4 страница29 апреля 2026, 00:26

Դա նորմալ է

- Նայիր, էն մեկը արջի նման է:

- Հա՞ որ... Օ, էն մեկը ոնցոր վիշապ լինի ջղայն: Յունգին է կոպիա:

Ջիմինը ծիծաղում է՝ պառկած կիսաչոր-կիսախոնավ խոտերին: Թեհյոնի հետ: Թեհյոնը ժպտում է քառակուսի ժպիտով: Հետո մի քիչ տխուր:

Իմանալ լավագույն ընկերոջ ամենամեծ գաղտնիքը նշանակում է պահել այն սեփականի պես: Թեհյոնն այն կպահի: Չնայած Ֆրեյդը ճիշտ է. Ոչ մի մահկանացու իվիճակի չէ գաղտնիք պահել. չեն խոսում նրա շուրթերը, խոսում են մատների ծայրերը:

Մարդիկ խոսում են հայացքով, մարդիկ խոսում են շարժումներով: Մարդիկ խոսում են բերանով, բայց այլաբանորեն: Իրականության փոխարեն կարելի է ասել՝ ես տարբերվում եմ ձեզնից: Հարց է՝ ինչո՞վ: Բարձրաձայնելը բավականին դժվար է: Այն է, Թեհյոնի առջև Ջիմինն անգամ չբարձրաձայնեց: Թեհյոնը լավ ընկեր է, նա չի բարձրաձայնի: Երբեմն կմատնի թախծոտ հայացքը, բայց թե ինչ կմատնի, դժվար թե բոլորը հասկանան: Դժվար թե շատերը հասկանան.

- Ջիմին-ա:

Լռության, ծղրիդների ճռվռոցի ու քամու շշուկի միջև Ջիմինի հը-ն լսվում է բավականին նուրբ... գրեթե չի լսվում: Բայց Թեհյոնի համար դա էլ էր հերիք: Մտքերի տեղատարափ է, բայց միևնույն ժամանակ որևէ միտք չկա:

Հարցերի տեղատարափ է, բայց հարցնելու ռիսկ չկա:

Աչքերն է փակում.

- Հեչ, լավ:

Լռությունը մի պահ էլի շրջում է նրանց միջև: Հետո փախչում: Լռությունը կատվի պես բան է.

- Գիտեմ, որ լիքը հարցեր ունես, - Ջիմինը դա շատ լավ է հասկանում: Ո՞նց կարելի է չունենալ էդքան հարցեր, երբ ընկերոջդ մասին նոր, այն էլ այդքան կարևոր բան ես իմանում, - Ես ինքս շատ հարցերի պատասխաններ չունեմ. ինչի եմ էսպիսին, ոնց եղավ էսպես... ի՞նչ է սա առհասարակ... ինչու՞ Յունգին... - որովհետև ներսում ամեն հարց տագնապ է առաջացնում: Մեծ տագնապ: Երբ ուզում ես որևէ հարցի պատասխան գտնել, բայց ավելի ես մոլորվում ու դրանից ավելի է տագնապը մեծանում, - ես անգամ համացանցում նյութ եմ կարդացել, - դառը ժպիտով: Թեհյոնը գլուխը թեքում է դեպի թախծոտ ընկերն, ով դեռ նայում է երկնքում լողող վիշապ-ամպին, - որոշներն ասում են՝ հիվանդություն է, ուղեղից է գալիս... խանգարում է: Մյուսներն ասում են էդ խանգարումը հորմոնալ է: Մյուսներն ասում են դաստյարակության հարց է, - ապա կուլ է տալիս կոկորդի պարունակությունը, որն իրականում չկար, անտեսանելի, անշոշափելի էր, բայց խանգարում էր խոսել, - ես խառնվել եմ, - շշուկով, - ես ոչինչ չեմ հասկանում, - կտրուկ նստում է ու դուրս բերում էմոցիաները: Թեհյոնը տեղից չի շարժվում, միայն լսում է ընկերոջ հեկեկանքները:

- Բայց դա նորմալ է... Նորմալ է բան չհասկանալը: Հեյ, - ու մոտենում է՝ գրկելով, - դու հիվանդ չես: Դու... - մի պահ մոլորվեց: Բառերը տառ առ տառ կուլ էին գնում: Կամ էլ չէին հայտնվում, որ մի հատ էլ կուլ գնան: Դժվար էր ինչ-որ բան բացատրել, երբ գաղափար չունես էդ ինչ-որ բանի մասին: Դժվար է սփոփել մեկին, ով քեզնից ավելի մոլորված է: Ով չգիտի՝ որն է ճիշտ, որը սխալ: Ով չգիտի՝ ով է ինքը, - դա դժվար է բացատրել, հա: Բայց ես համոզված եմ, որ դու հիվանդ չես: Դա խանգարում չի: Էդպես լինում է:

Էդպես լինում է:

Չհվե պապիկը ամնեզիայով է տառապում: Էդպես լինում է:

Ջիմինը չի կարողանում կողմնորոշվել՝ ով է ինքը: Էդպես լինում է:

Յունգին ցանկանում է հեռանալ էս խուցից դեպի մեծ քաղաք: Էդպես լինում է:

Թեհյոնը ցանկանում է սփոփել ընկերոջը, բայց ինքն է մոլորվում: Էդպես լինում է:

Պարզ է, չէ՞: Որևէ օրինաչափություն չկա: Այդ օրինաչափությունը փնտրելն անգամ մոլորեցնում է: Էդպես ուղղակի լինում է և վերջ:

- Ո՞վ է ասել, որ սիրահարվելու համար օրինաչափություն է պետք: Ի՞նչ գիտես դպրոցում քանիսն են քո նման, - իսկ հետո ամենապարզ իրողությունն է բարձրաձայնում, որ, թվում էր, գոնե մի քիչ կազդի: Իրականում դա էդքան ազդող իրողություն չէ, - վերջացրու, մարդ չի մահացել: Հետո՞ ինչ, որ մի քիչ տարբեր ես: Համ էլ՝ իրարից շա՜տ տարբերվող մարդիկ չկան աշխարհում, - երևի հոգին մի քիչ հանդարտվու՞մ է: Չվե պապիկն էլ էր նույնն ասում, - Գիտես մենակ դու՞ ես էդպիսին, կամ մենակ Յունգին է պեպեններով: Կամ մենակ Նամջունին է տատիկը պահում:

Ոչ ոք չի մահացել: Բայց ոչ ոք չի էլ ծնվել:

Ծնվել են մենակ տհաճ զգացումներ, խորը մտորումներ, անվստահություն: Սեփական եսի նկատմամբ մի քիչ էլ... ատելություն.

- Ավելի լավ էր աղջիկ լինեի:

Թեհյոնը հանկարծ խորն է մտածում էդ ուղղությամբ ու... ու ծիծաղում: Ծիծաղում զրնգուն: Գրավում ընկերոջ ուշադրությունը. կարմիր աչքերը, այտերը, շուրթերը.

- Չէ, Ջիմինա, ես դեմ եմ, - հետո ձեռքը դնում է գլխին, - ամեն ինչ լավ է: Խորը շունչ քաշիր: Ամեն ինչ շատ լավ է: Աշխարհի վերջը չի: Էգուց էլի արև է բացվելու: Հիմա գարուն է, հետո ամառ է գալու: Իսկ ամառն ընտիր բան է: Դու էլ չես մնալու հո էս քաղաքում: Էնքան բաներ կան դեռ առջևում: Հեռու են թվում, բայց աչքդ էլ չես հասցնի թարթես, մենք ուսանող կլինենք: Իսկ էդ ժամանակ ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան թվում է: Հիմա ուղղակի ապրիր, ոնց ապրում էիր: Բան չի փոխվել: Դու դու ես ու իմ ընկերն ես: Դու Ջիմինն ես, ով սովորում է ավագ դպրոցի առաջին դասարանում, ով նկարում է, ով երգում է, ով սիրում է քրոջը, ով Չվե պապիկին ամեն օր ներկայանում է... Ներկայանում է պարզապես որպես հարևան Փաք Ջիմին: Դու պարզապես Փաք Ջիմինն ես:

Դու պարզապես մարդ ես: Քո թերություններով, թուլություններով, ֆոբիաներով, դարակի կմախքներով... Վերջիվերջո՝ քո զգացմունքներով:

Որովհետև դու մարդ ես, դու զգացմունքներ ունես: Որովհետև դու զգացմունքներ ունես, դու թույլ ես**:

Բայց դու մարդ ես գեղեցիկ, թեկուզ և կարծում ես՝ հոգեպես հիվանդ ես:

Իսկ Ջիմինը դեռ կարծում է, թե հոգեպես հիվանդ է:

***

- Լի Ընջիկ, համարվում է նոր պրոզայի հիմնադիր***...

