Վերջիվերջո՝ արմատապես իրարից տարբեր մարդիկ չկան
Քաղաքը ծանր էր: Լուրեր էին տարածվում. երկու երիտասարդ ինքնասպան էին եղել՝ նետվելով Կվանդո* կամրջից: Դպրոցը լուռ չէր: Քննարկումները չեն դադարում:
Ջիմինն էդ պահին միայն երազում էր Չվե պապիկի պես ամնեզիայով տառապելու մասին:
- Լսե՞լ ես...
- Էն երկու տղա՞ն...
- Ասում են մեկին տանից դուրս են արել...
- Բա նկարները տեսա՞ք**...
Ջիմինի սիրտը ճզմվում է՝ դառնալով ցորենի չափ... ցորենի չափ, բայց ներսում ամեն ինչ... այն պայթելու աստիճան ցավում է:
Մարդիկ...
Երևի եթե նրանց զրույցները ավելի քիչ լինեին, ներսը էսքան չցավեր:
Հետո Ջիմինն ասես ընկնում է տրանսի մեջ: Թեհյոնն էդ թեմայով չի խոսում... Թեհյոնը լավ ընկեր է: Բայց հո մյուսների խոսացածը հերիք է.
- Գնա՞նք կինո դասերից հետո, - Թեհյոնն է առաջարկում:
Կինոյի ցանկություն չկա, թեկուզ ցրվել պետք է: Միջանցքը լի է աշակերտներով: Գլխի բացասական նշանը ղժդժոցի մեջ միայն Թեհյոնը կարող է նկատել:
- Ամեն դեպքում, արի մի քիչ քայլենք դասերից հետո:
Թեհյոնի ներսը նույնքան լի է, որքան Ջիմինինը:
Հասարակագիտության դասը թարսի պես էսօր է: Էդ դասը մեզ փորձում է դարձնել հասարակության լիարժեք անդամ: Որ երկրում էլ լինես, ինչ պայմաններում էլ ապրես: Գալիս է մի պահ, մտնում ես հասարակություն... Ուղղակի Ջիմինն էդպիսի հասարակությունում ապրել չի ուզում... հատկապես երբ.
- Դե հիմա մեռել են՝ մեռել են, հասարակությունը կմաքրվի:
Հիմարներից մեկը լեզուն ատամների հետևում պահել չգիտի, չնայած նրան անգամ չեն էլ զգուշացնում այն հետ պահելու մասին:
Իսկ հասարակագիտության ուսուցիչը չխոսել չի կարող.
- Յուրաքանչյուրդ, անկախ սեռից, կարգավիճակից, մաշկի գույնից, հետաքրքրություններից շուտով դառնլու եք հասարակության լիարժեք անդամ: Բայց միայն մի շտկում. չափահաս դառնալն էնքան էլ կապ չունի հասարակության անդամ լինելու հետ: Հիմա էլ եք անդամ: Էդ հասարակության մեջ բոլորդ հավասար եք, անկախ ամեն ինչից: Հիշեք, որ դիմացինը մեղավոր չի՝ ինչպիսին է ծնվել, կամ ինչպիսի հետաքրքրություններ ունի, մեղավոր չի, թե ինչ սեռ ունի: Բնության օրենքները... դրանք վաղուց են խախտված: Ոչ ոք իրավունք չունի թվարկածիս համար վարկաբեկել, սպառնալ, վիրավորել դիմացինին: Մի օր ինքներդ կարող եք հայտնվել ավելի ծանր վիճակում: Ընդունեք իրար, մարդկանց մի հասցրեք ծայրաստիճան քայլերի, խելամիտ եղեք: Ոչ ոք ապահովագրված չի: Բոլորդ հավասար եք... - ձայնն իջավ, - բոլորդ...
Տղերքն անծանոթ էին, բայց շատերի սիրտն է ճզմվում: Ջիմինը կախում է գլուխն ու սեղմում ատամները: Աչքերը խոնավանալու իրավունք չունեն:
- Ծանր օր էր, - Թեհյոնն ուղղում է պայուսակն ու քայլում սպորտային դաշտի կողքով: Ջիմինը դեռ, ասես, տրանսի մեջ է:
Ոչինչ չի նկատում:
Յունգիին, որ գնդակ է թակում տղերքի հետ դաշտում: Յունգիին, որ մի պահ շրջվում է, նայում կրտսեր ընկերներին: Յունգիին, որ հոգոցով հետ է շրջվում ու շարունակում խաղալ:
Յունգիին, ով շատ չի մոտ Ջիմինին, բայց գիտի, ու ընկերները գիտեն՝ անհանգստացած, նեղված Ջիմինին աշխարհից թաքցնել է պետք, ուղղակի դա դժվար է:
Յունգին շարունակում է խաղալ: Վերջիվերջո՝ Թեհյոնը ընկերոջ հետ է:
Յունգին շարունակում է թակել...
