6 страница29 апреля 2026, 00:26

Չէ, դա տուն վերադառնալ չէր

Շոգ է: Ամառը եկավ ու արագ անցավ մաշկի տակ: Դեղին հեծանիվը գլորել լանջով այդքան հեշտ չի ստացվում: Ջիմինն ուզում է հանձնվել:

Երբեմն ուզում է հանձնվել ամեն առումով: Լանջով անիվները գլորող դեղին հեծանիվն էլ, ասես, վերջակետ է դնում այդ ամբողջ ցուցակի վերջում:

Հանձնվել ու շպրտել հեծանիվը մի կողմ:

Հանձնվել ու բոլորին պատմել սեփական եսի մասին: Մանրամասն: Որ իմանան:

Հանձնվել, եթե նրանց ռեակցիան բացասական լինի: Դրական ոչ մի բան չի էլ սպասվում ասես: Թեկուզ նրան շրջապատող հարազատները հասկացող ու կամեցող են:

Հանձնվել...

Ու Յունգիին պատմել զգացմունքների մասին, որոնք ժամանակի ընթացքում, ախր, չեն մարում:

Անտանելի է դա:

Նամջունը, որ մի քանի թաղ այն կողմ է ապրում, դուրս է գալիս դարպասներից: Ջիմինը տեսնում է նրա տան կողքով անցնելուց: Հետաքրքիր է: Երևի Նամջունը շուտ կամ ուշ է տանից դուրս գալիս դասի գնալու ժամանակ, դրա համար Ջիմինի հետ հազվադեպ է առնչվում այդ ճանապարհին: Իսկ հիմա, հեծանիվը, որ վերջապես տան ճանապարհին ուղիղ մայթ է գտել, փայլում է իր դեղինով արևի տակ, Նամջունենց տան մոտ:

Ետևից դուրս է գալիս Յունգին ու փախչելու մեծ ցանկություն է առաջանում:

Յունգին, որ դուրս է գալիս Նամջունենց տան դարբասներից: Ու Նամջունը, որ ասես բռնում է փախչող Ջիմինին.

- Օ, Ջիմին-ա, - Ջիմինը կտրուկ կանգնեցնում է հեծանիվն ու գլուխը բարձրացնում մոտեցող հյոներին: Ու ժպտում, իմիջիայլոց, - բարի օր, էս ի՞նչ բանի ես:

- Օհ, բարի, - երկուսին էլ նայում է, - հեչ: Տատիկը տեղ էր ուղարկել, բան կար փոխանցելու, - հետո լեզուն չի կծում, - դու՞ք ինչ բանի եք:

Ուսերն է թոթվում.

- Էական բան չէ, ուղղակի հանդիպում: Տատիկը Յունգիին շատ է սիրում, - ու ծիծաղում է, մինչ Յունգին աչքերն է տրորում:

- Մի սիրելու բան էլ լինեմ:

Ջիմինը ուշադիր նայում է նրան ու էլի կծում լեզուն: Որովհետև՝ հյոն, քեզ սիրել կարելի է, բայց այնքան դժվար է: Դե արի ու բացատրիր, որ նրա կողքին, շատ մոտ, մեկը կա, որ նրան անկեղծ սիրում է: Ու մյուսները, ընկերները, որ նրանից չեն հրաժարվի.

- Տատիկ-պապիկներին ոչ մի պատճառ պետք չի թոռներին ու հարազատներին սիրելու համար, - հայացքը փախցնելով:

Նամջունի ժպիտն էլ է մի պահ մարում, բայց Ջիմինը չի նկատում: Ոչ էլ հյոների ուշադիր հայացքները:

Հետո Ջիմինի հեռախոսի զանգը կտրում է բոլորի մտքերը: Իսկ մտքեր, կարծես թե, բոլորն էլ ունեին: Էկրանին նրա մայրն է.

- Հա, մամ...

Ու էնպիսի տպավորություն է, որ աշխարհը փուլ է գալիս էդ պահին: Փուլ է գալիս առանց վերականգնվելու հնարավորության.

- Չվե պապիկն է վատացել: Արի Սումինի ու տատիկի հետ մնա, ես գնամ հիվանդանոց:

Նայում է հյոներին, ում ականջներում լսվում է ջիմինական գալիս եմ-ը, ու աչքերում տագնապ է նշմարվում.

