Պաղպաղակն իրականում չի զովացնում... այն ուղղակի համեղ է
Ամառային արձակուրդների հետ դպրոցական համազգեստը փոխարինվում է շորտերով ու կարճաթև շապիկներով: Շոգը թափվել է քաղաքի ու մարդկանց վրա՝ երբեմն լիաթոք շնչել թույլ չտալով.
- Պաղպաղակ ուտող կա՞, - Ջիմինը կանգնում է հյուրասենյակի կենտրոնում: Հարազատները միանգամից շրջվում են նրա կողմը: Իսկ Սումինը նայում է խղճի խայթով... խնդրելով:
- Եթե կգնաս խանու՜թ:
Ջիմինը հոգոց է հանում ու գլխին դնում գլխարկը: Տանից էդ շոգին դուրս գալն էդքան էլ լավ գաղափար չէր, բայց մի տեսակ շատ էր ուզում պաղպաղակ ուտել:
Պաղպաղակն, իրականում, չի զովացնում... այն ուղղակի համեղ է:
Ջիմինը պտտում է հեծանվի անիվները, սակայն խանութին հասնելուն մի քանի մետր էր մնում, երբ այն սկսեց դավաճանել. շղթան* էր դուրս եկել: Փորձերը՝ այն կրկին տեղը գցելու, զուր էին. ինչ-որ բան այն չէր.
- Օ, Ջիմին-ա:
Ջիմինը բարձրացնում է հայացքն ու նկատում Ջիսուին: Նա, ասես ինչպես միշտ, ժպտում էր՝ դանդաղ մոտենալով տղային:
Ձեռքի թափանցիկ տոպրակի պաղպաղակները երևի նույնպես զովանալու համար էին.
- Բարի օր, ի՞նչ կա:
- Բարի օր, - Ջիմինն էլ է ժպտում ու նոր նկատում, որ Ջիսուի մյուս ձեռքում հեռախոսն էր, որը, կարծես, չէր անջատել:
- Հա, Ջիմինն է... Վե՞րջ, բարև չփոխանցե՞մ, - խոսքն ուղղված էր հեռախոսակապի մյուս ծայրի անձնավորությանը: Ջիմինը գուշակում է, թե ում են ուղղված դրանք:
Չէ, բարև պետք չի: Առհասարակ, այնքան էլ հաճելի հանդիպում չէր.
- Ըմ... Յունգին էր, - մի քիչ խառնված՝ հեռախոսը գրպանում դնելով, - բարևում էր:
Ջիմինը քմծիծաղում է.
- Դժվար թե:
Ջիսուի շուրթերից ժպիտը կորչում է.
- Ըմ... խանու՞թ ես գնում:
- Ըհըն, - անհարմար է, - դե... գնամ:
- Ըհըն, - իսկ Ջիմինի՝ դեպի խանութը մի քանի քայլ անելուց հետո, կրկին կանգնեցնում է նրան, - Ջիմին-ա՛: Ես մոռացել եմ շնորհակալություն ասել:
Ջիմինը մտածում է, որ կարիքն ընդհանրապես չկա: Ջիմինն ուղղակի ժպտում է, որովհետև չէր կարող ասել՝ կներես, սոնբե, ես այնքան էլ երջանիկ չեմ, դրա համար շնորհակալությունը տեղին չի: Երևի ես պիտի ներողություն խնդրեմ.
- Սոնբե, - ժպտալով, - դրա կարիքը չկա, հավատա: Միայն թե, - երկար մտածել հաջորդ նախադասության վրա չի ստացվում: Ջիմինը կարող է շատ երջանիկ չլինել սոնբեների միության համար, բայց նա կարող է երջանիկ լինել, եթե հյոնն իրեն ընդունի, - սովորեցրու նրան սիրել ինքն իրեն:
Ջիսուն մի պահ շվարում է, երևի այնքան էլ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Երևի զարմանում է, որ հենց Ջիմինն է նմանատիպ խորհուրդ տալիս.
- Դե, - երևի շոգից վարդագունելը օգնում է թաքցնել ամոթխածությունը, - պեպենները... Նա դրանք էդքան էլ չի սիրում... դրա համար:
Ջիսուն շարունակում է լռել: Ջիմինը միայն նկատում է, որ նա ձեռքերում սեղմում է պաղպաղակի տոպրակը...
Երևի դրանք հալվել են:
Երևի սառնարանում դնելուց հետո էլի կամրանան: Մի քիչ կդեֆորմացվեն**, բայց կամրանան... Երևի Ջիմինն էլ մի քիչ կդեֆորմացվի... էմոցիոնալ: Ու կամրանա: Մարդիկ էդպիսին են.
