8 страница29 апреля 2026, 00:26

Ներելը դժվա՞ր բան է

Ներելը բավականին բարդ գործընթաց է: Ներելուց հետո անգամ կասկածամտությունը կարող է չանցնել: Ու չնայած Ջիմինն այդպիսին է, շարունակում է ժպտալ... Բայց նրան կյանքում ընդհանրապես վատություն արած չկան: Բոլորին էլ ժպտում է, բոլորին էլ, ասես, վստահում է՝ յուրաքանչյուրն իր չափով: Թեհյոնը կասեր՝ "ոչ մեկին լիովին վստահել չի կարելի, անգամ սեփական եսին. մի օր այն քեզ էնպիսի մի կրակը կգցի, որ չես էլ հասցնի մտածես":

- Ներելը դժվա՞ր բան է:

Ջիմինը երբեմն մոռանում է, որ հեծանվի վրա, իր ետևում ընդամենը յոթնամյա երեխա է նստում ու այնպիսի լուրջ հարցեր է բարձրաձայնում, որ խեղճ Սումինը մեկ-մեկ խառնվում է իրար: Մեկ-մեկ էլ այնպիսի լուրջ պատասխաններ է տալիս եղբոր հարցերին, որ Ջիմինն է խառնվում իրար՝ մտածելով՝ արդյո՞ք ինքն է ավագը իրենց միջի:

- Ես գտնում եմ, որ հա, - լրջորեն պատասխանում է Սումինն ու մի պահ հեծանվի ղեկը թարս է գնում: Ջիմինը, պարզապես, պատասխանի չէր սպասում, - ես, օրինակ, Ջիյոնին դեռ չեմ ներել:

- Իսկ ինքը ներողություն խնդրե՞լ է:

- Ոչ, - հոնքերը կիտելով, - համ էլ ինձնից ներողություն խնդիրելու իմաստ չկա, նա պիտի Չվե պապիկից ներողություն խնդրի:

Հետո հանկարծ Ջիմինը ծանր ու թեթև է անում որոշ բաներ. երեխաների առջև կա պարզապես իրողություն ու նրանք այդ ամենը ընկալում են ուղիղ: Այսինքն՝ Չվե պապիկը ամնեզիա ունի, առօրեական հասարակ բաները մոռանում է: Երեխան, որին դեռ չեն բացատրել ամնեզիան ինչ է, չի էլ խորանում դրա մեջ, ու նրան կամ զայրացնող, կամ զվարճացնող է թվում Չվե պապիկի այդ... ունակությունը: Ջիյոնը երեխա է, որ ամնեզիայի մասին ոչինչ չգիտի... Չոնինը երեխա էր, որ հետևություններ անել ու խորը մտածել չի կարողացել: Նա ուղղակի երեխա էր նույնպիսի, որպիսին Ջիյոնն է: Երեխաներին կարելի է ներել, բայց նրանց տարիքով մեծ տարբերակները պիտի արդեն մտածեն ինքնուրույն ու ինքնուրույն էլ հետևություններ անեն: Ջիմինը ներել է փոքրահասակ Չոնինին, երիտասարդ Չոնինը, եթե ցանկություն ունի, պիտի ապացուցի, որ իսկապես մեծացել է.

- Եթե ներողություն խնդրի, - Ջիմինը՝ կանգնեցնելով հեծանիվը դպրոցի մոտ ու քրոջը ժպտալով, - կասես՝ կմտածեմ: Բայց կներես, ուղղակի նրան չասես: Շատերը չգիտեն հիշողությունը կորցնել ինչ է նշանակում, ոչինչ: Նրանք մեղավոր չեն:

Սումինը ձեռքերը ծալում է կրծքին ու թեք նայում եղբորը.

- Իսկ մի քանի օր առաջ ուրիշ բան էիր ասում, եղբայրիկ:

Եղբայրիկը ծիծաղում է.

- Էդպես լինում է:

Դեպի տարրական դասարանների մասնաշենքը մի քանի քայլ անելուց հետո Սումինը հանկարծ կանգ է առնում ու շրջվում դեպի եղբայրը: Մի քիչ նեղված, սեղմելով պայուսակի թևերը.

- Միշտ էդպես ես պատասխանում, - ու գնում է:

Ջիմինը մի քիչ մնում է կանգնած՝ խորհելով: Իսկապես որ: Այնքան շատ են նրա շուրջ կրկնում այդ բառերը, որ ինքն էլ է սկսել կրկնել... սկսել հավատալ: Էդպես լինում է ու վերջ:

Հետո շրջվում է հետ ու բախվում... բախվում բավականին ցավոտ, աչքը ուղիղ ինչ-որ մեկի ուսին*.