- Ի՞նչ... ի՞նչ է եղել:

- Չվե պապիկն է վատացել: Ես գնամ:

Ու արևի տակ, միևնույնն է, դեղինը հեծանիվը մի տեսակ խամրած է թվում:

Իսկ արագությունն այնքան դանդաղ է թվում, չնայած Ջիմինը պտտում է ամբողջ ուժով: Չվե պապիկի մասին մտքերը խառնվել են: Ու ինքն իրեն անիծում է դրանց համար:

Արդյո՞ք Սումինը կկարողանա նրան նոր օրիգամի նվիրել:

Արդյո՞ք ամեն բան լավ կլինի:

Արդյո՞ք թաղում կհնչի պապիկի այգու՜-ն:

Այգու՜, Ջիմին-ա, ինչքա՞ն ես մեծացել:

Արդյո՞ք կնայի մայրամուտին ու կհիշի կնոջը:

Ում շատ-շատ էր սիրում:

Կներես, տատիկ, Ջիմինը չի ցանկանում Չվե պապիկին այդքան արագ բաց թողնել:

Դեռ ժամանակը չէ:

Դեղին հեծանիվը կանգ է առնում կտրուկ: Տան շեմքում Սեբյոլ տատիկն է, շտապ օգնության մեքենան հեռանում է, երբ Ջիմինի մայրը նույնպես նստում է մեքենան: Հոգում տագնապը չի ցանկանում փոքրանալ: Սատանայի պես շշնջում է ականջին ամենավատը: Տատիկը, որ հինգ մետրի վրա է գտնվում իրենից, նայում է թոռանը մի քիչ խղճալով, վախով, տագնապով: Ու շուրթերով շշնջում, որ ամեն բան լավ կլինի:

Հետո հեծանվի մոտ կանգ են առնում շնչակտուր հյոները:

Թե ինչու էլ եկել են: Մեկ է՝ ոչնչով օգնել չեն կարող:

Տատիկը նրանց տեսնում է ու տուն անցնում: Երևի ուզում է մենակ թողնել: Թոռն իր ներկայությամբ միշտ չի զգացմունքները ազատ թողնում: Երևի ընկերների մոտ կթողնի:

Ու երևի հյոները տեսան շտապ օգնության մեքենան:

Ու երևի նրանցից մեկի ձեռքն էր ուսին:

Հանկարծ զգացմունքները խառնվում են: Հանկարծ գիտակցությանն էլի խփում է՝ Չվե պապիկը... Հետո մի միայնակ արցունք սահում է, չնայած, որ ոչինչ էլ պարզ չէ: Ջիմինյան մշտական լավատեսությունը հանկարծ անհետանում է:

Իսկ հյոները սփոփանքի խոսքեր չգիտեն: Էդ գործում իսկապես վատ են: Երևի դրա համար նրանցից մեկը, ում ձայնը էդպես էլ Ջիմինի ականջին չհասավ, կանգնում է նրա առջև:

Յունգի-հյոնի աչքերի տակ փայլփլող համաստեղությունն աչքերի առջևից այն կողմ չի գնում:

Հոգին մի քիչ թեթևանում է: Հետո ճակատն ինքնին ընկնում հյոնի ուսին: Տեսնես ի՞նչ դեմք ունի հիմա Յունգի հյոնը: Ապշել է երևի:

Ոչի՞նչ երևի:

Մի անգամ: Ընդամենը մի անգամ թուլությանը տրվել կարելի է:

Մի անգամ:

***

Հետո Չվե պապիկը լավանում է: Երևի շոգն էլ էր ազդել: Երևի մեծացել էր: Սիրտը լավ չէր:

Երևի նրա լավանալու նորությունից Ջիմինի զգացմունքները կտրուկ թափվում են համբերաբաժակից: Դրա համար է մի անգամ էլ հեկեկում: Տանեցիների ներկայությամբ: Թեթևությունից:

Չվե պապիկը ամուր-ամուր կապվել է նրանց ու նրանք բաց թողնել չեն ցանկանում:

Իսկ Չվե պապիկը ափսոսալու ոչինչ չուներ: Իդեպ նա խոստովանում էր դա:

Բայց Չվե պապիկը հյուրեր ունեցավ: Որդին եկավ ընտանիքով: Չվե պապիկի աչքերն սկսեցին փայլել: Ջիմինը դա տեսնում էր: Փայլը տեսնում էր: Իսկ Չվե պապիկին իր տան առջև նստած՝ արդեն հազվադեպ:

Ինչևէ, նա... դրանք հյուրեր չէին: Որդին էր, հարսն ու երկու երեխաները: Ջիմինենց պես՝ աղջիկ և տղա: Աղջիկն այս տարի ավարտում է, իսկ տղան մի տարի է Ջիմինից մեծ, դա մայրիկը պատմեց:

Ու պատմեց, որ նրանց համար պիտի որ դժվար լիներ ամեն բան թողնել ու...

