10 страница29 апреля 2026, 00:26

Տղաները տղաներին սիրային նամակներ չեն փոխանցում

Ջիմինն ինչքան ուզում է երբեմն իր ու Յունգիի ճամփաները խաչվեն, երբեմն էլ չի ուզում: Հատկապես երբ առիթներն ուրիշներն են ստեղծում:

Ջիսուի խնդրանքը մերժել չի լինի: Նա շատ պայծառ է ժպտում: Թեկուզ և խնդրանքն ինքնին ցավեցնում է Ջիմինին: Ցավեցնում ավելի շատ այն հանգամանքից, որ նրան հակադրվել չէր կարող, չէր կարող մերժել... չէին հասկանա: 

Տղաները տղաներին սիրային նամակներ չեն փոխանցում:

Ջիմինը տեսնում է Յունգիին դասարանցիներից մեկի հետ նստած ծառի տակ դրված նստարանին ու մոտենում է.

- Չէ, լրիվ լուրջ բան եմ ասում, էդ կույր ժամադրություններից* կարելի է ձեռք քաշել...

- Բարև ձեզ, - ու խոնարհվում է, որովհետև, վերջիվերջո, հյոնը միայն հյոն չի, սոնբե** է, ու նրա հետ ուրիշ սոնբե կա:

- Բարև՞, - մինչև նրա դասընկերը նայում է, որի անունը Ջիմինը չի հիշում, Յունգին մի վայրկյանով հայացքը բարձրացնում է Ջիմինից ու էլի կախում հեռախոսին, - այգու, - տղան ոտքի է կանգնում, - տիկին Փաքի դասարանում, աչքիս, բոլորն են սիրունիկ, աղջիկ, թե տղա, - ծիծաղով, - անունդ ի՞նչ է, - ձեռքը ուսին գցելով, - Ջիմինը չի կարող հակաճառել, մենակ մի քիչ սեղմվում է ու անհարմար ժպիտ ստիպում ցուցադրել:

- Ջի... Ջիմին, Փաք Ջիմին, - Յունգին սեղմում է հեռախոսն անջատելու սեղմակին ու էկրանը հանգչում է: 

- Չգնա՞նք կույր ժամադրության:

- Բա ասում էիր թարգում ես, - հեռախոսը դեռ ձեռքին պտտելով:

- Ասում էի՝ կարելի է: Հլա Ջիմինիի դնչիկին նայիր, - սեղմելով այտերը։ Ջիմինը մի քիչ շատ է անհանգստանում: Մի քիչ էլ պանիկա կա: Մի քիչ էլ խփել է ուզում, մի քիչ էլ հրում է արմունկով, բայց սոնբեն, ասես, չի նկատում, - եթե նրան հետս տանեմ, հաստատ աղջիկները դեպի մեղրը թռչող մեղուների պես կգան:

- Մեղուները թռչում են ծաղկի վրա, - վեր է կենում, - բաց թող, չես տեսնու՞մ, - գլխով Ջիմինին ցույց տալով, - անհարմար է զգում:

- Այգու՜, նրբիկ, - ծիծաղով, մազերն է խառնում:

- Ինչի՞ ես եկել, - արհամարհական: Ու Ջիմինը հասկանում է, որ էսքան ժամանակ բարևից ու անունից բացի ոչինչ չի ասել, - եթե կարևոր բան չկա, գնա դասարան:

Թվում է՝ ի՞նչ կա որ, էլի չի ցանկանում խոսել:

Մի քիչ էլ թվում է, որ պաշտպանում է դասընկերոջից: Ու էդ միտքը Ջիմինին դուր չի գալիս, որովհետև Յունգին իր համար մնում է անկանխատեսելի, հարցականներով լցված մի մեծ պարկ.