Շատերը չեն լսում, թե ուսուցիչն ինչ է պատմում: Մի մասն էլ պլշած նայում է ուսուցչին՝ իբրև լսում է: Մաքսիմում երեք հոգի հաստատ են լսում: Միշտ էդպես է: Ամենուրեք:

Հանկարծ Ջիմինի մտքերով անցնում է վերջերս կարդացած պատմվածքից մի հատված. Պարոնը, որ կորցրել էր կնոջը, իսկ երեխաներն արտերկրում էին ապրում, ապրում էր մենակ: Ապրում էր միայնակ, միևնույն ժամանակ միայնակ չէր, որովհետև ամեն ծանոթ նրան ջերմ էր բարևում ու հրավիրում նոր տարին իրենց տանը նշելու: Պարոնը սովորություն ուներ. Տանը, այդ մենակ ժամանակ, խոսում էր... խոսում էր իրերի հետ: Սպասքի հետ, նեղանում էր, որ պատշգամբի դուռը բաց է մնում ու ինքն է ստիպված այն փակել: Նայում էր ընտանեկան նկարին ու խոսում... Տեղեկացնում էր, որ գնում է հեռագրատուն՝ երեխաներին նամակներ փոխանցելու... Նոր Տարին շնորհավորելու****: Հետո մտքով անցնում է Չվե պապիկը, ով կորցրել է կնոջն ու միայնակ է նույնքան, որքան գրքի պարոնը: Յուրաքանչյուրը թաղում նրան հրավիրում էր իր տուն... ուղղակի ու անուղղակի: Ուղղակի, որովհետև պապիկին մենակ թողնել պետք չէր, և անուղղակի, որովհետև տոները մենակ չեն նշում:

Չվե պապիկը զուսպ մերժում էր: Երևի մի ընտանեկան նկար էլ նա ունի տանը: Երևի այնտեղ նրա երեխաներն ու կինն են նկարված: Ինքն էլ կենտրոնում: Բոլորը հանբոկով*****:

Երևի նայում է ու խոսում. ողջունում, ինչ-որ բան պատմում: Երևի օրիգամիների մասին, որ Սումինն է նրան նվիրում: Կամ էլ մայրամուտի երկնքի: Առանձին: Ծածուկ: Թաքուն: Միայն կնոջն է պատմում:

Երևի ամեն բան այնքան էլ վատ չէ:

Որովհետև...

Ջիմինը երբեմն մտածում է՝ կսիրահարվեր կրկին, հաջորդ յուրաքանչյուր կյանքում, կարևորը ամնեզիայով չտառապեր:

Ամնեզիան ծանր բան է.

- Փաք Ջիմի՛ն, - կտրուկ գլուխը վեր է բարձրացնում՝ լսելով ուսոցչի ձայնն ու նկատելով, որ շատ խորացավ: Թեհյոնը նայում է ոչ այն է զարմացած, ոչ այն է չզարմացած: Ջիմինին կարելի է: Ջիմինն, ասես, ծանր ու թեթև է ուզում անել աշխարհի յուրաքանչյուր խնդիր, - կարո՞ղ եք կրկնել՝ ինչ ասացի:

Մոլորվում է, նայում շուրջը: Առաջադեմներից մեկը փորձում է հուշել, սակայն չի ստացվում: Հիշում է առաջին տողը.

- Լի Ընջիկը համարվում է նոր պրոզայի հիմնադիր:

- Հետո:

Ջիմինը հոգոց է հանում.

- Ներողություն, մտքերով էի ընկել:

- Պարզաբանիր:

Խառնվում է, բառերը կուլ են գնում: Թվում էր՝ ուսուցիչը դուրս կանի, կամ պատի տակ կանգնել կտա: Բայց... պարզաբանիր.

- Մարդիկ... Կա՞ն իրարից արմատապես տարբերվող մարդիկ:

Ինչ-որ մեկը հետևի շարքերից ծիծաղեց.

- Ինչու է աղմկում գետը:

Ուսուցիչը լռեցնում է համարձակին: Բայց Ջիմինը համաձայն է: Հիմար հարց էր.