- Արդյո՞ք դա էն է, ինչ դո՛ւ պիտի խորհուրդ տաս:
Ջիմինը քարանում է տեղում՝ նկատելով առջևի մի քիչ թախծոտ աչքերը... մի քիչ էլ զայրացած: Այսինքն՝ քո գործը չի, մի խառնվիր:
Երևի խոսքը տեղին չէր: Երևի իրավունք չուներ:
Չէ, իրավունք չուներ.
- Կներես, - խառնվելով, - ես գնամ, - խոնարհվելով ու գնալով դեպի խանութը:
Պաղպաղակն, իրականում, չի զովացնում... ոչ սիրտը, ոչ մարմինը: Բայց էսօր կորցրել է նաև համը:
***
Թեհյոնն էլի քիթը խոթել է մեծերի գործերին: Տեղեկացվել է Հոսոկից, որ տղերքը հավաքվելու են գետի ափին: Ջիմինը ուզում էր չհամաձայնվել. Գետի ափը նշանակում է անձնական կարևորության հանդիպում, էդպես էր կարծում: Բայց Թեհյոնին չէր ասում, իսկ ընկերը համոզելու վարպետ էր.
- Լինելու են Հոսոկը, Յունգին, Նամջունը... Դե, ինչպես միշտ:
- Մենք ընդհանրապես տեղին չենք, - Թեհյոնը ճանապարհից վերցրել էր նաև Ջեհյոնին:
Էստեղ բոլորն էին կարծում, որ հյոները (հատկապես մի հյոնը) ուրախ չեն լինի նրանց ներկայությամբ: Բացի Թեհյոնից:
Իսկ մյուս երկուսը չէին էլ սխալվում: Երկու դասընկերների առկայությունը որոշ չափով հանգստացնում էր, միևնույն ժամանակ որևէ ցանկություն չկար հասնելու նպատակակետին.
- Օ իմ սիրելի դոնսեննե՜ր, - Թերևս Հոսոկն այն մեկն էր, որ հրճվում էր կրտսեր ընկերներին տեսնելիս:
Ու անկախ նրանից, որ հրավիրված չէին, ժամանակը բավականին հետաքրքիր էր անցնում.
- Հե՛յ, - հանկարծ ոտքերը ջրում պահող Թեհյոնը հիշում է հուզող հարցը ու շրջվում դեպի ընկերները, - Որ գնաք, մեզ չմոռանաք:
- Ցանկալի է, գիտե՞ս, - Թեհյոնը հույսով լի աչքերով նայում է Յունգիին՝ մտածելով, որ հիմա մի զգայուն, սիրուն բան կասի, կթեթևացնի մտածմունքները, բայց, - մոռանալը:
Ջրի կաթիլներն ուղղվում են դեպի ավագ ընկերը, ով քմծիծաղում է՝ շարունակելով.
- Տե՞նց ես հարգում սոնբեիդ, փսլնքոտ:
- Հարգանքը փոխադարձ է լինում, սոնբե՜:
Ճանապարհի տակ տարածվող գետը ուրախ էր չռչռում ասես: Նա տանում էր տղերքի խինդն ու ուրախությունը... Ու ջրի չռչռոցի ու տղերքի ձայների միախառնման արդյունքում կողքի ձայները դառնում են ականջին անհասանելի.
- Հե՛յ:
Բոլորը հայացքները բարձրացնում են դեպի ճանապարհը: Երիտասարդը, որ կանչում էր, ավագներին լավ էր ծանոթ: Ջիմինը մոտավոր հիշեց դեմքը, երևի մյուսների աչքերում այն ավելի մշուշոտ էր: Բայց երիտասարդը միայնակ չէր.
- Էս ի՞նչ բանի եք: Թե սենց բան էիք կազմակերպելու, մեզ էլ ասեիք:
Ջիմինին կույր ժամադրության հրավիրող երիտասարդը ժպտում էր ու ընկերների հետ իջնում նրանց մոտ: Երևի գնալու ժամանակն է.
- Բան էլ չենք կազմակերպել, ստացվել է ուղղակի, - Նամջունը մի քիչ ժպտում է՝ տեղից վեր կենալով: Տղերքը կոնֆլիկտային չեն... չէ, այսինքն կռվարար չեն, ուղղակի մի քիչ լեզուներն է սուր... Զգուշանալ է պետք:
- Իրո՞ք: Դե ավելի լավ, ուրեմն լավ է ստացվել, որ մենք էլ ենք էստեղ, - ժպիտով:
Ջիմինը կանգնում է Թեհյոնի կողքին ու ականջին շշնջում՝ կարո՞ղ է գնանք: Թեհյոնը ուսերն է թոթվում, որովհետև քաղաքավարի բան հաստատ չի ստացվի: Ու մինչ պատասխան կտար, ավագների համադասարանցին շարունակում է.
