11 страница29 апреля 2026, 00:26

Աշխարհը փու՞լ կգա

Այդ օրը մի տղա սիրո խոստովանություն էր արել մի աղջկա...

Ասում են՝ դպրոցական տարիների ամենահիշարժան պահերից մեկը կարող է լինել հենց դա, դա ավելի հիշարժան է դառնում, երբ կանչում են դպրոցի ետև:

Դա հիշարժան էր Ջեհյոնի համար, որովհետև...

Միյոնի այտերը վարդագույն-վարդագույն էին, աչքերը՝ զարմացած, իսկ շուրթերից թռչող բառերն առաջին անգամ չշաղկապված: Ջեհյոնը հասկանում էր, որ մեղավորն ինքն է...

Բայց մեղավո՞ր է արդյոք Միյոնի փախուստի համար:

Ջեհյոնը, փոխանակ կիսվելու ինչ-որ մոտիկ անձնավորության հետ, կիսվում է Ջիմինի հետ: Նա, ասես, պարզել է, որ Ջիմինը կհասկանա: Պարզել է այն շաբաթօրյակից հետո*.

- Բայց նա բացասական պատասխան չտվեց, չէ՞:

Ջեհյոնը նայում է Ջիմինի դեմքին այնպես, ասես հիմարագույն պատասխան է լսել... Համենայն դեպս, նա կարծում է, որ դա հիմար պատասխան էր:

Բակում, այս ու այն կողմ քայլող աշակերտները երբեմն նրանց կողմն են նայում: Որոշները գիտեն՝ ինչ է կատարվել: Որոշները նայել էին պատուհանից.

- Գիտե՞ս' քանի հոգի է պատուհանից դուրս նայել էդ ժամանակ, - Ջեհյոնի հոնքերը դեռ կիտած են, նա նայում է դեպի առաջ՝ արմունկները դրած ծնկներին։ Ջիմինը բացատրում է հասկանալի ու շատ հանգիստ։ Երբեմն էլ փոքրիկ ժպիտով, - Միյոնն առանց էն էլ փակ մարդ է։ Ավելորդ ուշադրությունը կարող էր նրան լարել։ Մանավանդ, եթե իր կյանքում էսպիսի դեպք առաջին անգամ է լինում, պատկերացրու նրա վիճակը։

Մի պահ լռություն է տիրում, Ջեհյոնը մարսում է դասընկերոջ բոլոր բառերը, հետո, երևի հասկանում։ Ու հոգոցը զսպել չի կարողանում.

- Բա ի՞նչ անեմ հիմա։

- Հանրային ոչինչ մի արա։ Ըմ, - մտածելով, - կարող ես մոտենալ, առանձին կրկին խոսելու խնդրանքով։ Բայց էսօրը դեռ թող։ Նա էլ, երևի, մտածելու լիքը բան կունենա։ Վաղը կամ մյուս օր։ Ուղեկցիր տուն։ Տենց խոսեք։ Հետո ամեն ինչ, կարծում եմ, տեղը կընկնի։ 

- Բա որ մերժի։

- Որ մերժի, - նայելով բակում այս ու այն կողմ քայլող աշակերտների շարժին, - որ մերժի... աշխարհը փու՞լ կգա։

Իսկ մտքերում՝ Յունգին ինձ մերժում է ամեն անգամ միայն վերաբերմունքով: Կյանքը ծաղկազարդ չի, բայց աշխարհն էլ փուլ չի եկել:

Ընդամենն անթույլատրելի ու անպատասխան սեր է, ոչինչ չի եղել:

- Հա, փուլ կգա: 

Ջիմինը նայում է նրա աչքերի մեջ՝ տխրությունը պարզ նկատելով, ու ժպտում շատ թույլ՝ վեր կենալով. զանգը հնչելու ժամանակն է.

- Նորը կկառուցես:

***

- Ես նրան դրական պատասխան եմ տվել:

Հոսոկի՝ դեպի օղակը նետած գնդակը այդպես էլ մնում է օղակի վերևում՝ տախտակին կպած... չի իջնում: Հոսոկի բերանը բաց է մնում, Նամջունը ժպտում է՝ ուրախ ընկերոջ համար, ու ձեռքը գցում նրա ուսը.

- Ասենք շնորհավո՜ր: Վաղուց պիտի:

Յունգին կիտում է հոնքերը.

- Այսինքն...