- Ա՜յ, կներեք:

Ինչ որ մեկը հայհոյում է ու.

- Գրողը տանի, մեկ մեկ գլուխդ բարձր քայլիր:

Ու չես հասկանում՝ չհարվածելու համար, թե մի քիչ սեփական եսի նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար: Բայց Ջիմինը բռնում է աչքից, այն իսկապես ցավում է, գլուխը բարձրացնել չի ստավում, բայց.

- Կներեք:

- Տեսնեմ, - մի քանի անգամ թարթելուց հետո բարձրացնում է գլուխն ու խառը հայացքը կառչում է ծանոթ ձայնի տիրոջից: Յունգին նայում է մի տեսակ անհանգստացած: Ու նայում է շատ մոտիկից:

- Անցավ, ոչինչ:

Ոչինչ էլ չանցավ։

Յունգին հոգոց է հանում. աչքի շուրջն ու ներսը կարմրել են.

- Երևի սառը պիտի դնես:

Ջիմինը հանկարծ ուշքի է գալիս: Ձեռքը տանում է ճակատին ու մտածում, որ Յունգին, ախր, ոչ մեկի ցուցումները չի լսում, ինչի՞ պիտի հիմա ինքը նրանը լսի, բայց.

- Սառը ջուր կքսեմ, կանցնի, - ու հայացքն է թեքում, պայուսակն ուսին հարմար դնում ու անցնում հյոնի կողքով՝ զսպելով ցանկաությունը մտքինն ասելու:

Յունգին նկատում է դեմքի անհասկանալի արտահայտությունը, բայց ոչինչ չի ասում, ու հետևում է նրան դեպի դպրոցի շենքը:

Ջեհյոնի հետ ակտիվ զրուցող Հոսոկը հանկարծ նկատում է նրանց ու աչքերը կկոծում՝ նկատելով կրտսեր ընկերոջ վիճակը.

- Այգու՜, - բռնելով Ջիմինի այտերից ու ուսումնասիրելով զարմացած: Ջեհյոնը ուշադրությունը դեպի նրանց է սևեռել նույնպես, - էս ի՞նչ է եղել:

Ու կարելի էր սովորականի պես ասել՝ ոչինչ, անուշադիր եմ եղել, ու անցնել, բայց Ջիմինի կյանքն առանց այն էլ անհետաքրքիր է: Իսկ Յունգին առաջվա պես չորկող: Մի քիչ էլ անուշադիր.

- Յունգին է հարվածել, - Հոսոկն ու Ջեհյոնը ապշած հայացքները ուղղում են դեպի նույնքան ապշած Յունգին, ով մեկ տղերքին է նայում, մեկ՝ մեջքով կանգնած Ջիմինին, ով մի կերպ է զսպում դուրս թռչող ժպիտը: Ջիմինը կարծում էր, որ չեն հավատա. Յունգին ընկերներին չի հարվածքում: Դե էդպես էին կարծում, մինչև չտեսան Նամջունին կապտուկներով: Այսինքն՝ Ջիմինի խոսքին հավատալ կարելի է:

- Յա՛, հյոն:

Յունգին հոգոց է հանում՝ լսելով՝ Ջիմինի՞ն ինչի, Ջիմինին չի կարելի, Ջիմինը հաստատ ոչինչ արած չի լինի, Ջիմինը չէր կարող: Ջիմինը, Ջիմինը, Ջիմինը... Դրանից Ջիմինը սկսում է իրեն վատ զգալ.

- Հոբի հյոն, - բռնելով հագուստի թևքից: Ու ինչի՞ Յունգին մի բառ անգամ չի ասում իրեն արդարացնելու համար, - կատակ էր: Իրոք: Ոչինչ չի եղել: Չեմ նկատել ու միամիտ հարվածել եմ նրան:

Հիմա պարզ է: Յունգին սրան էր սպասում ու նայում է Հոսոկին՝ հիմա հասկացա՞ր հայացքով:

- Իսկ դու նրան մի՛ արդարացրու ամեն անգամ, - Ջիմինն արդեն լրիվ կարմիր է: Հոսոկը չի հավատում:

Բոլորն են, հա՞, նկատել Ջիմինի վերաբերմունքը Յունգիի նկատմամբ:

Իրադրությունը հանդարտվում է միայն այն ժամանակ, երբ հայտնվում է Չոնինն ու բարևելուց հետո նույն հարցը տալիս, ինչ մյուսները.