- Տեսեք՝ ինչ ենք կպցրել, - նրա հետ եկած մյուս տղան թափահարում է գարեջրի շշերը, ու դա ընդհանրապես ոչ մեկին դուր չի գալիս:
- Չեմ կարծում՝ որ լավ գաղափար է, Թեիլ, - Հոսոկը՝ կասկածամտությամբ նայելով շշերին:
- Վերջացրու՜, - ու շուրջն է նայում՝ վերջապես նկատելով նաև կրտսերներին, - այգու՜, դիրքերից ընկել եք, տղերք: Ո՞վ է դոնսենների հետ ժամանակ անց կացնում, - ու աչքն ընկնում է նաև Ջիմինին, - օ, - մատնացույց անելով Ջիմինին, - ես քեզ գիտեմ: Դեռ համաձա՞յն չես ժամադրության գնալուն, - մոտենալով ու ձեռքը կրկին ուսը գցելով:
Տղերքը շվարած նայում են: Դե, բացի Յունգին, որովհետև միայն ինքը գիտեր ինչի մասին է խոսքը: Բայց ոչինչ չէր ասում: Ասես սպասում էր, որ կպատասխանեն: Թեկուզ և կարծում էր, որ ինչպես միշտ սպասելիքները չեն արդարանա ու Ջիմինը կսեղմի ուսերն ու ճուտիկի պես գլուխը ուսերի մեջ կթաքցնի.
- Չեմ կարծում, որ լավ գաղափար է, - ժպիտով: Կարևորը չխառնվել, առջևում ընդամենը սոնբե է, - բայց շնորհակալ եմ առաջարկելու համար, - ու խոնարհվում է:
- Ստոփ-ստոփ, - վերջապես չի դիմանում Հոսոկը՝ կանգնելով նրանց միջև, - ի՞նչ եք խոսում, ի՞նչ ժամադրություն:
Ջիմինը հանկարծ հասկացավ դրության աբսուրդի աստիճանն ու ավելի խառնվեց.
- Չէ, չէ, էդ էն չի, ինչ մտածեցիք... - ձեռքերը թափահարելով, - Նա ուզում էր ասել խմբային կույր ժամադրության:
- Տնաշեն, վախեցա՜, - Հոսոկը՝ հարվածելով դասընկերոջ ուսին, - Թեիլ-ա, կներես, բայց անգամ եթե ժամադրությունը քո հետ լիներ, ես դեմ կլինեի... Դու արժանի չես Ջիմինին:
- Ախ, դու...
Հանկարծ Ջիմինի գլխում սկսվեց մտքերի տեղատարափը: Այսինքն, նշանակում է՝ Հոսոկը դե՞մ չէ... Հոսոկը... ի՞նչ է մտածում.
- Իսկ ես, ե՛ս, - հանկարծ ձեռքն է բարձրացնում Թեհյոնը, - ես արժանի՞ եմ Ջիմինին։
- Դու առանց էն էլ միշտ նրա հետ ես, - Նամջունը' նստելով խոտերին, - եթե չի վանել քեզ, ուրեմն արժանի ես։
- Յե՜, - ու մի ձեռքը գցում է ծիծաղող Ջիմինի ուսը։
Թեիլի Յունգիի կողմը հնչած <հը, չե՞ս խմում> արտահայտությունից հետո Յունգին հանձնվեց։ Չնայած ընկերները դեմ էին։
Սեհունը, ով Թեիլի հետ էր եկել, ավելի զուսպ էր, հեռախոսի մեջ։ Դա դասընկերները նույնպես գիտեին։ Միայն թե կրտսերներն էդքան էլ արդեն իրենց ազատ չէին զգում.
- Ջիմին-ա, - Ջիմինը, որ մինչ այդ ուշադիր լսում էր Թեհյոնին, թեքեց հայացքը դեպի իրեն կանչող Թեիլը, - չե՞ս փորձի, - թափահարելով շիշը։
Ջիմինը խուսափում է։ Առաջին հերթին շփվել սոնբեի հետ, երկրորդ հերթին... վախենում է շփվելու հետևանքներից.