Չէ, դա տուն վերադառնալ չէր: Ինչ-ինչ, բայց տարբերել պետք է: Սա, երևի, Չվե պապիկի որդու տունն էր, ոչ նրա թոռների: Թոռների, որ, թվում էր, ամեն վայրկյան այստեղից փախչել են ցանկանում, ինչպես, օրինակ, Յունգի-հյոնը:

Եթե Յունգի հյոնը երկար ու ձիգ տասնինը տարիներ այստեղ ապրելով ցանկանում է փախչել, ապա, իհարկե, քաղաքից եկած և մի քանի օր ընդամենը այստեղ ապրածը բնականաբար կցանկանա: Ով մեծ քաղաքում թողել է իր կյանքի ամեն մի անբաժանելի մաս: Հետաքրքրություններ, ընկերություն, դպրոց... ամեն ինչ:

Իսկ հետո նրանք գալիս են դպրոց: Դե, բնական է. քաղաքից եկած երիտասարդները միանգամից գրավում են բոլորի ուշադրությունը: Նամջունը պատմում է, որ նորեկ Մինջին առաջին բանը, որ ասաց, դա հոգ տարեք իմ մասին-ը չէր.

- Ինձ համար մեկ է՝ ընկերներ կունենամ, թե չէ: Ուղղակի ուզում եմ արագ ավարտել դպրոցը և վերադառնալ քաղաք:

Իսկ նախաավարտական տղերքից մեկը պատմեց, որ Չոնինն էլ մի պտուղը չէ.

- Ժպտում էր մի ալար, ֆու, - Մյոնջունը շատ արագ տպավորվող է, - աչքերից ֆլրիտ էր թափում: Մենակ աղջիկներին տեսնեիք: Ի՞նչ աղջիկներ, անգամ Մունբինի փսլինքն էր գնում, - ու Մունբինն էդտեղ մի լավ ծոծրակահարված հասցրեց դասընկերոջը:

Ջիմինն էդ նախադասության վրա ծիծաղեց, բայց, երևի թե, էդ ծիծաղը դառն էր: Մի տեսակ ցանկություն անգամ չկար Չվե պապիկի թոռների հետ հանդիպելու: Մի տեսակ զայրույթ կար: Մի տեսակ հիասթափություն: Վախենում էր նրանց հետ բառ փոխանակել ու ավելի հիասթափվել:

Բայց դե, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Եկավ ու բավականին տհաճ եկավ: Այ էդպես: Դասարանցիների ու ընկերների մեջ: Չոնինի տեսքով.

- Ջիմի՞ն, - ժպիտները մարում են, իսկ Ջիմինն էդպես էլ հեծանվին չի նստում: Զարմացած նայում է իրեն կանչող երիտասարդին, ով բավականին, իհարկե իր դեմքին համապատասխան, լայն ժպիտով է մոտենում, - Ջիմին-ա, դու ես չէ՞: Փաք Ջիմին: Պապի հարևանը:

Տղերքը նայում են մեկ մեկին, մեկ՝ մյուսին: Ու Մյոնջունը անցնում է Չոնինի ետևը՝ Ջիմինին նշմարելու համար, որ դա նորեկն է, բայց Չոնինը թույլ չի տալիս.

- Ես եմ, Չոնինը, Չվե պապիկի թոռը: Չե՞ս հիշում, փոքր ժամանակ շատ ենք իրար հետ խաղացել:

Երևի Ջիմինը շատ թույլ հիշողություն ունի:

- Շատ լացկանն էիր: Անընդհատ փախչում էիր տուն:

Հանկարծ ոչ ոքի էդ ամենը դուր չեկավ: Չէ, ոչ թե նրա համար, որ իմացան մանրամասնություններ Ջիմինի լացկանության մասին, այլ որ Չոնինը պատմում է մի բան, որ անհրաժեշտ էր ասել առանձին: Մի բան, որ ընդհանրապես կարիք չկար բարձրաձայնել բոլորի մոտ: Թեհյոնի դեմքն է անգամ խոժոռվում:

Եվ, անկեղծ ասած, ոչ ոք չի նկատում, որ Մյոնջունի կողքին հայտնվում է Յունգին ու հետաքրքրությա՞մբ: Չէ, երևի ավանդական անտարբերությամբ հետևում տեսարանին:

Ջիմինը, որին դրությունն ընդհանրապես դուր չի գալիս, վրադիր, որ երկար տարիներից հետո հանկարծ հիշել են իրենց պապին, ուզում է անհետանալ... հարվածել, մի ձև կծել ու նոր անհետանալ:

Բայց դա շատ դժվար է:

Երևի Ջիմինը վատ հիշողություն ունի, դրա համար էլ ամեն բան շատ մշուշոտ է հիշում: Ասենք այն, որ... դա իսկապես էդպես էր, նա թույլ էր, լացկան... ու առջևում կանգնած է նրան լացացնողներից մեկը.