- Կա կարևոր բան: Կարո՞ղ ենք առանձին խոսել, - աղջիկները չեն սիրում, երբ իրենց անձնական հարցերը բարձրաձայնվում ու քննարկման առարկա են դառնում տղաների մոտ... հատկապես նմանատիպ անձնական հարցերը: 

- Էդ ի՞նչ կարևոր բան է, որ առանձին ես ասելու, - մյուս սոնբեն, - կարո՞ղ է՝ սեր ես խոստովանելու, - ու սոնբեի առջև պարզ բացվում են ջիմինական վարդագունած այտերն ու տագնապով լի աչքերը:

- Իհարկե չէ՛:

- Հիմարություններ դուրս մի տուր, - Յունգին, - դու էլ արի: 

Ու պարզապես գնում է, իսկ Ջիմինը ստիպված է ևս մեկ անգամ խոնարհվել սոնբեին ու հեռանալ հյոնի հետևից: Նա պարզ զգում է, որ այտերի բարդագույնը դեռ չի վերացել, իսկ Յունգիի դասընկերոջ խոսքերը մտքից չեն գնում: Հա, բա չէ, սիրո խոստովանություն է անում:

Ուղղակի ինքը չէ:

Իսկ եթե ինքն աներ... Յունգին նրան կհարվածե՞ր: Կատակի՞ կվերածեր: Երևի կարհամարհեր իր պես, ինչպես միշտ.

- Ասա, - Ջիմինը նայում է նրա աչքերի տակ տարածվող համաստեղությանն ու մտքերում դրոշմում. Ջիսուն կարող է նրան սովորեցնել սիրել դրանք:

Ձեռքը տանում է տաբատի հետևի գրպանին ու հանում փոքրիկ ծրարը: Բավականին խնամքով պահված ծրարը, թեկուզ և երկու օր է անցել դա ստանալուց: Նայում է դրան ու արագ առաջ՝ դեպի Յունգին պարզում: Յունգին նայում է մի քիչ ապշած, բայց Ջիմինը թույլ չի տալիս թյուրիմացությանը զարգանալ.

- Խնդրել են՝ փոխանցեմ քեզ, - թեկուզ սեփական սիրտն է զարկում, ասես երկարատև վազքից հետո: Իսկ մտքերում՝ հանգստացիր, դու չես նամակի հեղինակը: 

- Ո՞վ է, - վերցնելով այն: Մի պահ էլ դիպչելով Ջիմինի մատին: Ջիմինը ձեռքերն է տանում մեջքի ետև:

- Կարդաս՝ կիմանաս: Էսքան բան:

Ու քայլ է անում, որ հեռանա, բայց Յունգին ևս մեկ անգամ ծրարին է նայում, իսկ հետո՝ Ջիմինին. 

- Եթե, - Ջիմինը կանգ է առնում ու նայում նրա աչքերին: Էս անգամ Յունգին մի պահ հապաղում է: Արտասովոր է դա, - եթե սա քո ձեռքի գործն է... կատակ նկատի ունեմ, - հստակեցնում է, - ինձնից չնեղանաս:

Վիրավորական է.

- Հյոն, - ու Յունգին նայում է նրա տխուր, ձգված ժպիտին: Դա շատ պարզ է երևում, - Մի անհանգստացի: Ես կատակ անելու արվեստին էլ չեմ տիրապետում: 

***

Ջիմինի մայրն ու տատը թխվածք են պատրաստել. Գնալու են Չոնինենց ընտանիքին հյուր, հրավիրված են: Չոնինի մայրն է հրավիրել կանանց, Ջիմինին էլ, որովհետև դե Չոնինի հետ կշփվի:

Ջիմինն առաջինը մոտենում է պատուհանի մոտ նստած Չվե պապիկին, ով, սակայն, պատուհանից դուրս չի նայում, այլ նայում է...

Ջիմինը ճիշտ էր, նրանք ունեն ընտանեկան նկար: Էնտեղ Չվե պապիկն է, նրա կինը, հասուն երեխաները... հին նկար է, թոռները էդտեղ չկան: Թոռների հետ չեն հասցրել ընդհանուր նկար անել, որովհետև երեխաները շուտ են մեկնել մեծ քաղաքներ: Ջիմինը նայում է Չվե պապիկին, մի պահ պապիկի շուրթերին ժպիտ է սահում: Ջերմ ժպիտ, ու դա ջերմացնում է Ջիմինին: Իսկ ավելի է ջերմացնում մի քանի օրիգամիների վրա բացվող պատկերը. դրանք դրված են փոքրիկ անկյունային դարակին: Տարբեր գույների: Ու դա շատ գեղեցիկ է.