- Ըմ... չէ, ես անչափահաս եմ։
- Դե վերջացրու, մենք էլ ենք անչափահաս, - քմծիծաղով, - էդ կանոնները վաղուց պահպանող չկա։ Որ փորձես, կտեսնես, որ լավն է, արի։
- Չի ուզում, մի ստիպիր, Թեիլ, - Նամջունը։
Դրությունը մի քիչ շիկացած էր։ Կոնֆլիկտի ցանկություն չկար։ Մի քիչ էլ հույս կար, որ Թեիլը կհասկանա։ Սակայն նրա դասընկերները, կարծես, նրա բնավորությունը շատ լավ գիտեն։
Թեիլը նայում է խիստ։ Սկզբում Նամջունին, հետո հերթով կրտսերներին։ Հոսոկը լարված է, մյուսները ձայն չեն հանում.
- Արի, - դիմելով Ջիմինին։ Ու դիմելով ոչ այնքան բարեհամբույր։ Ջիմինը ահնագստությունից թոթվում է ուսերը։ Յունգին հայացքը բարձրացնում է հեռախոսից ու նայում Թեիլին, հետո Ջիմինին, բայց ոչինչ չի ասում, - երբ սոնբեն կանչում է, - շարունակում է Թեիլը, - դոնսենը պիտի գա։
- Թեի՛լ, - Հոսոկը, - ի՞նչ...
- Լռի՛ր, իսկ դու արի՛։
Ջիմինը դողացող ոտքերով մոտենում է նրան ու նստիր հրահանգից հետո նստում նրա կողքին.
- Խմիր, - շիշը, իդեպ, Ջիմինի ձեռքերում նունպես դողում է։
- Չե՞ս կարծում, որ չափն անցնում ես, - Յունգիի չափավոր ձայնը շեղում է երկուսի ուշադրությունն էլ, - նա ասաց, որ չի ուզում։
- Նա ասաց, որ անչափահաս է։ Պետք է չէ՞ կոտրել էդ կարծրատիպը, - ձեռքը գցելով Յունգիի ուսին, - դե, - նայելով Ջիմինին։
Ջիմինը նայում է շշին ու հասկանում. դե մեծ բան չի։ Մի կումը ոչինչ չի անի։ Կարևորը կոնֆլիկտ չլինի։ Շշի շուրթը մոտենում է նրա շուրթերին, ու մինչ նա պատրաստ էր կումն անել, այն տեղ չի հասնում։ Յունգին կտրուկ վերցնում է ալկոհոլն ու թափում կողքին.
- Պարտադիր չի օգտվես նրանից, որ փոքրերը քեզնից վախենում են: Տանն էլ որ քեզ սենց տեսնեն, հաստատ չեն ուրախանա:
Կոնֆլիկտը չի շարունակվում, չնայած Թեիլը քթի տակ հայհոյում է ու սեղմում բռունցքները: Չնայած արյան մեջ ալկոհոլ կար.
- Անհետաքրքիր եք, - քմծիծաղով ու տեղից վեր կենալով:
Ասում են՝ մարդուն ճանաչելու համար բավական է առաջին տպավորությունը կազմել: Չնայած դա գալիս է մարդուց. ինչ ցույց կտաս, էն էլ կլինի քո մասին առաջին տպավորությունը, բայց Թեիլի մասին առաջին տպավորությունը բավականին բացասական էր: Ինչպես նաև կյանքի դասը, որը սովորեցին կրտսեր դպրոցականները:
Սեհունը գնում է նրա հետ: Ասում են՝ դասարանում էլ է լուռ: Ասում են՝ միշտ Թեիլի հետ է.
- Հիմարներ, - նրանց գնալուց հետո չի դիմանում Հոսոկը, - Սեհունն էլ փոխանակ մի բան ասի, միշտ լուռ: Ո՞նց ես, Ջիմին-ա:
Թույլ ժպիտ ու գլխի դրական շարժ: Սիրտն սկսում է հանգստանալ:
Գալիս է մեկ այլ գիտակցում.
Յունգի հյոնը փրկեց նրան:
Հետադարձի ճամփան բռնած երեխեքի մտքով էլ էդ տհաճ դեպքը չէր պտտվում: Թեհյոնն ինչ-որ բան էր ոգևորված պատմում երկու հյոներին: Ջիմինը քայլում էր երկու քայլ նրանցից հետ, իսկ Յունգին նրանց բոլորի հետևում էր... հեռախոսով էր խոսում:
Էնքան ցավոտ է... կիսել մեկին բոլորի հետ:
Էգոիզմ... Այսինքն... էդպես չէ: Կիսել մեկի հետ մի շարք հիշողություններ ու պահեր, որոնք նա կիսում է նաև այլ մարդկանց հետ:
Ու էնքան հետաքրքիր է... Բոլորը կենտրոնանու՞մ են արդյոք նույն հիշողությունների վրա, որ կիսել են իրենք, թե՞ նրանցից մեկի համար են դրանք կարևոր:
Յունգի հյոնը բավականին բարդ բնավորություն ունի, բայց ընկերների կողքին է, երբ պետք է:
Յունգի հյոնը բավականին բարդ բնավորություն ունի, բայց ընկերները նրա կողքին են, երբ պետք է:
Տղերքն ընկնում են առաջ: Ջիմինը նայում է հեռախոսազրույցը ավարտած հյոնի աչքերին, որովհետև նա է սովորեցրել՝ խոսելիս նայիր զրուցակցիդ աչքերին.