- Յա, դու հիմա աղջի՞կ ես, թե տղա: Ղզիկ լինես ոնցոր:

- Գնա... գնա տիկնիկներիդ հետ խաղա:

Իսկ հիմա եկել ու շատ հանգիստ ժպտում է՝ հիշելով մի բան, որ Ջիմինն անգամ վայրկյան հիշել չէր ցանկանում:

Հերթական չե՞ս հիշում հարցին ձգած ժպտում է.

- Հիշում եմ:

- Օհ, վերջապես մի ծանոթ մարդ, - մոտենում է, ձեռքը ուսին դնում: Ժեստը Ջիմինին կրկին դուր չի գալիս:

Ու վերջապես Չոնինի ետևում նկատում է Յունգիին: Յունգիին, որ, երևի, ամեն բան լսել էր: Յունգիին, որ շատ ուշադիր էր նայում:

Սիրտը մի տեսակ խառնում է: Ստամոքսն ասես տակնուվրա է եղել.

- Գալի՞ս ես տուն: Մինջին ինձ մենակ է թողել:

Ու ժպիտը հանկարծ սկսում է ավելի լարել: Պատասխանը կուլ է գնում: Ջիմինը խառնվում է, որովհետև հեչ ցանկություն չկա նրա հետ մի ճանապարհ բռնելու:

Փրկություն է պետք...

- Չէ, - ու էդ փրկությունը միշտ Թեհյոնն է: Թեհյոնը միշտ լավ է նկատում ընկերոջ էմոցիաները: Երևի դրա համար է մոտենում, իջեցնում ընկերոջ ուսից Չոնինի ձեռքն ու լայն ժպտում, - կներես, նա հիմա մեզ հետ պիտի մի տեղ գա: Գործեր ունենք:

- Օ, կարո՞ղ է սպասեմ, - Թեհյոնին չի նայում, ուղիղ Ջիմինի աչքերին է նայում: Իդեպ՝ հայացքն անընդհատ փախցնող աչքերին, - երկա՞ր է տևելու:

- Սպասելու կարիք չկա, կարող ես գնալ: Հնարավոր է ուշանանք:

Չոնինն աչքերն է ոլորում.

- Չեմ կարծում, որ Ջիմինը լեզու չունի, գիտե՞ս:

Ու լարվածությունը մի տեսակ իր բարձրակետին է հասնում:

Հանկարծ Ջիմինը մտածում է, որ ամենն իր պատճառով է: Շուրջն է նայում՝ միանգամից ուշքի գալով: Բոլորը նայում են լարված. Մունբինն ու Մյոնջունը քչփչում են, Նամջունը, ասես, արդեն բռունցքն է սեղմում: Էն Նամջունը, որ մի մեղվի անգամ ցավ չի պատճառի: Որ կյանքում միայն Յունգիին է հարվածել: Թեհյոնին, որ ուր որ է նոր բառ կստեղծի հակաճառելու համար, Հոսոկին, որ հոնքերը կիտել է, բայց չի խառնվում: Առհասարակ Հոսոկը, որ նույնպես խաղաղասեր է, չի խառնվում, որովհետև հիմա իր հերթը չի: Երևի կարծում է, որ Ջիմինը մի բան պիտի անի: Ու երևի ճիշտ է կարծում:

Յունգին նայում է իր անփոփոխ հայացքով: Անփոփոխ հայացքի մեջ, այնպիսի տպավորություն է, ասես Ջիմինը հիասթափություն է կարդում. թուլամորթ:

Բայց Ջիմինը մինչ օրս դժվարանում է նրա իրական էմոցիաները կարդալ: Չգիտի՝ սխալ է հիմա կարդում, թե չէ, բայց նրա հայացքից լարվում է: Սեղմվում: Ու թվում է, նայում են իրար մի հավերժություն, բայց դա ընդամենը մի քանի վայրկյան էր, որովհետև Թեհյոնը վերցնում է ձեռքը նրա ուսից ու ուշքի բերում.