- Չէ, լուրջ, չէի՞ր նկատել նրա հետաքրքրվածությունը քո նկատմամբ, - զարմանքով, - ինձ թվում էր՝ դու էլ նրանով ես հետաքրքրված:

- Չէ, լուրջ, - Հոսոկը, դեռ զարմացած է, - Ջիսու՞ն: Ջիսուն սիրո խոստովանություն է արե՞լ: Ինձ թվում էր՝ աշխարհը փուլ կգա, բայց նա էդպիսի բան երբեք չի անի: Առհասարակ, - ձեռքի ժեստերն անպակաս, - ոչ մեկի նկատմամբ:

- Ինչի՞, - վերցնելով երկրորդ գնդակը՝ Յունգին:

- Հյոն, եղբոր պես, տաս մատիս պես եմ նրան ճանաչում. Հարևան, նույն մանկապարտեզը, նույն միջնակարգ դպրոցը, նույն դասարան ամեն տարի, - մատների վրա հաշվելով, - ամեն անգամ նենց է թարս նայում, ասես ամեն կյանքում թշնամի ենք եղել: Բայց, գրողը տանի, ես նրա մի մազին կպած անգամ չկամ:

- Էդ դու, - Նամջունը, - հիմա խոսքը Յունգիի մասին է: 

Հոսոկը ձեռքերը ծալում է կրծքավանդակին ու ինչ-որ բան պտտում մտքերում: Յունգիին դա կասկածելի է թվում.

- Հոբա**, - Հոսոկը նայում է՝ հոնքերը կիտած, - եթե ինչ-որ բան կա, որ գիտես, որ կխանգարի, ասա:

Հոսոկը մի քիչ էլ է լռում ու գլուխը թափ տալիս՝ ցրելով անիմաստ մտքերը: Նա Յունգիին երջանկություն է ցանկանում: Իմանալով ամեն բան, ինչ կատարվում է ավագ ընկերոջ հետ, հա... նա հյոնին երջանկություն է ցանկանում.

- Հեչ, ոչինչ էլ չկա, - ժպիտով, - իմ հակակրանքը նրա նկատմամբ քեզ չփոխանցեմ, - ծիծաղով, - շնորհավո՜ր: 

- Ու՞մ նկատմամբ:

Թեհյոնը մենակ չէր հենված փոքրիկ մարզադաշտի փայտե ցանկապատին... Ջիմինն էլ էր:

Հոսոկը ոչինչ չի խոսում: Հետևում է միայն... նրան պարզապես հետաքրքիր էր.

- Ջիսուի, - Նամջունն է նրա փոխարեն պատասխանում:

- Ինչի՞, - Ջիմինը, ձեռքերը հենելով ցանկապատին, ծնոտն էլ դնելով ձեռքերի վրա, - կարծում եմ՝ նա լավն է: 

- Տես, - էլի Նամջունը՝ Հոսոկին: Հոսոկը հետաքրքրությամբ նայում է հանգիստ Ջիմինին, - մենակ դու ես էդ կարծիքին, - իսկ հետո անցնում է կրտսեր ընկերներին, - Յունգին դրական պատասխան է տվել Ջիսուի խոստովանությանը:

Ու մի պահ բոլոր ձայները վերանում են: Միայն Յունգիի հարվածի արդյունքում մյուս գնդակը օղակի վրայից ցած է ընկնում: Երկու հոգի... ավելի ճիշտ մեկը ապշած նայում է նրա կողմը: Երբ մյուսը էդպես էլ հայացքը չփոխեց: Նայում էր այնպես, ասես գիտեր, որ էդպես էլ լինելու է. հանգիստ... բայց ժպիտը ձգված էր: Ու դա նկատում են ոչ բոլորը.

- Չէ լուրջ, - Թեհյոնը չի դիմանում: Աչքերը դեռ խոշոր-խոշոր էին:

- Կարա՞մ իմանամ՝ ինչի եք բոլորդ էդ ռեակցիան տալիս, - Յունգին՝ գնդակը հարվածելով գետնին ու նստելով դրա վրա, - Նենց տպավորություն է, ոնցոր ոչ մեկի հետ իրավունք չունեմ հանդիպելու:

- Դե... չէ, - Թեհյոնը տեղափոխեց հայացքը, - ես... ուղղակի... էդ նկատի չունեի, - աչքի պոզով նայելով Ջիմինին, ով ձգվեց, ուղղվեց:

Ու ժպտաց.

- Նա ուղղակի շնորհավորում է... ես էլ եմ... շնորհավորում, - ու նայում է զարմացած Թեհյոնին, ով ուշքի է գալիս ու նույնպես շնորհավորում:

Իսկ ի՞նչ պիտի աներ: 

Պարզ, հասարակ ոչինչ:

Չէր էլ կարող որևէ բան անել: 

Յունգին մերժեց նրան նաև գործողություններով.

- Գնա՞նք, - Ջիմինը՝ Թեհյոնին: 

Ջիմինի աչքերի թախիծը նշմարվում էր: Բայց դա նկատելու համար անհրաժեշտ է նախ իմանալ դրա պատճառը: Թեհյոնը դա շատ լավ գիտի: Ինչպես գիտի նաև, որ ինքը նույնպես որևէ բան անել չի կարող: 

Միայն հարցնել՝ ո՞նց ես, ստանալ ուսերի թոթվանք:

Ջիմինն էսօր չի վարում դեղին հեծանիվը:

Պայծառ արևի շողերի տակ, այն, այսօր, չի փայլում.