- Էս ի՞նչ է եղել աչքդ:

Ջիմինը հոգոց է հանում, իսկ Հոսոկը կտրուկ փոխում է մտքերն ու արագ ու կտրուկ բացատրում, որ ոչինչ, ընդամենն անուշադրության խնդիր էր. Հակակրանքը երիտասարդի նկատմամբ մի գրամ թուլանալ չի ուզում:

Յունգին արդեն թոհուբոհից զայրացած հեռանում է, Ջիմինն իրեն մեղավոր է զգում. Իզուր չեն ասում՝ Ջիմինի հումորի զգացումն այնքան էլ լավը չի, մեղմ ասած: Անհրաժեշտ է ներողություն խնդրել:

Շուտ ներողություն խնդրել չի ստացվում. բոլորը բաժանվում են իրենց դասարաններով, Ջիմինը շվարած նստում է առաջին դասաժամն, ասես աշխարհի ամենամեծ մեղքն է գործել: Ընդամենը չստացված հումոր էր: Այն կարող էր ստացված լինել, եթե Յունգին մի երկու շաբաթ առաջ կռված չլիներ Նամջունի հետ: Ուրիշ արտակարգ ոչինչ չկա:

Բայց Յունգիին որոշում է մոտենալ երկար դասամիջոցին:

Յունգին կանգնած էր միջանցքի պատուհանի մոտ ու ինչ-որ բան էր հեռախոսով նայում, Ջիմինը մի պահ խորը շունչ է քաշում ու ուղղություն վերցնում դեպի նա, բայց էդպես էլ չի հասնում տեղ՝ կանգնելով վեց քայլ հեռավորության վրա:

Պարզապես Յունգիին ինչ-որ աղջիկ է մոտենում: Ու նա նման է պլաստեր (սանտավիկն ա:դ) տվող աղջկան: Յունգի-հյոնը ժպտում է՝ ձեռքը տանելով դեպի ծոծրակը: Ասես ամաչում է:

Յունգին-հյոնը էդպես երբեք չի ժպտացել նրան:

Մի քիչ հետո աղջնակը ձեռքով է անում Յունգիին ու շարժվում Ջիմինի կողմը՝ հեռանալու համար: Ջիմինը պարզ տեսնում է նրա ժպիտը նույնպես: Ու լսում.

- Բարև, Ջիմին-ա:

Ինչու՞ Ջիմինը նրա անունը չի հիշում, ու մոռանում նաև փոխադարձ բարևի մասին: Ուղղակի աղջիկն արդեն անցնում-գնում է:

Յունգի-հյոնը էդպես երբեք չի ժպտացել նրան:

Ուշքի արի:

Երևի չի էլ ժպտա:

Յունգին նայում է նրան՝ նկատելով շվարած դեմքի արտահայտությունը, բայց միայն նայում է: Նայում է, թե ինչպես է Ջիմինը նայում աղջկա վերցրած ուղղությանը: Իսկ հետո չի դիմանում.

- Նա քեզ բարևեց:

Ուզում է ասել՝ դու չառար նրա բարևը:

Յունգի հյոնը երբեք նրան էդպես չի ժպտա, այլ կխոսի էսպես. խիստ:

Ջիմինը մի պահ վեր է թռչում ձայնից, բայց ուշքի գալիս ու մի քայլ էլ մոտենում.

- Ես... - հյոնի կոշիկներին նայելով, - ուղղակի չհասցրի:

Յունգին էլի լռում է, իսկ հետո.

- Բա՞ն էիր ասելու, դասը հիմա կսկսի: Եթե չէ, գնամ:

- Չէ՛, - կտրուկ: Ու անգամ գլուխն է վեր բարձրացնում, - ես... ուղղակի...

Յունգին հոգոց է հանում.

- Դու միշտ ուղղակի:

Ջիմինը զայրանում է մի պահ. համ սեփական անհամաձակությունից, համ Յունգիի նրա էդ բնավորությունը նկատելուց: Նրա էս կարճ, բայց դիպուկ արտահայտություններից: Նրա խորաթափանց բնավորությունից.