- Չոնին, - ժպիտով, - ես իրոք պիտի գնամ տղերքի հետ, - ստամոքսի պարունակությունն, ասես, կոկորդ է հասնում, - դեռ կհասցնենք խոսել:

Ու կապ չունի, որ ոչ մի գործ էլ չկար: Հիմա կգնան մի տեղ, կնստեն, կհանգստանան էս թոհուբոհից, հետո կցրվեն: Երևի Ջիմինն էլի ճանապարհը կերկարացնի: Նորեկ երիտասարդին հանդիպելու ցանկությունը մարում է միանգամայն:

Չոնինը հեռանում է միայն Ջիմինին հաջողություն ասելով: Ջիմինին, որի ստամոքսի փոքրաթիվ, բայց ուտելիքը, վերջապես հիշեցնում է իր մասին: Դրա համար էլ վազում է դպրոց.

- Էս ի՞նչ էր, գրողը տանի, - վերջապես արտահայտվում է Հոսոկը:

- Ասում էի, չէ՞, - Մյոնջունը, - մի վանող բան կա մեջը:

- Գնանք, - Մունբինը, - գնանք տեսնենք՝ Ջիմինը ոնց է:

Ու իր ներկայությունից ի վեր առաջին անգամ ձայն է հանում Յունգին.

- Թող մենակ Թեհյոնը գնա, շատ մարդ պետք չի նրան հիմա:

Ու Թեհյոնն իսկապես վազում է նրա հետևից։

Թեհյոնը լավ ընկեր է։

Ստամոքսի եղածը արագ է թափվում։ Տհաճ է։ Մի ինչ-որ տեղ էլ անհասկանալի։

Որովհետև տարիներ են անցել, որովհետև կան բաներ, որ անհրաժեշտ է մոռանալ։ Դե հիմա երեխա են եղել։ Դե հիմա անցել-գնացել է։

Չոնդեն շատ էր փոխվել։ Եթե ժամանակով ետ գնալ դեպի այն ամառները, երբ նրանք հյուր էին գալիս Չվե պապիկին, ապա Չոնդեն շատ էր փոխվել։ Չաղլիկ տղան, որ տատիկի պատրաստած բլիթները շատ էր սիրում... ու նեղացնում էր ամեն օր, թե բառերով, թե արարքներով, էսօր, ասես, վերածվել է կարապի։ Բայց մի բան հուշում է, որ ներքուստ ոչինչ չի փոխվել։ Որ նրա հետ միայնակ մնալը միայն բացասական էմոցիաներ կբերի։

Հանկարծ մեջքին զգում է սփոփանքի մի ձեռք։ Ջրից վեր հանող մի ձեռք։ Խորտակվողին փրկող ձեռք։ Ջիմինը հանգստանում է ու շրջվում դեպի ընկերը' նստելով հատակին։ Մտքերում պտտվում է միակ հարցը. Ինչ հիմարն եմ, չէ՞, որ մոռացել եմ' ով եմ։ Որ ինձ թույլ եմ տալիս ուրախանալ ընկերների շրջապատում։ Որ մոռացել եմ աշխարհում հազար ու մի Չոնինների գոյության մասին, որ կգան էսպես կտրուկ, կհիշեցնեն իրենց գոյությունը ու կհիշեցնեն անհիշելի ժամանակների տհաճ հիշողություններ։

- Խոստանում եմ, հաջորդ անգամ կխփեմ նրան։

Ջիմինը քմծիծաղում է ընկերոջ խոսքերի վրա և ընկնում նրա գիրկը։

Եվ միևնույնն է' Թեհյոնի գրկախառնությունները հարմար-հարմար են, տաքուկ-տաքուկ:

Տղերքի հետ, անկեղծ ասած, հանդիպելու ցանկություն չկա: Երևի նրանք էլ էին դա հասկանում, դրա համար էլ ցրվել էին: Իսկ Ջիմինը Թեհյոնին պատմեց բոլոր անհանգստությունների մասին.

- Չէ ես հաստատ նրան խփելու եմ, - ու Ջիմինն էս անգամ զրնգուն է ծիծաղում:

Հետո խոսում են երկար: Մանկությունը փորձում են թողնել անցյալում, անցյալի մարդիկ երբեմն փոխվելու հատկություն ունեն:

Իսկ եթե ոչ, ապա.

- Ես հաստատ նրան խփելու եմ:

Ապա ոչինչ, կարևորը հիման է:

6 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!