- Ինչ-որ բան է եղել, չէ՞, - նկատում է Հոսոկը' Ջիմինի գնալուց հետո։

Յունգին նրան է նետում գնդակը' խաղը շարունակելու կոչ անելով.

- Ո՞վ իմանա, - ուսերն է թոթվում, - Ջիմինը միշտ էլ ոնցոր թրջված լինի։

- Չե՞ս կարծում, որ կոպիտ ես մի քիչ նրա նկատմամբ։

Նամջունը գնդակն է թակում ու նետում դեպի օղակը։ Այն չի հասնում նշանակետին։ Յունգին չի զայրանում. լավ գիտի բոլորի ընդունակությունն էլ։ Նա հոգոց է հանում.

- Լավ, - նստելով գնդակին, - եկեք խոսենք դրա մասին, - Հոսոկը ձեռքերն է կրկին ծալում կրծքին, մինչ Նամջունը դրանք գրպաններում է դնում։ Նայում են իրար, ապա ընկերոջը, - նա ինձ... նյարդայնացնում է, - բառը գտնելով, - Նենց տպավորություն է' փչես, կցնդի։ Ու էդ իր կեցվածքը. կծկված, միշտ ոտքերին է նայում, կմկմում։ Խոսելիս աչքերիդ չի նայում։ Ջիմինի նկատմամբ հակակրանքի պատճառներն ավելի շատ են, քան Ջիսուի։

Բոլորը մի պահ լռում են։ Նամջունն ու Հոսոկը նայում են իրար, հասկանալով, որ լրիվ տարբեր պատկերացումներ ունեն Ջիմինի մասին.

- Չգիտեմ, - Հոսոկը, - երևի մենակ քո հե՞տ է տենց։ Հաշվի առնելով վերաբերմունքդ նրա նկատմամբ։ Որովհետև ինձ հետ շփվելիս նա միշտ... - բառեր է փնտրում, - սովորական է, - ուսերը թոթվելով, - աչքերի մեջ էլ է նայում, չի էլ կմկմում։

- Նույնից, - Նամջունը' մի ձեռքը բարձրացնելով, - հուսամ' էդքանը նրան չես ասել, որովհետև իրոք նրբանկատ է։

- Չէի կարող գոնե խորհուրդ չտալ թեթև տանելու, - վեր է կենում։ - Այսինքն ի՞նչ, բոլորդ նրա հետ շատ լավ եք, մենակ ես նրան վախեցնում եմ երևի, հա՞։

- Չես վախեցնում, հավատա, - Նամջունը' հոգոցով, - ուղղակի մի քիչ կոպիտ ես։ Հաստատ ոչ մեկս քո հետ էդքան նրբանկատ չենք, ինչքան ինքը։

- Համ էլ ի՞նչ է նշանակում' թեթև տանելու խորհուրդ եմ տվել։

- Էն է նշանակում, որ եթե խաղում ենք, խաղանք, էս զրույցն արդեն ինձ զայրացնում է։

Գնդակն ընկնում է օղակը, իսկ տղերքը կարծում են, որ որևէ բան չի փոխվի. ոչ Յունգիի վերաբերմունքը Ջիմինի նկատմամբ, ոչ էլ հակառակը։

***

Թեհյոնը Ջիմինին է տալիս գազավորված ըմպելիքն ու նստում նրա կողքին՝ գետի ափին: Թեհյոնը հաճախ չի էստեղ լինում: Կարելի է ասել՝ շատ հազվադեպ, իսկ էսօր եկել են առանց պայմանավորվելու. ուղղակի ոտքերն են բերել: Ջիմինի ոտքերը, իսկ Թեհյոնը հետևել է դրանց.

- Ո՞նց ես:

Ջիմինը ուսերն է թոթվում՝ բացելով ըմպելիքը ու երկար նայելով դրան: Կում դեռ չի անում.

- Լավ, ի՞նչ է եղել որ:

Թեհյոնը հեշտությամբ կարող է տարբերել նրա ժպիտների գույները: Էս ժպիտը կապույտ էր.

- Եթե նա երջանիկ է... կարևորը դա՞ չի:

- Բա քո՞ երջանկությունը:

- Իսկ ի՞նչ կարող եմ անել, - վերջապես մի կում է անում՝ երևի էմոցիաներին դուրս թռչել թույլ չտալու համար, - ես դրա իրավունքը չունեմ: Ջիսուն աղջիկ է, Ջիսուն սիրուն ժպիտ ունի, Յունգիի ճաշակով է: Եթե ես նրան խոստովանեի, նա, երևի, մի լավ կհարվածեր, որ ուղեղս տեղն ընկնի, - քմծիծաղով: 

Իսկ հետո լռում են: Գետը շարունակում է հոսել ու իր հետ տանել սրտի խորքի անձնական գաղտնիքները.