Ջիմինը շարունակում է լուռ քայլել...
Թեհյոնը լռել չի ցանկանում, հերիք է...
- Հեյ, բոլորի ճակատագիրը չի էդպիսին, - Ջիմինը կանգ է առնում: Խոշոր աչքերը նայում են ընկերոջ մեջքին, ով շրջվում է՝ իցույց դնելով ձևական ոչինչ չարտահայտող հայացքը, - չկա մի մարդ էս աշխարհում, որ չի ունենա իրեն ընդունող մարդիկ: Նրանք էլ ունեին, հաստատ: Ուղղակի... սխալ ճանապարհ ընտրեցին հարցի բարձրաձայնման համար:
Ջիմինի հուզվելը նշանակում է, որ խոսակցությունը ճիշտ ուղղությամբ է գնում: Չնայած նրան, որ էդ մի բանը Թեհյոնը չէր ցանկանում: Բայց հասկացնել պետք է, որ կողքին է: Ընդունում է: Ընկերն է, վերջիվերջո.
- Ջիմինա, դու մի ընկերն ես: Ես քո կողքին եմ, - մի քանի վայրկյան լռություն, - Գիտեմ՝ նմանատիպ փաստերն ընդունելը շատ դժվար է, բայց երկու օրից բոլորը կմոռանան: Գիտեմ, որ խոսելն է դժվար, բայց թեկուզ լուռ, ես քեզ կընդունեմ նենց, ոնց դու կաս: Ես քեզ արդեն ընդունում եմ նենց, ոնց կաս:
Իսկ հետո արցունքներ:
Ոչ թե Թեհյոնի ճիշտ խոսքերից, այլ նրանից, որ... որ Թեհյոնը հասկացել էր: Որ ինքը սխալվել է լուռ մնալով: Որ չի ասել, որ... չի վստահել: Որ վախեցել է, իսկ Թեհյոնից վախենալն ամենասխալն է: Թեհյոնն աշխարհի ամենավստահելի անձն է: Թեհյոնն ընկեր է, որի նմանին գտնելը դժվար է:
Արցունքներ, որովհետև Թեհյոնը լավն է:
Ու ընդունում է:
Նենց, ոնց կա:
- Թեհյոն-ա՜, - իսկ Թեհյոնի գրկախառնություններն՝ ամենատաքը:
***
Իսկ Մութն էլի ծանր է իջնում քաղաքին: Բայց դեռ դանդաղ: Չվե պապիկը դանդաղ հավաքում է երեխեքի տված... կամ էլ Սումինի տված օրիգամին ու դողացող ոտքերով ուզում վեր կենալ նստարանից, բայց Ջիմինն ուզում է մի քիչ խլել նրա ժամանակը.
- Նորմա՞լ է բոլորի նման չլինելը:
- Եթե բոլորն իրար նման լինեին, կյանքն այնքան ձանձրալի ու միապաղաղ կլիներ, տղաս: Հետո էլ... Աշխարհում չկան արմատապես բոլորից տարբերվող մարդիկ: Մի ընկեր ունեի, Մին Յույոկը, - Չվե պապիկը ամնեզիայով է տառապում, նախորդ օրերից ոչինչ չի հիշում... Մին Յույոկը հիշատակվում է արդեն երկրորդ անգամ: Ջիմինի սիրտն էլի հանգիստ չի մնում... Սեբյոլ տատիկն ամեն օր իրեն բենտո է պատրաստում ու սիրով լի աչքերով նայում թոռներին: Սեբյոլ տատիկը... - այգու՜: Պեպեններ ուներ: Այ նա ոչ ոքի նման չէր: Նեղվում էր: Շատ: Սեբյոլը ասես փրկեց նրան:
Հետո լռում է, իսկ հետո.