- Շնորհակալ եմ:
Շնորհակալ է որոշ դասերի համար: Թեկուզ ցավոտ պայմաններում սովորեցրած դասերի համար:
Ուղղակի... Ջիմինն էդպես էլ պիտանի դաս սովորեցնել նրան չկարողացավ... Յունգին չսիրեց էդ դասերը:
Յունգիի էմոցիաները մատնում են միայն աչքերը: Նա նայում է համեմատաբար խոշոր աչքերով... համեմատաբար ուշադիր հայացքով: Ջիմինի դեմքին չկա ոչ ժպիտ, ոչ թախիծ... ուղղակի հաստատակամ... շնորհակալ եմ:
Սա էն Ջիմինն է, որի մասին ասում են ընկերները. նայում է ուղիղ աչքերին, չի կմկմում, կծկված չի... նշանակում է... նա վախենում էր միայն Յունգիի՞ց: Համենայն դեպս, Յունգին էդպես է կարծում:
Ընկերները մի քանի մետր հեռանում են, թեկուզ կորուստը նկատում են, բայց ոչինչ չեն անում: Թողնում են... հաշտվե՞լ, երևի.
- Ես գիտեմ, - հիմա ոտքերին է նայում, ու Յունգիի մտքում սկսվում է՝ օ, սա իմ իմացած Ջիմինն է միտքը, բայց... շուտ էր: Ջիմինն էլի բարձրացնում է հայացքը, - որ վստահ չեմ, համարձակ չեմ ու չեմ կարողանում պատասխան տալ, երբ ինչ-որ բան դուր(ը)ս չի գալիս: Բայց, կարծում եմ, հասկանալի է, որ սոնբեին դժվար կարողանայի ինչ-որ բան ասել: Իվերջո, սոնբեներին միշտ էլ դուր է գալիս, երբ դոնսենները ենթարկվում են նրանց, - քմծիծաղով, - գիտեմ, որ քեզ էլ դրա համար դուր չեմ գալիս: Չնայած դրան, օգնեցիր: Դրա համար շնորհակալ եմ:
Ժպիտն ընդհանրապես երջանիկ չէր: Ոչ էլ թախծոտ: Շարքային արհեստական ժպիտ էր: Որովհետև Ջիմինի մտքերում կար համոզմունք, որ, միևնույնն է, Յունգի հյոնը իր խոստովանությունը չի ընդունի:
Իսկ վերջում, երբ հասկանում է, որ մի ամբողջ երկար-բարակ բացատրություն է արտասանել, համ թեթևանում է, համ էլ... արդեն անհարմարություն զգում.
- Ես... գնամ, - մատնացույց անելով տղերքին:
Ու քայլ անել չի ստացվում, որովհետև.
- Հեյ, - թույլ ձայն, ու առաջին անգամ Յունգին է ինքն իրեն ստիպում նայել դիմացինի աչքերի մեջ: Անհարմար էր: Տղերքի մեջ էսպիսի անհարմար խոսակցությունները կարելի է արգելել, Յունգին դրանց սիրահար չի, - ես քեզ չեմ ատում, - Ու կոկորդն է մաքրում, - ով էլ լիներ քո փոխարեն, կենթարկվեր սոնբեին: Էնպես որ... անցանք:
Անհարմար խոսակցությունները արգելել չի կարելի: Դրանք կան իրար լավ հասկանալու համար... դրանք կան ուղղակի իրար հասկանալու համար:
Վեճերը երբեք ոչնչի չեն բերում: Ոչ մի դրական արդյունքի:
Անհարմար խոսակցությունները կան... մարդկային հարաբերություններում հույս արթնացնելու համար:
* Երկու անիվների պտույտն ապահովող ցեպի մասին ա խոսքը:Դ Ուզում էի ցեպ գրեմ, զսպեցի ինձ:Դ
** Ձևափոխություն