- Ջիմին-ա, - Չոնինի ձայնը շատ զիլ է հնչում, ականջի տակ, ու նա մի պահ վեր է թռչում, - ի՞նչ կա, - կանգնելով կողքին:

- Բան չէ, - ուսերը թոթվելով:

Թեթև նաև Մինջին է բարևում ու անհետանում իր սենյակ: Իսկ Չոնինը, մինչ կանայք նրանց էլ կառաջարկեն նստել իրենց հետ, առաջկտրուկ է անում.

- Գնա՞նք սենյակ, թե՞ կուզես մնալ թեյախմությանը:

- Ըմ, - հայացքը թեքելով պապիկին, - պապիկին բարևեմ ու գնանք սենյակ:

Չոնինը մի պահ լռում է, երևի մտքերում պտտում է՝ Ջիմինը լավն է, իսկ Չվե պապիկի թոռ Չոնինը՝ չէ: Բայց միայն իհարկե է բարձրաձայնում:

Չվե պապիկը... հետաքրքիր է, երբեմն ճանաչում է Ջիմինին. Այգու՜, Ջիմին-ա: Պապիկն առաջ է գալիս, ուզում է կանգնել տեղից, ժպտում է, բայց Ջիմինը նստեցնում է նրան ու կքանստում նրա առջև: Չվե պապիկը ժպտում է այնպես, ինչպես... Չոնինը կարծում է, որ նրան պապիկն էդպես չի ժպտում: Ինչ հետաքրքիր է: Երևի նա չպիտի էլ նեղանա դրա համար.

- Չոնին-ա, արի, - բայց պապիկը նրան էլ է հիմա ճանաչում, իսկ իր հայացքի զարմանքը մատնվում է: Մոտենում է, կանգ առնում նրա կողքին՝ առանց բառ արտասանելու, կրկնում մի բան, որ ամեն օր է կրկնում, - տեսնու՞մ ես այն օրիգամիները, դրանցից մի քանիսը Ջիմինի քույրիկն է նվիրել: Լավ են, չէ՞, ստացվել: Դրանք շատ նման են քո պատրաստածին, հիշու՞մ ես, - Ջիմինի համար դա զարմանալի չէ, Ջիմինը հասկանում է, որ կարոտում է երբեմն նրա հիշողությունների մասին պատմությունները: Իսկ հետո Չվե պապիկը վեր է կենում ու... դարակից հանում է էդ օրիգամին: Կարապը այնքան էլ չէր լավ ստացվել ութամյա երեխայի ձեռքերով, բայց այն պահված էր խնամքով: Ու դա ստիպում է Չոնինին ավելի ապշել, մի քիչ էլ հուզվե՞լ երևի, բայց ցույց չտալ: Չվե պապիկի ժպիտն էլ, որն ուղղված էր իրեն, ջերմացնում է, - երևի սա էլ նրանց կողքին դնեմ, ի՞նչ կասես:

Չէ, Չվե պապիկը ժպտում է իր թոռանն այնպես, ինչպես ժպտում է Ջիմինին: Ջիմինը նայում է նրանց ու հասկանում, թե ինչքան կարևոր է պահը: Իսկ Չոնինի նախօրոք չմտածված, սրտից բխող քայլը զարմացնում է միաժամանակ երկուսին էլ. Թոռը գրկում է պապին, ու բոլոր տագնապներն ասես անհետանում են:

Ջիմինը զսպում է արցունքները.

- Այգու՜, ի՞նչ եղավ, - գլխի շարժումն էր միայն ոչ ասում, բայց ինքը հուզված էր: Ինքն էլ չի հասկանում, թե ինչի, - կներես պապիկիդ, լա՞վ, եթե մոռանամ:

Ինքն իր ախտանիշը լավ գիտեր: Երբեմն էլի մոռանում էր, երբեմն սենց պարզ հիշում: Չոնինն ինքն է ուզում ներողություն խնդրել, բայց չի ստացվում: Միայն հետո է Ջիմինին խոստովանում իր սենյակում.