- Բոլորի նման չլինելը նորմալ է: Բայց կգտնվեն մարդիկ, որոնք քեզ հետ կմնան մինչև վերջ: Կգնահատեն քեզ ոչ թե տարբերությանդ, այլ արժանիքներիդ համար:
Տարբեր լինելը նորմալ է...
Բայց դա ընդունելը՝ երբեմն դժվար:
Մութը ծածկում է քաղաքը, իսկ Սեբյոլ տատիկը խոհանոցում ինչ-որ բաղադրատոմսերի ժուռնալ է կարդում: Ջիմինը մտածում է, որ վաղը հետաքրքիր ու ինչպես միշտ համեղ բան են ուտելու: Սեբյոլ տատիկը ժպտում է՝ ինչպես միշտ, ու ընտրած բաղադրատոմսը կողքին նստած թոռանը ցույց տալիս՝ հավանություն ստանալու համար: Ջիմինն ամեն ինչի էլ համաձայն է: Որովհետև դա Սեբյալ տատիկն է պատրաստելու.
- Տատի... - ու գլուխն ակամա է իջնում բաղադրատոմսի վրա: Աչքերին նայել ամաչում է:
- Հա ջան, - նայում է, զգում՝ ինչ-որ բան թոռան մեջ այն չէ: Մյուս տատիկների պես արագ հարցուփորձ չի անում: Սպասում է: Կցանկանա՝ կասի, չէ... նշանակում է՝ ժամանակը չի:
- Չվե պապիկը... շա՞տ էր սիրում իր կնոջը:
Մի պահ լռում է, հետո հոգոց հանում.
- Չեն կարող իրար չսիրող մարդիկ այդքան տարի իրար հետ ապրել:
Կոկորդը մաքրում է ու.
- Դու էլ պապիկին էիր, չէ՞, սիրում, - Ջիմինն իրենց երեխա է զգում: Չէ՞ որ ինչուները հիմնականում երեխաների հարցերն են: Այնքան պրիմիտիվ հարցեր են թվում հիմա նրա հնչեցրածները, որ ամոթը չի անցնում: Կարմիր ականջներն ու այտերը Սեբյոլ տատիկը նկատում է միանգամից, բայց չի ժպտում: Ընդհակառակը, անհանգստանում է թոռան համար:
- Իհարկե: Պապիկդ լավ մարդ էր: Սիրում էր իր երեխաներին ու թոռներին: Վերջիվերջո չորս երեխա ունեինք: Իհարկե, եղել է՝ վիճել ենք: Հիմա, երբ հետ եմ դառնում, դրանք չնչին պատճառներ են եղել, - հետո լռում է, - բացի մի դեպքից, մյուսները չնչին էին:
Մի դեպքը... Ջիմինը միանգամից ֆիքսվում է.
- Երբեմն, երբ դասից գալիս եմ, նստում եմ Չվե պապիկի կողքին... - բառերն արդեն հեշտ են գալիս: Սեբյոլ տատիկը կհասկանա, - նա երբեմն իր երիտասարդությունից է պատմում: Մեր դպրոցում մի տղա կա, - հայացը բարձրանում է: Սեբյոլ տատիկը նայում է քնքշությամբ՝ մատները խաչած իրար մեջ ու սեղանին դրած, - նա պեպեններ ունի: Չվե պապիկն ասաց, որ իր ընկերն էլ է ունեցել: Մին Յույոկը:
Սեբյոլ տատիկը չի լրջանում: Ժպտում է ջերմ: Նայում է քնքշութամբ.
- Է՞լ ինչ է ասել Չվե պապիկը:
Ջիմինի աչքերը կլորանում են: Թվում էր՝ ցավող տեղին կկպչի տատիկի: Զգուշությամբ էր առաջ տանում թեման: Բայց... Տատիկը, կարծես... տատիկը նեղացած չի անցյալի վրա.
- Դե... որ դուք շփվել եք...
Հոգոցը Ջիմինը լսում է.