- Ուզում էի ներողություն խնդրել, - մի քիչ էլ ուսերն են ձգվում, - կատակի համար: Ինձ թվաց չեն հավատա: Չէի մտածի, որ Նամջունի հետ կռիվը տենց տպավորություն կթողնի, կներես:

Յունգին էլի լուռ նայում է: Երկար է նայում: Էլի խորաթափանց: Քմծիծաղում է, սովորականի պես մի հոնքը վեր բարձրացնելով: Ջիմինը կարծում է, որ Յունգին ծաղրում է իրեն: Երևի Ջիմինը ճիշտ է կարծում.

- Գիտե՞ս, որ ամեն բանի հետևից դարդ անելուց կարելի է նաև հիվանդություն ձեռք բերել, - վեր է կենում, ձեռքը մի երկու վայրկյան դնում կրտսերի ուսին, - թեթև տար, - ու հեռանում:

Թեթև տար:

Հեշտ է ասել:

Իբր ինքը թեթև է տանում.

- Դու է՞լ, - բայց դեպի Յունգին չի շրջվում, իսկ Մինը կանգ է առնում, - դու է՞լ ես թեթև տանում, - ապա Յունգին դեպի նա է շրջվում, բայց Ջիմինն էդպես էլ նրան չի նայում:

- Երբ խոսում ես, նայիր զրուցակցիդ աչքերին:

- Չեմ ուզում, - ձայնն էլ մի քիչ դողում է, - ուղղակի հարց եմ տալիս, - ու մատներն է տանջում, - դու է՞լ ես թեթև տանում:

- Բան ասացի, - ու զանգը հնչեց:

- Ուրեմն մի սովորեցրու էն, ինչին չես տիրապետում:

Ու անգլիական ոճով հեռանալ չի ստացվում: Յունգին մոտենում է, կանգնեցնում նրան ու հրում դեպի պատը.

- Բա թողնեմ դու սովորեցնե՞ս:

Ջիմինը լռում է, սիրտը շատ արագ է զարկում: Լարվածությունից: Զայրույթից. համ իր վրա, համ Յունգիի: Իր, որ ճանճից փիղ է սարքում, ու Յունգիի, որ չի պատասխանում հարցին: Որ երբեք ոչ մի հարցի նորմալ չի պատասխանում: Որ իրեն լուրջ չի ընդունում: Ջիմինը մի տեսակ համոզված է դրանում: Յունգիական աչքերի տակ տարածվող համաստեղությունն էլ չի փրկում դրությունը:

Կասեր՝ հյոն, մեկ է չես սովորում, ի՞նչ տարբերություն՝ ով սովորեցնի:

Բայց չասաց: Որովհետև հավես չկար վեճի: Չնայած լեզվի ծայրի բառերը ամեն պահի դուրս էին ուզում թռչել:

Որովհետև վիճել չէր ուզում:

Ինչպես միշտ:

Որովհետև Յունգիի հետ կամ լռություն է, կամ ընդամենը երկու-երեք բառ: Ու էս պահին Ջիմինը կնախընտրեր էդ երեք, թեկուզ մի կերպ լեզվից պոկած նորմալ բառերը, քան վեճը: Վեճը Յունգիի հետ նրան սպանում է:

Նրան սպանում են բոլոր վեճերը:

Որովհետև թեթև չի տանում: Իսկ Յունգին նրան չի կարող սովորեցնել թե՝ թեթև տար.

- Չէ, ես էլ չեմ տիրապետում, - ու, մի թեթև հրելով ավագին, հեռանում է:

Բայց հեռանում է ոչ թե դասարան, այլ դուրս: Մաքուր օդ է պետք: Շատ օդ է պետք: Խորը շունչ քաշելու ու լարվածությունը վերացնելու օդ: Յունգին նրան չի հասկանա, ինչպես նա չի հասկանում Յունգիին: Երևի անհրաժեշտ է ֆիքսել ու անցնել: Երկար չմտածել:

Թեթև տանել:

Բայց Ջիմինն էդ արվեստին չի տիրապետում:

Ներելը դժվա՞ր բան է հարցին Չվե պապիկը հոգոց է հանում.

- Եթե ինքդ ուզում ես ներել, վաղ թե ուշ կներես։ Ժամանակ... ամեն ինչին էլ ժամանակ է պետք։

* Իրական դեպք' իմ մասնակցությամբ: Բայց ինձ հանդիպած անձնավորությունը անքաղաքավարիորեն թողեց և գնաց՝ առանց որևէ բան ասելու:Դ

8 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!