- Մինչև հիմա չեմ հավատում: Յունգին ինչ-որ մեկին դրական պատասխան է տվել, - ու էլի մտածմունքների մեջ է ընկնում, - տեսնես՝ Ջիսուն ինչպե՞ս է խոստովանել:

Ջիմինը հիշում է կոկիկ, ոչ շատ աչքի ընկնող իր սիրային բնույթով նամակն ու մտածում, որ, երևի էնտեղ գեղեցիկ ձեռագրով գեղեցիկ տողեր են գրված եղել:

Տեսնես նա իսկապե՞ս դու է գալիս Յունգիին.

- Պատկերացնու՞մ ես, - Ջիմինը: Թեհյոնը իր ուշադրությունն արագ ուղղում է դեպի նա, - ես էլ չգիտեմ... չնայած նամակը Յունգիին ես եմ փոխանցել: 

Թեհյոնը երկա՜ր լռում է՝ մարսելով տեղեկությունը: Գլխում հազար ու մի հարց է պտտվում. ի՞նչ, ո՞նց, նա՞ է ասել, ինչու՞ ես համաձայնվել... վերջիվերջո, գժվե՞լ ես... բա դու՞...

Բայց միանգամից խոշոր աչքերի զարմանքը վերածվում է քնքշանքի, մի քիչ էլ խղճահարության, երբ... սիրտը, իվերջո, ճեղքվում է.

- Գրողը տանի...

Ջիմինը թևքով սրբում է աչքերն, իսկ մատները սեղմում են հյութի մետաղյա տարան...

- Նա ինձ դուր է գալիս...

***

Դպրոցի առջև վաղ առավոտյան հավաքված աշակերտները մեկը մյուսի հետևից լցնում էին ավտոբուսը: Միյոնը, որպես դասարանի ավագ, ավտոբուս է բարձրանում վերջում՝ հաշվելու համար բոլորին...

- Ո՞վ չկա, - մեկը բացակա էր: 

Տղերքից մեկը նկատում է, որ դա Ջեհյոնն է, ու հայտնում: Միյոնը խառնվում է իրար.

- Կարո՞ղ ես...

Զանգել... բայց խոսքը կիսատ է մնում: Ջեհյոնը շնչակտուր բարձրանում է ավտոբուս.

- Հասա:

Թեթև ժպտում է ավագին ու նստում ազատ տեղ: Բոլորը քչփչում են:

Ասում են՝ յուրաքանչյուր նորություն իր նորը սպառելու ժամկետ ունի: Երևի նրանց մասին խոսակցություններն ավարտելու համար ևս մի շաբաթ է պետք: 

Անհարմար է:

Ջիմինն ու Թեհյոնը նայում են իրար ու ժպտում. Միյոնն ու Ջեհյոնը հանդիպում են: Ջեհյոնը... Ջեհյոնն ուներ ճիշտ տակտիկա ու համբերատար բնավորություն. Մի քիչ էլ Ջիմինն էր օգնել իր խորհուրդներով։

Նույն օրը, գիշերը, համացանցում երկու նկար հայտնվեց. Ջեհյոնը' ինչ-որ մեկի ձեռքը բռնած (բայց միայն ձեռքերն էին երևում), ու Ջիմինն ու Թեհյոնը' մեջքով կանգնած տեսախցիկին, դեմքով դեպի ակեանարիումի ապակին, որից այն կողմ տարածվում էր ջրային կյանքը։ Մարդն այնքան մեծ հանճար է, նրանք մտածում էին, որովհետև հնարավորություն է տվել հայտնվելու էս աշխարհում։

Համացանցում նկար էր հայտնվել' Մենք տարբեր ենք, բայց նույն բանի մասին*** գրությամբ։

Թեհյոնը, երևի, նրան ավելի շատ է պետք։ Էգոիզմ է, հա, բայց առանց Թեհյոնի, երևի, ամեն բան ավելի ծանր կլիներ։

Նա լավ ընկեր է, Ջիմինն ուզում է նրան նույնպես բաց չթողնել։

Էգոիզմ է, հա...

Բայց բոլորն են էգոիստ...

* Վաղ, թե ուշ բոլորն էլ վերադառնում են տուն գլխում էր շաբաթօրյակի հատվածը:

** Մեր Հոսոկի մականուններից մեկը</3

*** Հեղինակին չգիտեմ, փինթերեսթից եմ գտել, նկարի գրվածքն է)

Տելեգրամյան ալիքիս լինկը - ամուլետ անվանումով
https://t.me/+RYFJW6UINRBhODky

11 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!