- Ինձնից շատ բան կախված չէր, - պառկած է իր համար առանձնացված անկողնուն, իսկ Ջիմինը գետնին է նստած, ոտքերը խաչած, իմիջիայլոց նայում է Չոնինի մանգաներից մեկին, - բայց ինչ եկել ենք, մեկ մեկ փոշմանում եմ, որ էստեղ չենք անցկացրել բոլոր տարիները: Ինձ թվում էր, - թեքվում է դեպի Ջիմինն, ով նայում է հետաքրքրությամբ, - որ նա միայն քեզ է սիրում, - Ջիմինը կիտում է հոնքերը, - գիտեմ, էդպես մի նայիր, գիտեմ, որ սխալ եմ, - հետո էլի լռում են:

Իրականում, եթե էգոիստական չի հնչի, Ջիմինը կուզեր տուն գնալ, կամ նստել Չվե պապիկի կողքին: Նրանք Չոնինի հետ ընկերներ չեն, իսկ եթե ավելի էգոիստաբար՝ մոտ ընկերներ լինել Ջիմինը չի ցանկանում: Նրան մեկն էլ է հերիք.

- Բայց պարզ է, որ ինձ դպրոցում էլ չեն հավանում, չէ՞, - քմծիծաղով:

- Մենք Սեուլից այլ տեղափոխվածներ գրեթե չենք ունեցել, հազվադեպներից մեկը դուք եք: Նրանք չգիտեն ինչպես շփվել, մտածում են, որ տարբեր եք: Շատ չեն սիրում սեուլցիներին, երևի որովհետև որոշ հնարավորություններ բացակայում են մեր մոտ: Ընդամենը պիտի ցույց տաս, որ նրանց պես աշակերտ ես, հավասար նրանց:

- Բայց էդ ե՞րբ եմ ցույց տվել, որ տարբեր եմ, - քմծիծաղով:

- Հավատա, դա պարզ երևում է, - ժպիտով, - իհարկե դա քո մեղքը չի: Բոլորիս էլ ձևավորում է միջավայրը: Մի քիչ էլ նրանք պիտի հասկանան:

- Ով-ով, բայց Թեհյոնը հաստատ հետս յոլա չի գնա, - նմանատիպ քմծիծաղով:

Ջիմինը փակեց մանգան.

- Նա... կգնա: Թեհյոնը բարդ մարդ չի: Ուղղակի... շատ է նվիրված ընկերության մեջ ու անհանգստանում է:

- Բան չեմ ասում, - դեպի առաստաղը նայելով, - իսկ դու, տպավորություն է, բոլորի հետ լավ լեզու ես գտնում, բոլորի հետ շատ լավ ես:

- Էդ էլ էդքան ճշմարիտ չի, - դառը քմծիծաղով: Աչքերի առջև հայտնվում է Յունգին ու էս վերջերս հաճախակի դարձած կծողական շփումը: Նրանք ընդհանրապես յոլա չեն գնում: Նրանք իրար հետ յոլա գնալու արվեստին էլ չեն տիրապետում: Բայց դրա մասին Չոնինը պարտադիր չի իմանա:

- Չէ, ինչի՞: Մարդուց որ դրական աուռա է բխում, շատերն են ձգվում դեպի նա: Անգամ ավագների հետ ես, չէ՞, լավ շփվում: Մինջիենց դասարանից էլ կան ընկերներիդ մեջ, - մի պահ հոնքերն է կիտում՝ հիշելու համար, - ի՞նչ էր: Մին... Մին ի՞նչ:

- Յունգի՞, - սիրտը արագ է բաբախում: Տեսնես ինչու՞ հանկարծ հիշեց:

- Հա, ճիշտ է: Նրա հետ էլ ես չէ՞ ընկերություն անում: Բայց նա՞ չէր աչքիդ հարվածել:

- Նա ոչ մի բան էլ չէր արել, - զայրույթով, - արդեն հոգնել եմ կրկնելուց: Ու մենք ընկերներ չենք: Չենք էլ լինի: 

- Լավ, լավ, - զարմանքով: Ջիմինն էլի վերցնում է մանգան՝ երազելով տանը հայտնվելու մասին, - հեյ, - իջնելով անկողնուց ու նստելով ուղիղ Ջիմինի առջև՝ հատակին, - լավ դե, ի՞նչ պատահեց, - մազերը խառնելով:

Պատահել է ուղղակի Մին Յունգի: 

Դուռը թակում են ու առանց այլ զգուշացման ներս է մտնում Մինջին՝ սկուտեղը ձեռքին.

