղությունն աչքերի տակ, зато իր կողքին նստած Յունգին այնքան անթերի է.

- Մադարինը պետք է վայելել: Մանդարինն աստվածային միրգ է:

Ջիմինին թվում է՝ երազ է տեսնում: Յունգին երբեք էսպիսին չի եղել.

- Եթե ուզես, մայրիկիդ յոգուրտ եմ տվել: Կուտես:

Ջիմինը չի հասկանում՝ ինչ է կատարվում: Ամեն բան անհավանական, անհասկանալի, մի քիչ էլ հեքիաթային է թվում: Թվում է՝ ամենի պատճառը ջերմությունն է: Զառանցու՞մ է:

Երևի չէ, երևի Յունգի հյոնն, ամեն դեպքում, իրեն փոքր-ինչ մեղավոր է զգում: Նա, իդեպ, այնքան էլ բարձր տրամադրությամբ չի.

- Շնորհակալ եմ: Իսկապես կարիքը չկար:

Յունգին երկար է նայում մանդարինին: Ոչ Ջիմինին է տալիս, ոչ ինքն ուտում: Նրա պահվածքը հետաքրքիր է.

- Բա՞ն է եղել, - ասես քունը տանում է, ձայնն իջնում է:

Ասես հարցից վեր է թռչում: Նայում փոքրիկ աչքերին, այտերի վարդագույնին ու գլուխը բացասական շարժում.

- Հեչ անհանգստանալուդ ժամանակը չի, - վեր է կենում տեղից:

Ջիմինը մտածում է, որ նա ուզում է հեռանալ: Մտածում է, որ կարելի է բռնել նրա ձեռքը, խնդրել, որ մնա: Հետո... ոչինչ... կասի զառանցում էր: Բայց հո Յունգի հյոնը կմնար նրա կողքին... մի քիչ երկար:

Քունը տանում է.

- Ես գնամ, - Ջիմինը կռահում է: Մի քիչ նեղվում է: Չի ուզում, - Շուտ լավացիր, տղերքն անհանգստանում են, - աչքերն ուզում են փակվել:

- Հյոն, - դռների արանքին կանգնող հյոնը ետ է շրջվում: Ջիմինի աչքերը, կարծես, փակվել են, - հյոն, դու լավ մարդ ես:



14 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!