- Ամբողջ աշխարհում՝ ոչ, չեմ կարծում: Ամեն մարդ իհարկե յուրովի է հետաքրքիր, տարբերվող: Իդեպ, - հիմա էլ անցնում է ամբողջ դասարանին, - սա մի գաղափար է, որ եվրոպական հումանիստները դրեցին իրենց գաղափարախոսության հիմքում: Իսկ էդ գաղափարը մարդու կատարյալ լինելու մեջ էր******: Իհարկե ձեր ծրագրում սա չկա: Ինչևէ: Աշխարհում իրարից արմատապես տարերվող մարդիկ չկան: Բայց էն վայրում, որ դուք եք ապրում, կամ մեկ այլ քաղաքում, գյուղում, ինչ-որ մի տեղ, հաստատ ինչ-որ բանով յուրաքանչյուրդ կարող եք տարբերվել հասարակությունից:

- Դա վա՞տ է:

- Նայած ինչ ճանապարհով ես գնում: Երբեմն տարբերվել ցանկացող մարդիկ շատ են ընկնում այդ նպատակի ետևից ու դառնում դատարկություն: Փուչ: Երբեմն տարբերվել չցանկացող մարդն սկսում է իրենից անկախ տարբերվել մյուսներից: Ո՞նց ես հասկանում վատը:

Ի՞նչ է վատը: Վատն այն է, երբ խորտակում ես քե՞զ, թե՞ արատավորում ես հասարակությունը: Ո՞րն է վատը: Դատարկություն դառնալ տարբերվելու ճանապարհին, թե՞ մնալ այնպիսին, ինչպիսին կաս: Էդ դեպքում, ինչպիսին կաս մնալու դեպքում ի՞նչն է վատը:

- Չգիտեմ, - որովհետև մտքերը խառնվում են:

- Լավի ու վատի ընկալումը յուրաքանչյուրիս ներսում է: Տարբերվել ցանկանալը վատ չէ, եթե ինքդ քեզ չես վնասում: Հարց է՝ ինչով ես ուզում տարբերվել ու դա ինչ հետևանքներ կունենա: Էստեղ, էս դասարանում յուրաքանչյուրդ էլ տարբերվող եք: Որոշները վերցրել են տարբերվելու բացասական գծեր, մյուսներդ՝ համեմատաբար լավ: Անգամ զուսպ մարդիկ իրենց զսպվածությամբ են տարբերվում: Բայց կան տարբերություններ, որոնց նկատմամբ մենք անզոր ենք: Փոխելու անզոր: Դա նորմալ է:

Դա նորմալ է:

Բոլորը փչացած ռադիոյի պես նույն բանն են ասում: Նորմալ է ու վերջ:

Իսկ եթե չե՞ս ուզում տարբերվել: Իսկ եթե դու չես խնդրել տարբերվելու մասին:

Ուսուցիչը նայում է կրկին մտքերում խորացած Ջիմինին ու շարունակում.

- Ինչքանով էլ որ տարբերվեն մարդիկ մյուսներից, մեկ է՝ նրանց կողքին կան այլ մարդիկ, որոնք կընդունեն իրենց էնպիսին, ինչպիսին կան: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկայնություն:


* Ա, իդեպ, եթե հանկարծ խառնվեք իրար եղանակային առումով: Դասերը Կորեայում սկսվում են մարտին, դասի գնում մինչև հունիս, հուլիսն ու օգոստոսը ազատ, հետո սեպտեմբերին դասի, արանքին ձմեռային արձակուրդներ, ու ավարտվում ա տարին փետրվարին: Նոր եմ իմացել: Բավականին բարձր այքյու ա պետք սենց դասերը կազմակերպելու համար, հահա, մի կերպ եմ կողմնորոշվում ուղղակի ինչը ոնց գրեմ:Դ

** Նախադասության կազմության միջնադարյան ձև, հուսով եմ հասկացվեց:Դ

*** Ճշմարտություն: Համացանցից եմ ճարել, ես Կորեայից շատ բան չգիտեմ:)

**** Պատմվածքը հայերեն ա: Արտաշես Քալանթարյան - Բացեք ձեր աչքերը: Մամաս էր խորհուրդ տվել: Կարդալն ու Չվե պապիկին հիշելը մեկ եղան: Չնայած պատմվածքի Վահրամ պապիկը ամնեզիայով չէր տառապում:

***** հանբոկ - կորեական ազգային հագուստ, տարազ

****** Պատմաբանի օրագրից:Դ

Նկարն ինչ-որ մանգայից ա ոնցոր, չեմ կարող ասել՝ ինչ մանգա:

4 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!