- Մաման է ուղարկել: Կարո՞ղ է գիտեք էստեղ մատուցող եմ: Իջեք էլ, կերեք էլ, - նա նկատում է եղբոր ձեռքը Ջիմինի գլխին ու կիտում հոնքերը, - Չոնին-ա, - երիտասարդները նայում են նրան, իսկ Չոնինը, ձգված, ինչ որ բան զգուշացնող ժպիտը նկատելով, ձեռքը հեռացնում կրտսերի գլխից, - բարի եղիր, վերցրու սկուտեղը: 

Ջիմինը նայում է նրանց, տեսնում, թե ինչպես է Չոնինը վեր կենում, վերցնում սկուտեղը, նկատում, թե ինչպես է Մինջին մատով հրում նրան՝ ճակատից ու լսում Չոնինի լուռ արդարացումները՝ ոչինչ չհասկանալով.

- Մի գժվի, ոչինչ չեմ արել: 

Մինջին նստում է գետնին ու նայում Ջիմինին: Նայում է ուշադիր: Զննում է: Գլուխը մեկ աջ է թեքում, մեկ՝ ձախ.

- Սոնբե, - որովհետև Ջիմինը լարվում է չափազանց շատ ուշադրությունից, - բա՞ն կա դեմքիս:

- Ըհը: Փոքր քիթ, հաստ շրթունքներ, հմայիչ աչքեր, - Ջիմինի աչքերը խոշորանում են: Ինչպիսի անկեղծություն:

- Յա՛, նունա***, գնա հա՞, - Չոնինը՝ բռնելով նրա թևից:

- Դու էլ ինձ նունա ասա, - աչքով անելով Փաքին: Ապա գնում է դեպի դուռը, - իդեպ, - հետ նայելով, - Ասացի, բայց դու իմ ճաշակով չես: Յունգիի հեռախոսահամարն ունե՞ս: 

Ջիմինը ապուշ կտրած վիճակից դուրս է գալիս ու քմծիծաղում. ինչպիսի հերթ է շարվել Յունգիի համար.

- Ավելի լավ է իրենից կամ ձեր դասարանցիներից իմանաս, ես խնդիրներ չեմ ուզում: 

Նունան շուտ է համոզվում ու հեռանում է.

- Կներես, նա, ինչպես միշտ, լեզվին չի հետևում:

Ջիմինը միայն մի բան է մտածում. նա ոչ մեկի ճաշակով չի... Յունգիի ճաշակը, երևի, Ջիսուն է...

Տեսնես ի՞նչ կպատասխանի:

Մինջիի ճաշակը, կարծես թե, Յունգին է...

Բայց, երևի, Մինջին շանս չունի:

Ջիմինին շատ բան պետք չի: Մինջիի պես համարձակություն ու Ջիսուի պես գեղեցիկ ժպիտ: 

Չոնինը նրա տրամադրությունից լարվում է.

- Հեյ... Իրոք, ի՞նչ է պատահել: 

Ջիմինը բարձրացնում է գլուխը՝ նայելով տղային, բայց ոչինչ չի կարողանում պատասխանել: Էլի ձգված ժպտում է՝ պարզ գիտակցելով, որ չեն հավատա ժպիտի անկեղծությանը... 

Ջիմինը Չոնինի հետ ընկերներ լինել այնքան էլ չի ցանկանում: Իսկ սրտի ակունքներում թաքնված գաղտնիքները վստահել՝ հատկապես...

* Կույր ժամադրություն - blind date, ժամադրություն, երբ կողմերից ոչ ոք մյուսին չի ճանաչում, երբեք չեն հանդիպել, առաջին հանդիպումը էդպիսի ժամադրության ժամանակ ա լինում, ըստ այդմ՝ ծանոթությունը նույնպես: 

* *սոնբե - կարծում եմ շատերը գիտեն ինչ ա նշանակում, բայց համենայն դեպս. ավագ ընկերոջը, կոլեգային դիմելաձև: 

*** ավագ քրոջը, ընկերուհուն դիմելաձև

10 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!