- Ախ այդ Չվե պապիկը, - բռնում է թոռան ձեռքն ու շոյելով պատմում, - դա... այդքան էլ այդպես չէր: Կյանքում տարբեր բաներ են պատահում, պիտի սովորես բաց թողնել: Անցյալը մնում է անցյալում: Յույոկն իր պեպենները չէր սիրում: Հակառակը համոզելը շատ դժվար էր: Մեր շփման ժամանակն այնքան էլ շատ չէր: Ավարտական դասարան էինք: Երևի դա ավելի շատ երախտապարտության նշան էր: Մի օր կարմրած մոտեցավ՝ դաշտի փոքրիկ ծաղկեփնջով: Սկսեցինք շփվել: Բայց հետո ավարտեցինք: Նա՝ բանակ: Ես չխոստացա սպասել, չնայած ուզում էի: Նա էլ ոչինչ չասաց սպասելու մասին, չնայած տպավորություն էր, որ ուզում է: Ես ամուսնացա պապիկիդ հետ, որովհետև նրան քո մեծ տատիկ ու պապիկն առաջարկեցին: Չեմ կարող ասել, որ ծայրահեղ դեմ էի: Բայց նույնպես չէր կարելի ասել, որ կողմ էի: Ուղղակի սերն առաջացավ ժամանակի ընթացքում: Իսկ Յույոկը երբ եկավ բանակից, մենք նոր էինք ամուսնացել: Ոչինչ չասաց: Միայն հանդիպեցինք մի անգամ, իրար հասկանալու համար ավելի շատ: Դրական նոտայի վրա ամեն ինչ ավարտեցինք, իսկ պապդ խանդեց, - ծիծաղով, - էդ մի դեպքն է եղել, որ լուրջ վիճել ենք, - մի պահ լռեց, - ոչ ոք չի կարող գուշակել ապագան: Ու չի կարելի անընդհատ անցյալով ապրել:
Տատիկը, որ այնքան ջերմ է նայում թոռներին, ամեն առավոտ բենտո է պատրաստում, որ ժպտում է նուրբ, այսքան անհրաժեշտ խորհուրդ է տալիս, անցյալը բաց է թողել: Տատիկն ապրում է ներկայով: Տատիկը ստիպում է ժպտալ... Բայց... ներսը միևնույնն է, լիքն է: Տատիկը նկատում է խոնավ աչքերն ու կծած շրթունքը: Ձեռքը դնում է թոռան գլխին ու շոյում, հետո գրկում: Պարզվեց՝ տատիկի գրկախառնություններն ավելի ջերմ են Թեհյոնի գրկախառնություններից, բայց այնքան նման: Պարզվեց՝ դրանք ցավերը սփոփելու հատկություն ունեն.
- Ամեն ինչ լավ կլինի: Դու դեռ երկար ճանապարհ ունես քայլելու:
Վերջիվերջո՝ Ջիմինը դժվար թե Սեբյոլ տատիկի պես կարողանա Յունգիին համոզել պեպենների գեղեցկությունը, վերջիվերջո՝ Ջիմինը կլինի ընդամենը մի էպիզոդ:
Վերջիվերջո Յունգին քաղաք է գնալու:
Վերջիվերջո...
Նրանք երկուսն էլ նման չեն մյուսներին:
Վերջիվերջո տարբեր են:
***
Յունգիի աչքի տակը կապտած է: Բոլորը նայում են զարմացած: Ջիմինը բոլորի մեջ:
Հետո Նամջունի աչքի տակն է կապտած: Ջիմինի հարցերը, ընդհանրապես բոլորի հարցերն են շատանում: Բենտոն դրսում են բացում, Հոսոկն էլ միակ միջոցն է հարցուփորձ անելու.
- Իրար հետ են կռվել, - Թեհյոնը խեղդվում է պատասխանը լսելով, իսկ Ջիմինը ցած դնում փայտիկները:
- Այսինքն:
Հոգոց.
- Վիճել են, Նամջունը փորձել է համոզել, որ ծնողների հետ շատ չվիճի, ցիտում եմ՝ սերունդների տարաձայնությունները ընդմիշտ առկա երևույթ են: Դե դուք էլ գիտեք՝ Նամջունը ծանր է տանում, երբ խոսքը ծնողների մասին է գնում, իսկ Յունգիին ինչ-որ բան համոզելը բավականին դժվար է:
Փաստ, որ բոլորը գիտեն:
Ու գիտեն, որ Նամջունին տատիկն է մեծացնում, ծնողներ չունի: Ծնողների մասին խոսելը նրա մոտ... չէ, վտանգավոր չի, ցավոտ է: Նամջունին ընկճված տեսնելն էնքան էլ հաճելի երևույթ չի:
Ջիմինը լռում է, գլուխը կախում է ու ուտում բրնձի հերթական կտորը.
- Դժվար չի, անհնար է, - Թեհյոնը չի դիմանում, - Զարմանում եմ, Ջիմին-ա, - չէ, չի դիմանում, բայց սխալ քայլեր է անում: Հիմա էլ Ջիմինն է խեղդվում, իսկ Թեհյոնն արագ փակում է բերանը՝ նկատելով, որ ավելորդ խոսքերը մտքերից արագ դուրս թռան: Հոսոկը կիտում է հոնքերը, հարվածում Ջիմինի մեջքին՝ օգնելու համար, ու հարցական հայացքով նայում Թեհյոնին:
- Ինչի՞ վրա:
- Հե... հեչ, - իր քառակուսի ժպիտով, - Ջիմինն էլ դե անցած անգամ չկարողացավ նրա վերքը մաքրել: Զարմանում եմ, որ անգամ փորձել է: Չէ որ միանգամից մերժում է ստացել:
Ջիմինը կորոշեր հոգոց հանել, բայց զսպեց իրեն: Իսկ Թեհյոնի հետ հետո կխոսի: Առանձին:
Իսկ Հոսոկը կարծես հավատում է.
- Ահա, վերջում երևի ինքնուրույն է մաքրել: Հաջորդ ֆիզկուլտին տեսնեմ պլաստերը անգամ չի փոխել:
Յունգիին ինչ-որ բան համոզելը դժվար է, բայց... երևի լավ է, որ աչքին ստացել է: Պացիֆիստ Նամջունը նրան հարվածել է... ընտիր:
Հետո մի հյութով հայտնվում է Յունգին ու երեք հարցական հայացքի ներքո նստում նստարանին, նրանց կողքին: Ավելի ճիշտ Ջիմինի կողքին: Ով հայացքը ռիսկ չի անում բարձրացնել ու շարունակում է ուտել: Մի քիչ լարված լռություն է բղավում.
- Մի տենց լարվեք, մարդ չի մեռել:
Ջիմինը հանկարծ զայրանում է: Հանկարծ ամեն բան միագամից հասնում է ուղեղին. Յունգին վիճել է: Ու՞մ հետ: Նամջունի: Յունգին անուշադիր է: Յունգին հոգ չի տանում գոնե սեփական անձի մասին: Յունգին էմոցիաները արտահայտել չգիտի: Յունգին գնալու է: Դե ավելի լա՛վ: Կյանքը մի քիչ հանգիստ կլինի:
Յունգին:
Գրողը տանի, Յունգին ուղղակի զայրացնում է:
Հոսոկը նայում է կապտուկին ու.
- Կարգին խփել է պացիֆիստ Նամջունը:
Ու զայրացած Ջիմինի բառերը նույնպես արագ են դուրս թռչում լեզվի ծայրից.
- Լավ էլ արել է, - լռություն:
Ջիմինը գնում է ներս:
Բոլորն ավելի են ապշում:
Յունգին քմծիծաղում է:
Իսկ Հոսոկը.
- Էս հաստա՞տ Ջիմինն էր, - ու Թեհյոնի հոգոցը, - ինչ-որ բա՞ն է եղել:
- Ոչինչ, - կուլ տալով ուտելիքը, - ամենաշատը ամեն ինչի համար նա է անհանգստանում, չգիտե՞ս... ամեն ինչ լավ կլինի:
Հաջորդ դասամիջոցին ինչ-որ աղջիկ, Ջիմինն է նկատում... Յունգիին քսուք է տալիս ու... դեղին պլաստեր:
Աղջիկ էր...
Ջիմինը չէր...
Դժվար էլ նա լիներ:
Տղաները տղաներից քսուք ու պլաստեր չեն վերցնում: Միայն աղջիկներից:
Ու Յունգին վերցրեց:
Հաջորդ օրն էլ էդ պլաստերը աչքի տակ կպցրած եկավ:
Դեղին...
Որը Ջիմինը չէր տվել:
Այլ ինչ-որ աղջիկ:
* Ուղղակի գուգլից կամրջի անուն:)
** Չեմ ուզում անմարդկային թվամ, էս դեպքը կհիշե՞ք, Հայաստանից: Իրականում բավականին ծանր դեպք էր ու մտածելն էդ ուղղությամբ նույնպես: Թեման ուղղակի... ուղղակի համընկել էր պատմության հետ:
